«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • Տնօրեն: Նարինե Ռաֆայելի Մամիկոնյան
  • Հասցե: ՀՀ, ք․ Երևան, Տիտոգրադյան 14
  • Հեռ․: +374-010- 471-100
  • Աշխ․ ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 09։00-18։00, շաբաթ 09։00-13։00:
  • Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Հիմնադրման տարի։ 1991թ.

Հիմնադիր՝  Հարություն  Քուշկյան

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1991թ. «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Կենտրոնն անցել է կայացման ստեղծագործ ճանապարհ և այսօր Հայաստանում խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոններից է, որն իրականացնում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն, ինչի շնորհիվ լայն ճանաչում է գտել ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գործում է ութ հիմնական կլինիկա՝ ախտորոշիչ, վիրաբուժության, թերապիայի, անհետաձգելի բուժօգնության, սրտաբանության և սրտանոթային վիրաբուժության, նյարդաբանության և նյարդավիրաբուժության: Կենտրոնում գործում է ավելի քան 40 մասնագիտացված բաժանմունք, ինչպես նաև ծննդատուն և պոլիկլինիկա:

Բժշկական կենտրոնը հագեցած է ժամանակակից ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական սարքավորումներով, ինչպես նաև ընդլայնված գործիքային հիմքով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ախտորոշիչ և լաբորատոր հետազոտությունների լայն սպեկտր:

Պրոֆիլային ինտեգրման շնորհիվ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստեղծվել են ժամանակակից մասնագիտական սարքավորումների համակցությամբ հագեցած նոր մասնագիտացված ստորաբաժանումներ, ինչպիսիք են. 

«Էրեբունի» բժշկական կենտրոնը Հայաստանում հսկայական ներդրում ունի ո՛չ միայն բժշկագիտության զարգացման, այլ նաև բժշկական ծառայությունների սպեկտրի ընդլայնման մեջ՝ ընդհանրապես: Բժշկական ծառայությունների արդիականացման և մակարդակի բարձրացման նպատակով կենտրոնը մշտապես աշխատում է նոր նախագծերի և ծրագրերի ներդրման վրա՝ անընդհատ արդիականացնելով կլինիկայի նյութատեխնիկական բազան «Սիմենս», «Դրեգեր», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս» առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումներով: Էրեբունի բժշկական կենտրոնը յուրաքանչյուր տարի, ընդլայնելով իր կապերը աշխարհի հայտնի կլինիկաների հետ, ստեղծում է հայ բժիշկների և արտասահմանյան առաջատար մասնագետների միջև բազմակողմանի համագործակցության նոր հնարավորություններ:

Կենտրոնը հանրապետության բժշկական բուհերի և քոլեջների կլինիկական ամբիոնների հիմնական բազա է, իսկ աշխատակիցները, կլինիկական ծանրաբեռնվածությանը զուգահեռ, իրականացնում են նաև կրթական գործունեություն: Այստեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները նախադիպլոմային (բակալավրիատ, մագիստրատուրա), հետդիպլոմային (կլինիկական օրդինատուրա, մասնագիտացում) մասնագիտական ուսուցման համար:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա ասպիրանտների և դոկտորանտների կողմից ակտիվորեն իրականացվում են գիտահետազոտական նախագծեր: Ներկայում «Էրեբունի» ԲԿ-ն կարևորագույն բազա է համատեղ առաջատար կլինիկական հետազոտությունների համար, որտեղ աշխատակիցները ղեկավարում են բազմակենտրոն գիտահետազոտական նախագծեր:

Կենտրոնը բազմիցս հանդիսացել է «Ազգային վստահություն» մրցույթի թեկնածու, արժանացել է «Լավագույն բժշկական կազմակերպություն» և «Բժշկական ծառայությունների լավագույն մատակարար» կոչումներին:

«Էրեբունի» բժշկական կենտրոնն ունի բազմաթիվ միջազգային պարգևներ, ինչն, անտարակույս, վկայում է նրա միջազգային ճանաչման մասին:

Media

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր