Print this page

ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ Վ. ՌՇՏՈՒՆՈՒ ԱՆՎԱՆ ԹԻՎ 11 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

(0 votes)
  • Տնօրեն: Մարգարիտա Սարգսյան
  • Հասցե: Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ (Էջմիածին) Լիդիցեի փող., 11 շենք (Էջմիածնի տարածաշրջան) • +374-231-57475
  • Հեռ․: +374-231-57475

Էջմիածնի  թիվ 11 հիմնական  դպրոցը հիմնադրվել է 1972 թ.-ի սեպտեմբեր ամսին:

1974 թ.-ից կոչվել է Վահան  Ռշտունու  անվամբ:

1972-1973 ուստարում դպրոցի տնօրեն է նշանակվել Վալերի Կարապետի Աղասյանը

Մեկ տարի անց նրան փոխարինել է Ռոմիկ Պետրոսի Գրիգորյանը (ծնված 1941թ.), որն աշխատել է 1973 թ.-ից մինչև 1989թ.-ը: 

1989թ.-ից  դպրոցի  տնօրենի   պաշտոնն   ստանձնել  է Անիկ Վաղինակի Գրիգորյանը (ծնված 1948 թ.), որը 1974թ.-ից մինչև 1988թ.-ը   եղել է դպրոցի դաստիարակչության  գծով ուսմասվարը: Որպես  տնօրեն աշխատել  է  մինչև   2014թ.-ը՝ անցնելով վաստակած հանգստի:

Վ. Ռշտունու անվան հիմնական դպրոցում աշխատել և աշխատում են վաստակաշատ և հմուտ մանկավարժներ, որոնք  կրթել, դաստիարակել են բազում սերունդների:                    Մանկավարժական   գործունեության   երկար    տարիների   ընթացքում    նրանք  սիրով   և նվիրումով իրենց   գիտելիքներն  են  հաղորդել  սկսնակ    ուսուցիչներին, վարել բովանդակալից    դասեր,   որոնք   հետաքրքիր   են   դարձրել  դպրոցական  առօրյան:  Ցավոք,  նրանցից  մի   քանիսն  այլևս  չեն  աշխատում   դպրոցում:

Հայրապետ  Հովհաննեսի  Դանղյանը (1927-1996թթ. ) դպրոցի   հիմնադրման   օրից  մինչև 1988թ.-ը եղել է  դպրոցի   ուսմասվար  և դասավանդել   է  աշխարհագրություն:

Քրիստինե   Լևոնի  Դանղյանը   (  1940- 1999 թթ. ) դպրոցում   դասավանդել  է  ռուսաց   լեզու 27  տարի :

Ռուզաննա  Վաշիկի  Թադևոսյանը   դպրոցում   դասավանդել  է  մաթեմատիկա  և  1998  թվականից   ուսումնադաստիարակչական   գծով   տնօրենի   տեղակալն  է:

Սաթենիկ   Հարությունի   Բաղդասարյանը  դպրոցում   դասավանդել  է    ֆիզկուլտուրա  և 1993 թվականից  ՄԿԱ-Ի   գծով   փոխտնօրենն  է:      

Անահիտ Արշակ  Մանուկյանը   քառասուն  տարի  աշխատել է որպես կենսաբանության ուսուցչուհի:   2014թ.-ից   անցել   է  կենսաթոշակի:

Ռուզաննա  Պողոսի  Հունանյանը   քառասուն   տարի    աշխատել է  դպրոցում  որպես դասվար:

Ռաֆիկ   Եգորի   Պիջոյանը   ունի 36 տարվա    աշխատանքային   փորձ: Դասավանդում  է  պատմություն:

Սիրուշ    Միասնիկի    Իսպիրյանը   ղեկավարում է   հումանիտար   առարկաների   մասնախումբը և նույն   դպրոցում   դասավանդում   է   հ.լեզու   և   գրականություն   35 տարի:

Կարինե   Հայրապետի   Դանղյանը   ղեկավարում   է   բնագիտական   առարկաների  մասնախումբը   և   նույն   դպրոցում   դասավանդում    է     ֆիզիկա    35 տարի:

Զինաիդա  Վասիլի   Բադանյանը   դասավանդում    է     ռ. լեզու :   Ունի 38 տարվա  աշխատանքային   փորձ:

Նարին   Ժիրայրի  Գրիգորյանը     դպրոցում  աշխատում    է    որպես    աշխարհագրության ուսուցչուհի:

Հասմիկ   Սերգոյի   Սերոբյանը   աշխատում  է   դպրոցի   հիմնադրման    օրվանից    մինչ   այժմ:

Աշխատանքի   ուսուցման    ուսուցչուհի  է   և   տնտեսության   վարիչ:

Անուշ  Վաղինակի   Կոստանյանը   1979թ.   աշխատում  է   դպրոցում    որպես   ֆիզիկայի   ուսուցչուհի:

Դպրոցում   երկար   տարիներ   աշխատել  են   և   իրենց   ավանդն   ունեն   ուսուցիչներ    Ասվադուրովա   Սուսաննան , Արզումանյան   Վարդուհին, Հարությունյան   Անահիտը, Գրիգորյան  Արաքսյան,  Հարությունյան   Մարինեն,   Մանուկյան    Արմենուհին ,  Մուրադյան   Անահիտը,  Գրիգորյան   Անահիտը,  Հովհաննիսյան    Նարինեն,  Մուրադյան    Սուսաննան, Սանոյան   Լուսինեն,  Անտոնյան   Ալվարդը,  Կարապետյան   Լաուրան,  Գալստյան  Լիլիթը,  Պողոսյան   Անահիտը, Ներսիսյան   Սվետլանան,  Ագանեսյան   Լիլիան,  Վարդանյան   Մարինեն,  Ամիրյան   Մարիան, Թովմասյան   Կարմենը,  Հարությունյան   Ծաղիկը, Սարգսյան   Արուսյակ:

Դպրոցի   կոլեկտիվը   համալրվել  է  նոր    ուսուցիչներով ,   որոնցից  են    Հայարփի   Թովմասյանը,  Լիլիթ  Խաչատրյանը,  Լիլիթ   Ադամյանը,  Արմինե   Գևորգյանը, Աստղիկ   Վիրաբյանը,  Արմինե  Գրիգորյանը, Սուսաննա  Հախվերդյանը, Հասմիկ  Արտաշեսյանը:

2014թ.  դպրոցը   ղեկավարում  է  Մարգարիտ  Ալբերտի  Սարգսյանը:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարգարիտա     Ալբերտի    Սարգսյանը      ծնվել   է  1970   թվականի    դեկտեմբերի    6-ին   ՀՀ  Էջմիածնի     շրջանի    Գայ   գյուղում:  1988 թվականին ավարտել  է   Երևանի   №136   միջնակարգ    դպրոցը:  Սովորելուն   զուգընթաց     մասնակցել   է   Երևանի    Ֆուչիկի    անվան   պատանի   ժուռնալիստների   միության    երկամյա    դպրոցի    պարապմունքներին    և    այն    ավարտել  գերազանց     վկայականով:  Նրա    հոդվածները   տպագրվել    են   ‹‹  Սովետական    Հայաստան  ››  թերթում: 1988  -89  ուստարում    ընդունվել   է   Երևանի   Խ. Աբովյանի   անվան   պետական   մանկավարժական  ինստիտուտի   ինդուստրիալ   մանկավարժության    ֆակուլտետի   նախապատրաստական    բաժինը,   որն   ավարտել  է   1995   թվականին:   Նույն   տարում   աշխատանքի  է   անցել   Գայի   միջնակարգ    դպրոցում   որպես   դասվար:  Այնուհետև   տեղափոխվել  է   Վաղարշապատ    և   աշխատել   Ներսիսյան   վարժարանում    տարրական    մասի   փոխտնօրեն,  ապա   բնակության    վայրի   փոփոխության    պատճառով  տեղափոխվել    է     Զվարթնոց  թաղամաս   և   աշխատել  է   №12   հիմնական   դպրոցում    որպես   ուսումնական    մասի   փոխտնօրեն:

2014 թվականից    Վաղարշապատի    Վահան    Ռշտունու    անվան  №11  հիմնական    դպրոցի   տնօրենն  է:

Ամուսնացած    է,   ունի   մեկ   որդի:  

Ստանձնելով  Վաղարշապատի  << Վահան  Ռշտունու  անվան  № 11 հիմնական դպրոց >>ՊՈԱԿ –ի տնօրենի  պաշտոնը՝  առաջին  իսկ  օրվանից  սկսել  է բարեփոխումները  դպրոցում:

Նախ՝  մարվել  են դպրոցի  նախկին   պարտքեր, ժամանակին  վճարվել  են  ուսուցիչների  աշխատավարձեր, ապա՝  ծրագրվել  գալիք  աշխատանքները:

 Պաշտոնավարման  ընթացքում  կատարվել  են  հետևյալ  աշխատանքները՝

  • Փոխվել են  մուտքի  և  ետնամուտքի  դռները:
  • Պատշաճ տեսքի  է  բերվել  միջոցառումների  դահլիճը:

Image Gallery