«ՄԵՐԻ» ՕԾԱՆԵԼԻՔԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑ
- Директор: Միքայել Շահվերդյան
- Веб страница: www.maryparfum.am
«ՄԵՐԻ» ՕԾԱՆԵԼԻՔԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑԸ սկսեց իր ուրույն տեղը զբաղեցնել Երևանում սկսած 1996 թ. – ից՝ ներկայացնելով ոչ միայն իր առաջին, այլև ՀՀ- ում առաջին օծանելիքի խանութ սրահը՝ Աբովյան 31 հասցեով: Թվով երկրորդ խանութ սրահը բացվեց անմիջապես հաջորդ տարի: Այժմ խանութ- սրահները թվով չորսն են:
Այս տարիների ընթացքում ՄԵՐԻ խանութների ցանցը մեծ ճանաչում ձեռք բերեց շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի:
Այն լրջորեն է մոտենում առաջարկվող ապրանքների ընտրությանը և աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և համարվում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի միակ և պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, ինչպիսիք են` Pupa Milano, Garnier, L'oreal Paris, Maybelline NY, Lirene, Van Cleef & Arpels, S.T. Dupont, Boucheron, Balmain, Jimmy Choo, Karl Lagerfeld, Paul Smith, Coach, Repetto Paris և այլն:
Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով:
ՀՀ, ք. Երևան, Աբովյան փող., 26 շենք, №101