«ԾԻԼ ԲՈՒՍԱՑ» ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ
- Директор: Արմենուհի Սուրենի Մարտիրոսյան
- Адрес: ՀՀ, ք. Երևան, Սունդուկյան փող., 2 շենք, №42
- Веб страница: http://tsil-busats.com/am
- Телефон: +374-10-265092 , +374-93-426012 (բջջ.) , +374-93-347002 (բջջ.)
- График работы: Աշխատանքային ժամեր - Երկուշաբթի-Ուրբաթ 11:00-18:00
- Адрес электронной почты: Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
1994թ. աշնանը` Հայաստանի համար ծանրագույն նյութական և հոգևոր տարիներին, Երևան քաղաքում ստեղծվեց մանկապատանեկան մի կենտրոն, որը տարիներ անց ստացավ «Ծիլ Բուսաց» անվանումը: Ստեղծման օրվանից մինչ այսօր կենտրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է երաժշտագետ, դաշնակահարուհի, արտ-թերապիայի մասնագետ Արմենուհի Մարտիրոսյանը: Այդ պահին հիմնական նպատակն էր դիմակայել կյանքի ճնշումներին, մեծացնել ներդաշնակ, դժվարությունների առաջ չնահանջող բարոյական անհատների:
Տարիներն անցան, Հայաստանը բարգավաճեց, բայց երեխաների առջև ծառացած խնդիրները մնացին: Եվ ավելին, պարզ դարձավ, որ դա միայն Հայաստանի խնդիրը չէ: Այսօր մանուկ հասակից երեխան ենթարկվում է արտաքին աշխարհի այնպիսի «հարձակման» (հեռուստացույց, համակարգիչ, ծնողների ոչ հավասարակշռված վիճակ, խիստ զբաղվածություն և այլն), որ խիստ կարիք է զգացվում երեխայի ներքին աշխարհը ներդաշնակության բերել այդ ճնշումներին դիմակայելու համար: Աշխատանքը կենտրոնում շարունակվեց իննովացիոն մեթոդներով` ատանալով մի փոքր այլ բնույթ և հիմք դառնալով Ա. Մարտիրոսյանի նորածին, յուրօրինակ մեթոդի համար: Այսօր այն (մեթոդը) կարելի է ասել՝ աշխատում է տարբեր տարիքի համար, ինչպես նաև տարբեր խնդիրներ ունեցող երեխաների (հիպերակտիվ, աուտիկ) և մեծահասակների համար (մեթոդը փորձարկվել է նաև Սևանի հոգեբուժարանին կից ռեաբիլիտացիոն կենտրոնում):
15 տարի անց առաջացավ նոր մտահղացում ` ստեղծել մասնաճյուղ ոչ քաղաքային պայմաններում, որի համար նպատակահարմար գտնվեց Լոռվա մարզի Դսեղ գյուղը` հայ անվանի բանաստեղծ Թումանյանի ծննդավայրը, որն աչքի է ընկնում իր առանձնահատուկ բնությամբ:
Կենտրոնի մասնաճյուղը ենթադրում է բազմաֆունկցիոնալ գործունեություն.
1.1 Հնարավորություն ստեղծել կենտրոնի երեխաների համար ամառային ամիսներն անցկացնել բնության գրկում, աշխատել հողի հետ, ինչպես նաև հմտանալ մասնաճյուղում կառուցված տարբեր փոքր արհեստանոցներում` կավագործության, փայտամշակման, գորգագործության և այլ բնագավառներում:
1.2 Նպատակ ունենք նաև, վերապատրաստելով տեղի համապատասխան մասնագետներին, ստեղծել որոշակի աշխատակազմ, ինչը հնարավոր կդարձնի իրականացնել «Ծիլ Բուսաց» կենտրոնի գործունեությունը Լոռվա երեխաների համար կլոր տարի:
Հայտնի է, որ այսօր աշխարհում կարևորագույն խնդիրներից է երեխաների դաստիարակությունը: Սթափ մտածող հոգեբաններն ու դաստիարակները խոսում են արժեքների վերաիմաստավորման և մանկության նոր հոգեբանության դաստիարակության համակարգի մասին: Ամենուր արվում են նոր տիպի դպրոցներ ստեղծելու փորձեր: Այսօր տարբեր երկրներում կազմակերպվում են սեմինարներ, կոնֆերանսներ, որոնք նվիրված են այս խնդիրների շուրջ նոր ուղիներ փնտրելուն: Բազմաթիվ անգամ մասնակցելով նմանատիպ միջոցառումների` մտահղացում առաջացավ Լոռվա կենտրոնը կառուցել այնպես, որ հնարավորություն ընձեռնվի այստեղ նույնպես նման միջոցառումներ կազմակերպել, ինչը նոր լիցքեր և փորձ կհաղորդի Հայաստանի մանուկների և պատանիների դաստիարակության ասպարեզին:
Հուսով ենք, որ Լոռվա կենտրոնը կնպաստի «Ծիլ Բուսաց»-ի հիմնադիր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ա. Մարտիրոսյանի մեթոդի զարգացմանն ու փորձի փոխանակմանը տարբեր երկրներում հայ և արտասահմանյան մանկավարժների միջև: