ԵՐԵՎԱՆԻ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ №150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
- Հասցե: ՀՀ, Երևան, Նոր Նորքի 4-րդ միկրոշրջան, Բակունցի փող., 6 շենք
- Կայք: wwws.school150.safe.am
- Հեռ․: տնօրեն` +374-10-645000, ուսուցչանոց` +374-10-633520
Երևանի Ֆ. Նանսենի անվան հ.150 դպրոցը հիմնադրվել 1970թ: Այն հայկական հիմնական դպրոց է` ռուսերենի խորացված ուսուցմամբ, երկրորդ օտար լեզուն անգլերենն է: 2000թ.-ին դպրոցն անվանակոչվել է նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսեի անունով: 2003թ.-ից մինչ օրս դպրոցն իրականացնում է ներառական կրթություն, իսկ 2004-ից ԿԳ նախարարի հրամանով ճանաչվել է ներառական կրթություն իրականացնող փորձարարական դպրոց և վերապատրաստման կենտրոն: 2004թ.-ին ԿԳՆ–ի կողմից դպրոցը ճանաչվել է ուսուցիչների վերապատրաստման կենտրոն Նոր Նորք, Ավան-Առինջ համայնքների դպրոցների ուսուցիչների համար:
2015 թ-ին դպրոցը վարկանիշավորվել էտեղեկատվական-վերլուծական ընկերության կողմից և զբաղեցրել է առաջին տեղը:
2015-թ-ին դպրոցը մասնակցել է հեռուստախաղի երևանյան մրցաշարին և գրավել է առաջին տեղը: Որպես հաղթող թիմի համար նախատեսված մրցանակ՝ աշակերտները մեկնել են Արևմտյան Հայաստանի Անի և Կարս մայրաքաղաքները, ինչպես նաև բարձրացել են Արագած լեռան գագաթը:
Դպրոցը լիովին վերանորոգված է և աշակերտների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ: Դասարանները հագեցած են աշակերտական գույքով, ուսումնաօժանդակ, ուսումնամեթոդական նյութերով և դիդակտիկ պարագաներով: Առկա են անվճար երկարօրյա 2 խմբեր:
Դպրոցում տեղադրված են թեքահարթակներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար: Դպրոցն ունի սպորտդահլիճ, որն ունի վերանորոգման կարիք, և բաց սպորտահրապարակներ, Նանսենի անվան սրահ, համակարգչային երկու դասասենյակներ, որտեղ առկա են էլեկտրոնային գրատախտակներ, ընթերցասրահ-գրադարան՝ հագեցած անհրաժեշտ գրականությամբ :
Դպրոցում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնք ամեն տարի մասնակցում են տեսչության կողմից կազմակերպած ստուգումներին: Դպրոցի չորս ուսուցիչներ ունեն բարձր որակավորման տարակարգ, որոնք իրականացնում են վերապատրաստող ուսուցչի գործունեություն:
Դպրոցը համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ: Համագործակցում էկազմակերպության կողմից կազմակերպած ծրագրին, կազմակերպությունների, իրավաբանական անձանց միությանի հետ: Իրականացնում է ծրագիր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հետ համատեղ, որը վերաբերում է անձի՝ մասնավորապես աշակերտի հոգեբանանական պաշտպանվածության բարձրացմանը, սթրեսային իրավիճակների կանխարգելմանը: Ինչպես նաև շարունակվում են մեր ծրագրերը բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի հետ: Ակտիվ համագործակցում է «Ապագա» հոգեբանական ծառայության կենտրոնի հետ:
Դպրոցում կազմակերպվում են բազմաթիվ և բազմաբովանդակ միջոցառումներ, բաց դասեր, քննարկումներ` նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Դպրոցն ունի շատ գեղեցիկ ավանդույթ` ուստարին ավարտել երգի փառատոնով` բոլոր դասարանների մասնակցությամբ: Տնօրենության կողմից ամփոփվում է տարվա ընթացքում կատարված աշխատանքները և պատվոգրեր ու շնորհակալագրեր են հանձնվում լավագույն աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին: