Print this page

«ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ» ՀՅՈՒՐԱՆՈՑ

(4 votes)
  • Տնօրեն: Ամի Միրոն
  • Հասցե: ՀՀ,ք. Երևան, Ամիրյան փող., 1 շենք
  • Հեռ․: +374 10 599 000
  • Աշխ․ ժամեր: Աշխատանքային օրեր- Երկուշաբթի-Կիրակի /24 ժամ/
  • Էլ․ փոստ: -

Երևանի սրտում` Հանրապետության հրապարակում է գտնվում միջազգային խոշոր "Մարիոթ" հյուրանոցային ցանցին պատկանող "Արմենիա Մարիոթ" հյուրանոցը, որն առաջարկում է բարձրակարգ սպասարկում և ջերմ հյուրընկալություն: Նրբաճաշակ կահավորված համարները համապատասխանում են միջազգային ընդունված ստանդարտներին: Շատերից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռ և Հանրապետության Հրապարակ: Հյուրանոցն ունի սենյակներ չծխողների համար, կան հաշմանդամների համար նախատեսված սենյակներ և հարմարություրններ:  Այստեղ հյուրերը կարող են մարզվել ամբողջովին կահավորված մարզասրահում և լիցքաթափվել ՍՊԱ կենտրոնում: Ճաշելու կամ ընթրելու համար կա լայն տեսականի` իտալական բազմազան ճաշացանկով:  Անթերի սպասարկումը և հյուրանոցի անձնակազմի հոգատարությունը կապահովեն լիարժեք հանգիստ: Հյուրանոցը նաև առաջարկում է միջոցառումներ՝ ռոմանտիկ հարսանիք կամ գործնական հանդիպում անցկացնելու լայն հնարավորություններ:

Image Gallery