Lusine

Lusine

There is no translation available.

“Գրանդ Քենդի” ընկերությունն այսօր Հայաստանի տեղական արտադրության ամենախոշոր ձեռնարկությունն է: Այն հիմնադրվել է 2000 թվականի սկզբին` Երևանի հրուշակեղենի գործարանի հիմքի վրա: Ձեռնարկության պատմությունը սկիզբ է առ 1933 թ-.ից, երբ Երևանի մակարոնի գործարանը պաշտոնապես սկսեց տարբեր արտադրատեսակների արտադրությունը: Մեկ տարի անց՝ 1934 թ.-ին, աշխատանքն սկսեց Երևանի hրուշակեղենի գործարանը: Հետագա 17 տարիների ընթացքում վերոնշյալ գործարաններն երկու անկախ արտադրություններ էին: 1951 թ. դրանք միավորվեցին, և ստեղծվեց Երևանի հրուշակեղենի և մակարոնի գործարանը, որը Սովետական Միության՝ այդ ժամանակաշրջանի ամենամեծ գործարաններից մեկն էր: Կարճ ժամանակահատվածում կառուցվեցին նոր արտադրատարածքներ, ձեռք բերվեցին նոր հոսքագծեր` կարամելի, թխվածքաբլիթների, շոկոլադի արտադրության և կակաո հատիկավորի մշակման համար:
1990 թ. գործարանն ամբողջությամբ մատնվեց անգործության, քանի որ Սովետական Միության փլուզման հետևանքով Հայաստանի Հանրապետության տնտեսությունն ամբողջութամբ քայքայվեց: 1995թ.-ի մայիսին գործարանը սեփականաշնորհվեց և վերանվանվեց «Հայհրուշակ» ԲԲԸ: Հետագա 5 տարիների ընթացքում գործարանն աշխատում էր իր հնարավորությունների 3-4 տոկոսի չափով, և միայն 1999 թ. ավարտին, երբ փոխվեցին ձեռնարկության բաժնետերերը, գործարար Հրանտ Վարդանյանը «Հայհրուշակ» գործարանի հիմքի վրա հիմնադրեց “Գրանդ Քենդի” հայ-կանադական համատեղ ընկերությունը, և սկսվեց գործարանի վերակառուցումը: Դրան հաջորդեցին բոլոր սարքավորումների արդիականացումը և նորագույն հոսքագծերի գործարկումը:
2000 թ. ապրիլին՝ վերակառուցման հսկայածավալ աշխատանքներից հետո, գործարանը տվեց իր առաջին արտադրանքը, որն իսկույն ուրույն տեղ զբաղեցրեց տեղական շուկայում և կարճ ժամանակում մեծ ճանաչում ձեռք բերեց տեղական սպառողների մոտ՝ դուրս մղելով թուրքական և պարսկական արտադրանքը հայաստանյան շուկայից:
Այժմ “Գրանդ Քենդի” ընկերությունն արտադրում է 350 անուն տարբեր արտադրատեսակ: “Գրանդ Քենդին” Հայաստանում հրուշակեղեն և, առհասարակ, սնունդ արտադրող ամենամեծ ընկերությունն է և միակ գործարանն է Անդրկովկասում, որը զբաղվում է կակաո հատիկավորի մշակմամբ: Լավ կազմակերպված արտադրության շնորհիվ կարճ ժամանակահատվածում ընկերությունը կարողացավ իր հաստատուն տեղը զբաղեցնել շուկայում` սպառողներին ներկայացնելով արդեն իսկ հայտնի, ավանդական, ինչպես նաև տեղական շուկայի համար միանգամայն նոր արտադրատեսակներ: “Գրանդ Քենդի” ընկերության արտադրությունը հավաստագրված է ISO 9001:2008 որակի կառավարման և ISO 22000:20005 սննդի ապահովության կառավարման չափանիշներով:
“Գրանդ Քենդի” ընկերության արտադրանքի առավելությունն ու բարձր որակի գրավականը բացառապես բնական հումքն է, ինչպես օրինակ՝ կակաո մթերքը և կաթնամթերքը, ընկուզեղենը և թարմ մրգերից պատրաստված կիսաֆաբրիկատները: Չնայած այս հումքատեսակների բարձր գնին՝ “Գրանդ Քենդին” բացառում է փոխարինող նյութերի և արտադրության մեջ արհեստական հավելումների օգտագործումը: “Գրանդ Քենդիի” համար հաճախորդների առողջությունը գերակա խնդիր է: Հենց դրա համար էլ արտադրության մեջ օգտագործվող բոլոր բաղադրամասերը մանրազնին ստուգման են ենթարկվում ընկերության կենտրոնական լաբորատորիայում, իսկ ձեռնարկության որակի վերահսկողության բաժինն էլ ապահովում է արտադրանքի բարձր և կայուն որակը: Լաբորատոր ստուգումը կարևորվում է գործող միջազգային նորմերի համապատասխանության տեսանկյունից: Որակի չափանիշներից անգամ չնչին շեղման դեպքում տվյալ բաղադրատարրը չի թույլատրվում կիրառել արտադրության մեջ:
2001թ.-ին “Գրանդ Քենդին” իր սպառողներին ներկայացավ նաև պաղպաղակի արտադրությամբ: Այն իրականացվում է ժամանակակից սարքավորումներով և համապատասխանում է միջազգային ստանդարտներին:
Իր արտադրանքի բարձր որակը կայուն պահելու նկատառումներից ելնելով՝ 2006թ.-ին “Գրանդ Քենդին” հիմնեց գոֆրոստվարաթղթե արկղերի սեփական արտադրություն, իսկ 2007թ.ին՝ ամենաարդիական սարքավորումներով զինված տպարան:
2008 թվականին ընկերությունը հիմնադրեց ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած սուրճի արտադրությունը: Արտադրանքի համար որպես հումք օգտագործվում են արաբիկա և ռոբուստա ամենաբարձրորակ սուրճի տեսակները:
2010թ. “Գրանդ Քենդին” սկսեց արտադրել խմորեղեն: Որակյալ խմորեղենն արժանացավ սպառողների բարձր գնահատականին: Առաջին անգամ Հայաստանում հնարավոր դարձավ արտադրական պայմաններում պատրաստել «տնական» խմորեղեն:
2012 թ. “Գրանդ Քենդին” հիմնադրեց ալյուրի արտադրությունը: Եվրոպական նորագույն տեխնոլոգիաիներ և սարքավորումների շնորհիվ ընկերությունն այսօր արտադրում է լավագույն որակական հատկություններն ունեցող ալյուր:
Սարքավորումների պարբերաբար թարմացումը և նոր տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն է ընձեռում ընկերությանն արագորեն արձագանքել շուկայի փոփոխություններին և պահպանել առաջատարի դիրքերը:
2010թ. սեպտեմբերի 10-ին “Գրանդ Քենդի” ընկերությունը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ` «Աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկ» անվանակարգում, որը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: Սա դարձավ Հայաստանի առաջին արդյունաբերական ռեկորդը:
2000թ.-ից սկսվել է “Գրանդ Քենդի” ընկերության ֆիրմային խանութների ցանցի ստեղծումը, որոնցից առաջինը «Պոնչիկանոցն» է: Այսօր ՀՀ տարածքում գործում են 26 ֆիրմային խանութներ, որոնցից 18-ը, ներառյալ 7 խանութ-սրճարանները, տեղակայված են Երևանում:
“Գրանդ Քենդի”-ն տարբերվում է նաև մարդկային ռեսուրսների կառավարման ճիշտ քաղաքականությամբ, ինչի շնորհիվ ձևավորվել է համախմբված հմուտ աշխատակազմ: “Գրանդ Քենդին” այսօր տեղական արտադրության ոլորտում հանրապետության ամենախոշոր գործատուն է և ունի 3200 աշխատակից: “Գրանդ Քենդի”-ի ողջ անձնակազմը` սեփականատիրոջից մինչև շարքային աշխատող, հավատարիմ է մեկ սկզբունքի՝ “Մենք արտադրում ենք մեր երեխաների, մեր ընտանիքների, մեր ժողովրդի համար”, և առաջնորդվում է “Մեր որակը մեր հպարտությունն է” կարգախոսով:

There is no translation available.

Բժշկական զննում

 

  • Գերձայնային (ուլտրաձայնային) հետազոտում (սոնոգրաֆիա/էխոգրաֆիա)՝ ներքին օրգանների
  • Էլեկտրասրտագրություն (էլեկտրոկարդիոգրաֆիա/ԷԿԳ)
  • Կենսաքիմիական հետազոտություններ
  • Կլինիկական լաբորատոր ախտորոշում
  • Ռեկտոռոմանոսկոպիա
  • Ստամոքսադիտում (գաստրոսկոպիա)

Բժշկական խորհրդատվություն

 

  • Խորհրդատվություն մանկաբարձական պաթոլոգիաների վերաբերյալ / մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվություն
    • Բուժման մեթոդներ
    • Աերոզոլային թերապիա
    • Էլեկտրաբուժություն
    • Էլեկտրաֆորեզ՝ դեղորայքային (իոնոֆորեզ)
    • Լազերային բուժում (լազերաբուժություն)
    • Լվացում՝ աղիքների/հաստ աղիքի (հիդրոկոլոնոթերապիա)
    • Մագնիսաբուժություն
    • Մերսում՝ բուժական
    • Պարաֆինոթերապիա
    • Ջերմուկաբուժություն (բալնեոթերապիա)
    • Տորֆաբուժություն
    • Ցեխաբուժություն
    • Ֆիզիոթերապիա

 

Հիվանդությունների բուժում

 

  • Բուժում՝ աղեստամոքսային (գաստրոէնտերոլոգիական) հիվանդությունների / գաստրոէնտերոլոգի ծառայություններ
  • Բուժում՝ գինեկոլոգիական հիվանդությունների / գինեկոլոգի ծառայություններ
  • Բուժում՝ իշիասի
  • Բուժում՝ լեղապարկի հիվանդությունների
  • Բուժում՝ լյարդի հիվանդությունների
  • Բուժում՝ հայմորիտի
  • Բուժում՝ հենաշարժական ապարատի հիվանդությունների / օրթոպեդ-նյարդաբանի ծառայություններ
  • Բուժում՝ ճակատաբորբի (ֆրոնտիտի)
  • Բուժում՝ շաքարախտի
  • Բուժում՝ ողնաշարի հիվանդությունների
  • Բուժում՝ ոսկրահյուսվածքի հիվանդությունների
  • Բուժում՝ պրոկտոլոգիական հիվանդությունների / պրոկտոլոգի ծառայություններ
  • Բուժում՝ ռադիկուլիտի
  • Բուժում՝ ռևմատիզմի / ռևմատոլոգի ծառայություններ
  • Բուժում՝ վնասվածքների / վնասվածքաբանի ծառայություններ
  • Բուժում՝ ուրոլոգիական հիվանդությունների / ուրոլոգի ծառայություններ

 

Զբոսաշրջություն, ճանապարհորդություն, հանգիստ

 

  • Զբոսաշրջություն, հանգիստ
    • Առողջարան
    • Զբոսաշրջություն (տուրիզմ). Հայաստան (Ջերմուկ)
    • Հանգստյան տուն

 

Ժամանց, զվարճալիքներ

  • Բաղնիքներ
    • Բաղնիք՝ ֆիննական (սաունա)
  • Տարաբնույթ ժամանց, զվարճալիքներ
    • Լողավազան՝ ծածկած:
01 янв

ALPINA HOTEL

There is no translation available.

Հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների ամենասիրելի քաղաքում՝ Ծաղկաձորում: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1840 մ է, հեռավորությունը Երևանից՝ 55 կմ, իսկ՛միջազգային օդանավակայանից` 70 կմ: Կլիման բարեխառն է, օժտված առողջարար հատկություններով: Ձմեռվա միջին ջերմաստիճանը –5 է, տեղումների տարեկան միջին քանակությունը 600-700 մմ է, տարվա մեջ 300 օր: Մեզ մոտ Դուք կարող եք լիցքաթափվել, հանգստանալ քաղաքի աղմուկից, ոգեշնչվել շրջապատող գեղեցկությամբ, վայելել բյուրեղյա օդը: Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ ՛Ալպինա՛ հանգստյան տունը մոտ է Ծաղկաձորի բոլոր մշակութային և պատմական հուշահամալիրներին: Պարզապես զբոսնելով Ձեր մտերիմների հետ՝ Դուք ոչ միայն գերագույն հաճույք կստանաք, այլև Ձեզ համար կբացահայտեք նոր հորիզոններ, ինչու չէ, նաև՝ նոր նախասիրություններ: Այն բաղկացած է 2 և 3 անձի համար նախատեսված ստանդարտ, կիսալյուքս և լյուքս կարգի սենյակներից, որոնք կահավորված են նրբագեղ ոճով և հագեցած են բոլոր ժամանակակից հարմարություններով: Ավելին՝ բոլոր սենյակների պատուհաններից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Ծաղկաձորի հրաշագեղ բնությունը: ՛Ալպինա՛ հյուրանոցային համալիրում մատուցվում են հետաքրքիր և համեղ ուտեստներ ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական խոհանոցից:

 
There is no translation available.

Վայելեք ձեր հանգիստը ՛՛Կեչառիս՛՛ հյուրանոցային համալիրում, որը գտնվում է գեղատեսիլ լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորում՝ Երևան քաղաքից 40 կմ հեռավորությամբ: Հյուրանոցը շատ մոտ է տեղակայված Կեչառիս եկեղեցուն (XI դար) և ճոպանուղուն: ՛՛Կեչառիս՛՛ հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է անվճար ավտոբուսներ դեպի ճոպանուղի ամեն 30 րոպեն:Մենք առաջարկում ենք մեր հյուրերին 36 համար, որոնց մեծ մասն ունեն պատշգամբ, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լեռները և քաղաքը:

 

Համարներ՝ Ստանդարտ (20 քմ), Սուպերիոր (22 քմ), Դելյուքս (23 քմ), Ընտանեկան Դուպլեքս (45 քմ), Ռոյալ Սյուիտ (51 քմ): 

Ռեստորաններ                                                    Հյուրանոցային ծառայություններ

՛՛Ուկրաինա՛՛ ռեստորան                                    Կոնֆերանս Սրահ (100 հոգի)

՛՛Կովկասի Գերուհի՛՛ ռեստորան                         Բոուիլինգ

՛՛Ջազզվե՛՛ սրճարան                                           Բիլլիարդ

Լոբբի լաունջ բառ                                              Կվադրացիկլների Վարձույթ

Սպորտ բառ                                                       Դահուկների Վարձույթ

                                                                          Սաունա

There is no translation available.

Հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր առողջարանային քաղաքի անմիջապես կենտրոնում: Այն գտնվում է գլխավոր հրապարակի տարածքում և ամբողջ տարվա ընթացքում բաց է Ձեզ համար օրվա բոլոր ժամերին: Հյուրանոցն իր անվանումը ստացել է հին հռոմեական Յուպիտեր աստծո պատվին, որը հին հունական Զևս աստծո նմանօրինակն է:  Հյուրանոցը բավարարում է բարձրակարգ եվրոպական հարմարավետության և սպասարկման բոլոր պահանջները:

Դուք կարող եք հանգստանալ տարբեր կարգի 30 համարներից յուրաքանչյուրում` հարմարավետ էկոնոմից` մինչև շքեղ լյուքս համարները:  Հյուրանոցի և համարների ինտերիերի լուծումները մանրակրկտորեն մտածված են: Սենյակներից յուրաքանչյուրը պատրաստված է անհատական դիզայնով, բոլոր սենյակները հագեցած են ժամանակակից տեխնիկայով. դրանք ունեն Wi-Fi ինտերնետային կապ և արբանյակային հեռուստատեսություն: Հյուրանոցն ունի կոնֆերենց-դահլիճ, որտեղ կարող եք անցկացնել ցանկացած մակարդակի միջոցառում, ինչպես նաև` շքեղ ռեստորան, որտեղ մենք Ձեզ համար կկազմակերպենք ցանկացած տեսակի միջոցառում:

Ձեր տրամադրության տակ են.

  • Տարբեր կարգի 30 համարներ
  • Կոնֆերենց-դահլիճ
  • Գլխավոր ռեստորան
  • Նախասրահի բար
  • «Յուպիտեր» կաֆե
  • Դիսկո բար
  • Սաունա
  • Բիլյարդի սենյակ
Մինչև ճոպանուղի` 5 րոպե մեքենայով:
Մինչև Երևան` 40 րոպե մեքենայով:
Մինչև «Զվարթնոց» օդանավակայան` 1 ժամ մեքենայով` Երևանի միջով

 

ՄԵՆՔ ՀՊԱՐՏ ԵՆՔ ՄԵՐ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ
ԵՎ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀՅՈՒՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ՝
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ:

01 янв

Hotel Russia

There is no translation available.

"Hotel Russia"-ն բացում է իր հյուրընկալ դռները հայկական հայտնի զբոսաշրջության հենց սրտում` Ծաղկաձորում: Մեր հյուրանոցը համապատասխանում է բարձր միջազգային չափանիշներին: "Hotel Russia"-ն արված է "HYATT" հյուրանոցի ոճով:

Մենք ուրախ ենք առաջարկել հանգստացողներին համարներ` սկսած դասական Single/Duble և վերջացրած 2 առանձնասենյակներ "Presidetial Luxe" -ով: Հյուրանոցի առաջին հարկը կահավորված է փափուկ կահույքով և պահանջարկ վայելող էկզոտիկ ծառերով: Հյուրանոցը ունի 2 ապակե վերելակներ, որոնցից Ձեզ համար բացվում է ընդունարանի հիանալի տեսարանը` յուրահատուկ "’Նոր Ռուս" լաունջ բարով:

Հյուրանոցի բոլոր հարկերում տեղադրված է աուդիո-ձայնարկիչներ որոնցից հնչում է հաճելի և մեղմիկ երաժշտություն: "Hotel Russia"-ն հյուրանոցը հսկվում է շուրջօրյա: Հյուրանոցի նախամուտքում գործում է բացօթյա սրճարան, որտեղ Դուք միշտ կարող եք հանգստանալ` մաքուր և հայկական զբոսաշրջության թարմեցնող լեռնային օդով: Հյուրանոցը տրամադրում է անձնական ավտոբուս 30 անձի համար, որն ապահովում է տեղափոխումը մինչև ճոպանուղի, ինչպես նաև ամբողջ Ծաղկաձորով:

Ձմռան ժամանակ նախատեսված է սպորտային սարքավորումներ ձմեռային սպորտաձևերի համար, որոնք հնարավոր է վարձել և պահպանել: Լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորը հագեցված է միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան։ Ամառային հանգիստը մեր մոտ անց են կացնում մեր քաղաքի մեծ թվով հյուրեր։

Հյուրանոցի մոտ գործում են խանութներ։

Հյուրանոցում կա ծածկով ապահոված կայանատեղի ավտոմեքենաների համար, Ձեր և Ձեր հյուրերի ավտոմեքենաների պաշտպանության համար, ամառային արևի շողերից, և ձմռանը առատ ձյունից։

There is no translation available.

Երևանի սրտում` Հանրապետության հրապարակում է գտնվում միջազգային խոշոր "Մարիոթ" հյուրանոցային ցանցին պատկանող "Արմենիա Մարիոթ" հյուրանոցը, որն առաջարկում է բարձրակարգ սպասարկում և ջերմ հյուրընկալություն: Նրբաճաշակ կահավորված համարները համապատասխանում են միջազգային ընդունված ստանդարտներին: Շատերից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռ և Հանրապետության Հրապարակ: Հյուրանոցն ունի սենյակներ չծխողների համար, կան հաշմանդամների համար նախատեսված սենյակներ և հարմարություրններ:  Այստեղ հյուրերը կարող են մարզվել ամբողջովին կահավորված մարզասրահում և լիցքաթափվել ՍՊԱ կենտրոնում: Ճաշելու կամ ընթրելու համար կա լայն տեսականի` իտալական բազմազան ճաշացանկով:  Անթերի սպասարկումը և հյուրանոցի անձնակազմի հոգատարությունը կապահովեն լիարժեք հանգիստ: Հյուրանոցը նաև առաջարկում է միջոցառումներ՝ ռոմանտիկ հարսանիք կամ գործնական հանդիպում անցկացնելու լայն հնարավորություններ:

There is no translation available.

«Թուֆենկյան Պատմական Երևան» հյուրանոցը տեղակայված է քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից մեկ խաչմերուկ հեռավորության վրա և ծառապտված հրաշալի այգուն դեմ հանդիման:

Հայ նշանավոր ճարտարապետների և դիզայներնեի ու Թուֆենկյան դիզայներական խմբի համատեղ աշխատանքը հանդիսացող այս հյուրանոցը ևս ունի Թուֆենկյան ավանդական հյուրանոցային համալիրներին բնորոշ իր ուրույն ոճը:

Առաջինն հարկում տեղակայված են ընդունարանը, նախասրահը, բարը, 90 հաճախորդների համար նախատեսված «Խարբերդ» ռետորանը և ցուցասրահը:

Թուֆենկյան ավանդական հյուրանոցային համալիրն իր ազգային տարրերի դեկորացիայով, նորաձև արտաքինով և 

 տարբեր ճարտարապետական ոճերի  համադրությամբ Հայաստանի պատմության վկայությունն է:  Արտաքին հարդարումը ավանդական սև և նարնջագույն տուֆից է: Յուրահատուկ դիզայնի հաջող համադրությունը, տնային հարմարավետությունը հյուրանոցի ամեն մի համարում ստեղծում է տրամադրող մթնոլորտ:

Հյուրանոցի աշխատակազմի ջերմ հյուրընկալության  և բարձրակարգ ծառայության շնորհիվ հյուրանոցն արժանացել է հյուրերի կողմից բարձր և միաձայն գովասանքի:

There is no translation available.

«ԼԱԹԱՐ» հյուրանոցային համալիրը հնագույն և արդիական ավանդույթների ներդաշնակ համադրություն է: Այն ունի յուրահատուկ ճարտարապետական կառուցվածք, որտեղ պահպանվել են ազգային ավանդույթները և հայկական ոգին: «ԼԱԹԱՐ» –ը ժամանակակից և  բարձրակարգ համալիր է, այստեղ ստեղծված են բոլոր հարմարությունները ինչպես գործարարների, այնպես էլ նրանց համար, ովքեր նախընտրում են հանգստի և հարմարավետության մթնոլորտը` հեռու քաղաքային թոհուբոհից: Համալիրի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս հիանալ բիբլիական Արարատի և Հայաստանի ամենաբարձր գագաթը հանդիսացող Արագած լեռան բնապատկերներով:

«Մշո Տուն»ռեստորանը բացառիկ մի վայր է, որտեղ ամեն մի անկյուն հագեցած է հայկական  ոգով: Հայ ազգայի երգն ու երաժշտությունը, հայկական ավանդական կերակուրները, խնոցու թանն ու կարագը, թոնրի թարմ լավաշի բույրը, հնամյա գորգերը, հայ մարդու կենցաղը բնորոշող տարբեր պարագաները ակամա Ձեզ տանում են մեր պապերի ապրած ժամանակները:

Ամռանը «Մշո Տուն» ռեստորանի այցելուները կարող են վայելել իրենց ընթրիքը  հին հայկական ավանդական ոճով կառուցված Սայլերի մեջ, որոնք շրջապատված են մրգատու բազմատեսակ ծառերով:Գտնվելով Սայլերում` ականատես կլինեք մոտակայքում  գտնվող Թոնրատանը  թխվող լավաշի, բոքոնի և հայկական գաթայի արարողությանը:

«ԼԱԹԱՐ» ռեստորանը վեհաշուք, ընդարձակ մի կառույց է, որտեղ դուք կարող եք նշել հարսանյաց հանդեսներ, մկրտութան և ծննդյան տոներ, կորպորատիվ երեկոներ և այլ հիշարժան արարողություններ :

Այստեղ կարող եք վայելել բազմազան կերակուրներ ինչպես հայկական ավանդական ,այնպես էլ համաշխարհային կերակրացանկից:

«ԼԱԹԱՐ» բարն առաջարկում է միջազգային ըմպելիքների լայն ընտրանի և բազմազան նախուտեստներ:

 Ամառային բացօթյա սրճարանը Սրճարանի խաղաղ և հանգստացնող մթնոլորտը  մշտապես գրավում է երևանցիներին և հյուրանոցի հյուրերին`  վայելելու յուրահատուկ կոկտեյլներ հանգիստ մթնոլորտում:

Ախորժաբեր բուտերբրոդներ, հացաբուլկեղեն, տնական տաք կարկանդակներ, մրգային տորթեր և խմիչքներ, ինչպես նաև մուրաբաներ` տրվում են թեյի բազում տեսականու հետ միասին:

There is no translation available.

Այսօր կպատմենք մի վայրի մասին, որը երկար տարիներ մարմնավորում էր Երեւանի այն մթնոլորտը, որը, շատերի պնդմամբ, արդեն չկա: «Երեւան. XX դար» նախագծի այսօրվա «հերոսը» «Կոզիրյոկն» է` Երեւանի ամենահայտնի սրճարանը: Իհարկե, այս միայն սրճարան անվանելը ճիշտ չէ` այն մի վայր էր, որտեղ մարդիկ սիրում էին, վիճում էին, կարդում էին, գրում էին… Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել` «Կոզիրյոկ»-ում մարդիկ մի ամբողջ կյանք էին ապրում: 

Կինոգետ Դավիթ Մուրադյան`«Կոզիրյոկը» քաղաքային կենցաղի խորհրդանիշն էր

«Կոզիրյոկ» սրճարանը բացառիկ վայր է: Տիկին Հռիփսիկը այսօր էլ մոր պես ընդունում է մեզ: Երբ տեսնում է սրճարանում իր «պատմական» հաճախորդներին, կտրականապես հրաժարվում է սուրճի դիմաց գումար վերցնել: 

«Կոզիրյոկ» անվանումը հենց հաճախորդներից է եկել՝ սրճարանի ծածկի, այսպես կոչված «կեպիի» շնորհիվ:

Երբ մարդու կյանքում ամեն ինչ փոխվում է, մի թել է մնում, որը կապում է ներկան անցյալի հետ: Մեր պարագայում դա «Կոզիրյոկն» է: 60-ականների կեսերից այն երեւանյան սակավաթիվ սրճարաններից էր եւ քաղաքային կենցաղի խորհրդանիշը:

«Կոզիրյոկը» Օպերայի եւ բալետի թատրոնի աշխատակիցների սիրելի վայրն էր: Համերգներից եւ փորձերից հետո միշտ գալիս էին այստեղ: Հաճախ կարելի էր տեսնել բալետմայստեր Վիլեն Գալստյանին, երգիչ Գեղամ Գրիգորյանին: 

Երեկոյան «Կոզիրյոկում» հնարավոր չէր ազատ աթոռ գտնել: Գոյանում էին պաղպաղակի եւ սուրճի հերթեր: Պաղպաղակը մատուցում էին ալյումինե ափսեներով: Վճարելով 4 ռուբլի 50 կոպեկ, գնում էինք պաղպաղակ եւ շամպայն, որն ըմպում էինք սովորական հաստաշուրթ բաժակներով: Իսկ եթե գալիս էին տիկին Հռիփսիկի լավ ծանոթները, սուրճը կարող էին ստանալ առանց հերթի՝ ետեւի դռնից: Այդ տարիներին սրճարանում քառակուսի սեղաններ եւ ծանր մետաղյա աթոռներ էին դրված:

Իրեն «քաղաքի տղա» համարող ցանկացած երիտասարդ շաբաթական 2-3 անգամ անպայման այցելում էր «Կոզիրյոկ»: 

Այստեղ նստած կարդում էինք Իլյա Էրենբուրգի հուշերը, ընթերցում էինք «Գարուն» եւ «Иностранная литература» ամսագրերի վերջին համարները: Այստեղ տեղի էին ունենում նաեւ ֆուտբոլային քննարկումներ. այդ տարիներին «Արարատը» վերելք էր ապրում: Սրճարանի ետեւի շենքում ապրում էր Ավետիք Իսահակյանի որդին՝ Վիգեն Իսահակյանը: Միշտ կոկիկ հագնված իջնում էր եւ նստում սրճարանում: Հաճախ էինք զրույցում, պատմում էր իր փարիզյան կյանքից: Հպարտանում էինք, որ Երեւանում մի մարդ կա, ով զրուցել է Ֆեդերիկո Գարսիա Լոռկայի հետ…

80-ականների վերջերին, երբ Սարյանի պուրակում սկսեց գործել վերնիսաժը, «Կոզիրյոկը» նոր կյանք ստացավ: Հետագայում, նրա աստղը կամաց-կամաց մարեց. մենք մեծացանք, նոսրացավ մարդկային միջավայրը: 

Այժմ «Կոզիրյոկում» ավելի հաճախ տեսնում եմ ալեհեր մարդկանց, որոնք գտնվում են իրենց հուշերի վայրում:   

«Կոզիրյոկի» մշտական այցելու Սիմոն Սնխչյան` սա մի վայր էր, որտեղ կարելի էր հետեւել երեւանյան կյանքի ընթացքին

Մեր բոլոր դարդերը, ուրախությունները կիսում ենք «Կոզիրյոկում»: Կարելի է ասել, որ «բարեւի» համար ենք գալիս այստեղ: Եվ մեր խորին հարգանքն ենք հայտնում տիկին Հռիփսիկին՝ այսքան տարի մեր սրճարանը եւ մեր հին, սիրված Երեւանից մի փոքր կտոր պահպանելու համար: Այսօր արտասահմանից եկած հյուրերին բերում ենք «Կոզիրյոկ»՝ նույն լոլիկով ձվածեղն ուտելու: Հռիփսիկը այն ֆանտաստիկ համեղ է պատրաստում՝ չուգունե թավայի մեջ, ավելացնելով մեկ հատ կծու պղպեղ…

Դեռ պապս էր այստեղ գալիս, հայրս մայրիկիս այստեղ ժամադրություն էր նշանակում: Սա մի վայր էր, որտեղ կարելի էր հետեւել երեւանյան կյանքի ընթացքին: Եվ մենք գալիս ենք այս սրճարան՝ մեր հին ու բարի քաղաքի կարոտն առնելու…

Սին-Ծյաու` այստեղ զգում ենք, որ սա Երեւանն է 
 
Որպես բարմեն սկսել եմ աշխատել Թումանյան փողոցի վրա գտնվող «Ծաղիկ» բարից, հետո աշխատել եմ Կինո Մոսկվայի ամառային դահլիճի սրճարանում, Կինոյի տան ջազ ակումբում, «Թիթեռ» բարում եւ այլն:

Ցավում եմ, որ այսօր միայն «Կոզիրյոկում» է մնացել այն հին մթնոլորտից, որը կար տարիներ առաջ…. «Պոպլավոկը» վաղուց այն չէ, «Սկվոզնյակը» ընդհանրապես գոյություն չունի, միայն այստեղ, տիկին Հռիփսիկի մոտ, զգում ենք, որ սա Երեւանն է: 

Ուրախ եմ ասել, որ շուտով Կինո Պիոների շենքում բացվելու է «Երեւանը մենք ենք» կամ «Ֆորշ փաբը», որը մի երեւանյան օջախ է լինելու՝ ի ուրախություն բոլորիս: 

Մի հատված եմ ցանկանում կարդալ Վարուժան Խաստուրի «Բոհեմ Երեւանյան» պոեմից` հեղինակը չափազանց ճշգրիտ է նկարագրում մեր զգացմունքները՝ այսօրվա Երեւանի նկատմամբ.

«Գնամ ինձ կանչող գինետունը բաց
Հարբեմ ու ընկնեմ փողոցը քնած
Հերն էլ անիծած վաղվա հոգսերի
Վերջին հարբեցողն եմ Էրեւանի»:

ՀՀ Վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, ֆլեյտահար Տիգրան Գեւորգյան` օրվա վերջում պարտադիր պետք է «իջնեիր Կոզիրյոկ»

«Կոզիրյոկը» զարմանալի երեւույթ էր, քանի որ այն ձգում էր եւ կապում էր մարդկանց միմյանց հետ: Դա մի վայր էր, որտեղ դու քեզ ապահով էիր զգում, կարող էիր ոչ մեկին չճանաչելով նստել եւ վստահ լինել, որ քեզ շրջապատող մարդիկ եւ դու «մի արյունի եք»: 

Եթե «Պոպլավոկում» հիմնականում հավաքվում էին դերասանները, «Սկվոզնյաչոկում»` գրողները եւ նկարիչները, ապա «Կոզիրյոկում» հավաքվում էին ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ: Այդ փոքր տարածքում սեղանները բաշխվում էին ըստ մասնագիտությունների. ճարտարապետներ, դասական երաժիշտներ, ռոք եւ ջազ երաժիշտներ, երգիչներ, պարողներ, դերասաններ....ամեն մասնագիտություն սրճարանում «իր» սեղանն ուներ: 

Չեմ կարող չառանձնացնել ֆիզիկոսներին` նրանցից կարելի էր ստանալ ձեզ հետաքրքրող ցանկացած հարցի պատասխանը: «Իջնում» էինք «Կոզիրյոկ» ոչ միայն սուրճ ըմպելու, այլ նաեւ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնելու, նորը ճանաչելու համար: Հենց այդպես էլ ասում էինք`«իջնել Կոզիրյոկ» եւ նշանակություն չուներ, թե որտեղից էիր «իջնում»` կոնսերվատորիայից, թե, օրինակ, Կոմիտաս փողոցից: Աշխատանքային օրվա վերջում պարտադիր պետք է «իջնեիր կոզիրյոկ», տեսնեիր, ով կա, նոր գնայիր տուն: Նույնիսկ եթե ազատ տեղ չէր լինում, մարդիկ  սուրճը վերցնում էին եւ ծառերի տակ նստում:  Մի գավաթ սուրճի շուրջ տեղի էին ունենում ինտելեկտուալ հավաքներ, ծնվում էին լուրջ մտքեր, գաղափարներ.... 

Սուրճի համար հերթեր էին գոյանում, երկար սպասում էինք, սակայն երբեմն չէինք համբերում եւ 10 կոպեկ ավել վճարելով` ստանում էինք այն ետեւի մուտքից: Այդ տարիներին ընդունված էր սրճարաններում շամպայն ըմպելը: Հիշում եմ նաեւ թաց «պերոժնին», որի արժեքն էր 22 կոպեկ: 

«Կոզիրյոկում» տեղի էր ունենում նաեւ ձայնասկավառակների փոխանակում: Թերթի մեջ փաթաթված Led Zeppelin-ի, Pink Floyd-ի, Black Sabbath-ի ձայնասկավառակները (ցանկացած իրեն հարգող մելոման պետք է իմանար վինիլային ձայնասկավառակը թերթի մեջ փաթաթելու ճիշտ ձեւը) բերվում էին «Կոզիրյոկ» եւ ձեռքից ձեռք փոխանցվում: Նույնը վերաբերում էր գրքերին: Հենց այստեղ շատերն առաջին անգամ լսեցին Կոբո Աբեի կամ Հերման Հեսեի մասին: Երբեմն տեղում նստում էին եւ բարձրաձայն կարդում: 

«Կոզիրյոկը» շատ հետաքրքիր եւ կոլորիտային մշտական այցելու ուներ. դա նախկին բռնցքամարտիկ եւ թաղային հեղինակություն Բզնունի Սպոն էր`բոլորի կողմից անչափ հարգված մի անձնավորություն: Նրա հետ կարող էիր քննարկել Ռիլկեի բանաստեղծությունը կամ Կուպերենի կլավեսինային արվեստը, ընդ որում նա խոսում էր միայն մաշտոցատառ հայերենով: Կարելի է ասել, որ Բզնունի Սպոն «Կոզիրյոկի» հրեշտակ-պահապանն էր, ով հսկում էր այնտեղի անդորրը: Նրա ներկայությամբ ոչ ոք իրավունք չուներ բարձրաձայն խոսել, վիճել…Միակ բարձր ձայնը, որ կարող էիր լսել, դա Հռիփսիկի ձայնն էր, որն ասում էր. «Երեկվա նստողները` վեր կացեք»:  Սեփական փորձից կարող եմ ասել, որ այնտեղ ամեն ինչը վստահության վրա էր կառուցվում: 1989-թ-ին ԱՄՆ-ում էի, եւ ինձ խնդրեցին մեծ գումար հասցնել Երեւան: Կոնկրետ հասցեն դժվարացան նշել եւ ասացին, որ թողնեմ գումարը Հռիփսիկի մոտ` այնտեղից գումարը կգան կվերցնեն: Այդպես էլ եղավ: Հետագայում իմացա, որ դա շատ ընդունված էր. ցանկացած իր կամ գումար կարող էիր թողնել Հռիփսիկին եւ վստահ լինել, որ այն երբեք չի կորչի: Դա հատկապես արդիական էր 90-ականներին, կապի ավանդական միջոցները խզված էին եւ «Կոզիրյոկի» շնորհիվ մարդկանց հաջողվում էր միմյանց օգնել: Երբեմն Հռիփսիկը բարկանոմ էր եւ ասում էր. «Վերջ, էլ ոչինչ չեմ փոխանցելու», սակայն միեւնույնն է, երբեք չէր մերժում:

«Կոզիրյոկում» տիկին Հռիփսիկը բոլորիս մայրն էր: Միշտ պատրաստ էր հասնել, օգնել: Շատ յուրահատուկ հատկություն ուներ` միանգամից զգում էր տաղանդավոր մարդկանց: Եթե հանկարծ ինչ-որ մեկը դժվար ժամանակներ էր ապրում, սկսում էր չարաշահել խմիչքը, ապա Հռիփսիկը սկսում էր հոգ տանել նրա մասին, ժամերով զրուցում էր հետը` խնդրում էր, զայրանում էր, նույնիսկ կարող էր հետեւել այդ մարդուն: Ամեն ինչ անում էր, որ նա չկործանվի: 

Մի անգամ սրճարանի մոտ ավտովթարի ականատես եղա: Հռիփսիկը մեկ ակնթարթում մոբիլիզացրեց «Կոզիրյոկի» «բնակիչներին» եւ առաջին օգնությունը տուժածին ցուցաբերվեց հենց այնտեղ: 

Իհարկե, այսօր «Կոզիրյոկն» արդեն նախկինը չէ, սակայն մթնոլորտը, օդը, ծառերը նույնն են մնացել: «Կոզիրյոկի դպրոցն» անցել են համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ`Գեղամ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, ջութակահար Ժան Տեր-Մերգերյանը եւ շատ ուրիշներ: Մի քանի տարի առաջ «Կոզիրյոկում» հանդիպեցի Ռոման Բալայանին: Մոտեցա, զրուցեցինք: Նա ասաց, որ իրեն հրավիրում են լավագույն ռեստորանները, իսկ ինքը ուզում է «Կոզիրյոկում» նստել, քանի որ այս տեղը աննկարագրելի զգացմունքներ է առաջացնում: 

Երբ շփվում եմ արտասահմանում բնակվող ընկերներիս հետ, ավանդական հարցերի շարքում պարտադիր հնչում են «Ո՞նց ա Հռիփսիկը», «Ո՞նց ա մեր «Կոզիրյոկը» հարցերը: 

19 տարեկան էի, երբ ամուսնացա ու տեղափոխվեցի Կոնդ: 1951 թ-ին ամուսնուս զորակոչեցին բանակ, եւ մենք հայտնվեցինք շատ ծանր վիճակում: Ստիպված սկսեցի աշխատել «Կոզիրյոկի» դիմացը գտնվող «Ջրերի խանութում» (այժմ նրա տեղում օծանելիքի խանութ է): Մի շաբաթ աշխատում էի, մի շաբաթ` հանգստանում: Աշխատանքային օրս վերջանում էր կեսգիշերին: Տնօրենը` պարոն Գեւորգյանը չափազանց խիստ մարդ էր: Մի անգամ դռները 5 րոպե շուտ էի փակել, ստիպեց կրկին բացել, մինչեւ այդ հինգ րոպեն լրացավ:

Խանութում աշխատեցի վեց տարի: Մի օր տնօրենը հանձնարարություն ստացավ` բացել քաղաքի առաջին «մարոժնիանոցը»: Գեւորգյանն ասաց, որ այն կբացի հենց խանութի դիմացը: Խանութում երեք բաժին կար ու վեց աշխատող` բոլորը, բացի ինձանից, ցանկություն հայտնեցին տեղափոխվել այնտեղ: Իսկ ես անհանգստանում էի, որ ինչ-որ բան սխալ կանեմ: Սակայն տնօրենս ասաց` «Դու երիտասարդ ես եւ ամեն ինչ կսովորես»: Այդպես էլ եղավ. եկա ու հավերժ «Կոզիրյոկ»-ում մնացի: Այստեղ աշխատելու համար ստացել եմ «Աշխատանքի վետերանի» կոչում:

Նախկինում «Կոզիրյոկ»-ի փոխարեն այգի էր, կողքով էլ գետակ էր անցնում: Այն բարձր ծառերը, որ այժմ տեսնում եք, շատ փոքր էին: Այս ծառերն արդեն ավելի քան 60 տարեկան են: 

Ամենասկզբում սրճարանը կոչվել է «268 տաղավար»: 1960-ական թվականներին ուսանողությունը սկսեց այն անվանել «Կոզիրյոկ»` կլոր ծածկի պատճառով:

«Կոզիրյոկ»-ում վաճառվում էր պաղպաղակ եւ սուրճ: Պաղպաղակը լինում էր լավը եւ վատը: Լավ պաղպաղակի 100 գրամն արժեր 19 կոպեկ, վատը՝ 13 կոպեկ: Սուրճի գինը 7 կոպեկ էր: Ավելի ուշ սկսեցինք շամպայն վաճառել, որի գինը 2 ռուբլի 30 կոպեկ էր: Սուրճի բաժակների պոչերը հատուկ կոտրում էինք, որպեսզի չգողանան: 

«Կոզիրյոկում» ով ասես եղել է` Հրաչյա Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը, Դավիթ Մալյանը, Կարեն Ջանիբեկյանը, ում որդին հիմա էլ գալիս է այստեղ: Այն ժամանակ մատուցողներ չունեինք, ինքնասպասարկում էր, այցելուները գալիս ու պատուհանից վերցնում էին իրենց պատվերը: Սակայն իմ ամենասիրված ու հարգված այցելուներին ինքնս է տանում պատվերները: Մատուցողները հայտնվեցին սրճարանը սեփականաշնորհելուց հետո: 

Երբեմն կռիվներ էին լինում: Երբ 1960-ական թվականներին աղջիկները սկսեցին կարճ շրջազգեստներ հագնել, դա մշտական վեճերի առիթ էին հանդիսանում: Միշտ խառնվում էի, փորձում էի հանգստացնել, հանդարտեցնել կռվարարներին:

Մի անգամ, սովորական աշխատանքային օր էր, կողքի շենքի պատշգամբում նկարահանում էին «Տղամարդիկ» ֆիլմից մի դրվագ: Հանկարծ նկատեցի, որ Ֆրունզիկը չկա: Մտքովս չգիտես ինչու անցավ, որ պատշգամբից ընկել է: Սրճարանի դրամարկղը առանց հսկողության թողնելու` վազեցի այնտեղ: Բարեբախտաբար, ոչինչ չէր պատահել, պարզապես նկարահանումերն արդեն ավարտվել էին: 

20 տարի առաջ, երբ սկսեցի սեփականաշնորհման գործընթացը, հարկավոր էր սրճարանին անվանում տալ: Մի բժիշկ կար, նա ասաց. «Ճիշտ կլինի, եթե սրճարանը ձեր անունով կոչվի»: Այդպես էլ արեցի: Այժմ «Կոզիրյոկ» անվան տակ առկա է նաեւ «Հռիփսիմե» ցուցանակը: Այսօր ինձ մոտ նաեւ նոր սերունդն էլ է գալիս, շատերը իմ հին հաճախորդների երեխաներն են: 

Արվեստագետ Սէվ (Sev)` բազմազանությունն այստեղ ամրագրված էր չգրված օրենքներով

1970-1984 թվականներին այցելում էի «Պոպլավոկ»: «Սկվոզնյաչոկում» կամ «Սկվոզնյակում» հիմնականում նկարիչներն էին հավաքվում ու այնտեղի մթնոլորտը ավելի «ակադեմիական» էր: «Պոպլավոկում» ավելի դեմոկրատական էր:

«Կոզիրյոկի» իմ շրջանը սկսվեց, երբ բանակից վերադարձա: Սկսեցի շփվել նոր մարդկանց հետ: Նրանցից էին Քիքին (Գրիգոր Միքայելյանը), Արմեն Հաջյանը, Գրիգոր Խաչատրյանը, Պոպ-Արտ Էդոն: 

«Կոզիրյոկում» էին հավաքվում ճանաչված արվեստագետները` Վիգեն Թադեւոսյանը, Սեյրան Խաթլամաջյանը, Վարդան Թովմասյանը, ուրիշներ:

«Մի ոտքով» «Պոպլավոկում» էի, մյուս ոտքով` «Կոզիրյոկում»: Ի վերջո, կողմնորոշվեցի դեպի «Կոզիրյոկ»: Մինչեւ բանակ գնալս ինձ մեջ ավելի շատ գրող էի տեսնում: «Կոզիրյոկում» շփվելով մարդկանց հետ, հասկացա, որ կա ավանգարդ արվեստ, որը ֆորմալ սահմաններ չունի: «Կոզիրյոկում» հանդիպում էի նոր մարդկանց, գնում էի նրանց արվեստանոցները, տեսնում էի, թե ինչպե՞ս են աշխատում, ինչի մասին են խոսում:

«Թաղի տղաները» «Կոզիրյոկում» նստում էին ձախ մասում, մի քանի սեղաններ կային`«ամրագրված» նրանց համար: Սակայն նրանց գոյակցությունն այլ այցելուների հետ խաղաղ էր: Երեւանի եզակի վայրերից էր, որտեղ կարող էիք կողք կողքի տեսնել «գողականներին» եւ հիփիներին: «Պոպլավոկում» «թաղի տղերքը» միշտ «վերխ ունեին», «Կոզիրյոկում» այդպես չէր: Փաստորեն, բազմազանությունը դեռ այն տարիներին այստեղ ամրագրված էր չգրված օրենքներով:

1988 թվականին «Կոզիրյոկ»-ում նստած էինք, ռուս տղաներ մոտեցան, պարզվեց, որ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցներ են: Մի քանի օր անց «Կոմսոմոլսկայա պրավդա»-ում հոդված տպագրվեց` “Cамое философское кафе Советского Союза”:

Եթե չլիներ «Կոզիրյոկը», չէր լինի նաեւ «վերնիսաժը»: Նկարիչ ՖԼՕՔՖ-ը դեռ 1984-1985 թվականներին իր գործերը ցուցադրում ու վաճառում էր «Կոզիրյոկ»-ի հարակից այգում, ինչպես նաեւ Կոնսերվատորիայի այգում: Շատ անսովոր էր երեւույթ էր: Երբեմն նկարները դիտավորյալ «թարս» էր դնում` լրացուցիչ ուշադրություն գրավելու համար: Մի օր ՖԼՕՔՖ-ին ասացի. «Կարո՞ղ եմ ես էլ իմ գործերից ցուցադրել»: Ասաց`«ոչ» ու նրա պատասխանի տոնից հասկացա, որ իրականում տարօրինակ հարց տվեցի: Այդպես սկսեցի նաեւ իմ աշխատանքներս ցուցադրել: Այդ տարիներին Սարյանի այգին դեռ ցանկապատված էր ու մեր գործերը փակցնում էինք ցանկապատին: Այդ շրջանում այգի հաճախ էր գալիս Կարեն Դեմիրճյանը` հետեւում էր Լեւոն Թոքմաջյանի աշխատանքին, ով ավարտում էր Մարտիրոս Սարյանի արձանը: Մի օր Դեմիրճյանը, տեսնելով մեզ ու մեր գործերը, ասաց. «Համբերեք, մի բան կմտածենք ձեզ համար»: Հետո լեգենդ տարածվեց, որ վերնիսաժ բացելու մտահղացումը հենց Դեմիրճյանինն էր:

1986թ. սեպտեմբերին երկրորդ անհատական ցուցահանդեսս ունեցա հենց Սարյանի այգում:

1986 թվականին Արմեն ֆօն Գեւորգյանի հետ ստեղծեցինք «Այսօր» «սամիզդատ» ամսագիրը: «Այսօր»-ի խմբագրության մի մասը Տնտեսագիտության ինստիտուտում էր, մյուս մասը`«Կոզիրյոկում»: Սրճարանի աջ մասի սեղաններից մեկը «Այսօր»-ի խմբագրությունն էր: Ամսագիրը վաճառում էինք վերնիսաժում, Սարյանի արձանի անմիջական հարեւանությամբ: 1992 թվականին «Այսօր»-ը պաշտոնապես գրանցվեց ու սկսեց լույս տեսնել մեծ տպաքանակով: Ու էլի մի որոշ ժամանակաշրջան որպես խմբագրություն«Կոզիրյոկն» էր ծառայում:

Ֆորշ` «Հռիփսիկը շամպայն հյուրասիրեց Գիլանին»

Արդեն երկար տարիներ գալիս եմ այս «տունը»: Յուրաքանչյուր օրս Կոզիրյոկից է սկսվում: Առավոտյան գալիս եմ այստեղ, շունչս բացվում է, ու հետո շարունակում եմ օրս: 

Ի դեպ, «Կոզիրյոկի» պատերը Վահան պապս էր շարել: Նախկինում, սպասարկման կետի փոխարեն «պատուհանիկ» էր: Այստեղ մատուցում էին պաղպաղակ, ավազի վրա եփած սուրճ եւ շամպայն:  

«Կոզիրյոկ» մշտապես եկել ու գալիս են քաղաքի ամենակարգին երեւանցիները: Այս սրճարանը շատ մեծությունների սիրելի վայրերից էր, այստեղ կարելի էր տեսնել Քոչարին, Շիրազին, Իսահակյանին: 

Հռիփսիկը պատրաստում է աշխարհի ամենահամով լոլիկով ձվածեղը: Իսկ ամեն տարվա հոկտեմբերին նա կանչում է իր ամենամտերիմ հաճախորդներին` տոլմա ուտելու եւ իր «քաշած» գինին խմելու: Այդ օրը Հռիփսիկը մոտենում է ինձ եւ ականջիս ասում. «Մի 5-6 մոտիկներով հավաքվեք` տոլմա եմ պատրաստել»: 

1990 թվականի մայիսին այստեղ շամպայն եմ խմել Deep Purple-ի Իէն Գիլանի հետ: Նա համերգներով ժամանել էր Հայաստան, եւ, իհարկե, իրեն չէին կարող «Կոզիրյոկ» չտանել:  

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր