Սվետլանա Գրիգորյան
- Հեռ․: +374 10 28 89 59, +374 91 41 51 23
- Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Մասնագիտություն` սրտաբան
Գիտական աստիճան` բ.գ.դ.
Կոչում` պրոֆեսոր
1972թ. գերազանցությամբ ավարտելով Երեւանի պետական բժշկական ինստիտուտը, երկու տարի աշխատել Երեւանի շտապօգնության կայանում որպես բժիշկ:
1974-1977թթ. սովորել է Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում` սրտաբանություն մասնագիտությամբ: Գիտական և կլինիկական գործունեությունը շարունակել է նույն ինստիտուտի սրտի իշեմիկ հիվանդության բաժանմունքում որպես գիտաշխատող:
1979թ.սրտաբանություն մասնագիտությամբ պաշտպանել է թեկնածուական, 1989թ.՝ դոկտորական թեզ՝ նվիրված սրտի իշեմիկ հիվանդության դեղորայքային բուժման առանձնահատկություններին:
1980թ. որպես երիտասարդ գիտնական, արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերտմիության դափնեկրի կոչման:
Վերապատրաստվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղում, Ֆրանսիայի Լիոն քաղաքի առիթմալոգիայի բաժանմունքում:
1991թ. Սրտաբանության ինստիտուտում հիմնել է Հայաստանում առաջին՝ սրտի ռիթմի խանգարման բաժանմունքը, որտեղ մասնագիտական ախտորոշում և բուժում են ստացել 3000-ից ավել հիվանդներ: Դրանով Հայաստանում հիմնվել է սրտաբանության նոր ճյուղ ՝ առիթմալոգիա:
2008թ.-ից ՀՀ Սրտաբանների ասոցիացիային կից Առիթմալոգիայի աշխատանքային խմբի նախագահն է, Բացի գիտական և կլինիկական աշխատանքներից, զբաղվում է նաև դասախոսական գործունեությամբ:
1994թ.-ից մինչ 2011թ աշխատել է որպես ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր:
2011թ.-ից մինչ այժմ աշխատում է որպես Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր:
Բազմաթիվ կլինկական օրդինատորներ և բժիշկներ մասնագիտացել են և անցել վերապատրաստում պրոֆ. Ս.Վ. Գրիգորյանի մոտ:
1998թ.-ից Եվրոպայի սրտաբանների, 2006թ.-ից Եվրոպայի առիթմալոգիայի ասոցիացիայի անդամ է:
2015թ.-ին հիմնել է Հայաստանի առիթմոլոգների ասոցիացիան , որի նախագահն է հանդիսանում:
2013թ.-ին պարգևատրվել է Հայաստանի Մարշալ Բաղրամյանի անվան շքանշանով:
2015թ.-ին արժանացել է Եվրոպայի առիթմոլոգների ասոցիացիայի պատվոգրին:
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական սրտաբանների միության անդամ, Եվրոպական առիթմոլոգների ասոցացիայի անդամ, Հայաստանի առիթմոլոգների ասոցացիայի նախագահ, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմիայի բաժանմունքի հիմնադիր և ղեկավար, ԵՊԲՀ-ի հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր, 200-ից ավելի գիտական աշխատանքների և 3 գրքերի հեղինակ, 12 թեկնածուական և 1 դոկթորական թեզերի ղեկավար:
Image Gallery
https://bestgroup.am/%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%A2%D5%AA%D5%AB%D5%B7%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%C2%AD/400-%D5%BD%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A1-%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6#sigProIdb97dcc9bbf