Էսթինգ ՍՊԸ
- Տնօրեն: Գրենիկ Հակոբյան
- Հասցե: ՀՀ, ք. Երևան, Ահարոնյան 12
- Կայք: www.esting.am
- Հեռ․: +374-289295, +374-235230, +374-294010, +374-241020
- Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Մենք աշխատում ենք հայկական շուկայում 1997թ-ից, նախկինում ունենալով Մոսկվայում գործարարությամբ զբաղվելու 6 տարվա փորձ (1991-1997): ՀՀ-ում “Էսթինգ” ՍՊԸ-ն զբաղվում է եվրոպական երկրներից բարձորակ ապրանքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով (կոսմետիկա, կենցաղային քիմիա և սննդամթերք):
Ներկայումս մեր կազմակերպությունում աշխատում են 80-ից ավել մարդ`ամենատարբեր մասնագիտություններով`սկսած վարորդ-առաքիչներից մինչև վաճառքի պատասխանատուներ և մենեջերներ: Մենք շարունակական աշխատանք ենք տանում նրանց մասնագիտական որակի բարձրացման ուղղությամբ:
Հայաստանում մեր ընկերությունը հանդիսանում է այնպիսի հայտնի համաշխարհային ֆիրմաների միակ պաշտոնական ներկայացուցիչը, ինչպիսիք են`
- Beierdorf (Գերմանիա) - Նիվեա կոսմետիկա
- Ahmad Tea Ltd. (Անգլիա) - Ահմադ թեյ
- Eskes Granini France SNC (Ֆրանսիա) - Գրանինի հյութեր
- EUROLIVA, SA (Իսպանիա) - Կրեսպո ձիթապտուղ
- GlaxoSmithKline Consumer Healthcare (Մեծ Բրիտանիա) - Աքվաֆրեշ ատամի մածուկ, ատամի խոզանակ
- Arnest (Ռուսաստան) – Պրելեստ, Պրելեստ պրոֆեսիոնալ կոսմետիկա, Դիխլոֆոս, Ուբոյնայա Սիլա, Պիկնիկ միջատասպան միջոցներ, Դիվիդիկ կոշիկի խնամք, Լիռա, Լանա անտիստատիկ միջոցներ
- VARTA Consumer (Գերմանիա) – Վարտա մարտկոցներ, լիցքավորման սարքեր
- Maxell Ltd. (Ճապոնիա) – Մսքսել CD, DVD սկավառակներ, մարտկոցներ, ականջակալներ
Մենք մշտապես հետևում ենք ներքին շուկայում տեղի ունեցող փոփոխություններին և համապատասխանաբար արձագանքում:
Կազմակերպության աշխատակիցները մշտապես մասնակցում են Եվրոպական երկրերում անցկացվող տարբեր միջազգային ցուցահանդեսների` համագործակցության համար նոր գործընկերներ որոնելու նպատակով:
Մենք կողմնակից ենք արդար, երկարատև և փոխշահավետ համագործակցության:
Image Gallery
https://bestgroup.am/%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/%D5%B6%D5%A5%D6%80%D5%B4%D5%B8%D6%82%D5%AE%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%C2%AD/308-%D5%A7%D5%BD%D5%A9%D5%AB%D5%B6%D5%A3-%D5%BD%D5%BA%D5%A8#sigProIdc4a5481a89