Արթուր Կիմի Շուքուրյան
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Կիմի Շուքուրյանը ճանաչված գիտնական է քիթ-կոկորդ-ականջաբանության բնագավառում: Նա 1973-79թթ. սովորել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում, որն ավարտել է գերազանցությամբ:
1979-81թթ. Ա. Շուքուրյանը ուսանել է Մոսկվայի առաջին պետական բժշկական ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում: 1981-84թթ. ավարտել է ասպիրանտուրան Երևանի պետական բժշկական համալսարանում, որից հետո պաշտպանել է թեկնածուական թեզ <Քրոնիկ տոնզիլիտների տարբեր տեսակի կլինիկոիմունոլոգիական զուգահեռներ> թեմայով Մոսկվայի առաջին պետական բժշկական ինստիտուտում:
Պրոֆ. Ա. Շուքուրյանը 1984թ. առ այսօր աշխատում է ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնում նախ որպես կրտսեր, ապա ավագ գիտաշխատող, հետագայում ասիստենտ, դոցենտ և պրոֆեսոր: 1996-2002թթ. հանդիսացել է ԵՊԲՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր: Սկսած 2008-ից վարում է ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնը:
Պրոֆ. Ա. Շուքուրյանը 1992-ից համատեղությամբ աշխատում է <Էրեբունի բժշկական կենտրոնում>` որպես քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ:
2000թ-ին պրոֆեսոր Ա. Կ. Շուքուրյանը ԵՊԲՀ-ի մասնագիտացված խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն <Կոնդուկտիվ ծանրալսության վիրաբուժական ռեաբիլիտացիա> թեմայով: 2001թ. ԲՈՀ-ի կողմից ստացել է պրոֆեսորի կոչում:
Իր գիտական և բժշկական գործունեությունը Ա.Կ.Շուքուրյանը ծավալել է համագործակցելով համաշխարհային տարբեր բժշկական կենտրոնների մասնագետների հետ, բազմիցս վերապատրաստվել է տարբերբ ժշկական կենտրոններում, մասնավորապես Գերմանիայի Դաշնության Մյունխենի, Քիլի, Շտուտգարտի, Ֆրայբուրգիքիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկաներում, պարբերաբար Փարիզի Արմանդ Տրուսոյիքիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկայում, House Ear և Լոս-Անջելեսի USLA համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկական կենտրոնում, Նյու-ՅորքիԿորնելի և Կոլումբիայի համալսարանների քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկական կենտրոններում (Fullbright grant): Մասնակցել է Կորնելի հայտնի սեմինարին քիթ-կոկորդ-ականջաբանության բնագավառում Զալցբուրգում (Ավստրիա): Զեկուցումներով հանդես է եկել տարբեր երկրներում կայացած օտոլարինգոլոգների համաշխարհային կոնգրեսներում (IFOS, EUFOS, EAORL, HNS):
2004թ.պրոֆ. Ա.Շուքուրյանի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ առաջին անգամ Հայաստանում սկսվել է խխունջային բազմականալներ պատվաստման ծրագիրը, իսկ 2008-ից ներդրվել է նորածինների և մինչև մեկ տարեկան երեխաների աուդիոլոգիական սկրինինգի ծրագիրը:
Պրոֆ. Ա.Կ. Շուքուրյանը հրատարակել է ավելի քան 200 գիտական աշխատանք,որոնցից 60-ից ավելին տպագրվել են արտերկրում, այդ թվում 1 մենագրություն, 3 մեթոդական ձեռնարկ: 2014թ. լույս է տեսել նաև ուսանողների, կլինիկական օրդինատորների և բժիշկների համար նախատեսված դասագիրք:
Պրոֆ. Ա.Կ. Շուքուրյանը հիմնել է գիտական դպրոց` ճանաչում գտած ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 14 թեկնածուական թեզ, ներկայումս պատրաստվում են 2 դոկտորական ատենախոսություններ:
Պրոֆ. Ա.Կ.Շուքուրյանի ղեկավարությամբ` ԼՕՌ ամբիոնում իրականացվում են, ինչպե սսուր, այնպես էլ քրոնիկակական ԼՕՌ հիվանդութունների բուժումը` բարձր արդյունավետությամբ և ժամանակակից մեթոդների կիրառմամբ, վազոմոտոր և ալերգիկ ռինիտների, սինուսիտների ժամանակակից բուժում, սուր և քրոնիկական օտիտների բուժում` հաշվի առնելով տիմպանոմետրիայի արդյունքները, լսողական անցուղու անցանելիության տեստերը, աուդիոմետրիայի գիտականանորեն հիմնավորված տվյալները: Լայնորեն կիրառվում է քրոնիկական տոնզիլիտների ոչ վիրահատական բուժման մեթոդը: Նա մեծ ներդրում ունի Հայաստանում կլինիկական աուդիոլոգիայում ժամանակակից մեթոդներին երդրման և կիրառման բնագավառում:
Պրոֆ. Ա.Կ. Շուքուրյանը Օտորինոլար ինգոլոգների հայկական միության, ինչպես նաև Օտորինոլար ինգոլոգների, գլխի և պարանոցի վիրաբուժության Միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահն է, Ռուսաստանի բնականգիտությունների ակադեմիայի և Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի, ինչպես նաև <Օտորինոլար ինգոլոգիական Լրատու> ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է:
Նրա կողմից կազմակերպվել և անց են կացվել 9 ազգային կոնգրես, 5 միջազգային համաժողով և 21 հանրապետական դպրոց-սեմինարներ բժիշկ-օտորինոլար ինգոլոգների համար, 6 հանրապետական կոնֆերանս շարունակական կրթական ծրագրերի որակավորում ստացող բժիշկների համար:
Վերջին տարիներին իր կողմից ղեկավարվող ամբիոնում և կլինիկայում պատրաստվել է ավելի քան 200 մասնագետ:
Պրոֆ. Ա.Կ. Շուքուրյանը ՀՀ առողջապահության նախարարության և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբանն է:
2001թ.արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին բժշկագիտության բնագավառում, իսկ 2004թ.`վաստակավոր բժշկի կոչմանը: 2016թ. պարգևատրվել է Մխիթար Հերացու անվան շքանշանով: