Lusine
Անահիտ Լևոնի Շահինյան
Հուսամ, որ մեր Առողջապահության նախարարության որդեգրած ուղին իր պտուղները ապագայում տալու է
Երեխաները ծնողների կյանքի շարունակությունն են: Նրանք, անշուշտ, իրենց վրա են կենտրոնացնում ծնողների ամբողջ ուշադրությունը, եւ ցանկացած հարց, ինչը վերաբերվում է փոքրիկներին, ծնողների կողմից ընկալվում է որպես հույժ կարեւոր, հատկապես, երբ խոսքը հիվանդությունների մասին է: Բնականաբար, որոշ հիվանդությունների զարգացումը շատ տարածված չէ, բայց ավելի լավ է իմանալ նրանց մասին, քան մտածել, թե ինչ է տեղի ունենում սիրելի փոքրիկի հետ:
Երեխաների հիվանդություններից մեկը, որը հնարավոր չէ չնկատել՝ հեմանգիոման է: Այս հիվանդությունը ի հայտ է գալիս մաշկի վրա, այդ իսկ պատճառով երեխայի խնամքի ընթացքում անհնար է այն չտեսնել: Առաջին հարցը, որ մտահոգում է ծնողներին. ի՞նչ է հեմանգիոման: Հեմանգիոման բարորակ նորագոյացություն է, որը կազմված է լայնացած մազանոթների խիտ կուտակումներից: Հեմանգիոմաները նորածինների մոտ առավել հաճախ հանդիպող նորագոյացություններ են: Դրանք առավել հաճախ տեղակայվում են դեմքին, գլխին եւ կրծքավանդակի վերին հատվածներում, ինչպես նաեւ կարող են լինել ծայրանդամներին: Մաշկի մակերեսային շերտերում տեղակայվելիս նրանք սովորաբար երեւում են փոքր, կարմիր քերծվածքների կամ բշտիկների տեսքով: Աճին զուգընթաց, նրանք դառնում են գորշ կարմիր գույնի: Մաշկի հեմանգիոմաները երբեմն կոչվում են մորենման հեմանգիոմաներ՝ բնորոշ տեսքի պատճառով: Մաշկի առավել խորը շերտերում տեղակայվելիս դրանք անգույն են լինում եւ արտահայտվում են հիմնականում` որպես մաշկի արտափքված գոյացություն: Նորածինների հեմանգիոմաները բնորոշվում են արագ աճով, որին հաճախ հաջորդում է դրանց հետզարգացումը: Հեմանգիոմաների առավել ակտիվ աճը դիտվում է երեխայի 4-6 ամսական հասակում, որից հետո դիտվում է աճի համեմատական կանգ: Որպես կանոն, հեմանգիոմաները իրենց հանդեպ գերուշադրություն չեն պահանջում, սակայն դրանք պետք է վերահսկվեն: Եթե նորագոյացության աճը համամասնական է երեխայի աճին, ապա այն ավտանգ է: Նման գոյացությունը միայն կոսմետիկ թերություն է, որը մեծ հավանականությամբ ինքնուրույն վերանալու է: Եթե հեմանգիոման սկսում է արագորեն մեծանալ, փոխում է իր գույնը, խոցոտվում է, ապա անհապաղ պետք է այցելել բժշկի: Բացի այդ, հեմանգիոման պետք է հեռացվի, եթե այն մշտապես վնասվում է, քանի որ դա կարող է արյունահոսության պատճառ հանդիսանալ: Կլինիկապես արտահայտված հեմանգիոմաների բուժման տարբերակները ներառում են դեղորայքային կոնսերվատիվ բուժումը, լազերային վիրաբուժությունը եւ վիրաբուժական եղանակով հեռացումը:
Այս հիվանդության մասին առավել մանրամասն տեղեկանալու եւ այլ հարցերի շուրջ մեր զրույցը ծավալվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ ԱՆԱՀԻՏ ՇԱՀԻՆՅԱՆԻ հետ, ով չնայած իր երիտասարդ տարիքին արդեն հասցրել է տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ գնալ: Բժշկուհին, 2004-2009 թթ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը, որից անմիջապես հետո 2009-2012թթ. կլինիկական օրդինատուրան` դիմածնոտային վիրաբուժության մասնագիտությամբ, որն անցկացրել է <<Սուրբ Աստվածամայր>> կլինիկայում, որտեղ էլ 2012թ. սեպտեմբերից մինչ օրս աշխատում է որպես դիմածնոտային վիրաբույժ:
- Բժշկուհի, ինչպե՞ս կգնահատեք այսօր Հայաստանում դիմածնոտային վիրաբուժության վիճակը, ի՞նչ մակարդակի վրա է հասել այս ոլորտը:
-Պետք է ուրախությամբ նշեմ, որ մեր երկրում դիմածնոտային վիրաբուժության մակարդակը շատ բարձր դիրքերում է, չնայած այն փաստին, որ իմ նեղ մասնագիտացման ուղղվածությունը մանկական դիմածնոտային վիրաբուժության մեջ է: Մենք այսօր այդ ոլորտում ունենք գործիքների հագեցվածության խնդիր, քանզի ամբողջ աշխարհը բավականին արագընթաց քայլերով զարգացում է ապրում, բայց, չնայած նրան, որ արդեն մոտ երկու տարի է, ինչ մեր կենտրոնում հեմանգիոմա հիվանդության բուժման մեջ բարեհաջող ելքերը արդեն առկա են` արդյունքում մեզ զերծ պահելով վիրահատական միջամտություններից: Բուժման կոնսերվատիվ տարբերակի դեպքում, երբ ծնողները ճիշտ ժամանակին բերում են երեխային հետազոտման, եւ ժամանակին էլ ախտորոշվում է հեմանգիոմա հիվանդությունը: Կոնսերվատիվ բուժմամբ կարող ենք հասնել նրան, որ վիրահատություն չկատարվի, հատկապես դեմքի շրջանում հանդիպող հեմանգիոմաները չվիրահատվեն, քանի որ յուրաքանչյուր վիրահատություն կամ ոչ վիրահատական մեթոդներ` սառեցում, սկլերոզացնում թողնում են իրենց հետեւանքները սպիերի տեսքով, որոնք կարող են մնալ ամբողջ կյանքի ընթացքում: Հեմանգիոման բնածին անոթային ուռուցք է, որը ժամանակակից գրականության մեջ համարվում է նաեւ բնածին արատ, քանի որ դեռեւս ապացուցված չէ, եւ չենք կարող պնդել այն թեորապես: Հիվանդությունը լինում է մի քանի տեսակների` հասարակ, կավերնոզ, համակցված, խառը: Հասարակ հեմանգիոման տեղակայվում է մաշկի վերին շրջանում, կավերնոզը` մաշկի տակ, համակցվածը` ենթամաշկի եւ մաշկի վրա, խառը տեսակը կազմված է տարբեր հյուսվածքներից: Հեմանգիոմաներին բնորոշ է վարդագույնից մինչեւ ալ կարմիր գույնը: Սեղմելիս հեմանգիոման տափակում եւ գունազրկվում է (արյան արտահոսքի հետեւանքով), իսկ երբ երեխան լացում է, ճչում եւ հազում, այն մեծանում է, որի պատճառն արյան ներհոսքն է: Բուժումը հիմնականում պետք է սկսել որքան հնարավոր է շուտ` ախտորոշումից անմիջապես հետո: Այն ավելի արդյունավետ է երեխայի կյանքի առաջին ամիսներին: Հեմանգիոմաների բուժման եղանակները տարբեր են` վիրահատական, կրիոթերապիա` հեղուկ ազոտով սառեցում, սկլերոզացնող, ճառագայթային, լազերային, հորմոնային բուժում եւ իմունաբուժում: Մանկական պաթոլոգիաները, որոնք հանդիպել են իմ պրակտիկայում, բավականին շատ են եւ քիչ լուսաբանված, հատկապես քիչ են տեղեկացված մարզերում: Մեր պրակտիկայում ավելի շատ գործ ենք ունենում կավերնոզ եւ խառը տեսակների հետ, ինչպես նաեւ ինֆանտիլ հեմանգիոմաների, քանի որ մազանոթային հեմանգիոմաները մինչեւ 5 տարեկանը կարող են ինքնուրույն հետզարգացում ապրել: Իրականում ցանկալի է, որ ախտորոշումը համապատասխան մասնագետը տա, թե իրականում դրանք որ տիպի հեմանգիոմաներին են պատկանում, ինքնուրույն նահանջող են, թե պետք է իրականացվի համապատասխան բուժօգնություն: Կա բուժման մեջ դեղամիջոց, որի կիրառելիությունը մինչեւ երեխայի մեկ տարեկան դիմելը` կավերնոզ եւ ինֆանտիլ հեմանգիոմայի դեպքում օգնում է: Դեղամիջոց, որն առաջարկվում եւ կիրառվում է մեր պրակտիկայում, եւ մենք ունենք հավաքած բավականին փաստեր բազմաթիվ հիվանդների կողմից, որ այդ դեղամիջոցի կիրառելիությունը արդյունավետ եւ խոստումնալից է այնքանով, որ այն թույլ է տալիս հետագա միջամտությունների ծավալը փոքրացնել այնքանով , որ հետագայում նույն սպիերը կարող են լինել շատ աննշան: Ասեմ նաեւ, որ այսօր բավականին շատ են մեզ դիմողները, ովքեր իրականում պետք է սպասարկվեն առաջնային օղակում` պոլիկլինիկաներում, բայց ավաղ, մեր երկրում դեռեւս այնքան էլ զարգացած չէ առաջնային օղակը, երբեմն լինում են դեպքեր, որ ուղեգրում են մեզ մոտ հիվանդների, ովքեր, այսպես ասած, մեր հիվանդները չեն: Հուսամ, որ մեր Առողջապահության նախարարության որդեգրած ուղին իր պտուղները ապագայում տալու է, ինչպես նաեւ առաջնային օղակի զարգացման ուղղությամբ ավելի ծավալուն աշխատանքներ տարվեն: Սպասելիքներս մեծ են, տա Աստված, որ ի կատար ածվեն:
- Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են իրենց ծնողների ճանապարհը, Ձեր դեպքում ինչպե՞ս էր:
- Ես ծնվել եւ մեծացել եմ բժիշկների ընտանիքում, ունեմ հրաշալի ծնողներ, ովքեր մշտապես եղել են եւ կլինեն իմ կողքին ամեն հարցում: Իմ ամբողջ սերը, նվիրումը եւ հիմքը իմ մասնագիտացման մեջ դրվել է հայրիկիս կողմից, ով մասնագիտությամբ թերապեւտ է, իսկ մայրս` մանկական ատամնաբույժ է, ով ինձ օգնեց ճիշտ կողմնորոշվել նեղ մասնագիտացման ուղղվածության մեջ, քանզի տեսնելով իր նվիրումը` իր ընտրած գործին, ցանկությունս էլ ավելի մեծացավ, որպեսզի ես նույնպես աշխատեմ մանուկների հետ:
- Բժշկուհի, հասցնո՞ւմ եք աշխատանքին համատեղել վերապատրաստումները:
- Ես դեռ բավականին անելիքներ ունեմ իմ ընտրած բնագավառում, երբ անհատն արդեն իրեն համարում է կատարյալ ամեն ինչում, ապա նրա մոտ լճացում է լինում: Բոլորս էլ մշտապես անելիքներ ունենք այս կյանքում, դեռ կա եւ կլինի կրթվելու կարիք, ես երբեք չեմ դադարում կամ զլանում աշխատել ինքս ինձ վրա, մշտապես մասնակցում եմ վերապատրաստումների, քանզի դրանից է կախված մեր մասնագիտական հմտացումները, քանզի այսօր բժշկությունը բավականին արագ տեմպերով է առաջ գնում, պետք է հասցնել համահունչ շարժվել նորարարությունների զարկերակին, որպեսզի մենք էլ կարողանանք ճիշտ եւ գրագետ բուժօգնություն ցույց տանք մեզ դիմող հիվանդներին: Ասեմ, որ ես ինքս հանդիսանում եմ նաեւ դիմածնոտային վիրաբուժության ասոցացիայի անդամ, բայց կցանկանայի, որ ասոցացիաներն էլ ավելի ակտիվ գործունեություն ծավալեին` ցուցաբերելով ժամանակակից մոտեցումներ:
- Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք հասարակությանը:
- Կցանկանամ հորդորել մեր հասարակությանը, որ դադարի զբաղվել ինքնաբուժությամբ, քիչ օգտվի ինտերնետ պորտալի խեղաթյուրված, լայնածավալ տեղեկատվությունից եւ առաջին իսկ գանգատների եւ սիմպտոմների դեպքում անհապաղ դիմի բժշկի:
Պետք է հավատանք եւ համոզված լինենք, որ ե՛ւ այս, ե՛ւ բոլոր դարերըայսուհետ մերն են լինելու
Հայոց դպրոցի բուն պատմությունն անխզելիորեն կապված է գրերի ստեղծման հետ։ Կրթությունը վիթխարի ուժ է, որը վճռում է ժողովուրդների եւ պետությունների կենցաղն ու ճակատագիրը: Դպրոցն արվեստանոց է, որտեղ ձեւավորվում է աճող սերնդի միտքը:
Վաղարշապատի Վահան Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշխատանքները, որպես տնօրեն, ղեկավարում է բանիմաց, խելացի, մասնագիտությամբ մանկավարժ Մարգարիտա Սարգսյանը: Իր գործին գիտակ տնօրենը շատ լավ հասկանում է, որ հարկավոր է նոր մոտեցումներ, ժամանակաճանաչ ծրագրեր, որոնք կնպաստեն դպրոցի առաջընթացին եւ հետագա գործունեությանը: Տարիների ընթացքում ուսուցչական անձնակազմը վերածվեց մի կուռ, ամբողջական հանրույթի, որը համալրված է գիտակ, բանիմաց, բարեխիղճ ուսուցիչներով, ովքեր աշխատում են համագործակցված: Դպրոցն այն հարազատ տունն է, թրծարանը, որտեղ կոփվում են ապագա սերնդի հոգիները: Ջերմեռանդ, անմնացորդ աշխատանքի շնորհիվ դպրոցի հանրույթը հասել է բազմաթիվ հաջողությունների տարբեր բնագավառներում: Դպրոցի թիմը մշտապես աչքի է ընկնում իր ակտիվությամբ, իսկ աշխատանքներն ընթանում են առողջ, ջերմ մթնոլորտում` համախմբված աշխատանքային բարձր կարգապահությամբ եւ ժամանակի պահանջներին համահունչ: Ճիշտ է, շենքային պայմանները վատ են, բայց դա չի ազդում ուսումնական գործընթացի վրա: Ինչեւէ, տարիների ընթացքում որոշ խնդիրներ լուծվեցին, որոշ հարցեր էլ մնացին կիսատ, անլուծելի: Բայց նույնիսկ այս դեպքում վստահորեն կարելի է ասել, որ այս կրթօջախը միշտ էլ փառահեղորեն է կատարել իր գործը:
Այժմ էլ դպրոցը զգում է աջակցության կարիք, դեռ շատ խնդիրներ <<շարք կանգնած>> սպասում են իրենց հերթին` սպորտդահլիճի վերանորոգում, ժամանակակից տեխմիջոցների ներդրում…Այս երկար ու ձիգ տարիների ընթացքում ոչ միայն պահպանվել են լավագույն ավանդույթները, այլեւ նորացվել ու ժամանակակից հնչեղություն են ստացել: Դպրոցի առջեւ ծառացած խնդիրների մասին զրուցեցինք դպրոցի տնօրեն ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
- Տիկին Սարգսյան, խոսեք դպրոցի անցած ճանապարհի մասին, ե՞րբ է ստեղծվել դպրոցը եւ մինչ օրս ի՞նչ ուղի է անցել:
- Ասեմ, որ 5 տարի է արդեն, ինչ ստանձնել եմ տնօրենի պաշտոնը: Դպրոցը 1972 թվականի կառույց է, եւ հիմնադրման օրվանից մինչ իմ պաշտոնավարումը այստեղ վերանորոգման ոչ մի աշխատանք չի կատարվել: Այսօր մենք ունենք արդեն 354 աշակերտ: Երբ ես ստանձնեցի դպրոցը տնօրինելու պաշտոնը, աշակերտների թիվը 318 էր: Այժմ նկատելի է սովորողների թվի որոշակի աճ, թեեւ շենքային պայմանները բարենպաստ չեն:
Ես տնօրենի պարտականությունը ստանձնել եմ 2014 թվականից: Դպրոցն ունի 6 մասնաշենք, հիմնովին նորոգվել են 3 մասնաշենքի տանիքները, որից հետո այլ տեղաշարժ չեղավ. կանգ առան շինարարական աշխատանքները: Ընթացքում կրկին եղան կոսմետիկ որոշ հարդարանքներ, որն ինձ համար բավականին քիչ էր եւ ոչ տեսանելի: Բակում աշխատանքներ ենք տանում, կանաչապատվել է դպրոցի տարածքը, տնկվել են գեղեցիկ ծաղիկներ, ծառեր, թփեր, որը հաճելի է բոլորին: Ինչպես գիտենք, դպրոցը ֆինանսավորվում է աշակերտների թվով: Մեր դպրոցի շենքային անբարենպաստ պայմանների պատճառով այսօր սաների թիվը այլ դպրոցների համեմատությամբ, որոնք նորոգված են եւ բարեկարգ, բավականին քիչ է, բայց աշակերտների թիվն ավելանում է մեր ուսուցչական կազմի լավագույն աշխատանքի եւ նվիրման շնորհիվ;
Իրականում չկա մի ծնող, ով մեր աշխատանքից դժգոհ լինի:
Անցյալ տարի գծվեց նախագիծը, կազմվեց նախահաշիվ, բայց կրկին ամեն ինչ խառնվեց իրար, շինարարական աշխատանքները հետաձգվեցին: Սակայն փառք ու պատիվ <<Արթուր Ասատրյան բարեգործական հիմնադրամին>>, որի միջոցներով հիմնանորոգվել են դպրոցի 10-ը սանհանգույցներ: Այս պահին էլ նորոգվում են 4 դասասենյակներ, որոնցից յուրաքանչյուրում լինելու է 15 համակարգիչ: Մեզ խոստացել են նաեւ, որ ամռանը ամբողջությամբ նորոգելու են դպրոցի սպորտդահլիճը: Մեր ուսուցչական կազմի բարեխիղճ աշխատանքի շնորհիվ է, որ այս շենքային պայմաններում ծնողները մեզ վստահում են իրենց երեխաներին: Դպրոցում կարող էին սովորել 1000-ից ավելի աշակերտներ, եթե լինին լավ պայմաններ:
- Դուք Ձեզ համարո՞ւմ եք ուժեղ կին:
- Ունեմ անկոտրում բնավորություն, որը, ինչ խոսք, ուժեղ լինելու գրավական է: Մեծացել եմ գյուղում, կարող եմ կատարել ցանկացած աշխատանք, գյուղատնտեսությունից էլ բավականին գիտելիքներ ունեմ, եւ դպրոցամերձ տարածքի կանաչապատումը կատարվել է իմ ցուցումով:
- Գերլարված աշխատանքային օրվանից հետո հասցնում եք արդյո՞ք ընտանիքին ժամանակ տրամադրել:
- Շատ եմ սիրում ընտանիքս, ունեմ մեկ տղա: Իրականում ես օրս պլանավորում եմ լիարժեք եւ շաբաթ-կիրակի օրերը միմիայն տրամադրում եմ իմ ընտանիքին եւ տնային գործերին:
- Ըստ Ձեզ, ո՞րն է կայացած դպրոցի գաղտնիքը:
- Եթե սիրում ես քո աշխատանքը, ապա կկայանա դպրոցը, եւ կհասնես նորանոր բարձունքների: Ես մասնագիտությամբ մանկավարժ եմ եւ եթե այսչափ չսիրեի դպրոցը, ապա կբավարարվեի միայն դասավանդելով: Աշխատել եմ չորս դպրոցում, եղել եմ ուսուցիչ, այնուհետեւ` ուսմասվար Ներսիսյան վարժարանում եւ փոխտնօրեն ուսգծով թիվ 12 հիմնական դպրոցում: Բոլոր դպրոցներն էլ ինձ համար եղել են շատ հոգեհարազատ, աշխատել եմ սիրով ու մեծ նվիրումով: Կարեւորում եմ նաեւ ղեկավարի ձիրքով օժտված լինելը:
- Ինչպե՞ս կգնահատեիք 21-րդ դարի սերնդին:
- Անկեղծ կլինեմ: Ուրախ եմ, որ նոր սերունդն ունի իր սեփական կարծիքը եւ կաշկանդված չէ, կապանքներից ազատված է, բայց երբեմն շատ ու շատ դեպքերում, երբ դաստիարակությունը չի ընթանում ճիշտ ուղիով, երեխաները չարաշահում են մեծերի վստահությունը, որն էլ տանում է սանձարձակության: Այժմյան աշակերտը գիրք չի կարդում, ոչ էլ իրեն ձգում է այն: Իհարկե, կա մի ստվար զանգված, որն ուշադիր է իր գիտելիքների ձեռքբերման հանդեպ, եւ արդյունքում ունենում ենք հաջողություններ: Իմ ղեկավարած տարիներին մեր աշակերտները պարբերաբար մասնակցել են օլիմպիադաների, ունեցել ենք հանրապետական փուլ անցած աշակերտներ:
- Ի՞նչ նորանոր ծրագրերի մասին կխոսեք, որոնք ակնկալում եք կյանքի կոչել:
- Մեր դպրոցը հանրակրթական դպրոց է, եւ մենք ցանկանում ենք մեր աշակերտներին տալ հիմնավոր գիտելիքներ, որպեսզի նրանք կարողանան իրենց ուսումը շարունակել ավագ դպրոցներում, մասնագիտացված ոսումնական հաստատություններում: Երեխաների նորմալ կրթությունը ապահովելու համար հնարավորության սահմաններում անում ենք ամեն ինչ, որպեսզի հասնենք առավելագույնի: Արդեն երրորդ օտար լեզուն` ֆրանսերենն է դասավանդվում մեզ մոտ, որն ընդգրկվել է <<Դասավանդիր Հայաստան>> ծրագրի շրջանակներում: Գործում է ֆրանսերենի խմբակ՝ շաբաթական մեկ ժամով: Խմբակի ուսուցիչը Ֆրանսիայից է, ով կարճ ժամանակով բնակվում է մեր երկրում եւ կամավորական սկզբունքով մեր աշակերտների հետ աշխատում է անվճար: Վերջերս Ֆրանսիայից ժամանել էր լրագրող, որը հարցազրույց վերցրեց մեր աշակերտներից` թերթում տպագրելու համար:
Ուրախությամբ նշեմ, որ Գորիսում <<Ֆրանկոֆոնիայի>> շրջանակներում կայացավ մեծ միջոցառում: Մեր 8-րդ դասարանի 10-ը աշակերտ իրենց մասնակցությունը ցուցաբերեցին` ներկայացնելով բեմականացում ֆրանսերեն լեզվով:
- Կվերհիշե՞ք, երբ ուսուցչուհի էիք, առաջին անգամ մտաք դասասենյակ, ինչպիսի՞ն էին Ձեր ապրումները:
- Ես 21 տարեկան էի, երբ մտա դպրոց, ինձ վստահվեց տարրական դասարան: Իմ ուսուցչուհին, ով ինձ դասավանդել էր, ինձ հետ զուգահեռ դասարան ուներ: Եվ իմ պատասխանատվությունը ավելի էր մեծանում իմ աշխատանքի նկատմամբ: Հպարտություն էի ապրում, որ աշխատում էի իմ ուսուցչի հետ նույն դպրոցում, եւ որ ինձ իրավունք էր վերապահվել ստանձնել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործը:
- Ձեր կարծիքով, մանկավարժն այսօր գնահատվա՞ծ է, թե` ոչ:
- Գիտեք, անկեղծ կգտնվեմ այս պահին: Իրականում, երբ որ մի խնդրահարույց դեպք է լինում, սկսում են շահարկել եւ լրատվական դաշտով ներկայացնել, եւ որը անընդմեջ քննարկման թեմա է դառնում թե՛ սոցցանցերով, եւ թե՛ ԶԼՄ-ներով: Բայց երբ մի նշանակալից, լավ դեպք է լինում, այն չի լուսաբանվում ամբողջությամբ: Մեր ազգի մեջ վատաբանման միտումն ավելի մեծ է, լավը` քիչ արձագանքվող: Շատ ցածր է նաեւ մանկավարժների վարձատրությունը նրանց կատարած նվիրական աշխատանքի դիմաց: Կարծում եմ, որ մեր նոր կառավարությունն անպայման այդ խնդրին կանդրադառնա: Ինչ խոսք, բոլորս էլ հասկանում ենք, որ այս պահին այդքան հնարավորություններ չկան, սակայն հույսով եւ հավատով ենք տոգորված դեպի նոր կառավարությունը եւ ակնկալում ենք ապագայում ողջամիտ փոփոխություններ:
- Ի՞նչ ակնակալիքներ ունեք ապագա սերնդից:
- Ցանկությունս է, որ մեր ապագա սերունդը հայրենասեր լինի եւ նվիրյալ իր հող ու ջրին: Ունենք առաջադեմ բանակ, որը բնորոշ է առաջադեմ երկրներին: Հավատում եմ, որ կգա այն օրը, երբ մեր երկրում կլինի խաղաղություն, եւ մեր երիտասարդները առաջնագծում չեն լինի: Ապագա սերունդները կվարակվեն մեր օրինակով եւ կլինեն քաղաքակիրթ ու հանդուրժող:
- Իսկ որպես վերջաբան, Ձեր մաղթանքը մեր հասարակությանը, ընթերցողներին եւ Ձեր սաներին:
- Կցանկանամ, որ միմյանց հանդեպ բոլորը լցվեն միայն բարությամբ, լավատեսությամբ: Պետք է մենք մեզ հավատանք, լինենք անկոտրում եւ վստահ քայլերով գնանք դեպի մեր երազած ապագան:
Կարինե Վալերիի Խոնդկարյան
Հավատը բժշկի հանդեպ ամենաարդյունավետ դեղամիջոցն է
Գիտության արագընթաց զարգացմանը անմասն չի մնում բժշկությունը: Ժամանակակից բժշկության մեջ մեծ նշանակություն ունի նոր տեխնոլոգիաների կիրառումը, ինչը օգնում է բարձրացնել մատուցվող բժշկական ծառայությունների որակը եւ ախտորոշել հիվանդությունները ավելի վաղ փուլերում: Ամբողջ աշխարհում վերջին տարիների ընթացքում քաղցկեղով հիվանդացությունն ավելացել է 3-4 անգամ: Սա պայմանավորված է ոչ միայն հիվանդացության աճով, այլեւ ախտորոշման մեթոդների զարգացմամբ: Բժշկության ձեռքբերումների շնորհիվ մեծացել է ուռուցքով հիվանդների կյանքի տեւողությունը։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է հետազոտման նորագույն մեթոդների ներդրումը։ Ռադիոլոգիայի ծառայությունը զինված է ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս եւս մեկ քայլ առաջ գնալ բժշկության ոլորտում:
Այս թեմայի շուրջ զրուցեցինք Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Կարինե Խոնդկարյանի հետ։
- Տիկին Խոնդկարյան, ի՞նչ է ճառագայթաբանությունը: Ի՞նչ հետազոտություններ եք կատարում Դուք, մի փոքր պատմեք դրանց մասին։
- Ճառագայթաբանությունը մարմնի օրգան-համակարգերի պատկերների ուսումնասիրությունն է, այն բժշկության համեմատաբար նոր ճյուղ է։ Ճառագայթաբանության գերագույն խնդիրը հիվանդության վաղ ախտորոշումն է, որը հետագա արդյունավետ բուժման նախապայմանն է: Այն վերջին տարիներին բուռն զարգացում է ունեցել՝ կապված համակարգչային տեխնոլոգիաների զարգացման հետ։ Հաճախ կատակում են, որ ախտորոշումը այնքան է զարգացել, որ չկա առողջ մարդ, կա թերի հետազոտված: Ժամանակակից սարքավորումների օգնությամբ այսօր կարելի է ախտորոշել անգամ ամենավաղ փուլերում գտնվող քաղցկեղային հիվանդությունները։ Այս դեպքում հիվանդը հաջողությամբ բուժվելու լավ հնարավորություններ կունենա:
Մեր օրերում ուռուցքային հիվանդությունները դարձել են լուրջ խնդիր, դրանցից մահացությունը 2-րդ տեղում է, տարեցտարի քաղցկեղը երիտասարդանում է: Հիվանդների 60%-ն իր հիվանդության մասին տեղեկանում է 3-4-րդ փուլում, ինչը դժվարացնում է բուժումը։ Այս խնդիրը հատկապես մտահոգիչ է մեր երկրում՝ կապված ոչ միայն ֆինանսական բարդությունների, այլեւ կանխարգելիչ ծառայության թերի աշխատանքի հետ։
Ես զբաղվում եմ ռադիոլոգիայի ուլտրաձայնային, դոպլեր, դուպլեքս եւ ռադիոիզոտոպային հետազոտություններով: Ուլտրաձայնային ախտորոշման մեթոդի հիմնական առավելություններն են նրա մատչելիությունը, ոչ ինվազիվությունը, բարձր զգայունությունն ու ճառագայթային ծանրաբեռնվածության բացակայությունը: Հետազոտությունը կարելի է կատարել ինչքան որ անհրաժեշտությունը կլինի, այն հակացուցումներ չունի։
Դուպլեքս հետազոտությունը անոթների ուլտրաձայնային հետազոտություն է, որի ժամանակ ուսումնասիրվում են անոթների կառուցվածքը (պատերի վիճակը, լուսանցքը), հարակից բոլոր հյուսվածքները, գնահատվում են արյան հոսքի ցուցանիշները։ Այս հետազոտությունը շատ կարեւոր է ուռուցքային հիվանդների համար։ Քիմիաթերապիան եւ ճառագայթային բուժումը բարձրացնում են արյան մակարդելիությունը, եւ որպես բարդություն ուռուցքային հիվանդների մոտ հաճախ առաջանում է երակների թրոմբոզ։
Ամենահետաքրքիրն ինձ համար ռադիոիզոտոպային հետազոտությունն է։ Այդ պատճառով ես կցանկանայի ավելի մանրամասն նկարագրել այն: Ռադիոիզոտոպային ախտորոշումը մոլեկուլյար բժշկության ճյուղ է։ Հետազոտության հիմքում ընկած է ռադիոակտիվ նյութերի միջոցով պաթոլոգիական պրոցեսների բացահայտումը: Այս մեթոդը թույլ է տալիս ֆունկցիոնալ մակարդակով հետազոտել բոլոր օրգան-համակարգերը եւ բացահայտել փոփոխությունները դեռեւս նյութափոխանակության խանգարման փուլում: Այսպիսով, հետազոտության արդյունքում ոչ միայն ստանում ենք ախտահարված օրգանի անատոմիական պատկերը, այլեւ գնահատում ենք նրա ֆունկցիոնալ վիճակը:
Ֆունկցիոնալ փոփոխությունները շատ ավելի վաղ են ի հայտ գալիս, քան անատոմիական փոփոխությունները, ինչը հիվանդությունների վաղ ախտորոշման համար միջուկային բժշկության մեթոդները եզակի է դարձնում։ Ռադիոնուկլիդային հետազոտությունը ոսկե ստանդարտ է համարվում սրտաբանության, ուռուցքաբանության, նեֆրոլոգիայի, ուրոլոգիայի եւ մի շարք այլ ոլորտներում:
Շատ հաճախ հիվանդները չգիտեն, թե ինչով է այս հետազոտությունը տարբերվում ռենտգեն հետազոտությունից, վախենում են ճառագայթումից: Հետազոտության հիմքում ընկած է իզոտոպների ներմուծումը օրգանիզմ եւ նրանց ընտրովի կուտակումը տարբեր օրգան-համակարգերում։ Ռադիոնուկլիդները, կուտակվելով տարբեր օրգաններում, արձակում են գամմա-ճառագայթներ, որոնք կլանվում են գամմա-խցիկների կողմից։ Ի տարբերություն իզոտոպային մեթոդի, ռենտգեն հետազոտման կամ համակարգչային շերտագրման /ՀՇ/ ժամանակ ճառագայթները արձակվում են ռենտգեն խողովակից, անցնում են հիվանդի մարմնի միջով, եւ ժապավենի կամ համակարգչի մոնիտորի վրա ստեղծվում է պատկեր։ Գամմա- ճառագայթումը նման է ռենտգեն ճառագայթմանը, սակայն ճառագայթման աստիճանը ռադիոիզոտոպային հետազոտման ժամանակ զգալիորեն ցածր է: Հետազոտման հակացուցումները նույնն են, ինչ ռենտգեն հետազոտման ժամանակ: Այսօր Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հագեցած է միջուկային բժշկության նորագույն սարքավորումներով: Կենտրոնում տեղադրված է մեկֆոտոնային էմիսիոն Գամմա-խցիկ (SPECT), որը հնարավոր է դարձնում ռադիոիզտոպային հետազոտությունների ողջ սպեկտրի իրականացումը: 2018թ․ սպեկտ խցիկի համար ձեռք է բերվել նաեւ համակարգչային տոմոգրաֆիայի /ՀՏ/ առանձին մոդուլ, որի օգնությամբ անհրաժեշտության դեպքում միաժամանակ կարելի է կատարել եւ՛ ՀՏ, եւ՛ ռադիոիզոտոպային հետազոտություններ, համադրել ՀՇ եւ ռադիոիզոտոպային պատկերները` այդպիսով ստանալով ավելի մանրամասն եւ ճշգրիտ տեղեկատվություն հիվանդության մասին: Այս մեթոդը կոչվում է հիբրիդ մեթոդ, սարքավորումը՝ SPECT/CT։ Այն միակն է Հայաստանում։ Մենք համագործակցում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, տեխնիկական համագործակցության նախագծի շրջանակներում էքսպերտներ եւ ինժեներներ պարբերաբար այցելում են մեր կենտրոն, անցկացնում թրեյնինգներ եւ իրականացնում սարքավորումների տեխնիկական սպասարկում։
Մեր կենտրոնում ռադիոիզոտոպային հետազոտությունը ավելի հաճախ կիրառվում է ոսկրային համակարգի հետազոտության համար, ի տարբերություն ՀՏ եւ ՄՌՏ հետազոտությունների, սցինտիգրաֆիայի ժամանակ հետազոտվում է ամբողջ ոսկրային համակարգը, եւ ոսկրային համակարգի փոփոխությունները ախտորոշվում են ավելի վաղ փուլում։ Ոսկրերի սցինտիգրաֆիան ուռուցքային հիվանդների համար համարվում է առաջնահերթ հետազոտություն: Այս հետազոտությունը մեր կլինիկայում կատարվում է տարեկան մոտ 500 անգամ:
Անցյալ տարի ներդրվել է նաեւ լիմֆոստինցիգրաֆիան, որի հիմքում ընկած է կրծքագեղձի վիրահատություններից առաջ ավշային հանգույցների ռադիոիզոտոպային հետազոտությունը: Այն օգնում է գտնել ախտահարված ավշային հանգույցները եւ խուսափել բոլոր ավշային հանգույցների հեռացումից:
- Դուք նաեւ դասախոս եք․ ի՞նչ կասեք Ձեզ փոխարինելու եկող սերնդի մասին։
Մեր կենտրոնը նաեւ ուսումնական է, մեզ մոտ սովորում են ուսանողներ եւ օրդինատորներ։ Մեծ ձեռքբերում եմ համարում այն, որ հնարավորություն ունեմ, որպես ԵՊԲՀ դասախոս, իմ գիտելիքներն ու փորձը փոխանցել երիտասարդ բժիշկներին:
Իմ կարծիքով, երիտասարդ սերունդը պրպտող է, նրանք մշտապես ցանկանում են ավելին իմանալ: Ավելի շատ հնարավորություններ ունեն, քան մենք իրենց տարիքում։ Մեր օրերում հեշտությամբ կարելի է նյութեր հայթայթել, արտերկրի համալսարանների դասախոսություններ լսել, եթե, իհարկե, տիրապետում ես լեզվին: Կարեւորն այն է, որ մարդ անընդհատ ձգտի ինքնակատարելագործման, կրթի ինքն իրեն, քանի որ միշտ ավել սովորելու բան կա։ Լավ մասնագետ միայն համալսարանական գիտելիքներով չեն կարող դառնալ, մասնագետը հենց աշխատանքի ժամանակ է հղկվում, ձեռք բերում անհրաժեշտ հմտություններն ու փորձը։
- Չարորակ գոյացության հայտնաբերման դեպքում Ձեր իրավասությունների մեջ մտնու՞մ է հիվանդին հայտնել այդ մասին:
- Իհարկե, հիվանդը անպայման պետք է տեղեկանա իր առողջական վիճակի մասին, ողջամիտ մոտենա եւ բժշկի հետ անցնի բուժման դժվարին ճանապարհը՝ հասկանալով իրավիճակի ողջ լրջությունը: Բժիշկը, օգտագործելով իր հոգեբենական հմտությունները, պիտի անհատական մոտեցում ցուցաբերի յուրաքանչյուր պացիենտի` հաշվի առնելով նրա անձնային առանձնահատկությունները եւ հոգեբանական վիճակը։ Ես, որպես բժիշկ-ռադիոլոգ, կարող եմ ուղղորդել հիվանդին ճիշտ հետազոտման եւ բուժման սխեմա ընտրելու, իսկ վերջնական ախտորոշումը հայտնելու բեռը ընկած է բուժող բժշկի ուսերին։
- Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում կյանքում։
- Ամեն ինչին նայի՛ր լավատեսորեն։ Փորձի՛ր ամեն մարդու մեջ տեսնել լավը։
- Առիթից օգտվելով ՝ ի՞նչ խնդիր կուզենայիք բարձրացնել։
- Ուզում եմ խոսել մեր հասարակության մեջ բժշկի դերի մասին։ Բժիշկը մշտապես ամենահարգված մասնագիտություններից է եղել, իսկ հիմա մենք մտել ենք մի փուլ, որտեղ գերակշռում են բժիշկ-հիվանդ շուկայական հարաբերությունները։ Ամենաթանկը մարդկային կյանքն է, մարդու առողջությունը, իսկ ամենաթանկի համար պատասխանատուները՝ բժիշկները, այսօր արժեզրկված են։ Բժիշկը գտնվում է ամենօրյա ֆիզիկական, մտավոր, հոգեկան գերլարվածության մեջ, նա իրեն նվիրում է ուրիշների առողջության պահպանմանը եւ չի ստանում համապատասխան վերաբերմունք։ Ես վստահ եմ, որ ցանկացած բժիշկի նպատակը հիվանդի ապաքինումն է։ Ուրեմն, եկե՛ք հավատով, հարգանքով եւ վստահությամբ մոտենանք մեր բժիշկներին։
- Իսկ որպես վերջաբան, Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
- Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն։ Կոչ եմ անում տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել կանխարգելիչ նպատակով, առաջին իսկ գանգատների դեպքում դիմել բժշկի՝ հիվանդության վաղաժամ ախտորոշման եւ հետագա բուժման արդյունավետ ընթացքի համար։ Ցանկանում եմ, որ մեր հասարակությունը առողջ լինի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Իսկ բժիշկներին մաղթում եմ համբերություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ եւ հաստատուն կամք։
Ես չափից շատ եմ սիրում մանկավարժությունը, ապրում եմ նրանով, առանց որի էլ չեմ պատկերացում իմ կյանքը
Դպրոցը մշտապես կրթում է ապագա սերնդին: Դպրոցում են դրվում նոր հասարակության սաղմերը: Մեր ապագան դպրոցի ձեռքերում է, որտեղ կրթվում ու դաստիարակվում է վաղվա սերունդը: Հայաստանի առաջընթացի ու զարգացման կարեւորագույն ազդակներից մեկն էլ հայկական դպրոցների բարեկարգ լինելն է: Մենք պետք է հասկանանք, որ ազգանվեր դպրոցը մեր ազգի եւ հայրենիքի հիմքն է, մանկավարժները այն մարդիկ են, ովքեր մեր երեխաներին կրթում եւ դաստիարակում են, ովքեր երկրորդ ծնողն են մեր երեխաների, ծնողի պես ջանք եւ եռանդ չեն խնայում ազգասիրություն եւ հայրենասիրություն սերմանելու մեջ, ովքեր օգնում են նրանց` իրենց ընտրած կյանքի ճանապարհը անարգել անցնել:
Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցը մշտապես արժանապատվորեն է կրել սերունդ կրթելու ու դաստիարակելու շնորհակալ գործի առաքելությունը: Մինչ օրս այս կրթօջախը բազում սերունդներ է կյանք ճանապարհել, սահմանագիծ ուղարկել` զինված անհրաժեշտ գիտելիքներով: Հարյուրամյակների պատմություն ունեցող այս դպրատունը, չնայած անհաղթահարելի թվացող դժվարություններին, միշտ հաղթանակած է դուրս եկել ցանկացած անհարթ ճանապարհից: Հաճախ իր լուսափայլ պատմությունը կերտելու ճանապարհին խոչընդոտներ է ունեցել: Բացի նյութական արժեքներից, շատ մեծ կարեւորություն ունի նաեւ հոգեւոր կողմը, որն այս դպրոցում ապահովված է: Բազմաթիվ սերունդներ` կայացած մտածելակերպով ու կյանքի շիտակ գիտակցությամբ են դուրս եկել այս դպրատանից: Այստեղ տիրում է հայեցի դաստիարակություն:
Գիտելիքների այս ամրոցը դեռ դարեր կմնա հաստատ ու կայուն, աներեր` ցանկացած չարաբեր փոթորկի դեմ, քանզի այն կրում է մեծն Գարեգին Նժդեհի անունը:
Դպրոցի տնօրեն ԵՍՏԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ, չնայած լինելով բավականին զգացմունքային կին, տիրապետում է առաջնորդի իսկական որակներին` միեւնույն ժամանակ պահպանելով կնոջ բնորոշ հատկությունները: Երբ կինը գործում է հասարակության կողմից իրեն վերագրված սահմանների շրջանակներում՝ շատ հաճախ` <<զոհաբերում>> իր սեփական եսը հանուն վաղվա սերնդի դաստիարակման, հասարակության կողմից նա արժանանում է ամենամեծ հարգանքի:
- Տիկին Գալստյան, խոսեք դպրոցի անցած ճանապարհի մասին, ի՞նչ ճանապարհ է անցել դպրոցը մինչ օրս:
- Ասեմ, որ դպրոցում աշխատում եմ 2003-2004 ուսումնական տարվանից սկսած, երբ դպրոցը միջնակարգ կրթություն էր ապահովում: Դպրոցում սովորում էր գրեթե 700 աշակերտ, ունեինք բարձր առաջադիմությամբ շատ աշակերտներ, կրթությունը մշտապես ճիշտ հունով զարգացում էր ապրում, բայց շենքային պայմաններն էին սարսափելի, չունեինք անգամ տանիք, երբ արդեն ամառ էր, բայց դպրոցում դեռ կաթոցներ կային: Արեցինք ամեն ինչ, որպեսզի սոցծրագրերով տանիք եւ ջեռուցում ապահովվի դպրոցին, ջեռուցման համակարգը համալրվեց: Դպրոցում այժմ գործում է նախակրթարան, ներառական կրթություն ենք իրականացնում, ուսուցչական կազմը լիովին վերապատրաստված է, գրագետ իրենց գործունեությունն են ծավալում, բնականոն, նորմալ հունով են ընթանում մեր աշխատանքները:
- Տեղյակ ենք, որ մանկավարժ եք մասնագիտությամբ, իրականում իրենից դժվարությո՞ւն չէր ներկայացնում այդ անցումը` ստանձնել տնօրենի պաշտոնը:
- Ես մինչ մեր դպրոցում աշխատելը, աշխատել եմ նաեւ քիմիական տեխնիկումում, ամուսնությունից հետո տեղափոխվեցի Էջմիածին քաղաք, բնականաբար, փոխելով նաեւ աշխատանքիս վայրը: Դժվարությունը նրանում էր, որ տեխնիկումում աշխատում էի չափահաս մարդկանց հետ, իսկ գալով դպրոց, աշխատելով դասվար, հասկացա, որը ինձ համար բավականին հետաքրքիր եւ հեքիաթային աշխարհ էր, որտեղ արդեն պետք էր երեխաների հետ մոտեցման կարգը փոխվեր: Որոշակի դժվարություններ կային միայն այդ պահին, մոտեցման կարգը փոքրիկների հետ միանգամայն այլ էր, բայց նրանք բոլորը լրացնում էին իմ ներաշխարհը, յուրաքանչյուրի մեջ տեսնում էի կյանք, ուրախություն, երջանկություն, ապրելու եւ արարելու ձգտում: Ասեմ, որ դասվար լինելուն զուգահեռ 10-րդ դասարանցիներին ինֆորմատիկա առարկան եմ դասավանդել, միանգամից փոքրերից անցումը մեծերին: Ինձ համար շատ հետաքրքիր առօրյա էր, որը պահանջում էր տարբեր ուղղվածություններ: Ես չափից շատ եմ սիրում մանկավարժությունը, ապրում եմ նրանով, առանց որի էլ չեմ պատկերացում իմ կյանքը:
- Կարո՞ղ եք տարանջատել խորհրդային տարիների եւ 21-րդ դարի սաներին:
- Ես ինքս ավարտել եմ դպրոցը խորհրդային տարիներին: Այն մեզ տալիս էր շատ լավ գիտելիքների բազա, այժմյան սաների համար տարբերությունը միայն տեղեկատվական միջոցների համալրումն է, մեր դեպքում մենք պրպտում էինք գրքերի միջոցով ինֆորմացիա ստանալ, իսկ այսօր ընդամենը մեկ կոճակի հպումով կարող ես ընկնել գիտելիքների դաշտ: Ձգտող երեխայի համար գրեթե նույնն է, այսօրվա սերնդի համար ավելի հեշտ է համացանցով շատ ավելին իմանալ, իրենց գիտելիքների բազան մեծացնել ինֆորմացիոն աղբյուրների շնորհիվ: 21-րդ դարի սերունդն ավելի անկախացած է, սեփական կարծիքը կիսելու միտումով` ավելի պահանջատեր:
- Ի՞նչ նորանոր ծրագրեր կան առաջիկայում` դպրոցն ավելի բարեկարգ տեսքի հասցնելու առումով:
- Մեր դպրոցում շենքային պայմանները գրեթե արդեն ավարտին են հասցված, միայն մնում են ներքին հարդարման աշխատանքներն իրականացնել: Հուսամ, որ դա էլ ապագայում կիրականացնենք` հետագայում ընդգրկվելով նոր ծրագրերի մեջ: Եթե մենք ամբողջ աշխատակազմով որոշում ենք իրականացնում, ապա նպատակադրված ամեն ինչ անում ենք, որպեսզի հասնենք մեր ուզածին: Եթե կա նպատակ եւ ձգտում, ապա թափված ջանքերը արդյունք են տալիս:
- Մեր նորանշանակ կառավարությունից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
- Ասեմ, որ ես միշտ շատ լավատես եմ, մեր երիտասարդ սերնդի մեջ եմ տեսնում ե՛ւ ներկան, ե՛ւ մեր ապագան: Վստահ եմ, որ առանց մեր երիտասարդների աջակցության մենք ոչնչի չենք հասնի: Հուսամ, որ պետք է ապրենք երջանիկ եւ ուրախ մեր երկրում, որ բոլոր պանդուխտները հետ պիտի վերադառնան` մեր հայրենիքը զորացնելու միտումով: Ես այն մանկավարժներից եւ մարդ տեսակից եմ, որ միշտ սիրել եւ գնահատել եմ մեր երիտասարդներին, եթե նրանց չսիրես եւ չվստահես, ապա հաստատ քո ապագան վառ գույների մեջ չես տեսնի: Ես ինքս եւս եղել եմ երիտասարդ, ես լավ գիտակցում եմ, որ ինձ ժամանակին վստահել են մարդիկ: Կյանքում մշտապես մեծ բարձունքների հասնում են երիտասարդ տարիքում, որովհետեւ դա այն տարիքն է, երբ դու լցված ես ուժով եւ եռանդով, եթե դրան հավելած` քեզ վստահում են, ապա պարտավոր ես իրականացնել նրանց սպասելիքները:
- Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ճանապարհը, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:
- Աղջիկս ընտրել է իմ ճանապարհը, ինքն էլ մանկավարժ-հոգեբան է եւ մաթեմատիկոս: Ավարտել է երկու համալսարան, իսկ տղաս ծրագրավորող է: Չնայած, չընտրելով մանկավարժի մասնագիտությունը, այնուամենայնիվ, եթե հարկ է լինում ինչ-որ թեմայի շուրջ տեղեկանալ, նա սիրով երեխաներին բացատրում է: Զգացվում է, որ նրա երակներում մանկավարժի արյունը իրենն ասում է: Ես էլ դա ժառանգել եմ իմ ծնողներից, երկկողմանի մանկավարժների ընտանիքից եմ: Զգում եմ, որ երեխաներիս մեջ էլ կա իմ այդ բնավորության գծերից` համբերատարությամբ դիմացինին սիրով ինչ-որ բան սովորեցնելը:
- Ձեր կարծիքով` որո՞նք են Ձեր բնավորության ուժեղ եւ թույլ գծերը:
- Ասեմ, որ բնավորությամբ ուժեղ մարդ եմ, բայց իմ թույլ կողմը կարող եմ համարել, որ ես բավականին շատ մարդկային եմ, շատ բարեհամբույր, չնայած` այն ինձ կյանքում երբեք չի խանգարել, բայց երբեմն հասկանում եմ, որ դա իմ թույլ կողմն է, դիմացինին շատ եմ հավատում եւ նվիրվում, որը ես ժառանգել եմ իմ ծնողներից, որը կարող է հավաստել ինձ հետ շփվող ցանկացած մարդ: Իմ առօրյա աշխատանքային օրվանից հետո անդորրս գտնում եմ` թոռնիկիս գրկելով, ով ինձ տալիս է ե՛ւ ուժ, ե՛ւ երջանկություն, հոգեկան հանգստություն: Իրականում ես ինձ համարում եմ երջանիկ կին, քանի որ ես ունեմ իմ սիրած աշխատանքը, ունեմ լավ ընտանիք, լավ կոլեկտիվ: Շուրջ 15 տարի է, ինչ ղեկավարում եմ դպրոցը, մինչ օրս մեր կոլեկտիվում ոչ մի միջադեպ, իրար չհասկանալու դեպքեր չեն արձանագրվել, քանի որ դպրոցն իմ երկրորդ ընտանիքն եմ համարում:
- Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք ձեր սաներին, մեր հասարակությանը:
- Կցանկանամ, որ բոլորի երազանքներն իրականանան, ամենակարեւորը` մեր ազգն ապրի իր երկրում: Աշխարհին խաղաղություն, որ մեր զինվորները առողջ վերադառնան տուն եւ գրկեն իրենց մայրիկներին, իսկ սաները ինչ նպատակներ ունեն, թող իրականանան իրենց նվիրական երազանքները: Իրենց ընտրած մասնագիտությունների մեջ լավ մասնագետ եւ պիտանի մարդ դառնան մեր հասարակության համար:
Մաթևոսյան Դավիթ Հմայակի
Մարդկանց օգնություն ցուցաբերելը բավականին պատվավոր առաքելություն է
Հայաստանում այսօր իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին վերաբերող բոլոր միջոցառումները` կյանքի որակի բարձրացման ուղղությամբ: Հիվանդության բուժման գործում կարեւորվում է նաեւ հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին` ինքնաբուժումից խուսափումը: Քիթ-կոկորդ-ականջաբանությունը (ԼՕՌ) բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է: Այս ոլորտը մշտապես կատարելագործվում է, ստեղծվում եւ բուժման մեջ կիրառություն են գտնում նոր մեթոդներ ու եղանակներ: ԼՕՌ բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան: Մեր զրուցակիցն է օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ), թիվ 2 բուժմիավորման քիթ-կոկորդ-ականջաբանության բաժնի վարիչ ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ, ով ունի տարիքային տարբեր խմբերի հիվանդների հետ շփման հարուստ փորձ, ով, չնայած իր բավականին երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ գնալ: Հետեւողական, իր գործում բարձր մասնագիտական մոտեցում ունեցող մի մարդ, ով ոչ միայն ունի մասնագիտական գերազանց գիտելիքներ, այլեւ իսկապես արժանի է իսկական բժիշկ կոչվելուն:
- Պարոն Մաթեւոսյան, բժշկի մասնագիտություն ընտրելը բավականին համարձակ եւ ռիսկային քայլ է: Ինչպե՞ս որոշեցիք գնալ այդ պատասխանատու քայլին:
- Ասեմ, որ իմ արմատներում չկային բժիշկներ: Բժիշկ դառնալու որոշումս իմն էր: 2005թ.-ին ընդունվեցի Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը, որն ավարտելով 2011 թվականին, ընդունվեցի արդինատուրա քիթ-կոկորդ-ականջաբանություն բաժին, <<Էրեբունի>> բժշկական կենտրոնում, այնուհետեւ նույն կենտրոնում աշխատել եմ մոտ մեկուկես տարի: Աշխատել եմ նաեւ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում, որպես ԼՕՌ բժիշկ եւ փոխտնօրեն, որից հետո մինչ օրս աշխատում եմ թիվ 2 բուժմիավորումում` որպես փոխտնօրեն եւ քիթ-կոկորդ-ականջաբանության բաժնի վարիչ:
- Ձեր բաժանմունքը հիմնականում ի՞նչ գործառույթներ է իրականացնում:
-Մեր բաժանմունքում իրականացվում է քիթ-կոկորդի հետ կապված ցանկացած վիրահատական միջամտություն, չենք իրականացնում միայն ականջի հետ կապված նեղ մասնագիտական վիրահատություններ, մնացյալ բոլոր սպեկտորներով աշխատում ենք` կապված կոկորդի եւ քթի հարակից խոռոչների հիվանդությունների հետ: Մեր բաժանմունքում ունենք շատ բանիմաց բժիշկներ, լավ պատրաստված թիմ: Աշխատում ենք տարբեր տարիքային սպեկտորի հետ թե ՛ տարեցների, թե ՛ մանուկների հետ:
- Բժիշկ, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում քիթ-կոկորդ-ականջաբանությունը Հայաստանում:
- Ասեմ, որ իմ կարծիքով մեր երկրում բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում քիթ-կոկորդ-ականջաբանությունը: Ինչքանով, որ ես ուսումնասիրել եմ, արտերկրում տարբեր երկրներում եղել, այնպիսի պաթոլոգիաներ եւ վիրահատական միջամտություններ չկան, որ իրականացվեն արտերկրում եւ մեզ մոտ առկա չլինի: Բոլոր սպեկտորներով մենք աշխատում ենք, վիրահատություններ իրականացնում նորագույն մեթոդներով: Մեր երկրում 9-10 բալանի համակարգով կարելի է գնահատել քիթ-կոկորդ-ականջաբանությունը:
- Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ճանապարհը, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:
-Ես կցանկանամ, որ իմ երեխաներն ընտրեն իմ մասնագիտական ուղին, ունեմ երկու տղա, կցանկանամ, որ նրանք ընտրեն բժշկի մասնագիտությունը, քանի որ այն ինձ համար լավագույններից լավագույն մասնագիտությունն է, իմ կարծիքով, մարդկանց օգնություն ցուցաբերելը բավականին պատվավոր առաքելություն է:- Բժիշկ, պացիենտն ինչպե՞ս հասկանա, թե որտեղ է գտնվում խնդրահարույց օջախը, քանի որ գործ ունենք երեք փոխկապակցված օրգան-համակարգերի հետ:
- Ասեմ, որ եզրակացություն կարող ենք ստանալ միայն հետազոտությունների, հիվանդի գանգատների հիման վրա հավաքած անամնեզի տվյալներով:
- Պարոն Մաթեւոսյան, ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Միանշանակ Արթուր Կիմիչ Շուքուրյանին, իրենից եմ ստացել իմ գիտելիքների բազան եւ մինչ օրս էլ իրենից սովորում եմ, ցանկացած հարցով նա միշտ իմ կողքին է` թե ՛ որպես բժիշկ, թե ՛ որպես լավ մարդ:
- Բժիշկ, հանդիսանո՞ւմ եք արդյոք քիթ-կոկորդ-ականջաբանության ասոցացիայի անդամ:
- Այո, հանդիսանում եմ քիթ-կոկորդ-ականջաբանության ասոցացիայի անդամ եւ, որպես խորհուրդ, կհորդորեմ մեր ոլորտի բոլոր մասնագետներին, ընդգրկվել մեր թիմ: Ասեմ, որ ասոցացիան շատ բան է մեզ տալիս, որտեղ ընթանում են քննարկումներ, փորձի փոխանակություն, որտեղ շփվում են նույն մասնագիտության տեր մարդիկ: Փորձում եմ նաեւ աշխատանքի հետ համատեղել վերապատրաստումները, որը, կարծում եմ, որ պարտադիր է արտերկրի փորձ ձեռք բերելը: Ասեմ, որ մեր ապագա բժշկությունը տեսնում եմ շատ բարձր մակարդակի վրա, ե՛ւ մեր սերունդը, եւ մեզ հաջորդող սերունդները ունենալու են շատ բանիմաց եւ իրենց գործի գիտակ բժիշկներ:
-Ունենալով աշխատանքային բավականին մեծ փորձ, արդյո՞ք նկատվում է քիթ-կոկորդ-ականջաբանության հիվանդությունների աճի միտում, թե` ոչ:
-Կասեի, որ ոչ, ինձ թվում է նման տենդենց չի նկատվում, քթի հետ կապված պաթոլոգիաները միշտ առկա են եղել մեր հայ հասարակության 80-85 տոկոսի մոտ, մշտապես եղել է շնչառության կամ ծռված միջնապատի խնդիր, նույնիսկ արտաքին քթի դեֆորմացիա:
-Բժիշկ, ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:
-Մեր երկրում այն շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, այսպես ասած, մինչեւ դանակը չի հասնում ոսկորին, չեն դիմում բժշկի: Տենդենց կա, երիտասարդների մոտ իրենց առողջությանը հետեւելու միտում, եւ 50-55 տարիքային շեմը հատած անձինք, ովքեր ուղղակի արդեն ցանկանում են հետեւել իրենց առողջությանը:
- Պարոն Մաթեւոսյան, իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:
- Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի, հետեւի իր առողջությանը, տարին գոնե մեկ անգամ այցելի բժշկի` պրոֆիլակտիկ նկատառումներից ելնելով: Խորհուրդ եմ տալիս բոլորին վարել առողջ ապրելակերպ, օրեցօր մեծացնել բժշկական գիտելիքների պաշարը եւ նույնիսկ չնչին գանգատների դեպքում հետազոտվել եւ ստանալ համապատասխան բուժօգնություն:
Էջմիածնի թիվ 11 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1972 թ.-ի սեպտեմբեր ամսին:
1974 թ.-ից կոչվել է Վահան Ռշտունու անվամբ:
1972-1973 ուստարում դպրոցի տնօրեն է նշանակվել Վալերի Կարապետի Աղասյանը
Մեկ տարի անց նրան փոխարինել է Ռոմիկ Պետրոսի Գրիգորյանը (ծնված 1941թ.), որն աշխատել է 1973 թ.-ից մինչև 1989թ.-ը:
1989թ.-ից դպրոցի տնօրենի պաշտոնն ստանձնել է Անիկ Վաղինակի Գրիգորյանը (ծնված 1948 թ.), որը 1974թ.-ից մինչև 1988թ.-ը եղել է դպրոցի դաստիարակչության գծով ուսմասվարը: Որպես տնօրեն աշխատել է մինչև 2014թ.-ը՝ անցնելով վաստակած հանգստի:
Վ. Ռշտունու անվան հիմնական դպրոցում աշխատել և աշխատում են վաստակաշատ և հմուտ մանկավարժներ, որոնք կրթել, դաստիարակել են բազում սերունդների: Մանկավարժական գործունեության երկար տարիների ընթացքում նրանք սիրով և նվիրումով իրենց գիտելիքներն են հաղորդել սկսնակ ուսուցիչներին, վարել բովանդակալից դասեր, որոնք հետաքրքիր են դարձրել դպրոցական առօրյան: Ցավոք, նրանցից մի քանիսն այլևս չեն աշխատում դպրոցում:
Հայրապետ Հովհաննեսի Դանղյանը (1927-1996թթ. ) դպրոցի հիմնադրման օրից մինչև 1988թ.-ը եղել է դպրոցի ուսմասվար և դասավանդել է աշխարհագրություն:
Քրիստինե Լևոնի Դանղյանը ( 1940- 1999 թթ. ) դպրոցում դասավանդել է ռուսաց լեզու 27 տարի :
Ռուզաննա Վաշիկի Թադևոսյանը դպրոցում դասավանդել է մաթեմատիկա և 1998 թվականից ուսումնադաստիարակչական գծով տնօրենի տեղակալն է:
Սաթենիկ Հարությունի Բաղդասարյանը դպրոցում դասավանդել է ֆիզկուլտուրա և 1993 թվականից ՄԿԱ-Ի գծով փոխտնօրենն է:
Անահիտ Արշակ Մանուկյանը քառասուն տարի աշխատել է որպես կենսաբանության ուսուցչուհի: 2014թ.-ից անցել է կենսաթոշակի:
Ռուզաննա Պողոսի Հունանյանը քառասուն տարի աշխատել է դպրոցում որպես դասվար:
Ռաֆիկ Եգորի Պիջոյանը ունի 36 տարվա աշխատանքային փորձ: Դասավանդում է պատմություն:
Սիրուշ Միասնիկի Իսպիրյանը ղեկավարում է հումանիտար առարկաների մասնախումբը և նույն դպրոցում դասավանդում է հ.լեզու և գրականություն 35 տարի:
Կարինե Հայրապետի Դանղյանը ղեկավարում է բնագիտական առարկաների մասնախումբը և նույն դպրոցում դասավանդում է ֆիզիկա 35 տարի:
Զինաիդա Վասիլի Բադանյանը դասավանդում է ռ. լեզու : Ունի 38 տարվա աշխատանքային փորձ:
Նարին Ժիրայրի Գրիգորյանը դպրոցում աշխատում է որպես աշխարհագրության ուսուցչուհի:
Հասմիկ Սերգոյի Սերոբյանը աշխատում է դպրոցի հիմնադրման օրվանից մինչ այժմ:
Աշխատանքի ուսուցման ուսուցչուհի է և տնտեսության վարիչ:
Անուշ Վաղինակի Կոստանյանը 1979թ. աշխատում է դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցչուհի:
Դպրոցում երկար տարիներ աշխատել են և իրենց ավանդն ունեն ուսուցիչներ Ասվադուրովա Սուսաննան , Արզումանյան Վարդուհին, Հարությունյան Անահիտը, Գրիգորյան Արաքսյան, Հարությունյան Մարինեն, Մանուկյան Արմենուհին , Մուրադյան Անահիտը, Գրիգորյան Անահիտը, Հովհաննիսյան Նարինեն, Մուրադյան Սուսաննան, Սանոյան Լուսինեն, Անտոնյան Ալվարդը, Կարապետյան Լաուրան, Գալստյան Լիլիթը, Պողոսյան Անահիտը, Ներսիսյան Սվետլանան, Ագանեսյան Լիլիան, Վարդանյան Մարինեն, Ամիրյան Մարիան, Թովմասյան Կարմենը, Հարությունյան Ծաղիկը, Սարգսյան Արուսյակ:
Դպրոցի կոլեկտիվը համալրվել է նոր ուսուցիչներով , որոնցից են Հայարփի Թովմասյանը, Լիլիթ Խաչատրյանը, Լիլիթ Ադամյանը, Արմինե Գևորգյանը, Աստղիկ Վիրաբյանը, Արմինե Գրիգորյանը, Սուսաննա Հախվերդյանը, Հասմիկ Արտաշեսյանը:
2014թ. դպրոցը ղեկավարում է Մարգարիտ Ալբերտի Սարգսյանը:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարգարիտա Ալբերտի Սարգսյանը ծնվել է 1970 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Էջմիածնի շրջանի Գայ գյուղում: 1988 թվականին ավարտել է Երևանի №136 միջնակարգ դպրոցը: Սովորելուն զուգընթաց մասնակցել է Երևանի Ֆուչիկի անվան պատանի ժուռնալիստների միության երկամյա դպրոցի պարապմունքներին և այն ավարտել գերազանց վկայականով: Նրա հոդվածները տպագրվել են ‹‹ Սովետական Հայաստան ›› թերթում: 1988 -89 ուստարում ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ինդուստրիալ մանկավարժության ֆակուլտետի նախապատրաստական բաժինը, որն ավարտել է 1995 թվականին: Նույն տարում աշխատանքի է անցել Գայի միջնակարգ դպրոցում որպես դասվար: Այնուհետև տեղափոխվել է Վաղարշապատ և աշխատել Ներսիսյան վարժարանում տարրական մասի փոխտնօրեն, ապա բնակության վայրի փոփոխության պատճառով տեղափոխվել է Զվարթնոց թաղամաս և աշխատել է №12 հիմնական դպրոցում որպես ուսումնական մասի փոխտնօրեն:
2014 թվականից Վաղարշապատի Վահան Ռշտունու անվան №11 հիմնական դպրոցի տնօրենն է:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
Ստանձնելով Վաղարշապատի << Վահան Ռշտունու անվան № 11 հիմնական դպրոց >>ՊՈԱԿ –ի տնօրենի պաշտոնը՝ առաջին իսկ օրվանից սկսել է բարեփոխումները դպրոցում:
Նախ՝ մարվել են դպրոցի նախկին պարտքեր, ժամանակին վճարվել են ուսուցիչների աշխատավարձեր, ապա՝ ծրագրվել գալիք աշխատանքները:
Պաշտոնավարման ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները՝
- Փոխվել են մուտքի և ետնամուտքի դռները:
- Պատշաճ տեսքի է բերվել միջոցառումների դահլիճը:
Վաղարշապատի Գ.Նժդեհի անվան N 8 հիմնական դպրոցի պատմությունը
1949 թ-ին բացվեց յոթամյա դպրոցը , որի տնօրենն էր Ռ.Հովհաննիսյանը։1964թ-ին կառուցվեց միջնակարգ դպրոցի մասնաշենքը, իսկ 1980 թ-ին կառուցվեցին կից մասնաշենքերը։Այդ տարիներին դպրոցը տնօրինել են Տ.Այվազյանը, Է.Զաքարյանը, իսկ այժմ Ե.Գալստյանը։ Այվազյանի տնօրենության տարիներին դպրոցն ուներ շատ վաստակաշատ և հմուտ ուսուցիչներ։ Տնօրենը՝ Այվազյանը մասնագիտությամբ մաթեմատիկ շատ լավ մարդկային հատկանիշներով էր օժտված ՝ խելացի, բարի, հոգատար, նվրիված դպրոցին և կոլեկտիվին։ Այդ տարիների ուսուցիչներից էին՝ Ստեփանյան Ելենան՝ դասվար, Յուզբաշյան Բաբկենը ՝ պատմության ուսուցիչ, Մարգարյան Ջեմման՝ Հայոց լեզվի մասնագետ, Գևորգյան Խոսրովը՝ ռուսաց լեզվի ուսուցիչ, Կլինչարյան Սուսաննա՝ դասվար և շատ ուրիշներ։ Ցավոք նրանցից շատերը մեզ հետ չեն։
Այվազյանին փոխարինեց Զաքարյան Էմման ով նույն հոգով շարունակեց նրա աշխատանքը : Զաքարյանը մասնագիտությամբ քիմիկ էր, նրա մասին էլ կարելի է շատ խոսել՝ մեծատառով կին, շատ մարդկային, բարետես, խելացի և իր գործի նվիրյալ՝ մոռացած իր անձնականը։Նրա տնօրենության տարիներին էլ դպրոցում կաին շատ խելացի և վաստակաշատ մանկավարժներ՝ Խանոյան Նազիկը ՝ դասվար, Ղազարյան Սոֆիկը՝ դասվար, Ղռմաջյան Լարիսան ՝ հայոց լեզվի մասնագետ, Քոչինյան Կարինեն՝ երաժշտության ուսուցչուհի և այլն։ Դպրոցն ունեցել է ոչ միայն բանիմաց և խելացի ուսուցիչներ այլ խելացի շրջանավարտներ: Ոսկե մեդալակիր Գևորգյան Ալեքսան ով այս պահին հայտնի վիրաբուժ է, Բեգլարյան Արմանը արծաթե մեդալակիր և շատ ուրիշներ։
Տիկին Զաքարյանին փոխարինեց նույն դպրոցի ոգով կրթված Եստեր Գալստյանը: Ով սիրում է դպրոցը և աշակերտներին, երազում է ունենալ հիմնանորոգված, նոր տեխնոլոգիաներով հագեցած և ժամանակակից դպրոցի պահանջներին համապատասխան բարեկիրթ և կրթված շրջանավարտներով կրթօջախ : Որովհետև ապագա բոլոր կադրերի գիտելիքների ,հմտությունների և կարողությունների հիմքը տնօրենն է դնում : Նշանակում է դպրոցի թրծարանի մոտ մշտապես պիտի գործի գերազանց իմացությամբ, գերազանց վարքագծով տնօրեն։
2011 թ- ին դպրոցի տնօրեն Ե.Գալստյանի նախաձեռնությամբ դպրոցին կից բացվեց նախակրթարան։Որոշակի խնդիրներ ունեցող աշակերտների համար իրականացվում է ներառական կրթություն, I-ից IV-րդ դասարանների աշակերտներին տրվում է տաք սնունդ, որի շնորհիվ բարձրացել է աշակերտների առաջադիմությունը։ Դպրոցում աշակերտները սիրով մասնակցում են տարբեր մրցույթների և օլիմպիադաների ցուցաբերում բարձր արդյունքներ :Դպրոցն ունի 372 աշակերտ , որից 42 –ը նախակրթարանում :
Դպրոցը իր գործունեության ընթացքում տվել է բազում շրջանավարտներ , որոնք ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանի բարգավաճման գործում ՝ ֆիզիկոսներ, ինժեներներ , բժիշկներ, դերասաններ և այլ անվանի մարդիկ: Մ.Սահակյանի հիշատակին Աշոտ Աբգարյան և բարերարի օգնությամբ դպրոցի բակում կառուցվեց հուշարձան, որի քանդակագործն էր Հայկ Գրիգորյանը։
Դպրոցը իր ողջ գործունեության ընթացքում կատարում է ազգանվեր , հայապահպան գործ: Զվարթնոց տաճարում կազմակերպվող միջոցառումներին իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում Զվարթնոց թաղամասի բնակիչները և դպրոցը : Համայնքը հպարտէ , որ իրենց բնակավայրը գտնվում է տվյալ պատմամշակույթային կառույցի հարևանությամբ։
Արմավիրի մարզի Գ.Նժդեհիանվան N 8 հիմնական դպրոցը իր շարունական հաջողությունների շղթայով վայելում է ուշադրություն և հարգանք։ Դպրոցում տեղ իունեցող բոլոր ուսումնական, շինարարական և ուսումնառության խթանող աշխատանքները միտված են բարելավելու աշակերտների և′ ֆիզոլոգիական, և′ բարոյահոգեբանական, և′ կրթական մակարդակների բարձրացմանը։
Դպրոցի ձեռքբերումներին նպաստումեն <<Ծնողական խորհրդի>>, <<Աշակերտական խորհրդի>> և ուսուցչական անձնակազմի համապարփակ և փոխադարձ աջակիցա շխատանքները։
Ծնողական խորհուրդը քաջատեղյակ է բոլոր կատարվելիք աշխատանքներին և պատրաստակամ է օժանդակելու դպրոցը բարելավելու գործընթացին։
Ուսուցիչների խոհեմ , բարյացակամ և անձնվեր վերաբերմունքով լիարժեք է աշակերտ–ծնող–ուսուցիչ կապը , որն էլ տալիս է միշտ գոհացուցիչ արդյունքներ։
Դպրոցի ակտիվ գործունեությունը ապահովում է <<Աշակերտական խորհուրդը>> , որի անդամների լիարժեք և նպատակային աշխատանքների միջոցով միշտ ունենում ենք գոհացուցիչ արդյունքներ։ Աշակերտները մասնակցում են մի շարք հասարակական միջոցառումների `<<Քաղաքի տոն>>, այցելություն թանգարաններ, հանդիպում անվանի մարդկանց հետ, մասնակցել օլիմպիադաների, մրցույթների։
Հերթական անաչառ հաջողությունը գրանցվեց 2015թ-ի նոյեմբերի 5-ին <<Այբ>>կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված Հայերենը բոլորի համար<<Մեղու>>մրցույթին , որում VI դասարանիաշակերտուհի Բեգլարյան Հասմիկի ձեռքբերումը համալրեց դպրոցի հաջողությունների սանդղակը։ Նա արժանացել է պատվոգրի, լավագույն արդյունք ցուցաբերելու համար, <<Այբ>>հիմնադրամի կողմից և հավաստագրի` ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի կողմից:
Հաճելի և ուշագրավ խրախուսանքները միշտ էլ խթանում են հանրակրթական առաջընթացին։
Տնօրենի ինքնակենսագրականը
Եստեր Գաբրիելի Գալստյան ծնված 1963թ-ի մայիսի 20-ին ծառայողի ընտանիքում:Հայրը՝ Գաբրիել Սարիբեկի Գալստյան կենսաբան, դպրոցի տնօրեն, մայրը՝ Վիկտորյա Գրիգորի Քերոբյան վաստակավոր ուսուցչուհի (մաթեմատիկա, ֆիզիկա )։ Ե.Գալստյանը ընդունվել և ավարտել է ք. Երևանի Վ.Վաղարշյանի անվան N 80 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի Քիմիա. Տեխնոլոգիական տեխնիկում և ավարտել 1981թ-ին բարձր առաջադիմությամբ : 1988 թ-ին ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ և ավարտել 1993թ-ին։
1981թ-ից աշխատել էՔիմիա. Տեխնոլոգիական տեխնիկումում որպես լաբորանտ և արտադրության վարիչ։
1992թ-ին ազատվել է աշխատանքից : Նույնթ վականին ընդունվել է աշխատանքի Էջմիածնի Գ. Նժդեհիանվան N 8 միջնակարգ դպրոցում որպես ուսուցչուհի։
2003- 2004 ուս. Տարվանից նույն դպրոցի տնօրեն է : Աշխատանքի ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով։ 2013 թ-ին արժանացել է ԿԳՆ նախարարի ոսկե հուշամեդալով։
Ամուսնացածէ, ունի երկու երեխա։
Տղան ՝ Թովմաս Թովմասյանը ավարտել է Պոլիտեխնիկական համալսարանը ունի ծրագրավորողի որակավորում։ Աղջիկը՝ Վիկտորյա Թովմասյանը ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը ունի ինֆորմատիկայի կիրառական մաթեմատիկայի, հոգեբանի որակավորում։
Կարինե Վալերիի Խոնդկարյան
Ճառագայթաբան
Կարինե Վալերիի Խոնդկարյան, բժիշկ-ռադիոլոգ, մասնագիտացած է ուլտրաձայնային ախտորոշման, դուպլեքս սկանավորման, ռադիոիզոտոպային ախտորոշման և համակարգչային տոմոգրաֆիայի ոլորտներում
Կրթություն՝
- 2000 թ. ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` բուժական գործ մասնագիտությամբ
- 2000-2001թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ինտերնատուրա`ընդհանուր պրակտիկայի բժիշկ մասնագիտությամբ
- 2001-2003 թթ. ՀՀ ԱՆ ակադ. Ս.Խ.Ավդալբեկյանի անվ. Առողջապահության Ազգային Ինստիտուտի ճառագայթային ախտորոշման ամբիոն, կլինիկական օրդինատուրա, մասնագիտությունը՝ ճառագայթային ախտորոշման բժիշկ
Վերապատրաստումներ՝
- 2009 թ․ վերապատրաստվել է «Դոպլեր-դուպլեքս սկանավորում» Առողջապահության Ազգային Ինստիտուտի ճառագայթային ախտորոշման ամբիոնում
- 2011 թ մասնակցել է դասընթացների «Nuclear cardiology: from theory to practice», IAEA, Բրեշիա, Իտալիա
- 2016թ վերապատրաստվել է «Համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակակից հարցեր» թեմայով, Երևանի պետական բժշկական համալսարան, ճառագայթային ախտորոշման ամբիոն
- 2017 թ մասնակցել է դասընթացների «Regional Training Course on Basic PET/CT», IAEA, Դեբրեցեն, Հունգարիա
- 2018 թ մասնակցել է դասընթացների « Training Course on AnyScan ՏPET/CT/PET system» IAEA, Բուդապեշտ, Հունգարիա
Աշխատանք՝
- 2004-2005թ բժիշկ- ռադիոլոգ «Աշտարակի պոլիկլինիկա» ՓԲԸ-ում
- 2005-2007 թ. բժիշկ- ռադիոլոգ«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում
- 2009 թ. բժիշկ-ռադիոլոգ ՀՀ ԱՆ Ռադիացիոն բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի ռադիոիզոտոպային ախտորոշման լաբորատորիայում
- 2010-2017թ բժիշկ-ռադիոլոգ «Նորմեդ» բժշկական կենտրոնում
- 2016-2017թ բժիշկ-ռադիոլոգ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում
- 2018թ առ այսօր բժիշկ-ռադիոլոգ Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնում
Ակադեմիական գործունեություն /դասավանդում/
- 2005-2011թ ՀՀ ԱՆ ակադ. Ս.Խ.Ավդալբեկյանի անվ. Առողջապահության Ազգային Ինստիտուտի ճառագայթային ախտորոշման ամբիոնի ասիստենտ
- 2011թ առ այսօր ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ճառագայթային ախտորոշման ամբիոնի ավագ ասիստենտ
Գիտական աստիճան՝
2008 թ պաշտպանել է թեկնածուական թեզ «Ռադիոլոգիական հետազոտման մեթոդները անհետաձգելի աբդոմինալ վիրաբուժության մեջ, ախտորոշիչ ընթացքի օպտիմիզացիա» թեմայով
Գիտական աստիճան՝ բժշկական գիտությունների թեկնածու
Անդամակցություններ՝
- 2016-ից Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ
- 2010- ից Ռադիոլոգների Եվրոպական Ասոցիացիայի անդամ
- 2011ից Ռադիոֆարմպրեպարատների և Մոլեկուլյար Թերապիայի
Համաշխարհային Ասոցիացիայի անդամ
Այլ տեղեկություններ
- 37 գիտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ է
Մասնակցել է համահայկական և միջազգային գիտաժողովների և ուսումնական ծրագրերի՝
- Ճառագայթային ախտորոշման գործնական հարցեր 2րդ միջազգային գիտաժողով
- Հայաստանի բժշկական միջազգային 3-րդ համագումար
- Toshiba Medical System Europe կողմից կազմակերպված Xario 200 ուլտրաձայնային համակարգի կիրառման սեմինար
- «Ռադիոգրաֆիա-Երևան 2017» կոնֆերանս
- 1 Ֆրանց-հայկական Ռադիոլոգիական սիմպոզիում
- Մուլտիպարամետրիկ ուլտրաձայնային ախտորոշում ամենօրյա կլինիկական պրակտիկայում սեմինար
- Որովայնի օրգանների անհետաձգելի ճառագայթային ախտորոշում սեմինար
- Վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային 7-րդ համագումար և այլ
Ընտանեկան կարգավիճակ` ամուսնացած է, ունի երեք երեխա
Չիվչյան Մարինե Ալեքսեյի
Սրտաբան Էխոկարդիոգրաֆիստ
1. |
Կրթություն
|
2014 Էխոսրտագրության վերապատրաստում 2007-2010 Առողջապահության ազգային ինստիտուտ,սրտաբանություն 2001-2007 Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բուժական գործ 1990-2001 Ախալքալակի թիվ 15 միջնակարգ դպրոց
|
||||||
2. |
Աշխատանքային փորձ՝ |
|||||||
Կազմակերպության անվանումը
|
Աշխատելու տարեթվերը |
Զբաղեցրած պաշտոնը
|
||||||
«Շուշիի ՇԲՄ» ՓԲԸ |
10.2010 –02.2013 |
Բժիշկ-սրտաբան |
||||||
«Սանուս Վիտա» ԲԿ |
12.2014-05.2015 |
Սրտաբան Էխոկարդիոգրաֆիստ
|
||||||
«Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքբանության Ազգային կենտրոն» |
04.2015-առ այսօր |
Սրտաբան Էխոկարդիոգրաֆիստ
|
||||||
3. |
Լեզուների իմացություն՝ |
|||||||
|
Կարդալ Reading |
Գրել Writing |
Հաղորդակցվել Communication |
Հասկանալ Understanding |
||||
Հայերեն/Armenian |
գերազանց |
գերազանց |
գերազանց |
գերազանց |
||||
Ռուսերեն/Russian |
գերազանց |
գերազանց |
գերազանց |
գերազանց |
||||
Անգլերեն/English |
լավ |
բավարար |
բավարար |
բավարար |
||||
4. |
Ընտանեկան կարգավիճակ՝ |
|||||||
Ամուսնացաց է, ունի երկու երեխա |
||||||||
5. |
Այլ նախասիրություններ՝ |
|||||||
Կինո, երաժշտություն, գրքեր, ճամփորդություններ |
||||||||
Մաթևոսյան Դավիթ Հմայակի
Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)
Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժնի վարիչ
2005-2011թթ. ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ
2011-2014թթ. ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա՝ քիթ-կոկորդ-ականջաբանություն
2014-2016թթ. Էրեբունի բ|կ, բժիշկ
2016-2018թթ. ՎՕԳԿ-ում փոխտնօրեն, բժիշկ
2018թ-ից մինչ օրս 2-րդ բուժմիավորման փոխտնօրեն
2013 – Contemporary approach to complex therapy of sinusitis and rhinitis. Yerevan,Armenia
2015 - Sinonasal,skull base and orbit endoscopic surgery,
Rinoplasty the matrix reloaded, Milan, Italy
2015 – The third international Live Surgery and injections Course
Advanced aesthetic rhinoplasty,otoplasty and facial contouring,Saint Peterburg,Russia
2016- XIX съезд оториноларингологов россии,Kazan,Russia
2018թ. Օտորինոլարինգոլոգիայի արդիական խնդիրները, Երևան, Հայաստան
2015թ. «Առաջին Բուժօգնություն» ուսումնական ձեռնարկի համահեղինակ
2011թ-ից մինչ օրս Հայկական քիթ- կոկորդ- ականջաբանների ասոցիացիայի անդամ
Ամուսնացած է, ունի երկու երեխա