ALPINA HOTEL
- Директор: Գայանե Պետիկյան Գրել արձագանք
- Адрес: ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Չարենց 7
- Веб страница: www.alpina.am
- Телефон: +374-22-360770 Բջջ.՝ +374-99-730031, +374-77-730031
- График работы: Երկուշաբթի-կիրակի /շուրջօրյա/
- Адрес электронной почты: Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների ամենասիրելի քաղաքում՝ Ծաղկաձորում: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1840 մ է, հեռավորությունը Երևանից՝ 55 կմ, իսկ՛միջազգային օդանավակայանից` 70 կմ: Կլիման բարեխառն է, օժտված առողջարար հատկություններով: Ձմեռվա միջին ջերմաստիճանը –5 է, տեղումների տարեկան միջին քանակությունը 600-700 մմ է, տարվա մեջ 300 օր: Մեզ մոտ Դուք կարող եք լիցքաթափվել, հանգստանալ քաղաքի աղմուկից, ոգեշնչվել շրջապատող գեղեցկությամբ, վայելել բյուրեղյա օդը: Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ ՛Ալպինա՛ հանգստյան տունը մոտ է Ծաղկաձորի բոլոր մշակութային և պատմական հուշահամալիրներին: Պարզապես զբոսնելով Ձեր մտերիմների հետ՝ Դուք ոչ միայն գերագույն հաճույք կստանաք, այլև Ձեզ համար կբացահայտեք նոր հորիզոններ, ինչու չէ, նաև՝ նոր նախասիրություններ: Այն բաղկացած է 2 և 3 անձի համար նախատեսված ստանդարտ, կիսալյուքս և լյուքս կարգի սենյակներից, որոնք կահավորված են նրբագեղ ոճով և հագեցած են բոլոր ժամանակակից հարմարություններով: Ավելին՝ բոլոր սենյակների պատուհաններից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Ծաղկաձորի հրաշագեղ բնությունը: ՛Ալպինա՛ հյուրանոցային համալիրում մատուցվում են հետաքրքիր և համեղ ուտեստներ ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական խոհանոցից:
Image Gallery
https://bestgroup.am/ru/%D1%80%D0%B0%D0%B7%D0%B2%D0%BB%D0%B5%D1%87%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F,-o%D1%82%D0%B4%D1%8B%D1%85/%D0%B3%D0%BE%D1%81%D1%82%D0%B8%D0%BD%D0%B8%D1%86%D1%8B,-%D1%81%D0%B0%D0%BD%D0%B0%D1%82%D0%BE%D1%80%D0%B8%D0%B8,-%D0%B7%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%BE%D1%82%D0%B4%D1%8B%D1%85%D0%B0/260-alpina-hotel#sigProIdc5451e4408