Երևանի ֆրանսիական մանկապարտեզ հիմնադրամ

  • Տնօրեն: Արմինե Աշոտի Սարգսյան
  • Հասցե: ՀՀ, Երևան, Նար-Դոսի փող., 2 շենք
  • Հեռ․: (+374) 10-56-45-99, (+374) 93-55-33-82
  • Աշխ․ ժամեր: .
  • Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Երևանի ֆրանսիական մանկապարտեզ հիմնադրամ 

Արտերկրում ֆրանսերենի դասավանդման գործակալության (AEFE) կողմից

ճանաչված Հայաստանում միակ մանկապարտեզը

- Ֆրանսիական մանկապարտեզ հիմնադրամը հիմնվել է 1999թ.: Այն ճանաչվել է Արտերկրում ֆրանսերենի դասավանդման գործակալության կողմից, որը Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության հովանու ներքո գործող պետական կառույց է և նպատակ է հետապնդում ծառայել 135 երկրում տեղակայված 494 ուսումնական հաստատություն ներառող աշխարհում միակ դպրոցական ցանցին և խրախուսել նրա գործունեությունը.www.aefe.fr  AEFE-ի կողմից ճանաչումը միաժամանակ երաշխավորում է համապատասխանություն ֆրանսիական կրթական մոդելին և դասավանդման բարձր որակ: Վերջապես, տվյալ հաստատությունների ճանաչումը AEFE_ի կողմից, այնտեղ սովորող ֆրանսիացի աշակերտներին կրթաթոշակ ստանալու համար ընտրվելու հնարավորություն է տալիս:

Որտեղ կարելի է մեզ գտնել 

- Ֆրանսիական մանկապարտեզը տեղակայված է Երևան, Նար-Դոս 2 հասցեում, գլխավոր պողոտաներից հեռու, հիանալի կահավորված բակով, լուսավոր և ընդարձակ դասասենյակներով:  Դպրոցն ընդունում է 2-ից 6 տարեկան երեխաների, որոնք կարող են հետագայում ուսումը շարունակել նույն շենքում տեղակայված Միջազգային ֆրանսիական դպրոցում:

Հաջողության բանալին 

- Բոլոր աշակերտների հաջողությունը և դասավանդման բարձր որակը մեր դպրոցի գերակա նպատակներն են, դպրոց, որը լեզվական և մշակութային փոխանակումների համար հանդիպման վայր է հանդիսանում:- Համապարփակ ուսուցում ֆրանսերենով, ոչ ֆրանսախոս երեխաների համար ներառական մոդուլների օգնությամբ, չանտեսելով հանդերձ օտար լեզուները (հայերենի և ռուսերենի դասընթացներ):

- Գիտական առարկաների ուսուցում, որը հիմնվում է հետազոտական մոտեցման վրա, կենտրոնական դեր հատկացնելով փորձարարությանը (կիրառելով  la Main à la pâte սկզբունքը): Բարձր որակավորում ունեցող անձնակազմ, որն օգտվում է ինչպես Հայաստանում այնպես էլ Ֆրանսիայում շարունակական վերապատրաստում պահանջող ծրագրից:

Ընթացիկ տարվա համար դեռևս կարելի է գրանցվել

- Ուսման վարձ՝ ամսական 148,500 դրամ, ներառված է 3 անգամյա սնունդ:

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր