Print this page

Վաղարշապատի Գ.Նժդեհի անվան N 8 հիմնական դպրոց

(0 votes)
  • Տնօրեն: Եստեր Գաբրիելի Գալստյան
  • Հասցե: Արմավիրի մարզ Վաղարշապատի Գ.Նժդեհի անվան N 8 հիմնական դպրոց : Քաղաք Էջմիածին , Մանուշյան 2/1
  • Հեռ․: +374 231 7 21 71, 094 24 32 67 , 093 23 53 00
  • Աշխ․ ժամեր: Դպրոցը հնգօրյա է

Վաղարշապատի Գ.Նժդեհի անվան N 8 հիմնական դպրոցի պատմությունը 

1949 թ-ին բացվեց յոթամյա դպրոցը , որի տնօրենն էր Ռ.Հովհաննիսյանը։1964թ-ին կառուցվեց միջնակարգ դպրոցի մասնաշենքը, իսկ 1980 թ-ին կառուցվեցին կից մասնաշենքերը։Այդ տարիներին դպրոցը տնօրինել են  Տ.Այվազյանը,  Է.Զաքարյանը,  իսկ այժմ  Ե.Գալստյանը։ Այվազյանի տնօրենության տարիներին դպրոցն ուներ շատ վաստակաշատ և հմուտ ուսուցիչներ։ Տնօրենը՝ Այվազյանը մասնագիտությամբ մաթեմատիկ շատ լավ մարդկային հատկանիշներով էր օժտված ՝ խելացի, բարի,  հոգատար, նվրիված դպրոցին  և  կոլեկտիվին։ Այդ  տարիների ուսուցիչներից  էին՝ Ստեփանյան Ելենան՝ դասվար, Յուզբաշյան Բաբկենը ՝ պատմության ուսուցիչ,  Մարգարյան Ջեմման՝ Հայոց լեզվի մասնագետ, Գևորգյան  Խոսրովը՝ ռուսաց լեզվի ուսուցիչ, Կլինչարյան Սուսաննա՝  դասվար և շատ ուրիշներ։ Ցավոք նրանցից շատերը մեզ հետ չեն։

Այվազյանին փոխարինեց  Զաքարյան  Էմման ով  նույն  հոգով  շարունակեց նրա աշխատանքը : Զաքարյանը մասնագիտությամբ քիմիկ էր, նրա մասին էլ կարելի է շատ խոսել՝ մեծատառով  կին, շատ  մարդկային, բարետես, խելացի և իր գործի նվիրյալ՝ մոռացած  իր  անձնականը։Նրա տնօրենության տարիներին էլ դպրոցում կաին շատ խելացի և վաստակաշատ  մանկավարժներ՝ Խանոյան Նազիկը ՝ դասվար, Ղազարյան Սոֆիկը՝ դասվար,  Ղռմաջյան Լարիսան ՝ հայոց լեզվի  մասնագետ, Քոչինյան Կարինեն՝ երաժշտության ուսուցչուհի և այլն։ Դպրոցն ունեցել է ոչ միայն բանիմաց և խելացի ուսուցիչներ այլ խելացի շրջանավարտներ: Ոսկե մեդալակիր Գևորգյան Ալեքսան ով այս պահին հայտնի վիրաբուժ է, Բեգլարյան Արմանը արծաթե մեդալակիր և շատ ուրիշներ։

Տիկին Զաքարյանին փոխարինեց նույն դպրոցի ոգով կրթված Եստեր Գալստյանը: Ով սիրում է դպրոցը և աշակերտներին, երազում է ունենալ հիմնանորոգված, նոր տեխնոլոգիաներով հագեցած և ժամանակակից դպրոցի պահանջներին համապատասխան բարեկիրթ և  կրթված  շրջանավարտներով  կրթօջախ : Որովհետև ապագա բոլոր կադրերի գիտելիքների ,հմտությունների և կարողությունների հիմքը  տնօրենն է  դնում : Նշանակում է դպրոցի  թրծարանի  մոտ  մշտապես  պիտի  գործի  գերազանց  իմացությամբ,  գերազանց վարքագծով տնօրեն։

2011 թ- ին դպրոցի տնօրեն Ե.Գալստյանի նախաձեռնությամբ դպրոցին կից բացվեց նախակրթարան։Որոշակի խնդիրներ ունեցող աշակերտների համար իրականացվում  է ներառական կրթություն,  I-ից IV-րդ դասարանների աշակերտներին  տրվում է տաք սնունդ, որի շնորհիվ բարձրացել է  աշակերտների  առաջադիմությունը։ Դպրոցում աշակերտները սիրով մասնակցում են տարբեր մրցույթների և օլիմպիադաների ցուցաբերում բարձր արդյունքներ :Դպրոցն  ունի  372  աշակերտ , որից  42 –ը  նախակրթարանում :

Դպրոցը  իր  գործունեության  ընթացքում  տվել է բազում  շրջանավարտներ , որոնք ջանք ու եռանդ չեն խնայում  Հայաստանի  բարգավաճման  գործում ՝ ֆիզիկոսներ, ինժեներներ , բժիշկներ,  դերասաններ  և  այլ  անվանի  մարդիկ: Մ.Սահակյանի հիշատակին Աշոտ Աբգարյան և բարերարի օգնությամբ դպրոցի բակում կառուցվեց հուշարձան, որի  քանդակագործն  էր  Հայկ Գրիգորյանը։

Դպրոցը  իր  ողջ  գործունեության  ընթացքում  կատարում  է ազգանվեր , հայապահպան գործ: Զվարթնոց տաճարում կազմակերպվող միջոցառումներին իրենց ակտիվ մասնակցությունն են  ունենում  Զվարթնոց  թաղամասի  բնակիչները  և  դպրոցը : Համայնքը հպարտէ  , որ իրենց բնակավայրը գտնվում է տվյալ պատմամշակույթային կառույցի հարևանությամբ։

Արմավիրի  մարզի Գ.Նժդեհիանվան N 8  հիմնական դպրոցը իր շարունական հաջողությունների  շղթայով  վայելում է ուշադրություն և հարգանք։ Դպրոցում տեղ իունեցող  բոլոր  ուսումնական, շինարարական և ուսումնառության խթանող աշխատանքները միտված  են  բարելավելու  աշակերտների  և′  ֆիզոլոգիական, և′ բարոյահոգեբանական, և′ կրթական  մակարդակների  բարձրացմանը։

Դպրոցի  ձեռքբերումներին  նպաստումեն  <<Ծնողական  խորհրդի>>, <<Աշակերտական խորհրդի>>  և  ուսուցչական  անձնակազմի  համապարփակ և  փոխադարձ աջակիցա շխատանքները։

Ծնողական խորհուրդը  քաջատեղյակ է բոլոր  կատարվելիք  աշխատանքներին և պատրաստակամ  է  օժանդակելու  դպրոցը  բարելավելու  գործընթացին։

Ուսուցիչների  խոհեմ , բարյացակամ և անձնվեր  վերաբերմունքով  լիարժեք  է  աշակերտ–ծնող–ուսուցիչ  կապը , որն էլ  տալիս է միշտ  գոհացուցիչ  արդյունքներ։

Դպրոցի  ակտիվ  գործունեությունը  ապահովում է  <<Աշակերտական  խորհուրդը>>  , որի  անդամների  լիարժեք  և  նպատակային աշխատանքների միջոցով միշտ ունենում ենք գոհացուցիչ  արդյունքներ։ Աշակերտները մասնակցում են մի շարք հասարակական միջոցառումների `<<Քաղաքի  տոն>>, այցելություն  թանգարաններ, հանդիպում անվանի  մարդկանց  հետ,  մասնակցել օլիմպիադաների,  մրցույթների։

Հերթական անաչառ  հաջողությունը  գրանցվեց  2015թ-ի նոյեմբերի 5-ին  <<Այբ>>կրթական  հիմնադրամի կողմից կազմակերպված  Հայերենը  բոլորի  համար<<Մեղու>>մրցույթին , որում  VI դասարանիաշակերտուհի Բեգլարյան Հասմիկի ձեռքբերումը համալրեց դպրոցի հաջողությունների  սանդղակը։ Նա  արժանացել  է  պատվոգրի,  լավագույն արդյունք ցուցաբերելու  համար, <<Այբ>>հիմնադրամի կողմից  և  հավաստագրի`  ՀՀ  նախագահի Սերժ Սարգսյանի կողմից:

Հաճելի  և  ուշագրավ խրախուսանքները միշտ էլ խթանում են հանրակրթական առաջընթացին։

Տնօրենի  ինքնակենսագրականը

Եստեր Գաբրիելի Գալստյան ծնված 1963թ-ի մայիսի 20-ին ծառայողի ընտանիքում:Հայրը՝ Գաբրիել Սարիբեկի Գալստյան կենսաբան, դպրոցի տնօրեն, մայրը՝   Վիկտորյա Գրիգորի Քերոբյան վաստակավոր ուսուցչուհի (մաթեմատիկա, ֆիզիկա )։ Ե.Գալստյանը ընդունվել և ավարտել է ք. Երևանի Վ.Վաղարշյանի անվան N 80 միջնակարգ դպրոցը: Նույն  թվականին  ընդունվել է Երևանի Քիմիա. Տեխնոլոգիական տեխնիկում և  ավարտել  1981թ-ին  բարձր  առաջադիմությամբ : 1988 թ-ին ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի  անվան  մանկավարժական  ինստիտուտ  և  ավարտել  1993թ-ին։

1981թ-ից աշխատել   էՔիմիա. Տեխնոլոգիական տեխնիկումում որպես լաբորանտ և արտադրության վարիչ։

1992թ-ին ազատվել է աշխատանքից : Նույնթ վականին ընդունվել է աշխատանքի Էջմիածնի  Գ. Նժդեհիանվան  N 8  միջնակարգ դպրոցում որպես  ուսուցչուհի։

2003- 2004 ուս. Տարվանից նույն դպրոցի տնօրեն  է : Աշխատանքի ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով։ 2013 թ-ին արժանացել է ԿԳՆ նախարարի ոսկե  հուշամեդալով։

Ամուսնացածէ, ունի երկու երեխա։

Տղան ՝ Թովմաս Թովմասյանը ավարտել  է  Պոլիտեխնիկական համալսարանը ունի ծրագրավորողի  որակավորում։ Աղջիկը՝  Վիկտորյա  Թովմասյանը  ավարտել  է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը ունի ինֆորմատիկայի կիրառական մաթեմատիկայի, հոգեբանի  որակավորում։

 

Image Gallery