«ՆԱԻՐԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • Տնօրեն: Նարինե Ռաֆայելի Մամիկոնյան
  • Հասցե: ՀՀ, ք․ Երևան, Պարոնյան 21
  • Հեռ․: +374-010-537-500
  • Աշխ․ ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 09։00-18։00, շաբաթ` 09։00-13։00:
  • Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Հիմնադրման տարի` 2005թ.

Հիմնադիր՝ Հարություն  Քուշկյան

 

2014թ. «Նաիրի» բժշկական կենտրոնն սկսեց իր գործունեությունը՝ հիմնովին վերակառուցված և համալրված նոր սարքավորումներով: Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող ախտորոշման և բուժման բարձր որակի ապահովումն է: Շնորհիվ կենտրոնի համագործակցությանը ամբողջ աշխարհի լավագույն կլինիկաների և միջազգային ընկերությունների հետ՝ կենտրոնը շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները միջազգային չափանիշներով ախտորոշման և բուժման հարցում, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բազմապրոֆիլային բժշկական ծառայությունը:

Կենտրոնն առաջարկում է մեկտեղանի, երկտեղանի և լյուքս հիվանդասենյակներ՝ համալրված կենտրոնական թթվածնային մատակարարմամբ և օդափոխանակիչ համակարգով՝ ապահովելով պացիենտների համար ամբողջական խնամք և բժշկական ծառայություն: Հիվանդասենյակները կահավորված են ֆունկցիոնալ մահճակալներով, հեռուստացույցով, սառնարանով և հեռախոսով: Բուժքրոջ շտապ կանչի համակարգը նույնպես գործում է: Ինչպես նաև ներկայացված է ախտորոշիչ հետազոտությունների լայն սպեկտր՝ ներառյալ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան /ՄՌՏ/ և համակարգչային տոմոգրաֆիան /ՀՏ/, ռենգեն, գերձայնային, էնդոսկոպիկ հետազոտությունները, սիրտ-անոթային ֆունկցիոնալ ախտորոշումը, ինչպես նաև լաբորատոր անալիզներ:

Կենտրոնն առաջարկում ամբուլատոր ախտորոշիչ ծառայություններ հետևյալ ուղղություններով՝ թերապիա, կարդիոլոգիա, վնասվածքաբանություն, նեֆրոլոգիա, ալերգոլոգիա, էնդոկրինոլոգիա, գաստրոէնտորոլոգիա, նեվրոլոգիա, քիթ-կոկորդ-ականջ, ակնաբուժություն, գինեկոլոգիա, մանկաբուժություն, ուրոլոգիա և այլն:

«Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող ակնաբուժական կենտրոնը Մոսկվայի գիտահետազոտական ակնաբուժական կենտրոնի մասնաճյուղն է Հայաստանում և կարևոր դեր է խաղում կենտրոնի ակնաբուժական ծառայություններում: Կենտրոնը հագեցված է գերմանական, ամերիկյան, ճապոնական ժամանակակից  բժշկական սարքավորումներով:

Ակնաբուժական բաժանմունքում գործում է նաև մանկական ակնաբուժության բաժանմունքը, որը ապահովում է 6-7 տարեկանից բարձր երեխաների ակնաբուժական հիվանդությունների բուժումը Ամբլիոկոր սարքավորումների կիրառմամբ: Ֆլյուորոմետրիայի շնորհիվ բաժանմունքում հնարավոր է ամենայն ճշգրտությամբ որոշել արյան հոսքի արագությունը աչքի ծիածանաթաղանթում, անոթային շերտում և տեսողական ներվում, ինչը հնարավորություն է տալիս որոշել գլաուկոմայի վաղ շրջանը և դրա բուժումը:

Կենտրոնի բժիշկները անցել են բարձր որակավորում, ակտիվորեն համագործակցում են և փորձի փոխանակում են կատարում Մոսկվայի գիտահետազոտական ակնաբուժական կենտրոնի առաջատար բժիշկների հետ:

Ուռուցքաբանության բաժանմունքը նույնպես հագեցած է նոր սերնդի անհրաժեշտ, ժամանակակից, ախտորոշիչ սարքավորումներով, դեղորայքներով և լաբորատորիայով: «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է քիմիոթերապիայի բաժանմունքը, որը հիմնադրել է ֆրանսահայ բժիշկ-բարեգործ  Գևորգ Աբգարյանը: Քիմիոթերապիայի բաժանմունքն իր գործունեության մեջ կիրառում է ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող, չարորակ ուռուցքների դեղորայքային բուժման մեթոդներն ու սխեմաները:

«Նաիրի» բժշկական կենտրոնում բարձրակարգ վիրաբույժները իրականացնում են էքսպանսիվ վիրաբուժություն ուռուցքաբանության տարբեր բնագավառներում` օնկոգինեկոլոգիայում, մամոլոգիայում, որովայնային վիրաբուժության մեջ, ուրոլոգիայում, վնասվածքաբանության մեջ և այլն: Իրականացվում է այնպիսի ժամանակակից էնդոսկոպիկ վիրահատություն, ինչպես օրինակ՝ լապարասկոպիկ գինեկոէկտոմիան:

Կենտրոնում հատուկ տեղ է գրավում Ռադիոլոգիայի բաժանմունքը: «Նաիրի» ԲԿ-ում գործում է վերջին սերնդի հայտնագործությունը՝ 1.5 Tesla Siemens Avanto ՄՌՏ-ն մեծացված հաստատված պարամետրերով: Այդ սարքը կատարում է 0.9 մմ չափով հատում /շերտազատում/, ինչը հնարավորություն է տալիս կատարել ճշգրիտ ախտորոշում արատների զարգացման և բորբոքային փոփոխությունների ժամանակ: Դա հնարավորություն է տալիս հետազոտել ուղեղի, ողնաշարի, հենաշարժական ապարատի, հոդերի, որովայնի, կաթնագեղձերի և սիրտ-անոթային համակարգի տարբեր տեսակի հիվանդությունները և կատարել ճշգրիտ ախտորոշում: Սարքավորումն ունի մաքսիմալ հնարավորություն կատարել անգիոգրաֆիա և միելոգրաֆիա:

1.5 Tesla  ՄՌՏ-ն դա մի սարք է՝  հիմնված բարձր տեխնոլոգիաների վրա, ինչը հնարավորություն է տալիս ստանալու պատկերի մաքսիմալ որակ և կատարել ճիշտ ախտորոշում:

Ռադիոլոգիայի բաժանմունքը հագեցված է երկու տարբեր սարքերով՝ Siemens MRI 0.35 և 1.5 Tesla, 64  շերտերով, Siemens ՀՏ, ռենգեն ապարատ:

Siemens Iconos R100,  Siemens new generation գերձայնային սարքավորումներ Siemens-ից և միակը Հայաստանում՝ Siemens Acuson S3000 և Siemens Acuson CS2000: Կենտրոնը նաև հագեցված է Echosense Fbroscan 502 /Ֆրանսիա/ սարքավորումով, որը հնարավորություն ունի վաղ շրջանում առանց բիոպսիայի ախտորոշել ցիրոզը: 

Վիրաբուժական սպասարկումը «Նաիրի» բժշկական կենտրոնում նույնպես համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այսօր կլինիկայում վիրահատությունների հիմնական մասը իրականացվում են էնդոսկոպիկ մեթոդով, ինչը երաշխավորում է մինիմալ վտանգ պացիենտի համար և շուտափույթ վերականգնում: Նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների շնորհիվ իրականացվում են լապարասկոպիկ գինեկոէկտոմիա, կերակրափողի ճողվածքի լապարասկոպիկ վիրաբուժություն, բարիատրիկ վիրահատություններ` ճարպակալության բուժման ժամանակակից մեթոդներ, ստամոքսի լապարասկոպիկ կապում և այլն:

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Առաջին բուժօգնություն
  • Ամբուլատոր և ախտորոշիչ ծառայություններ
  • Ինտեսիվ թերապիա
  • Վիրաբուժություն
  • Թերապիա
  • Դիետոլոգիա և սնունդ
  • Շտապօգնություն
  • Ամբուլատոր ծառայություն
  • Ախտորոշում
  • Լաբորատոր ախտորոշում
  • Ռենտգեն ախտորոշում
  • Կոմպյուտերային ախտորոշում
  • Մագնիսառեզոնանսային ախտորոշում
  • Էնդոսկոպիա
  • Սիրտ-անոթային համակարգի ախտորոշում
  • Թերապիա
  • Սրտաբանություն
  • Նյարդաբանություն
  • Պուլմոնոլոգիա
  • Ալերգոլոգիա
  • Աուդիոլոգիա
  • Մանկաբուժություն
  • Մաշկաբանություն
  • Էնդոկրինոլոգիա
  • Գաստրոէնտերոլոգիա
  • Անգիոնևրոլոգիա
  • Ռևմատոլոգիա
  • Ֆիզիոթերապիա
  • Նեֆրոլոգիա
  • Ուռուցքաբանություն
  • Քիթ-կոկորդ-ականջ
  • Գինեկոլոգիա
  • Պրոկտոլոգիա
  • Ընդհանուր վիրաբուժություն
  • էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժություն
  • Վնասվածքաբանություն-օրթոպեդիա
  • Կաթնագեղձի վիրաբուժություն
  • Դիմածնոտային վիրաբուժություն
  • Պլաստիկ վիրաբուժություն և միկրովիրաբուժություն
  • Անոթային վիրաբուժություն
  • Աչքի հիվանդությունների ախտորոշում
  • Աչքի հիվանդությունների բուժում
  • Հոդերի պրոթեզավորում - Կոքսա կլինիկա
  • էնդոսկոպիկ նեյրովիրաբուժություն
  • Ողնաշարի վիրաբուժություն
  • Քիմիոթերապիա
  • Ատամնաբուժություն
  • Շտապ բժշկական օգնություն
  • Վերակենդանացում և ինտենսիվ թերապիա
  • Պոլիկլինիկ ծառայություն

Բաժիններ և կլինիկաներ

Պոլիկլինիկա

  • Ալերգոլոգիա
  • Աուդիոլոգիա
  • Սրտաբանություն
  • Մաշկաբանություն
  • Էնդոկրինոլոգիա 
  • ՔԿԱ 
  • Գաստրոէնտերոլոգիա 
  • Ընդհանուր վիրաբուժություն
  • Նեֆրոլոգիա
  • Նյարդաբանություն
  • Մանկաբարձություն-գինեկոլոգիա
  • Ուռուցքաբանություն
  • Օֆթալմոլոգիա
  • Օրթոպեդիա
  • Մանկաբուժություն
  • Պրոկտոլոգիա
  • Ռևմատոլոգիա
  • Ողնաշարի պաթոլոգիա
  • Թերապիա
  • Վնասվածքաբանություն
  • Ուրոլոգիա

 

Ախտորոշման կլինիկա

  • Լաբորատոր ախտորոշման բաժանմունք 
  • Ռենտգեն-ախտորոշման բաժանմունք
  • Կոմպյուտերային տոմոգրաֆիայի բաժանմունք
  • Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունք
  • Ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունք
  • Էնդոսկոպիայի բաժանմունք
  • Սիրտ-անոթային համակարգի ախտորոշման բաժանմունք

Թերապևտիկ կլինիկա

  • Ալերգոլոգիայի բաժանմունք 
  • Կարդիոպուլմոնոլոգիայի բաժանմունք 
  • Կարդիովասկուլյար բաժանմունք
  • Մաշկաբանության բաժանմունք
  • Էնդոկրինոլոգիայի բաժանմունք
  • Գաստրոէնտերոլոգիայի բաժանմունք
  • Նեֆրոլոգիայի բաժանմունք
  • Անգիոնևրոլոգիայի բաժանմունք
  • Ֆիզիոթերապայի բաժանմունք
  • Ռևմատոլոգիայի բաժանմունք

Վիրաբուժության կլինիկա

  • N1 ընդհանուր վիրաբուժության բաժանմունք 
  • N2 ընդհանուր վիրաբուժության բաժանմունք 
  • Էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք
  • Էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք
  • Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք
  • Գինեկոլոգիայի բաժանմունք
  • ՔԿԱ
  • Վնասվածքաբանություն և օրթոպեդիայի բաժանմունք
  • Կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունք
  • Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
  • Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք
  • Ուրոլոգիայի բաժանմունք
  • Անոթային վիրաբուժության բաժանմունք

 

Անհետաձգելի բժշկական օգնության կլինիկա

Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կլինիկա

Օֆթալմոլոգիական կլինիկա

Օրթոպեդիկ ուռուցքաբանության և ոսկրի պաթոլոգիայի կլինիկա 

Կոքսակլինիկա 

Օնկոգինեկոլոգիայի կլինիկա 

Էնդոսկոպիկ կլինիկա

Նեյրովիրաբուժության և ողնաշարի պաթոլոգիայի կլինիկա

Քիմիոթերապիայի կլինիկա

Ատամնաբուժական կլինիկա

  

Վիրաբուժական ծառայություններ

  • Ընդհանուր և կրծքային վիրաբուժություն
  • էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժություն
  • Էնդոկրին վիրաբուժություն
  • Քիթ-կոկորդ-ականջի վիրաբուժություն
  • Անոթային վիրաբուժություն
  • Օրթոպեդիկ և վնասվածքաբանական վիրաբուժություն
  • Դիմածնոտային վիրաբուժություն
  • Պլաստիկ վիրաբուժություն և միկրովիրաբուժություն
  • Ուրոլոգիա
  • Կոլոպրոկտոլոգիա
  • Գինեկոլոգիա
  • Օնկոգինեկոլգիա
  • Օնկոտրամվատոլոգիա
  • էնդոսկոպիկ նյարդավիրաբուժություն
  • Ողնաշարի վիրաբուժություն

 

 Թերապևտիկ ծառայություններ

  • Սրտաբանություն
  • Գաստրոէնտերոլոգիա
  • Անգիոնևրոլոգիա
  • Նյարդաբանություն
  • Նեֆրոլոգիա
  • Էնդոկրինոլոգիա
  • Ալերգոլոգիա
  • Ռևմատոլոգիա
  • Ֆիզիոթերապիա

 

Ուռուցքաբանական ծառայություններ

  • Օնկոգինեկոլոգիա
  • Օնկոտրավմատոլոգիա
  • Քիմիոթերապիա
  • Ուռուցքաբանական մասնագիտացված խորհուրդ

Ակնաբուժական ծառայություններ

  • Խորհրդատվական-ախտորոշման բաժանմունք
  • Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
  • Աչքի միկրովիրաբուժության և երեխաների տեսողության պահպանման բաժանմունք

Ատամնաբուժական ծառայություններ

  • Օրթոպեդիկ ատամնաբուժություն
  • Կոսմետիկ ատամնաբուժություն
  • Մանկական ատամնաբուժություն
  • Կանխարգելիչ ատամնաբուժություն

 

 Շնորհակալություն, որ ընտրել եք «Նաիրի» բժշկական կենտրոնը:

Մենք ցանկանում ենք, որ  Ձեր ներկայությունը մեզ մոտ կարճատև լինի, իսկ առողջացումը՝ լիարժեք:

 

 

Media

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր