Արիես Քեյթրինգ Սերվիս
- Директор: Արման Պետրոսյան
- Адрес: ՀՀ, ք. Երևան , 0033, Գյուլբենկյան 43, տարածք 179
- Веб страница: www.aries.am
- Телефон: +374 (10) 22 01 40, +374 (10) 22 01 38 Բջջ. +374 (55) 22 22 14
- Адрес электронной почты: Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра., Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Արիես Քեյթրինգ Սերվիսը սկսել է իր գործունեությունը 1996 թվականին: Այն իրականացնում է քեյթրինգ (catering (անգլ.) - սննդի արտագնա սպասարկում) ծառայություն Հայաստանի ողջ տարածքում:
Քեյթրինգը յուրահատուկ "շարժական ռեստորան" է, որը հնարավորություն է տալիս անցկացնել պատվիրված միջոցառումը` նախատեսված վայրում և նշանակված ժամին:
Արիես Քեյթրինգ Սերվիսը կազմակերպում է.
- ընդունելություններ / ֆուրշետներ
- սուրճի և ճաշի ընդմիջումներ
- ճաշկերույթներ
- հարսանյաց ֆուրշետներ
- բացօթյա միջոցառումներ (պիկնիկներ)
- շնորհանդեսներ և այլն
Արիես Քեյթրինգ Սերվիսը, հանդիսանալով այս տեսակի ծառայության հիմնադիրը Հայաստանում և ունենալով տարիների փորձ քեյթրինգի հայկական շուկայում, արագ է արձագանքում պատվիրատուների փոփոխվող կարիքներին ու ցանկություններին և մանրակրկիտ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում գտնում է իր ծառայությունները նրանց պահանջներին համապատասխանեցնելու ամենաօպտիմալ տարբերակը:
Ի սկզբանե Արիես Քեյթրինգ Սերվիսի կարևորագույն կորպորատիվ արժեքներից է եղել ազնիվ աշխատանքը պատվիրատուի հետ, որը թույլ է տալիս ստեղծել փոխադարձ վստահության վրա հիմնված երկարատև համագործակցություն:
Արիես Քեյթրինգ Սերվիսն իր գործունեությունն իրականացնում է` հավատարիմ մնալով հետևյալ սկզբունքներին`
- Օգտագործել միայն թարմ և որակյալ հումք,
- Գերազանցել հաճախորդի սպասումները,
- Կարևոր են բոլոր պատվերները` անկախ նրանց մեծությունից,
- Չկա կարևոր և ոչ կարևոր պատվեր:
Արիես Քեյթրինգ Սերվիսի հիմնարար սկզբունքներից է ստեղծել գիտելիքով կառավարվող ընկերություն: Այսօր Քեյթրինգի հայկական շուկայում Արիես Քեյթրինգ Սերվիսը միակն է, որ ներդրել է ISO 9001 : 2000 որակի կառավարման համակարգ և մատուցում է միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություն:
Կազմակերպության ռազմավարական ծրագրով նախատեսված է առաջիկայում ներդնել ISO 22000, որը թույլ կտա ունենալ միջազգային չափանիշներին համապատասխանող սննդի անվտանգության կառավարման ամբողջական համակարգ:
Արիես Քեյթրինգ Սերվիսը տարեցտարի ընդլայնվում է և ներկայումս ունի ժամանակակից ճաշարանների ցանց: