Lusine

Lusine

«Մեղուներ» լիցենզավորված մսուր-մանկապարտեզում իրականացվում է նախադպրոցական տարիքի երեխաների կրթություն, խնամք և դաստիարակություն:Այստեղ անցկացվում է նաև լրացուցիչ կրթական ծառայություններ (անգլերեն,ռուսերեն,պար ):Մեղուներում  տեղ են գտել ընդարձակ խմբասենյակներն ու դահլիճները, մուլտֆիլմեր դիտելու սրահն ու պարասրահը, 2 խոհանոցներն ու օժանդակ սենյակները: Իսկ բակում տեղակայված են 2 բացօթյա լողավազանն ու բնական կանաչով և ավազե ընդարձակ խաղահրապարակները: Երեխաներին տրվում է 5-6 անգամյա սնունդ: Մանկապարտեզն աշխատում է շաբաթը 6 օր` առավոտյան 08:00-ից մինչև երեկոյան 19:00-ն: «Մեղուներ»-ում աշխատում են միայն հմուտ մասնագետներ` տնօրեն Ֆլորա Ուդումյանի ղեկավարությամբ: 
Մանկապարտեզում վարձն ամսական 80 000 դրամ է, մսուրում (1-2 տարեկան երեխաներ)՝ 90 000 դրամ, կես օրը` համապատասխանաբար 50 000 և 60 000 դրամ: 
Հասցեն` Նորք Մարաշ 13 փողոց, 33 տուն: Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011(43)202023 հեռախոսահամարով:

Սիրով սպասում ենք

Առողջությունը ամենաթանկ  պարգևն է, որն ի վերուստ տրված է մարդուն, իսկ հավատը բժշկի հանդեպ` ամենաթանկարժեք դեղամիջոցը

Բժշկական կենտրոնները Հայաստանում մշտապես գտնվել և գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: Մեր զրուցակիցն է ՀՀ վաստակավոր բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար, ՀՀ առողջապահության և Երևան քաղաքի քիթ-կոկորդ-ականջաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր ԱՐԹՈՒՐ ՇՈՒՔՈՒՐՅԱՆԸ, ում հետ մեր զրույցը ծավալվեց քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։

- Պարո՛ն Շուքուրյան, բժշկի մասնագիտություն ընտրելը բավականին համարձակ և ռիսկային քայլ է: Ինչպե՞ս որոշեցիք գնալ այդ պատասխանատու քայլին:

- Այստեղ մի քանի գործոն է ազդեցություն ունեցել: Անչափ կարևորում եմ այն հանգամանքը, որ ծնվել եմ բժիշկների ընտանիքում, և դեռ փոքր տարիքից, կարելի է ասել, շնչել եմ բժշկական մթնոլորտում: Այսինքն` թե՛ որպես մարդ, թե՛ որպես մասնագետ իմ ձևավորման ժամանակ ծնողներս կողքիս էին: Եվ երբ նրանք արդեն, ցավոք, կողքիս չէին, կարողացա ինքնուրույն առաջ շարժվել, որովհետև հիմքն արդեն ամուր էր դրված: Այդ առումով բախտս բերել է, և այսօր, եթե հնարավորություն տրվել կրկին մասնագիտություն ընտել, միանշանակ իմ մասնագիտությունը կըտրեի` քիթ-կոկորդ-ականջաբան:

- Մի փոքր պատմեք Ձեր անցած ճանապարհի մասին:

- Երբ սկսեցի դպրոց հաճախել, ավելի հրապուրվեցի բժշկի մասնագիտությամբ և ձգտեցի խորացնել իմ հետաքրքրությունները, գիտելիքները: Եվ հենց այդ ժամանակ էլ բժշկական ինստիուտ ընդունվելու վերջնական որոշում կայացրեցի, բայց դեռ չէի կողմնորոշվել, թե կոնկրետ որ մասնագիտությունը պետք է ընտրեմ բժշկության բնագավառից:

Երևանի պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո մեկնեցի Մոսկվա, որտեղ հինգ տարի ուսումս շարունակեցի. երկու տարի մասնագիտացում` կլինիկական օրդինատուրա, երեք տարի` ասպիրանտուրա: Այնուհետև վերադարձա Հայաստան: Մասնագիտական փորձ ձեռք բերելու համար շատ եմ եղել տարբեր երկրներում, ամենաերկարատևը, թերևս, Գերմանիայի` Մյունխենի հայտնի կլինիկաներից մեկում՝ քիթ-կոկորդ-ականջաբանության հիվանդանոցում մասնագիտացումն էր, որի արդյունքում բավականաչափ մասնագիտական փորձ, տարբեր հմտություններ ձեռք բերեցի: Կարելի է առաձնացնել նաև Մոսկվայում ուսանած տարիները: Այդ ժամանակաշրջանը կյանքիս կարևորագույն էջերից է, որն իմ ձևավորման համար բավականին փորձ տվեց: Եվ հենց այնտեղից սկսվեց լսողության վերականգնողական վիրահատությունների ներդրումը Հայաստանում, որն առաջին անգամ մեզ մոտ իրականացվեց 1957 թվականին: Այդ վիրահատությունը Հայաստանում ներդրեց հայրս` հայտնի պրոֆեսոր Կիմ Շուքուրյանը, և հպարտությամբ կարող եմ ասել, որ հետագայում այդ ուղղությունն ավելի ու ավելի զարգացավ, և հիմա մենք կատարում ենք ամենաբարդ վիրահատություններից մեկը` խխունջային ներպատվաստումը, որն իրականացվում է միայն աշխարհի առաջատար կլինկաներում: Մենք շատ մեծ կապեր ունենք նաև Ֆրանսիայի հետ:

<Էրեբունի> բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը հիմնադրվել է 1992թ.` մեր հայրենակից պրոֆեսոր Եղիա Կարապետյանի օգնությամբ: Նա շատ հայտնի է Ֆրանսիայում որպես առաջատար մասնագետ և առաջինն էր, որ այդ երկրում ներդրեց մանկական հասակում խխունջային ներպատվաստումը: Կնքվեց եռակողմ պայմանագիր, ստեղծվեց բաժանմունքը, ընտրվեցին մասնագետներ՝ բաժնի վարիչ, բժիշկներ, քույրեր, որոնք հետագայում ստացան հատուկ մասնագիտացում: Նախաձեռնությունն ամբողջությամբ <Էրեբունի> բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Քուշկյանինն էր, ով ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ ստեղծեց ՅՈՒՄԱՖ /UMAF/ կազմակերպությունը՝ ֆրանսահայ բժիշկների միությունը: Ծառայությունը հիմնադրման օրվանից առ այսօր աշխատում է բուժման և ախտորոշման ժամանակակից մեթոդներով: Վերջին տարիներին մեր ծառայության գործունեությունը ծավալվում է լսողությունը վերականգնող վիրահատությունների ուղղությամբ, որոնց իրականացումը ոլորտի մասնագիտական նվաճումներից է: Նորից ասեմ, որ խխունջային ներպատվաստման վիրահատություններ կատարվում են աշխարհի առաջատար կլինիկաներում, որոնց մեջ ներգրավված է նաև ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնը: Այս վիրահատությունները հնարավորություն են տալիս վերականգնել ծանրալսությունն ու խլությունը:

Խխունջային ներպատվաստումը (կոխլեար իմպլանտացիան) ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնում ներդրվել է 2004 թվականից: Մեզ մոտ կատարվում է նաև նորածինների աուդիոլոգիական սկրինինգ, որի միջոցով կարողանում ենք նորածնային շրջանում բացահայտել լսողական խանգարումները: Խխունջային ներպատվաստման վիրահատությունները և նորածինների աուդիոլոգիական սկրինինգն իրականացվում են ԱՆ պետական ծրագրի շրջանակում: Մեր մասնագիտական և բժշկական սարքավորումների ժամանակակից հնարավորությունների շնորհիվ այսօր կարող ենք նորածնի ծննդյան առաջին իսկ օրերին ստուգել լսողությունն ու բացահայտել խնդիրները, ճիշտ ախտորոշում կատարել: Իսկ դա հնարավորություն է տալիս իրականացնել արդյունավետ բուժում: Սկրինինգի կարևորությունն այն է, որ թույլ չենք տալիս լսողական խնդիրը հատի քրոնիկական փուլի սահմանները, և հնարավորություն ենք ունենում բուժել այն հիվանդության սկզբնական փուլում կամ սուր վիճակում, որի պարագայում բուժումը նաև պակաս ծախսատար է: Ընդ որում, լսողական խնդիրների դեպքում ականջի մեջ խխունջային ներպատվաստումը նախատեսված է ամբողջ կյանքի համար, և համապատասխան սարքը տարիների ընթացքում երբեք չի փոխվում:

Այս տարի լռանում է մեր կլինկայի ստեղծման 25 տարին, և կարծում եմ`այդ տարիների ընթացքում բավականին արդյունավետ աշխատել ենք և շարունակում ենք աշխատել:

- Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում ներկայումս ո՞ր խնդիրներն են գերակա:

- Նույն խնդիրներն են, որոնք հատուկ են նաև այլ երկրների կլինիկաներին. դրանք լսողությունը վերականգնող վիրահատություններն են, ծանր հիվանդների հաշվառումը, նրանց թե՛ բուժական, թե՛ սարքերի առումով օգնության տրամադրումը: Մյուս խնդիրը ներքթային էդոսկոպիկ վիրահատությունն է, որը վերջերս բավականին զարգացավ Հայաստանում: Կարելի է նշել նաև կոկորդի, այսպես կոչվող, ներդիտակային վիրահատությունը:

Եվ ամենակարևորը, իհարկե, ուսուցումն է ու փորձը, որը ցանկանում ենք սիրով փոխանցել մեզ հաջորդող սերնդին՝ ուսանողներին, կլինիկական օրդինատորներին և մասնագիտացողներին, ինչն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի բազայի հիման վրա: Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր կլինիկաներում` <Աստղիկ>, <Արմենիա>, <Նաիրի> և <Արաբկիր> բժշկական կենտրոններում, համալսարանի կլինիկական համալիրում: Սերտ կապեր ունենք նաև Հայաստանի տարբեր մարզերի հետ, փորձում ենք համախմբվել. ամեն ամսվա վերջին երկուշաբթին հանդիպումներ ենք կազմակերպում:

-Ըստ Ձեզ, ԼՕՌ վիրաբուժությունն այսօր զարգացա՞ծ է մեր երկրում, և բոլոր հիվանդները կարո՞ղ են բուժվել հենց մեր երկրում:

- Մենք, ամեն դեպքում, փորձում ենք ներդնել բոլոր առաջատար տեխնոլոգիաների վիրահատության ձևերը: Ես չեմ կարող բացառել նաև, որ մեր նման մասնագիտական բուժում չի անցկացվում արտերկրում: Կան դեպքեր, երբ բացակայում են տարբեր բուժսարքավորումներ, և մեր գերխնդիրն է հասնել նրան, որ ամբողջական բուժումը կատարվի մեր երկրում:

–Ձեր խորհուրդը մեր ընթերցողներին:

- Կցանկանայի, որ մեր ազգը լիներ առողջ: Կոչ եմ անում, որ, ձևավորվան օրվանից սկսած, մտածեն իրենց առողջության մասին, առողջ ապրելակերպով ապրեն, սպորտով զբաղվեն, ունենան առողջ հայկական ընտանիք և հնարավորինս աջակցեն միմյանց: Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր հարատևման ու հաղթանակների ամենամեծ գրավականն է:

Հիմնադրմանտարի՝ ապրիլ 1997թ.
 
 
Համահիմնադիրներ` Ռիտա Պալյան, Հրանուշ Հակոբյան
Գործադիր տնօրեն՝ Խաչանուշ Հակոբյան 
 

 

Ֆեսբուքյան էջ՝ www.facebook.com/ArmenianAmericanWellnessCenter

 

 

Dr. Narine Gojabashyan – MD, Interventional Cardiologist, Head of the Interventional Department at ASTGHIK Medical Center; EAPCI training Director since 2015.       

Education and training

Dr. Narine Gojabashyan graduated from the Department of Cardiology of the Yerevan State Medical University after Mkhitar Heratsi, in 1994; and the Medical Residency of NORK-MARASH MEDICAL CENTER, in 1998. Dr. Narine Gojabashyan’s educational and professional development includes significant additional study and training programs, such as:

  • Medicine intern in clinical cardiology. Institue of Cardiology By L.Oganesyan, Yerevan,Armenia, 1994-1995
  • Fellowship in clinical and invasive cardiology NORK-MARASH MEDICAL CENTER, Yerevan Armenia, 1995-1999
  • Specialization of interventional cardiology. Centre Hospitaliere Privee Beaoregard. Centre Hospitaliere Privee Vert- Coteau, Marseille, France, 1999-2000
  • Coronary bifurcation stenting ‘Polyclinique du Parc Rambot  clinique privée, Ax en provance France, 2000
  • “Left main coronary artery stenting “ UNITE CARDIO - Vasculaire Centre Hospitaliere Privee Vert- Coteau ,Maseille, France; Cours director Marc Silvestri, 2001
  • “Radial approach for coronary interventions” Toulouse - Clinique Pasteur: Cours director Jean Fajadet, 2002
  • Carotid Syposium Advencing the treatment of carotid disease - European surgical institute in Hamburg – Norderstedt (Germany), 2006
  • European Bord For Accreditation in Cardiology – EBAC certificate: The  challenge of treating Bifurcation lesions,Best practice in Complex lesions” Cours directors Dr T.Lefevre and Dr. G.Stankovic, 2007
  • Professional fellowship “Workshop below The Knee Angioplasty technique” - department of radiology, faculty of Medicine at Charles University and University Hospital Hradec Kralove Czech Republic, 2014
  • 2016 Academia training session: Renal Denervation Ambassador Workshop Vienna, Austria

Medical practice and relevant professional experience

Dr. Narine Gojabashyan started her medical practice as a cardiologist at NORK-MARASH MEDICAL CENTER, in 1995. Later, in 1997, Dr. Gojabashyan continued her job in the same hospital, as Invasive and Interventional Cardiologist, from 1997 to 2003. She also worked in the EREBOUNI MEDICAL CENTER, during the years of 2003 - 2012, as an interventional cardiologist and the Head of the Interventional Department. Dr. Narine Gojabashyan became the Head of the Interventional Department of ASTGHIK Medical Center, in 2012. 

Dr. Narine Gojabashyan – MD, Interventional Cardiologist, Head of the Interventional Department at ASTGHIK Medical Center; EAPCI training Director since 2015.       

Education and training

Dr. Narine Gojabashyan graduated from the Department of Cardiology of the Yerevan State Medical University after Mkhitar Heratsi, in 1994; and the Medical Residency of NORK-MARASH MEDICAL CENTER, in 1998. Dr. Narine Gojabashyan’s educational and professional development includes significant additional study and training programs, such as:

  • Medicine intern in clinical cardiology. Institue of Cardiology By L.Oganesyan, Yerevan,Armenia, 1994-1995
  • Fellowship in clinical and invasive cardiology NORK-MARASH MEDICAL CENTER, Yerevan Armenia, 1995-1999
  • Specialization of interventional cardiology. Centre Hospitaliere Privee Beaoregard. Centre Hospitaliere Privee Vert- Coteau, Marseille, France, 1999-2000
  • Coronary bifurcation stenting ‘Polyclinique du Parc Rambot  clinique privée, Ax en provance France, 2000
  • “Left main coronary artery stenting “ UNITE CARDIO - Vasculaire Centre Hospitaliere Privee Vert- Coteau ,Maseille, France; Cours director Marc Silvestri, 2001
  • “Radial approach for coronary interventions” Toulouse - Clinique Pasteur: Cours director Jean Fajadet, 2002
  • Carotid Syposium Advencing the treatment of carotid disease - European surgical institute in Hamburg – Norderstedt (Germany), 2006
  • European Bord For Accreditation in Cardiology – EBAC certificate: The  challenge of treating Bifurcation lesions,Best practice in Complex lesions” Cours directors Dr T.Lefevre and Dr. G.Stankovic, 2007
  • Professional fellowship “Workshop below The Knee Angioplasty technique” - department of radiology, faculty of Medicine at Charles University and University Hospital Hradec Kralove Czech Republic, 2014
  • 2016 Academia training session: Renal Denervation Ambassador Workshop Vienna, Austria

Medical practice and relevant professional experience

Dr. Narine Gojabashyan started her medical practice as a cardiologist at NORK-MARASH MEDICAL CENTER, in 1995. Later, in 1997, Dr. Gojabashyan continued her job in the same hospital, as Invasive and Interventional Cardiologist, from 1997 to 2003. She also worked in the EREBOUNI MEDICAL CENTER, during the years of 2003 - 2012, as an interventional cardiologist and the Head of the Interventional Department. Dr. Narine Gojabashyan became the Head of the Interventional Department of ASTGHIK Medical Center, in 2012. v

 

 

Ծննդյան թիվը, վայրը 17 Օգոստոսի, 1967, Երևան

Ազգություն Հայ

Մասնագիտություն` Բժիշկ, Սրտաբան

ՆԵՐԿԱՅԻՍ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Գիտ. աշխատող և սրտաբան Սրտաբանության ինստիտւտ
Գործունեությունը՝ կոնսուլտացիա, էխոսրտագրություն (3D), ծանրաբեռնվածության էխոսրտագրություն, Հոլտեր սրտագրություն, ներկերակրափողային էխոսրտագրություն, էլեկկտրասրտագրություն, գիտական հետազոտություններ
Դասախոս Երևանի Պետական Բժշկական Համալսարան, հետբուհական կրթության սրտաբանության ամբիոն
Գիտ. խորհրդի անդամ ԲՈՀ-ի սրտաբանության գիտական խորհուրդ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1974 – 1984 N 83 միջնակարգ դպրոց (5/5)
1985 – 1991 Երևանի պետական բժշկական ինստիտուտ
Դիպլոմ գերազանցությամբ
1990 – 1992 Ընդհանուր սրտաբանության մասնագիտացում
ՀՀ ԱՆ Սրտաբանության ինստիտուտ, Երևան
1996, Հոկտեմբերի 1 – Դեկտեմբերի 24 Սրտաբանության մասնագիտացում
The College of Physicians and Surgeons at Columbia University, New York (սերտիֆիկացված է)
1997 – 1999 Բժշկական գիտությունների թեկնածու (գիտական աստիճանի հայցման հետազոտություն)
1999, Մայիս Սրտաբանության մասնագիտացում (Education and Training Program “Risk stratification and management of patients with acute chest pain: the role of chest pain units”. European Heart House, Սոֆիա Անտիպոլիս, Ֆրանսիա (սերտիֆիկացված է)
2002, Հունիս ՈՒլտրաձայնային սրտագրության մասնագիտացում “Essentials in Contrast Echocardiography and Myocardial Perfusion”, American Society of Diagnostic Medical Sonography (սերտիֆիկացված է)

Գրանտեր
1996 Հայաստանի օգնության ֆոնդ 
Սրտաբանության մասնագիտացում
The College of Physicians and Surgeons at Columbia University, New York
1999 Եվրոպական Սրտաբանության Ասոցիացիա
Սրտաբանության մասնագիտացում
“Risk stratification and management of patients with acute chest pain: the role of chest pain units”. European Heart House, Սոֆիա Անտիպոլիս, Ֆրանսիա
2003 MSD Inc. ԱՊՀ սրտաբանների համագումար, Սանկտ Պետերբուրգ ԹԵԶ
1999 Ձախ փորոքի կառուցվածկային և ֆունկցիոնալ չափանիշների դինամիկան առաջնային սուր տրանսմուրալ և ոչտրանսմուրալ ինֆարկտների ժամանակ
Բժշկական գիտությունների թեկնածու
2011 Սրտի խոռոչների վերաձևափոխման երկրաչափաֆունկցիոնալ հիմքը և նրա հետադարձ զարգացման հնարավորությունը վաղ և ուշ հետինֆարկտային շրջաններում
Բժշկական գիտությունների դոկտոր

ՊԱՏԵՆՏ
1999 Կորոնար զարկերակային հիվանդության ախտորոշման մեթոդ
Պատենտ N 796

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1998 - 2016 11 միջազգային սրտաբանական համագումարներ (սերտիֆիկացված) ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
(սկսած)
2000 Եվրոպական Սրտաբանների Ընկերություն
2001 Հայաստանի Սրտաբանների Ընկերություն
2015 Եվրոպական Սիրտանոթային Պատկերավորման Ընկերություն

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Լեզուների իմացություն Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն

 

ՏՊԱԳՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

98

«Նորք Մարաշ» ԲԿ, տնօրեն
 Կրթություն
 
1995-2001 Սամարայի Պետական Բժշկական Համալսարանի Բուժական Ֆակուլտետ
2001-2003 Սրտաբանություն, Ետդիպլոմային կրություն Սամարայի Պետական Բժշկական Համալսարանին կից
2004-2005 Ինտերվենցիոն Սրտաբանություն, "Նորք Մարաշ" Բժշկական Կենտրոն, Երևան
2005-2006 Ինտերվենցիոն Սրտաբանություն, Մարսել ք. Կլնիկական հիվանդանոց, Ֆրանսիա
 
Բժշկական պրակտիկա  
2001-2003 Կլինիկական օրդինատոր, Սամարայի Շրջանային Սրտաբանական Դիսպանսեր, ՌԴ
2003-2005 Սրտաբան, "Նորք Մարաշ" ԲԿ, Երևան
2005-2008 Սրտաբան, ինտերվեցիոնիստ ռենտգեն - կատետերիզացիայի լաբորատորիայում, "ԶՍԱԲԿ" Երևան
2008-2012 Սրտաբանության կլինիկայի ղեկավար, Արամյանց բկ
2012-ից Սրաբանության ստացիոնարի ղեկավար, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բժշկական կենտրոն
 
Մասնագիտական գործունեություն
Սրտաբանություն, ԷԳՍ, ԷխոՍԳ
Ինվազիվ Սրտաբանություն-Կորոնոգրաֆիա, կորոնար անգիոպլաստիկա
Սրտի խոռոչների ինվազիվ կատետերիզացում
Պերիֆերիկ անգիոգրաֆիա
Պերիֆերիկ անոթների ստենտավորում
Գիտական աշխատանքներ  
05.2007 Հայաստանի Սրտաբանների Ասոցիացիայի V գիտաժողով
11.2007 Սրտաբանների I Ֆրանսիա-հայկական միջազգային գիտաժողով: "Վաղ և ուշ տրոմբոզների դեպքերի ուսումնասիրումը դեղապատ ստենտով"
 

"Վաղ ռեվասկուլյարիզացիայի ներգործությունը ձախ փորոքիի կրճատման վրա"

Ասատուր Նիկոլայի Հովսեփյան-ակնաբույժ

 

 Կրթություն

1985 թ.-ին ավարտել է  Աբովյան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը, 1990-1996 թթ. սովորել և ավարտել է  ԵրՊԲՀ մանկաբուժական ֆակուլտետը:

1996-1999 թթ. սովորել է ԵրՊԲՀ-ի կլինիկական օրդինատուրայում «Աչքի հիվանդություններ» մասնագիտությամբ:

 

Աշխատանքային գործունեություն

1999-2002 թթ. աշխատել է նույն ամբիոնում որպես ավագ լաբորանտ, միաժամանակ` 1999 թ.-ից առ այսօր զուգահեռաբար աշխատում է Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքում որպես հերթապահ ակնավիրաբույժ:

2011 թ-ից նշանակվել է նույն կենտրոնի վիրասրահի վարիչ։

2003 թ.-ից առ այսօր ընդգրկված է «Հայկական ակնաբուժության նախագիծ» ԲՀ-ի «Լույս հայի աչքերին» ծրագրում որպես աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) ավագ ակնավիրաբույժ:

Ծրագրի շրջանակներում կատարել է  ավելի քան 15000 վիրահատություն: Նույն ծրագրով նախատեսվում է հիմնել 5 մարզային ակնաբուժական կենտրոն: Հանդիսանում է այդ աշխատանքների համակարգման պատասխանատուն:

Արդեն գործարկվել է այդ կենտրոններից երկուսը՝ Տավուշի մարզի համար` Իջևանում, եւ  Լոռու մարզի համար` Սպիտակում։

 

Պարգևատրումներ

ԵԿՄ-ի կողմից 21.01.2015 թ.-ին  արժանացել է «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալի` վերը նշված ծրագրի շրջանակներում բազմաթիվ զինծառայողների, զոհվածների ընտանիքների անդամների տեսողության վերկանգնման աշխատանքների համար:

 

Գիտական գործունեություն

Հետեւելով իր հոր` ինժեներ-գյուտարար Նիկոլայ Հովսեփյանի գործունեությանը, նրա հետ համահեղինակ է  հետևյալ գյուտերի.

1 <Ձայնային ազդանշանների  ընդունիչ>

ԽՍՀՄ հեղինակային  վկայական A.C.#1798751 SU,  08.10.1992.

  1. Շինության սեյսմո անվտանգ  հիմք
  2.   #2065905 RF, 27.08.1996
  3. Հիդրավլիկ փոխհամագործակցմամբ  ներքին  այրման   շարժիչ
  4. .#97106 AM, 10.03.1999թ. Հայպատենտիորոշում  #1075 արտոնագրի  գրանցման մասին.

Հեղինակ է նաև մի շարք մասնագիտական գյուտերի.

  • Ներակնայինոսպնյակ  -  Արտոնագիր RA N: 561, 18.02.97թ.
  • Օֆթալմոսկոպ  - Արտոնագիր RA N: 723, 07.07.97թ.
  • Դեվիատոմետր - Արտոնագիր RA N: 801, 18.07.97թ.
  • Իմպլանտացիոնունելի - Արտոնագիր RA N: 888, 04.05.2000թ.
  • Ներակնային ոսպնյակի սևեռման եղանակ - Արտոնագիր RA N: 2621, 31.03.2011թ.:
 

Երևանի հ.121 հիմնական դպրոցը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գողտրիկ մի անկյունում` Տիչինայի 2-րդ նրբանցքում, հիմնադրվել է 1961թ. `որպես հայկական միջնակարգ դպրոց։ Դպրոցի հիմնադիր տնօրեն է եղել Գրիգոր Սահակյանը։ 1979թ-ից մինչև 1990թ.գործել է որպես ռուսականդպրոց,իսկ 1990թ-ին դարձել է հայկական։ 1994 թ.-ից դպրոցը պատվով է կրում սփյուռքահայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Էդուարդ Բոյաջյանի անունը, որի կարգախոսն է եղել. <<Հող` եւ մարդիկ.հող` եւ հոգի.հող` եւ ամէ'ն բան…>>։ Դպրոցը հիմնադրման օրից աչքի է ընկել իր հմուտ մանկավարժներով և շրջանավարտներով, որոնք հետագայում դարձել են ճանաչված մասնագետներ գիտության և տնտեսության տարբեր ոլորտներում։ 

Ջոս ռեստորանային համալիրը, ինչպես միշտ, իր հյուրընկալ դռներն է բացում՝ առաջարկելով լիարժեք ժամանցի բոլոր պայմանները:

Էլվիս սրճարանում կարող եք վայելել ախորժելի ուտեստներ, որոնք, սկսած հացից, պատրաստվում են հենց տեղում: Այն հատկապես աչքի է ընկնում իր գնային ճկուն քաղաքականությամբ, ակցիաներով, իսկ մեծաքանակ պատվերների դեպքում մշտապես գործում են զեղչեր: Այս սրճարանը առաջարկում է լանչի լավագույն տարբերակը, որն իր մեջ ներառում է 1-ին, 2-րդ, 3-րդ ճաշատեսակներ ընդամենը 1800 դրամով: Հաճախորդները փաստում են նաև, որ այստեղ մատուցվում է քաղաքի լավագույն սուշին, ինչպես նաև լավագույն և էկոլոգիապես մաքուր սուրճը: Լանչի ժամին ավտոմեքենան կայանելու խնդիր ևս չի լինի, քանզի Ջոսն այն բացառիկ վայրերից է, որն  ունի անվճար ավտոկայանատեղի օրվա բոլոր ժամերին:

Իսկ ուրբաթ շաբաթ և կիրակի օրերին այստեղ կարող եք վայելել հետաքրքիր շոու ծրագրեր, լատինո պարեր և ակուստիկ համերգներ:

Ջոս ռեստորանը հատկապես հարմար է կորպորատիվ միջոցառումների, ծնունդների, ինչպես նաև հարսանիքների անցկացման համար, քանզի պարային կենդանի երաժշտությունը, որակյալ սնունդը և բարեհամբույր սպասարկումը անմոռանալի կդարձնեն Ձեր կյանքի ամենահիշարժան առիթները:

Ջոս ակումբում ամեն օր կազմակերպվում է շոու ծրագիր հայտնի աստղերի և պարային համույթների մասնակցությամբ: Ակումբը համալրված է լավագույնը հանդիսացող Funktion- one տեխնիկայով, որն էլ ապահովում է գերազանց ձայնային որակ:

 

Գիզա հյուրանոցային և ռեստորանային համալիրը ժամանակակից և բարձրակարգ համալիր է՝ տեղակայված Երևանի մերձակա Ձորաղբյուր ավանում:
Հանգիստ և էկոլոգիապես մաքուր այս վայր քաղաքի կենտրոնից կարելի է հասնել ընդամենը 10-15 րոպեում: 
Այստեղ ստեղծված են բոլոր հարմարությունները ինչպես գործարարների, այնպես էլ նրանց համար, ովքեր նախընտրում են հանգիստը և հարմարավետությունը` հեռու քաղաքային թոհուբոհից:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր