Մուշեղ Միսակի Միրիջանյան
- Հասցե: Աբովյան փ., շ. 60, 0025, Երևան, Հայաստան Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչ
- Հեռ․: +37491 25 57 57 +37493 25 57 57
- Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Բժշկական գիտությունների դոկտոր
Կոչում Պրոֆեսոր
Վիրաբույժ (ընդհանուր)
Կենսագրություն
Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, բ․գ․դ պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը ծնվել է 1956թ․ Երևանում։1979թ․ գերազանց ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։Շուրջ 30 տարի աշխատում է որպես վիրաբույժ և իրականացնում է գիտամանկավարժական գործունեություն՝ անցնելով հետևյալ աշխատանքային ուղին․ 1979-1981թթ․ ինտերնատուրա, ապա կլինիկական օրդինատուրա Մալաթիա Բ/ Կ -ում։1981-83 թթ․ աշխատել է ք․Քաջարանի հիվանդանոցում որպես վիրաբույժ 1983 -1986 թթ․ ք․Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ինստիտուտի օպերատիվ վիրաբուժության ամբիոնի նպատակային ասպիրանտ,1986թ․ ք․Մոսկվայում պաշպանել է թեկնածուական թեզ։1987-90թթ․ պետական բժշկական ինստիտուտի օպերատիվ վիրաբուժության անբիոնի ասիստենտ,1990 թ․ նույն ինստիտուտի վիրաբուժության թիվ 1 անբիոնի ասիստենտ,ի անբիոնի դոցենտ, առ այսոր նույն անբիոնի պրոֆեսոր, ամբիոնի վարիչ,միաժամանակ 1997թ․-ից Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավարն է։1993-1994թթ․ բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2001-2010 թթ․ բուժական ֆակուլտետի դեկան։1997 թ պաշպանել է դոկտորական թեզն և 2004 թվականին ՀՀ ԲՈՀ- ի կողմից նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1999 թ․ հուլիսին ընտրվել է վիրաբուժական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։
Պրոֆեսոր Մ. Միրիջանյանը եղել է ՀՀ Ան-ության ընդհանուր վիրաբուժության լիցենզավորման հանձնաժողովի քարտուղար, ինչպես նաեւ Հայաստանի վիրոբույժների ասացացիայի անդամ, վերահսկիչ հանձնաժողովի նախագահ: 2008-2012թթ. եղել է ՀՀ ԲՈՀ-ի պաշտպանական մասնագիտական 027` <<Վիրաբուժություն>> խորհրդի նախագահ: 2015թ.- դեկտեմբերի 4-ին ըն տրվել է վիրբույժների հայկական ասոցացիայի նախագա:
2016թ. հոկտեմբերին Մ. Մ. Միրիջանյանը ընտրվել է ՌԴ ԳԱ արտասահմանյան անդամ:
Պարգերներ`
10.10.2000թ.-ԵՊԲՀ-ի կողմից շնրհվել է համալսրանի << Ոսկե մեդալ>> ԵՊԲՀ-ի հիմնադրման 70-ամյակի առթիվ` երկրամյան անբասիր գիտամանկավարժական եւ վարչական աշխատանքի համար:
16.06.2002թ.- ՀՀ ԱՆ-ի կողմից պարգեւատրվել է պատվոգրով` առողջապահական համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողույունների համար:
03.10.2005թ.-ՀՀ ԿԳՆ կողմից ստացել շնորհակալագիր` ԵՊԲՀ-ի հիմնադրման 75-ամյակի եւ գիտության ու կրթության ոլորտում ներդրված ավանդր համար, հր. Թիվ 519-Ա:
07.10.2010թ.-ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել է Մխիթար Հերացու մեդալով կրթույան եւ գիտուփյան բնագավառներում ներդրված նշանակալի ավանդի համար, վկ. 000130, ՆՀ-245-Ա:
10.10.2010թ.-ԵՊԲՀ-ի կողմից շնորհվել է ԵՊԲՀ-ի հոբելյանական <<Ոսկե կրծքանշան>> համալսրան ին անգնահատելի աջակցություն ցուցաբերելու եւ կրթության, գիտության, բժշկության բնագավառներում անբասիր գործունեություն իրականացնելու համար, գր. ….110:
18.11.2011թ.- ԵՊԲՀ-ի կողմից պարգեւատրվել է ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի ոսկե մեդալով 035` ղարաբաղյան պատերազմում բուժգնության եւ ՀՀ զինված ուժերում բուժծառայության կազմակերպկման, վիրավորների բուժման գործում ունեցած մեծ ավանդի համար ռքազմական բժշկի օրվա առիթվ, գր, N8/10:
28.01.2012թ.-Ղարաբղյան պատերազմի վերտերանների միության կողմից ստացել է պատվոգիր ՀՀ բան ակի 20-ամյակ կապակցությամբ` Հայրենիքին մատութցած ծառայությունների համար:
20.06.2013թ.-<<Տարվա լավագույն բժշիկ>> եւ <<Տարվա լավագույն բուժհիմնարկ>> <<Հուսո Աստղ>> մրցանակաբաշխությանը արժանացել է <<Տարվա լավագույն ընդհանուր վիրաբույժ>> անվանակոչմանը:
21.03.2014թ.-ՊՆ-ի կողմից պարգեւատրվել է պատվոգրով` ՀՀ ԶՈՒ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի կազմավորման 20-րդ տարելիցի կապակցությամբ, հր. 272:
04.06.2014թ.-ՊՆ-ի կողմից պարգեւատրվել է Մարշալ Հ. Ք. Բաղրամյանի անվան մեդալով N622:
17.09.2014թ.-ՀՀ նախագահի կողմից շնորհվել է Հայաստանբի Հանրապետության վաստակավոր բժկի պատվավոր կոչում կրծքանշանով` 037, ՆՀ-431-Ա:
Մասկացել է`
04-11 մ այիս 1998թ. 2nd Journeys Medical at Dentaires Franco-Armenian in Yerevan, ստացել է հավաստագիր:
07-11 սեպտեմբեր 1998թ. International Conference For The Third And Fourth Age, ստացել է հավաստագիր:
01-03 հոկտեմբեր 2003թ.-Համահայկական Միջազգային կոնգրես, ստացել է հավաստագիր:
19-21 մայիս 2004թ. Of particicipation kwnfe8ans, ստացել է հավաստագիր:
09-12 հունիս 2005թ. 3 nd International Conference For The Third And Fourth Age, ստացել է հավաստագիր:
01-03 հոկտեմբեր 2008թ. International Surgical Conference, ստացել է հավաստագիր:
06-08 հոկտոմբեր 2010թ. International congress dedicated to the 90 nd Anniversay of YSMU foundation, ստացել հավաստագիր:
07-09 հուլիս 2011թ.-Հայաստանի 3-րդ Միջազգային բժշկական Համագումար, ստացել է հավաստագիր:
06-07 հունիս 2013թ. Российско-Армянская научно-практическая квнференция, ստացել է հավաստագիր:
03-05 հոկտեմբեր 2013թ.-Մեծահասակների Վիրաբուժության Միջազգային կոնգրես, ստացել է հավաստագիր:
11 հուլիս 2018թ. <<Georgian Association of Surgeons>> կոնֆերանսին, ստացել է հավաստագիր:
26-28 սեպտեմբերի 2018թ.-Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողով, Վիրաբույժների հայկական ասոցացիայի 4-րդ հնգամյա վեհաժողով, Ռեզիդենտների եւ ասպիրատների եվրոպական 3-րդ համաժողով, ստացել է հավաստագիր:
03.07.2019.թ IHC Armenia 2019, << Comprehensive Hernia & Abdominal Wall Reconstrucion Course>> կոնֆերանս, ստացել է հավաստագիր:
12-13 ապրիլ 2019. Ցավի ակադեմիա N3 կոնֆերանս, ստացել է հավաստագիր:
Պրոֆեսոր Մ. Միրիջանյանն ունի շուրջ 150 եւ ավել տպարված աշխատանքներ, 10 ռացիոնալիզատորական առաջարկներ, 5 հեղինակային վկայական ներ, 1 մեն ագրություն < <Հրազեն ային վնասվածքների ռենտգենոգրաֆիական ատլաս>>: Նրա ղեկավարությամբ պատշպանվել են 3 դոկտորական եւ 7 թեկնաշուական թեզեր: Պրոֆեսոր Մ. Միրիջանյանի գիտական գործունեությունը նվիրված է որովայնի խոռոչի օրգանների վեիրաբուժական հիվանդությունների եւ նրանց բարդությոեւնների կանխարգելմանը եւ բուժմանը, ինչպես նաեւ վիրաբուժական հիվանդությունների ժամանակ էնդոտոքսիկոզի զարգացման մեխանիզմներին: Նրա կատարած գիտահետազոտական աշխատանքների արդյունքում առաջին անգամ բացաայտվել է էնդոտոքսիկոզի դերը խոցային հիվանդության բարդությունների զարգացման մեջ եւ մշակվել են նոր մեթոդներ նրանց կանխարգելման եւ բուժման համար: Նշված հետազոտությունների ներդմամբ զգալիորեն բարելավվել են խոցային հիվանդությման եւ նրա բարդությունների վիրահատական բուժման արդյունքները, նվազեցնելով մահացությունը: Որովայնի ճողվածքների նոր վիրահատկան մեթոդների մշակմամբ եւ ներդրումով նվազել են ճողվածքների հետվիրահատակա ն բարդությունները:
Image Gallery
https://bestgroup.am/%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%A2%D5%AA%D5%AB%D5%B7%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%C2%AD/752-%D5%B4-%D5%B4%D5%AB%D6%80%D5%AB%D5%BB%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6#sigProId651fffa472