Lusine

Lusine

 

Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր կին առողջ լինի եւ վայելի մայրանալու բերկրանքը

Յուրաքանչյուր մարդու կյանքում գերագույն արժեքներ են համարվում ընտանիքն ու երեխան, առանց որոնց դժվար թե լինի կատարյալ երջանկություն: Երեխաները մեր կյանքը լցնում են սիրով, ջերմությամբ ու բազում գույներով: Յուրաքանչյուր կին ծնված օրվանից իր մեջ կրում է մայրական բնազդը, որը տարիքի հետ հասունանում եւ ուղեկցում է նրան ողջ կյանքում: Թեեւ աշխարհի բոլոր կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց, ավաղ, նրանց մի մասը զրկված է մայրանալու երջանկությունից: Եվ հենց մանկաբարձագինեկոլոգիական հարցերի շուրջ ծավալվեց մեր զրույցը <<Շենգավիթ>> բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար ԱՇՈՏ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ հետ: Նշենք, որ նա արդեն երկար տարիներ  զբաղվում է իր սիրած աշխատանքով, ինչը նրա համար ոչ միայն մասնագիտություն է, այլ նաեւ՝ ապրելակերպ:

-Պարո՛ն Սիրունյան, մի փոքր խոսենք Ձեր մասնագիտական ուղու մասին:

-Ասեմ, որ արմատներով բժիշկների ընտանիքից եմ, բժիշկներ են նաեւ եղբայրս, քույրս եւ իմ բարեկամներից շատերը: Այնպես որ՝ իմ բժիշկ դառնալը, կարծես թե, ծրագրավորված էր: Ուզում եմ նշել, որ ես վիրաբույժ եմ, եւ իմ հիմնական աշխատանքը վիրահատական միջամտություններ իրականացնելն է, բայց, քանի որ մասնագիտությամբ նաեւ մանկաբարձ եմ, ապա, բնականաբար, զբաղվում եմ նաեւ մանկաբարձությամբ:

Տարին մի քանի անգամ պարտադիր մասնակցում եմ վերապատրաստումների, որոնցից կառանձնացնեմ 2000 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Օրանժ կոմսության Սենտ-Ջոզեֆ հոսպիտալում «Էնդոսկոպիկ եւ հեշտոցային վիրաբուժություն գինեկոլոգիայում»  թեմայով եւ 2005 թվականին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի Կորնելյան համալսարանում <<Մանկաբարձություն եւ գինեկոլոգիա>> թեմայով սեմինարները:

Անդամակցում եմ Հայաստանի եւ Կանադայի մանկաբարձ-գինեկոլոգների, ինչպես նաեւ ամերիկյան գինեկոլոգ-լապարոսկոպիստների ու  ուրոգինեկոլոգիական միջազգային ասոցիացիաներին:

- Ձեր բաժանմունքը հագեցա՞ծ է ժամանակակից սարքավորումներով:

-Մենք ունենք այնպիսի սարքավորում, որը Հայաստանում առաջինն է: Ես նկատի ունեմ 3D լապարոսկոպիկ սարքավորումը, որը ֆանտաստիկ հնարավորություններ է տալիս վիրաբույժին: Ես ինքս հիացած եմ այդ սարքով եւ ամեն օր շտապում եմ աշխատանքի, որպեսզի կարողանամ աշխատել դրանով:

-Բժի՛շկ, անպտղության խնդիրը տղամարդկա՞նց, թե՞ կանանց  մոտ է ավելի շատ հանդիպում:

- Քանի որ ինձ հիմնականում դիմում են կանայք, կարելի է եզրակացնել, որ անպտղությունը մեծ մասամբ հանդիպում է հենց նրանց մոտ: Բայց, ամեն դեպքում, պարտադիր միաժամանակ կատարվում է զույգերի հետազոտություն, նաեւ կոնսուլտացիա ենք անցկացնում: Եվ հետազոտությունները նույնպես փաստում են, որ այդ խնդիրը տղամարդկանց մոտ շատ ավելի քիչ է ի հայտ գալիս:  

-Գինեկոլոգին այցելելու կուլտուրան Հայաստանում զարգացե՞լ է:

- Ավելորդ չեմ համարում միանգամից նշել, որ հղիանալուց առաջ անչափ կարեւոր է բժշկին այցելելը, քանի որ մինչեւ հղիանալը պետք է հասկանալ՝ ինչ խնդիրներ կան ապագա մոր մոտ:

Իսկ ընդհանրապես վերջին տարիներին Հայաստանում զարգացել է գինեկոլոգին այցելելու կուլտուրան: Ընդ որում, դիմողների թիվն էլ զգալիորեն ավելացել է: Դա, իմ կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ հատկապես երիտասարդները շատ են օգտվում ինտերնետ պորտալից՝ փորձելով ավելի տեղեկացված լինել: Իսկ դա մեր աշխատանքը ե՛ւ հեշտացրել է, ե՛ւ, ավելի շատ, դժվարացրել: Պացիենտը գալիս է արդեն տեղեկացված, պատրաստված, ինտերնետ պորտալով փորձում է հասկանալ իր խնդրի լրջությունը: Բայց, ցավոք, շատ քչերն են կարդում այն, ինչը զուտ մասնագիտական է: Փաստորեն, նման մարդիկ արդեն ընդունած են լինում ուրիշների մտքերը, մտահղացումները, եւ շատ դժվար է լինում նրանց հետ աշխատելը, ինչ-որ բան հասկացնելը: Նրանք, այսպես ասենք, շատ կարդացած են, բայց նրանց իմացած տեղեկատվությունը, մեղմ ասած, ոչ ստույգ է: Իհարկե, կան նաեւ ճիշտ տեղեկացված հիվանդներ էլ, որոնց հետ մեր աշխատանքն ավելի հեշտանում է:                                                                                                                 

Ուրախությամբ նշեմ, որ մեր բժշկական կենտրոնում լիարժեք հարմարավետ պայմաններ են ստեղծվել հղիների եւ ծննդկանների համար. Ծնարանները հագեցած են ամենաժամանակակից սարքավորումներով, հիվանդասենյակները հարմարավետ են, գեղեցիկ կահավորված: Մեզ մոտ կա ամենաժամանակակից չափանիշներին համապատասխանող 9 վիրասրահ, որտեղ իրականացվում են բազմապրոֆիլ՝ մանկաբարձագինեկոլոգիական, օրթոպեդիկ, ինչպես նաեւ սրտի վիրահատություններ:

-Բժի՛շկ, ըստ Ձեզ, ի՞նչ ապագա ունի Հայաստանի գինեկոլոգիան:

-Ես շատ եմ ցանկանում, որ մեր մասնագիտական բնագավառում ավելի շատ տղամարդիկ լինեն, սակայն, ցավոք, բավականին պակասել է երիտասարդ տղամարդ մանկաբարձ-գինեկոլոգների թիվը: Մեզ մոտ հիմնականում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են գալիս, իսկ մեր մասնագիտությունը ինքնին շատ ծանր է ու բարդ. գիշերվա եւ ցերեկվա տարբերություն, տոն օրեր չկան մեզ համար, անընդհատ գերլարված աշխատում ենք, կարող ենք օրերով մնալ հիվանդանոցում: Եվ դա, իհարկե, կնոջ համար բավականին ծանր աշխատանք է: Ասեմ, որ մեզ մոտ գալիս են շատ զարգացած, կրթված, ձգտում ունեցող, պրպտող երիտասարդներ, ցանկանում են սովորել, արարել, եւ մենք բոլոր հարցերում մշտապես նրանց կողքին ենք: Ուրախությամբ պետք է հավելեմ, որ մենք դարձել ենք <<Օլիմպոս>> ֆիրմայի  թրեյնինգ կենտրոն եւ այնտեղ մեր փորձն ենք փոխանցելու: Մի խոսքով՝ մեր երկիրն այս ասպարեզում վստահ քայլերով առաջ է ընթանում:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, որոնց մոտ ախտորոշվել է անպտղություն. ընդունել ու համակերպվե՞լ այդ դաժան վճռի հետ, թե՞ չհուսահատվել ու ելքեր որոնել:

