Բացառիկ վիրահատություն Հայաստանում. Արման Կարապետյանը կատարում է փոքր կոնքի օրգանների պրոլապսի ուղղում
Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես բժշկությունը զարգանում է մեծ հաջողությամբ՝ օրըստօրե կատարելագործելով տարբեր հիվանդությունների բուժման մեթոդներն ու եղանակները:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր երկրում արդեն կատարվում են փոքր կոնքի օրգանների պրոլապսի ուղղման բացառիկ վիրահատություններ:
Այսպես՝ արգանդի և հեշտոցի պատերի իջեցման վերականգնման նպատակով «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի Գինեկոլոգիական ծառայության ղեկավար, Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Արման Կարապետյանն էնդոսկոպիկ եղանակով իրականացնում է այնպիսի միջամտություն, ինչպիսիք են պեկտոպեքսիան, սակրովագինոպեքսիան պոլիպրոպիլենային ցանցի կիրառմամբ:
Այս վիրահատությունները համարվում են ամենաարդյունավետը նման պաթոլոգիաների դեպքում:
Սրանք փակ վիրահատություններ են, որոնց ընթացքը, ի տարբերություն բաց վիրահատությունների, շատ ավելի կարճ է, իսկ հետվիրահատական շրջանում հիվանդը ցավային համախտանիշ չի ունենում, ինչը բերում է նրա կյանքի որակի բարձրացմանը:
Եթե ունեք համապատասխան գանգատներ, համարձակ դիմեք Հայաստանում նման վիրահատություններն իրականություն դարձնող և դրանց շնորհիվ բազմաթիվ կանանց կյանքի որակը դեպի լավը փոխելուն ուղղված հստակ քայլեր կատարող բանիմաց ու գրագետ բժիշկ Արման Կարապետյանին:
Բժշկին կարող եք այցելել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ +374 91-47-56-01
Additional Info
- Հասցե: «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»
- Հեռ․: +374 91-47-56-01