Lusine

Lusine

Բժիշկ-էնդոկրինոլոգ

Կրթություն

 1993 – 1999             Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան (բուժական գործ մասնագիտությամբ)

1999 – 2001             ՀՀ Առողջապահության Նախարարության ակադեմիկոս Ս․Խ․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտ (էնդոկրինոլոգիա մասնագիտացում)

 

Բժշկական պրակտիկա

 1999 – 2001             Թիվ 8 Կլինիկական հիվանդանոց՝ Էնդոկրին բաժանմունք

2001 – 2016             Նատալի Ֆարմ «Մալաթիա» ԲԿ, որպես էնդոկրինոլոգ

2016 – ից ի վեր     «Աստղիկ» ԲԿ, որպես էնդոկրինոլոգ

Վերապատրաստումներ

 2002               ՀՀ ԱԱԻ, «Հոֆֆմանն-Լայ Ռոշ» Վկայական՝ «Մետաբոլիկ համախտանիշ․ կլինիկայի և բուժման ժամանակակից ասպեկտները»

2002                ՀՀ ԱՆ ԱԱԻ, Servier Վկայական՝ «Շաքարախտն ու բարդությունները»

2002                ՀՀ ԱՆ ԱԱԻ, Servier Վկայական՝ «Դիաբետիկ սիրտ»

2003               ՀՀ ԱԱԻ, «Հոֆֆմանն-Լայ Ռոշ» Վկայական՝ «Բազմակողմանի ադրենոբլոկադա սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ»

2003                ՀՀ ԱԱԻ, «Հոֆֆմանն-Լայ Ռոշ» Վկայական՝ «Քսենիկալը երկրորդ տիպի դիաբետի կանխարգելման և բուժման մեջ ճարպակալումով տառապող անձանց մոտ»

2003                ՀՀ ԱՆ ԱԱԻ, «Գեդեոն Ռիխտեր» Հավաստագիր՝

1․ Կանգային սրտային անբավարարության ախտորոշման և բուժման ժամանակակից եղանակներ։

2․ Էսենցիալ հիպերտենզիայի կանխարգելման, ախտորոշման և բուժման ժամանակակից եղանակներ։

3․ Կայուն կրծքահեզձուկի բուժման ժամանակակից եղանակ»»

2012               “Meda Pharmaceuticals Switzerland” Сертификат «Полиневропатия и ангиопатия при сахарном диабете. Диагностика и личение», «Опыт применения тиоктовой кислоты в терапевтической              практике»

2012               Tekada, Nicomed Сертификат «Актуальные вопросытиреоидологии»

2013               AAMA Certificate «From hormonofobia to hormonofilia» from the series «Medicine of Longeviti and the Quality of life»

2015               AOA, IOF Հավաստագիր՝ «Օստիոպորոզի իններորդ միջազգային  գիտաժողով»

2015               IOF Հավաստագիր՝ «Սնուցման, շաքարախտի և ոսկրային առողջության հարցերի լուծման նորագույն մեթոդները»

2015               IOF, Takeda Վկայական՝ «Актуальные вопросы Остеопороза»

2016               AOA, IOF Վկայական՝ «Օստեոպորոզի կլինիկական դեպքերի կառավարումը տարբեր մասնագետների կողմից»

2016               ՀՇԴ Հավաստագիր՝ «Ժամանակակից մոտեցումները I տիպ դիաբետի բուժման մեջ»

2017               ՀՀ ԱՆ  «Ներվիրահատական նեյրոմոնիտորինգ վահանաձև գեղձի և հարվահանաձև գեղձի վիրահատությունների ժամանակ» սեմինար։ ՇՄԶ 4 տեսական, 3 գործնական կրեդիտ

2018               ՀՀ ԱՆ  Մանկական Էնդոկրինոլոգների Հայկական Ասոցիացիա «Էնդոկրինոլոգիայի Գրավիչ աշխարհում» թեմայով կոնֆերանս։ ՇՄԶ 7 տեսական կրեդիտ

2018               ՀՀ ԱՆ վկայական՝ «Դիաբետիկ պոլինեյրոպաթիայի բուժման ժամանակակից մոտեցումները»

2018               ՀՀ ԱՆ վկայական՝ Օստեոպորոզի 12-րդ Ամենամյա Սիմպոզիում

2019               Վկայական՝ Դիաբետ Սամմիթ N1Certificate Of Attendance

2019               EACCMELive educational activities occurring outside of Canada, recognized by the UEMS-EACCME for ECMEC credits are deemed to be Accredited Group Learning Activites (Section 1) as defined by the                         Maintenance of Certification Program of the Royal College of Physicians and Surgeons of Canada

2019               ՀՀ ԱՆ վկայական՝ «Շաքարային ոտնաթաթի համախտանիշի ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները»

2019              Վկայական՝ Թիրեոիդ Գիտաժովող N1

2019               42nd Annual Meeting of European Thyroid Association / Budapest, Hungary

2021               ՀՀ ԱՆ վկայական՝ «Օստեոպորոզի բուժումը COVID -19 վարակի ժամանակ»

2022               Attended th 30th ESE Postgraduate Training Course in Clinical Endocrinology, Diabets and Metabolism which took place in Tbilisi, Georgia

 

Անդամակցություն

Հայկական էնդոկրինոլոգների Ասոցիացիա

Armenian THyroid Association

Լեզուների իմացություն

Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած եմ, ունեմ երկու դուստր

Համակարգչային գիտելիքների տիրապետում

MS Word, MS Excel

Մեր երկրում առողջությանը խնամքով վերաբերվելու  մշակույթը պետք է բարձրանա

Հայաստանում քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտը բարձրակարգ դիրքերում է, ավելին՝ զարգանում ու կատարելագործվում  է պատշաճ քայլերով: Հայաստանում այսօր  իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանությանը (ԼՕՌ) վերաբերող բոլոր միջոցառումները: Ոլորտի բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին ու որակին համապատասխան:                                          «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավո-րություն է տալիս կիրառել նորագույն մեթոդներ` ապահովելով և՛ ախտորոշման,և՛ բուժման արդյունավետությունը:  Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ հնարավոր է խուսափել չհիմնավորված վիրահատական միջամտություններից, իսկ վիրահատական միջամտությունների դեպքում՝ հետվիրահատական բարդություններից:                                                                             Բաժանմունքի փորձառու և բանիմաց բուժանձնակազմըջանք չի խնայում որակյալ ծառայություններ մատուցել`հիվանդների շուտափույթ առողջացումն ապահովելու համար:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն, ԼՕՌ ծառայության ղեկավար, Ազգային առողջապահության ինստիտուտի գլխի, պարանոցի, պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Արայիկ Ղարիբյանը, որի երկարատև աշխատանքն ու պատկառելի ավանդը բժշկագիտության զարգացման գործում անգնահատելի է: Հոգատար ու բանիմաց բժիշկն իր ծով գիտելիքների և սեփական աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ օգնության ձեռք է մեկնում իրեն դիմած հիվանդներին, որոնց առողջության վերականգնման համար չի խնայում ջանք ու եռանդ, ինչը փաստում են հիվանդները՝ շնորհակալության խոսքեր շռայլելով իրենց իրապես առողջություն պարգևած բժշկին:

-Պարոն Ղարիբյան, քթի պլաստիկ վիրահատության ո՞ր տեսակներն են այսօր արդիական: Նախասիրությունը տրվում է ավելի շատ փա՞կ, թե՞ բաց վիրահատություններին։

-Նախկինում` իմ ուսանելու տարիներին, մեզ դասախոսելիս ասում էին, որ քթի բաց վիրահատությունները կատարում են սկսնակները, իսկ փակ վիրահատությունները՝ ավելի պրոֆեսիոնալները։ Ապա եկավ մի ժամանակ, երբ բոլորը գնացին բաց վիրահատությունների` համարելով, որ ճիշտը քթի բաց վիրահատություններն են,  քանզի աչքին տեսանելի է, հատկապես քթի ձևավորման  ժամանակ միլիմիտրերի տարբերությունը նկատելի է լինում։ Բայց այսօր արդի բուժմոտեցումների վերջին 1-2 տարիներին առաջացել է նոր միտում` բոլորը կրկին գնում են դեպի փակ վիրահատությունների։

Ուսումնասիրելով դաշտը` եվրոպական թոփ տասնյակում հայտնված բժիշկները գնում են փակ վիրահատության`  նվազեցնելու օրգանիզմը տրավմայի ենթարկելը։ Բայց իրականում մեզ անհրաժեշտ է, որ քթով ճիշտ շնչառություն լինի, քանզի շատ պլաստիկ վիրաբույժներ ավելի շատ ձգտում են արտաքին տեսքի գեղեցկությանը` ուշադրություն չդարձնելով շնչառությանը։ Ես միշտ իմ հարցազրույցներում ասել եմ, որ հայտնի պրոֆեսոր Պեսկունովը ասում էր, որ քթի պլաստիկ վիրահատություն պետք է կատարեն միայն ԼՕՌ բժիշկները` մեծ ուշադրություն դարձնելով քթի անատոմիական ֆունկցիոնալ կառուցվածքին, որպեսզի արդյունքում չտուժի շնչառությունը։ Կարծում եմ` ավելի լավ է պացինետը դժգոհի քթի արտաքին տեսքից, քան՝ շնչառությունից։ Իհարկե, այսօր,  հուրախություն մեզ, պլաստիկ վիրաբույժների մեծ մասը ուշադրություն են դարձնում  շնչառությանը։ Բայց նաև համատարած  տենդենց կա, որ ավելի շատ ուշադրություն են  դարձնում քթի տեսքին:  Իսկ ինչ վերաբերում է քթի փակ թե բաց վիրահատություններին, ապա չպետք է փորձել ժամանակակից երևալ, պետք է վիրահությունը կատարել ըստ ցուցումի, նաև` որի դեպքում է վիրահատող բժիշկն ավելի հմտացած։

-Բժիշկ, բերանով շնչառությունը ինչի՞ կարող է հանգեցնել։

-Բերանով շնչառությունը երբեք չի կարող փոխարինել քթով շնչառությանը, քանզի քթում օդը խոնավանում, տաքանում, միկրոբազերծվում է, հետո նոր ներթափանցում  առաջ, և քթի խոռոչում հարուստ անոթային ցանցի միջոցով թթվածինն արագ հասնում է ուղեղ։ Բերանով  շնչառության դեպքում այդ պրոցեսները չեն կատարվում, և օդը  միանգամից գնում է կոկորդ, շնչափող, որի հաշվին, սկսած քրոնիկ տոնզիլիտից և անգինաներից, վերջացած ամբողջ շնչառական ուղին` վերին և ստորին, այդ փոշոտ և կեղտոտ միկրոբներով հարուստ սառը և չոր օդից վնասվում է` առաջացնելով ֆարինգիտներ, լարինգիտներ, տրաեխիտներ, բրոնխիտներ և թոքաբորբ։ Շատ ժամանակ, երբ  հիվանդի մոտ կարիք է լինում նշիկների հեռացում և քթի վիրահատություն, ես միշտ առաջարկում եմ առաջինը վիրահատել քիթը:  Նշիկները համարվում են ինֆեկցիոն երևույթներից պաշտպանվելու համար օրգանիզմի դարպասները, քանի որ կեղտոտ օդի միկրոբները վերցնում էին իրենց վրա: Իսկ երբ արդեն հեռացված են լինում, ինֆեկցիան միանգամից գնում է շնչափող, թոքեր, այսինքն` ստորին շնչուղիների բորբոքումների հավանականությունը ավելի է մեծանում, քան նախկինում էր, որովհետև մինչ այդ նշիկներն իրենց վրա էին վերցնում այդ հատվածը։ Իսկ քիթը վիրահատելուց հետո, երբ  քթի շնչառությունը վերականգնվում է, լինում են նաև թեթև ընթացքով  քրոնիկ տոնզիլիտի տեսակներ, որոնք վերականգնվում են ժամանակի ընթացքում, և անգամ կարիք էլ չի լինում վիրահատական միջամտության։ Իսկ եթե կարիք է լինում վիրահատության,  ուրեմն շատ ախտահարված են արդեն: Իհարկե, այդ խնդիրն էլ լուծում ունի մեր կողմից, և ըստ իս` բուժումը քթի խնդրից սկսելն է։

- Բժիշկ, որո՞նք են նշիկաբորբի արդի նորարարական բուժմոտեցումները։

- Բուժմոտեցումները տեխնիկապես ամբողջովին նույնն են, ինչ մինչ օրս կիրառելի էին։ Սակայն այժմ արդիականացվել են գործիքների տեսակները, որոնք շերտազատում են նշիկները հարակից հյուսվածքներից: Նախկինում նշիկները անջատում էին  միայն ռասպատորի կամ էլեվատորի միջոցով: 

 Կիրառելի են նաև մի շարք նոր տեսակի դանակները,որոնք  բացի այն, որ շերտազատում են նշիկները հյուսվածքից, նաև առաջացնում են այրվածքային շերտ, և արյունատար անոթների կոագուլացիա: Վիրահատող  բժիշկները հիմնականում օգտագործում են լազերային, մոնոպոլյար, ուլտրաձայնային (հարմոնիկ), էլեկտրոնային, ռադիոհաճախականությամբ տաքացող և սառը կոբուլացիոն դանակներ(-1000 աստիճանի տակ տաքացող):

Բոլոր վիրահատական միջամտությունների ժամանակ ունենում ենք քիչ արյունահոսություն: Արյունահոսության հավանականությունը հնարավոր է  ավելի ուշ` 10, 9, 8 օր հետո, երբ փառերը մաքրվում են: Իրականում այրվածքային փառերը ավելի կոպիտ փառեր են, որոնց մաքրման ժամանակ արյունահոսության հավանականությունն ավելի մեծ է, քան նախկին դասական էլեվատորի միջոցով անջատման դեպքում: Պետք է վերը նշված դանակներով ընդհանուր անզգայացման տակ կատարել նշիկների հեռացումը։Մենք անզգայացնում ենք բավականին բարձրակարգ և միաժամանակ թանկարժեք դեղորայքով, և բուժառուն ընդհանուր անզգայացումից դուրս է գալիս այն աստիճան հեշտ և թեթև, կարծես թե քնից արթնացած լինի։ Հիվանդն իրականում չի մասնակցում վիրահատական ընթացքին, ինչպես լինում էր նախկինում` տեղային անզգայացումների ժամանակ:                                                                                                                                    

-Իսկ ի՞նչ է խռմփոցը, ինչի՞ հետևանք է այն։

-Խռմփոցի առաջացման պատճառագիտությունը մի քանիսն են` քթի թեք միջնապատ, վատ շնչառություն, կարճ վիզ, գիրություն, մեծ փորի առկայություն, քիմքի կախվածություն, լեզվակը, քիմքը տարիների ընթացքում կախվում են, այդ բոլորը բերում են խռմփոցի։ Նախ առաջարկում ենք, որը քաշը կարգավորի: Այո, իրականում լինում են դեպքեր, երբ քաշը իջեցնելուց հետո բավականին քչանում է խռմփոցը, անգամ խնդիրը չի հասնում վիրաբուժական միջամտության, բայց հիմնականում լինում են դեպքեր, երբ զարգանում է քնի ապնոէ սինդրոմը, երբ մարդը նստած վիճակում քնում է, շունչը պահելով մի քանի վայրկյան և արագ արթնանում շնչահեղձության արդյունքում։ Քնի ապնոէ սինդրոմը առաջանում է վերը նշված սինդրոմների համակցման արդյունքում։ Այս պաթոլոգիայի դեպքում միջնապատ է ուղղվում, քթով շնչառություն ենք կարգավորում, կատարում ենք վիրահատական միջամտություն` բարձրացնելով քիմքի լեզվակի հատվածը վերև, որպեսզի շնչի, և իհարկե կրկին հիվանդին հորդորում ենք քաշը կարգավորել։

-Ի՞նչ է օտիտը։

-Օտիտը ականջաբորբ  հիվանդություն է, և տարբերակվում են նրա արտաքին, միջին և ներքին տեսակները: Միջին օտիտի ժամանակ ցավային զգացումը վերանում է թմբկաթաղանթի թափածակումից հետո` արդյունքում  առաջացնելով թարախարյունային արտադրություն:

 Իսկ արտաքին ականջաբորբի առաջին  ախտանշանը քորն է։

Եվստախյան փողը երեխաների մոտ տեղակայված է հորիզոնական, այն լայն է և կարճ, որը հեշտացնում է ինֆեկցիայի արագ ներթափանցումը, իսկ մեծահասաների մոտ,  մեծանալուն զուգահեռ, եվստախյան փողը հորիզոնական դիրքից դառնում է 45 աստիճանի, նեղանում և երկարում է, և ինֆեկցիայի թափանցումը դեպի ականջ քչանում է։

Ներքին օտիտի դեպքում հաճախ լինում են գլխապտույտներ և հավասարակշռության խախտում: Օտիտը բոլոր դեպքերում էլ արտահայտվում է սուր ցավերով:
Սուր բորբոքման պրոցեսների դեպքում հնարավոր են նաև ուղեղի և գլխուղեղի պաթոլոգիաներ։

-Արդյո՞ք ճիշտ է, որ քթի խեցիները հեռացվեն ամբողջությամբ։

-Ամբողջական հեռացումը սխալ է. նախկինում բավականին շատ էինք հեռացնում, բայց այսօր եկել ենք այն եզրակացության, որ պետք է խեցիները այրել, փոքրացնել տարբեր մեթոդներով, բայց չհեռացնել, որպեսզի դրանք իրենց ֆունկցիոնալ աշխատանքը կարողանան կատարել։ Եթե խեցին մենք ամբողջովին հեռացնենք, նախ օդը չի մանրէազերծվի, չի խոնավանա և չի տաքանա` գնալով ստորին շնչուղիներ, և երկրորդ՝ կբացակայի քթային դիմադրողականությունը, իսկ այդ պարագայում, ինչքան էլ օդի մեծ հոսք լինի քիթ, մարդը չի զգա օդի շնչման հաճույքը և օդային դիմադրողականություն չլինելու պատճառով օդը չի ներխուժի քթի հարակից խոռոչներ։ Իսկ եթե հարակից խոռոչներում օդի հոսք չի լինում, այդ դեպքում խոռոչներում առաջանում են տարատեսակ բորբոքումներ, հատկապես` լորձաթաղանթի, և դրանց պատճառը հիմնականում հիպովինտիլացիան է, այսինքն՝ օդակրության խանգարումը:

-Ո՞ր ԼՕՌ հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

-Կարելի է ասել, բոլոր ԼՕՌ հիվանդություններն են երիտասարդացում ապրել: Նախկինում, երբ  լսողության իջեցումը կապում էին բարձր տարիքային շեմի փոփոխման հետ, այսօր երիտասարդության մեջ հանդիպում են 2-րդ, 3-րդ աստիճանի լսողության իջեցումներ:  Ականջակալների մշտական կրման արդյունքում վնասվում է լսողական նյարդը, նման ճառագայթային հարվածները բերում են ներվի վնասման։ Իսկ վնասված նյարդի վերականգնումը հնարավոր է առաջին մեկ շաբաթվա ընթացքում հորմոնալ պուլս թերապիայով: Բայց, ցավոք սրտի, շատ դեպքերում, վաղ հայտնաբերման դեպքում էլ հնարավոր չի լինում նյարդի վերականգումը։ Չնայած այն կարծիքին, որ նյարդը չի վերականգնվում, դա պատճառ չէ, որ պետք է  թողել բարձիթողի վիճակում, տարին մեկ անգամ պետք է հետազոտվել և բուժել առկա խնդիրը, որպեսզի բարդություններից խուսափենք։

-Ըստ Ձեզ` արդյոք կարո՞ղ ենք վստահորեն ասել, որ քիթ-կոկորդ-ականջաբանությունը զարգացում է ապրում։

-Այո, վստահորեն կարող եմ ասել, որ այն  քայլում է նորարարությունների զարկերակի զուգընթաց։ Կցանկանայի, որ Հայաստանում հանրության գիտակցական մակարդակը բարձրանար այնքան, որ չթողնեն, որ դանակը հասնի ոսկորին, նոր դիմեն բժշկի օգնությանը: Չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ` ավելի բարդացնելով վիճակը։ Պետք է ավելի հաճախ դիմեն առաջնային օղակներ`  պոլիկլինիկաներ։ Կցանկանայի, որ մարդիկ բժշկին մոտենան` որպես իրենց առողջությունը վերականգնողի, քանզի վերջերս հաճախակի են հանդիպում դեպքեր, երբ ոտնձգություններ են հանդիպում բժիշկների հանդեպ, ծեծի ենթարկում` առանց գիտակցելու, որ բժիշկը եկել է միայն իրենց օգնելու, բժիշկը մեղավոր չէ, որ իրենք  ուշ են դիմել շտապօգնությանը։ Պետությունը պետք է իր հոգածության տակ առնի բժշկի իրավունքների պաշտպանությունը նման դեպքերից զերծ պահելու համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն իրավախախտները, և վերանա այս տիրող ամենաթողությունը:

-Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին: Եվ առհասարակ, ապագայում բժշկությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։

-Ունենք բավականին նպատակասլաց, պրպտող, ձգտող երիտասարդ կադրեր, խոստումնալից են, և շատ բան իրականում մեր ավագ սերնդից էլ է կախված, մենք պետք է իրենց գիտելիք տանք, որ պահանջենք։ 

- Որպես մեր զրույցի  վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։

- Բոլորին կմաղթեմ քաջառողջություն, կցանկանամ, որ դիմելիության մակարդակը, առողջությանը հետևելու, առողջությանը խնամքով վերաբերվելու  մշակույթը մեզանում բարձրանան: Ինչու՞ ենք մոռանում կամ շրջանցում այն հուսալի և ուրախալի ​ իրողությունը, որ առողջապահության ոլորտը ինչպես բովանդակ աշխարհում, այնպես էլ մեզանում աներևակայելի առաջընթաց է ապրել։ Կցանկանամ մեր երկրին բարգավաճում, վերածնունդ, ապրեցում, որպեսզի այս ահավոր ծանր իրավիճակից դուրս գանք, մենք ամբողջ աշխարհում դառնանք լավագույնը, գլուխներս՝ վեհ, ճակատներս՝ պարզ, դառնանք անվախ պետություն և ազգ։

Մեր կյանքը կառուցվում է օրինաչափությունների վրա, ոչ թե` բացառությունների

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սիրտանոթային հիվանդությունների ցուցանիշներն ունեն բարձրացման միտում: Այդ հիվանդությունների տարածվածությունը առողջապահական համակարգի գերակա խնդիրներից է։

 «Բեստ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնն այսօր  Հայաստանի բժշկագիտության զարգացվածության և բուժման բարեհաջող ելքերով լավագույն օջախներից մեկն է, որտեղ իրականացվում է անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար և դիսպանսեր բժշկական օգնություն, գործում են բուժսպասարկման որակյալ բոլոր ծառայությունները: Իսկ մասնագետները պարբերաբար վերապատրաստվում և մասնագիտացում են անցնում Եվրոպայի և ԱՄՆ-ի հայտնի կլինիկաներում, միջազգային մասնագիտական կոնգրեսներում:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Բեստ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն, ինվազիվ սրտաբան ԽԱՉԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Հետևողական, իր գործում բարձր մասնագիտական մոտեցում ունեցող բժիշկ, ով,  չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն պաշարել է մասնագիտական գերազանց գիտելիքներ և մեծ վաստակ, Հայաստանի ինվազիվ սրտաբանության մեջ հասցրել է հստակ ու հաստատուն քայլերով առաջ ընթանալ` պատասխանատվություն վերցնելով մարդկային կյանքերի համար:

-Պարոն Համբարձումյան, ի՞նչ է հոլտեր մոնիթորինգը:

-Հոլտեր մոնիթորինգը ԷՍԳ-ի երկարատև՝ 24-ժամյա անընդհատ գրանցումն է: Այն իրականացվում է պացիենտի սովորական առօրյա ակտիվության ընթացքում, ուստի այս հետազոտությունը բժշկին թույլ է տալիս, վերլուծելով 24-ժամյա ԷՍԳ-ն, հասկանալ օրվա ընթացքում հիվանդի մոտ գրանցվող գլխապտույտի, սրտխփոցի կամ սրտի անկանոն աշխատանքի զգացողության և նմանատիպ այլ գանգատների և սրտի աշխատանքի միջև կապը: Այն նպատակ ունի հայտնաբերել սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները, այսինքն՝ մարդիկ, որոնք նշում են սրտի անկանոն աշխատանքի զգացումներ, սրտխփոց, կամ ընդհակառակը` սրտի դանդաղ աշխատանք, որը սկսում է իրենց անհանգստացնել, թե ինչ տիպի առիթմիաներ են դիտվում, կամ դիտվում են, թե չեն դիտվում, այսինքն` ինֆորմացիա է տալիս սրտի աշխատանքի վերաբերյալ, և այդ ցուցումներից է նաև, որ այս վերջերս լայն տարածում է ստացել ուշագնացությունների պատճառով կատարվող այդ հետազոտությունը։  Այդ սարքի միջոցով հայտնաբերվում է 10 վայրկյանի ինտերվալով գրանցվող առիթմիան, որը  ԷԿԳ-ով չի երևում, և հոլտերի իմաստն այն է, որ ֆիքսվի առիթմիան, քանզի 24 ժամում ավելի մեծ է դրա հավանականությունը, քան 10 վայրկյանում: Կա նաև 48-ժամյա մոնիթորինգ, որը վերաբերում է ծայրահեղ դեպքերին, երբ  պետք է երկու օրով գրանցել առկա խնդիրը հայտնաբերելու կամ բացառելու համար։

ԷՍԳ 24-ժամյա անընդհատ գրանցումը թույլ է տալիս հայտնաբերել սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները, ինչպես նաև տրամադրել սրտամկանի թերսնուցման (իշեմիայի) վերաբերյալ օգտակար տվյալներ:

- Իսկ ի՞նչ է  ծանրաբեռնվածության (տրեդմիլ) թեստը:

-Ասեմ, որ տրեդմիլ թեստը սկսում է աստիճանաբար իր արդիականությունը կորցնել, որի զգայունությունը և  ինֆորմատիվությունն այնքան  էլ մեծ չէ. այն կազմում է մոտավորապես 70-75 տոկոս, որն ունի իր կատարման ցուցումները. արհեստական ծանրաբեռնվածություն ենք առաջացնում պացիենտի օրգանիզմում, համաչափ քայլելու ընթացքում սկսում է հարթակը թեքվել, աստիճաններ բարձրանալու տպավորություն է ստեղծվում, արագանում է շարժասանդուղքը, և արդյունքում ֆիզիկական լարման ժամանակ գնահատվում են հիվանդի գանգատները` ցավի, հևոցի և այլ արտահայտման ձևերով:  Միացվում է նաև ԷԿԳ-ն, և ֆիքսվում է` սնուցման խանգարում գրանցվեց, թե` ոչ։

-Առիթմիաների ո՞ր տեսակներն են ավելի հաճախ հանդիպում: Ի՞նչ վտանգներ ունի շողացող առիթմիան:

-Առիթմիաների տեսակները բազմաթիվ են, դրանք հիմնականում արտահայտվում է սրտի անկանոն ռիթմի արդյունքում, ուղղակի պետք է հասկանալ դրա վտանգավորության աստիճանը, օրինակ, եթե կա նախասրտերի շողացող առիթմիա, դրա վտանգներից հիմնական այն է, որը կարող է հանգեցնել ինսուլտների, և եթե սիրտը անկանոն է կծկվում, տրոմբներ են գոյանում, և գոյացած տրոմբները կծկումների ժամանակ կարող են անջատվել և գնալ դեպի ուղեղ, երիկամներ կամ ոտքի անոթներ և այլն։ Այսինքն` շողացող առիթմիայի վտանգը իրեն հաջորդող վտանգավոր հետևանքներն են` տարբեր տեղերում տրոմբի տեղաշարժման և ինչ-որ մի սեգմենտի խցանման առումով։

Կան նաև առիթմիայի տեսակներ, որոնք գրանցում են ծայրահեղ դեպքեր, վիճակ, որն ի վերջո կարող է հանգեցնել մահվան։ Դրանք են սրտի ձախ փորոքի ֆիբրիլիզացիան, փորոքային հատվածի, այլ ոչ թե նախասրտերի, և փորոքների տախիկարդիան, որոնք հանդիպում են ավելի հաճախ մեր բժշկության մեջ հեմոդինամիկ նշանակալի, այսինքն` օրգանիզմի կենսագործունեությունը ապահովող պարամետրերի` ճնշման, պուլսի փոփոխության, որը բերում է ինքնազգացողության վատացման,  ճնշման անկման, ընդհուպ գիտակցության կորստի։ Կան ախտանշաններ, որոնք ահազանգում են, որ սրտամկանի ինֆարկտ է զարգանում։ Շատ դեպքերում մարդիկ ունենում են նախանշաններ, որոնց իրականում լուրջ չեն վերաբերվում: Մինչ ինֆարկտը, գոյություն ունի ստենոկարդիա հասկացություն, երբ մարդը ֆիզիկական և էմոցիոնալ լարման ժամանակ ունենում է ինֆարկտի բնորոշ գանգատներ, հետկրծոսկրային շրջանի սեղմող բնույթի ցավ, որը ճառագայթում է երբեմն դեպի ձախ ձեռք, ստորին ծնոտ, և հազվադեպ դեպքերում՝ դեպի ստամոքս, և մարդիկ հաճախ դա շփոթում են ստամոքսի ցավի հետ և սկսում են ստամոքսի բուժում, այնինչ արդյունքում սկսում է բարդանալ վիճակը։ Իսկ եթե նշված գանգատը տևում է 25 րոպե և ավել, արդեն պետք է լուրջ վերաբերվել, որովհետև դա ստենոկարդիայից անցում է դեպի ինֆարկտի, այսինքն` անոթի սուր խցանման և սրտամկանի աստիճանաբար մեռուկացման։ Հետևաբար նման գանգատների դեպքում պետք է պարտադիր դիմել  սրտաբանի, և եթե գանգատը տևում է 20-25 րոպե, ապա անհապաղ պետք է շտապօգնություն ահազանգել, քանզի տվյալ գանգատը կարող է լինել որևէ լուրջ հիվանդության, խոշոր զարկերակի փակման նախանշան, որի ուշացումն էլ կարող է հանգեցնել մահացության:

-Հասարակության մեջ կա տարածված կարիք, որ ստենտը հարող է <<պոկվել>>.  դա մի՞ֆ է, թե՝ իրականություն։

-Նման բան գոյություն չունի, ես բազմիցս եմ խոսել դրա մասին: Երբ ստենտը  տեղադրվում է օղակաձև զարկերակի մեջ, այն ֆիքսվում է անոթի պատին, և  անհնար է ու բացառվում է, որ տեղաշարժվի։ Այլ հարց է, որ տարիների ընթացքում կարող է ստենտը վերանեղանալ, խցանվել,  և կրկին կարիք լինի դրա մեջ երկրորդ ստենտի տեղադրման։ Ասեմ, որ նման դեպքերում հին ստենտը չի հեռացվում, այլ տեղադրվում է նորը, որը 9 ամիս հետո դառնում է մարմնի, օրգանիզմի ամբողջություն։

-Անցյալ տարի դեկտեմբերին վիրահատական միջամտություն իրականացրեցիք աշխարհահռչակ պրոֆեսոր Ալֆրեդո Գալասսիի հետ, մի փոքր կմանրամասնե՞ք համագործակցության արդյունքների մասին։

-Մենք նախկինում կատարում էինք  փակ անոթների վերաբացում,  որը ստանդարտ տեխնիկաներով հնարավոր չէ:  Մասնավորապես, եթե հետին պատի զարկերակը  խցանվել է, և ձախ համակարգից մանր մազանոթները սկսում են արյուն մատակարարել փակված սեգմենտում, և սրտամկանը ամբողջությամբ չի մահանում, բնականաբար բնական հոսքը մեծ տրամագծով անոթով  ավելի նախընտրելի է, քան մանր  մազանոթների կոլատերալ ցանցով, հետևաբար այդ դեպքերում առաջանում է  հին փակված անոթը բացելու անհրաժեշտություն։ Ռետրոգրադ և անտերոգրադ տեխնիկայով քրոնիկ օկլյուզիաների բացման վիրահատությունները ստանդարտ վիրահատություններ չեն, որովհետև երբեմն հնարավորություն չի լինում բնական ուղիով բացել փակ անոթը։ Այն հակադարձ ճանապարհով գործողություն է, որը, իմ կարծիքով, ստենտավորումների շղթայում բարդագույն վիրահատություններից է, որն այսօր կատարվում է ամբողջ աշխարհում, և, փառք Աստծո, մենք իրականացրել  ենք: Պրոֆեսորի 2-րդ կամ 3-րդ այցելություն էր մեզ մոտ, որը ոչ թե ինքն էր կատարում, այլ ավելի շատ ուսուցողական էր, քանի որ մենք կատարում էինք իր վերահսկողության ներքո և պրոֆեսորի գնալուց հետո, այսինքն` այս 1,5 ամսվա ընթացքում արձանագրել ենք 7 բարեհաջող այդպիսի վիրահական միջամտություն մեր մասնագետների մասնակցությամբ,  առանց արտերկրի մասնագետների օգնության։

-Բժիշկ, ստենտավորման նորարարական ի՞նչ մեթոդների կան այսօր։

-Ստենտավորման մեթոդները գրեթե ունեն 20-30 տարվա պատմություն, և՛ արդի, և՛ 10 նախորդ տարիների մոտեցումները էապես չեն փոփոխվել, ուղղակի այսօր սկսվել են որակապես ավելի լավ ստենտներ արտադրվել, փոխվել է աշխատանքի սկզբունքը, մոտեցումները փոխվել են, մենք ամենօրյա ռեժիմով առնչվում են նման դեպքերի  և քայլում ենք` այդ խնդիրների նորարարական բուժմոտեցումներին համընթաց և արդիական ուղեցույցային բժշկության ձեռքբերումներին հետևելով: Օրինակ` գոյություն ունի  խաչմերուկային քեշն քլաբ, խրոնիկ փակ անոթների քլաբ, այսինքն` այնքան է կարևորվում այդ խնդիրը, որ մեծ ասոցիացիաների ներսում առանձին ասոցիացիա են բացել, որովհետև նրբությունները բուժմոտեցումների մեջ լրիվ այլ են, և, փառք Աստծո, չկա ստենտավորման մի մեթոդ, որին մենք չենք տիրապետում, չկա ստենտավորման մեջ մի բարդություն, որից հրաժարվում ենք, և մեր աշխատանքային հետագծում արդյունքները խոսում են, որ մեր կողմից կատարված ստենտավորումները 1-1,5 տարի հետո վերազոնդավորում ենք իրականացնում` գնահատելու հեռակա արդյունքները։ Եվ փառք Աստծո, միջազգային բուժվիճակագրությամբ  դեռ ավելի բարվոք են մեր տվյալները։ Մեր պարագայում նման ռիսկերը 2-2,5 տոկոսը չեն գերազանցել, այնինչ,  ընդհանուր վիճակագրությամբ հանդիպում են դեպքեր, որոնք կազմում են մինչև 9 տոկոս։

Մեկ-երկու հիվանդ չեն, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հիվանդների  հետազոտություների արդյունքները խոսում են դրա մասին, դա էլ տեղայնացնում է միջազգային փորձը։ Մեկ առանձնահատկություն կա, օրինակ` վերանեղացումների դեպքում ստենտ տեղադրե՞լ նորից, թե դեղապատ բալոն տեղադրել հարցին ի պատասխան` մետաղի տեղադրելը դրա վերանեղացման հավանականությունը մեծացնում է։ Եվ ցուցում կա, որ եթե առկա է կարճ հատվածում վերանեղացում և այլն, ավելի նախընտրելի է դեղապատ բալոն տեղադրել այն դեղը, որ ստենտն է պատում: Այդ բալոնի վրա ֆիքսված 40 վայրկյանում մեխանիկական սեղմմամբ լայնացվում է վերանեղացումը, դեղորայքը սկսում է բուժել ներսից դեղապատ բալոնների օգնությամբ։ Եվ դրա արդյունքները խոսուն են եվրոպական չափանիշներին հավասար։ Ցավոք սրտի, այս միջամտությունը պետական մակարդակով և ոչ էլ ապահովագրական ընկերությունների կողմից աջակցություն չունի։ Հարցը, որն ինձ համար մտահոգիչ է, որը ես արդեն 2-3 տարի բարձրացնում եմ տարբեր հարթակներում, այն է, որ դեռևս չկա բժշկի ցուցման դեղապատ բալոնների համար  աջակցություն: Դա իհարկե ինձ համար շատ մտահոգիչ  հարց է, որին պետք է ավելի լրջորեն մոտենալ և ավելի հետևողական լինել։

-Բժիշկ, սիրտ-անոթային ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Բոլոր հիվանդություններն էլ երիտասարդացում են ապրել, դրանց թվում նաև երիտասարդացման միտում ունեն սրտային հիվանդությունները: Եթե սրտային հիվանդությունների միջին տարիքը նախկինում 50 տարի և ավել տղամարդկանց մոտ տարիքային շեմն էր, ապա այսօր այդ տարիքանին շեմը բավականին և էապես երիտասարդացում է ապրել, և կարելի է այսօր միջին տարիքը նույնիսկ համարել 40 և ավելի տարիքային շեմը, որը մեզ համար բավականին մտահոգիչ է և ցավալի փաստ, քանզի մենք, ստենտը տեղադրելով, երբեք հիվանդին չենք առողջացնում, ուղղակի «վտանգավոր» հիվանդից դարձնում ենք «անվտանգ» հիվանդ։ Ցավոք սրտի, հիվանդությունը չի բուժվում, եթե այդ խնդիրը լուծում ունենար, միգուցե, մարդիկ հավերժ ապրեին։ Հասարակությանը հորդորում եմ ավելի հետևողական լինեն իրենց առողջության նկատմամբ. հետևեն սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, կյանքի որակի փոփոխություններին, բացառեն ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը:  Զերծ մնան շարունակական բնույթ կրող սովորույթներից, որոնց արդյունքում մարդը աստիճանաբար մտնում է արատավոր օղակի մեջ։

- Արդյո՞ք հասցնում եք անցնել մասնագիտական վերապատրաստումներ։

-Մենք ունենք սրտաբանների, վիրաբույժների թիմ, վերապատրաստվում ենք` յուրաքանչյուրս ըստ մեր կենտրոնի առաջնահերթությունների, այսինքն` թերապևտ սրտաբանները ավելի շատ սրտային անբավարարության, հիպերտոնիկ հիվանդությունների բուժման ուղեցույցների կոնգրեսների են մասնակցում, մենք` ավելի   նեղ մասնագիտացման ինտերվացիոն ակումբի կողմից կազմակերպած կոնգրեսների, որոնց մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է. թեկուզ վճարման հիմունքներով եթե ցանկանան մասնակցել, չեն կարող, պետք է ունենալ հատուկ հրավեր, եթե այլ  կոնգրեսներին 10.000-15.000 մասնակիցներ են լինում, ապա այդ մասնավոր կոնգրեսների դեպքում` 100 մասնակից, առավելագույնը` մինչև 400 մասնակից  բժիշկներ ամբողջ աշխարհից:

Այո, առանց վերապատրաստումների, հնարավոր չէ կայանալ նեղ մասնագիտացման մեջ, կլճանանք, չպետք է դոփել տեղում, մշտապես պետք է լինել նորարարությունների զարկերակի վրա։ Հետևաբար բազմազբաղ գրաֆիկից հատկացվում է ժամանակ նաև վերապատրաստումների համար։ Եվ իմ հաջորդ վերապատրաստումը նախատեսվում է մայիս ամսվա սկզբին Փարիզում։

-Ի՞նչ կասեք մեզանում դիմելիության մշակույթի մասին, ի՞նչ մակարդակի վրա է այն այսօր:

-Սերնդափոխության առումով մի քիչ տեղաշարժ կա, ավելի ուշադիր են իրենց առողջության նկատմամբ, բայց մարզերն են իրականում խնդրահարույց: Մեծ տարածում ունի նաև ինքնաբուժությունը, ավանդական և հարևան- բարեկամի ցուցումով դեղորայքային բուժումը։ Բժշկությունը Հայաստանում հասանելի է, ինչքան էլ հասարակությունը միշտ բողոքական և պահանջատեր է, ֆինանսական ասպեկտը մի կողմ դնելով, առողջության համար, եթե կարիք կա, պետք է նաև ֆինանս հատկացնել։ Մեր ազգի կրթվածության մակարդակից է, որ միշտ վատ դեպքերն են քննարկում, լավագույն արդյունքների մասին երբեք չեն խոսում, որն ինձ համար շատ ցավալի է։

Եվ ասեմ ձեզ` սրտաբանությունը, մասնավորապես ինտերվացիոն սրտաբանությունը Հայաստանում շատ բարձր մակարդակի վրա է, որի մասին փաստում են արտերկրից եկած բժիշկները, տեսնում են մեր աշխատանքը և գնահատում։ Ընդհանուր անապատի մեջ օազիս չորացնելը շատ սխալ է։ Հայաստանում ավելի հասանելի են բժիշկները, քան արտերկրում, որտեղ ամիսներ առաջ պետք է հերթագրվել: Մարդկանց մեջ թյուր կարծիք կա, երբեմն անգամ բամբասանքի նմանվող, որ ստենտ տեղադրելու կարիք չկար՝  տեղադրեցին։ Իրականում դա աբսուրդի հասնող և շրջանառվող կարծիք է, քանզի ինվազիվ սրտաբանությունը բժշկության եզակի ճյուղերից է, որի բուն գործունեության ընթացքը ձայնագրվում է սկավառակի վրա։ Եթե, օրինակ, լեղապարկ են վիրահատում կամ ներքին օրգաններ են հեռացնում,  այն չեն ձայնագրում, բայց ստենտավորման ամբողջ ընթացքը ձայնագրվում է, և պատկերում ի հայտ է գալիս, նեղացում կա, թե` ոչ, և եթե կան, ապա քանի տոկոս է այն կազմում։ Հետևաբար ոչ մի բժիշկ իր անցած այդ դժվարագույն ուղու վրա երբեք չի փորձի վտանգի կամ կասկածի տակ դնել իր վարկանիշը: Եվ  երկրորդը` քանի որ մենք խոսում ենք պետպատվերի շահառուների օգտվելու մասին, այդ սկավառակը նաև հասանելի է ապահովագրական ընկերությունների համար։ Իրենք պետք է հասկանան, թե ինչ պաթոլոգիաների համար պետք է փոխանցում կատարվի։ Եվ մի թյուր կարծիք կա, որ զոնդավորում եթե անեն, ապա պարտադիր պետք է ստենտավորում կատարվի։ Օրինակ` 85 տոկոս նեղացման դեպքում պարտադիր պայման է ստենտավորումը։ Իրականում այդպիսի բան չկա, հստակ ցուցումների դեպքում նոր իրակացվում են համապատասխան բուժմոտեցումները։

Չեմ կարծում, որ կգտնվի որևէ բժիշկ, որ սրտացավորեն չի վերաբերվի իրեն դիմած հիվանդին։ Ուղղակի պետք գնահատել բժշկի աշխատանքը։ Կցանկանամ մեր ընթերցողներն և հասարակությունը հասկանան մի բան, որը բժիշկները առհասարակ Հայաստանում դարձել են լիցքաթափման գործիք։ Ամեն հարցում միշտ բժիշկն է մեղավոր, չեն մտածում, որ ուշացած դեպքերում են հիմնականում դիմում բժիշկների օգնությանը։ Կովիդ 19-ի, պատերազմի ժամանակ  բժիշկները բազմիցս ապացուցեցին իրենց նվիրվածության և սրտացավության աստիճանը։ Մեր կյանքը կառուցվում է օրինաչափությունների վրա, ոչ թե` բացառությունների։

- Որպես մեր զրույցի  վերջաբան, խնդրեմ, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։

- Հորդորս այն է, որ մարդիկ ավելի հանդուրժող, ներող լինեն, սիրող, զիջող, քանզի այս լարված պայմաններում իրար վարկաբեկելը միանշանակ վնասում է բոլորիս։ Ես հավատում եմ, որ միաբանության մեջ կա միանշանակ հաղթանակ, հայերը պետք է միաբանվեն, տարաձայնությունները մի կողմ դնելով` արդեն մի բուռ դարձած հողը պահեն։ Իսկ մասնագիտական խորհուրդս կլինի վնասակար սովորություններից հրաժարվել, կտրականապես բացառել ծխելը, հետևել մարմնի քաշին և գանգատների դեպքում անպայման դիմել բժշկի` վաղ ժամկետներում առկա խնդիրները բացահայտելու համար։ Այս դարում զարգացած բժշկության մեջ ինֆարկտից մահանալ կամ հաշմանդամ դառնալը ամոթաբեր է, քանզի 99,9 դեպքերում բուժման գրագետ լուծումներ կան։ Սրտաբանության մեջ մենք ահռելի արդյունքներ կունենանք վաղ հայտնաբերման դեպքում: Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի: Առողջապահության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին համընթաց մեր բժշկական կենտրոնում արդիականացվում են բուժման և ախտորոշման մեթոդները, իրականացվում են հիվանդների համար անհրաժեշտ պայմանների բարելավման միջոցառումներ, որոնք հստակ շարունակական բնույթ են կրելու:

Արտամարմնային բեղմնավորումը  անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է

Մեր օրերում հայտնի, արհեստական բեղմնավորման երեք մեթոդներից, ամենատարածվածն ու կիրառվողը արտամարմնային բեղմնավորումն է (ԱՄԲ), այլ կերպ՝ ԷԿՈ: Այն անպտղության բուժմանը միտված օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների արդիական մեթոդներից մեկն է: Արտամարմնային բեղմնավորումը հնարավորություն է տալիս շրջանցել այն բոլոր արգելքները, որոնք կան հղիության առաջացման ճանապարհին։ Մեր երկրում կան բազմաթիվ բժշկական հաստատություններ, որոնք զբաղվում են անպտղության բուժմամբ: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, Արտամարմնային բեղմնավորման հայ-իսրայելական կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական ղեկավար ՄԱՐԻՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ․ ում հետ մեր զրույցը ծավալվեց արտամարմնային բեղմնավորման թեմայի շուրջ:

 -Բժշկուհի, ո՞ր դեպքում կարող են արդեն դիմել ԱՄԲ-ի՝ արտամարմնային բեղմնավորման օգնությանը:

-Կանանց և տղամարդու անպտղության բազմաթիվ այն պատճառներն են, որոնք չեն ենթարկվում բուժման, և որոնց հաղթահարման հավանականությունը ԱՄԲ-ի միջոցով ավելի բարձր է, քան այլ մեթոդներով: Հակացուցումների բացառման դեպքում ցանկացած զույգ կամ ցանկացած կին, որ ուզում է մայրանալ, կարող է դիմել ԱՄԲ-ի օգնությանը անպտղության ցանկացած պատճառի դեպքում: ԱՄԲ-ի օգնությանը կարող են դիմել նաև այն կանայք, ովքեր ունեցել են բազմաթիվ վիժումներ, չզարգացող հղիություններ և այս դեպքում կատարվում է պտղի նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշում: ԱՄԲ-ի նպատակը ոչ միայն հղիության հասնելն է, այլ նաև առողջ մորից, առողջ մանկան լույս աշխարհն գալը:

Բնական ճանապարհով բեղմնավորման ժամանակ ձվաբջիջը և սպերմատոզոիդները «հանդիպում են» կնոջ օրգանիզմում` արգանդափողերում, որից հետո զարգացած սաղմիկը մտնում է արգանդի խոռոչ: ԱՄԲ-ի ժամանակ ձվաբջջի և սպերմատոզոիդների հանդիպումը կատարվում է լաբորատոր պայմաններում և, եթե սերմնահեղուկում առկա է եզակի առողջ, կենսունակ սպերմատոզոիդ, ընտրվում է այդ սպերմատոզոիդը, և ICSI եղանակով կատարվում է բեղմնավորում: Այս մեթոդի շնորհիվ հնարավոր է դառնում հաղթահարել տղամարդկային անպտղության ծանր դեպքեր:

Եթե կինը որոշում է հետաձգել մայրանալը կամ առկա է անպտղություն, դիմում է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի: Անպտղության պատճառը հայտնաբերելու համար բազմաթիվ հետազոտություններ են անհրաժեշտ: Իսկ կոնկրետ տարիքային առումով ձվարանային պաշարի գնահատման համար կան ցուցանիշներ, որոնք վկայում են ձվարանային պաշարի նվազման կամ նորմալ լինելու մասին: Դրանցից է՝ հակամյուլլերյան և ֆոլիկուլոխթանող հորմոնի մակարդակների որոշումը, ինչպես նաև ՈՒՁՀ հետազոտությամբ ձվարանային պաշարի գնահատումը՝ ձվարանում եղած անտրալ ֆոլիկուլների քանակի որոշումը: Եթե կնոջ ձվարանային պաշարն արտահայտված նվազած է, սովորաբար, նույնիսկ դեղորայքային խթանման արդյունքում, հնարավոր չի լինում ձվաբջիջներ ստանալ: Այդ դեպքում կնոջն առաջարկվում է դոնորական ձվաբջիջների օգտագործում:

- Լինում է արդյո՞ք ցավային սինդրոմ արտամարմնային բեղմնավորման՝ ԱՄԲ ձվարանների խթանման ժամանակ, և պե՞տք է այդ ժամանակ սննդակարգին հետևել, թե՝ոչ:

-Դա ինդիվիդուալ  է, կարող է լինել, կարող է չլինել, կամ անցնել հաջորդ օրը: Էկոյի ժամանակ մենք նշանակում ենք ֆոլիկուլ խթանող հորմոններ, որոնք առաջացնում են ձվարաններում պրեմորդիալ ֆոլիկուլների աճ, որի արդյունքում ձվարանները մեծանում են իրենց չափսերով և սկսվում են անհանգստություն պաճառել, առաջացնելով՝ վքնացության զգացում:

Իսկ ինչ վերաբերում է խթանման օրերի ընթացքում սննդակարգին հետևելուն, ապա խորհուրդ ենք տալիս բացառել գազավորված ըմպելիքները, խմել միայն օրեկան՝ 2-3լ ջուր, բացառել լոբազգիները, ուտել սպիտակուցներ, ձուկ, հավի միս, ձու և ձիթապտղի ձեթ, ավոկադո, հետևել, որ պարտադիր աղիները գործեն, որպեսզի այդ օրերը ավելի թեթև անցնեն։

-Արդյո՞ք կարելի է խմել սուրճ  այդ խթանման օրերին:

-Այո, կարելի է խմել սուրճ, բայց առանց կոֆեինի, կարելի է խմել նաև կակաո, հյութեր, բացառելով ցիտրուսայիները։

- Իսկ սեռական հարաբերություն այդ օրերին կարելի՞ է, թե՝ ոչ։

-Ցանկալի չէ, պուկցիայից հետո առնվազն 7 օր պետք է խուսափել սեռական հարաբերություններից։

-Էմբրոմի տեղադրման ժամանակ, որքա՞ն պետք է կինը պառկի հանգիստ վիճակում։

-Տարբեր կլինիկաներում, տարբեր մոտեցումներ կան, տեղադրումից հետո կարող են պառկել 2-3 րոպեից մինչև 1-2 ժամ, միջին տևողությունը՝ 30 րոպե։ Առաջին 3 օրերին պետք է աշխատեն իրենց պահել հանգիստ, թե՛ ֆիզիկապես, և թե' հոգեպես, որից հետո կարող է վերադառնալ բնականոն կյանքին, անգամ զբաղվել թեթև ֆիտնեսով, լողով։

- Ձվարանների ֆոլիկուլների պունկցիայից հետո, քանի՞ օր կարող է տևել ցավային սինդրոմը:

-Պունկցիայից հետո արտահայտված ցավային սինդրոմներ չեն լինում, առաջին օրը մինչ երեկո ցավերն քիչ քիչ մեղմանում են: Ցավերի դեպքում կարող են ցավազրկող դեղամիջողներ ընդունել։ Հաջորդ առավոտյան ցավերն արդեն մեղմանում են, և մինչև օրվա վերջ ամբողջովին վերանում: Հնարավոր է լինի նաև ջերմության բարձրացում։

-Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել ԱՄԲ-ի կատարելուց առաջ:

-ԱՄԲ-ից առաջ կատարվում է բուժառուների համալիր հետազոտություն: Այն ներառում է արյան մեջ հորմոնների որոշում. Դաշտանային ցիկլի 2-3-րդ օրը՝ ԼՀ (լյուտեինացնող հորմոն), ՖԽՀ (ֆոլիկուլախթանիչ հորմոն), էստրադիոլ, պրոլակտին, ԹՏՀ (թիրեոտրոպ հորմոն), T4 ազատ, ԴՀԱ-S (դեհիդրոանդրոստերոն սուլֆատ), ազատ տեստիստերոն, 17-OH պրոգեստերոն:

Խրոնիկ վարակների որոշում․ խլամիդիոզի, միկոպլազմոզի, ուրեապլազմոզի, ցիտոմեգալովիրիայի, հերպեսի, տոքսոպլազմոզի, հեշտոցի մաքրության աստիճանի որոշում:

Արգանդի պարանոցի և հեշտոցի արտադրության մանրէաբանական ցանքս: Կոլպոսկոպիա (արգանդի պարանոցադիտում հատուկ սարքով), արգանդի վզիկից վերցրած քսուկ՝ օնկոցիտոլոգիայի համար: Փոքր կոնքի օրգանների ԳՁՀ՝ դաշտանային ցիկլի 5-8-րդ օրը, ֆոլիկուլոգենեզի (ֆոլիկուլների զարգացման ընթացքի) դինամիկա։

Վահանագեղձի ԳՁՀ՝ ըստ ցուցումների:  Կրծքագեղձերի ԳԶՀ կամ մամոգրաֆիա՝ ըստ ցուցումների, ինչպես նաև ցուցված է կատարել որովայնի ներքին օրգանների ՈւՁՀ:

Արյան մեջ ՁԻԱՀ-ի, սիֆիլիսի, հեպատիտ B և C-ի որոշում, արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում, արյան կլինիկական և կենսաքիմիական քննություն. շաքար, խոլեստերին, ընդհանուր սպիտակուց, կրեատինին, ընդհանուր բիլիռուբին: Կոագուլոգրամա (արյան մակարդելիության ցուցանիշների որոշում), մեզի ընդհանուր քննություն, ԷՍԳ (էլեկտրասրտագրություն), ֆլյուրագրաֆիա:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք այն զույգերին, որոնք ցանկանում են ծնող դառնալ:

-Կմաղթեմ, որ երբեք հույսը չկորցնեն. անհուսալի վիճակ երբեք չի լինում: Եվ, որքան էլ դժվարին լինի իրենց ճանապարհը, պարտավոր են այն հաղթահարել, որովհետև ունենք շատ-շատ դեպքեր, երբ 20-30 տարվա անպտղությունից հետո կարողանում են ծնող դառնալ: Երբեք պետք չէ հուսահատվել, պարզապես անհրաժեշտ է դիմել ճիշտ մասնագետի ու հետևել միայն նրա խորհուրդներին, օգնությանը և ոչ թե անընդհատ փոխել մասնագետին: Չէ՞ որ ցանկացած մանկաբարձ-գինեկոլոգ ունի բուժման իր մեթոդը, մեխանիզմը, ցանկացած բուժհաստատություն ունի իր աշխատելաոճը: Եվ, որպես վերջաբան, կասեմ, որ պետք է հավատալ բժշկին, և միայն այդ դեպքում կարելի կլինի հասնել ցանկալի արդյունքի:  

ՆՈՒՆԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ․ 40 տարի շարունակ աշխատել է որպես ընդհանուր և անոթային վիրաբույժ: Բժշկուհու գործունեությունը սկիզբ է առել ամբուլատոր հիվանդանոցներում, աշխատելով որպես վիրաբույժ և վնասվածքաբան:

Գիտական հետազոտությունը սկիզբ է առել Տարտուի պետական համալսարանական կլինիկական հիվանդանոցում (Էստոնիա Տարտու), պրոֆեսոր Հ.Հ. Տիկկոյի գիտական ղեկավարության ներքո:
Իր հետազոտական հետաքրքրությունների հիմնական ոլորտներն են՝ ծայրամասերի նյարդա-անոթային խանգարումները: Ներկայիս հետազոտական հետաքրքրություններում ներառված են ծանր շաքարախտային ոտնաթաթի վնասվածքների բուժումը, հիվանդների մոտ հիվանդության և մահացության գնահատումն և բուժումը, անդամահատումների մահացության կանխարգելումն և/կամ նվազեցումը: Գիտական թեզը ` «Շաքարախտային ոտնաթաթղի վիրաբուժական բարդությունների բուժումն և կանխարգելումը» նվիրված՝ նույն կլինիկական խնդրին:

2022-ից «Երևան ԲԿ» ՓԲԸ, Շաքարախտային ոտնաթաթի բուժում ստորաբաժանման ղեկավար։

Աշխատանքային փորձ

2015 թվականի օգոստոսից ՝ Շաքարախտային ոտնաթաթի ծառայության վարիչ, Քանաքեռ-Զեյթուն ԲԿ:
«Սկսած 2010 թվականից. Հայկական բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում դասավանդել է ընդհանուր և անոթային վիրաբուժություն:
«2008 թվական. Հայաստանի ներկայացուցիչը Շաքարախտային ոտնաթաթի միջազգային աշխատանքային խմբում» (IWGDF), www. iwgdf.org:
- «2008 թ․ Շաքարախտային ոտնաթաթի հայկական ասոցիացիա, հիմնադիր նախագահ: www.armdf.org
- 2002 թ. Փետրվար. աշխատել է որպես ընդհանուր և անոթային վիրաբույժ Երևանի Քանաքեռ - Զեյթուն ԲԿ-ում (ընդհանուր վիրաբուժական և անոթային միջամտություններ): Վարել է անոթային հիվանդների, Շաքարախտային ոտնաթաթի ախտահարմամբ հիվանդների, կատարել տեղային և ընդհանուր բուժում, ամբուլատոր և ստացիոնար, որոնք հաճախ ունեցել են բազմաօրգանային ախտահարումներ ՝ նպատակ ունենալով պահպանել հենունակ վերջույթները և բարելավել ամբողջ օրգանիզմի կենսագործունեությունը: Գործի բերումով հաճախ է բախվել ընդհանրացված և տեղային թարախային և կյանքի համար վտանգավոր բարդությունների, ուղղորդվելով միջազգային լավագույն չափանիշներով: Վարել և վիրահատել է երակային խնդիրներով հիվանդների, ներառյալ քրոնիկ վերքերի թերապիան:

Աշխատանքային գործունեություն

Դեկտեմբեր 1997-2001. Վիրաբույժ և վնասվածքաբան, Երևան, Հայաստան, թիվ 1 պոլիկլինիկայում:
- Դեկտեմբեր, 1986 - Դեկտեմբեր, 1997 թ. ՝ վիրաբույժ և վնասվածքաբան, Երևան, Հայաստանի թիվ 9 պոլիկլինիկա:
Սեպտեմբեր, 1982 - հուլիս, 1984. Ուսանող լինելուն զուգահեռ աշխատել է որպես բուժքույր (գիշերային հերթափոխություններ) Տարտուի կլինիկական հիվանդանոցի թոքաբանության բաժանմունքում: Կրթություն 2002: Աշխատել է գիտական թեզի վրա, Առողջության ազգային ինստիտուտ ընդհանուր և կրծքային վիրաբուժության ֆակուլտետ, Երևան, Հայաստան:
Օգոստոս, 1985 - օգոստոս, 1986 թ. ՝ պրակտիկա (ընդհանուր և արտակարգ իրավիճակների վիրաբուժություն), Վիրաբուժության բաժանմունք, Շտապ օգնության հիվանդանոց (Երևանի պետական բժշկական ինստիտուտ), Երևան, Հայաստան:
Սեպտեմբեր, 1979 - հուլիս 1985. Բժիշկ (մասնագիտացել ընդհանուր բժշկության ոլորտում), Տարտուի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետ, GPA: 4.64 (5.00-ից), Տարտու, Էստոնիա: MD դիպլոմ:

Դիպլոմներ և վկայագրեր

1979 ավագ դպրոցի շրջանավարտի վկայական, Երևանի N 114 դպրոց :
1985, Էստոնիայի Տարտուի պետական համալսարանի կողմից շնորհված բժշկի դիպլոմ, (MD):
1985-1986թթ. ՝ պրակտիկա հրատապ վիրաբուժության գծով, Երևանի պետական բժշկական ինստիտուտ, ավարտական վկայագիր:
1992, ՀՀ առողջապահության նախարարության կողմից ընդհանուր վիրաբուժությամբ զբաղվելու լիցենզավորման վկայական:
Նոյեմբեր, 1997 թ. - Ավարտել էլ լյարդի և լեղու խողովակների վիրաբուժության մասնագիտացման դասընթաց, (Առողջապահության Հայաստանի ազգային ինստիտուտ), վկայագիր:
- 2008 թ. Դեկտեմբեր. ավարտել է անոթային վիրաբուժության մասնագիտացման դասընթաց, վկայական:
2014, Նեյրոպաթիկ օստեոարտրոպաթիկ ոտնաթաթի 2-րդ միջազգային դասընթացը: 3-5 հուլիսի, Գերմանիա Ռեյնե, վկայագիր:
Մայիս, 2015, համաշխարհային գիտաժողով, I Շաքարախտային ոտնաթաթի միջազգային աշխատանքային խմբի IWGDF հանդիպում, Հաագայել, Նիդեռլանդներ, վկայական։
2020, ԱԱԻ, Անոթային վիրաբուժության ամբիոն, Շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց անոթային և ընդհանուր վիրաբույժների համար, 7 շաբաթ։

Հրապարակումներ
1984, Acta Universitatis Tartuensis, # 230, «Վերին վերջույթների սիմպաթկտոմիա` Ռեյնոյի հիվանդության և համախտանիշի բուժման գործընթացում », էջ.125:
2000, Երիտասարդ բժիշկների միջազգային գիտաժողով, Երևան, «Շաքարախտային ոտնաթաթի բուժում»: էջ 133:
2002, Երիտասարդ բժիշկների միջազգային գիտաժողով, Երևան, «Վազոակտիվ պրոստանոիդներ Շաքարախտային ոտնաթաթի համախտանիշի բուժման գործընթացում», էջ 15: 142:
2005, «Շաքարախտային ոտնաթաթի բուժման մի քանի ասպեկտներ», Երևան, Վիրաբուժություն, էջ 10: 33.
2005, «Օստեոմիումիտի և աթերոսկլերոզի փոխազդեցությունը Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ», Երևան, բժշկական համալսարանի տարեդարձի համաժողով, էջ 102:
2006, «Շաքարախտային ոտնաթաթի մանրէաբանություն», Երևան, Համահայկական 2-րդ բժշկական համագումար:
2007, «Շաքարախտային ոտնաթաթի վերականգնում», Երևան, Ֆլեբոլոգների և անգիոլոգների համահայկական 1-ին համագումար:
2008, «Վիրաբուժական սեպսիսի- ի առանձնահատկությունները Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ», Երևան, Գիտաժողով «Շտապ վիրաբուժություն»:
2008, << Սեպսիսը Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ >>, Սանկտ-Պետերբուրգ, դիաբետիկ ոտնաթաթի վերաբերյալ գիտաժողով:
2009, << Թրոմբոֆիլային անոմալիաներ Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ >>, Լոս Անջելեսի Շաքարախտային ոտնաթաթի համաժողով:
2009, << Շաքարախտային ոտնաթաթի իշեմիկ ոտնաթաթի և նեյրոպաթիկ ինֆեկցիոն ախտահարման միաժամանակյա համընկնում. Դեպքի մասին >>, Մյունխեն, ILEGX 2009
2011, ISDF, << Շաքարախտային ոտնաթաթի բուժման հայկական փորձ >>, Նիդեռլանդներ,
2011, 3IMCA, << Չափավոր և մեղմ ԾԶՀ` Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ>>, Երևան, Հայաստան:
2011, Պարսից ծոցի երկրների Շաքարախտային ոտնաթաթի կոնֆերանս, << Շաքարախտային ոտնաթաթի բուժում չափավոր ծայրամասային զարկերակային հիվանդությամբ (ՊԱԴ) >>, Դուբայ, ԱՄԷ:
2014, 4IMCA, «Երիկամային Շաքարախտային ոտնաթաթի բուժում», Երևան, Հայաստան:
2014, Frontiersin.org Perioperative Management of Diabetic Foot.

Http: //journal.frontiersin.org/Journal/10.3389/fphar.2014.00091/full Մայիս, 2015, դիաբետիկ ոտնաթաթի գլոբալ գիտաժողով, IWGDF հանդիպել, Հաագայել, Նիդեռլանդներ:

2015, IMCA, «Underwater Reefs of Diabetic Foot Treatment», Երևան, Հայաստան

2016 Խմբագիր ՝ Frontiers In- ել:
https://www.frontiersin.org/articles/10.3389/fmed.2016.00003/full
2017, Հյուսթոն, Շաքարախտային ոտնաթաթի գլոբալ կոնֆերանս, << Novel Assesment in Diabetic Foot Treatment>>, Հյուսթոն, Տեխաս, ԱՄՆ:
2017, Շաքարախտային ոտնաթաթի վիրաբույժների ասոցիացիա կոնֆերանս << Գործի զեկույց. Շաքարախտային ոտնաթաթի հիվանդի գազային գանգրենա >>, Վենետիկ, Իտալիա:
2018, Չիկագոյի ամպուտացիայի կանխարգելման խորհրդաժողով «Ստորին վերջույթների անդամահատման կանխարգելման ռազմավարությունը Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների համար», Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ:
Գիտաժողովներ
«Մայիս, 1984 թ. Մասնակցություն Ուսանողների գիտական տարեկան համաժողովին, Էստոնիա, Տարտու:
2000, Երիտասարդ բժիշկների միջազգային գիտաժողով, Երևան, «Շաքարախտային ոտնաթաթի բուժում»: էջ.133:
2002, Երիտասարդ բժիշկների միջազգային գիտաժողով, Երևան, «Վազոակտիվ պրոստանոիդներ Շաքարախտային ոտնաթաթի համախտանիշի բուժման գործընթացում», էջ 15: 142:
2005, «Շաքարախտային ոտնաթաթի բուժման մի քանի ասպեկտներ», Երևան, Վիրաբուժություն, էջ 10: 33.
2005, «Օստեոմիելիտի և աթերոսկլերոզի փոխազդեցությունը Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ», Երևան, բժշկական համալսարանի տարեդարձի համաժողով, էջ 102:
2006, «Շաքարախտային ոտնաթաթի մանրէաբանություն», Երևան, Համահայկական 2-րդ բժշկական համագումար:
2007, Շաքարախտային ոտնաթաթի վերականգնում», Երևան, Ֆլեբոլոգների և անգիոլոգների համահայկական 1-ին համագումար:
2008, «Վիրաբուժական սեպսիսի առանձնահատկությունները Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ», Երևան, Գիտաժողով «Շտապ վիրաբուժություն»:
2008, << ՏՆԿ-ն և սեպսիսը ը Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ>>, Սանկտ-Պետերբուրգ, Շաքարախտային ոտնաթաթի վերաբերյալ գիտաժողով:
2009, << Թրոմբոֆիլային անոմալիաներ Շաքարախտային ոտնաթաթի հիվանդների մոտ >>, Լոս Անջելեսի Շաքարախտային ոտնաթաթի համաժողով:
2009, << Շաքարախտային ոտնաթաթի իշեմիկ ոտնաթաթի և նյարդոպաթիկ ինֆեկցիոն դիաբետիկ ոտքի միաժամանակյա զուգադիպություն. Մի դեպքի մասին >>, Մյունխեն, ILEGX 2009:
2010, «Մոկսիֆլոքսացինի արդյունավետությունը Շաքարախտային ոտնաթաթի բուժման գործում», Երևան, Մարդու առողջության կոնգրես:
2011, ISDF, «Շաքարախտային ոտնաթաթի բուժման հայկական փորձ», Նիդեռլանդներ:
2011, 3IMCA, << Չափավոր և մեղմ ԾԶՀ` Շաքարախտային ոտնաթաթի դեպքում>>, Երևան, Հայաստան:
2011, Պարսից Ծոցի երկրների Շաքարախտային ոտնաթաթի կոնֆերանս, <<Ինֆեկցված Շաքարախտային ոտնաթաթի բուժում չափավոր ծայրամասային զարկերակային հիվանդությամբ (ԾԶՀ) >>, Դուբայ, ԱՄԷ:
2015, ISDF«Շաքարախտային ոտնաթաթի բուժում երիկամային խնդիրների դեպքում», Երևան, Հայաստան: Շաքարախտային ոտնաթաթի
2015 , Մայիս, Շաքարախտային ոտնաթաթի համաշխարհային գիտաժողով, Xa մակարդելության գործոնի կարգավորման նշանակությունը շաքարախտային ոտնաթաթի բուժման և կանխարգելման համար, IWGDF հանդիպում, Հաագա, Նիդեռլանդներ, զեկուցում:
2015, IMCA, բանավոր ներկայացում `« Շաքարախտային ոտնաթաթի բուժման ստորջրյա խութերը », Երևան, Հայաստան:
2017, Հյուսթոն DFCon դիաբետիկ ոտնաթաթի գլոբալ կոնֆերանս, << Novel Assesment in Diabetic Foot Treatment>>, Հյուսթոն, Տեխաս, ԱՄՆ:
2017, Շաքարախտային ոտնաթաթի վիրաբույժների Միջազգային ասոցիացիայի կոնֆերանս << Դեպքի զեկույց. Շաքարախտային ոտնաթաթի համախտանիշով հիվանդի մոտ գազային գանգրենա ապաքինելով >>, Վենետիկ, Իտալիա:
2018, Չիկագոյի անդամահատման կանխարգելման խորհրդաժողով «Ստորին վերջույթների անդամահատման կանխարգելման ռազմավարությունը շաքարախտային ոտնաթաթի հիվանդների համար», Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ:
2018, Շաքարախտային ոտնաթաթի հիվանդության բուժման արդիական հարցեր, ԱՆ կողմից կրեդիտավորված միջազգային մասնակցությամբ սիմպոզիումի կազմակերպիչ, վարող, հիմնական զեկուցող։ Երևան, Հայաստան։
2019, Հոկտեմբեր, 8-րդ IWGDF սիմպոզիում, Մադրիդ, Իսպանիա։

Լեզուների իմացություն ՝ անգլերեն, ռուսերեն: Էստոներեն, գերմաներեն և բուլղարերեն բառարանով:
Համակարգչային հմտություններ ✓Microsoft Office, Adobe Photoshop, Adobe Acrobat:

Հղումներ

- Ռոմանոս Գուրգեն Քամալյան, բ.գ.դ., Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի կենսաքիմիական ամբիոնի պրոֆեսոր և դեկան, հեռ. ՝ 27-68-34: -Դր.
Կարել Բակկեր, բ.գ.թ. Նախագահ IWGDF խորհրդատվական բաժին Շաքարախտային ոտնաթաթի / IWGDF, Heemstede Dreef 90, 2102, KN, Heemstede: Նիդերլանդներ.էլ. փոստ ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ ինտերնետային կայք ՝ www.iwgdf.org
հեռ. տուն ՝ + 31 (0) 23 52 880 38
հեռ. աշխ։ + 31 0 (6) 2 362 2937

Հոբբի

Հնագույն պատմություն, գրականություն, լող, տուրիզմ, բնություն, դասական երաժշտություն, կերպարվեստ:

Եթե ունենանք արդեն վտանգված օրգանիզմ, ապա կյանքն էլ, բնականաբար, կդրվի հարցականի տակ

 Վնասվածքաբանությունը ոսկրամկանային համակարգի պաթոլոգիաների ախտորոշումն է, բուժումը և կանխարգելումը` ինչպես տրավմատիկ ծագմամբ, այնպես էլ` տարբեր հիվանդությունների ընթացքում զարգացող: Այն ուսումնասիրում է վնասվածքների պատճառները, դրանց մեխանիզմը, կլինիկան, այսինքն՝ մարմնի տեղային ու ընդհանուր գործընթացները և վիճակները, որոնք առաջանում են արտաքին գործոնների ազդեցությունից:

Այս հիվանդությունների բուժման վիրահատական և բուժական մեթոդներին ու եղանակներին է անդրադառնում օրթոպեդիայի և վնասվածքաբանության ոլորտում փորձառու բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆԸ: Մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, և հիվանդները հեռանում են կյանքի նկատմամբ հավատը վերագտած ու երախտապարտ:

 -Պարոն Մոմջյան, ո՞ր դեպքերում են ցուցվում ողնաշարի ռեկոնստրուկտիվ և ֆիքսացիոն վիրահատությունները:

- Ռեկոնստրուկտիվ և ֆիքսակցիոն վիրահատությունները ցուցված են ողնաշարի այն ուռուցքների դեպքում, որոնք առաջացնում են ողնաշարի հենաշարժիչ գործառույթի զգալի խանգարումներ: Նշյալները ցուցված են նաև պրոգրեսիվող սպոնդիլոլիստեզի դեպքում, երբ ողի մարմինը տեղաշարժված է լինում իր առանցքից առաջ կամ հետ: Կարևոր է իմանալ, որ հիվանդության ի հայտ գալուց հետո բուժառուն որքան շուտ է դիմում մասնագիտացված բուժօգնության, այնքան իրականացվող բուժումն առավել արդյունավետ է լինում:

 Կան նաև բուժման այլընտրանքային միջոցներ:

-Իսկ ի՞նչ կասեք միջողային սկավառակի ճողվածքի մասին:

- Ճողվածքը շատ դեպքերում հանդիպում է հիմնականում փոքր չափով,  և եթե փորձենք 10 մարդու հետազոտել, ապա նրանցից 9 մոտ հաստատ ճողվածք կհայտնաբերվի: Նման դեպքերում վիրահատության կարիք չի լինում։ Պետք է ուղղակի բուժառուին բացատրել, որ դա  վտանգ չի ներկայացնում, միայն թե հնարավոր է, որ այն մեծանա սխալ կենսակերպի հետևանքով, սակայն ճողվածքներն հիմնականում առաջանում են կախված որոշ չափով  օրգանիզմի կառուցվածքից, այսինքն՝ ելնելով հյուսվածքների որակից։ Եթե հյուսվածքներն էլաստիկ են, հեշտ պատռվող, այդ հյուսվածքները պարտադրում են ժամանակի ընթացքում տարիքային դեգեներացիա, որի հետևանքով դրանք թուլանում են և հեշտությամբ պատռվում։ Ունենք պատռման տիպիկ տեղեր, և դրանք ավելի շատ լինում են կողային հատվածներում,  այսինքն՝ մեջտեղում չի պատռվում, այլ կողքից, մեջտեղում հյուսվածքներն ավելի ամուր են լինում, դրանք ավելի հեշտ կողքից են պատռվում, և ճողվածք է դուրս գալիս: Կախված իր մեծությունից՝ ճողվածքը կարող է սեղմել կամ չսեղմել նյարդին, որից հնարավոր է՝ ճառագայթի և առաջանա ոտքի և մեջքի ցավ: Հանդիպում են նաև ճողվածքի պարանոցային տեսակներ,  դրանք շատ անգամ արտահայտվում են կողմնային, ավելի քիչ՝ միջային,  և կրկին առաջացնում են նյարդարմատային ցավեր ձեռքերում, ուսագոտում։ Իսկ երբ դրանք միջկողային են, ավելի մեծ վտանգ են ներկայացնում, որովհետև սեղմում են ողնուղեղին, քայքայման ենթարկում բուն ողնուղեղը։ Այն կոչվում է միելոպաթիա, որի պատճառով ընդհանուր ձեռքերն ու ոտքերը, ինչպես նաև ընդհանուր մարմինը սկսում են  տուժել։ Միելոպաթիան կարող է բերել տետրապարեզ կոչված վիճակին: Պարանոցային հատվածում կատարվում են ողնաշարի սկավառակների հեռացում և փոխարինում «քեյջով»` (դիսկի փոխարինող իմպլանտ):

 - Ի՞նչ է հեմանգիոման։

-Հեմանգիոման հաճախ հանդիպող երևույթ է, դժվար է բնորոշել, թե որտեղից է այն ի հայտ գալիս։ Հավանաբար, մեծ մասամբ դրանք բնածին են լինում, իրենցից ներկայացնում են բարորակ ուռուցքներ, որոնք ունեն շատ դանդաղ աճի տեմպ: Եթե ցանկանում ենք հետևել դրա աճին, ապա հետազոտությունները պետք է իրականացնել 2-3 տարին մեկ և ոչ թե հաճախակի։ Դրանք գտնվում են ոսկորի մեջ, բայց երբեմն արագ աճի հետևանքով, օրինակ, կարող են դուրս գալ ողի մարմնի սահմաններից դեպի ողնուղեղային կանալ։ Այդ ժամանակ սկսում են ի հայտ գալ նյարդաբանական ախտանիշներ,  որոնք կարող են առաջացնել բավականին մեծածավալ վիրահատական միջամտության անհրաժեշտություն։ Մեծ hեմանգիոմաների դեպքում, երբ այն գրավում է  ողի մարմնում մեծ տարածություն  և դրա կոտրվելու վտանգ է  ներկայացնում, ցուցված է կատարել այդ հատվածի ամրացում ոսկրային ցեմենտով (վերտեբրոպլաստիկա):  

 -Բժիշկ, խնդրում ենք կատարել սկոլիոզ, կիֆոզ հիվանդությունների տարանջատում, ի՞նչ բուժական մեթոդներ են կիրառելի այդ հիվանդությունների դեպքում:

-Իրականում դրանք տարբեր ողնաշարային խնդիրներ են: Կիֆոզը հիվանդություն չէ, այլ ողնաշարի թեքում է կրծքային հատվածից դեպի առաջ, նորմալ ձևավորված ողնաշարի դեպքում հանդիպում է նաև գերկիֆոզ, որը բերում է ցավային սինդրոմի, սակայն այն խիստ վնասակար է և շատ քիչ դեպքերում կարիք ունի վիրահատական միջամտության:

Ինչ վերաբերում է սկոլիոզին, ապա դա անբնական վիճակն է, երբ ողնաշարը թեքված է լինում կողմնային հարթության մեջ, որը կարող է ի հայտ գալ տարբեր մակարդակներով` պարանոցային, կրծքային, հիմնականում՝ գոտկային հատվածներում: Այն աջակողմյան, ձախակողմյան կամ երկկողմյան հիվանդություն է, որն ունի մի քանի տարատեսակներ, կարող են լինել բնածին և ձեռքբերովի, որոշակի նյարդամկանի հիվանդությունների ժամանակ ձևավորված սկոլիոզներ: Սկոլիոզի բուժումը հիմնականում մինչև 45 աստիճանը կոնսերվատիվ է, որի դեպքում կիրառվում են կորսետային բուժում և բուժական ֆիզկուլտուրա: Քանի դեռ երեխան դեռևս աճ ունի, սակայն եթե հիվանդությունը ակտիվ պրոգրեսիվ ձևն է, առաջարկվում է անհապաղ վիրահատություն: 45 աստիճանից ավելիի դեպքում, երբ տարիքն առած հիվանդ է, պահանջվում է վիրահատական բուժում: Սկոլիոզի ժամանակ մեծահասակների դեպքում վիրահատություն կատարվում է արտահայտված ցավային ախտանիշների դեպքում: Կա կարծիք, որ սկոլիոզը դիրքի, ծանրության և այլ պատճառերից է առաջանում, ու երբ երեխան աճում է, այն կարելի է բուժել դիրք տալով, մերսումների օգնությամբ և այլն: Սակայն միայն մերսումներով ու բուժական ֆիզկուլտուրայով սկոլիոզը բուժվող չէ:

Դրանք տարբեր հարթություններում գտնվող ծռվածության աստիճաններ են։ Կիֆոզը բնականից ծռվածության աստիճանը կրծքային հատվածում է, կիֆոզը պետք է շատ մեծ լինի, որպեսզի միջամտության կարիք լինի։ 

 -Բժիշկ, ինչպիսի՞ բուժական նորարարական մեթոդներ եք կիրառում:

-Այսօր որոշակիորեն փոխվել է գործիքավորումը, կորսետավորումը պահպանվել է, և Հայաստանում առկա ու կիրառելի են վերջին սերնդի լավագույն կորսետները: Վիրահատական առումով հիմնականում իմպլանտների տեսակները և որակն է լավացել, կոտրվածքների դեպքում քիչ քանակությամբ սկսել են կիրառելի լինել մինի ինվազիվ մեթոդները, իսկ համապատասխան գործիքների առկայության դեպքում դրանք կիրառելի կլինեն նաև սկոլիոզի դեպքում: Որոշ տեսակի սկոլիոզների համար կան հատուկ գործիքներ, որոնք կիրառելի են աշխարհով մեկ, բայց մենք չենք կարող դրանք ձեռք բերել, քանի որ շատ թանկ արժեն, և Հայաստանում նման հիվանդներ քիչ են հանդիպում, որպեսզի նրանց համար գործիքը ներմուծվի և կիրառվի: Իսկ քիչ քանակության դեպքում ոչ մի ընկերություն չի համաձայնի համագործակցել մեզ հետ: Իմպլանտները պետության աջակցության ծրագրի մեջ չեն մտնում, դրանք գնվում են հիվանդների կողմից, իսկ պետությունը հոգում է բուժման ծախսերը:

-Ըստ Ձեզ` ի՞նչ են տալիս բուժական մերսումներն և ձգումները:

-Ձգումները փոքր ճողվածքների դեպքում օգնում են, շատ դեպքերում բավականին արդյունավետ բուժմոտեցման ձև է, բայց վատն այն է, որ նրանք բոլորին հավասարաչափ առաջարկում են այդ մեթոդները` առանց տարբերակելու իրավիճակը։ Վատագույն դեպքում պոկվում է ճողվածքը, առաջացնելով սուր ցավեր: Պետք է կատարել ՄՌՏ և դրական պատասխանի դեպքում շտապ վիրահատություն, որը պետք է շատ արագ կազմակերպել, քանի դեռ այն չի տեղաշարժվել այլ ուղղություններով։

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: Ապագայում բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է:

 -Իրականում այսօր կան լավագույն երիտասարդ կադրեր, որոնք ձգտող են, պրպտող, մենք՝ ավագ սերունդս իրենց օգնում ենք գիտելիքների ամրապնդման հարցում, ուղղորդում ճիշտ ճանապարհով: Ընդ որում, ինտերնետ պորտալի շնորհիվ նրանց հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մեր տարիներին էին: Նրանք ավելի շատ են շփվում արտերկրի տարբեր մշակույթների, բարքերի հետ, նրանց հնարավորություններն ավելի լայն են,  քանի որ դրսից էլ են բժիշկներ գալիս Հայաստան, և տեղի է ունենում փորձի փոխանակում: Մեր ստեղծած հիմքերը  երիտասարդ կադրերին հնարավորություն են տալիս ավելի շատ վերելք ապրել ոլորտում։ Իմ ասիստենտները բավականին վիրահություններ են անում. 15-20 տարի առաջ միայն ես էի Երևանում այս վիրահությունները կատարում։ Հիմա Հայաստանում բավականին մեծ քանակով մարդիկ աշխատում են իմ բուժմոտեցումներին համապատասխան:

 -Որպես վերջաբան Ձեր հորդորը հասարակությանը:

-Խորհուրդ կտամ, որպեսզի առավել ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, հետևեն ֆիզիկական վիճակին, խուսափեն սթրեսներից, թեկուզ չնչին անհանգստությունների դեպքում դիմեն մասնագետի, որպեսզի հետագայում չառաջանան  բարդություններ:

Մեր հասարակությանը կցանկանամ միմիայն առողջություն, համբերատարություն և լավատեսություն: Կցանկանամ, որ առաջնահերթ սիրեն իրենց, իրենց մարմինը, հոգ տանեն նրա մասին, և մեր երկրում վերջապես վերանա հայկական այն մտածելակերպը, երբ դանակը ոսկորին հասնելու դեպքում միայն դիմեն բժշկի: Եթե ունենանք արդեն վտանգված օրգանիզմ, ապա կյանքն էլ, բնականաբար, կդրվի հարցականի տակ: Ուրախալի փաստ է, որ այսօր մեր երկրում կան ժամանակակից սարքավորումներ և լավագույն մասնագետներ, որոնք կարող են օգնել հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլերում և կցուցաբերեն անհրաժեշտ արդյունավետ բուժօգնություն: Սիրեք ձեզ և ձեր մարմինը:

Մարդը ինքն է որոշում, թե ինչ է ցանկանում. առողջ ապրի՞, թե հիվանդանա

Ճառագայթային բուժումն իոնիզացնող ճառագայթները կիրառվում են ուռուցքային և որոշ ոչ ուռուցքային հիվանդությունների բուժման նպատակով: Այն չարորակ ուռուցքների բուժման հիմնական եղանակներից է: Զարգացած երկրներում չարորակ նորագոյացություններով հիվանդների ավելի քան կեսն իրենց բուժման ընթացքում ստանում է ճառագայթային բուժում: Մի շարք դեպքերում, օրինակ` մաշկի, ստորին շրթունքի, գլխի և պարանոցի ուռուցքների, կերակրափողի, արգանդի վզիկի քաղցկեղի բուժման դեպքում ճառագայթային բուժումը կարող է լինել բուժման հիմնական կամ միակ եղանակը` ապահովելով հիվանդների մեծ մասի լիովին առողջացումը: Այլ դեպքերում ճառագայթային բուժումը կիրառվում է որպես օժանդակ բուժում` բուժման այլ եղանակների հետ զուգակցված, կամ որպես ամոքիչ միջոցառում` հիվանդի կյանքը երկարացնելու և կյանքի որակը բարելավելու նպատակ:

 Մեր զրուցակիցն է ռադիացիոն ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր, Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբան Ներսես Քարամյանը: Լինելով ճանաչված և հարգված բժիշկ, որպես իր ժողովրդի նվիրյալ զավակ՝ նա երկար տարիների դժվարին աշխատանքային գործունեությամբ, հարուստ կենսագրությամբ մեծապես նպաստել է Հայաստանի առողջապահական համակարգի կայացմանն ու զարգացմանը:  Մեր զրուցակցի համար բժիշկ լինելը վեհ կոչում է, իսկ կատարած մեծածավալ աշխատանքը` իր առջև դրված նպատակի իրականացում:

-Պարոն Քարամյան, խոսենք Ձեր գործունեության մասին. ի՞նչ ծառայություններ են մատուցվում ձեր բաժանմունքում:

-Ասեմ, որ տեղափոխվել եմ  Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն` իմ սիրելի ու հարազատ օջախ, որտեղ որ ես իմ առաջին քայլերն եմ արել, և ցանկությունս է, որ ես իմ լուման ու ներդրումն ունենամ մեր ոլորտի էլ ավելի զարգացման մեջ: Աշխատում եմ որպես ճառագայթային ուռուցքաբան և իրականացնում նույն գործունեությանը, ինչով մինչ այդ զբաղվում էի, և ընդ որում ցանկացած արհեստավարժ մասնագետի համար էական չէ, թե որտեղ է իրականացնում իր գործունեությունը։ Այսօր Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տնօրինության և Առողջապահության նախարարության  համատեղ ջանքերով լուրջ աշխատանքներ են տարվում, և շատ շուտով կենտրոնը կհամալրվի նոր սարքավորումներով: Եվ  հուսով ենք, որ բուժումը  համամատաբար մատչելի պետք է լինի բնակչության սոցիալական բոլոր շերտերի համար: Իհարկե, ես իրավասու չեն գնային քաղաքականությունը երաշխավորել, բայց ամեն դեպքում հույս ունենք, որ բուժօգնությունը կլինի պետպատվերի սահմաններում կամ նվազագույն գներով։

-Բժիշկ, արդյո՞ք հնարավոր է միայն ճառագայթային թերապիայի միջոցով բուժել որոշ ուռուցքային հիվանդություններ։

-Այո, իհարկե կան որոշ պաթոլոգիաներ, որոնց դեպքում թիվ մեկ բուժօգնությունը ճառագայթային թերապիան է, թեև կան նաև մի շարք պաթոլոգիաներ, որոնց դեպքում ընտրությունը թողնվում է պացիենտին։ Այսինքն` կան այլընտրանքային տարբերակներ` օրինակ` վիրահատական միջամտություն: Հիվանդը պետք է իրազեկված լինի բոլոր հնարավոր բուժմոտեցման տարբերակների և հիվանդության մասին, պետք է բժշկի կողմից մատչելի բացատրվի, որ հիվանդը ինքը որոշի, թե որ տարբերակն է ընտրում։ Եթե վիրահատվի, միգուցե կհանդիպի հետվիրահատական բարդությունների, իսկ  եթե ընտրի ճառագայթային թերապիան, ստանալով երկարատև բուժում, բնականաբար բարդությունների հավանականությունը ցածր կլինի։  Երկու բուժմոտեցումների արդյունավետությունը գրեթե հավասարաչափ է։

-Կան արդո՞ք հակացուցումներ ճառագայթային թերապիայի համար։ Ճառագայթային թերապիան հիվանդից ի՞նչ է պահանջում։

-Ճառագայթային թերապիայի ժամանակ բնականաբար կարող են լինել հակացուցումներ, բայց դրանք շատ քիչ են և հիմնականում պայմանավորված են  հիվանդության  ծանրության աստիճանով։ Նախևառաջ հիվանդը պետք է պարզ պատկերացնի, իրազեկված լինի ամբողջ բուժման ընթացքի մասին. ի՞նչ կողմնակի ազդեցություններ են հնարավոր  բուժման ընթացքում, ե՞րբ են դրանք վերանալու, սպասվում են արդյո՞ք այլ բարդություններ, պետք է բացատրվի բուժման օգտակարության մասին, թե ինչ արդյունքի կհասնենք այդ բուժումից հետո։  Պետք է հստակ հասկանան, թե ինչու է իրենց ցուցված ճառագայթային թերապիան, ուղղակի պետք է ճիշտ և մատչելի բացատրել իրենց ամեն մի քայլը։

-Տեղյակ ենք, որ մասնակցել եք ԱՄԷ-ում կայացած կոնֆերանսին, ի՞նչ տվեց  այդ կոնֆերանսը Ձեզ:

 -Ինձ համար մեծ պատիվ և հաճելի իրողություն էր, որ ես և իմ գործընկերը փորձեցինք ամփոփել մեր 4 տարիների կատարած աշխատանքը: Հետազոտությունը կատարվել էր բոլոր գիտաբժշկական սահմանված օրենքների համաձայն, իհարկե`  փոքր թվերով, քանի որ մենք ունենք քիչ թվով հիվանդներ, սակայն` լավ արդյունքներ։ Մեր մասին տպագրվել էր ամսագրում, որը հասանելի էր դարձել ԱՄԷ-ում  կազմակերպվելիք  կոնֆերանսի կազմակերպիչներին, որոնք էլ ինձ հրավեր ուղարկեցին` մասնակցելու այդ կոնֆերանսին։ 2023թ. դեկտեմբերի 1-ին կայացավ այդ միջազգային կոնֆերանսը, տևեց 2 օր, մասնակցում էին մոտ 30 երկրների ներկայացուցիչներ։ Հաճելի փաստ էր, որ մարդիկ տեսան և գնահատեցին մեր աշխատանքը։  Թեման կրկնակի ճառագայթման թեման էր: Եթե նախկինում ընդունված էր, որ եթե հիվանդը  մեկ անգամ ճառագայթային թերապիա է ստացել, ապա նույն հատվածում այն կրկնել չէր կարելի։ Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ որոշ, հատուկ պաթոլոգիաների դեպքերում կրկնակի ճառագայթումը պացիենտի համար կարելի է անցկացնել անվտանգ՝ հասնելով բավականին դրական արդյունքների։

Ամբողջ աշխարհում կատարում են նման հետազոտությունները, բայց դրանք առայժմ փոքր թիվ են կազմում։

-Ձեր կարծիքով` ռադիոթերապիան զարգացած է արդյո՞ք մեր երկրում։

-Հուրախություն մեզ` գնալով էլ ավելի է զարգացում ապրում։ Հավատացեք, ես միայն ուրախ կլինեմ այդ առումով: Ինչքան նոր կենտրոններ բացվեն, գերժամանակակից սարքավորումներով համալրվեն կենտրոնները, այնքան այն ավելի կնպաստի առողջ հասարակություն զարգացմանը։ Վստահորեն կարող եմ ասել, որ   մեր և այլ բուժկենտրոններ  աշխատում են այդ ուղղությամբ։

-Ի՞նչ կասեք նեղ մասնագիտացված ասոցիացիաների մասին:

-Ասոցացիաները բժիշկներին հնարավորություն են տալիս լինել միշտ նորարարությունների զարկերակի վրա, ստեղծվում են տարբեր տեսակի ուղեցույցներ, հրահանգներ, պահանջներ։ Ես բավականին ուսումնասիրել եմ ասոցիացիաների գործունեությունը։ Կան երկրներ, որտեղ մասնագիտական ասոցիացիաները նույնիսկ կարող են իրենց կամքը թելադրել Առողջապահության նախարարությանը։ Օրինակ` Պարսկաստանում ականատես եմ եղել, թե ինչ լուրջ դեր ունի իրենց երկրում ուռուցքաբանության ասոցիացիան: 5 տարբեր ասոցիացիաներ կային, որոշեցին միացնել դրանք և ստեղծել հզոր և ամուր ուժ առողջապահության ոլորտում, և ամեն հարցում ուռուցքաբանության մեջ թելադրում են իրենց քայլերը։

-Ռադիոթերապիա նշանակելուց հետո հիվանդը հրաժարվում է այդ բուժումից, ո՞րն է լինելու ձեր հետագա քայլը: Որքանո՞վ  է  հիվանդի տրամադրվածությունը ազդում  բուժման  արդյունքի վրա, կա՞ հոգեբանական գործոն:

-Իրականում իրենց ամեն մի որոշում պետք է հիմնավորված լինի։ Եթե պացիենտն ունի կոնկրետ և հիմնավորված պատճառներ, ինչի համար, որն ինքը հրաժարվում է այդ բուժօգնությունից, ապա մենք որևէ իրավունք չունենք միջամտման, և մենք մեր քայլերը կատարում ենք` համաձայն պացիենտի որոշման։ Եթե պացիենտը ոչ հիմնավորված է հրաժարվում, ուղղակի լինում են հոգեբանորեն ընկճված վիճակներ, մեր հետագա քայլը պետք է լինի ճիշտ բացատրել իրավիճակը, շատ անգամ հարազատների օգնությունն է անհրաժեշտ լինում, քանի որ հաճախ հիվանդը հոգնում է անցնել այդ երկարատև ճանապարհը հիվանդության հետ կռիվ տալու համար։ Անհատական մոտեցում պետք է ցուցաբերել հիվանդներին` յուրաքանչյուրին մոտենալով առաջին հերթին որպես հոգեբան։ Մեզ հետ ՈՒԱԿ-ում աշխատում են նաև հատուկ հոգեբաններ, որոնք վարում են նման խնդիրներ ունեցող բուժառուներին բուժման ամբողջ ընթացքում։

-Ըստ Ձեզ` հիվանդին պե՞տք է տեղեկացնել իր հիվանդության մասին։

 -Այո, միանշանակ, իրազեկումը պետք է և պարտադիր է` ուղղակի մի քիչ շրջանցելով, ոչ թե ուղիղ հայտնել եղելությունը։ Շատ ժամանակ հարազատները չեն թողնում մեզ ճշմարտությունն  ասել պացիենտին, բայց իմ անձնական կարծիքն է, որ  հիվանդը պետք է տեղյակ լինի իր հիվանդության մասին։ Պետք է կայանա պացիենտ-բժիշկ համագործակցությունը։ Կարծում եմ՝ եթե հիվանդը տրամադրվում է հաղթանակի, դա ավելի հեշտ է տրվում, քան դեպրեսիվ ու ոչնչի չհավատացող հիվանդների դեպքում: Դա գործնականում էլ ենք զգում. բարդություններ հաղթահարելը ավելի հեշտանում է դրական տրամադրվածության պարագայում: Այն հիվանդը, ով ուզում է բուժվել, բուժվում է:

-Ի՞նչ կասեք մեզանում դիմելիության մշակույթի մասին, ի՞նչ մակարդակի վրա է այն այսօր:

-Գնալով զարգացում է ապրում, մեծ դեր ունեն լրատվական և տեղեկատվական դաշտերի դերը, ինչու չէ նաև սոցիալական հարթակները, բժիշկների մասնագիտական էջերը, որը մեծ դեր ունի մարդկանց իրազեկված լինելու համար, զգոնությունը մարդկանց մեջ մեծացել է, այն գնալով բարձրանում է։ Պրակտիկորեն բոլոր ուռուցքային հիվանդություններն են երիտասարդացում ապրել, հիվանդությունների ընթացքը երիտասարդ տարիքում ավելի ագրեսիվ ընթացքով է լինում, քանի մեծ տարիքում։  70-80 անց հիվանդների մոտ հիվանդությունների ագրեսիվությունը բարձր չէ։ Իրենց ավելի հեշտ է բուժել։ Երիտասարդների դեպքում  պատրաստ ենք ամբողջ մեր զինանոցը   կիրառել։ Մեր տեղեկագրում, որը տարեկան լույս է տեսնում,  մանրամասն  ներկայացվում է հիվանդությունների վիճակագրությունը։ /Առողջություն և առողջապահություն վիճակագրական տարեգիրք/

-Որքանո՞վ եք ճիշտ համարում քաղցկեղով հիվանդին հիվանդության մասինտեղեկացնելը, 

ո՞ր դեպքում է առավել արդյունավետ բուժումը: 

-Գլոբալ առումով համարում եմ, որ ցանկացած մարդ պետք է իմանա իր խնդրի մասին, որոշում կայացնելու մեջ մեծ դերը իրենը պիտի լինի, այլ ոչ թե միայն հարազատներինը: Կոնկրետ Հայաստանում երկարատև մոտեցում է պահանջվում: Քաղաքակիրթ բոլոր երկրներում, հիմնականում առաջին օրը, երբ ախտորոշվում է հիվանդությունը, բժիշկները, հոգեբանները, սոցիալական աշխատողները բացատրում են ամեն ինչ՝ հիվանդության բուժման ուղղությունը, սպասվող բարդությունները և այդ ամենը համաձայնեցնում են հիվանդի հետ: Ցավոք, այստեղ այդպես չէ: Հաճախ որոշումը կայացնում են հարազատները և ուղղորդում են բժշկին, թե ոնց շփվի հիվանդի հետ: Չնայած հաճախ ստացվում է համոզել, հասկացնել, որ գոնե ինչ-որ չափով հիվանդը տեղյակ լինի` ինչի մասին է խոսքը, և ինչ բուժում է սպասվում իրեն:  

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք, կհորդորեք հասարակությանը:

- Ինձ համար իրականում ողջունելի է առողջապահության ոլորտի յուրաքանչյուր զարգացում, նոր կենտրոնների բացումը, ախտորոշիչ ծառայությունների զարգացումը, որը  շատ բարձր մակարդակի վրա է այսօր: Բուժական մեթոդների զարգացումը քիմիա- ճառագայթային և վիրաբուժական մեթոդները այսօր բարձր մակարդակի վրա են։ Մենք մեր բժշկությամբ ոչ մի երկրի չենք զիջում։

Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն, ողջախոհություն և հաղթանակներ, որոնք  մեզ հիմա շատ են պետք: Մարդը ինքն է որոշում, թե ինչ է ցանկանում. առողջ ապրի՞, թե հիվանդանա: Հիվանդը կա՛մ հավատում է իր բժշկին, կա՛մ չի հավատում, ընտրությունը իրենն է: Առողջ մարդը կհասնի ամեն ինչի, կարարի, բայց եթե առողջ չէ, ամեն ինչ տուժում է: Իսկ առողջ լինելու համար պետք է վարել առողջ կենսակերպ և հարկ եղած դեպքում  ժամանակին դիմել համապատախսան մասնագետի օգնությանը: Կցանկանամ, որ մեր հասարակությունը զգոն լինի: Մենք կրել ենք դառը պարտություն, և մեր հիշողության մեջ այն դեռ երկար դաջված կմնա, ու ժամանակ է պետք, որպեսզի երկիրն ապաքինվի: Հույս ունեմ, որ այդ կորուստը մեզ կմիավորի, ու մեր երկիրը իր ծաղկունքը դեռ կապրի, քանի որ մեր ազգը արժանի է լավագույնին: Մենք դեռ պիտի հասնենք մեր նվիրական երազանքների երկրին:  

Եվ հարցազրույցի  վերջում կցանկանամ սրտիցս բխած մի բան ասել՝ «Ես իմ հայ ազգի ցավը տանեմ: Մենք պետք է ապրենք ու արարենք խաղաղ ու ապահով երկնքի ներքո, ստեղծագործենք, աշխատենք, սովորենք, պայքարենք միմյայն անվտանգ պայմաններում։ Մաղթում եմ, որ աշխարհի բոլոր ծայրերում ապրող ազգակիցներս լինեն ապահով, անվտանգ կենսագործունեության մեջ։

Մենք հնարավորինս ձգտում ենք համապատասխանեցնել բուժման ստանդարտները եվրոպական և ամերիկյան ստանդարտներին

Յուրաքանչյուր մարդ կյանքի մի փուլում  փորձում է վերագնահատել իր աշխատանքը: Եվ գալիս է մի պահ, երբ զգում ես, որ տվյալ ոլորտում հնարավոր ամեն բան արել ես ու նոր բան ասելու, անելու, ստեղծելու կարիք ունես: Կարծում ենք` այս մոտեցումը բնորոշ է բոլոր ոլորտներում աշխատող նվիրյալ մարդկանց, ավելին` այն կենսական անհրաժեշտություն է:

Մեր զրուցակիցն է oրթոպեդ-վնասվածքաբան,  թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանության ծառայության ղեկավար Բագրատ Բավեյանը:

Փորձառու բժշկի գործունեության արդյունքում բազմաթիվ մարդիկ են առողջացել, ներդրվել են բուժման ժամանակակից ու արդյունավետ մեթոդներ: Մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, և հիվանդները հեռանում են` կյանքի նկատմամբ հավատը վերագտած ու երախտապարտ:

-Բժիշկ, կցանկանայինք մեր ընթերողների համար տարբերակել հոդախախտի և կոտրվածքի տարբերությունը։

- Դրանք տարբեր պաթոլոգիաներ են։ Հոդը  երկու ոսկրերի միացման հանգույցն է։ Կան հոդերի և հոդակցումների մի քանի տեսակներ։ Հոդախախտն այն է, երբ  խախտվում է հոդի ամբողջականությունը, այսինքն՝ մեկ ոսկրի հոդակցող հոդային մակերեսը դուրս է գալիս մյուս հոդային մակերեսից, և խախտվում է  հոդամակերեսների համապատասխանելիությունը։ Իսկ  կոտրվածքը  ոսկրի ամբողջականության խախտումն է, արտաքին և ներքին շերտերի վնասումը։  Երկու դեպքում էլ ազդող ուժը  այնպիսին է լինում, որ առաջացնում է հոդախախտ կամ կոտրվածք։ Հոդախախտը համարվում է սովորութային, երբ առաջանում է փոքր ուժի ազդեցությամբ կամ նույնիսկ անզգույշ շարժման հետևանքով: Վերջինս պայմանավորված է հոդերը կազմող կապանաջլային ապարատի նախնական`առաջնային վնասումից առաջացած թուլությունով, երբ լիարժեք չի վերականգնվում վնասված հոդը կայունացնող ապարատը: Վերը թվարկվածներից բացի, կան նաև բնածին հոդախախտեր, որոնք նույնպես  բավականին տարածված են:  Լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ  զուգակցվում են կոտրվածքը հոդախախտի հետ, այսինքն` ոսկրի կոտրվածքը կարող է լինել և հոդամակերես կազմող հատվածում կամ դրանից դուրս, սակայն միաժամանակ խախտվում է հոդը կազմող երկու ոսկրերի հոդամակերեսների համապատասխանելիությունը։ Իրականում բոլորը կոտրվածքներն էլ իրենցից վտանգ են ներկայացնում, սակայն  գանգի ոսկրերի կոտրվածքները կարող են անմիջապես կյանքի համար սուր վտանգ ներկայացնել։ Կամ, եթե ոսկրաբեկորները տեղակայվում և տեղաշարժվում են այն գոտիներում, որտեղ տեղակայված են խոշոր անոթներ, նյարդեր, բնականաբար կարող են առողջության համար լուրջ վտանգ ներկայացնել։ Բացի դրանից, որքան ոսկորը  մեծ է, ցավային ռեակցիան ավելի արտահայտված է  լինում, և դրանից առաջացող վնասվածքային շոկը նույնպես ավելի արտահայտված է լինում, ինչպես նաև արյան կորուստը, որը միշտ ուղեկցում է ոսկրերի կոտրվածքներին: Այս բոլորը կարող են բերել բազմաթիվ խնդիրներ։ Խոշոր խողովակավոր ոսկրերի` օրինակ ազդրոսկրի կամ սրունքի ոսկրերի կամ նույնիսկ բազուկոսկրերի կոտրվածքների ժամանակ կարող են առաջանալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են տրոմբոէմբոլիկ բարդությունները, ճարպային էմբոլիան։ Իրականում շատ մեծ վտանգ են ներկայացնում կոնքի ոսկրերի կոտրվածքները, որոնք տափակ ոսկրեր են, սակայն դրանց կոտրվածքի ժամանակ մեծ քանակությամբ արյան կորուստ է դիտվում, նաև կարող է ուղեկցվել կոնքի ամբողջականության խախտմամբ, ինչպես նաև փոքր կոնքի օրգանների վնասմամբ, օրինակ` միզապարկի վնասում: Այս դեպքում տրավմատիկ շոկ զարգանալու հավանականությունը ավելի բարձր է, արյան կորուստը` մեծ։

-Ի՞նչ է արթրոզը:

-Օստեոարթրոզ, դեֆորմացնող օստեոարթրոզ (ԴՕԱ), արթրոզ, օստեոարթրիտ-հոդերի դեգեներատիվ դիստրոֆիկ հիվանդություն է, որի հիմքում ընկած է հոդերի աճառային հյուսվածքի ախտահարումը։ Օստեոարթրոզը հոդերի քրոնիկ ախտահարումն է, որը բնորոշվում է հոդաճառի ախտահարումով և քայքայմամբ։ Այն զուգակցվում է ոսկրային հյուսվածքի գերաճով՝ օստեոֆիտերի առաջացումով։ Ախտահարվում են նաև հոդի շրջակա փափուկ հյուսվածքները։ Հիվանդությունը բնորոշվում է հոդացավով, հոդի կարկամությամբ և հոդի ֆունկցիայի խանգարումով։  Դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունների հիմքում ընկած է աճառային հյուսվածքի ախտահարումը, հետագա բորբոքային ռեակցիայով։ Միաժամանակ տեղի է ունենում ոսկրային հյուսվածքի դեֆորմացիա։ Այդ պատճառով է, որ հիվանդությունը անվանում են օստեոարթոզ, օստեոարթրիտ կամ դեֆորմացնոզ արթրոզ։ Հիմնականում պաթոլոգիկ պրոցեսը ընգրկում է մեկ կամ երկու հոդ, հազվադեպ դիտվում է բազմակի հոդերի ախտահարում։ Տարբերում են առաջնային և երկրորդային օստեոարթրոզ։ Առաջնային օստեոարթրոզի դեպքում հիվանդության առաջացման պատճառը հաճախ հնարավոր չէ պարզել։ Երկրորդային օստեոարթիտը զարգանում է որպես այլ հիվանդության, զարգացման արատի, նյութափոխանակության խանգարման կամ վնասվածքի հետևանք։

Օստեոարթրոզը հոդերի ախտահարման ամենատարածված ձևն է։ Տարբեր երկրներում արթրոզի տարածվածությունը կազմում է ընդհանուր բնակչության 5-7%: Տարիքի հետ հիվանդության զարգացման հավանականությունը աճում է։ Կարող են ախտահարվել ոտնաթաթի, դաստակի, ողնաշարի հոդերը, սակայն հենաշարժական համակարգի ֆունկցիայի խանգարման առումով առավել վտանգավոր են կոնքազդրային, ծնկան, սրունքթաթային և ուսային հոդերի արթրոզները։ Արթրոզի զարգացման ռիսկի գործոններն են տարիքը, իգական սեռը, ժառանգական նախատրամադրվածությունը, գերքաշը, մասնագիտական և սպորտային գերծանրաբեռնվածությունը։ Միաժամանակ գերքաշը նպաստում է ինչպես հիվանդության առաջացմանը, այնպես էլ վերջինիս արագ խորացմանը։ Չբուժելու դեպքում տեղի է ունենում հոդաճառների քայքայում, որը հանգեցնում է ախտահարված հոդի անշարժացմանը՝ անկիլոզի, կամ նոր հոդակցման ձևավորման՝ հոդի ոչ բնական շարժունակությամբ։  Արթրոզ հիվանդությանը բնորոշ է պրոգրեսիվ ընթացքը, այդ պատճառով վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս դանդաղեցնել հիվանդության  ընթացքը և հնարավորինս հետաձգել վիրահատական բուժումը։ Հիվանդության սկզբնական շրջանում արդյունավետ կարող են լինել բուժական ֆիզկուլտուրան և կենսակերպի փոփոխությունը։ Բուժական ֆիզկուլտուրան պետք է ուղղված լինի մկանների ամրացմանը։ Հատկապես կարևոր է ախտահարված հոդի շրջակա մկանների ամրացումը։ Միաժամանակ պետք է կարգավորել սննդակարգը. քաշի ավելցուկի դեպքում նվազեցնել այն։ Հիվանդների ֆիզիկական ակտիվությունը չպետք է սահմանափակվի, սակայն անընդմեջ ոտքի վրա մնալու ժամանակը պետք է լինի մինչև 30-40 րոպե։ Ցավերը մեղմելու և հոդի բորբոքումը բուժելու նպատակով նշանակվում են ոչ ստերոիդային հակաբորբոքիչներ։ Վերջիններիս օգտագործումը՝ չափաբաժինը և տևողությունը, պետք է համաձայնեցված լինի բժշկի հետ։ Հիվանդության վաղ շրջանում արդյունավետ են նաև կորտիկոստերոիդների և հիալուրոնաթթվի պրեպարատների ներհոդային ներարկումները։ Հիվանդության խորացման դեպքում, երբ բուժման վերը նշված եղանակները չեն տալիս բավարար արդյունք, և առկա է հոդի ֆունկցիայի արտահայտված խանգարում, հիվանդի աշխատունակության և շարժունակության կտրուկ նվազում, իրականացվում է ախտահարված հոդի էնդոպրոթեզավորում, որը հնարավորություն է տալիս վերականգնել հոդի բավարար շարժունակությունը, հանել ցավային համախտանիշը՝ այդպիսով բարելավել հիվանդների կյանքի որակը։

 -Ըստ Ձեզ` ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

-Հիմնականում` արթրոզը, չնայած նախկինում էլ այն հանդիպում էր նաև երիտասարդ տարիքում, բայց նախկինում պատճառագիտությունն այլ էր: Կարող են լինել բնածին, վնասվածքներից հետո առաջացած արթրոզները, բայց վերջին տարիներին արթրոզները երիտասարդացում են ապրել, և փորձը ցույց է տալիս, որ կովիդ 19 համաճարակից հետո դիտվել է արթրոզների երիտասարդացում, միգուցե,  հոդամակերեսները կազմող հատվածներում սնուցման խանգարման արդյունքում:

-Կան արդյո՞ք նորարարական բուժմոտեցումներ ձեր ոլորտում։

-Ինչպես բժշկության բոլոր ճյուղերում, բնականաբար նաև վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում նույնպես բուժման նորարարական մեթոդներ են կիրառվում` նոր իմպլանտների տեսակների ներգրավմամբ, որոնք թույլ են տալիս ավելի փոքր ինվազիվ միջամտության միջոցով ստանալ ոսկրերի կոտրվածքների բուժում, կայուն ֆիքսացիա: Հոդերի էնդոպրոթեզավորման մեջ նոյնպես մշակվում են նոր տեխնոլոգիաներ, որոնք հնարավորինս կարող են երկարացնել իմպլանտների ծառայելու ժամկետները  և  հետվիրահատական շրջանում հիվանդներին թույլ տան ավելի ակտիվ լինել և մոտենալ այն ակտիվությանը, որն  ունեցել են մինչև հիվանդությունը։

-Դուք վնասվածքաբանության ասոցիացիայի անդամ եք, ըստ Ձեզ, ի՞նչ են տալիս ասոցիացիաները բժիշկներին։

 -Ասոցիացիաները շարժիչ ուժ են` փորձի փոխանակման ու նորարարական մեթոդների կիրառման, ինչպես նաև տվյալ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման առումով։ Ասոցիացիաները ունեն նաև վերահսկող ֆունկցիա, որով իսկ վերահսկում և բարձրացնում են բուժման որակը։ Հայաստանում գործող մեր նեղ մասնագիտական ասոցիացիան ստեղծված է  վերը նշված նպատակներով. գիտական մոտեցումներ, քննարկումներ մասնագիտական նոր մեթոդների զեկույցներ, բժիշկների փորձի  փոխանակություն:

 -Ձեր կարծիքով՝ մեր բժշկությունը արդյոք համընթա՞ց է եվրոպական չափանիշներին:

-Կարող եմ ասել` այո, մենք հնարավորինս ձգտում ենք համապատասխանեցնել բուժման ստանդարտները եվրոպական և ամերիկյան ստանդարտներին: Իհարկե կան նաև նեղ  ուղղություններ, որտեղ դեռ մենք չունենք մեծ առաջընթաց, բայց դա էլ պայմանավորված է պահանջով, քանի որ բնակչության թիվը մեծ չէ, և կան  որոշակի պաթոլոգիաներ, որոնք մեր պրակտիկայում այդքան էլ հաճախ չեն հանդիպում։ Իսկ այն հիվանդությունների մասով, որոնք հաճախ են հանդիպում, մեր մոտեցումները միանշանակ համապատասխանում են եվրոպական ստանդարտներին։ Մենք միշտ գտնվում ենք նորարարությունների զարկերակի վրա, տեղեկացված ենք համաշխարհային նորություններին, ինչպես նաև մասնակցում ենք կոնֆերանսների, ասոցիացիաների նիստերի և քննարկումների: Իհարկե,  նոր տեխնոլոգիաների խնդիր Հայաստանը դեռ ունի, քանի որ Հայաստանը, լինելով փոքր երկիր` քիչ ազգաբնակչությամբ, որոշ նորարարական տեխնոլոգիաներ մշակող ընկերությունների համար այնքան էլ գրավիչ չէ: Բայց բոլոր դեպքերում մենք  կարողանում ենք իրականացնել  ամբողջ աշխարհում ընդունված և կիրառելի մեթոդները, որոնք մեզ կօգնեն մեր գործում տալ լավագույն արդյունքներ։

- Կա արդյո՞ք պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և ո՞ր հիվանդությունների դեպքում է կիրառելի։

-Պետության կողմից կան մշակված հատուկ ծրագրեր, օրինակ` սոցիալական որոշակի խմբեր կան, որոնք ստանում են բուժումը պետպատվերի շրջանակներում, և իրականում այդ բուժումը ոչ մի ձևով չի տարբերվում վճարովի հիմունքներով բուժմոտեցումներից։ Իհարկե ներդրված է համատարած ապահովագրական բժշկությունը, որը հետագա 3-4 տարիներին կընդգրկի բնակչության բոլոր շերտերին, և նպատակ կա պետության կողմից 100% ծածկույթ ապահովել բնակչության համար: Բնականաբար այդ դեպքում արդեն կլինի ապահովագրական լիարժեք բժշկություն, բայց իրականում կա մեկ խնդիր. պետք է անպայման գիտակցենք, որ ապահովագրական բժշկությունը չբերի բուժօգնության արժեքի էժանացմանը, այսինքն` դա չիրականացվի որակի հաշվին: Չպետք է լինի այնպես, որ պետությունը կամ ապահովագրական ընկերությունները հոգում են այդ հարցերը, բայց այն ստանդարտներով, որը թույլ չի տա ստանալ համապատասխան որակավորված բուժօգնություն։ Դա կարող է վերաբերել և նորարարական տեխնոլոգիաներ կիրառելու հարցին, այսինքն, եթե մենք կիրառում ենք նոր տեխնոլոգիաներ, դրանք բնակաբար ավելի թանկ են։ Նույնը վերաբերում է նաև մեր մասնագիտական գործունեության մեջ  իմպլանտների կիրառմանը: Իհարկե շուկայում կան և՛ էժան, և՛ թանկ իմպլանտներ, բնականաբար դրանք տարբերվում են նաև իրենց որակական հատկանիշներով, և էժան սեգմենտի ընտրության մեջ պետք է սահմանել ինչ-որ մակարդակ: Այսինքն` որակը պետք է լինի առաջնահերթ։

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

- Իմ նեղ մասնագիտացման մեջ ուսուցիչ համարում եմ Արմեն Գերասիմի Չարչյանին, քանի որ կլինիկական օրդինատորի  իմ մասնագիտական առաջին քայլերն անցել եմ իր անմիջական ղեկավարության ներքո: Ե՛վ մասնագիտական առումով,  և՛ բժշկական էթիկայի առումով նա շատ մեծ դերակատարություն է ունեցել իմ կյանքում։ 

-Ի՞նչ խնդիրներ կան ոլորտում, որի մասին կցանկանայիք բարձրաձայնել:

 -Ցանկանում եմ, որ չանտեսվի առողջապահական ոլորտի աշխատակիցների աշխատանքը, որ փոփոխությունները չիրականացվեն բուժաշխատողների հաշվին: Հանրությունը պետք է գիտակցի, որ բժիշկները իրականում անում են հնարավորը ու անհնարը որակյալ բժշկության ապահովման համար։  Նրանք շահագրգռված են, որ իրենց հիվանդների բուժօգնությունը լինի բացարձակ որակյալ և առանց հետագա  բարդությունների։ Միևնույնն է, իրականում այդ բարդությունների լուծման խնդիրը մնում է բժշկի ուսերին։ Բժիշկը պետք է գնահատված լինի։ Մենք այսօր ականատես ենք լինում զազրելի դեպքերի, երբ բուժաշխատողը ենթարկվում է անհարգալից վերաբերմունքի, նույնիսկ` ֆիզիկական բռնության: Այդ դեպքերը պետք է դատապարտվեն, իսկ մեղավորները պատժվեն: Ցավոք, իրականում արձագանքն այդքան էլ այդպես չէ։ Եվ աշխարհի մակարդակով եթե վերցնենք, բժիշկը դարերով և հազարամյակներով եղել է ամենամարդասիրական մասնագիտության կրողը, եղել է գնահատված ու փառաբանված, պարծանք պետության համար։ Բժիշկները շարունակական ուսուցման մեջ են և երբեք իրավունք չունեն դոփել տեղում: Ազատ ընտրության պայմաններում պացինետը ինքն է որոշում, թե ում պետք է դիմի խնդրի դեպքում: Եթե արտակարգ և անհետաձգելի դեպք չէ, հիվանդն է ընտրում իր բժշկին:  Պացինետը պետք է ազատ լինի իր բժշկի ընտրության հարցում։

-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Դիմելիության կուլտուրայի մեջ փոփոխություններ իրականում ես չեմ նկատում։ Պացիենտի վարքը  կախված է նաև բժշկի վերաբերմունքից, դիրքից, մոտեցումից։

-Որպես վերջաբան, ինչ կմաղթեք հասարակությանը, մեր ընթերցողներին:

- Մեր հասարակության վերաբերմունքը իրենց առողջության նկատմամբ,  հուրախություն մեզ, բավականին փոխվել է. Դիմում են ավելի վաղ փուլում, որի մեջ իհարկե գովազդն ու հասանելիությունը մեծ դեր ունեն։ Ապահովագրական բժշկության և սոցփաթեթով տրամադրվող անվճար բժշկական օգնությունը մեծ դեր է խաղում այս դեպքում. հասանելիությունը մեծանում է շատերի համար։ Իհարկե կա  բնակչության որոշ մաս, որը կրկին վստահություն չունի բժշկության հանդեպ։ Ցանկությունս է, որ բոլորը վստահեն բժիշկներին, քանզի յուրաքանչյուր բժիշկ  ցանկանում է մատուցել լավագույն բուժօգնությունը։ Բժշկությունը չի կարող լինել 100 տոկոսանոց,  այո, կարող ենք բախվել խնդիրների։ Ժամանակին դիմեք բժշկին և եղեք առողջ ու երջանիկ:

Որքան պատասխանատու և  սրտացավ վերաբերմունք ցուցաբերենք ամենքս մեր իսկ աշխատանքում, այնքան մեր հայրենիքն ավելի ծաղկուն կլինի

Հայկական բժշկագիտությունն այս տարի տոնում է իր, հիրավի, արժանավոր հոբելյաններից մեկի` Սերգեյ Վարդանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ​ 45-ամյակը։ Այն եղել և մնում է Հայաստանում ակնաբուժության բնագավառի կադրերի պատրաստման դարբնոցը։ ​ ​ Այսօր կենտրոնում կիրառվում են բուժման ամենաառաջավոր մեթոդները, և իրականացվում ​ են վիրաբուժական բարդ միջամտություններ։
Ժողովուրդը ամեն թանկ ու արժեքավոր երևույթի մասին ասում է. «Պահիր աչքիդ լույսի պես»։ Եվ իսկապես, մարդուն լույս պարգևող մալայանական ընտանիքը արժանի է ամենայն հարգանքի։ Ի սրտե շնորհավորում ենք այս հոբելյանի առթիվ և մաղթում հետագա հաջողություններ։ Համոզված ենք, որ​ երկրի առողջապահական համակարգում նրանք նվաճումներ կարձանագրեն, և դեռ երկար տարիներ բժշկագիտությունը կխոսի կենտրոնի թողած ձեռագրի, գիտական հարուստ ժառանգության մասին, կվերաիմաստավորվեն նրա թողած բժշկագիտական ավանդը, բարեգործությունները, հաճախ ինքնամոռացության հասնող գիտական խիզախումները:

Մեր  զրուցակիցն է ակնաբույժ-վիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի վնասվածքների բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, կենտրոնի անմնացորդ և նվիրյալ զավակ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

-Պարոն Գրիգորյան, նախևառաջ ցանկանում ենք շնորհավորել ձեր կենտրոնի 45- ամյակը, մաղթում ամենայն բարիք և նորանոր  ձեռքբերումներ: Այս օրը հերթական առիթն է` հետադարձ հայացք նետելու Ձեր անցած երկար ճանապարհին ու վերարժևորելու Ձեր մեծ վաստակը հայաստանյան ակնաբուժական դպրոցի զարգացման գործում:

- Այո, իրականում ինձ համար մեծ պատիվ է լինել մալայանական ընտանիքի անդամ: Ասեմ, որ դեկտեմբերի 14-17-ին մեծ շուքով և պատվով տեղի ունեցավ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 45-ամյակին նվիրված հոբելյանական Ակնաբուժական միջազգային գիտաժողովը, որն անցավ բավականին բարձր մակարդակով: Միջոցառման ընթացքում բոլոր  զեկույցներում ներկայացվեցին այն գիտական նորարարությունները, որոնք իրականացվում են բաժանմունքներում։ Այդ զեկույցները շատ բովանդակալից էին և ծավալուն, քանզի դրանք ներկայացնում էին ոչ միայն բաժանմունքի բժիշկները, այլ նաև կլինիկական օրդինատորները։ Հոբելյանին ներկա էին  հյուրեր, որոնց ներկայացրեցինք մեր բաժանմունքները, մեր ցուցահանդեսը,  նաև մեր լսարանը:  Վերջին սերնդի մոտեցումներով վերանորոգվեց վիրահատական սրահը: Այն ունի գերհագեցած տեխնիկա: Հաջորդ օրը Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ողջույնի խոսքով հանդես եկավ ռեկտորը՝ Արմեն Մուրադյանը: Իսկ հաջորդ օրը  զեկույցներ ներկայացվեցին մեր մալայանական տանը. լավագույն զեկույցները ստացան մրցանակներ։ Միաժամանակ տեղի ունեցավ մի քանի գրքի շնորհանդես:

 Միջոցառումն ամփոփվեց մեր կենտրոնի տնօրեն պարոն Հովսեփ Միրոյանի փակման խոսքով: Ինքս էլ իմ զեկույցում շնորհակալություն հայտնեցի բոլորին` մինչ օրս մեր լի և գեղեցիկ անցած ուղու համար։

-Բժիշկ, ակնային ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

- Ասեմ, որ 90 տոկոսով երիտասարդացում են ապրել  անոթային հիվանդությունները, և իհարկե գերակայող մասը շաքարային դիաբետն է։ Սրտանոթային հիվանդությունները, որոնք իրենց ազդեցությունն են թողնում նաև աչքերի վրա։ Ինչպես գիտեք,  մենք բժշկի դիմում ենք արդեն ուշացած դեպքերում։ Ռետինոպաթիան  սարսափելի հիվանդություն է, և մենք բավականին հաճախ ենք առնչվում դրա հետ։ Չբժշկված ռետինոպաթիան  բերում է կուրության։ Բայց հուրախություն ինձ, մենք այսօր օժտված ենք բոլոր հնարավորություններով` եթե ոչ բուժելու կամ կանխելու, այլ որոշ չափով կանգնեցնելու հիվանդությունը` թույլ չտալով հիվանդների վերջնականապես  կուրացմանը։

-Այսօր կա՞ արդյոք կուրություն դեմ բուժում:

- Կա բուժելի և անբուժելի կուրություն։ Կատարակտն էլ է բուժելի կուրություն, որոշ ակնային հիվանդություններն էլ բուժելի կուրության շարքին են դասվում, բայց կան պրոցեսներ, օրինակ` ատրոֆիան, կամ վնասվածքներից հետո անվերադարձ հետևանքներ, դրանք անբուժելի կուրության շարքին են դասվում։ Կա նաև չոր աչքի համախտանիշ, որը կախված է  նաև շրջակա միջավայրի, օդի ախտոտվածությունից և այլ հանգամանքներից։ Դրա համար այսօր կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք թույլ են տալիս ապրել առանց այդ տհաճ զգացողության։ Իրականում այդ դեղամիջոցները իրենցից վտանգ չեն ներկայացնում, չունեն վատ էֆեկտներ, ուղղակի թույլ են տալիս ապրել ավելի հանգիստ և ապահով։ Եվ, ցավոք, մի թեմա է ինձ համար այսօր արդիական. ներկա սերունդը կախվածություն ունի համարգիչներից և հեռախոսներից։ Այդ դեպքում աչքը քիչ է թարթվում, ուստի այդ համախտանիշը բավականին զարգացում է ապրել։ Դրա համար մենք միշտ հարցնում ենք պացինետին, թե ինչ աշխատանք է կատարում, և ըստ դրա`նշանակում ենք կաթիլներ,  նաև աչքի  վարժություններ։

-Աչքի ճնշում. ինչի՞ կարող է հանգեցնել այն:

- Այն  գլաուկոմա կոչվող սարսափելի հիվանդություն է, տարբերակումներ այստեղ էլ կան` ճնշում, որը կախված է բորբոքային հիվանդություններից: Այն բուժելի է, սակայն  գլաուկոման շատ անգամ բերում է անբուժելի կուրության, և  կախված է բժշկի վաղաժամ դիմելուց: Բարեբախտաբար,  այսօր վերընթաց են ապրում գլաուկոմայի բուժումները։ Եթե նախկինում գոյություն ուներ միայն վիրաբուժական բուժում, ապա այսօր կան բուժման բազմաթիվ մեթոդներ, շունտավորումներ, որը բավականին կարճ տևողություն ունի` երկու րոպե։ Այսօր շունտերի տեսակները բազմազան են, որոնք բավականին հեշտացնում են բուժող բժշկի աշխատանքը։

Գործում է նաև պետպատվերը, որի  շրջանակներում բժշկական ապահովագրությունից օգտվում են զինվորական և ռազմական ծառայության աշխատակազմը, սոցփաթեթի շահառուները, հերթագրմամբ հաշմանդամության կարգ ունեցող հիվանդները, որոնց թիվը բավականին շատ  է։

-Ուվեիտ. ի՞նչ հիվանդություն է այն:

-Դա աչքի բորբոքային հիվանդություն է, ու ոչ թե արտաքին, այլ ներքին անոթաթաղանթի բորբոքումն է, որն ընթանում է երկու փուլով, որոնք իրարից անկախ են ընթանում, քանզի դրանց անոթավորուշնեըը տարբեր են, բայց շատ անգամ կցվում են, ունենում են ընդհանուր ընթացք։ Բավականին լուրջ հիվանդություններ են։ Բայց այսօր, շնորհիվ լաբորատոր քննությունների, մենք բավականին վաղ հայտնաբերում ենք ուվեիտների առաջացման պատճառագիտությունը։ Բայց 36 տոկոս դեպքերում պատճառը չի հայտնաբերվում։ Այսօր կան հետազոտման տարբեր մեթոդներ, որոնք  թույլ են տալիս մեզ դա հայտնաբերել և անցկացնել երկարատև բուժումներ։ Մեզ մոտ շատ են հանդիպում նաև վնասվածքներից առաջացած դեպքերը:

 -Ակնոց թե՞ լինզա, ո՞րն է ավելի արդյունավետ:

-Մեկը մյուսին բացարձակ չեն խանգարում, յուրաքանչյուրը կիրառվում է ըստ անհրաժեշտության։  Լինզայի հիգիենան պահպանելը դժվար է, տղամարդկանց դեպքում` ավելի:  Հաճախ  չեն օգտագործվում պաշտպանիչ ակնոցներ,  ինչպես նաև չունենք ակնոցներ` աշխատանքային պայմաններին համապատասխան. Պետք է հաճախ լվանալ աչքերը, կիրառել նյութեր համակարգչով աշխատելու ժամանակ։ Իրականում ինձ հուզում են այն հիվանդությունները, որոնք, բառիս բուն իմաստով, բուժում չունեն. դիաբետը, գլաուկոման, չնայած գլաուկոմայի բուժմոտեցման մեջ առաջխաղացման մեծ քայլեր կան։ Դիաբետի դեպքում ևս կան վիրահատական միջամտություն, լազերային բուժում, բայց դրա հետ մեկտեղ այն իր հետքը ամեն դեպքում թողնում է։ Բայց իրականում բժշկությունը մշտապես կանգնած է նորարարությունների զարկերակի վրա, ամեն ինչ արվում է մեր կողմից, որպեսզի մենք համընթաց քայլենք այդ նորամուծություններին։ Վերջապես առաջնահերթ ցանկությունս`  մենք այլևս պատերազմ չտեսնենք, ապրենք խաղաղ երկնքի տակ, թող քիչ հիվանդանան, և թող մենք բժիշներս մնանք անգործ:

-Կա՞ այնպիսի հետազոտման մեթոդ, որ աչքի մասին ընդհանուր պատկերացում է տալիս, թե՞ համակցված մեթոդ է պետք իրականացնել:

- Իրականում  չկա հետազոտման այնպիսի ախտորոշման մեթոդ, որը կարող է ընդհանուր պատկերացում տալ աչքի վիճակի մասին։ Միայն մեկ մեթոդով հնարավոր չէ աչքի մասին ինֆորմացիա կազմել։  Պետք է իրականացվի առաջնային զննում, տեսողություն իր կորեկցիայով, աչքի ճնշում իր կորեկցիայով, ակնահատակի զննում և  ակնոցի դուրս գրում։ Այնուհետև գալիս է հետազոտական մեթոդների հերթը։

 Հիմա, երբ ինտերնետը մեծ զարգացում է ապրում, մարդիկ տեղեկանում են և ինչ-որ քայլեր ձեռնարկում, սակայն ճիշտը, իհարկե, ժամանակին բժշկի դիմելն է:  

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հանրությանը:
-Սա մեր հայրենիքն է, և ոչ ոք այն չի կառուցի մեր փոխարեն: Որքան պատասխանատու և  սրտացավ վերաբերմունք ցուցաբերենք ամենքս մեր իսկ աշխատանքում, այնքան մեր հայրենիքն ավելի ծաղկուն կլինի: Բոլորին առողջություն եմ մաղթում: Առաջին հերթին՝ առողջություն: Կհորդորեմ իմ հայրենակիցներին հետևել իրենց առողջությանը՝  չանտեսելով առողջական ամենաչնչին խնդիրն իսկ: Միշտ պետք է հիշել, որ փոքր խնդիրը ժամանակ անց կարող է մեծ չարիք դառնալ, որից ազատվելը հարյուրապատիկ ավելի դժվար է լինելու: Եվ դա այն պարզ պատճառով, որ հիվանդության բարդացման դեպքում, երբ հիվանդությունն արդեն իր սև գործն արել է, էլ ավելի բարդանում է այն հաղթահարելը, դժվարությունները բազմապատկվում են, երբեմն նույնիսկ հնարավոր չի լինում ինչ-որ բան փոխել: Ավելի պատկերավոր ասենք՝ հիվանդությունը կանխելն ավելի հեշտ է, քան այն բուժելը (ընդ որում, մի շարք առումներով՝ ֆինանսական, ժամանակային, հոգեբանական...): Չմոռանանք՝ կյանքը բնության ամենաթանկ պարգևն է, առողջությունը`ամենամեծ արժեքը: Հարգենք կյանքը և պահպանենք առողջությունը:

 Гинеколог-Эндокринолог-Репродуктолог

Профессиональная деятельность

  • репродуктивная эндокринология (гормональные нарушения подросткового, репродуктивного и постменопаузального периода)
  • гормонозависимые гинекологические заболевания (синдром поликистозных яичников, ожирение, нарушение менструального цикла, эндометриоз, гиперандрогения и др.)
  • лечение бесплодия (экстракорпоральное оплодотворение, искуственная инсеминация, консервативное лечение бесплодия)
  • гормональная контрацепция.

Образование              

1996-1997 гг. – интернатура на базе Медицинского Центра (МЦ) "Эребуни" по специальности врач общей практики.

1990-1996 г. – Ереванский  медицинский институт, лечебный факультет.

Постдипломное образование           

2009-2010 гг. – клиническая ординатура по специальности "Эндокринология", Ереван

2012- РУДН-Москва- кафедра Вспомогательные репродуктивные технологии.  

2022-2023- НАЦИОНАЛЬНЫЙ ИНСТИТУТ ЗДРАВООХРАНЕНИЯ ИМЕНИ АКАДЕМИКА С. АВДАЛБЕКЯНА"- кафедра Репродукцивной медицины -клин ординатура. 

  • детская эндокринология на базе МЦ "Арабкир"
  • клиническая эндокринология на базе Национального института Здравоохранения (НИЗ) имени акад. С. Авдалбекяна
  • репродуктивная эндокринология на базе НИЗ имени акад. С. Авдалбекяна

2001-2005 гг. – клиническая ординатура по специальности "Акушерство и гинекология" на базе НИЗ имени акад. С. Авдалбекяна, Ереван.

Опыт работы                 

с 2018г- Fertility Center

 с 2017г-гинеколог-эндокринолог-репродуктолог в Армяно-Израильской  клинике ЭКО  МЦ "Астхик"                                                                                                                  

с 2010 г. – гинеколог-эндокринолог в отделении Репродукции Человека МЦ “Шенгавит”                           

2008-2010 гг. – врач-консультант акушер-гинеколог в МЦ “Шенгавит”

1989-1990 г. – лаборант на кафедре биохимии ЕрМИ

Усовершенствования            

2012 – усовершенствование в Государственном образовательном учреждении высшего профессионального образования “Российский Университет Дружбы Народов” по теме “Вспомогательные репродуктивные теxнологии”, Москва.

2012 – стажировка в клинике репродуктивного здоровья “АРТ-ЭКО” под руководством проф. Е.А. Калининой по специализации “Вспомогательные репродуктивные теxнологии”, включая следующие методы лечения бесплодия с помощью искусственной инсеминации и экстракорпорального оплодотворения:

  • диагностическая гистероскопия
  • гиперстимуляция яичников, профилактика и ведение
  • стимуляция и ультразвуковой мониторинг роста фолликулов
  • пункция фолликулов
  • перенос эмбрионов в полость матки
  • редукция эмбриона при многоплодной беременности.

 2009 - "Гипоталамо-гипофизо-надпочечниковая система. Физиология и   патология" (для эндокринологов и акушер-гинекологов) на базе НИЗ МЗ РА,  Республиканская Клиническая больница, Ереван.

2008 – “Ультразвуковая диагностика в гинекологии и акушерстве” в центре

Перинатологии, Акушерства и Гинекологии им. Р. Маргаряна, Ереван.

2018-Новые технологии в современной хирургической гинекологии(современные методы диагностики и лечения патологии полости матки ) оперативная и офисная гистероскопия.

Конференции/Семинары

2022-ESHRE-Milan Italy 

С2020 года-Американское общество репродуктивной медицины-ASRM- членство 

2019- ESHRE- Вена, Австрия                                 

 2018- ASRM- преконгресс курс (перенос эмбрионов в полость матки ) Канзас, США

 2018- ESHRE- Барселона, Испания

 2016-ESHRE- Хельсинки, Финляндия.

 2013-участие в конференции Европейского общества репродукции человека и  эмбриологии(ESHRE) Великобритания.Лондон

2012 – Армяно-грузинская конференция “Актуальные проблемы в акушерстве и гинекологии”, Ереван. 

2012 – IX конференция Армянской ассоциации репродуктивной медицины, Ереван.

2012 – “Антифосфолипидный синдром, генетическая тромбофилия и профилактика тромбогеморрагическиx осложнений в клинической практике”, Ереван.

2009 – семинар по теме “Гинекологическая онкология”, Национальный институт онкологии, Ереванский Государственный университет и МЦ “Шенгавит”, Ереван.

Членство:

                         

                                       Член Армянской Ассоциации Репродуктивной Медицины 

                                      Член Европейского Общества Репродукции Человека и Эмбриологии(ESHRE)

                                       Член ASRM- Американское общество

                                      Член Российской Ассоциации Репродукции Человека(РАРЧ)

                                      Член Армянской Антивозрастной Медицинской Ассоциации

                                      

Владение языками       Армянский, Русский, Английский.

Семейное положение:     Замужем, имеет 2 детей

Էջ 1, 68-ից

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր