«ՋՈՍ» ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
- Директор: Վահրամ Քոչարյան
- Адрес: ՀՀ, ք. Երևան Խանջյան փող., 20 շենք
- Телефон: ադմինիստրացիա (13:00-23:00)` +374-10-540020 • մարկետինգի բաժին` +374-91-540020 (բջջ.) • խոհարարության ուսուցման կենտրոն` +374-95-488031 (բջջ.)
- График работы: Երկուշաբթի-Կիրակի (11:30-01:30)
Ջոս ռեստորանային համալիրը, ինչպես միշտ, իր հյուրընկալ դռներն է բացում՝ առաջարկելով լիարժեք ժամանցի բոլոր պայմանները:
Էլվիս սրճարանում կարող եք վայելել ախորժելի ուտեստներ, որոնք, սկսած հացից, պատրաստվում են հենց տեղում: Այն հատկապես աչքի է ընկնում իր գնային ճկուն քաղաքականությամբ, ակցիաներով, իսկ մեծաքանակ պատվերների դեպքում մշտապես գործում են զեղչեր: Այս սրճարանը առաջարկում է լանչի լավագույն տարբերակը, որն իր մեջ ներառում է 1-ին, 2-րդ, 3-րդ ճաշատեսակներ ընդամենը 1800 դրամով: Հաճախորդները փաստում են նաև, որ այստեղ մատուցվում է քաղաքի լավագույն սուշին, ինչպես նաև լավագույն և էկոլոգիապես մաքուր սուրճը: Լանչի ժամին ավտոմեքենան կայանելու խնդիր ևս չի լինի, քանզի Ջոսն այն բացառիկ վայրերից է, որն ունի անվճար ավտոկայանատեղի օրվա բոլոր ժամերին:
Իսկ ուրբաթ շաբաթ և կիրակի օրերին այստեղ կարող եք վայելել հետաքրքիր շոու ծրագրեր, լատինո պարեր և ակուստիկ համերգներ:
Ջոս ռեստորանը հատկապես հարմար է կորպորատիվ միջոցառումների, ծնունդների, ինչպես նաև հարսանիքների անցկացման համար, քանզի պարային կենդանի երաժշտությունը, որակյալ սնունդը և բարեհամբույր սպասարկումը անմոռանալի կդարձնեն Ձեր կյանքի ամենահիշարժան առիթները:
Ջոս ակումբում ամեն օր կազմակերպվում է շոու ծրագիր հայտնի աստղերի և պարային համույթների մասնակցությամբ: Ակումբը համալրված է լավագույնը հանդիսացող Funktion- one տեխնիկայով, որն էլ ապահովում է գերազանց ձայնային որակ:
Image Gallery
https://bestgroup.am/ru/%D1%80%D0%B0%D0%B7%D0%B2%D0%BB%D0%B5%D1%87%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F,-o%D1%82%D0%B4%D1%8B%D1%85/%D0%B7%D0%B0%D0%BB%D1%8B-%D0%B4%D0%BB%D1%8F-%D1%82%D0%BE%D1%80%D0%B6%D0%B5%D1%81%D1%82%D0%B2/312-%C2%AB%D5%BB%D5%B8%D5%BD%C2%BB-%D5%BC%D5%A5%D5%BD%D5%BF%D5%B8%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%AB%D6%80#sigProIdbf7ca9b776