«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
- Տնօրեն: Նարինե Ռաֆայելի Մամիկոնյան
- Հասցե: ՀՀ, ք․ Երևան, Տիտոգրադյան 14
- Կայք: www.erebunimed.com
- Հեռ․: +374-010- 471-100
- Աշխ․ ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 09։00-18։00, շաբաթ 09։00-13։00:
- Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Հիմնադրման տարի։ 1991թ.
Հիմնադիր՝ Հարություն Քուշկյան
«Էրեբունի» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1991թ. «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Կենտրոնն անցել է կայացման ստեղծագործ ճանապարհ և այսօր Հայաստանում խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոններից է, որն իրականացնում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն, ինչի շնորհիվ լայն ճանաչում է գտել ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում գործում է ութ հիմնական կլինիկա՝ ախտորոշիչ, վիրաբուժության, թերապիայի, անհետաձգելի բուժօգնության, սրտաբանության և սրտանոթային վիրաբուժության, նյարդաբանության և նյարդավիրաբուժության: Կենտրոնում գործում է ավելի քան 40 մասնագիտացված բաժանմունք, ինչպես նաև ծննդատուն և պոլիկլինիկա:
Բժշկական կենտրոնը հագեցած է ժամանակակից ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական սարքավորումներով, ինչպես նաև ընդլայնված գործիքային հիմքով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ախտորոշիչ և լաբորատոր հետազոտությունների լայն սպեկտր:
Պրոֆիլային ինտեգրման շնորհիվ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստեղծվել են ժամանակակից մասնագիտական սարքավորումների համակցությամբ հագեցած նոր մասնագիտացված ստորաբաժանումներ, ինչպիսիք են.
- Սրտաբանական և սրտային վիրաբուժության կլինիկան՝ ներառյալ սրտանոթային հիվանդությունների ֆունկցիոնալ և ինվազիվ ախտորոշումը, միջամտական սրտաբանությունն ու առիթմոլոգիան, ներանոթային և սիրտ-անոթային վիրաբուժությունը,
- Նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկան՝ ֆունկցիոնալ և ինվազիվ համակցված նյարդաախտորոշման, կաթվածների ինտենսիվ և միջամտական թերապիայի (Կաթվածների բուժման կենտրոն), ողնաշարի վիրաբուժության և նյարդավիրաբուժության լայն հնարավորություններով,
- Անհետաձգելի բժշկության և շտապօգնության կլինիկան՝ անհետաձգելի շտապբուժօգնության հատուկ հագեցած և մասնագիտացված թիմերով համալրված անխախտ գործող շտապ ախտորոշման սարքավորումներով,
- Բազմապրոֆիլային վիրաբուժական կլինիկան՝ բազմաթիվ նեղ մասնագիտացված վիրաբուժական բաժանմունքներով, որտեղ ստեղծված են բարձր մասնագիտացված վիրաբուժական թիմերի գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
«Էրեբունի» բժշկական կենտրոնը Հայաստանում հսկայական ներդրում ունի ո՛չ միայն բժշկագիտության զարգացման, այլ նաև բժշկական ծառայությունների սպեկտրի ընդլայնման մեջ՝ ընդհանրապես: Բժշկական ծառայությունների արդիականացման և մակարդակի բարձրացման նպատակով կենտրոնը մշտապես աշխատում է նոր նախագծերի և ծրագրերի ներդրման վրա՝ անընդհատ արդիականացնելով կլինիկայի նյութատեխնիկական բազան «Սիմենս», «Դրեգեր», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս» առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումներով: Էրեբունի բժշկական կենտրոնը յուրաքանչյուր տարի, ընդլայնելով իր կապերը աշխարհի հայտնի կլինիկաների հետ, ստեղծում է հայ բժիշկների և արտասահմանյան առաջատար մասնագետների միջև բազմակողմանի համագործակցության նոր հնարավորություններ:
Կենտրոնը հանրապետության բժշկական բուհերի և քոլեջների կլինիկական ամբիոնների հիմնական բազա է, իսկ աշխատակիցները, կլինիկական ծանրաբեռնվածությանը զուգահեռ, իրականացնում են նաև կրթական գործունեություն: Այստեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները նախադիպլոմային (բակալավրիատ, մագիստրատուրա), հետդիպլոմային (կլինիկական օրդինատուրա, մասնագիտացում) մասնագիտական ուսուցման համար:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա ասպիրանտների և դոկտորանտների կողմից ակտիվորեն իրականացվում են գիտահետազոտական նախագծեր: Ներկայում «Էրեբունի» ԲԿ-ն կարևորագույն բազա է համատեղ առաջատար կլինիկական հետազոտությունների համար, որտեղ աշխատակիցները ղեկավարում են բազմակենտրոն գիտահետազոտական նախագծեր:
Կենտրոնը բազմիցս հանդիսացել է «Ազգային վստահություն» մրցույթի թեկնածու, արժանացել է «Լավագույն բժշկական կազմակերպություն» և «Բժշկական ծառայությունների լավագույն մատակարար» կոչումներին:
«Էրեբունի» բժշկական կենտրոնն ունի բազմաթիվ միջազգային պարգևներ, ինչն, անտարակույս, վկայում է նրա միջազգային ճանաչման մասին: