Գագիկ Ջիլավյան
Կրթություն
1979 ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը կարմիր դիպլոմով
1979-1981 անցել է կլինիկական օրդինատուրա Սանտ Պետերբուրգում ուռուցքաբանության Ն.Ն. Պետրովի անվան գիտահետազոտական ինստիտուտում
Մասնագիտական գործունեություն
Վ.Ա. Ֆանարջյանի անվ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոգինեկոլոգիայի բաժնի ղեկավար
Վերապատրաստումներ
1984 պաշտպանել է ատենախոսությունը Սանտ Պետերբուրգում, «Ձվարանների սերոզ ցիստադենոկարցինոմանների ռեցիդիվների բուժում»
2002 Երևանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Վերտհայմի վիրահատությունից հետո բարդությունների պրոֆիլակտիկան և բուժումը արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդների մոտ»
Հմուտ վիրաբույժ, տիրապետում է բոլոր օպերատիվ միջամտությունների մեթոդներին, որոնք ընդունված են ժամանակակից ուռուցքաբանությունում
Գիտական աշխատանքներ
Հեղինակ է ավելի քան 80 գիտական աշխատանքների և մի շարք առաջարկությունների քաղցկեղով հիվանդների բուժման ընթացքում վիրաբուժական միջամտության վերաբերյալ
Գիտական հետաքրքրությունների շրջանակում են արգանդի վզիկի քաղցկեղով, արգանդի մարմնի, ձվարանների քաղցկեղի, վուլվայի և տրոֆոբլաստիկ հիվանդություններով հիվանդների բուժման օպտիմիզացումը և պրոֆիլակտիկան
Հասարակական գործունեություն
Հանդիսանում է մի շարք ատենախոսական թեմաների գիտական ղեկավար
Հանդիսանում է ՀՀ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի անդամ, Գիտական բժշկական խորհրդի անդամ «Ուռուցքաբանություն և ռադիոլոգիա» մասնագիտացմամբ: