Սվետլանա Գրիգորյան

(7 votes)
  • Phone: +374 10 28 89 59, +374 91 41 51 23
  • Email address: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
There is no translation available.

Մասնագիտություն` սրտաբան

Գիտական աստիճան` բ.գ.դ.

Կոչում` պրոֆեսոր

 

1972թ. գերազանցությամբ ավարտելով Երեւանի պետական բժշկական ինստիտուտը, երկու տարի աշխատել Երեւանի շտապօգնության կայանում որպես բժիշկ:

1974-1977թթ. սովորել է Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում` սրտաբանություն մասնագիտությամբ: Գիտական և կլինիկական գործունեությունը շարունակել է նույն ինստիտուտի սրտի իշեմիկ հիվանդության բաժանմունքում որպես գիտաշխատող:

1979թ.սրտաբանություն մասնագիտությամբ պաշտպանել է թեկնածուական, 1989թ.՝ դոկտորական թեզ՝ նվիրված սրտի իշեմիկ հիվանդության դեղորայքային բուժման առանձնահատկություններին:

1980թ. որպես երիտասարդ գիտնական, արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերտմիության դափնեկրի կոչման:

Վերապատրաստվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղում, Ֆրանսիայի  Լիոն քաղաքի առիթմալոգիայի բաժանմունքում:

1991թ. Սրտաբանության ինստիտուտում հիմնել է Հայաստանում առաջին՝ սրտի ռիթմի խանգարման բաժանմունքը, որտեղ մասնագիտական ախտորոշում և բուժում են ստացել 3000-ից ավել հիվանդներ: Դրանով Հայաստանում հիմնվել է սրտաբանության նոր ճյուղ ՝ առիթմալոգիա:

2008թ.-ից  ՀՀ Սրտաբանների ասոցիացիային կից Առիթմալոգիայի աշխատանքային խմբի նախագահն է, Բացի գիտական և կլինիկական աշխատանքներից, զբաղվում է նաև դասախոսական գործունեությամբ:

1994թ.-ից մինչ 2011թ  աշխատել է որպես ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր:

2011թ.-ից մինչ այժմ աշխատում է որպես   Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի  Սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր:

Բազմաթիվ կլինկական օրդինատորներ և բժիշկներ մասնագիտացել են և անցել վերապատրաստում պրոֆ. Ս.Վ. Գրիգորյանի մոտ:

1998թ.-ից  Եվրոպայի սրտաբանների, 2006թ.-ից Եվրոպայի առիթմալոգիայի ասոցիացիայի անդամ է:

2015թ.-ին հիմնել է Հայաստանի առիթմոլոգների ասոցիացիան , որի նախագահն է հանդիսանում:

2013թ.-ին պարգևատրվել է Հայաստանի Մարշալ Բաղրամյանի անվան շքանշանով:

2015թ.-ին արժանացել է Եվրոպայի առիթմոլոգների ասոցիացիայի պատվոգրին:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական սրտաբանների միության անդամ, Եվրոպական առիթմոլոգների ասոցացիայի անդամ, Հայաստանի առիթմոլոգների ասոցացիայի նախագահ, Սրտաբանության  գիտահետազոտական ինստիտուտի առիթմիայի բաժանմունքի հիմնադիր և ղեկավար, ԵՊԲՀ-ի հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր, 200-ից ավելի գիտական աշխատանքների և 3  գրքերի  հեղինակ, 12 թեկնածուական  և  1  դոկթորական  թեզերի  ղեկավար:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր