Հիմնելով «ՄԱՎԱՍ ԳՐՈՒՊ» ընկերությունը մեր առջև նպատակ էինք դրել ստեղծել մի կազմակերպություն, որն ունակ կլիներ մեկ ամբողջության մեջ ամփոփել գործունեության ողջ սպեկտրը՝ տեղական շուկայի զարգացումից մինչև արտահանում: Այսօր արդեն մենք խորապես համոզված ենք մեր ընտրության ճշգրտության մեջ և նպատակ ունենք ընդլայնել ու զարգացնել ոչ միայն գործունեության արդեն իսկ գոյություն ունեցող ոլորտները, այլև ձեռք բերել նորերը: Այսօր արդեն «ՄԱՎԱՍ ԳՐՈՒՊ» ընկերությունը վայելում է բարձր հեղինակություն, մշտապես աչքի է ընկնում խոստումնալից տնտեսական ցուցանիշներով և որ ամենակարևորն է զարգացման համար՝ վայելում է հաճախորդների վստահությունը:
Ներկայումս ՀՀ-ում «ՄԱՎԱՍ ԳՐՈՒՊ» ընկերությունը հանդիսանում է թարմ մրգի և բանջարեղենի խոշորագույն մատակարարներից մեկը: Ընկերությունը հանդիսանում է նաև բանջարեղեն արտադրող առաջատար տնտեսական միավոր:
Ներկայումս ՄԱՎԱՍ ԳՐՈՒՊՆ ունի խոշոր ջերմոցային համալիրներ ՀՀ-ում: Բոլոր ջերմոցային համալիրներն էլ զինված են գերժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք կատարելապես համապատասխանում են աշխարհում գործող միջազգային ստանդարտներին: Իրականացման ընթացիկ փուլում են գտնվում մի շարք խոշոր նախագծեր: Գոյության 9 տարիների ընթացքում ընկերությունը կարողացել է ամուր գործընկերային հարաբերություններ ստեղծել հայրենական և արտերկրյա առաջատար ընկերությունների հետ: Գյուղատնտեսական ապրանքների ստաբիլ և մշտական պլանային հաշվարկումները թույլ են տալիս պատշաճ կերպով բավարարել հաճախորդների պահանջները՝ դրանով իսկ նպաստելով վերջիններիս թվաքանակի աճին և շարունակական ավելացմանը: «ՄԱՎԱՍ ԳՐՈՒՊ» ընկերության հաջողության գրավականներից մեկն էլ հենց այն փաստն է, որ ընկերությունն անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ:
Ընկերության գնային քաղաքականությունը և ծառայությունների շրջանակն այնպես են ստեղծված, որ դրանց ճկունությունը թույլ է տալիս հասու լինել տարբեր խավի հաճախորդներին:
Այսպիսով «ՄԱՎԱՍ ԳՐՈՒՊ» ընկերության որդեգրած ռազմավարությունն ու գործելակերպի փիլիսոփայությունն ապահովում են դինամիկ աճ ու զարգացում: