«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ»

(2 votes)
  • Адрес: ՀՀ, ք. Երևան, 0051 Կոմիտաս 49/4
  • Телефон: +374 10-20 77 99
  • График работы: Երկուշաբթի-ուրբաթ, ժամը` 10:00-18:00
  • Адрес электронной почты: Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра., Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
There is no translation available.

«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ հիմնվել է 2009 թվականին:

«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է Երևանում 2009 թվականին: Նույն տարում ընկերության տարածքում գործարկվել և հավատարմագրվել է սննդամթերքի փորձարկման լաբորատորիան և սերտիֆիկացման մարմինը:

Ընկերությունը, առաջնորդվելով շարունակական բարելավումների սկզբունքով, կարճ ժամանակահատվածում զարգացրել է փորձարկման լաբորատորիայի հետազոտությունների շրջանակը` ներառելով պարենային հումքի և սննդամթերքի տարբեր խմբերում ֆիզիկաքիմիական, քիմիական, մանրէաբանական ցուցանիշների որոշման լայն սպեկտր, ինչպես նաև նույնականացման միջոցով սննդամթերքի կեղծիքների հայտնաբերումներ:

2010թ.-ից «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳՆ» իր փորձարկման լաբորատորիայի միջոցով իրականացնում է սննդամթերքի տրանսգենային բաղադրիչների, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) և գենետիկորեն ձևափոխված միկրոօրգանիզմների (ԳՁՄ) ու դրանց անալոգների որոշման փորձարկումներ` համահունչ միջազգային պահանջներին:

Նմուշներում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) բացակայության դեպքում «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերությունը անվճար հիմունքներով տրամադրում է «ԳՁՕ չի պարունակում» նշանը:

Փորձարկման լաբորատորիան առաջնորդվում է միջազգայնորեն սահմանված պահանջներով և որպես լավագույն կառավարման ապացույց իրականացնում է տարածքի և շրջակա միջավայրի, աշխատանքի անվտանգության, աշխատատեղերի հիգիենիկ պայմանների ու անձնակազմի առողջության պահպանման ուղղված գործունեություն՝ թափոնների օգտահանում:

«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձարկման լաբորատորիան իր արդիական սարքավորումներով, հմուտ և ժամանակակից պատրաստվածություն ունեցող անձնակազմով բավարարում է համապատասխանության գնահատման մարմիններին ներկայացվող չափանիշներին, գրանցված է «ԵՎԱՐՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ» և նշանակված է ԵՏՄ կանոնակարգերով աշխատելու համար՝ պարենային և ոչ պարենային ապրանքախմբերով:

Ընկերությունը կյանքի է կոչել մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք անմիջականորեն կապված են ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության ռազմավարության առաջնահերթությունների հետ, այդ թվում՝ մանրէաբանական էքսպրես ինդիկացիայի մեթոդների գնահատման և ներդրման առումով: Ընկերությունում ներդրված որակի կառավարման համակարգը և տեղեկատվության էլեկտրոնային կառավարման համակարգը նպաստում են բոլոր ծրագրերի ժամանակին և պատշաճ մակարդակով իրականացմանը, փորձարկման լաբորատորիայի համակարգված գործունեությանը, փորձարարական բազայի արդիականացմանը, մասնագետների պատրաստվածության և կոմպետենտության բարձրացմանը:

«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳՆ» իրականացնում է ուսումնախորհրդատվական ծառայությունների մատուցում, ուսուցում և վերապատրաստում, միջազգային ստանդարտների պահանջներով կառավարման համակարգերի ներդրում և գնահատում: Առանձնակի կարևորվում է սննդարդյունաբերության տարբեր ոլորտներում ռիսկերի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (HACCP) պահանջների ուսուցումը, ինչպես նաև ներդրումը և աուդիտը: Այս գործընթացները նպատակաուղղված են ՀՀ սննդարտադրողների աջակցմանը:

Ընկերությունը «HALAL» սերտիֆիկատներ տրամադրող  մարմնի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանի Հանրապետությունում:

Մեր ձեռքբերումները

 Ընկերության փորձարկման լաբորատորիան սերտիֆիկացվել է «GSA»-ի և  Հավատարմագրման ազգային մարմնի կողմից և արժանացել է  ISO 17025:2005  ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատի և հավատարմագրման վկայագրի:

Նույն կազմակերպությունը սերտիֆիկացրել է փորձարկման լաբորատորիայի որակի կառավարման համակարգը և շնորհել ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ:

«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերության փորձարկման լաբորատորիան Գերմանիայի Չափագիտության ինստիտուտի կողմից (PTB) ճանաչվել է ՀՀ լավագույն փորձարկման լաբորատորիաներից մեկը և ներկայումս եվրոպական գնահատման մարմիններում հավատարմագրման գործընթացում է:

«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳԸ» կարող է աջակցել հայտատուներին ռուսական գնահատման մի շարք մարմինների կողմից արտադրանքի համապատասխանության հայտարարագրերի և համապատասխանության սերտիֆիկատների ձևակերպման գործընթացներին:

Ընկերության փորձարկման լաբորատորիան բավարարում է համապատասխանության գնահատման մարմիններին ներկայացվող չափանիշներին, գրանցված է «ԵՎԱՐՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ» և նշանակված է ԵԱՏՄ կանոնակարգերով աշխատելու համար՝  պարենային և ոչ պարենային ապրանքախմբերով:

 

Ֆեսբուքյան էջwww.facebook.com/StandardDialogLlc/

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր