«ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ

  • Տնօրեն: Աշոտ Գասպարյան
  • Հասցե: ք. Երևան, Նոր-Նորքի 5-րդ զանգված, Միկոյան 13
  • Հեռ․: (+374 10) 673903, (+374 91) 673903
  • Աշխ․ ժամեր: Աշխատանքային ժամեր - Երկուշաբթի-շաբաթ 09:30-18:00
  • Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

«ԷՍԿՈ-ՖԱՐՄ»  դեղագործական ընկերությանը` հիմնադրված  1999թ.-ին արտադրում է  80-ից ավելի ոչ ստերիլ արտադրատեսակներ` քսուքներ և  նրբաքսուքներ, հեղուկներ,  փոշիներ և մաշկի խնամքի միջոցներ:

Միջազգային չափանիշներին համապաստախան  շենք -շինությունները, հումքերը, փաթեթավորման նյութերը, անձնակազմը, օդափոխության և օդորակման համակարգը, սարքեր- սարքավորումները թույլ են տալիս արտադրել միայն բարձրորակ արտադրանք, որը մրցունակ է ոչ միայն տեղական այլ նաև արտասահմանյան շուկայում: «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ապրանքանիշով արտադրանքը արդեն իսկ իր կայուն դիրքն ունի  Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի և Ուզբեկստանի շուկաներում: Ընկերության հիմնական ուղղություններից մեկն է ստեղծել տեղական հումքի վրա հիմնված արտադրատեսակներ , որոնցից առավել հայտնի են Էսկարդը, «Նարին-է» կաթնաթթվային բակտերիաների հիման վրա պատրաստված «Նարին-է» բուժիչ և կոսմետիկ միջոցները:

Ընկերությունում ներդրված  է «Պատշաճ արտադրական գործունեության ստանդարտը և մոտակա ժամանակահատվածում նախատեսվում է ՊԱԳ Հավաստագրում: Ընկերությունում գործում է որակի ապահովման համակարգ,  որը ներառում է և արտադրական գործընթացները և որակի վերահսկումը:

Ընկերությունն ապահովված է հմուտ մասնագետներով, և մշտապես իրականացվում են վերապատրաստման դասընթացներ և աշխատանքի գնահատում:

«ԷՍԿՈ-ՖԱՐՄ»  ընկերության արտադրանքները համապատսխանում են անվտանգության, արդյունավետության և որակի հանդեպ ներկայացվող պահանջներին և մատչելի են ազգաբնակչության համար:

  Ինչպես գիտենք դեղերի արտադրության որակի պատշաճ ապահովումը կախված է հիմնականում հետևյալ ռեսուրսներից՝

 Շենքեր և շինություններ

  1. Նյութեր` հումքեր և փաթեթավորման նյութեր
  2. Անձնակազմ
  3. Օդափոխություն և օդորակման համակարգ
  4. Սարքեր, սարքավորումներ
  5. Լաբորատորիա և վերահսկումներ

Բոլոր ռեսուրսների նկատմամբ գործում են ՊԱԳ /պատշաճ արտադրական գործընթաց/ պահանջները:

Արտադրվող դեղաձևերեն են`

  • Հեղուկ դեղաձևեր – հիմնականում սպիրտային (70%) հիմքի վրա,
  • Քսուքներ, նրբաքսուքներ, դոնդողներ
  • Փոշի դեղաձևեր

Շենքեր և շինություններ

 

 Յուրաքանչյուր արտադրամասը բաղկացած է երկու ենթաարտադրամասերից՝ պատրաստման արտադրամաս և լցման (filling) արտադրամաս:

 Ամբողջ արտադրական տարածքը, որը մեզ մոտ D կարգի է, բաժանված է իրեն հարող ավելի ցածր կարգի օժանդակ տարածքներից անցախուցերով:

    Արտադրական և փաթեթավորման տարածքների հատակները էպօքսիդե հատակներ են, որոնք շատ հեշտ մաքրվում են փոշուց, չունեն կարեր, որտեղ կարող են մնալ փոշեհատկիները: Հատակները և պատերի միացման տեղերը չունեն անկյուններ, դրանք կլորացված կտրվածք ունեն, որը նույնպես փոքրացնում է անկյուններում փոշու և կեղտի մնալու հավանականությունը: Պատերը ներկված են հեշտ մաքրվող ներկով, որը կարելի է մշակել նույնիսկ տարբեր տեսակի ախտահանող հեղուկներով: Առաստաղները, լույսերը, օդափոխության վանդակները նախագծված են այնպես, որ հնարավորինս չափ ցածր լինի փոշու կուտակումը նրանց արանքներում: Մակերեսները արված են հարթ, առանց ավելորդ անկյունների: Դռները և լուսամուտները նույնպես արված են հարթ մակերեսներով: Այս ամենի նպատակն է հնարավորինս չափ հեշտացնել մաքրման գործընթացները:

 Ամիսը մեկ անգամ ամբողջ անձնակազմը միասին կատարում է ախտահանման, մաքրման աշխատանքներ /ամբողջ տարածքը մանրամասն ախտահանվում և ստուգվում է որակի հսկման բաժնի կողմից/:

Մաքրման այսպիսի գործընթացները անցկացվում են, որպեսզի բացառվեն աշխատանքի ընքացքում տարածքի կեղտոտ լինելու պատճառով խաչաձև աղտոտման հնարավորությունը, այսինքն բուն արտադրանքի մեջ մեխանիկական մասնիկների, փոշու կամ մանրէների առկայությունը:

Անձնակազմ

 Անձնակազմը պետք է պատրաստ լինի կատարելու  աշխատանքային նկարագրերում նախատեսված աշխատանքները: Դա նշանակում է , որ անձնակազմի հետ պետք է պարբերաբար անցկացվեն դասընթացներ:

 Դեղագործական արտադրություններում յուրաքանչյուր գործընթաց սկսած զգեստափոխումից մինչև ցանկացած աշխատանքի ավարտը կանոնակարգված է ԳՍԸ-ներով (SOP), որտեղ մանրամասն շարադրված է և հաստատված, թե ինչպես պետք է օրինակ զգեստափոխվել , ինչպես անցնել անցախուցերը, ինչպես աշխատել յուրաքանչյուր դեղի արտադրման փուլում /դեղերի պատրաստում, լցնում, փաթեթավորում և այլն/:

 Սարքեր, սարքավորումներ

 

Սարքերը, սարքավորումները պետք է նույնպես բավարարեն ՊԱԳ պահանջներին: Դրանք պատվիրելուց առաջ որակի ապահովման բաժինը նախապես պահանջում է սարքավորման արտադրողից փասթաթղթեր, որոնք վկայում են դրանց համապատասխանությունը ՊԱԳ պահանջներին /նախագծի որակավորման փուլ/: Նախապես համոզվում ենք, որ սարքավորումը նախագծված է այնպես, որ տեխնիկական պարամետրերը բավարարում են նախատեսված գործընթացի իրականացմանը, նրա մաքրման գործընթացները հնարավորինս հեշտ են, որպեսզի մակերևույթները լինեն հարթ, ողորկ, և որպեսզի կայուն լինեն մաքրող նյութերի նկատմամբ: Դրա համար ամենահարմար և դեղերի արտադրության մեջ ընդունված նյութը չժանգոտվող մետաղն է (НЕРЖ) ընդ որում սարքավորման այն մասերը, որոնք անմիջական շփում ունեն դեղի հետ պետք է լինեն հատուկ 316L դասի չժանգոտվող մետաղից, իսկ այն մասերը, որոնք անմիջական չեն շփվում դեղի հետ կարող են լինել նաև 304 դասի չժանգոտվող մետաղից:

Սարքավորումների վրա պետք է միշտ լինեն պիտակներ, որոնք ցույց են տալիս նրանց

  • Սանիտարական կարգավիճակը. կանաչ՝ մաքրված է աշխ.-ից առաջ, դեղին՝ աշխատանքից հետո, կարմիր՝ կեղտոտ,  համապատասխանաբար ցույց են տալիս, թե ինչ վիճակում է գտնվում սարքը տվյալ պահին:

Հումքեր

<<Էսկո-ֆարմ>> ընկերության հումքերը հիմնականում ներմուծվում են Եվրոպական երկրներից:  Ընկերության  նպատակներից մեկն է նաև հնարավորինս օգտագործել տեղական հումքեր: Ոգեթուրմերը (վաղենակի ոգեթուրմ, առյուծագու ոգեթուրմ, ալոճի ոգեթուրմ, էսկարդ և այլն) պատրաստվում են ՀՀ –ում արտադրված հումքի վրա, որոնք համապատասխանում են  Եվրոպական դեղագրքի  որակի ցուցանիշների ներկայացված պահանջներին:

Հումքը պատվիրվում է միայն հաստատված մատակարարներից: Նախքան հումքը պատվիրելը, որակի հսկման բաժնի մասնագետը ներմուծող կազմակերպությունից պահանջում է հումքի սերտիֆիկատներ և հատկորոշիչները: Ըստ ՊԱԳ պահանջների հումքի որակի հսկման ցուցանիշները պետք է բավարարեն ՀՀ ում գործող  միջազգային դեղագրքերի պահանջներին: Եթե սերտիֆիկատի պահանջները համապատասխանում են Եվրոպական դեղագրքի կամ  USP պահանջներին, ապա հումքը պատվիրվում է: Սահմանը հատելուց հետո մինչև ներմուծման հավաստագիր ստանալը հումքի որակը ստուգվում է  ՀՀ ԱՆ  <<Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի>> կողմից անցնելով նաև լաբորատոր փորձաքննություն: <<Էսկո-ֆարմ>>-ում մինչև մեր լաբորատորիայի կողմից  հումքի որակի հաստատումը, այն մնում է կարանտինի պահեստում և միայն լաբորատորիայի կողմից հումքի որակի հաստատումից և հաստատված հումքի պիտակի փակցնելուց հետո այն անցնում է հաստատված հումքերի պահեստ: Եթե հումքի որակը չի համապատասխանում որակի հսկման ցուցանիշների  պահանջներին, հումքի վրա փակցվում է մերժված հումքի պիտակ և այն  տեղափոխվում է մերժված հումքերի պահեստ: Մերժված հումքը ենթակա է  հետ վերադարձման կամ ոչնչացման:

Պահեստներում մշտապես ապահովվում է համապատասխան ջերմաստիճան և խոնավություն, կան ցուցիչներ, որոնք շուրջօրյա հսկում են ջերմաստիճանի տատանումները, գրանցելով այն համապատասխան մատյաններում:

         

Ջուր 

Մաքված ջրի ստացումը, բաշխումը և շրջանառությունը   առավել ռիսկային արտադրական գործընթացներից մեկն է: Մաքված ջուրը օգտագործվում է ոչ միայն դեղերի պատրաստման համար, նաև սարքերի կամ սարքավորումների լվացման, լաբորատոր փորձարկումներ կատարելու համար: Մաքրված ջրի ոչ ճիշտ ստացումը, բաշխումը և շրջանառությունը կարող է պատճառ դառնալ  պատրաստի արտադրանքի մանրէաբանական աղտոտման:  Մաքված ջուրը նույնպես պետք է բավարարի Եվրոպական դեղագրքի որակի հսկման ցուցանիշների  պահանջներին:

 Ջրի մաքրման մեթոդ`

  • հակադարձ օսմոսի եղանակ – ջրի մաքրման համար տարածված եղանակ է , որն ունի մի շարք առավելություններ մյուս մեթոդների նկատմամբ: Նախքան հակադարձ օսմոսի համակարգ  մտնելը ջուրը ենթարկվում է նախնական մաքրման  անցնելով 20,10, 5 մկմ և մուլիմեդիա ֆիլտրերով` ազատվում է  մեխանիկական մասնիկներից, համից, հոտից, օրգանական միացություններից և փափկեցվում է  անցնելով կատիոնային աշտարակի միջով մաքրվելով կալցիումի և մագնեզիումի կատիոններից: Հակադարձ օսմոս համակարգի միջով անցնելով  աղազրկվում է և անցնելով կատիոն-անիոն աշտարակի միջով լիովին աղազրկված  մաքրված ջուրը  լցվում է  316L դասի չժանգոտվող մետաղից  պատրաստված ջրի պահպանման  տարայի մեջ: Մաքրված ջրի մեջ մանրէաբանական աճը կանխելու նպատակով  այն կատարում է շրջանառություն: Պոմպի միջոցով մաքրված ջուրը  մղվում է խողովակի մեջ, որը այնպես  է մոնտաժված, որպեսզի այնտեղ չլինի ջրի կանգ` ունի թեքություններ, որը  համակարգը ամբողջությամբ  դատարկելու հնարավորություն է տալիս, փականները, պոմպը, միացման բոլոր հատվածները պետք է լինեն ներկայացված պահանջներին համապատասխան, որպեսզի նրանց հանգույցներում ջրի կանգ չլինի: Խողովակների եռացումը պետք է այնպես արվի, որպեսզի բացառվեն անհարթությունները խողովակի ներսում: Ջուրը պետք է շրջանառի որոշակի արագությամբ:

 Ապահովելով այս բոլոր միջոցառումները մենք կարող ենք համոզվել, որ դեղի բաղադրակազմում կունենանք մաքված ջուրը, որը համապատասխանում է Եվրոպական դեղագրքի որակի հսկման ցուցանիշների պահանջներին:

Օդափոխություն 

Արտադրանքի որակի վրա շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ օդը:

Որպեսզի ապահովենք սենյակում  օդի մեջ գտնվող փոշու և մանրէների քանակի ցուցանիշների պահանջներին, հարկավոր է ունենալ ճիշտ նախագծված և աշխատող օդափոխության համակարգեր: Օդափոխությունը լինում է լամինար և տուրբուլենտ:

Գործում է օդի վերաշրջանառության համակարգը, որը թույլ է տալիս մինչև 80 % օդի վերադարձ դեպի համակարգ, որի շնորհիվ կարելի է տնտեսել օդի տաքացման կամ սառեցման վրա ծախսված միջոցները: Օդը տարածք է ներմուծվում նախապես այն ենթարկելով ջերմային մշակման, խոնավեցվում կամ չորացվում է, ինչպես նաև անցնելով ֆիլտրերի միջով ֆիլտրվում է: Օդափոխության համակարգում տեղադրված են  G4, F8 և H12  տեսակի ֆիլտրեր:

Որպեսզի օժանդակ տարածքներից չֆիլտրված օդը չթափանցի մաքուր տարածքներ, հարկավոր է արտադրական տարածքներում ստեղծել օդի ճնշման տարբերություններ:

Ամենաբարձր ճնշման տարբերությունը ստեղծվում է մաքուր միջանցքում: Ճնշման տարբերությունը դրսի միջանցքներից և փաթեթավորման տարածքներից կազմում է 10-15 ՊԱ: Ճնշումների նման տարբերությունը բացառում է չֆիլտրված օդի մուտքը դռների բացվել-փակվելու ժամանակ դեպի ավելի արտադրական տարածքներ: Իսկ մաքուր միջանցքը բացառում է արտադրամասերից օդի թափանցումը մյուս արտադրամասեր: Այսպիսով նման օդափոխության համակարգը հնարավորություն է տալիս կանխել  մանէաբանական և  խաչաձև աղտոտումը:

Լաբարատորիա

 Հումքերը և փաթեթավորման նյութերը նախքան պահեստավորումը ենթարկվում են փորձաքննության և դրանց որակը պետք է համապատասխանի Եվրոպական դեղագրքի որակի հսկման ցուցանիշներին ներկայացվող պահանջներին: Նախքան խմբաքանակի պատրաստումը իրականացվում է  դեղի բաղադրության մեջ մտնող հումքերի պիտանելիության ժամկետի, ինքնության և քանակների ստուգում: Իրականացվում են միջգործընթացային վերահսկումներ, որը հնարավորություն է տալիս ապահովել կայուն որակ արտադրական գործընթացների բոլոր փուլերում: Պատրաստի արտադրանքը նախքան շուկայահանման թույլտվություն ստանալը ենթարկվում է փորձաքննության` այն պետք է համապատասխանի գրանցման փաստաթղթերում ներկայացված որակի վերահսկման ցուցանիշների պահանջներին:

Իրականացվում է նաև դեղի կայունության ստուգման աշխատանքներ, ինչպես նախքան դեղի գրանցումը, այնպես էլ հետգրանցումային ժամանակաշրջանում:

 Հիմնադրման տարի 1999թ.

 
 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր