Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց
- Директор: Նորա Վարդգեսի Սարգսյան
- Адрес: ՀՀ, ք. Երևան, Զ. Սարկավագի 48 (Քանաքեռ-Զեյթուն համայնք)
- Веб страница: www.facebook.com/aterghevondyan/
- Телефон: +374-1028 57 45, 20 57 45, տնօրեն` +374-99 75 72 50
- График работы: Աշխատանքային ժամեր - Երկուշաբթի-շաբաթ Տնօրենի, փոխտնօրենի, գլխավոր հաշվապահի աշխատանքային օրվա սկիզբն է համարվում 10:00, իսկ շաբաթ օրը` 12:00, ավարտը` 17:00: Տնտեսվարի, հաշվետարի գանձապահի, գործավարի, գրադարանավարի աշխատանքային օրվա սկիզբն է համարվում 10:00, իսկ շաբաթ օրը` 12:00, ավարտը` 17:00:
- Адрес электронной почты: Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Դպրոցը հիմնադրվել է 1958 թ. Ամալյա Ազնավուրովա-Հունանյանի և Թորոս Լավչյանի նախաձեռնությամբ: Հիմնադիր տնօրեն Լավչյանի շուրջ համախմբված պրոֆեսիոնալների համաստեղության ջանքերով հիմնադրման օրվանից դպրոցն առանձնանում էր ինքնատիպությամբ` աշակերտական փողային նվագախմբի, երգչախմբի, իր բնույթով եզակի ուսուցիչներից կազմված կամերային նվագախմբի, լարային քառյակի շնորհիվ:
1981 թ. դպրոցի տնօրեն էր նշանակվել անվանի թավջութակահար Հ. Թալալյանի սան Հենզել Հարությունյանը, որի տնօրինության օրոք ևս դրսևվորվեց կատարողական վարպետության աճ: 1991թ. մինչ 2012թ. կրթօջախը ղեկավարեց Ռոլաննա Օրբելյանը, ում կողմից կատարվեցին մի շարք նորամուծություններ` սկսեցին գործել դեկորատիվ կիրառական արվեստի, նկարչության, պարի, շախմատի խմբակները, ակադեմիական երգեցողության դասարանը, կիրառվեց առանց տարիքային սահմանափակման ընդունելության սկզբունքը:
2012թ. առ այսօր դպրոցը ղեկավարում է Նորա Սարգսյանը, ով լինելով դպրոցի սան, իսկ այնուհետև նույն դպրոցում իր երկարամյա մանկավարժական և ադմինիստրատիվ ուղին անցած մարդ, քաջատեղյակ է դպրոցի ավանդույթներին, ստեղծագործական պոտենցիալին և շարունակում է իր նախորդների գործը, քայլելով ժամանակին համընթաց: Ն. Սարգսյանի ջանքերով բացվեցին ջազվոկալի, հարվածային գործիքների, դհոլի, գեղզարգացման և խմբավարության փորձարարական ) դասարանները: Առաջիկայում նախատեսվում է նաև թատերարվեստի խմբակի բացում:
Դպրոցում իրականացվում է հնգամյա (7-12 տարեկանից ), յոթամյա ( 7-9 տարեկանից), գեղզարգացման (առանց տարիքային սահմանափակման) և նախապատրաստական դասարանների ուսուցում: Գործում են դաշնամուրային, լարային, փողային, ժողգործիքների, երգեցողության, կիթառի, հարվածային գործիքների, դհոլի բաժիններ, պարի, շախմատի և նկարչության խմբակներ: Յուրաքանչյուր տարի նոր ընդուվողների թիվը 50-60 աշակերտ է, ներկայումս դպրոցում սովորում է 316 աշակերտ:
Դպրոցի տնօրեններից յուրաքանչյուրը հետամուտ է եղել մեկ նպատակի. պահպանելով արդեն իսկ ձևավորված ավանդույթները, շարժվել առաջ` նոր գաղափարների և մտահղացումների իրականացման ճանապարհով: Ավանդական հաշվետու համերգներից, ակադեմիական ելույթներից բացի այսօր ավանդական են դարձել նաև դպրոցի հոբելյանական, Մայիսի 9-ի (ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության զինվորական փողային նվագախմբի հետ համատեղ), Ապրիլի 7-ի (պատանի երաշժտի նորամուտ), ապրիլի 24-ի, Ֆրանկաֆոնիայի, ջազային-պոպուլյար երաժշտության համերգները: 2015թ. դպրոցը հանդես եկավ բավականին լուրջ համերգային ծրագրով, նվիրված ցեղասպանության 100-ամյա տարելիցին` երգչախմբի և պարի դասարանի մասնակցությամբ: Նշենք, որ վերջին մի քանի տարիները նշանակալից էին և׳ պարի դասարանի (գեղղեկավար` հայկ Անտոնյան), և׳ երգչախմբի (խմբավար` Մամիկոն Անդրեասյան) համար: Նրանց մասնակցությունը քաղաքային, հանրապետական, միջազգային մրցույթներում նշանավորվում էր հաղթանակներով, մրցանակային տեղերի գրավմամբ:
2015թ. հունիս ամսին դպրոցի երգչախումբը հաջողություններ ունեցավ Գերմանիայում` գրավելով առաջին տեղը Էրվիտտե քաղաքում կայացած միջազգային մրցույթում: Բազմաթիվ ելույթներ են եղել Ավստրիայի Վիենա և Գրաց քաղաքներում, որոնք արժանացել են Ավստրիայի հայ համայնքի ջերմ ընդունելությանը:
Ներկայումս կրթօջախում կողք կողքի աշխատում են թե׳ դպրոցի վետերաններ, թե׳ նախկին շրջանավարտներ, թե׳ ԵՊԿ դասախոսներ և թե׳ խոստումնալից երիտասարդ մանկավարժներ: Եվ այդ միասնական աշխատանքի առհավատչյան դպրոցում ուսումնառություն անցած բազմաթիվ սաների հաջողությունն ու ճանաչումն է ինչպես ՀՀ-ում այնպես էլ նրա սահմաններից դուրս: