Շատ հաճախ առօրյա կյանքում հանդիպում ենք այնպիսի իրավիճակների, որոնք զանազան պատճառների ու տարբեր հանգամանքների հետևանքով կարող են դրսևորվել վախի, տագնապի, ընդհանուր թուլության, դեպրեսիվ վիճակի, տրամադրության անկման, քնի խանգարման ձևով: Այն դեպքում, երբ այս ամենը տևում է մոտ երկու շաբաթ և ավելի, կարելի է դիմել բժշկի օգնության:
Մարդը դիմում է տարբեր բժիշկների, որոնք կա՛մ առանձնապես ոչինչ չեն հայտնաբերում, կա՛մ հայտնաբերածը չի համապատասխանում հիվանդի գանգատներին, ուստի շատ դեպքերում առաջնային օղակի մասնագետները խորհուրդ են տալիս այցելել հոգեբանի կամ հոգեբույժի:
Եթե Ձեզ անհանգստացնում են վերոնշյալ խնդիրները, կարող եք դիմել «Magnus» կենտրոն:
Այն հիմնադրվել է 2019 թվականին մի խումբ մասնագետների կողմից՝ բ.գ.թ., դոցենտ Մ. Յ. Թադևոսյանի գլխավորությամբ:
«Magnus» կենտրոնի ստեղծման նպատակն է` մոդելավորել բժշկահոգեբանական համալիր մոտեցում այն մարդկանց նկատմամբ, որոնք օգնության կարիք ունեն, այսինքն` ունեն բուժման և վերականգնման կարիք:
«Magnus»-ը հնարավորություն է ընձեռում բուժական և վերականգնողական ծրագրերն իրականացնելու արտահիվանդանոցային պայմաններում, ինչի շնորհիվ բուժման ընթացքում հիվանդներն ապրում են բնականոն կյանքով:
Ի դեպ՝ «Magnus» կենտրոնում պացիենտները հնարավորություն ունեն ընտրելու բուժման տարբեր մեթոդներ:
Բուժման պրոցեսի արդյունավետությունն ապահովելու նպատակով հաճախ ներգրավվում են նաև պացիենտի ընտանիքի անդամները, քանի որ բուժման ընթացքը և ելքն ուղղակիորեն կախված են ընտանիքում ճիշտ փոխըմբռնումից և հաղորդակցությունից:
Բացի այդ, անհրաժեշտության դեպքում կենտրոնում հնարավորություն կա դիմելու նաև ընտանեկան բժշկի, մանկական հոգեբույժի և դեռահասների հոգեբանի օգնությանը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հիվանդի անձնական տվյալների գաղտնիությանը:
Խնդիրների դեպքում կարող եք զանգահարել +374 91 28- 44- 14 ,+374 77 -28 -44 -15 հասցե Բայրոնի 6
Additional Info
- Հասցե: Բայրոնի 6
- Հեռ․: +374 91 28-44-14,+374 77 -28 -44 -15