Print this page

Hertz ավտովարձույթ

(1 Vote)
  • Տնօրեն: Ռոբերտ Հակոբյան
  • Հասցե: ՀՀ, ք. Երևան, Աբովյան 7
  • Հեռ․: +374 10 584 818, +374 96 584 818
  • Աշխ․ ժամեր: Երկուշաբթի–Շաբաթ 10:00-18:30 (Շաբաթ մինչև 15:00)

Hertz Ամերիկյան ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար ընկերություն ավտովարձույթի ոլորտում և ունի 8800 ներկայացուցչություններ աշխարհի 145 երկրներում: Ընկերությունը հիմնադրվել է Նյու Ջերսի նահանգի Պարկ Ռիդջ  քաղաքում:

Hertz – ի պատմությունը սկսվել է 1918թ –ին Չիկագոյում, երբ Ջեկոբս Վոլտերը, գնելով տասնյակ օգտագործված << Ford >> մակնիշի  մեքենաներ, առաջին անգամ առաջարկեց ավտովարձույթը բոլոր ցանկացողներին: Ամերիկացիները շատ արագ ընտելացան նոր ծառայությանը: 1923թ-ին Ջոհն Հերցը, գնելով ընկերությունը, նրան տվեց  Hertz Drive – Ur – Self  անվանումը և իր հայտնի դեղին և սև գույները: Տարիների ընթացքում կատարելագործելով և ընդլայնելով մատակարարվող ծառայությունների ցանկը` Hertz – ն այսօր դարձել է ոչ միայն ճանապարհորդողների անփոխարինելի ընկերն ամբողջ աշխարհում, այլև վստահելի գործընկեր գործարար ոլորտում:

2000թ-ին <<Տրևելեքս >> ՍՊԸ-ն հանդես եկավ որպես Hertz-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Եթե տարիներ առաջ ավտովարձույթը դժվարամատչելի էր ցանկացողների համար, ապա այսօր Hertz – ի թիմը մշակել է առաջարկների մի ամբողջ փաթեթ, որը Ձեզ հնարավորություն կտա վայելելու Ձեր հանգիստը Հայաստանում:

Image Gallery