ԲԵԳԼԱՐՅԱՆ ԳԱԳԻԿ ԱՐՏԱՇԵՍԻ Featured

  • Տնօրեն: Գագիկ Արտաշեսի Բեգլարյան, տնօրեն
  • Հասցե: Աբովյան փող., 56 շենք (Կենտրոն վարչ. շրջան) «ԲԵԳԼԱՐՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
  • Հեռ․: ընդունարան` +374-10-582224 , +374-10-564519 • ծննդաբերական բաժանմունք` +374-10-565970 • տնօրեն` +374-10-521730

ԲԵԳԼԱՐՅԱՆ ԳԱԳԻԿ ԱՐՏԱՇԵՍԻ (ծնվ. 1946թ. Երևան), մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՄԱԿ-ի «Էլիտա» ակադեմիայի ակադեմիկոս, Տեղեկատվության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի և ՌՖ Բնական գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի ակադեմիկոս:

1994թ.-ից մինչ օրս Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի տնօրենն է, 2000թ-ից մինչ օրս ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչն է:

1964թ. ավարտել է Կիրովի անվան միջնակարգ դպրոցը, 1970թ.-ին` ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետը: 1970-1971թթ. թիվ 2 ծննդատան բազայում անցել է ինտերնատուրա մանկաբարձ – գինեկոլոգ մասնագիտությամբ:

1971-1973թթ. աշխատել է Սևանի, հետագայում` Աբովյանի բուժ. միավորումներում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ: 1973-1993թթ. եղել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, ավագ գիտաշխատող (1992թ), ինստիտուտի փոխտնօրեն (1992թ):

1980թ. պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1989-1992թթ եղել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ:

1992-1995թթ. ընտրվել է թիվ 2 ծննդատան գլխավոր բժիշկ:

1993-1996թթ. եղել է Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը:

1994թ.-ից մինչ օրս աշխատում է ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում: 1994թ-ից եղել է ամբիոնի ասիստենտ, 1995թ-ից` դոցենտ, 1997թ-ից` պրոֆեսոր, 2000թ.-ից`ամբիոնի վարիչ:

1995-1997թթ. եղել է ԵՊԲՀ-ի պրոռեկտոր:

1998-1999թթ. եղել է ՀՀ ԱՆ-ի առաջին տեղակալ:

1997թ. պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Նույն թվականին նաև` պրոֆեսորի կոչում:

Մի շարք ասոցիացիաների անդամ է, մասնավորապես` Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների գիտական միություն (1994), Հայկական վիրաբուժության պրոֆեսիոնալների 21-րդ միություն (իսկական անդամ, 2000), ՀՀ գինեկոլոգ-էնդոկրինոլոգների ասոցիացիա (պատվավոր անդամ, 2001), Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության գիտությունների Միջազգային ակադեմիա (իսկական անդամ, 2001), Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիա (իսկական անդամ, 2003), Գիտության և մշակույթի արևմտաեվրոպական ասոցիացիա (իսկական անդամ, 2004), Եվրոպական մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիա (իսկական անդամ, 2005):

1976թ-ին արժանացել է ԽՍՀՄ «Առողջապահության գերազանցիկ» կրծքանշանի, 1979թ-ին` ՀԽՍՀ Երիտասարդ գիտնականների խորհրդի պատվոգրի, 1982թ-ին` Անդրկովկասի հանրապետությունների Երիտասարդ գիտնականների խորհրդի առաջին կոնֆերանսի պատվոգրի, 1991թ-ին ՀՀ ԱՆ Գիտաբժշկական խորհրդի պատվոգրի:

2000թ-ին ստացել է Մ. Հերացու անվան ոսկե շքանշան, 2002թ-ին` Լոմոնոսովի անվան ոսկե շքանշան, 2005թ-ին` ՀՀ ԱԺ պատվոգիր, Պետրոս Մեծի անվան շքանշան, 2007թ-ին` Վիրխովի անվան արծաթե շքանշան, Գիտության և պրակտիկայի ոսկե խաչ, Սոֆի Տախալովի աստղ, 2010թ-ին` Երևանի Մ. Հերացու անվան ՊԲՀ-ի առաջին կարգի շքանշան և ոսկե մեդալ: 2010թ-ին, 2011 թ-ին ստացել է Երևանի քաղաքապետարանի պատվոգիր: 2014թ-ին արժանացել է «Վաստակավոր գործիչ» կոչման:

Հեղինակ է 252 գիտական աշխատանքի, 6 մենագրության, 1 ուսումնական ձեռնարկի (անգլերեն, 2005թ):

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր