Montessori City

  • Адрес: ՀՀ, ք. Երևան, Սունդուկյան 14
  • Телефон: 077-530530, 060-530-530
  • График работы: Երկուշաբթիից-ուրբաթ` 08:30-18:30 Շաբաթ` 8:30-16:00
  • Адрес электронной почты: Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

«Մոնտեսսորի սիթի» կենտրոնի մասին

«Մոնտեսսորի սիթի» երեխայի վաղ զարգացման միջազգային կենտրոնը Հայաստանում նմանը չունեցող յուրօրինակ համալիր է: Կենտրոնում գործող զարգացման ծրագրի հիմքում ընկած է իտալացի մանկավարժ, բժիշկ-հոգեբան, գիտությունների դոկտոր Մարիա Մոնտեսսորիի յուրօրինակ մեթոդաբանությունը, որն ամբողջ աշխարհում հաջողությամբ  կիրառվում  է  ավելի  քան  100   տարի  և  շարունակում  է  կատարելագործվել  տարբեր  գիտական կենտրոնների կողմից:

Մենք ստեղծել ենք հատուկ մթնոլորտ և միջավայր, որը համահունչ է երեխաների կրթության և զարգացման համար պահանջվող միջազգային չափանիշներին: «Մոնտեսսորի» սենյակում երեխան ինքնուրույն է ընտրում, թե որ ոլորտում, ինչ պարագայով և երեխաների որ խմբի հետ է ցանկանում աշխատել: Երեխան աշխատում է իր տեմպով: Մոնտեսսորի պարագաները զարգացնում են երեխաների մանր մոտորիկան, սենսորիկան, մաթեմատիկական, աշխարհագրական և կենսաբանական գիտելիքները: Այս պարագաները խաղի միջոցով ձեր փոքրիկին նախապատրաստում են դպրոցական կրթությանը:     Այս    ամենը    երեխաները    կատարում    են    արտերկրում    վերապատրաստված    «Մոնտեսսորի» մանկավարժների  խորհուրդներով:  Ծրագրում  կա  նաև  նկարչության  և  արվեստի  դասեր,  երաժշտության  դասեր, անգլերենի և ռուսերենի ուսուցում, մանկական ֆիթնես:

Մանկական ֆիթնես

Մանկական  ֆիթնեսը  բազմաբնույթ  վարժասարքերի  համալրմամբ  հետաքրքիր  և  զվարճալի  պարապմունքների ամբողջական ծրագիր է: Մկանների ձևավորման և ձգման հետ մեկտեղ երեխաները ձեռք են բերում ինքնավստահություն: Պարապմունքները սկսվում են նախավարժանքից, ապա հիմնական մասը շարունակվում է խաղերի միջոցով, որտեղ երեխաները վարժություններ են կատարում գեղեցիկ կեցվածքի պահպանման, մկանային և շարժողական համակարգի, ինչպես նաև կոորդինացիայի զարգացման համար:

Դիզայն և ինտերիեր

Կենտրոնն  ունի  ինտերիերի  բացառիկ  դիզայն,   որը  ստեղծվել  է`   հաշվի  առնելով  նախադպրոցական  տարիքի երեխաների  հոգեբանական  և  մանկավարժական  ցուցանիշները:  Այն  կահավորված  է  բարձրորակ  հոլանդական «Մոնտեսսորի» պարագաներով և կահույքով: Սենյակները հագեցած են դիդակտիկ նյութերով և էկոլոգիապես մաքուր, որակյալ խաղալիքներով: Մեր կենտրոնն ունի հարմարավետ մահճակալներով տաքուկ ննջարաններ, պրոֆեսիոնալ տեխնիկայով  և  սպասքով  հարուստ  խոհանոց,   որտեղ  ձեր  երեխաների  համար  ստեղծագործում  է  մեր  հմուտ խոհարարը:  Կենտրոնում  ստեղծվել  է  նաև  գեղեցիկ  ճաշասենյակ,  նկարչության  և  երաժշտության  դասարաններ, ֆիթնես սրահ, բացօթյա խաղահրապարակ, որտեղ երեխաներն անցկացնում են իրենց ակտիվ հանգիստը:

Մեր կոլեկտիվը

Մեր կոլեկտիվի կազմում ընդգրկված են արտերկրում վերապատրաստված «Մոնտեսսորի» մանկավարժներ,բարձրակարգ  ֆիթնես  մարզիչ,  անգլերենի  և  ռուսերենի  մասնագետներ,  երաժշտության  և նկարչության ուսուցիչներ, հմուտ խոհարար և հոգատար դայակներ:

Մեր առաջարկները

  • «Մոնտեսսորի ակումբ»` 3-ժամյա հաճախում, շաբաթը 3 կամ 5 անգամ
  • «Առավոտյան մոնտեսսորի»` 8.30-ից 13.30, 2-անգամյա սնունդ
  • «Կեսօրյա մոնտեսսորի»` 8.30-ից 16.00, 3-անգամյա սնունդ
  • «Ամբողջօրյա մոնտեսսորի»` 8.30-ից 19.00, 4-անգամյա սնունդ

Ծառայությունների և զեղչերի հատուկ փաթեթների ամբողջություն` մշակված Հայաստանի լավագույն մասնագետների կողմից:

Զեղչեր

Կոլեկտիվ հայտերի դեպքում (5 և ավելի երեխաներ)-20 %
Երկու երեխա մեկ ընտանիքից-10 %
Տարեկան աբոնեմենտ-10 %
Կես տարվա աբոնեմենտ-5%

 « Մո նտ եսսոր ի սիթ ի ». «Մենք սով որ եցնո ւմ ենք սով որ ել »:

Your browser does not support pdfs, click here to download the file.

Media

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր