Lusine

Lusine

 <<Տրանս  Լիդեր>> ՍՊԸ-ն  իրականացնում է ավտոբեռնատարներով բեռների  ապահով փախադրում ԱՊՀ-ի և ԵՎՐՈՊԱ-ի տարածքով: Մեր գուրծունեության արցյունավետությունը պայմանավորված է բանիմաց, փորձառու  և պռոֆեսիոնալ թիմով: Շնորհիվ  բազմամյա  փորձի, մեր  ընկերությունը իրականացնում է բեռնափոխադրումներ ԱՊՀ-ի տարածքով  նախապես  մշակված  ուղիներով, որը  թույլ է տալիս  շատ  արագ և ապահով իրականացնել  փոխադրումը: Ցանկության դեպքում  դուք կարող  եք վերահսկել  մեքենանաերի տեղաշարժը նավիգացիոն համակարգով, որը տեղադրված է  մեր  մեքենաների վրա, ձեր  իսկ  գրասենյակից`համակարգչի միջոցով:

Մեր ավտոպարկը անընդհատ համալրվում է  նոր  մեքենանաերով, որոնք  զինված են նորագույն տեխնիկայով: 

 Մենք առաջարկում  ենք  բեռների  տեղափոխություն 100 կգ մինչև 50 տոննա քաշով, ինչպես նաև տարբեր բարդություններով տեղափոխվող բեռներ (վտանգաոր, ոչ ստանդարտ, փխրուն, արագ փչացող և այլն ) : Մեր  փորձառու լոգիստները  կօգնեն ձեզ  կողմնորոշվել, և կտան ձեզ ճիշտ խորհուրդներ, տրանսպորտի  ընտրության վերաբերյալ , բեռները  ապահով տեղափոխելու  համար և շատ  արագ կձևակերպեն  բոլոր փաստաթղթերը:

  • Առաքում՝ խոշորածավալ/արտաչափային բեռների
  • Առաքում՝ վտանգավոր բեռների
  • Բեռնափոխադրումներ՝ ավտոտրանսպորտային
  • Բեռնափոխադրումներ՝ ավտոտրանսպորտային. ԱՊՀ երկրներ
  • Բեռնափոխադրումներ՝ ավտոտրանսպորտային. ԱՊՀ երկրներից Հայաստան
  • Բեռնափոխադրումներ՝ ավտոտրանսպորտային. Եվրոպա
  • Բեռնափոխադրումներ՝ ավտոտրանսպորտային. Եվրոպայից Հայաստան
  • Բեռնափոխադրումներ՝ ավտոտրանսպորտային. Թուրքիա
  • Բեռնափոխադրումներ՝ ավտոտրանսպորտային. Թուրքիայից Հայաստան
  • Բեռնափոխադրումներ՝ համախմբված. ԱՊՀ երկրներ
  • Բեռնափոխադրումներ՝ համախմբված. ԱՊՀ երկրներից Հայաստան
  • Բեռնափոխադրումներ՝ համախմբված. Եվրոպա
  • Բեռնափոխադրումներ՝ համախմբված. Եվրոպայից Հայաստան
  • Բեռնափոխադրումներ՝ համակցված. Գերմանիա
  • Բեռնափոխադրումներ՝ համակցված. Գերմանիայից Հայաստան
  • Բեռնափոխադրումներ՝ համակցված. Եվրոպա
  • Բեռնափոխադրումներ՝ համակցված. Եվրոպայից Հայաստան
  • Բեռնափոխադրումներ՝ համակցված. Իսպանիա
  • Բեռնափոխադրումներ՝ համակցված. Իսպանիայից Հայաստան
  • Բեռնափոխադրումներ՝ համակցված. Իտալիա
  • Բեռնափոխադրումներ՝ համակցված. Իտալիայից Հայաստան
  • Բեռնափոխադրումներ՝ համակցված. Ֆրանսիա
  • Բեռնափոխադրումներ՝ համակցված. Ֆրանսիայից Հայաստան

 Տեսակ

Խորովածանոց

 

Խոհանոց

  • Հայկական
  • Շեֆ Խոհարարից

 

Հարմարություններ և Առաջարկներ 

  • Բացօթյա Սեղաններ
  • Wi-Fi Ինտերնետ
  • Առանձնասենյակներ
  • Դրես-կոդ
 
Ծառայություններ / Սննդի Մատուցում 
  • Մատուցողի Ծառայություն
  • Միջոցառումների Կազմակերպում
  • Ճաշացանկ Հայերենով:

«Սամ-Հար» ՍՊԸ-ն ստեղծվել է 2002թ.: Ընկերությունն իր ապրանքատեսակների համար ընտրել է «Սիփան» ապրանքանիշը: «Սիփանն» իր գործունեությունն սկսել է երկու արտադրատեսակների արտադրությամբ` գազավորված զովացուցիչ ըմպելիքներ և հանքային ջուր: Շուկա հաջող մուտք գործելուց հետո 2006թ.-ին Ընկերությունը գործարկեց հանքային ջրի շշալցման նոր հոսքագիծը, իսկ չորս տարի անց շուկայում հայտնվեց «Սիփանի» գլուխգործոցը` մրգային կոմպոտները, որոնք շուտով դարձան Ընկերության ամենալավ և արագ վաճառվող ապրանքատեսակը: Կոմպոտների արտադրությունից անմիջապես հետո Սիփանը նախաձեռնեց մուրաբաների և մարինացված պահածոների արտադրությունը: 11 տարվա հաջողությունից հետո «Սիփանը» ձեռք բերեց վստահելի ապրանքարտադրողի և գործընկերոջ համբավը: Ասպիսով, «Սիփանը» պատրաստվում է մեծացնել իր արտադրության ծավալները և նախաձեռնել նոր արտադրատեսակների թողարկումը: «Սամ-Հար» ՍՊԸ-ի դուստր ընկերություններն են «Արծվի» ՍՊԸ-ն և «Մանսարո» ՍՊԸ-ն:

Մեր ձեռնարկությունը ստեղծվել է 1988թ-ին, անմիջապես հայտնի երկրաշարժից առաջ` իմ նախաձեռնությամբ, զերոյական վիճակից: Սկզբնական շրջանում անօթևան ընտանիքների համար արտադրվել են մետաղական կմաղքի վրա փայտյա երեսապատ տնակներ: Նշվածին զուգահեռ ստեղծել եմ պայմաններ երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրության համար: Հիմնական արտադրանքը հանդիսացել է նախալարված թեթև բետոնե բազմանցք սալերը, որոնցով մինչև օրս մասնակցում ենք երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքներին: Ներկայումս ունենք հնարավորություն տարեկան արտադրելու 70 000 քառ.մ ծածկի սալեր:

2000թ-ին մենք հայաստանում առաջինն էինք, որ ստացանք ե/բ կոնստրուկցիաների (ծածկի սալերի) սերիական արտադրության որակի սերտիֆիկատ (Հայաստանի շինարարների Տեղեկագիր №12 և սերտիֆիկատ  №AST-AIO-A-0088-2000) իմ կողմից առաջարկված հակասեյսմիկ սխնիների նոր տարբերակով, որը հետագայում ներառվել է ՀՍՏ 153-2005 -ի մեջ (գյուտի արտոնագիր №1056):

Ստեղծված մետաղամշակման բազայի շնորհիվ 2004թ-ին ներ ենք դրել երկաթուղու ե/բ նախալարված կոճերի արտադրությունը իմ կողմից ստեղծված նորարարական հիմքի վրա (օգտակար մոդելների արտոնագրեր №204Ս, №235Ս): ,,Հարավկովկասյան երկաթուղի,, փակ բաժնետիրական ընկերության կողմից մեր արտադրանքն արժանավույնս գնահատվեց, որի շնորհիվ արդեն չորս տարի է նրանց հետ համագործակցում ենք և արդեն մատակարարել ենք 66000 հատ, դրանով մեր ներդրումն ունենալով հայկական երկաթուղու վերականգնմանը:

Ներկայումս համաձայնեցված է ՄՈՍԿՎԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ պետական ինստիտուտի միջև  АРС-4 տիպի կոճերի սերիական արտադրության լիցենզիոն պայմանագիր կնքելու համար: Նշված ժամանակակից կոճերի առաջին օրինակները արդեն արտադրվել են և ցուցադրվել է Armenia expo 2011-ում:

Մենք միաժամանակ կատարում ենք նաև գիտական հետազոտություններ, որոնց արդյունքում 2005 թ-ին ստացել եմ տեխնիկական գիտությունների թեքնածուի աստիճան: Ներկայումս նման աշխատանքները շարունակվում են հատկապես կապված մեր կողմից  արտադրվող կոճերի ֆիզիկո-մեխանիկական բնութագրերը լիակատար ունենալու համար:

Մեր կողմից արտադրվող և արտադրված արտադրանքը սերտիֆիկացված է:

Տնօրեն՝ Կլեկչյան Դավիթ Հրաչիկի
Ծնվել է 1948թ., հոկտեմբերի 27-ին Կիրովականում:1971 թ. ավարտել է ԵՐՊԻ Կիրովականի մասնաճյուղի արդյունաբերական և քաղաքաշինական շինարարության ֆակուլտետը` գերազանցությամբ, ապա դասախոսել նույն ֆակուլտետում:1977-1980թթ. աշխատել է տեղի գեղարվեստական կոմբինատում` որպես գլխավոր տեխնոլոգ և  տեխնիկական բաժնի վարիչ: 1980-1988թթ. երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանում ` որպես գլխավոր ճարտարագետ:19988-1990թթ. փայտամշակման կոմբինատում` որպես գլխավոր ճարտարագետ:1988 թ-ից Վանաձորի ՙԲետոն՚ արտադրական կոոպերատիվի նախագահն է:2003 թ. –ից Հայաստանի շինարարների միության խորհրդի անդամ: Մեկ տասնյակ նորարարական աշխատանքների, երկու գյուտերի և երկու օգտակար մեդելների հեղինակ: 2003թ. արժանացել ՀՀ քաղաքաշինության նախարարի շնորհակալագրի: 2009թ. արժանացել րէ ՀՀ վարչապետի  շնորհակալագրի: 2014թ-ին պարգևատրվել է  ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ-ի զարգացման համար նշանով: 2014թ-ին ստացել է Տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,  34 գիտական հոդվածների և 1 մենագրության հեղինակ է: 2015թ-ին պարգևատրվել է  ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով:

    • Կահույք՝    առևտուր 
    • Կահույք՝ ապակե  առևտուր 
    • Կահույք՝ գրասենյակային  առևտուր 
    • Կահույք՝ կենցաղային (առևտուր)
    • Կահույք՝ հյուրանոցի (առևտուր)
    • Կահույք՝ հյուրասենյակի  առևտուր 
    • Կահույք՝ մանկասենյակի առևտուր 
    • Կահույք՝ մետաղե  առևտուր 
    • Կահույք՝ նախասենյակի,   առևտուր 
    • Կահույք՝ նիստերի դահլիճի առևտուր 
    • Կահույք՝ ննջասենյակի  առևտուր 
    • Կահույք՝ փափուկ  բազմոց, բազկաթոռ առևտուր 
    • Աթոռ  առևտուր 
    • Գորգ  առևտուր 
    • Ինտերիերի դեկորատիվ տարր՝ ապակե  առևտուր 
    • Ինտերիերի և էքստերիերի դեկորատիվ տարր՝ ճենապակե  առևտուր 
    • Ինտերիերի և էքստերիերի դեկորատիվ տարր՝ մետաղե  առևտուր 
    • Լամպ՝ շիկացման  առևտուր 
    • Կոմոդ  առևտուր 
    • Հայելի  առևտուր 
    • Հայելի  առևտուր   
    • Մահճակալ  առևտուր 
    • Սեղան  առևտուր 
    • Սպասքապահարան  առևտուր 
    • Փայտասալիկ  մանրատախտակ  (առևտուր): 

«SAFIAN» ընկերությունը 2007թ.-ից սկսած զբաղվում է կաշվե իրերի արտադրությամբ, զարգացնում և միջազգային շուկայում ներկայացնում է հայկանան կաշեգործության արհեստի հիանալի նմուշներ (պայուսակներ, դրամապանակներ, զարդապատյաններ և այլ աքսեսուարներ, որոնք հիմնականւմ արտահանում ենք Ֆրանսիա և Իտալիա, և որոնց մի մասը կարող եք տեսնել safian.fr կայքում)` առաջարկելով հաճախորդներին միշտ լինել համահունչ արագ պտտվող ժամանակին: «SAFIAN»-ը ներկայացնում է պատմության և լյուքսի համադրություն: Երկար պատմություն, որի ընթացքում հայ մարդը միշտ ապացուցել է իր արհեստի գերակայությունը: «SAFIAN»-ը, ինչպես և հայկական քարայծը, կոչված է արտացոլելու գեղեցիկը, որակը, նրբագեղությունը և նորաձևությունը: Մեր հաջողության բանալին` հարգանքն է սպառողի հանդեպ: Նույնիսկ մատուցումը պետք է գեղեցիկ լինի, որպեսզի սպառողը գնահատի իր նկատմամբ վերաբերմունքի ամբողջ հմայքը: Սաֆիանի հիմքերն են` 1. Որակ Մեր վարպետները, համադրելով ազգային հմտությունը և համաշխարհային փորձը, համաձուլում են նյութի նրբությունը բարձր որակի հետ: 2. Նորաձևություն Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին միշտ լինել համահունչ արագ պտտվող ժամանակին: 3. Շքեղություն Ժամանակակից մարդը պետք է շքեղ լինի բոլոր ասպարեզներում` ճաշակի , նրբագեղության և էլեգանտության: 4. Խելամտություն Յուրաքանչյուր տարր մտածված է Ձեր հարմարավետության համար:

ԳԻՆՈՒ, ՕՂՈՒ, ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՃԱՌՔ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

  • Գինեգործություն` պատրաստում, վաճառք, արտահանում
  • Կոնյակագործություն` պատրաստում, վաճառք, արտահանում
  • Օղեգործություն` պատրաստում, վաճառք, արտահանում
  • Խաղողագործություն
  • Կոնյակ` "Անուշ" 0,5 (5 տարի)
  • Կոնյակ` "Ավարայր" 0,5 (5 տարի)
  • Կոնյակ` "Արաքս" 0,5 (5 տարի)
  • Կոնյակ` "Արաքս" 0,7 (10 տարի)
  • Կոնյակ` "Արաքս" հուշանվերային շշերով
  • Կոնյակ` "Արմեններ" 0,7 (15 տարի)
  • Կոնյակ` "Դուդուկ" 0,7 (20 տարի)
  • Կոնյակ` "Ծիրան Բրենդի" 0,7 (5 տարի)
  • Կոնյակ` "Մուսկատ Բրենդի" 0,7 (5 տարի)
  • Կոնյակ` "Վիվատ Արմենիա" 0,5 (10 տարի)
  • Գինի` "Անուշ" կարմիր կիսաաղանդերային
  • Գինի` "Ավարայր" կարմիր կիսաանապակ
  • Գինի` "Արաքս" սպիտակ անապակ
  • Գինի` "Արենի Գոլդ" կարմիր անապակ
  • Գինի` "Արենի Էլեգանտ" կարմիր անապակ
  • Գինի` "Արենի Ընտրովի" կարմիր անապա կոլեկցիոն
  • Գինի` "Արենի Լիդեր" կարմիր անապակ
  • Գինի` "Արենի Օրիգինալ" կարմիր անապակ
  • Գինի` "Արենի" կարմիր անապակ
  • Գինի` "Արենի" կարմիր անապակ` կերամիկական շշով
  • Գինի` "Արփաչայ" կարմիր անապակ և կարմիր կիսաքաղցր
  • Գինի` "Բալ" մրգահատապտղային գինի` կարմիր կիսաքաղցր
  • Գինի` "Գառնի Էլեգանտ" կարմիր անապակ
  • Գինի` "Գառնի" կարմիր անապակ
  • Գինի` "Գետափ Վերնաշեն" կարմիր կիսաքաղցր
  • Գինի` "Դեղձ" մրգահատապտղային գինի` սպիտակ կիսաքաղցր
  • Գինի` "Խարջի" սպիտակ անապակ
  • Գինի` "Խորան" կարմիր անապակ և կարմիր կիսաքաղցր
  • Գինի` "Ծիրան" մրգահատապտղային գինի` սպիտակ կիսաքաղցր
  • Գինի` "Կագոր" կարմիր աղանդերային
  • Գինի` "Հաղարջ" մրգահատապտղային գինի` կարմիր կիսաքաղցր
  • Գինի` "Հայք" կոլեկցիոն հատուկ թունդ գինի
  • Գինի` "Մոշ" մրգահատապտղային գինի` կարմիր կիսաքաղցր
  • Գինի` "Մորի" մրգահատապտղային գինի`  կարմիր կիսաքաղցր
  • Գինի` "Մուսկատ" կարմիր կիսաաղանդերային
  • Գինի` "Նուռ" մրգահատապտղային գինի` կարմիր կիսաքաղցր
  • Գինի` "Նռան" կարմիր կիսաքաղցր մրգային
  • Գինի` "Շահանե" կարմիր կիսաքաղցր
  • Գինի` "Սապերավի" կարմիր աղանդերային
  • Գինի` "Վեդի Արենի" կարմիր անապակ
  • Գինի` "Վիվատ Արմենիա" կարմիր անապակ և կարմիր կիսաքաղցր
  • Գինի` "Վիվատ Արմենիա" սպիտակ անապակ և սպիտակ կիսաքաղցր
  • Գինի` Շամպայն "Արարատյան"
  • Օղի` "Ծիրանի" բնական մրգային օղի
  • Օղի` "Հոնի" բնական մրգային օղի
  • Օղի` "Վայրի տանձի" բնական մրգային օղի
  • Օղի` "Թթի" բնական մրգային օղի
  • Օղի` "Բոչկա"
  • Օղի` "Սենատոր"
  • Օղի` "Սենատոր բալի"
  • Օղի` "Լիդեր" 0,75
  • Օղի` "Լիդեր" 0,5
  • Օղի` "Ստոլիկ"
  • Օղի` "Ծիրանի օղի" 0,25
  • Օղի` "Հոնի օղի" 0,25
  • Օղի` "Վայրի տանձի օղի" 0,25
  • Օղի` "Թթի օղի" 0,25
  • Օղի` "Աֆիշա" 0,5
  • Օղի` "Աֆիշա" 0,7
  • Օղի` "Նովինկա" 0,5
  • Օղի` "Նովինկա" 0,7

“Գրանդ Քենդի” ընկերությունն այսօր Հայաստանի տեղական արտադրության ամենախոշոր ձեռնարկությունն է: Այն հիմնադրվել է 2000 թվականի սկզբին` Երևանի հրուշակեղենի գործարանի հիմքի վրա: Ձեռնարկության պատմությունը սկիզբ է առ 1933 թ-.ից, երբ Երևանի մակարոնի գործարանը պաշտոնապես սկսեց տարբեր արտադրատեսակների արտադրությունը: Մեկ տարի անց՝ 1934 թ.-ին, աշխատանքն սկսեց Երևանի hրուշակեղենի գործարանը: Հետագա 17 տարիների ընթացքում վերոնշյալ գործարաններն երկու անկախ արտադրություններ էին: 1951 թ. դրանք միավորվեցին, և ստեղծվեց Երևանի հրուշակեղենի և մակարոնի գործարանը, որը Սովետական Միության՝ այդ ժամանակաշրջանի ամենամեծ գործարաններից մեկն էր: Կարճ ժամանակահատվածում կառուցվեցին նոր արտադրատարածքներ, ձեռք բերվեցին նոր հոսքագծեր` կարամելի, թխվածքաբլիթների, շոկոլադի արտադրության և կակաո հատիկավորի մշակման համար:
1990 թ. գործարանն ամբողջությամբ մատնվեց անգործության, քանի որ Սովետական Միության փլուզման հետևանքով Հայաստանի Հանրապետության տնտեսությունն ամբողջութամբ քայքայվեց: 1995թ.-ի մայիսին գործարանը սեփականաշնորհվեց և վերանվանվեց «Հայհրուշակ» ԲԲԸ: Հետագա 5 տարիների ընթացքում գործարանն աշխատում էր իր հնարավորությունների 3-4 տոկոսի չափով, և միայն 1999 թ. ավարտին, երբ փոխվեցին ձեռնարկության բաժնետերերը, գործարար Հրանտ Վարդանյանը «Հայհրուշակ» գործարանի հիմքի վրա հիմնադրեց “Գրանդ Քենդի” հայ-կանադական համատեղ ընկերությունը, և սկսվեց գործարանի վերակառուցումը: Դրան հաջորդեցին բոլոր սարքավորումների արդիականացումը և նորագույն հոսքագծերի գործարկումը:
2000 թ. ապրիլին՝ վերակառուցման հսկայածավալ աշխատանքներից հետո, գործարանը տվեց իր առաջին արտադրանքը, որն իսկույն ուրույն տեղ զբաղեցրեց տեղական շուկայում և կարճ ժամանակում մեծ ճանաչում ձեռք բերեց տեղական սպառողների մոտ՝ դուրս մղելով թուրքական և պարսկական արտադրանքը հայաստանյան շուկայից:
Այժմ “Գրանդ Քենդի” ընկերությունն արտադրում է 350 անուն տարբեր արտադրատեսակ: “Գրանդ Քենդին” Հայաստանում հրուշակեղեն և, առհասարակ, սնունդ արտադրող ամենամեծ ընկերությունն է և միակ գործարանն է Անդրկովկասում, որը զբաղվում է կակաո հատիկավորի մշակմամբ: Լավ կազմակերպված արտադրության շնորհիվ կարճ ժամանակահատվածում ընկերությունը կարողացավ իր հաստատուն տեղը զբաղեցնել շուկայում` սպառողներին ներկայացնելով արդեն իսկ հայտնի, ավանդական, ինչպես նաև տեղական շուկայի համար միանգամայն նոր արտադրատեսակներ: “Գրանդ Քենդի” ընկերության արտադրությունը հավաստագրված է ISO 9001:2008 որակի կառավարման և ISO 22000:20005 սննդի ապահովության կառավարման չափանիշներով:
“Գրանդ Քենդի” ընկերության արտադրանքի առավելությունն ու բարձր որակի գրավականը բացառապես բնական հումքն է, ինչպես օրինակ՝ կակաո մթերքը և կաթնամթերքը, ընկուզեղենը և թարմ մրգերից պատրաստված կիսաֆաբրիկատները: Չնայած այս հումքատեսակների բարձր գնին՝ “Գրանդ Քենդին” բացառում է փոխարինող նյութերի և արտադրության մեջ արհեստական հավելումների օգտագործումը: “Գրանդ Քենդիի” համար հաճախորդների առողջությունը գերակա խնդիր է: Հենց դրա համար էլ արտադրության մեջ օգտագործվող բոլոր բաղադրամասերը մանրազնին ստուգման են ենթարկվում ընկերության կենտրոնական լաբորատորիայում, իսկ ձեռնարկության որակի վերահսկողության բաժինն էլ ապահովում է արտադրանքի բարձր և կայուն որակը: Լաբորատոր ստուգումը կարևորվում է գործող միջազգային նորմերի համապատասխանության տեսանկյունից: Որակի չափանիշներից անգամ չնչին շեղման դեպքում տվյալ բաղադրատարրը չի թույլատրվում կիրառել արտադրության մեջ:
2001թ.-ին “Գրանդ Քենդին” իր սպառողներին ներկայացավ նաև պաղպաղակի արտադրությամբ: Այն իրականացվում է ժամանակակից սարքավորումներով և համապատասխանում է միջազգային ստանդարտներին:
Իր արտադրանքի բարձր որակը կայուն պահելու նկատառումներից ելնելով՝ 2006թ.-ին “Գրանդ Քենդին” հիմնեց գոֆրոստվարաթղթե արկղերի սեփական արտադրություն, իսկ 2007թ.ին՝ ամենաարդիական սարքավորումներով զինված տպարան:
2008 թվականին ընկերությունը հիմնադրեց ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած սուրճի արտադրությունը: Արտադրանքի համար որպես հումք օգտագործվում են արաբիկա և ռոբուստա ամենաբարձրորակ սուրճի տեսակները:
2010թ. “Գրանդ Քենդին” սկսեց արտադրել խմորեղեն: Որակյալ խմորեղենն արժանացավ սպառողների բարձր գնահատականին: Առաջին անգամ Հայաստանում հնարավոր դարձավ արտադրական պայմաններում պատրաստել «տնական» խմորեղեն:
2012 թ. “Գրանդ Քենդին” հիմնադրեց ալյուրի արտադրությունը: Եվրոպական նորագույն տեխնոլոգիաիներ և սարքավորումների շնորհիվ ընկերությունն այսօր արտադրում է լավագույն որակական հատկություններն ունեցող ալյուր:
Սարքավորումների պարբերաբար թարմացումը և նոր տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն է ընձեռում ընկերությանն արագորեն արձագանքել շուկայի փոփոխություններին և պահպանել առաջատարի դիրքերը:
2010թ. սեպտեմբերի 10-ին “Գրանդ Քենդի” ընկերությունը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ` «Աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկ» անվանակարգում, որը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: Սա դարձավ Հայաստանի առաջին արդյունաբերական ռեկորդը:
2000թ.-ից սկսվել է “Գրանդ Քենդի” ընկերության ֆիրմային խանութների ցանցի ստեղծումը, որոնցից առաջինը «Պոնչիկանոցն» է: Այսօր ՀՀ տարածքում գործում են 26 ֆիրմային խանութներ, որոնցից 18-ը, ներառյալ 7 խանութ-սրճարանները, տեղակայված են Երևանում:
“Գրանդ Քենդի”-ն տարբերվում է նաև մարդկային ռեսուրսների կառավարման ճիշտ քաղաքականությամբ, ինչի շնորհիվ ձևավորվել է համախմբված հմուտ աշխատակազմ: “Գրանդ Քենդին” այսօր տեղական արտադրության ոլորտում հանրապետության ամենախոշոր գործատուն է և ունի 3200 աշխատակից: “Գրանդ Քենդի”-ի ողջ անձնակազմը` սեփականատիրոջից մինչև շարքային աշխատող, հավատարիմ է մեկ սկզբունքի՝ “Մենք արտադրում ենք մեր երեխաների, մեր ընտանիքների, մեր ժողովրդի համար”, և առաջնորդվում է “Մեր որակը մեր հպարտությունն է” կարգախոսով:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր