Սկզբնական շրջանում ընկերությունն արտադրել է ավտոմեքենաների պահեստամասեր, որոնք արտահանվել են Ռուսաստանի Դաշնություն: 1993 թ.-ից ընկերությունը Սանկտ Պետերբուրգ է արտահանում էլեկտրական տրանսպորտի հաղորդիչներ և այլ տեսակի ներդիրներ:
Ընկերությունն իր արտադրանքը ներկայացրել է բազմաթիվ փառատոներում և ցուցահանդեսներում և ստացել տարբեր պատվոգրեր և մրցանակներ: Ընկերության արտադրանքը սպառվում է ոչ միայն տեղական շուկայում, այլև Ռուսաստանում և Վրաստանում:
"ՍԻՍ" ընկերության գործարանում արտադրվում է կահույք, մետաղական դարակաշարեր, գովազդային վահանակներ, ցուցադրման և վաճառքի պահարաններ, անձրևանոցներ, ամառանոցային պարագաներ, դռներ և տարբեր տեսակի և ձևի դետալներ: