Հասարակության շրջանում կա կարծրատիպ, որ եթե մարդը դիմում է հոգեբույժի, ուրեմն՝ «խելագարվել» է: Այս կարծրատիպի պատճառով բազմաթիվ մարդիկ կա՛մ չեն դիմում բժշկի, կա՛մ արդեն իսկ սկսած բուժումն ընդհատում են «բարի կամեցողների» խորհուրդներով:
Հոգեկան առողջության մասնագետին այցելելն իրականում նշանակում է «ճանապարհ գտնել» զգացողությունների, վարքի հետ կապված խնդիրների լուծման համար: Դա նույնն է, օրինակ, ինչ տեսողության հետ կապված խնդիրների դեպքում աչքի բժշկին այցելելը:
Բուժման ընթացքում դրվում է ախտորոշում, որն իրենից ներկայացնում է եղած խնդիրների հակիրճ նկարագրություն: Այն անհրաժեշտ է հետագա բուժական, իրավական, վերականգնողական և այլ ծառայություններ կազմակերպելու համար:
Կարևոր է հիշել, որ ախտորոշումը «դրոշմ», «խարան» կամ «պիտակ» չէ և չի խոսում անձի ով լինելու մասին:
Ո՞ր դեպքում է պետք դիմել հոգեբանի, հոգեբույժի խորհրդատվությանը. hարցը պարզաբանում է «Magnus» կենտրոնի տնօրեն, բ. գ. թ., դոցենտ Մարգարիտ Թադևոսյանը:
- Տրամադրության անկում, որը կարող է տևել մոտ 2 շաբաթ, նույնիսկ եթե չկա որևիցե էական պատճառ:
- Վարքային խանգարումներ՝ կապված տարած սթրեսային իրավիճակի, կոնֆլիկտների, մտերիմի կորստի հետ:
- Տագնապային վիճակ, խուճապային գրոհներ, կպչուն մտքեր, լարվածություն:
- Քնի խանգարումներ:
- Քրոնիկական հոգնածություն, հյուծվածություն, թուլություն, հետաքրքրությունների կորուստ՝ ակնառու սոմատիկ պաթոլոգիայի բացակայության դեպքում և այլն:
Այս և նման խնդիրների դեպքում կարող եք զանգահարել «Magnus» կենտրոն՝ հասցե Բայրոնի 6 +374 91 28- 44- 14 ,+374 77 -28 -44 -15 հեռախոսահամարով:
Additional Info
- Адрес: Բայրոնի 6
- Телефон: +374 91 28- 44- 14 ,+374 77 -28 -44 -15