Արման Համլետի Կարապետյան
- Телефон: (+374 10) 53 06 90, (+374 91) 47 56 01
- Адрес электронной почты: Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Արման Համլետի Կարապետյան. մանկաբարձ – գինեկոլոգ
Ծնվել է 1973թ-ի հուլիսի 24-ին ք.Երևանում: 2003 թ-ից առ այսօր աշխատում է «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ–ի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում, զբաղվում է էնդոսկոպիկ վիրաբուժությամբ:
Մասնագիտական ուղղվածություն
Շնորհիվ տարիների փորձառության եւ բազմաթիվ վերապատրաստումների, ներկայումս վիրահատությունների 90-95% նրա կողմից իրականացվում են էնդոսկոպիկ եղանակով, որի առավելությունները անհամեմատելի են ավանդական «բաց» եղանակով վիրահատությունների հետ: Հայաստանում «Մոր եւ Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» -ի կողմից ներդրվել եւ էնդոսկոպիկ եղանակով իրականացվում են այնպիսի վիրահատական միջամտություններ, ինչպիսիք են `բնածին արատների շտկում (կոլպոպոեզ , արգանդի միջնապատի հեռացում, խոռոչի ձևավորում), հեշտոցի պատերի իջեցման վերականգնում (սակրովագինոպեքսիա պոլիպրոպիլենային ցանցի տեղադրմամբ), անպտղության ախտորոշում ու բուժում, ինչպես նաեւ արդի բոլոր գինեկոլոգիական վիրաբուժական միջամտությունները (արգանդի եւ նորագոյացությունների հեռացում ):
Նախկինում արգանդի հեռացմամբ ուղեկցվող վիրահատությունները՝ էնդոմետրիումի հիպերպլաստիկ եւ ատիպիկ փոփոխությունների դեպքում, այժմ իրականացվում են օրգան պահպանողական` հիստերոսկոպիկ եղանակով: Նմանատիպ վիրահատությունները նպաստում են հիվանդների արագ ապաքինմանը եւ կյանքի որակի բարելավմանը, ինչն էլ հանդիսանում է մարդու հաջողության հիմնական գրավականը: