ALPINA HOTEL
- Տնօրեն: Գայանե Պետիկյան Գրել արձագանք
- Հասցե: ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Չարենց 7
- Կայք: www.alpina.am
- Հեռ․: +374-22-360770 Բջջ.՝ +374-99-730031, +374-77-730031
- Աշխ․ ժամեր: Երկուշաբթի-կիրակի /շուրջօրյա/
- Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների ամենասիրելի քաղաքում՝ Ծաղկաձորում: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1840 մ է, հեռավորությունը Երևանից՝ 55 կմ, իսկ՛միջազգային օդանավակայանից` 70 կմ: Կլիման բարեխառն է, օժտված առողջարար հատկություններով: Ձմեռվա միջին ջերմաստիճանը –5 է, տեղումների տարեկան միջին քանակությունը 600-700 մմ է, տարվա մեջ 300 օր: Մեզ մոտ Դուք կարող եք լիցքաթափվել, հանգստանալ քաղաքի աղմուկից, ոգեշնչվել շրջապատող գեղեցկությամբ, վայելել բյուրեղյա օդը: Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ ՛Ալպինա՛ հանգստյան տունը մոտ է Ծաղկաձորի բոլոր մշակութային և պատմական հուշահամալիրներին: Պարզապես զբոսնելով Ձեր մտերիմների հետ՝ Դուք ոչ միայն գերագույն հաճույք կստանաք, այլև Ձեզ համար կբացահայտեք նոր հորիզոններ, ինչու չէ, նաև՝ նոր նախասիրություններ: Այն բաղկացած է 2 և 3 անձի համար նախատեսված ստանդարտ, կիսալյուքս և լյուքս կարգի սենյակներից, որոնք կահավորված են նրբագեղ ոճով և հագեցած են բոլոր ժամանակակից հարմարություններով: Ավելին՝ բոլոր սենյակների պատուհաններից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Ծաղկաձորի հրաշագեղ բնությունը: ՛Ալպինա՛ հյուրանոցային համալիրում մատուցվում են հետաքրքիր և համեղ ուտեստներ ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական խոհանոցից:
Image Gallery
https://bestgroup.am/%D5%A6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%B6%D6%84,-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A3%D5%AB%D5%BD%D5%BF/%D5%B0%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80,-%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB%D5%A1%D6%80%C2%AD%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80,-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A3%D5%BD%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80/260-alpina-hotel#sigProIdc5451e4408