“ԲԵՏՈՆ” ԱԿ
- Директор: Կլեկչյան Դավիթ Հրաչիկի
- Адрес: ՀՀ. Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գործարանային 13
- Веб страница: www.beton.construction.am
- Телефон: (+374 91) 20 08 94 Ֆաքս` (+374 322) 6 03 96
- График работы: Աշխատանքային ժամեր - երկուշաբթի-շաբաթ 09:30-17:30
- Адрес электронной почты: Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Մեր ձեռնարկությունը ստեղծվել է 1988թ-ին, անմիջապես հայտնի երկրաշարժից առաջ` իմ նախաձեռնությամբ, զերոյական վիճակից: Սկզբնական շրջանում անօթևան ընտանիքների համար արտադրվել են մետաղական կմաղքի վրա փայտյա երեսապատ տնակներ: Նշվածին զուգահեռ ստեղծել եմ պայմաններ երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրության համար: Հիմնական արտադրանքը հանդիսացել է նախալարված թեթև բետոնե բազմանցք սալերը, որոնցով մինչև օրս մասնակցում ենք երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքներին: Ներկայումս ունենք հնարավորություն տարեկան արտադրելու 70 000 քառ.մ ծածկի սալեր:
2000թ-ին մենք հայաստանում առաջինն էինք, որ ստացանք ե/բ կոնստրուկցիաների (ծածկի սալերի) սերիական արտադրության որակի սերտիֆիկատ (Հայաստանի շինարարների Տեղեկագիր №12 և սերտիֆիկատ №AST-AIO-A-0088-2000) իմ կողմից առաջարկված հակասեյսմիկ սխնիների նոր տարբերակով, որը հետագայում ներառվել է ՀՍՏ 153-2005 -ի մեջ (գյուտի արտոնագիր №1056):
Ստեղծված մետաղամշակման բազայի շնորհիվ 2004թ-ին ներ ենք դրել երկաթուղու ե/բ նախալարված կոճերի արտադրությունը իմ կողմից ստեղծված նորարարական հիմքի վրա (օգտակար մոդելների արտոնագրեր №204Ս, №235Ս): ,,Հարավկովկասյան երկաթուղի,, փակ բաժնետիրական ընկերության կողմից մեր արտադրանքն արժանավույնս գնահատվեց, որի շնորհիվ արդեն չորս տարի է նրանց հետ համագործակցում ենք և արդեն մատակարարել ենք 66000 հատ, դրանով մեր ներդրումն ունենալով հայկական երկաթուղու վերականգնմանը:
Ներկայումս համաձայնեցված է ՄՈՍԿՎԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ պետական ինստիտուտի միջև АРС-4 տիպի կոճերի սերիական արտադրության լիցենզիոն պայմանագիր կնքելու համար: Նշված ժամանակակից կոճերի առաջին օրինակները արդեն արտադրվել են և ցուցադրվել է Armenia expo 2011-ում:
Մենք միաժամանակ կատարում ենք նաև գիտական հետազոտություններ, որոնց արդյունքում 2005 թ-ին ստացել եմ տեխնիկական գիտությունների թեքնածուի աստիճան: Ներկայումս նման աշխատանքները շարունակվում են հատկապես կապված մեր կողմից արտադրվող կոճերի ֆիզիկո-մեխանիկական բնութագրերը լիակատար ունենալու համար:
Մեր կողմից արտադրվող և արտադրված արտադրանքը սերտիֆիկացված է:
Տնօրեն՝ Կլեկչյան Դավիթ Հրաչիկի
Ծնվել է 1948թ., հոկտեմբերի 27-ին Կիրովականում:1971 թ. ավարտել է ԵՐՊԻ Կիրովականի մասնաճյուղի արդյունաբերական և քաղաքաշինական շինարարության ֆակուլտետը` գերազանցությամբ, ապա դասախոսել նույն ֆակուլտետում:1977-1980թթ. աշխատել է տեղի գեղարվեստական կոմբինատում` որպես գլխավոր տեխնոլոգ և տեխնիկական բաժնի վարիչ: 1980-1988թթ. երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանում ` որպես գլխավոր ճարտարագետ:19988-1990թթ. փայտամշակման կոմբինատում` որպես գլխավոր ճարտարագետ:1988 թ-ից Վանաձորի ՙԲետոն՚ արտադրական կոոպերատիվի նախագահն է:2003 թ. –ից Հայաստանի շինարարների միության խորհրդի անդամ: Մեկ տասնյակ նորարարական աշխատանքների, երկու գյուտերի և երկու օգտակար մեդելների հեղինակ: 2003թ. արժանացել ՀՀ քաղաքաշինության նախարարի շնորհակալագրի: 2009թ. արժանացել րէ ՀՀ վարչապետի շնորհակալագրի: 2014թ-ին պարգևատրվել է ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ-ի զարգացման համար նշանով: 2014թ-ին ստացել է Տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 34 գիտական հոդվածների և 1 մենագրության հեղինակ է: 2015թ-ին պարգևատրվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով:
Image Gallery
https://bestgroup.am/ru/%D0%BF%D1%80%D0%BE%D0%B8%D0%B7%D0%B2%D0%BE%D0%B4%D1%81%D1%82%D0%B2%D0%BE/%D1%81%D1%82%D1%80%D0%BE%D0%B8%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C%D0%BD%D1%8B%D0%B5-%D0%BC%D0%B0%D1%82%D0%B5%D1%80%D0%B8%D0%B0%D0%BB%D1%8B/270-%E2%80%9C%D5%A2%D5%A5%D5%BF%D5%B8%D5%B6%E2%80%9D-%D5%A1%D5%AF#sigProId4332656aa3