-Միանշանակ՝ պայքարել մինչեւ վերջ: Ընդհանրապես կյանքում ու հատկապես անպտղության հարցում չարժե հուսահատվել: Այս խնդիրը լուծելի է, ու այսօր բժշկական տեխնոլոգիաները, բուժման մեթոդները, դեղորայքը բավականին զարգացած են ու մեծ հնարավորություններ են ընձեռում բժշկին՝ բազմաթիվ ելքեր գտնելու ու տվյալ զույգին երեխա պարգեւելու համար: Պետք է անընդհատ ձգտել, չհուսահատվել: Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր կին առողջ լինի եւ վայելի մայրանալու բերկրանքը։ Մեր նոր կառավարությունից էլ նորություններ ենք ակնկալում. հեղափոխությունից հետո սպասելիքները շատ են, բայց բոլորս էլ նաեւ լավ գիտակցում ենք, որ այդ ամենի համար դեռ ժամանակ է անհրաժեշտ, եւ պետք չէ շուտափույթ փոփոխությունների ակնկալիքով ապրել:

Ճառագայթաբան

«Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրենի տեղակալ ախտորոշման գծով

Կրթական հաստատությունը, մասնագիտությունը

Ժամանակահատվածը

ՀՀ ԱՆ Ս.Խ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ, ասպիրանտուրա “Ճառագայթային ախտորոշում” մասնագիտությամբ

1999-2002

ՀՀ ԱՆ Ս.Խ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ, կլինիկակակն օրդինատուրա “Ճառագայթային ախտորոշում” մասնագիտությամբ

1996-1998

Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, “Բուժական գործ” մասնագիտություն

1990-1996

Դասընթացներ

Հաստատությունը

Թեման

Ժամանակահատվածը

ՀՀ ԱՆ,

Իսրաել <<Պտղի նեյրոսոնոգրաֆիա >>

2020 թ․փետրվար,

Ամերիկյան-Ավստրիական հիմնադրամ (American Austrian Foundation)

“Ճառագայթային ախտորոշում” Զալցբուրգ Ուեյլ Կորնել սեմինար

03-09.09.2006

Կառլով համալսարան, Պրագա, Չեխիա

“Ուլտրաձայնային հետազոտություն  օնկոգինեկոլոգիայում”

07.2008

Օտար լեզուների իմացություն

Օտար լեզու

Իմացության մակարդակը (ընդգծել)

Ռուսերեն

Մայրենի, վարժ, լավ, սկսնակ, չեմ տիրապետում

Անգլերեն

Մայրենի, վարժ, լավ, սկսնակ, չեմ տիրապետում

Ֆրանսերեն

Մայրենի, վարժ, լավ, սկսնակ, չեմ տիրապետում

Գերմաներեն

Մայրենի, վարժ, լավ, սկսնակ, չեմ տիրապետում

Այլ (նշել)

Մայրենի, վարժ, լավ, սկսնակ, չեմ տիրապետում

Համակարգչային գիտելիքներ (թվարկել ծրագրերը)

Microsoft Office (Word, Excel)

Այլ տեղեկատվություն. Բժշկական գիտությունների թեքնածու, “Հղիության ընթացքում որովայնի և հետորովայնամզային տարածքի օրգանների փոփոխությունների անդրաձայնային բնութագիրը”, 2002 թ.

Դասավանդման փորձ

Կրթական հաստատությունը, մասնագիտությունը

Ժամանակահատվածը

Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, Ճառագայթային ախտորոշման ամբիոն

2014 – առ այժմ

Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, Ճառագայթային ախտորոշման ամբիոն, ասիստենտ

2009-2014

ՀՀ ԱՆ Ս.Խ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ,  Ճառագայթային ախտորոշման ամբիոն, ասիստենտ

2005-2011

“ՀՀ մարզերի և ԼՂՀ բժիշկների վերապատրաստում” ծրագիր,, ԱՄՆ Հայ օգնության ֆոնդ  

2006 – առ այժմ

Տպագրված հոդվածներ - 11 hոդված

Վիրաբույժ (դիմածնոտային)
 

«Նյու-Մեդ» ՓԲԸ դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար

Գյումրու «Ավստրիական մոր և մանկան» հիվանդանոցի դիմածնոտային վիրաբույժ

Կրթություն

2004 - 2006
ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետ (բակալավր)
2006 - 2008
Պարտադիր զինվորական ծառայություն
2008 - 2014
ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետ (մագիստրատուրա)
2014 - 2017
ԵՊԲՀ, կլինիկական օրդինատուրա՝ դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ

Վերապատրաստումներ

2011
1 ամսյա վերապատրաստում՝ “Head and neck”, Եգիպտոս
2012
1 ամսյա վերապատրաստում՝ "Plastic surgeon", Հունգարիա

 

Մեր կլինիկան տարբեր ճանապարհներ է փնտրում, որպեսզի մեր բաժանմունքը թե՛ տեխնիկապես, թե՛ բժիշկների վերապատրաստման հարցում լինի առաջատար

 

Մարդու համար լսողությունը, անկախ տարիքից, անչափ կարեւոր է, եւ այդ խնդրով տառապողներին իրենց առօրյա կյանքի որակը վերադարձնելու համար այսօր փնտրվում են տարբեր ճանապարհներ: Իհարկե, վատ լսողությունը չի կարող մարդուն սպանել, բայց այն կարող է բացասաբար անդրադառնալ նրա կյանքի որակի վրա, խանգարել նրան հասարակության մեջ ինտեգրվելու հարցում:

Մեր երկրում նույնպես բավականին մեծ թիվ են կազմում ծանրալսությամբ տառապող մարդիկ, եւ ոչ բոլորն են կարող իրենց թույլ տալ լսողական սարք ձեռք բերել: Այդ խնդրի լուծման համար տարբեր ճանապարհներ է փնտրում <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանական (ՔԿԱ) բաժանմունքը: Բաժանմունք, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, ինչի շնորհիվ կիրառվում են ախտորոշման եւ բուժման նորագույն մեթոդներ, եւ որտեղ բժիշկների գիտելիքներն անընդհատ նորացվում են: Հավելենք, որ կլինիկան մշտապես համագործակցում է Եվրոպայի, Ռուսաստանի եւ Ամերիկայի առաջատար կլինիկաների հետ, որի շնորհիվ ներդրված է վիրահատական միջամտությունների լայն սպեկտր: Եվ այդ ամենը հնարավորություն է տալիս բուժել լսողական ու վեստիբուլյար անալիզատորի գրեթե բոլոր ախտաբանությունները,  ինչպես նաե քիթ-կոկորդ-ականջի ոլորտում հանդիպող բազմաթիվ հիվանդությունները:  Բաժանմունքի բուժանձնակազմը մշտապես կատարելագործվում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի լավագույն կլինիկաներում, համատեղ իրականացվում են մի շարք գիտահետազոտական ծրագրեր:

 http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանական (ՔԿԱ) բաժանմունքի ԼՕՌ-բժիշկ, աուդիոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու,  դոցենտ ԱՐՄԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ,  որը, լինելով բավականին համակրելի, երիտասարդ կին, արդեն լավ մասնագետի համբավ է ձեռք է բերել, մեծ վստահություն ու ճանաչում ականջաբանության ոլորտում:

-Տիկի՛ն Մարտիրոսյան, կխնդրենք խոսել քիթ-կոկորդ-ականջաբանության ասպարեզում գերակա, արդի խնդիրների մասին:

-Նախ ասեմ, որ քիթ-կոկորդ-ականջաբանության հիվանդությունները բավականին լայն տարածում ունեն, քանի որ ընդգրկում են երեք փոխհամակցված օրգան-համակարգեր: Խնդիրներն այս ոլորտում շատ են, եւ մենք փորձում ենք լուծել դրանք միջազգային չափանիշներին համապատասխան: Մասնակցում եմ տարբեր երկրներում կազմակերպված  գիտաժողովներին եւ վերապատրաստումներին,  շփվել եմ այնտեղի մասնագետների հետ եւ համոզվել, որ մեր երկրի տվյալ ոլորտն այնքան էլ չի զիջում միջազգային չափանիշներին: Չնայած այդ ամենին՝ պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ որոշ հարցերում մեր ոլորտն ունի թերացումներ, որոնց շտկման համար ժամանակ, միջոցներ են անհրաժեշտ:

-Ձեր բաժանմունք ի՞նչ խնդիրներով են ավելի շատ դիմում:

-Ես հիմնականում զբաղվում եմ լսողության վերականգնման խնդիրներով եւ պետք է նշեմ, որ բավականին մեծ թվով հիվանդներ են մեզ դիմում: Ուզում եմ ընդգծել, որ մեզ մոտ լայնածավալ ախտորոշիչ հետազոտություններ են իրականացվում, որի շնորհիվ կարողանում ենք ճիշտ ախտորոշել հիվանդությունը, եւ ըստ դրա  որոշել մեր հետագա անելիքները,  վերականգնողական աշխատանքների ծավալը: Օրինակ` մեզ մոտ արդեն հարյուրից ավելի խլությամբ տառապող հիվանդներ են վիրահատվել, եւ ուրախությամբ ուզում եմ նշել, որ արդյունքները բավականին հուսադրող են ու համապատասխանում են նորմայի չափանիշներին:

-Ձեր բաժանմունքն ապահովվա՞ծ է համապատասխան նյութատեխնիկական բազայով:

- Բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը տարբեր ճանապարհներ է փնտրում, որպեսզի մեր բաժանմունքը թե՛ տեխնիկապես, թե՛ որակապես եւ գիտական առումով  ոչ մի նման հաստատության չզիջի, ավելին՝ լինի լավագույնը: Եվ հենց նրա ջանքերի շնորհիվ է, որ այսօր մեզ մոտ դիմելիությունը բավականին շատ է, իսկ հիվանդներն էլ առողջանում են ու գոհ հեռանում: Իսկ նման լավ աշխատանքը պայմանավորված է ե՛ւ ժամանակակից տեխնիկայով, ե՛ւ գիտելիքներով ու մարդկային արժեքներով: Պարոն Շուքուրյանը մեզ համար ստեղծել է ամեն հնարավոր պայմանները ու նաեւ ուղղորդել, թե ինչպես պետք է այդ ամենը կարգավորել: Մեր տնօրինությունը  լսողության խնդրի հետ կապված մեծ ջանքեր է գործադրել եւ գործադրում  կենտրոնում մեծ ներդրումներ կատարելու եւ  այս ոլորտը զարգացնելու համար: 2004 թվականից ամերիկյան մասնագետների, UCLA համալսարանի հետ համագործակցության շնորհիվ` օտովիրաբույժ Ակիրա Իշիյամայի, ինչպես նաեւ Սալբի Ագարակյանի (Salpy Agarakian) գլխավորած AIMF հիմնադրամի մասնակցությամբ մարդկանց լսողությունը վերականգնելու հարցում առաջին անգամ Հայաստանում ներդրեցինք կոխլեար ներպատվաստման ծրագիրը: Այդ ծրագիրը համատեղ իրականացվեց պրոֆեսորներ Հ.Մ. Քուշկյանի եւ Արթուր Շուքուրյանի մեծ ջանքերի շնորհիվ: Իմպլանտը բավականին թանկարժեք է, ու, երբ մեր նախարարը պրոֆեսոր Հ.Մ. Քուշկյանն  էր, տարեկան երեք իմպլանտ նախարարության կողմից տրամադվում էր, սակայն հիմա, ցավոք, գոյություն չունի «անվճար իմպլանտ» հասկացողությունը: Իմպլանտի ծախսի մեծ մասը հոգում է հովանավորը, ինչի արդյունքում մեզ մոտ իրականացվող վիրահատությունների  թիվը տարեցտարի աճում է, եւ ուրախ եմ, որ կարողանում ենք օգնել մեծ թվով հիվանդների, որի շնորհիվ բարելավում ենք նրանց կյանքի որակը՝ նվիրելով լսողություն:

-Բժշկուհի՛, ինչո՞ւ ընտրեցիք հենց ականջաբանի մասնագիտությունը:

-Նախ ասեմ, որ դա հորս ամենամեծ ցանկությունն է եղել, բայց ես այդ հարցում դեռեւս կողմնորոշված չէի: Սակայն, երբ արդեն համալսարանն ավարտեցի ու որոշ պատճառներով հիվանդի հետ կապված հայտնվեցի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում, հենց այդ պահից սկսած՝ այս ոլորտն ինձ բավականին հետաքրքրեց: Եվ ես կայացրեցի վերջնական որոշումս, որովհետեւ զգացի ու հասկացա, որ ինձ հենց այդտեղ եմ տեսնում: Եվ դա ինձ կրկնակի ուրախություն պարգեւեց, քանի որ իրականացրեցի նաեւ հորս երազանքը՝ նեղ մասնագիտանալով ականջաբանության ոլորտում: Հավելեմ, որ մշտապես մասնակցում եմ վերապատրաստումների, գիտաժողովների, քանի որ առանց դրանց կդոփես տեղում, ետ կմնաս նորարությունների ընթացքից: Չէ՞ որ բժշկությունն այն ոլորտն է, որտեղ անընդմեջ, անընդհատ նորարարություներ են ընդունվում, եւ դու էլ պարտավոր ես դրանց համընթաց քայլել: Ես ընդհանրապես չեմ ընդունում այն երեւույթը, երբ մարդիկ իրենց մասնագիտությունն ընտրում են հենց այնպես՝ դառնալով, մեղմ ասած, ոչ շատ բանիմաց մասնագետներ: Ես համոզված եմ, որ, եթե կատարում ես մի աշխատանք, պետք է հասնես առավելագույն հնարավորություններին ընտրածդ մասնագիտության ոլորտում, լինես իրականում բանիմաց եւ գրագետ, սիրես այն ու հաճույքով աշխատես:

-Խլությունը լիովին բուժվո՞ւմ է:

-Խլությունը՝ որպես հիվանդություն, չի բուժվում, սակայն պրոթեզների, վիրահատությունների միջոցով լսողությունը ինչ-որ չափով վերականգնվում է, սակայն առանց լսողական սարքերի հիվանդը, միեւնույն է, մնում է հիվանդ:

-Բժշկուհի՛, ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Իմ միակ եւ անկրկնելի ուսուցիչը մեր բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանն է, որի շնորհիվ էլ այսօր հասել եմ նման մակարդակի, հասարակական  ճանաչման:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքերումը:

-Իմ ամենամեծ ձեռքբերումն այս ոլորտում մասնագիտանալն է, որը իրականացվել է նաեւ բազմաթիվ երկրների կլինիկաներում վերապատրաստվելով: Եվ անչափ ուրախ եմ, որ այսօր շարունակում ենք համագործակցել նրանց հետ, որովհետեւ երբեմն լինում են դեպքեր, երբ մեր հնարավորությունները թույլ  չեն տալիս որոշելու, թե ինչպես պետք է վարվել տվյալ հիվանդության հետ, եւ մենք դիմում ենք մեր գործընկերների օգնությանը: Ցանկանում եմ, որպեսզի ավելի շատ լինեն վերապատրաստման համար նախատեսված միջոցները, լինի պետական աջակցություն, ֆինանսավորում, քանի որ տարբեր երկրներում մոտեցումերը տարբեր են, մեր ոլորտն օրեցօր զարգանում է, եւ պետք չէ աչքաթող անել նորարարությունների ներդրումը բժշկության մեջ, քանի որ այս ամբողջը հնարավորություն է տալիս պահպանել մեր ժողովրդի առողջությունը հենց մեր երկրում:

-Օրվա գերծանրաբեռնվածությունից հետո որտե՞ղ եք փորձում գտնել Ձեր անդորրը:

-Անդորրս փորձում եմ գտնել ընտանիքում` տանը, քույրերիս եւ ընկերներիս շրջապատում: Իհարկե, լինում են նաեւ պահեր, որ չեմ հասցնում ժամանակ տրամադրել ընտանիքիս, եւ այդ հարցում իմ կողքին միշտ կանգնած է մայրս, որի օգնության շնորհիվ ես դարձա կայացած բժիշկ ու դրա հետ միասին ունեցա իմ ընտանիքը: Բայց ամեն դեպքում փորձում եմ միշտ իմ խորհուրդներով նրանց կողքին լինել եւ կատարել իմ պարտականությունները:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ մշտապես արարենք, ծաղկեցնենք, շենացնենք մեր երկիրը, մեզ դիմող պացիենտներին պիտանի լինենք որպես լավագույն բժիշկ թե՛ գիտելիքներով, թե՛ տեխնիկապես, թե՛ մարդկային արժեքներով: Շատ կցանկանամ, որ բոլորը լինեն առողջ կամ էլ տառապեն միայն այն հիվանդություններով, որոնք կյանքին վտանգ չեն սպառնում: Հողագնդի բոլոր մարդիկ մեկ ընտանիք են, ուստի բոլորը պետք է միմյանց հարգեն ու օգնեն:

 

<<Նաիրի>>  բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունն ունի այնպիսի հետազոտության հնարավորություն, որ չունեն մեր   հարեւան պետությունները

Էնդոսկոպիան ներքին օրգանների հետազոտության մեթոդ է, որի շնորհիվ ճիշտ ժամանակին, վաղ շրջանում հայտնաբերվում են  չարորակ եւ բարորակ գոյացությունները, երբ դեռ հնարավոր է, պահպանելով օրգանը, կատարել ոչ միայն վիրաբուժական, այլ նաեւ շատ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացում: Ընդ որում,  ապաքինման հավանականությունը զգալիորեն ավելի բարձր է, քան բարձիթողի վիճակի հետեւանքով բարդացած հիվանդությունների դեպքում:

<<Նաիրի>> բժշկական կենտրոնի էնդոսկոպիայի բաժանմունքը բազմապրոֆիլ է, այնտեղ իրականացվում են էնդոսկոպիկ ախտորոշիչ եւ բուժական միջամտություններ: Ներկայումս այն Հայաստանի՝ ամենաժամանակակից սարքավորումներով համալրված խոշորագույն էնդոսկոպիկ բաժանմունքներից է, որտեղ աշխատում են բարձր որակավորմամբ մասնագետներ: Բացի ախտորոշիչ գործողություններից, բաժանմունքում իրականացվում է անհետաձգելի եւ պլանային էնդոսկոպիկ վիրահատությունների ամբողջ ցանկը՝ պոլիպէկտոմիայից մինչեւ լեղածորանի եւ ենթաստամոքսային գեղձի ծորանի էնդոսկոպիկ վիրահատություններ: Քիչ ինվազիվ վիրահատությունները հնարավորություն են տալիս զգալիորեն կրճատել հոսպիտալացման ժամկետները եւ առավելագույնս կրճատել վերականգնողական շրջանը՝ ավանդական վիրահատությունների համեմատ:

Մեր զրուցակիցը  <<Նաիրի>> բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ ախտորոշման բաժանմունքի ղեկավար, բժշիկ-էնդոսկոպիստ ՎԱՐԴԳԵՍ ԿԱՆԱՅԱՆՆ է:

Մարդու, առավել եւս, բժշկի համար մասնագիտությունը առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝ նշանակում է աշխատել անձնվեր, լինել նախաձեռնող, խոհեմ, պատասխանատու ե՛ւ արածների, ե՛ւ չարածների համար:

-Պարո՛ն Կանայան, որո՞նք են Ձեր ղեկավարած բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունները։

-Քանի որ մեր բաժանմունքը կոչվում է էնդոսկոպիայի բաժանմունք, բնական է, այնտեղ հիմնականում կատարվում են  աղեստամոքսային տրակտի, թոքերի էնդոսկոպիկ հետազոտություններ: Հիմնական աշխատանքն իրականացվում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում: Կատարվում են թե՛ դիագնոստիկ բուժիչ հետազոտություններ, թե՛ վիրահատական միջամտություններ:

Աղեստամոքսային տրակտի համար կիրառվում է գոգաստրոդուոդենոսկոպիա հետազոտությունը, որն իրականացվում է կերակրափողի, ստամոքսի եւ տասներկումատնյա աղու լորձաթաղանթի մանրակրկիտ հետազոտության նպատակով՝ այդ օրգանների ուռուցքի կամ արյունահոսության, ստամոքսի  կամ տասներկումատնյա աղու խոցային հիվանդության կասկածի, ինչպես նաեւ գաստրիտների, դուոդենիտների, էզոֆագիտների դեպքերում: Գաստրոսկոպիան նշանակվում է նաեւ որպես լրացուցիչ հետազոտություն այլ հիվանդությունների ախտորոշման հաստատման նպատակով:

Կոլոնոսկոպիան իրականացվում է հաստ աղու, ներառյալ՝ ուղիղ եւ սիգմայաձեւ աղիների, խթաղու, կույր աղու, ինչպես նաեւ զստաղու վերջնահատվածի լորձաթաղանթի զննման եւ մանրամասն հետազոտության նպատակով՝ այդ օրգանների ուռուցքի կամ արյունահոսության կասկածի դեպքում: Կատարվում է նաեւ կոլիտների, ոչ սպեցիֆիկ բորբոքային հիվանդությունների կոլոնոսկոպիա, որով հետազոտվում է հաստ աղիքը: Կիրառվում է նաեւ առանձին բուն հետազոտություն` դոդենոսկոպիա, երբ հետազոտվում են տասներկումատնյա աղու ստորին հատվածները՝ կապված կոնկրետ լեղուղիների հիվանդությունների հետ: Հետազոտությունը իրականացվում է էնդոսկոպի օգնությամբ, որի մի ծայրին ամրացված  է օբյեկտիվ, ինչը թույլ է տալիս տեսնել հետազոտվող օրգանի պատկերը, իսկ մյուս ծայրին՝ տեսախցիկ, որը փոխանցում է պատկերը աղեստամոքսային տրակտի հետազոտվող տարբեր շրջաններից: Մասնագետը սարքի օգնությամբ կարողանում  է հայտնաբերել պաթոլոգիան զարգացման ամենավաղ շրջանում եւ ժամանակին նշանակում է անհրաժեշտ բուժումը: Ախտորոշիչ նպատակից զատ՝ կոլոնոսկոպի միջոցով հաջողությամբ հեռացնում են պոլիպներ եւ մարսողական ուղու որոշ այլ ուռուցքներ, օտար մարմիններ, դադարեցնում են աղիքային արյունահոսություն, լայնացնում մարսողական ուղու նեղացումներ (ստրիկտուրաներ): Այս միջամտությունները հնարավորություն են տալիս խուսափել որովայնի խոռոչի օրգանների ծավալուն վիրահատություններից: Ստացված արդյունքներով պայմանավորված՝ հնարավոր է հետազոտության ընթացքում իրականացնել որոշ գործողություններ, օրինակ, ախտաբանորեն նեղացած լեղածորանների էնդոսկոպիկ լայնացում (ստենտավորում):

- Էնդոսկոպիայի մեջ կա՞ն արդյոք հակացուցումներ եւ հետվիրահատական բարդություններ:

-Ինչպես ցանկացսծ այլ, այնպես էլ էնդոսկոպիկ վիրահատության դեպքում  գոյություն ունեն հակացուցումներ: Իհարկե, ժամանակակից էնդոսկոպիան այսօր հասել է նրան, որ հակացուցումները, նաեւ հետվիրահատական բարդությունները շատ քիչ տոկոս են կազմում: Այսօր, փաստորեն, կարելի է ասել՝ բացակայում են էնդոսկոպիա անցկացնելու հակացուցումները: Հետազոտությունները երկարատեւ չեն, սակայն հարկ է հաշվի առնել, որ յուրաքանչյուր պրոցեդուրայի տեւողությունը անհատական է, կախված է մի շարք գործոններից: Անշուշտ, այսպիսի միջամտությունները պետք է կատարվեն՝ հաշվի առնելով ժամանակակից   տեխնիկական սարքավորումներով հագեցվածությունը, անեստեզիոլոգիական ծառայության բարձր պրոֆեսիոնալիզմը եւ հիվանդի հետվիրահատական մանրակրկիտ զննումը: Չափազանց կարեւոր է նշել այն փաստը, որ անցկացվող նման վիրահատություններից հետո վերականգնումը եւ սովորական կյանքի ռիթմին վերադառնալը ընթանում է ավելի արագ՝ առանց ազդելու կյանքի որակի վրա:

-Բժի՛շկ, ըստ Ձեզ,  այսօր էնդոսկոպիան համաչափ քայլո՞ւմ է եվրոպական չափանիշների հետ:

-Այո՛, ուրախությամբ պետք է նշեմ, որ էնդոսկոպիան վերջին 10-15 տարիների ընթացքում բավականին զարգացել է: Այսօր ունենք էնդոսկոպիկ վիրահատություններ, որոնք լիովին փոխարինելու են եկել բաց վիրահատություններին: Չեմ կարող ասել՝ գնային քաղաքականությամբ դա ավելի մատչելի է, թե ոչ, քանի որ, ինչքան տեխնիկան համալրվում է, այնքան ծախսն է շատանում: Բայց դա միանշանակ դրական է անդրադառնում մարդկության առողջության վրա:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենակարեւոր ձեռքբերումը։

-Մեր էնդոսկոպիայի բաժանմունքի անձնակազմը պրոֆեսիոնալ է, աշխատում ենք թիմային, համախմբված, մեծ նվիրումով, որպես մեկ մեքենա, ինչի արդյունքում ունենք մեծ նվաճումներ մեր ասպարեզում: Եվ հենց դա էլ իմ ամենամեծ ձեռքբերումն եմ համարում:

-Տեխնիկապես զարգացա՞ծ է Ձեր բաժանմունքը:

-Զարգացած է այնքանով, որքանով որ դա հնարավոր է զարգացնել մեր տարածաշրջանում: Մենք ունենք ամենաանհրաժեշտը, որով կարող ենք իրականացնել մեր գործառույթները: Մեր բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, եւ բոլոր այն վիրահատությունները, որոնք իրականացվում են աշխարհով մեկ, կատարվում են նաեւ մեզ մոտ, մի խոսքով՝ չենք զիջում եվրոպական չափանիշներին:

 

-Իսկ սփյուռքից դիմո՞ւմ են Ձեր բաժանմունք:

-Այո: Մեզ դիմում են հիմնականում Ռուսաստանի Դաշնության Կրոսնոդար քաղաքի (այնտեղ շատ մեծ է հայ համայնքը), ինչպես նաեւ Վրաստանի տարբեր քաղաքներից: Մեր բժշկական կենտրոնում կատարում ենք հետազոտություն, որը միայն մեզ մոտ է կիրառվում: Դա վիդեոկապսուլային էնդոսկոպիան է, որը թույլ է տալիս ախտորոշել մի շարք բարակ աղիքային հիվանդություններ: Վիդեոկապսուլային էնդոսկոպիան իրենից ներկայացնում է մոտավորապես դեղահաբի չափսի փոքր պարկուճ, որը հիվանդը դեղահաբի պես կուլ է տալիս, եւ հիվանդի գոտկատեղում տեղադրված հատուկ սարքի միջոցով այն հնարավորություն է տալիս բարակ աղիքային հիվանդությունները վերարտադրել նկարի տեսքով: Հետազոտության տեւողությունը 12-15 ժամ է, պացիենտը չի կտրվում իր առօրյա կյանքից, եւ արդեն հաջորդ օրը ունենում ենք բավականին ստույգ պատասխան բարակ աղիքի մասին: Միշտ եղել է կարծիք, որ բարակ աղիքն այն օրգանն է, որտեղ չեն կարող լինել լուրջ հիվանդություններ, սակայն վիդեոկապսուլային էնդոսկոպիայի ի հայտ գալուց հետո պարզվեց, որ իրականում այնտեղ շատ հիվանդություններ կան, որոնց մասին նախկինում նույնիսկ պատկերացում չէինք կարող կազմել: <<Նաիրի>>  բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունն ունի այնպիսի հետազոտության հնարավորություն, որ չունեն մեր   հարեւան պետությունները: Մեր բժշկական կենտրոնն ունի մասնաճյուղ նաեւ ՌԴ Սոչի քաղաքում, որտեղ նույնպես կա վերոնշյալ սարքը: Մասնաճյուղի հետ մշտապես համագործակցում ենք, ունենք մեթոդիկա, որը տարածաշրջանում միայն մենք ենք իրականացվում:

- <Հուսո աստղ-2017>> ազգային մրցանակաբաշխության ժամանակ հաղթող ճանաչվեցիք «Տարվա լավագույն էնդոսկոպիկ վիրաբույժ» անվանակարգում: Ի՞նչ տվեց այդ մրցանակը Ձեզ:

-Այդ մրցանակն անչափ պարտավորեցնող է: Մարդիկ մինչ այդ էլ ինձ գիտեին. ճանաչում ունեի, բայց դրանից հետո, կարծում եմ, մոտեցումները որոշակիորեն փոխվեցին: Երբ այսօր շատ տեղերում բանավեճեր, քննարկումներ են լինում, կասկածելի հարցեր են ծագում,  դիմում են, իմ կարծիքն են հարցնում: Իսկ իմ կյանքում, մեծ հաշվով, ոչինչ չփոխեց, որովհետեւ իմ արմատները բժիշկների ընտանիքից են, եւ, բժիշկ դառնալով, ես հասկացել եմ, որ կարեւորը մրցանակներ  ունենալը չէ, կարեւորն այն է, որ հիվանդներդ քեզ վստահում են: Դա ինձ անչափ պարտավորեցնում է եւ իմ ամենամեծ ձեռքբերումն է:

 

-Ի՞նչ կմաղթեքը մեր ընթերցողներին։

-Կցանկանայի, որ հիվանդների թիվը շատ քիչ լիներ, եւ մեզ դիմեն միայն կանխարգելիչ նպատակով, ցանկացած փոքր գանգատի դեպքում: Եվ ուրախալի է, որ ապահովագրական առողջապահության շնորհիվ կանխարգելիչ բժշկությունը որոշ չափով զարգացում է ապրել: Կցանկանամ, որ մեր բաժանմունքը մեծանա թե՛ տեխնիկապես, թե՛ կադրերի առումով: Մենք ապրում ենք փոքրիկ ընտանիքի նման, օրվա 70 տոկոսն այստեղ ենք անցկացնում, նույնիսկ լինում են օրեր, երբ 24 ժամ ենք աշխատում:

Լինելով էնդոսկոպիայի ասոցիացիայի անդամ՝ փորձում ենք երիտասարդ կադրերին ուսուցանել, ուղղություն ցույց տալ: Ասեմ, որ վերջին 7-10 տարիների ընթացքում էնդոսկոպիան համարվել է այն մասնագիտությունը, որով քիչ էր հետաքրքրված ուսանողությունը, բայց այսօր պատկերը լիովին փոխվել է: Կցանկանամ, որ մեր նոր կառավարությունն ուշադրությունն ավելի սեւեռի բժշկության բնագավառին: Հուսամ, որ փոփոխություններ կլինեն նաեւ բժշկության մեջ, այսինքն՝ ուսումնական մասով ավելի շատ ներդրումներ կլինեն, ինչը մեր երիտասարդներին հնարավորություն կտա ավելի շատ վերապատրաստումների մասնակցել, որպեսզի ապագայում ունենանք էլ ավելի հզոր կադրեր: Կցանկանամ, որ մարդիկ հարստացնեն իրենց ներաշխարհը դրական հույզերով, զերծ մնան վնասակար սովորություններից։ Ապրեք առողջ, երջանիկ եղեք։

Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)

Կրթություն

1994-2000
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ, մանկաբուժական ֆակուլտետ
2000-2003
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ, քիթ կոկորդ ականջի հիվանդությունների ամբիոն, կլինիկական օրդինատուրա:
 

Վերապատրաստումներ

2016
ՀՀ ԱՆ Ընտանեկան բժշկի դպրոց, Երևան, Հայաստան
2016
EAR LAZER (Tinni Tool) սարքի հետ աշխատելու Լազերոթերապիայի կուրսեր, Թեհրան, Իրան
2012
UCLA Health System, Լոս Անջելես, ԱՄՆ
2007
Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվ. Առողջապահության Ազգային Ինստիտուտ, Երևան, Հայաստան
2006
Ռուսաստանի դաշնության աուդիոլոգիայի և լսողապրոթեզավորման ազգային կենտրոն, Մոսկվա, ՌԴ
2018
UCLA Health System, Լոս Անջելես, ԱՄՆ:
 

Գիտական աստիճան

Բժշկական գիտությունների թեկնածու:

Կրթություն-2007-2012-ԵՊԲՀ/ ընդ. Բժշկույթուն/ բակալավրիատ

                       2012-2014- ԵՊԲՀ/ընդ. Բժշկություն/ մագիստրատուրա

                       2014-2016- ԵՊԲՀ/ կլինիկական օրդինատուրա                   

                       Թոքաբանություն մասնագիտությամբ

Աշխատանք- 2014-2016- ՛՛ Արմենիա՛՛ ՀԲԿ/թոքային բաժանմունք/

                         Կլինիկական օրդինատոր

                         2016-ից  ՛՛Վարդադանց՛՛ ՆԲԿ/բժիշկ-թոքաբան

                         2016-ից ԵՊԲՀ/ ՛՛Ներքին հիվանդություններ՛՛ ամբիոն/

                                                          ասիստենտ 

                         2017-2018 “Medline clinic’’ ԲԿ/ բժիշկ-թոքաբան                                                                                                  

                         2018-ից  “Նաիրի” ԲԿ / բժիշկ-թոքաբան

Լեզուների իմացություն- Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական հմտություններ-Սպիրոմերիա

                                                                Բրոնխոսկոպիա

                                                                Էնդոբրոնխիալ ուլտրաձայն(EBUS)

20/12/2014-ից Եվրոպական Ռեսպիրատոր Միություն/արծաթե անդամ

2017-ից  Թոքային Հիպերտենզիայի Ասոցիացիայի երիտասարդ անդամ

07/08/2017-ից Կլինիկական Իմունոլոգիայի և Ալլերգիայի Եվրոպական Ակադեմիայի երիտասարդ անդամ

2018-ից  Հայկական Ռեսպիրատոր Ասոցիացիա/ փոխնախագահ

Մասնագիտական վերապատրաստումներ արտերկրում

Անվանում- Ռեսպիրատոր բժշկության Մյունխենի աշնանային դպրոց -Վայր- Մյունխեն,Գերմանիա-Ժամանակահատված-Հոկտեմբեր, 2015

 Անվանում- Պրոտեազները սահմանագծին/ընկեր թե թշնամի Խրոնիկ       ռեսպիրատոր հիվանդություններին-Վայր-Ամստերդամ, Նիդերլանդներ -Ժամանակահատված-11-13 Նոյեմբեր,2015

Անվանում- Էնդոբրոնխիալ ուլտրաձայն/EBUS/ մաս 1 -Վայր- Կոպենհագեն, Դանիա-Ժամանակահատված-Մայիս, 2016

Անվանում- Թոքային անոթների էնդոթել-Վայր- Փարիզ, Ֆրանսիա-Ժամանակահատված-27-28 Հոկտեմբեր, 2016

Անվանում- Մանկական թոքաբանություն-Վայր- Զալցբուրգ, Ավստրիա-Ժամանակահատված-Հոկտեմբեր 31-Նոյեմբեր 5,2016

Անվանում- Էնդոբրոնխիալ ուլտրաձայն/EBUS/մաս 2-Վայր- Ամստերդամ, Նիդերլանդներ-Ժամանակահատված-Հունվար, 2017

Անվանում-Բրոնխոլայնիչների ֆարմակոլոգիան և թերապևտիկ կիրառություն-Վայր- Հռոմ, Իտալիա-Ժամանակահատված-19-21 Հոկտեմբեր,2017

Անվանում- Սուր ռեսպիրատոր պանդեմիաներ-Վայր- Ամստերդամ, Նիդերլանդներ-Ժամանակահատված-9-11 Նոյեմբեր,2017

Անվանում- Թոքաբանություն-Վայր- Զալցբուրգ,Ավստրիա-Ժամանակահատված-18-24 Փետրվար, 2018

Անվանում-Թոքային հիպերտենզիա և թոքային անոթների հիվ.-թյուն Վայր- Լոզան,Շվեյցարիա -Ժամանակահատված-31Մայիս-2 Հունիս,2018

Պետք է շուտափույթ ներդնել տոտալ ապահովագրության համակարգը

Վերջին տարիներին Հայաստանը սրտաբանության ոլորտում լուրջ հաջողություններ եւ հսկայական առաջընթաց է արձանագրել: Այսօր ստեղծված են բոլոր պայմանները սիրտ-անոթային հիվանդությունների վաղ ախտորոշման եւ լիարժեք բուժման համար: Բարձրակարգ մասնագետները, ժամանակակից սարքավորումներն ու լաբորատոր համալիրը թույլ են տալիս իրականացնել բոլոր անհրաժեշտ սրտաբանական հետազոտությունները:

Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ինտերվենցիոն սրտաբանության եւ կլինիկական էլեկրաֆիզիոլոգիայի բաժանմունքն իր գործունեությունը սկսել է 2012 թվականին: Այն ստեղծվել է եվրոպական սրտաբանությանը հայտնի սրտաբանների՝ Սամ Ռիահիի (Դանիա) եւ Կրիստիան Վոլպերտի (Գերմանիա), ակտիվ օժանդակությամբ, ովքեր մեծ օգնություն են ցուցաբերել բաժանմունքին ոչ միայն բարձրակարգ սարքավորումներով, այլեւ անհրաժեշտության դեպքում մասնակցել են իրականացվող միջամտություններին՝ մշտապես ցուցաբերելով ուսուցողամեթոդական օգնություն:

Բաժանմունքում իրականացվում են բոլոր տեսակի առիթմիաների, հազվադեպ հանդիպող սինկոպէալ վիճակների ախտորոշում եւ բուժում, կարդիվերտեր-դեֆիբրիլյատորների տեղադրում՝ սրտային հանկարծամահության առաջնային եւ երկրորդային պրոֆիլակտիկայի նպատակով, ռեսինխրոնիզացնող սարքերի տեղադրում՝ սրտային անբավարարության բուժման համար, որը, ըստ էության, սրտի փոխպատվաստման այլընտրանքային տարբերակ է:

Այսօր բաժանմունքի ինտերվենցիոն ծառայությունը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Բժիշկ-ինտերվենցիոնիստներն անցել են երկարատեւ վերապատրաստում Եվրոպայի առաջատար համալսարանական կլինիկաներում եւ ամենաժամանակակից մակարդակով կատարում են կորոնարոգրաֆիա, ռենոանգիոգրաֆիա, ծայրամասային անոթների անգիոգրաֆիա: Բաժանմունքում իրականացվում է կորոնար անոթների եւ երիկամային զարկերակների անգիոպլաստիկա եւ ստենտավորում, կիրառվում են աշխարհի լավագույն արտադրողների վերջին սերնդի ստենտները: Ժամանակակից առիթմոլոգիան արդի բժշկության հազվադեպ բնագավառներից մեկն է, որն ապահովում է սրտի ռիթմի շատ խանգարումների արմատական բուժում: Բաժանմունքում նաեւ մեծ աշխատանք է իրականացվում հանկարծակի սրտային մահվան կանխարգելման համար:

Մեր զրուցակիցն է Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ինտերվենցիոն սրտաբանության եւ կլինիկական էլեկրաֆիզիոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ով, ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ եւ վաստակ իր ասպարեզում, մշտապես կարողանում է հստակ ու հաստատուն քայլերով առաջ գնալ: Նա բարեհամբույր, սկզբունքային մարդ է, ունի մասնագիտական գերազանց գիտելիքներ եւ արժանի է իսկական բժիշկ կոչվելու պատվին:

-Պարո՛ն Հովհաննիսյան, սրտաբանության ոլորտում ունեցած Ձեր բազմամյա փորձի տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում այսօրվա հայաստանյան սրտաբանությունը, ի՞նչ է արվում Ձեր կլինիկայում եվրոպական չափանիշներին համաչափ քայլեր անելու համար:

- Պետք է ուրախությամբ նշեմ, որ մեր կլինիկան վաղուց աշխատում է եվրոպական եւ ամերիկյան չափանիշներին համապատասխան, մեր կլինիկայում այսօր կիրառվում են ինչպես սրտի ստենտավորման վերջին սերնդի բոլոր գերժամանակակից սարքավորումները, այնպես էլ՝ առիթմոլոգիայում կիրառվող  նորագույն խթանիչ եւ բուժող սարքերը:

- Բժի՛շկ, ի՞նչ է իրենից  ներկայացնում ինտերվենցիոն սրտաբանությունը:

- Ինտերվենցիոն սրտաբանությունը սրտաբանության ամենաակտուալ ճյուղերից մեկն է, որը սկիզբ է առել դեռեւս նախորդ դարի 50-ական թվականներին, բայց բուռն զարգացում է ապրել վերջին մեկ կամ երկու տասնամյակում: Մենք փորձում ենք փոքր միջամտության օգնությամբ օգնել հիվանդներին: Վիրահատական միջամտության ժամանակ հիվանդը հիմնականում գիտակից վիճակում է լինում, եւ անոթների միջոցով հասնում ենք  սրտի տարբեր հատվածներ՝ կատարելով անհրաժեշտ միջամտությունը: Ստենտավորման ժամանակ նեղացած կամ փակված անոթների վերաբացում է իրականացվում, առաջնայինը կատարվում է անգիոպլաստիկա, այսինքն` անոթը լայնացվում է բալոնի միջոցով, որից հետո տեղադրվում է ստենտը: Պետք է ասեմ, որ անհրաժեշտության դեպքում իրականացվում է ստենտավորում դեղապատ ստենտներով, ընդ որում, նաեւ պետպատվերի շրջանակներում:

-Ամբողջ աշխարհում, կարծես թե, սիրտ-անոթային հիվանդությունները գնալով երիտասարդանում են, դրանց թիվն ավելանում  է, ինչո՞վ է այս երևույթը պայմանավորված: Սիրտ-անոթային ո՞ր հիվանդություններն են թիրախային համարվում:

-Թիրախային կարող են համարվել սրտի ռիթմի հետ կապված սիրտ-անոթային հիվանդությունները, որոնք շատ հաճախ կարող են լինել բնածին: Լինում են դեպքեր վեց ամսականից մինչեւ մեկ տարեկան երեխաների մոտ: Իհարկե, մենք աշխատում ենք նման փոքր տարիքում միջամտություն չկատարել եւ հնարավորություն լինելու դեպքում երկարաձգել վիրահատության կատարման ժամկետն այնքան, մինչեւ  երեխան մի փոքր մեծանա: Ինչ վերաբերում է առիթմիաներին, ապա մեզ մոտ կատարվում են առիթմոլոգիական բոլոր միջամտությունները: Կան սարքեր, որոնք կիրառվում են կյանքին վտանգ սպառնացող տախիկարդիաների եւ առիթմիաների ժամանակ, մեզ մոտ կան նաեւ կարդիո ռեսինխրոնիզացնող սարքեր, որոնց միջոցով հնարավոր է բուժել սրտային անբավարարությունը: Բացի դրանից, մենք ունենք շատ փոքր սարք, որն ախտորոշման նպատակով տեղադրվում է մաշկի տակ, եւ դրա միջոցով հնարավոր է հետեւել մարդու կյանքի որակին երկար տարիների ընթացքում: Այն հատկապես օգտակար է, երբ հիվանդը նշում է, որ տարին մեկ կամ մի քանի անգամ վատանում կամ ուշագնաց է լինում: Սարքը գրանցում է այդ ամենը, ու մենք կարողանում ենք ճիշտ ախտորոշում կատարել: Ուզում եմ նշել, որ մեր կենտրոնը պետական է,  աշխատում ենք տենդերի պայմաններում եւ բոլոր ստենտ ներմուծող ընկերություններից պահանջում ենք սերտիֆիկատների համապատասխանություն, ինչի արդյունքում մեզ մոտ առկա ստենտները վերջին սերնդի են, որակյալ են  ու ժամկետների մեջ: Մենք աշխատում ենք պետպատվերի եւ սոցփաթեթների շրջանակներում, <<Փարոս>> ծրագրի աջակցությամբ նույնպես մեզ մոտ գալիս են հիվանդներ, որոնք ընդգրկվել են ծրագրում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախախարության որոշմամբ: Եվ նույնիսկ ամենաթանկարժեք միջամտությունները կատարվում են անվճար:

-Շփվելով երիտասարդ կադրերի հետ՝ ի՞նչ եք մտածում մեր  առողջապահության համակարգի վաղվա օրվա մասին:

- Վստահորեն կարող եմ ասել, որ մեր բաժանմունքում աշխատող բոլոր երիտասարդ կադրերը վերապատրաստված են եվրոպական եւ ամերիկյան լավագույն կլինիկաներում, ինչի շնորհիվ մենք աշխատում ենք եվրոպական ու ամերիկյան ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Օրինակ, վերփորոքային տախկարդիաների բուժման եվրոպական ցուցանիշը 95-98 տոկոս է, իսկ մեզ մոտ այն 99 տոկոսից ավելի է, իսկ դա վկայում է մեր կադրերի վերապատրաստվածության բարձր մակարդակի մասին:

-Հիվանդությունները բուժելն ավելի դժվար է, քան դրանք կանխարգելելը: Պետական կանխարգելիչ ի՞նչ ծրագրեր են իրականացվում, եւ Դուք՝ որպես բժիշկ, ինչպիսի՞ն եք տեսնում այդ ուղղությամբ պետության հետ համագործակցությունը:

-Դժբախտաբար այս օրերին կանխարգելիչ ծրագիր միայն ծխելու ուղղությամբ է տարվում, բայց մենք կցանկանայինք, որպեսզի ավելի լուրջ մոտեցում ցուցաբերվեր կանխարգելիչ ծրագրերին: Պետք է նշեմ, որ բազմիցս բաց նամակներով եւ անձամբ դիմել եմ մեր նախարարներին,  գրել հոդվածներ թերթերում, վերջերս դիմել եմ նաեւ նորանշանակ վարչապետին եւ առողջապահության նախարարին: Մասնավորապես գրել եմ, որ այլեւս հնարավոր չէ այսպես շարունակել, որ կարեւորագույն խնդիրը մեր բժշկության համակարգում ոչ թե սակագին իջեցնելն է, այլ ամբողջ բնակչությանը անվճար բուժօգնությամբ ապահովելը: Իմ կարծիքով ամենալավ տարբերակներից մեկը տոտալ ապահովագրությունն է: Այսօր շատ է խոսվում սակագների իջեցման մասին, որը, իմ կարծիքով, յուրատեսակ փակուղի է մեզ համար: Մեզ բերում են  Վրաստանի օրինակը, որ այնտեղ գները ցածր են, եւ մեր հիվանդները բուժման նպատակով սկսել են գնալ այնտեղ: Ընդ որում, չնայած գներն այնտեղ ցածր են, սակայն այդ երկրից նույնպես հիվանդներ են մեզ մոտ գալիս բուժման նպատակով: Ինձ թվում է՝ պետք է լինի կառավության կողմից աջակցվող ծրագիր, իսկ բժիշկները կարող են իջեցնել գները հիմնականում իրենց բարի կամքով, իրենց եկամուտների հաշվին: Բայց դա բերում է փակուղու, որովհետեւ կան վիրահատություններ, որոնք շատ թանկ արժեն, ինչպես, օրինակ, աորտալ փականի փոխարինումը, որն այսօր արժե 25 հազար եվրո: Պարզից էլ պարզ է, որ հասարակ մահկանացուների համար դա հասանելի չի կարող լինել: Այսօր այդ վիրահատությունը Հայաստանում երեւի ընդամենը մեկ-երկու անգամ է իրականացվել: Մի խոսքով՝ մենք պետք է շուտափույթ ներդնենք տոտալ ապահովագրության համակարգը:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հանրությանը:

-Մեր հասարակությանը կմաղթեմ համերաշխություն, համախմբվածություն: Շատ մեծ հույս ունեմ, որ մեր կառավարության կողմից համապատասխան աջակցություն կլինի, եւ Հայաստանում վերջապես առողջապահությունը կդառնա անվճար: Չէ՞ որ ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ մեր երկրում Սահմանադրությունը պարտավոր է առաջնահերթ պահպանել մարդու առողջությունը եւ կյանքը: Եղեք առողջ, գնահատեք ամենամեծ պարգեւը` կյանքը: 

1983-1993թթ. սովորել եւ ավարտել է Ասքանազ Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ՝ բուժական ֆակուլտետ:

1999թ. ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը, եւ նույն թվականին ընդունվել կլինիկական օրդինատուրա՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ, /N 1 վիրաբուժական հիվանդությունների ամբիոն, <Էրեբունի> բժշկական կենտրոնում/:

2002թ. ավարտել է կլինիկական օրդինատուրան և ստացել ընդհանուր վիարաբույժ մասնագիտությունը:

2002թ. վերապատրաստվել է  էնդոսկոպիա մասնագիտությամբ:

2002թ դեկտեմբեր ամսից աշխատում է <Նաիրի> բժշկական կենտրոնում, որպես վիրաբույժ էնդոսկոպիստ:

2004թ պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի կոչում: Աշխատանքային տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ միջազգային կոնֆերանսների, մաստեր կլասների (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Վրաստան):  Անդամակցում է հայկական վիրաբուժական ասոցիացիային, Հայաստանի և  Վրաստանի էնդոսկոպիկ ասոցիացիաներին: Հանդիսանում է 11 գիտական աշխատանքի հեղինակ և մոտ 20 աշխատանքների համահեղինակ:

2017 թ. Համազգային վստահության կողմից շնորհվել է <տարվա լավագույն բժիշկ>, /վիրաբուժական էնդոսկոպիա մասնագիտությամբ/: Առ այսօր աշխատում է <Նաիրի> բժշկական կենտրոնում, ղեկավարում է էնդոսկոպիկ ծառայությունը:

Ամուսնացած  է, ունի երեք որդի:

Մասնագիտություն-Գինեկոլոգ
 

«Շենգավիթ» ԲԿ բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ

Մանկաբարձական բաժնի վարիչ

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր