ԳԱԳԻԿ ԱԶԱՏԻ ԵԳԱՆՅԱՆ

(5 votes)
  • 16638
  • Հեռ․: +37491 364 025

Ծնվել է 1951թ. մայիսի  16-ին,  քաղաք Երևանում, կրթությունը բարձրագույն: Աշխատում է Մ. Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանի (ԵՊԲՀ-ի) «Ներքին հիվանդությունների Դիագնոստիկայի» ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում: Աշխատանքային ստաժը՝ 42 տարի, որից 36 տարի ԵՊԲՀ-ում:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

1968 թ.-  «Ոսկե մեդալով» ավարտել է Երևան ք. №83 միջնակարգ դպրոցը:

1968-1974 թթ. -սովորել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետում, որը ավարտել է գերազանցության դիպլոմով: Ուսանողական տարիներին արժանացել եմ Օրբելու անվան անվանական կրթաթոշակի:

1974-1977 թթ.  -սովորել է Մոսկվայի թիվ 1 Պետական Բժշկական Ինստիտուտի «Թերապիայի» և «Ախտաբանական անատոմիայի» ամբիոններին կից ասպիրանտուրայում, ավարտելով այն թեկնածուական ատենախոսության պաշտպանությամբ:

1977-1980 թթ. -աշխատել է  Երևանի Բժիշկների Վերապատրաստման Պետական Ինստիտուտի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայում որպես կրտսեր գիտական աշխատող և աշխատել է որպես բժիշկ Երևանի ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտում:

1980-թ-ին. -  մրցույթով ընդունվել է Երևանի Պետական Բժշկական ինստիտուտի ֆակուլտետային թերապիայի ամբիոն որպես ավագ գիտաշխատող:

1991-1992 թթ.- աշխատել է ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնում ասիստենտի պաշտոնում:

1992-1993 թթ.-աշխատել է ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնում դոցենտի պաշտոնում, միաժամանակ նշանակվելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի գիտական քարտուղարի պաշտոնում:

1992 թ-ին.- պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Պարբերական հիվանդության ժամանակ ստամոքս-աղիքային ուղու ախտահարումների ախտածագումը և կլինիկական նշանակությունը» թեմայով:

1993-1996 թթ.-աշխատել է նույն ամբիոնում պրոֆեսորի պաշտոնում մրցույթով ընտրվելուց հետո:

1996-1997 թթ. -աշխատել է ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնում մրցույթով ընտրվելուց հետո:

1997-2011 թթ. - ամբիոնները միացնելուց հետո աշխատել է թերապիա թիվ 1 ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում:

2006 թ-ին  - ՀՀ կառավարության  բարձրագույն  որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է բժշկության պրոֆեսորի կոչում:

1996-1998 և 2004-2013 թթ. – նախարարի հրամանով նշանակվել և աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թերապևտի պաշտոնում:

2000-ից-  առ այսօր աշխատում է ՀՀ դատաբժշկական կենտրոնում որպես ներքին հիվանդությունների գծով առաջատար փորձագետ:

2000- 2012 թթ. - Հայաստանի Հանրապետության թերապևտների ասոցիացիայի վարչության անդամ:

2012-թ-ից-  առ այսօր Հայաստանի հանրապետության գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի վարչության անդամ և Ռուսաստանի ֆեդերացիայի գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի անդամ:

2007-2013 թթ. աշխատել է պարբերական հիվանդությանը նվիրված  համալսարանի գիտական ֆինանսավորվող բազային և թեմատիկ ծրագրերի ղեկավար-կոորդինատոր:

2010-2011 թթ.  - ԵՊԲՀ-ի  ռեկտորի հրամանով  նշանակվել և աշխատել է 1 կլինիկական հիվանդանոցի թերապևտիկ կլինիկայի ղեկավար:

2011թ.-ի օգոստոսին ԵՊԲՀ-ի  ռեկտորի հրամանով  նշանակվել է թերապիայի թիվ 2 ամբիոնի վարիչի պաշտոնում, իսկ նույն թվականի դեկտեմբերին ազատվել է համաձայն իր դիմումի:

2011-ի դեկտեմբերից աշխատել է «Ներքին հիվանդությունների», հետագայում՝ 2016-ից առ այսօր,  <Ներքին հիվանդությունների Դիագնոստիկայի> ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում և «Էրեբունի» ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքների կլինիկական խորհրդատուի կարգավիճակում:

Բազմաթիվ անգամ հասարակական կարգով կատարել է ՀՀ նախարարության ուղեգրով ուղարկված հիվանդների բժշկական խորհրդակցություններ, ՀՀ ԱՆ նախարարի հրամանով կազմված հանձնաժողովների կազմում Երևան ք. և մարզային կենտրոնների  պոլիկլինիկաների և հիվանդանոցների թերապևտիկ բուժական ծառայության մոնիտորինգ, հիվանդների կամ հարազատների բողոքարկման կապակցությամբ  դատաբժշկական փորձաքննություններ:

Հեղինակ է 185 տպագիր գիտական աշխատանքների, որոնց թվում 2 մենագրությունների, մեկ գյուտի,  5 ռացիոլալիստակա և գիտապրակտիկ առաջարկությունների մարսողական համակարգի հիվանդություններին նվիրված  ուսումնական ձեռնարկի: Բազմաթիվ անգամ անցկացրել է դասախոսություններ և սեմինարներ ՀՀ բժիշկների համար ներքին օրգանների հիվանդությունների  ախտորոշման և բուժման նոր մեթոդներին նվիրված թեմաներով:

Մասնակցել է մի շարք հանրապետտական և միջազգային (Մոսկվա-2006, Կոշիցա, Սլովակիա-2011, Հրոմ-2011, Վենա-2012, Աթենկ-2013, Եկատերինբուրգ-2014, Կիշենյով-2016,)  գիտաժողովներին, հանդես գալով բանավոր ևպաստառայինզեկուցումներով:

Պարգևատրվել է Մ. Հերացու անվ. ԵրՊԲՀ պատվոգրով երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար (2000 թ.),  ԵրՊԲՀ-ի «ոսկե մեդալով» (2010 թ.)  և «ոսկե կրծքանշանով» (2015 թ.):

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

                  

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր