Lusine
Կիրակոսյան Կարինե Էդուարդի
մանկաբարձ- գինեկոլոգ, գինեկոլոգ- էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ
- Մասնագիտական գործունեություն:
2020թ.-մինչ այսօր |
Հայկական Պետական Համալսարան Կենսաբանության ֆակուլտետի ֆիզիոլոգիայի ամբիոն-դասախոս |
2018թ.հոկտեմբերի 01-ից -մինչ օրս |
«Աստղիկ»ԲԿ Հայ –Իսրայելական վերարտադրողական բժշկության կլինիկայի բաժանմունքի վարիչ |
2011-2018թթ. |
«Շենգավիթ» ԲԿ –ի Մարդու վերարտադրողական առողջության կլինիկայի վարիչ |
- Կրթություն և որակավորումներ
1993- 2000թթ. |
Մ.Հերացու անվան Հայկական Պետական բժշկական համալսարան(անվանական թոշակառու) |
2000-2002թթ. |
Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան - Կլինիկական օրդինատուրա «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբI ուս.տարի-II կլին.ծննդատ. բազայի վրա (ք.Մոսկվա)II ուս.տարի- Վ.Ֆ.Սնեգիրյովի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկայի օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների բաժանմունք |
Մասնագիտություն |
Բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոտուկտոլոգ |
2003-2005թթ. |
Առկա ասպիրանտուրա նույն հաստատությունում՝Ռուսաստանի ակադեմիկոս Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնի «Վերարտադրողական ֆունկցիայի պահպանման և վերականգնման բաժանմունք»-ի բազայի վրա:Գիտական ղեկավար՝ ակադեմիկոս Վ.Ի. Կուլակով |
2005թ. |
«Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշով կանանց անպտղության բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով ատենախոսական թեզ բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար |
2010թ. |
Հեռակա դոկտորանտուրա Մոսկվայի Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի տարածաշրջանային հետազոտական ինստիտուտում: Ատենախոսության թեման՝ « Հայաստանի Հանրապետությունում անպտուղ ամուսնությունները ( ժողովրդագրական, էթնիկ և կլինիկական առանձնահատկությունները)»Գիտ. Կոնսուլտանտ-ՌԴ Գիտությունների ակադեմիայի թղ. ադամ Կրասնոպոլսկայա Ք.Վ. |
9.Վերապատրաստումներ
2004թ. |
Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության ամենամյա Եվրոպական ասոցացիայի գիտաժողով, Բրյուսել, Բելգիա |
2005թ. մինչ օրս ամենամյա մասնակցություն |
Մարդու վերարտադրողականության Ռուսական ասոցացիայի ամենամյա գիտաժողով, Մոսկվա, ՌԴ |
2007թ. |
Մարդու վերարտադրողական առողջության սերտիֆիկատ |
2010թ. |
Գինեկոլոգիայի և էնդոկրինոլոգիայի սերտիֆիկատ |
2011թ. |
Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության ամենամյա Եվրոպական ասոցացիայի գիտաժողով, Ստոկհոլմ, Շվեդիա |
2013թ. |
Ռեպրոդուկտոլոգների եվրոպական համաշխարհային կոնգրես ESHRE (European Society of Human Reproduction and Embryology), Լոնդոն |
2014թ. |
Մարդու վերարտադրողականության և էմբրիոլոգիայի Եվրոպական ասոցիացիայի տարեկան համաժողով (ESHRE), Մյունխեն |
2015թ. |
Մարդու վերարտադրողականության և էմբրիոլոգիայի Եվրոպական ասոցիացիայի տարեկան համաժողով (ESHRE), Լիսաբոն |
2016թ.
|
Մարդու վերարտադրողականության և էմբրիոլոգիայի Եվրոպական ասոցիացիայի տարեկան համաժողով (ESHRE), Հելսինկի
|
2017թ. |
Մարդու վերարտադրողականության և էմբրիոլոգիայի Եվրոպական ասոցիացիայի տարեկան համաժողով (ESHRE), Ժնև
|
2018թ. |
Մարդու վերարտադրողականության և էմբրիոլոգիայի Եվրոպական ասոցիացիայի տարեկան համաժողով (ESHRE), Բարսելոն
|
Հունիսի 23-26-ը, 2019թ. |
Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական ասոցացիայի 35-րդ գիտաժողով Ավստրիա-Վիեննա |
10.Հրապարակումները ( 38 գիտական աշխատանքների հեղինակ է)
- Современные подходы к индукции овуляции и суперовуляции у больных с синдромом поликистозных яичников [Текст] : Дис. ...канд.мед.наук:14.00.01 / Киракосян Карина Эдуардовна. - М., 2005. - 132 с. : ил. - Библиогр.: с.106-132
- Бесплодный брак в Республике Армения: демографические, этнические и клинические особенности: автореферат диссертации на соискание ученой степени доктора медицинских наук: 14.01.01/ Киракосян Карина Эдуардовна; [Место защиты Москва, обл. Науч.-исслед. ин-т акушерства и гинекологии].-Москва, 2013
Լեզուներ |
Հայերեն, ռուսերեն, անգլերեն |
Համակարգչային հմտություններ |
Word-processing, Excel |
ԻՆԵՍԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Կցանկանայի, որ ոչ մեկի մոտ հղիանալու, մայր դառնալու խնդիր չլինի»
Արհեստավարժ մասնագետ լինելու համար առաջին հերթին պետք է ձգտել խորությամբ տիրապետել այն մասնագիտությանը, որն ընտրել ես: Իհարկե, բժշկի մասնագիտությունը երբեք հեշտ ճանապարհ չի ենթադրում, բայց, երբ արդեն հաշվարկում ես, թե ինչ ներդրեցիր եւ ինչ ստացար, ինչ ձեռքբերումներ եղան բժշկության ասպարեզում, համոզվում ես, որ աշխատանքդ եղել է բազմաբովանդակ ու հետաքրքիր,http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության կլինիկայի գլխավոր սաղմնաբան ԻՆԵՍԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նման երջանիկներից մեկն է: Սաղմնաբանությունն ունի էական դերակատարում վերարտադրողական բժշկության մեջ, ու պետք է նաեւ լավ հոգեբան լինես, որպեսզի անպտղության դեմ պայքարում կարողանաս պացիենտին դարձնել դաշնակիցդ: Մեզ հետ զրույցում սաղմնաբանը մատչելի լեզվով ներկայացրեց ժամանակակից մասնագիտության նրբությունները:
-Բժշկուհի՛, կներկայացնե՞ք ձեր բաժանմունքի գործառույթները:
-Երբ զույգը դիմում է մեր բաժանմունք, կատարվում են խորհրդատվություններ բժիշկ-վերարտադրողաբանի ու սաղմնաբանի հետ: Կան զույգեր, որոնք չեն պատկերացնում, թե սաղմնաբանն ինչով է զբաղվում, եւ ինչքան մեծ դերակատարում ունի նրա աշխատանքը: Նրա գիտելիքներից եւ փորձառությունից է կախված նաեւ անպտղության բուժման ու ցանկալի արդյունքի հասնելու արդյունավետությունը: Սկզբում սաղմնաբանը սեռական բջիջները նախապատրաստում է բեղմնավորմանը: Ֆոլիկուլների պունկցիայի ժամանակ սաղմնաբանը փնտրում է ձվաբջիջները ֆոլիկուլյար հեղուկի մեջ եւ պահպանում դրանք հատուկ միջավայրում: Նա նաեւ կատարում է սերմի որակի գնահատում ու մշակում է այն ձվաբջիջները բեղմնավորելու համար: Այնուհետեւ կատարում է բեղմնավորում:
-Ինքնին հետաքրքիր մասնագիտություն է, բայց ամենատպավորիչ այցը ո՞րն եք համարում:
-Շատ կան տպավորիչ այցեր, բայց կցանկանայի հիշել դրանցից մեկը: Մեզ էր դիմել զույգ, եւ երկուսի մոտ էլ դա երկրորդ ամուսնությունն էր: Նրանք ունեին որդեգրած երեխա, եւ, բնական է, իրենց երեխան էին ուզում ունենալ ու մեր օգնությամբ, փառք Աստծո, արդեն սպասում են երկու աղջիկ բալիկի: Խոստացել են երեխաներից մեկին իմ անունով կոչել` Ինեսա:
-Ո՞ր տարիքային շեմից կարող են դիմել ձեզ:
-Դրա համար հնարավոր չէ նշել ամենափոքր տարիքը: Ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության սահմանման, անպտղությունը սեռական կյանքով ակտիվ ապրող զույգի կնոջ մոտ մեկ եւ ավելի տարվա ընթացքում հղիության բացակայությունն է առանց հակաբեղմնավորիչների օգտագործման: Իսկ ամենամեծը քառասուներկու, քառասուներեք տարեկանն է:
-Բոլորն ունեն իրենց կյանքի ուսուցիչը, ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը:
-Ես իմ ուսումը սկսել եմ Իսրայելում, քանի որ բնակվում էի այնտեղ: Աշխատել եմ Ֆրանսիայում եւ կարող եմ ասել, որ ինձ բախտ է վիճակվել շփվել այս ոլորտի շատ ճանաչված բժիշկների, օրինակ, Ֆրանսիայի հայտնի մասնագետներ Ֆրիդմանի, Կասուտոյի հետ, որն ունի հայտնի լաբորատորիաների ցանց: Այժմ համագործակցում եմ մեր բաժնի պրոֆեսոր Օրվիետտոյի հետ, ունեցել եմ աշխատանքային փորձ շատ հայտնի կենսաբան Գաբոր Վայտայի հետ: Այդ առումով ես շատ երջանիկ եմ:
-Մեր երկրում, ըստ Ձեզ, սաղմնաբանությունը զարգացման ի՞նչ մակարդակ ունի:
-Ես եղել եմ տարբեր երկրներում եւ կարող եմ ասել, որ մենք ոչնչով չենք թերանում, իսկ մեր «Աստղիկ» բժշկական կենտրոնի սաղմնաբանության բաժինը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով: Մենք ոչ մի առումով չենք զիջում, ամեն տարի մասնակցում ենք միջազգային գիտաժողովների, ինչպես նաեւ արդեն առցանց հնարավորություններ ունենք. ամեն նոր բան կարող ենք տեսնել, կարդալ եւ օգտագործել մեր պրակտիկայում:
-Դրդող եղե՞լ է Ձեր մասնագիտության ընտրության հարցում:
-Դրդող չի եղել, բայց, երբ նայում եմ դպրոցական շարադրություններս, նկարներս եւ այլն, հասկանում եմ, որ փոքրուց երազանքներս միայն բժշկության մասին են եղել: Չնայած տասներկու տարի պարով եմ զբաղվել եւ շատ եմ սիրել պարը, բայց ընտրել եմ բժշկությունը:
-Որպես երիտասարդ ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Այսօրվա երիտասարդ կադրերն ունեն շատ ավելի լայն հնարավորություններ, նրանց առջեւ բոլոր դռները բաց են: Նրանք չունեն տեղեկատվության, գրականության պակաս, ինչը եղել է մեր ժամանակներում: Շատ նպատակասլաց են: Հիմա ես դասավանդում եմ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում եւ տեսնում, որ ուսանողներն ուզում են սովորել, ընկալում են, ձգտում են դառնալ լավ մասնագետ:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Իմ տղան ու իմ աշխատանքը:
-Ձեր տղայի մեջ դեպի բժշկությունը ձգտում տեսնո՞ւմ եք:
-Այո՛, ասում է, որ սիրում է եւ շարունակելու է իմ գործը: Ինձ թվում է՝ կկարողանա:
-Աշխատանքը չի՞ խանգարում ընտանիքին:
-Իհարկե ընտանիքի հետ ավելի քիչ ժամանակ եմ անցկացնում, բայց փորձում եմ այնպես անել, որպեսզի ընտանիքս իմ պակասը չզգա: Սակայն, ամեն դեպքում, կնոջ համար աշխատանքը ընտանիքի հետ համատեղելը շատ դժվար է:
-Վերջին անգամ որտե՞ղ եք եղել վերապատրաստման:
-Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:
-Ի՞նչ տվեց այդ վերապատրաստումը Ձեզ:
-Այն տվեց մասնագիտության հետ կապված բավականին նոր տեղեկատվություն, շփում տարբեր երկրների գործընկերների հետ, ծանոթացում սաղմնաբանությանը վերաբերվող նոր սարքավորումներին, նյութերին եւ լաբորատոր պարագաներին: Ես սիրում եմ կարծիք լսել, մասնակցել մասնագիտական քննարկումներին:
-Ինչի՞ մասին կցանկանայիք խոսել, որը, ըստ Ձեզ, շատ կարեւոր է:
-Կցանկանայի խոսել կենսանյութի կիրոպահպանման մասին: Սա կարեւոր է այն առումով, որ, երբ զույգն անցնում է այդ դժվար ճանապարհը, մենք ստանում ենք լավ որակի սաղմեր, որոնք կարող ենք պահպանել հաջորդ տեղադրման համար: Այսինքն, եթե առաջին տեղադրումից հետո հղիություն չի լինում կամ էլ լինում է, բայց ցանկանում են ունենալ նաեւ երկրորդ, երրորդ երեխան, ապա զույգը այդ ամբողջ ճանապարհը նորից չի անցնում: Այդ ժամանակ որոշակի նախապատրաստական գործընթացներից հետո տեղադրվում են ապասառեցված սաղմերը: Փաստորեն, զույգին երկրորդ, երրորդ շանս տալու հնարավորություն կա:
-Զույգն ի՞նչ փուլերով է անցնում մինչեւ ցանկալի արդյունքին հասնելը:
-Սկզբում նախապատրաստական փուլն է: Կինը եւ տղամարդը անցնում են հետազոտություններ, ու, եթե տղամարդու մոտ ի հայտ են գալիս խնդիրներ, նրան ուղարկում ենք ուրոլոգի մոտ խորհրդատվության: Եվ այդ ամբողջ պրոցեսը անցնելուց հետո, երբ զույգն արդեն պատրաստ է արտամարմնային բեղմնավորման, կինը սկսում է ստանալ հորմոնային պրեպարատներ, որպեսզի իր մոտ ձվաբջիջների քանակն ավելի շատ լինի: Երբ ստեղծվում է համապատասխան քանակը, մենք նշանակում ենք ձվաբջիջները վերցնելու օրը եւ կատարում ենք արհեստական բեղմնավորումը: Արդի սաղմնաբանության մեջ գոյություն ունի բեղմնավորման երկու մեթոդ. «ստանդարտ ԱՄԲ» կամ ICSI (intracytoplasmic sperm injection): «Ստանդարտ ԱՄԲ»-ի ժամանակ ձվաբջիջները մի քանի ժամ թողնում են սպերմատազոիդների սուսպենզիայի հետ հատուկ միջավայրում՝ ինկուբատորի մեջ: ICSI-ի ժամանակ սաղմնաբանը, ելնելով սպերմատազոիդի որակական հատկանիշներից, ինքն է ընտրում սպերմատազոիդը ու ներարկում այն ձվաբջջի ցիտոպլազմայից ներս: Այս գործընթացը կատարվում է միկրոմանիպուլյատորի միջոցով եւ պահանջում է բարձր մասնագիտական հմտություններ: Այս մեթոդով բեղմնավորումը կատարվում է, երբ տղամարդու մոտ առկա է խնդիր, ինչպես նաեւ, երբ կնոջ մոտ ձվաբջիջների քանակը շատ քիչ է:
-Ձեզ համարո՞ւմ եք ուժեղ կին:
-Վստահ կարող եմ ասել՝ այո: Իհարկե, կինը կարող է ուժեղ լինել: Չնայած, ամեն դեպքում, ներսում թույլ է, բայց կարող է իրեն պահել այնպես, որ ուժեղ է:
-Իսկ ո՞րը կարող եք համարել Ձեր բնավորության թույլ կողմը:
-Իմ խիղճը: Չեմ վախենում ոչնչից, ինձ տանջում է միայն իմ խիղճը: Շատ եմ սիրում մարդկանց, ու այդ ամենն օգնում է իմ աշխատանքում, ուժ է տալիս, որ հասնեմ դրական արդյունքի:
-Մեր ազգը, Ձեր կարծիքով, շնորհակա՞լ ազգ է:
-Իհարկե, երբ դրական արդյունք չի լինում, հիասթափությունը մեծ կարող է լինել, որովհետեւ մարդիկ ներդնում են ջանքեր, գումար, հոգեբանորեն են պատրաստվում ու հանկարծ կարող են կանգնել դատարկության առաջ: Բայց դրական արդյունքի դեպքում շատ շնորհակալ են լինում:
-Որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք ասել:
-Կցանկանայի, որ ոչ մեկի մոտ հղիանալու, մայր դառնալու խնդիր չլինի, որ այդ ճանապարհը շատ հեշտ լինի, ու բալիկ ունենալու ուրախությունը, երջանկությունը վայելեն բոլոր ընտանիքները: Մենք աշխատում ենք ու ցանկանում, որ մեր աշխատանքի դրական արդյունքը երջանկացնի անպտղության խնդրի առաջ կանգնած ընտանիքներին:
Նարիմանյան Սեդրակ Սուրենի
Վնասվածքաբան-օրթոպեդ
Կրթություն՝ 1993-2003թթ. ք.Չարենցավան 2րդ միջնակարգ դպրոց
2003-2009թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան Ընդհանուր Բժշկության ֆակուլտետ
2009-2012թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան կլինիկական օրդինատուրա վնասվածքաբանություն և օրթոպեդիա մասնագիտությամբ
Աշխատանք՝ 2012թ.-ից Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Կենտրոն մեծահասակների օրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի բաժանմունք որպես բժիշկ օրթոպեդ-վնասվածքաբան
2019թ.-ից <<Աջափնյակ>> ԲԿ օրթո պեդ-վնասվածքաբան
2020թ-ից <<Միքայելյան համալսարանական հիվանդանոց>> օրթոպեդ-վնասվածքաբան
2020թ.-ից << Wigmore Clinic>> օրթոպեդ-վնասվածքաբան
Լրացուցիչ՝ 2012-2014թթ. Ծառայություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակում որպես բուժկետի բժիշկ
2016թ.-ից ՀՀ Վնասվածքաբան Օրթոպեդների Ասոցիացիայի քարտուղար
Վերապատրաստումներ՝ 2010թ. Հայաստանի Օրթոպեդ Վնասվածքաբանների 5րդ Կոնգրեսս միջազգային մասնակցությամբ
2017թ. ՌԴ ք. Մոսկվա Եվրասիական Օրթոպեդիկ Ֆորում
2018թ. ՌԴ ք. Մոսկվա Յուդինի անվան կլինիկական հիվանդանոց <<Ոտնաթաթի դեֆորմացիաների վիրահատական բուժում>> թեմայով ուսումնական կուրս
2018թ. Հայաստանի Օրթոպեդ Վնասվածքաբանների 7րդ Կոնգրեսս միջազգային մասնակցությամբ
2018թ. Երևան <<Ոտնաթաթի դեֆորմացիաների վիրահատակ շտկում>> մաստեր-կլասս
Լեզուների իմացություն՝ ռուսերեն , անգլերեն
Нариманян Седрак Суренович
Травматолог-ортопед
Образование 1993-2003гг. Г. Чаренцаван средняя школа номер 2
2003-2009гг. Ереванский Государственный Медицинский Университет им. Мхитара Гераци Факультет Общей Медицины
2009-2012гг. Ереванский Государственный Медицинский Университет им. Мхитара Гераци клиническая ординатура по специальности Травматология и Ортопедия
Работа с 2012 года Научный Центр Травматологии и Ортопедии отделение ортопедии взрослых и костной патологии, врач ортопед-травматолог
С 2019г. <<Аджапняк>> МЦ ортопед-травматолог
С 2020г. <<Университетская клиника Микаелян>> ортопед-травматолог
С 2020г. << Wigmore Clinic >> ортопед-травматолог
Дополнительно 2012-2014гг. Служба в Армии Обороны Нагорно Карабахской Республики врач медпункта
С 2016 года секретарь Ассоциации Травматологов и Ортопедов Республики Армения
Усовершенствования 2010г. 5ый конгресс травматологов ортопедов Армении с международным участием
2017г.РФ г. Москва Евразийский Ортопедический Форум
2018г.РФ г. Москва клиническая больница имени Юдина учебный курс по теме
<< Хирургическое лечение деформации стопы>>
2018г. 7ой конгресс травматологов ортопедов Армении с международным участием 2018г. Ереван <<Хирургическая коррекция деформации стопы>> мастер-класс
Языки русский английский
Արայիկ Դավիթբեկի Ղարիբյան
Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1977թ.-ին ընդունվել եմ Սևանի թիվ 4 դպրոցը և ավարտել 1988թ. արծաթե մեդալով:
1989 . ընդունվել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտ և 1995թ. ավարտել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
1995թ. սեպտեմբերին ընդունվել եմ կլինիկական օրդինատուրա Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ականջ քիթ կոկորդաբանության ամբիոնում, որը ավարտել եմ 1998թ.-ին:
1989թ.-ից մասնակցել եմ Արցախյան շարժմանը:
1990-1994թ.թ. մասնակցել Արցախյան ազատամարտին Նիկոլ Դուման ջոկատի կազմում:
1998թ. սեպտեմբերին զորակոչվել եմ ՀՀ զինված ուժեր և զորացրվել 2009թ. ծառայելով .
1998-2000թթ. Ռազմաբժշկական վարչությունում զորամասերի բուժծառայության կազմակերպման բաժնի սպա
2000-2001թթ. Կենտրոնական կլինիկական զինորական հոսպիտալում LOR բաժանմունքի բժիշկ օրդինատոր
2001-2009թթ. Կենտրոնական զինվորական պոլիկլինիկայում վիրաբուժական բաժանմունքի բժիշկ ականջ քիթ կոկորդաբան
2002թ. ից համատեղության կարգով եղել եմ “Արթմեդ” բժշկական վերականգնողական կենտրոնի LOR կոնսուլտանտ, իսկ 2009թ.-ից նույն կենտրոնի վիրաբուժական բաժնի LOR բժիշկ, LOR Ծառայության ղեկավար, որտեղ աշխատում եմ մինչ օրս:
2013թ.պաշտպանել եմ գիտական թեզ և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ունի 6 տպագրված հոդված:
2020թ.մայիսից ԱԱԻ գլխի պարանոցի էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ:
2020թ. հունիսից Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնի բուժ գծով փոխտնօրեն:
Պարգևատրումներ՝
2004թ. ՀՀ Պաշտպանության նախարարի շնորհակալագիր:
2006թ. ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետի պատվոգիր:
2006թ. “Ամբասիր ծառայության համար” I աստիճանի մեդալ:
2007թ. ՀՀ Պաշտպանության նախարարի շնորհակալագիր:
Ամուսնացած է, ունի 2 երեխա՝ տղա, աղջիկ:
Կարապետյան Ինեսա
Էմբրիոլոգ
Մասնագիտական գործունեություն:
2020թ.-մինչ այսօր |
Հայկական Պետական Համալսարան Կենսաբանության ֆակուլտետի ֆիզիոլոգիայի ամբիոն-դասախոս |
2014թ.-մինչ օրս |
«Աստղիկ»ԲԿ Հայ –Իսրայելական վերարտադրողական բժշկության կլինիկա –գլխավոր սաղմնաբան |
Մարտի 20-ից մայիսի 20, 2018թ. |
«Դրոութ» Ֆրանսիա սաղմնաբանական լաբորատորիաների ցանց աշխատանքային գործունեություն |
2011-2013թթ. |
Պտղաբերության կենտրոն-սաղմնաբան |
2008-2011թթ. |
«Շենգավիթ» ԲԿ սաղմնաբանի ասիստենտ |
- Կրթություն և որակավորումներ
2010-2015թթ. |
Հայկական Պետական Համալսարան Կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատ |
2016-2018թթ. |
Հայկական Պետական Համալսարան Կենսաբանության ֆակուլտետի, բջջաբանության և գենետիկայի ամբիոնի մագիստրատուրա |
Մասնագիտություն |
Գենետիկ - բջջաբան |
2005-2006թթ |
Իսրայելի Բելինսոն կլինիկա սաղմնաբանության դասընթացներ |
Որակավորում |
Սաղմնաբանի որակավորում |
Նոյեմբերի 25-29, 2013թ.
|
Կիև, Ուկրաինա Դախնո կլինիկա Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ թեմայով պրակտիկ վերապատրաստում
|
Մայիսի 29-ից հունիսի 7-ը , 2014թ. |
պրոֆ.Գաբոր Վայտայի կազմակերպած Ձվաբջիջների սառեցման և կլոնավորման պրակտիկ դասընթաց , Երևան, ՀՀ |
Նոյեմբերի 23-28 , 2015թ. |
Վերարտադրողական բժշկության «АВА-ПЕТЕР» ԲԲԸ կլինիկայում անհատական ծրագրով «Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ժամանակ սաղմնաբանական մեթոդների կիրառությունը» վերապատրաստման դասընթաց |
Մայիսի 29-ից հունիսի 02-ը, 2017թ. |
Առաջին Համառուսական գիտագործնական գիտաժողով «Актуальные вопросы эмбриологии в решении проблем бесплодного брак» Մոսկվա ՌԴ |
Հունիսի 23-26-ը, 2019թ. |
Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական ասոցացիայի 35-րդ գիտաժողով Ավստրիա-Վիեննա |
Լեզուներ |
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, եփրաերեն |
Համակարգչային հմտություններ |
Word-processing, Excel |
Նունե Գևորգի Բաղդասարյան
բ.գ.դ. պրոֆեսոր
Կրթություն
1970-1980թթ. - ք. Երևան, 118 միջն. դպրոցը գերազանցությամբ
1980-1986թթ. – ԵՊԲՀ` մանկաբուժության ֆակուլտետ
1986-1987թթ. –ԵՊԲՀ՝ ինտերնատուրա «Մանկաբուժություն» մասնագիտությամբ, Երևանի մանկական կլինիկական №3 հիվանդանոց։
1994-1996թթ․- Ուսանել է Մոսկվայի ԲԳԱ Մանկաբուժության գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում՝ ընդհանուր մանկաբույժ և մանկական նեֆրոլոգ մասնագիտությամբ, որըգերազանց ավարտելով նույն տարում, ընդունվել է ասպիրանտուրա։
2007թ․ին Գերմանիայի Դաշնային հանրապետության Քաղցկեղի գիտահետազոտական կենտրոնում անցել է դոկտորանտուրա; «ՄոլեկուլյարԳաստրոէնտերոլոգիա»: (DAAD)
2010թ․ - Վերապատրաստվել է Գերմանիայի Դաշնայինհանրապետության Հայդելբերգի բժշկական համալսարանի Մանհայմի համալսարանական կլինիկայում: (DAAD)
Աշխատանքային գործունեություն
1986-1987թթ. – ԵՊԲՀ՝ ինտերնատուրա «Մանկաբուժություն» մասնագիտությամբ, Երևանի մանկական կլինիկական №3 հիվանդանոցում։
1987-1994թթ․-Երևանի մանկական կլինիկական №3 հիվանդանոց.
1994-1996թթ․- Մոսկվայի ԲԳԱ Մանկաբուժության գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում։
1997- 2005թթ․- Մ․Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնում որպես ասիստենտ
2005-2007թթ․-Մ․Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնում որպես դոցենտ
2007-2011 -Մ․Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 2 ամբիոնի վարիչի պաշտոնակատար:
2009-2011 - Մ․Հերացու անվան ԵՊԲՀ, մանկաբուժության և գինեկոլոգիա մասնագիտությունների ցիկլային հանձնաժողովի նախագահ
2008-2011թթ. համալսարանական մանկաբուժական կլինիկայի ղեկավար
2011թ-2019թ.Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբուժությանթիվ 1 ամբիոնի վարիչ և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար:
2014-2019թթ. «Հերացի» պոլիկլինիկայում պրոֆեսոր խորհրդատու:
2020թ.-առ այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, մանկաբուժական կլինիկայի ղեկավար
Գիտական գործունեություն
2001թ. –պաշտպանելէ թեկնածուական թեզ «Լյարդի ֆունկցիոնալ վիճակը գաստրոդուոդենիտի և հեպատոբիլիար հիվանդությունների ժամանակ երեխաների մոտ» թեմայով և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
2011թ. – պաշտպանելէ դոկտորական ատենախոսություն «Երեխաների լյարդի վաղ ախտահարման առանձնահատկությունները մի շարք հիվանդությունների ժամանակ» թեմայով և ստացել է բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Մանկաբուժություն ուսումնական ձեռնարկի խմբագիր:
«Տարածված Մանկական Հիվանդությունների վարումը ԱԱՊ Պրակտիկայում» ուսումնական ձեռնարկի համահեղինակ:
Գրախոսականների, ընդդիմախոսականների իրականացում
Գրանտային ծրագրեր
2004 - "Investigation of correlation between the state of intestinal microflora and diseases of FMF, IBD, chronic colitis, colon cancer and breast carcinoma" Հետազետական խմբի անդամ
2007թ. Լյարդի ֆունկցիոնալ վիճակը գաստրոդուոդենիտի և հեպատոբիլիար հիվանդությունների ժամանակ երեխաների մոտ» գիտական թեմայի ղեկավար:
Պարգևներ
2010թ. - Մ. Հերացու անվան ԵՊԲՀ 90-ամյակի կապակցությամբ շնորհվել է արծաթե մեդալ
Անդամակցություն
2008թ. – Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի անդամ:
2012թ- իմունականխարգելման հանրապետական խորհրդատվական հանձնաժողովի անդամ:
2012թ. -դատաբժշկական փորձաքննությունների փորձագետ:
2007թ.- փորձագիտակակն հանձնաժողովի անդամ:
ՈՒսումնամեթոդական գործունեություն
2011թ.-ուսումնամեթոդական ցիկլային հանձնաժողովի անդամ
2007թ.-կլինիկական օրդինատորներ քննական հանձնաժողովի անդամ
2007թ․-իցՄ․Հերացու անվան ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետի խորհրդի անդամ
2007-2011 - Մ․Հերացու անվան ԵՊԲՀ, գիտական խորհրդի անդամ
2017թ․- Ռուսաստանի Մանկաբուժների Ասոցիացիայի անդամ
Մասնագիտական գործունեություն
2002թ․«ՄանկականԳաստրոէնտերոլոգիա», Աթենք, Հունաստան
2005թ․ - «ՄանկականԱնհետաձգելիԲժշկություն», սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա
2006թ․-«Նեֆրոլոգիա», սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա
2009թ․- «ԸնդհանուրՄանկաբուժություն»սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա
2011թ.- ՌԴ, ք. Մոսկվա, Ռուսաստանի մանկաբույժների XV Միջազգային կոնգրես և բուժքույրերի I-ի ֆորում
2012թ.– Շնչառական օրգանների հիվանդությունների բուժման ժամանակակից
ասպեկտները ապացուցողական բժշկության տեսանկյունից, Հայաստան
2013 – Բելգիա; Universite Libre de Bruxelles
2014թ. –Երեխաների առողջության գիտական կենտրոնի և ԵՊԲՀ միջև պայմանագրի կնքման վերաբերյալ քննարկումներ, Մոսկավ, Ռուսաստան
2014- Երևանի և ՀՀ մարզերում աշխատող բժշկների և բուժքույրերի վերապատրաստման գործընթացի ղեկավար
2015- Իմունիզացիա, սեմինար պատվաստանյութերի անվտանգության վերաբերյալ, ՀՀ, Իսպանիա, ԱՀԿ
2015թ.- Իտալիա, Ֆլորենցիա, 7-րդ Եվրոպական մանկաբուժական համաժողով
2016թ - Իմունիզացիա, Լոնդոն, Անգլիա
2017թ –«ՀամալսարանականՄանկաբուժությանարդիխնդիրները»համաժողով, ք․Երևան, (զեկույց)
2017թ. – Իտալիա, Հռոմ, Մանկաբուժական համաշխարային սամիտ (ելույթ)
2018թ- Փետրվար, Ռուսաստանի մանկաբույժների 20-րդ կոնգրես, Մոսկվա, Ռուսաստան
2018 թ. - ESPGHAN Eastern European Summer School, Yerevan, Armenia
2019թ. Շվեդիա, Յոնչոպինգ մարզի Ռիհով հիվանդանոց, Միկրոֆեստիվալ:
2019թ. Բերլին Մանկաբուժական համաշխարային սամիտ (ելույթ)
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 դուստր, 1 թոռնուհի:
Հեռ.` +37493 84 34 05
էլ. Փոստ՝Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆ
Բացառվում է սկոլիոզի բուժումը մերսումներով ու բուժական ֆիզկուլտուրայով
Ցանկացած առողջական խնդիր կյանքի ինչ–որ մի փուլում մարդու թե՛ ապրելակերպի, թե՛ օրգանիզմի ֆունկցիոնալ գործունեության «սխալի» արդյունք է։ Նշանակում է՝ ֆունկցիոնալ մակարդակում առաջացած «սխալը» ժամանակին հայտնաբերելու, ուղղելու եւ ճիշտ ուղղորդելու դեպքում հնարավոր է բուժել հիվանդին՝ խուսափելով հետագա բարդություններից։
Այսօր արդի բժշկությունն ունի գերժամանակակից կլինիկական ախտորոշիչ եւ բուժական հնարավորություններ, որոնց մեծամասնությունը կարող է ֆիքսել եւ գնահատել մարդու օրգանիզմում տեղի ունեցող ախտաբանական պրոցեսների հետեւանքները: Տեխնիկական միջոցների ընդլայնմանը զուգընթաց նորարարական մոտեցումների բազմազանությունը թույլ է տալիս հասնել այն ամենին, ինչը ժամանակին անհավանական էր թվում։
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է օրթոպեդ-վերտեբրոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարային ախտաբանության բաժանմունքի ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆՆ է՝ բժշկության մեջ մեծ ավանդ ունեցող մասնագետ, ով ջանք եւ եռանդ չի խնայում իր հիվանդներին բարեհաջող բուժելու նպատակով: Պարոն Մոմջյանի հետ մեր զրույցը ծավալվեց ողնաշարային հիվանդություների տեսակների, դրանց դրսեւորման ձեւերի ու թեմային առնչվող այլ կարեւոր հարցերի շուրջ:
-Պարո՛ն Մոմջյան, խնդրում ենք կատարել սկոլիոզ, կիֆոզ հիվանդությունների տարանջատում, ի՞նչ բուժական մեթոդներ են կիրառելի այդ հիվանդությունների դեպքում:
-Իրականում դրանք տարբեր ողնաշարային խնդիրներ են: Կիֆոզը հիվանդություն չէ, այլ ողնաշարի թեքում է կրծքային հատվածից դեպի առաջ, նորմալ ձեւավորված ողնաշարի դեպքում հանդիպում է նաեւ գերկիֆոզ, որը բերում է ցավային սինդրոմի, սակայն այն խիստ վնասակար է եւ շատ քիչ դեպքերում կարիք ունի վիրահատական միջամտության:
Ինչ վերաբերում է սկոլիոզին, ապա դա անբնական վիճակն է, երբ ողնաշարը թեքված է լինում կողմնային հարթության մեջ, որը կարող է ի հայտ գալ տարբեր մակարդակներով` պարանոցային, կրծքային, հիմնականում՝ գոտկային հատվածներում: Այն աջակողմյան, ձախակողմյան կամ երկկողմյան հիվանդություն է, որն ունի մի քանի տարատեսակներ, կարող են լինել բնածին եւ ձեռքբերովի, որոշակի նյարդամկանի հիվանդությունների ժամանակ ձեւավորված սկոլիոզներ: Սկոլիոզի բուժումը հիմնականում մինչեւ 45 աստիճանը կոնսերվատիվ է, որի դեպքում կիրառվում են կորսետային բուժում եւ բուժական ֆիզկուլտուրա: Քանի դեռ երեխան դեռեւս աճ ունի, սակայն հիվանդությունը ակտիվ պրոգրեսիվող ձեւն է, առաջարկվում է անհապաղ վիրահատություն: 45 աստիճանից ավելիի դեպքում, երբ տարիքն առած հիվանդ է, պահանջվում է վիրահատական բուժում: Սկոլիոզի ժամանակ մեծահասակների դեպքում վիրահատություն արվում է արտահայտված ցավային ախտանիշների դեպքում: Կա կարծիք, որ սկոլիոզը դիրքի, ծանրության եւ այլ պատճառերից է առաջանում, ու, երբ երեխան աճում է, այն կարելի է բուժել դիրք տալով, մերսումների օգնությամբ եւ այլն: Սակայն միայն մերսումներով ու բուժական ֆիզկուլտուրայով սկոլիոզը բուժվող չէ:
-Ինչպիսի՞ բուժական նորարարական մեթոդներ եք կիրառում:
-Այսօր որոշակիորեն փոխվել է գործիքավորումը, կորսետավորումը պահպանվել է, եւ Հայաստանում առկա ու կիրառելի են վերջին սերնդի լավագույն կորսետները: Վիրահատական առումով հիմնականում իմպլանտների տեսակները եւ որակն է լավացել, կոտրվածքների դեպքում քիչ քանակությամբ սկսել են կիրառելի լինել մինի ինվազիվ մեթոդները, իսկ համապատասխան գործիքների առկայության դեպքում դրանք կիրառելի կլինեն նաեւ սկոլիոզի դեպքում: Որոշ տեսակի սկոլիոզների համար կան հատուկ գործիքներ, որոնք կիրառելի են աշխարհով մեկ, բայց մենք չենք կարող դրանք ձեռք բերել, քանի որ շատ թանկ արժեն, եւ Հայաստանում նման հիվանդներ քիչ են հանդիպում, որպեսզի նրանց համար գործիքը ներմուծվի եւ կիրառվի: Իսկ քիչ քանակության դեպքում ոչ մի ընկերություն չի համաձայնի համագործակցել մեզ հետ: Իմպլանտները պետության աջակցության ծրագրի մեջ չեն մտնում, դրանք գնվում են հիվանդների կողմից, իսկ պետությունը հոգում է բուժման ծախսերը:
-Բժի՛շկ, վերապատրաստման վերջին անգամ ե՞րբ եք եղել:
-Եղել եմ նախանցյալ տարի եւ կասեմ, որ վերապատրաստումները հնարավորություն են տալիս ծանոթանալ նորագույն մեթոդներին, փորձի փոխանակություն կատարել: Ի դեպ, տարբեր ժամանակներ դրսում աշխատելու հնարավարություններ են եղել, սակայն ես ի վերջո հասկացա, որ ինձ Հայաստանից պետք չէ գնալ:
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Այսօր կան լավագույն կադրեր, որոնք մեր աջակցության կարիքն ունեն, եւ մենք նրանց օգնում ենք գիտելիքների ամրապնդման հարցում, ուղղորդում ճիշտ ճանապարհով: Ընդ որում, ինտերնետ պորտալի շնորհիվ նրանց հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մեր տարիներին էին: Նրանք ավելի շատ են շփվում արտերկրի տարբեր մշակույթների, բարքերի հետ, նրանց հնարավորություններն ավելի լայն են, քանի որ դրսից էլ են բժիշկներ գալիս Հայաստան, եւ տեղի է ունենում փորձի փոխանակում:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում, ժողովրդական լեզվով ասած, ողնաշարի «գրիժան»` ճողվածքը:
-Դա այն է, երբ դիսկի ամրությունը թուլանում է, ու դոնդողանման կորիզի նյարդարմատը դուրս է գալիս դեպի պատռված հատվածները եւ դուրս եկած ճողվածքներով սեղմվում է՝ պատճառելով սուր ցավեր ու նյարդարմատի աճի խանգարում: Փոքր չափերը ոչ վիրահատական են, իսկ մեծ չափերի դեպքում անիմաստ է սպասել, քանի որ հիվանդներն ունենում են սուր ցավեր, կարիք կա նյարդարմատն ազատել ճնշումից, եւ պետք է իրականացվի վիրահատություն:
-Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:
-Կցանկանամ հասարակությունը լինի միշտ առողջ, աչալուրջ, երբեւէ չդիմի այնպիսի մարդկանց, որոնցից միայն վնաս կստանա: Թող մեր հասարակությունը տեղյակ լինի, որ մեր երկրում էլ հետազոտման, բուժվելու շատ հնարավորություններ կան: Ու պարտադիր չէ միայն բուժման նպատակով այցելել մեզ, թող գան նաեւ կանխարգելիչ ստուգումների, որպեսզի ժամանակ չկորցնեն ու վնասեն առողջությունը: Եղեք առողջ, սիրեք ձեզ եւ ձեր մարմինը:
ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
Կանխարգելելը սրտանոթային գանգատների վերացման միակ ճանապարհն է
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն ունեն սրտային հիվանդությունները: Այսօր Հայաստանի սրտաբանության զարգացվածության եւ բուժման բարեհաջող ելքերով լավագույն օջախներից մեկը սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտն է, որտեղ լավագույն մասնագետների օգնությամբ իրականացվում են որակյալ բոլոր բուժօգնությունները:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող եւ սրտաբան ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ, ում հետ զրույցում քննարկվեցին Հայաստանում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման ու բուժման հնարավորությունների, ձեռքբերումների ու անհրաժեշտ քայլերի վերաբերյալ հարցերը: Բժիշկները, դժվարին պահերին կանգնելով հիվանդի կողքին, կիսում են նրա դժվարությունները` հաճախ անհնարինը դարձնելով հնարավոր: Հենց այդպիսին է մեր զրուցակիցը, որն ամեն կերպ ձգտում է բարելավել պացիենտների հետագա կյանքի որակը:
-Պարո՛ն Չիլինգարյան, հիմնականում սիրտ-անոթային ի՞նչ հիվանդությունների դեպքում են ձեզ դիմում:
-Սովորաբար սիրտ-անոթային խնդիրների դեպքում գանգատները շատ տարբեր են՝ կրծքավանդակի ցավերից, շնչարգելությունից մինչեւ սրտի անկանոն աշխատանք, ոտքերի այտույցներ, գլխապտույտներ: Շատ անգամ այնպիսի արտառոց գանգատներով են դիմում՝ կարծելով, որ սրտային խնդրից է, քանի որ սիրտը այնպիսի մի օրգան է, որի համար անհանգստանալը առաջնային է: Գալիս են ճշտելու՝ սրտայի՞ն խնդիր է, թե ոչ, պարզելու իրենց գանգատների իրական պատճառները: Վիրուսային համաճարակի այս օրերին շատերի մոտ սրտային խնդիրը գլուխ է բարձրացրել: Երբ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդիկ վարակվում են վիրուսով, ավելի է բարդանում նրանց քրոնիկական հիվանդությունը, ավելի ծանր են սկսում տանել այն:
-Հիմնականում ո՞ր սրտանոթային հիվանդություններն են երիտասարդացում ապրել:
-Միշտ կան հիվանդություններ, որոնք տարիքային շեմ չեն հարցնում, օրինակ, սրտի բնածին եւ ձեռքբերովի արատները, որոնք սովորաբար ի հայտ են գալիս ավելի վաղ տարիքում: Մասնավորապես պիտի նշեմ երիտասարդացում ապրած սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի ինֆարկտը, ստենոկարդիան, որոնց առաջացման պատճառները բազմազան են: Դրանց նպաստում են ճարպակալումը, շաքարային հիվանդությունը, սթրեսները, սննդի անկանոն ընդունումը, ծխելը, որը, ցավոք սրտի, մեր երկրում վաղ տարիքից է նկատվում: Մի խոսքով, կյանքի որակն է իրականում բավականին փոփոխության ենթարկվել, ինչն էլ նպաստում է սրտանոթային հիվանդությունների երիտասարդացմանը:
-Հասարակությունը հաճախ չի տարանջատում ինսուլտը ինֆարկտից: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Ինֆարկտն ու ինսուլտը, կարելի է ասել, նույն հիվանդություններն են, ուղղակի տարբերվում են տարբեր օրգաններում տեղակայմամբ: Իրականում խցանվում է անոթը, եւ արյուն չի մատակարարվում սիրտ, սրտամկանի որոշ մաս մահանում է, վերք է առաջանում, այնուհետեւ սպիանում, ու նույն իրավիճակը տեղի է ունենում ուղեղում, որը կոչվում է ինսուլտ: Անոթը խցանվում է ուղեղում, որտեղ մեռուկացում է առաջանում ուղեղի հյուսվածքի որոշակի տարածքում: Տարանջատելու համար ասենք՝ ուղեղինը ինսուլտ է, սրտինը` ինֆարկտ: Հիվանդություններ են, որոնք ունեն նույն մեխանիզմը եւ նույն պաթոլոգիան, որոնց հիմքում ընկած է անոթային խցանումը, եւ երկուսի դեպքում էլ ռիսկային գործոնները կրկնվում են՝ ալկոհոլի չարաշահում, ճարպակալում, շաքարախտ, ճնշման խնդիրներ, նստակյաց կյանք:
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, մեր սրտաբանությունը ապագայում լավագույնների ձեռքերո՞ւմ կլինի:
-Մեր երիտասարդությունն այսօր բավականին նպատակասլաց է, ձգտող, պրպտող, հետաքրքրասեր, եւ այդ ամենը մեզ համար բավականին ուրախալի փաստ է, որին նպաստում է արդի տեղեկատվական դաշտի տարածվածությունը: Ասօրվա երիտասարդությունը հասուն մոտեցում է ցուցաբերում իր մասնագիտությանը, նրա պատասխանատվության զգացումը բավականին բարձր է, շուտ է յուրացնում գիտելիքները: Իսկ մենք էլ, ավելի ոգեւորվելով երիտասարդների հետաքրքրասիրությամբ, ցանկանում ենք ավելին տալ նրանց:
-Ի՞նչ կասեք կանխարգելիչ բուժման մասին, մեր երկրում այն զարգացա՞ծ է:
-Կանխարգելիչ բուժումը, կարծես թե, մեր էթնոսում ծնված չէ, դաջված չէ: Բոլորը կարծում են, թե սրտանոթային հիվանդությունները վերջնական բուժվող հիվանդություններ են, սակայն, ցավոք սրտի, դրանք չեն բուժվում, հիվանդի սիրտը միշտ էլ մնում է հիվանդ: Մենք ուղղակի նպաստում ենք գանգատների վերացմանը, որպեսզի պացիենտը չզգա իր հիվանդության գոյությունը: Սրտային խնդիրների դեպքում պետք է հետեւողական լինել, հիվանդը պետք է միշտ ընդունի իր դեղորայքը, որովհետեւ դադարեցնելու դեպքում կվերադառնա իր նույն գանգատներին: Կանխարգելելը սրտանոթային գանգատների վերացման միակ ճանապարհն է, եւ ամբողջ աշխարհում սրտանոթային խնդիրների դեպքում բժշկությունն աշխատում է միայն կանխարգելիչ բուժման ճանապարհով: Իհարկե, ավելի լավ է՝ մարդիկ իրենց հետեւելով փորձեն չհիվանդանալ՝ խուսափելով ռիսկային գործոններից: Բժշկությունը դրսից է ազդում անհատի վրա, ավելի շատ պետք է սեւեռվել առողջության վրա, ոչ թե հիվանդության, մենք բուժում ենք հիվանդությունը, ոչ թե հիվանդին, մենք ոչ թե առողջության, այլ հիվանդությունների հետ ենք առնչվում: Դա է բժշկությունը. մենք ուսումնասիրում են հիվանդությունը, ոչ թե առողջությունը: Ժամանակին կանխարգելումը առողջություն է, իսկ մեր բուժածը հիվանդությունն է:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Առաջին հերթին մեր հասարակությանը կցանկանամ առողջություն: Այսօր շատ ծանր ժամանակներում ենք ապրում. վիրուսի առկայությունը շատ բան փոխեց մեր ապրելակերպի մեջ: Կցանկանամ, որ մարդիկ ավելի սթափ մտածեն չկորցնելու համար մեր ազգային եւ մարդկային արժեքները, պահպանենք մեր անհատականությունները, ավելի պարտաճանաչ լինենք մեր անձի նկատմամբ: Կցանկանամ, որ մարդկանց սրտերը առողջ բաբախեն, որ նրանց գանգատները սրտային չլինեն, աշխատեն հեռու մնալ տարբեր ռիսկային գործոններից, հետեւեն իրենց ճնշմանը, շատ քայլեն, նյարդերը հանգիստ պահեն, բարի մնան: Եվ այդ ամենը կնպաստի մարդու ֆիզիկական եւ հոգեւոր առողջությանը:
ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հասարակությունը ինքը պետք է սկսի իր առողջության մասին մտածել
Հիվանդի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, ու, եթե պացիենտի եւ բժշկի միջեւ ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար տրվում են խնդիրների լուծումները: Բժիշկն իր պացիենտին օգտակար է լինում ոչ միայն բուժական գործով, այլեւ հոգեբանական շփմամբ: Հետեւաբար, յուրաքանչյուր բժիշկ պետք է տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին: Այդ դեպքում ստեղծվում է մի վիճակ, որն արտասահմանյան գրականության մեջ կոչվում է «կոմպլայնս»՝ պացիենտի եւ բժշկի միջեւ համաձայնություն ու համագործակցություն՝ ուղղված հիվանդության պատճառած հոգսերի, տառապանքների, համբերությունը փորձության ենթարկող երեւույթների հաղթահարմանը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ բավականին հաճելի մարդ է, ով իր բնագավառում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով եւ իր մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում հիվանդների վստահությունը։
-Պարո՛ն Գրիգորյան, հիմնականում աչքի ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում:
-Բաժանմունքը կոչվում է անոթային պաթոլոգիայի բաժանմունք, բայց վաղուց արդեն կորցրել է անվան էությունը: Նրա գործառույթների մեջ մտնում են աչքի հետ կապված բոլոր խնդիրները: Մեր բաժանմունքը մեծ գործունեություն է ծավալել 90-ական թվականներից, երբ ռազմական հոսպիտալը դեռ ստեղծման փուլում էր, եւ բոլոր խնդիրներով հիվանդները մեզ էին դիմում: Մեզ դիմում են ընդհանրապես աչքի բոլոր վիրաբուժական միջամտությունների, աչքի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում, վերջին տարիներին ավելի շատ ռազմական վնասվածքներ ստացածների հետ ենք զբաղվում, որպեսզի փրկենք եւ վերականգնենք աչքը:
-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին, ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:
-Երկու երեխաներս էլ բժիշկ են: Տղաս ակնաբույժ է, աշխատում է մեր բաժանմունքում, աղջիկս բժշկական գրասենյակում զբաղվում է առողջապահական, օպտիկական հարցերով:
-Բժի՛շկ, ունենո՞ւմ եք պացիենտներ արտերկրից:
-Հիմնականում դրսից մեզ մոտ որեւէ մեկի խորհրդով են գալիս: Ունենում ենք պացիենտներ Իրանից, Վրաստանից: Բժշկական տուրիզմը, կարծես թե, փորձում են մեր երկրում զարգացնել, բայց այն լայնածավալ բնույթ դեռեւս չի կրում: Նկատելի շարժ կա միայն ատամնաբուժության եւ պլաստիկ վիրաբուժության բնագավառներում, քանի որ գներն ավելի մատչելի են, քան իրենց մոտ: Մեր ոլորտում ավելի քիչ են դրսից այցելուները:
-Հիմնականում ո՞ր տարիքային խմբի պացիենտներ են ձեզ այցելում:
-Մեզ այցելում են հիմնականում ծեր պացիենտներ, բայց ցավալի փաստ է, որ աչքի որոշ հիվանդություններ, ինչպես, օրինակ, կատարակտան, երիտասարդացել են, վնասվածքներով պացիենտներ էլ են լինում, ուստի մեզ դիմողների տարիքային շրջանակը մեծ է:
-Ձեր բաժանմունքը տեխնիկապես հագեցա՞ծ է:
-Ցավալի փաստ է, բայց մեր երկրում դեռ չունենք բժշկին դիմելու, հիվանդությունները վաղ ախտորոշելու, ժամանակին բուժելու կուլտուրա: Ընդհանրապես հիվանդ մարդն արդեն պահանջատեր է, որի ներաշխարհը խաթարվում է իր հիվանդության պատճառով. կան հիվանդություններ, որոնք չեն բուժվում, ամբողջ կյանքի ընթացքում պահանջում են ուշադրություն, հետեւողականություն: Ցավով պետք է նշեմ, որ կորոնավիրուսի ժամանակ առաջին երկու ամիսը մենք բաց թողեցինք, չաշխատեցինք այնպես, ինչպես պետք էր:
-Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ մարդ:
-Ես սիրում եմ իմ ընտանիքը, ունեմ կին, որին պաշտում եմ: Անհրաժեշտության դեպքում նա միշտ իմ թիկունքին է պաշտպանողի դիրքում: Ունեմ լավ երեխաներ ու լավ թոռնիկներ, որոնց համբույրների պակասը երբեք չեմ ունեցել, ովքեր ինձ ստիպում են ապրել եւ արարել:
-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կասեք:
-Ինչքան էլ փորձեն սոցիալապես անապահով խավին օգնել, պետպատվերի գաղափարը զարգացնել, միեւնույն է, դա չի բերելու նրան, ինչին ձգտում ենք: Հասարակությունը ինքը պետք է սկսի իր առողջության մասին մտածել, որովհետեւ ոչ մի պետություն չի կարող բավարար չափով դա իրագործել: Ինչպես ասում էր ակադեմիկոս, հայտնի վիրաբույժ Ամոսովը. «Բժիշկը կարող է բուժել հիվանդությունը, բայց նա չի կարող ձեզ առողջություն տալ»: Եվ սա պետք է գիտակցի ու հասկանա մեր հասարակությունը: Ցանկանում եմ բոլորին միմիայն առողջություն, միասնական ուժերով կորոնավիրուսի հաղթահարում: Ինչու ոչ, հնարավոր է, որ կլինի համաճարակի երկրորդ փուլը, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չհասնենք դրան: Եղե՛ք առողջ, սիրե՛ք եւ եղե՛ք սիրված: