Հիմնադրման տարի` 2005թ.
Հիմնադիր՝ Հարություն Քուշկյան
2014թ. «Նաիրի» բժշկական կենտրոնն սկսեց իր գործունեությունը՝ հիմնովին վերակառուցված և համալրված նոր սարքավորումներով: Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող ախտորոշման և բուժման բարձր որակի ապահովումն է: Շնորհիվ կենտրոնի համագործակցությանը ամբողջ աշխարհի լավագույն կլինիկաների և միջազգային ընկերությունների հետ՝ կենտրոնը շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները միջազգային չափանիշներով ախտորոշման և բուժման հարցում, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բազմապրոֆիլային բժշկական ծառայությունը:
Կենտրոնն առաջարկում է մեկտեղանի, երկտեղանի և լյուքս հիվանդասենյակներ՝ համալրված կենտրոնական թթվածնային մատակարարմամբ և օդափոխանակիչ համակարգով՝ ապահովելով պացիենտների համար ամբողջական խնամք և բժշկական ծառայություն: Հիվանդասենյակները կահավորված են ֆունկցիոնալ մահճակալներով, հեռուստացույցով, սառնարանով և հեռախոսով: Բուժքրոջ շտապ կանչի համակարգը նույնպես գործում է: Ինչպես նաև ներկայացված է ախտորոշիչ հետազոտությունների լայն սպեկտր՝ ներառյալ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան /ՄՌՏ/ և համակարգչային տոմոգրաֆիան /ՀՏ/, ռենգեն, գերձայնային, էնդոսկոպիկ հետազոտությունները, սիրտ-անոթային ֆունկցիոնալ ախտորոշումը, ինչպես նաև լաբորատոր անալիզներ:
Կենտրոնն առաջարկում ամբուլատոր ախտորոշիչ ծառայություններ հետևյալ ուղղություններով՝ թերապիա, կարդիոլոգիա, վնասվածքաբանություն, նեֆրոլոգիա, ալերգոլոգիա, էնդոկրինոլոգիա, գաստրոէնտորոլոգիա, նեվրոլոգիա, քիթ-կոկորդ-ականջ, ակնաբուժություն, գինեկոլոգիա, մանկաբուժություն, ուրոլոգիա և այլն:
«Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող ակնաբուժական կենտրոնը Մոսկվայի գիտահետազոտական ակնաբուժական կենտրոնի մասնաճյուղն է Հայաստանում և կարևոր դեր է խաղում կենտրոնի ակնաբուժական ծառայություններում: Կենտրոնը հագեցված է գերմանական, ամերիկյան, ճապոնական ժամանակակից բժշկական սարքավորումներով:
Ակնաբուժական բաժանմունքում գործում է նաև մանկական ակնաբուժության բաժանմունքը, որը ապահովում է 6-7 տարեկանից բարձր երեխաների ակնաբուժական հիվանդությունների բուժումը Ամբլիոկոր սարքավորումների կիրառմամբ: Ֆլյուորոմետրիայի շնորհիվ բաժանմունքում հնարավոր է ամենայն ճշգրտությամբ որոշել արյան հոսքի արագությունը աչքի ծիածանաթաղանթում, անոթային շերտում և տեսողական ներվում, ինչը հնարավորություն է տալիս որոշել գլաուկոմայի վաղ շրջանը և դրա բուժումը:
Կենտրոնի բժիշկները անցել են բարձր որակավորում, ակտիվորեն համագործակցում են և փորձի փոխանակում են կատարում Մոսկվայի գիտահետազոտական ակնաբուժական կենտրոնի առաջատար բժիշկների հետ:
Ուռուցքաբանության բաժանմունքը նույնպես հագեցած է նոր սերնդի անհրաժեշտ, ժամանակակից, ախտորոշիչ սարքավորումներով, դեղորայքներով և լաբորատորիայով: «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է քիմիոթերապիայի բաժանմունքը, որը հիմնադրել է ֆրանսահայ բժիշկ-բարեգործ Գևորգ Աբգարյանը: Քիմիոթերապիայի բաժանմունքն իր գործունեության մեջ կիրառում է ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող, չարորակ ուռուցքների դեղորայքային բուժման մեթոդներն ու սխեմաները:
«Նաիրի» բժշկական կենտրոնում բարձրակարգ վիրաբույժները իրականացնում են էքսպանսիվ վիրաբուժություն ուռուցքաբանության տարբեր բնագավառներում` օնկոգինեկոլոգիայում, մամոլոգիայում, որովայնային վիրաբուժության մեջ, ուրոլոգիայում, վնասվածքաբանության մեջ և այլն: Իրականացվում է այնպիսի ժամանակակից էնդոսկոպիկ վիրահատություն, ինչպես օրինակ՝ լապարասկոպիկ գինեկոէկտոմիան:
Կենտրոնում հատուկ տեղ է գրավում Ռադիոլոգիայի բաժանմունքը: «Նաիրի» ԲԿ-ում գործում է վերջին սերնդի հայտնագործությունը՝ 1.5 Tesla Siemens Avanto ՄՌՏ-ն մեծացված հաստատված պարամետրերով: Այդ սարքը կատարում է 0.9 մմ չափով հատում /շերտազատում/, ինչը հնարավորություն է տալիս կատարել ճշգրիտ ախտորոշում արատների զարգացման և բորբոքային փոփոխությունների ժամանակ: Դա հնարավորություն է տալիս հետազոտել ուղեղի, ողնաշարի, հենաշարժական ապարատի, հոդերի, որովայնի, կաթնագեղձերի և սիրտ-անոթային համակարգի տարբեր տեսակի հիվանդությունները և կատարել ճշգրիտ ախտորոշում: Սարքավորումն ունի մաքսիմալ հնարավորություն կատարել անգիոգրաֆիա և միելոգրաֆիա:
1.5 Tesla ՄՌՏ-ն դա մի սարք է՝ հիմնված բարձր տեխնոլոգիաների վրա, ինչը հնարավորություն է տալիս ստանալու պատկերի մաքսիմալ որակ և կատարել ճիշտ ախտորոշում:
Ռադիոլոգիայի բաժանմունքը հագեցված է երկու տարբեր սարքերով՝ Siemens MRI 0.35 և 1.5 Tesla, 64 շերտերով, Siemens ՀՏ, ռենգեն ապարատ:
Siemens Iconos R100, Siemens new generation գերձայնային սարքավորումներ Siemens-ից և միակը Հայաստանում՝ Siemens Acuson S3000 և Siemens Acuson CS2000: Կենտրոնը նաև հագեցված է Echosense Fbroscan 502 /Ֆրանսիա/ սարքավորումով, որը հնարավորություն ունի վաղ շրջանում առանց բիոպսիայի ախտորոշել ցիրոզը:
Վիրաբուժական սպասարկումը «Նաիրի» բժշկական կենտրոնում նույնպես համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այսօր կլինիկայում վիրահատությունների հիմնական մասը իրականացվում են էնդոսկոպիկ մեթոդով, ինչը երաշխավորում է մինիմալ վտանգ պացիենտի համար և շուտափույթ վերականգնում: Նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների շնորհիվ իրականացվում են լապարասկոպիկ գինեկոէկտոմիա, կերակրափողի ճողվածքի լապարասկոպիկ վիրաբուժություն, բարիատրիկ վիրահատություններ` ճարպակալության բուժման ժամանակակից մեթոդներ, ստամոքսի լապարասկոպիկ կապում և այլն:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բաժիններ և կլինիկաներ
Պոլիկլինիկա
Ախտորոշման կլինիկա
Թերապևտիկ կլինիկա
Վիրաբուժության կլինիկա
Անհետաձգելի բժշկական օգնության կլինիկա
Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կլինիկա
Օֆթալմոլոգիական կլինիկա
Օրթոպեդիկ ուռուցքաբանության և ոսկրի պաթոլոգիայի կլինիկա
Կոքսակլինիկա
Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
Էնդոսկոպիկ կլինիկա
Նեյրովիրաբուժության և ողնաշարի պաթոլոգիայի կլինիկա
Քիմիոթերապիայի կլինիկա
Ատամնաբուժական կլինիկա
Վիրաբուժական ծառայություններ
Թերապևտիկ ծառայություններ
Ուռուցքաբանական ծառայություններ
Ակնաբուժական ծառայություններ
Ատամնաբուժական ծառայություններ
Շնորհակալություն, որ ընտրել եք «Նաիրի» բժշկական կենտրոնը:
Մենք ցանկանում ենք, որ Ձեր ներկայությունը մեզ մոտ կարճատև լինի, իսկ առողջացումը՝ լիարժեք: