Lusine
Վիկտորյա Օհանյան
Ակնաբույժը հավատացնում է ՝ հիվանդները լիովին կարող են վստահել մեր բժիշկներին
Երբ որևէ բան մարդու համար շատ թանկ է, նա դա պահում-պահպանում է աչքի լույսի պես: Այս արտահայտությունը պատահական չէ, քանի որ հենց աչքն է, որ թերևս ամենանուրբ օրգանն է, որը միևնույն ժամանակ մեզ թույլ է տալիս ճանաչել շրջապատող աշխարհը, ընդ որում՝ մարդն ինֆորմացիայի մեծ մասը աչքերի միջոցով է ստանում:
Գերզարգացած տեղեկատվական տեխնոլոգաների այս ժամանակաշրջանում գնալով ավելի ու ավելի է դժվարանում հետևել տեսողությանը: Լավ է, թե վատ, սակայն այսօր անգամ փոքր երեխաների ձեռքին կարող ենք հեռախոս տեսնել, իսկ թե դա ի՛նչ վնասներ է հասցնում, ընդ որում՝ ոչ միայն աչքերին, նույնիսկ ավելորդ է ասել, դա բոլորս գիտենք: Եվ, այնուամենայնիվ, իմանալով հանդերձ՝ մեզնից շատերը հաճախ չեն պահպանում տեսողութան հիգիենայի կանոնները, ինչն էլ իր հերթին առաջացնում է բազմաթիվ խնդիրներ:
Սակայն յուրաքանչյուր խնդիր լուծելի է, եթե դուք ճիշտ ժամանակին դիմում եք ճիշտ մասնագետի:
Վիկտորյա Օհանյան՝ անչափ դրական աուրայով և ժպտադեմ այս բժշկուհին պնդում է. «Հիվանդներն աչքերը փակ կարող են վստահել հայ ակնաբույժներին»: Այս պնդումը հենց ի՛ր վերաբերյալ հաստատում են իր իսկ պացիենտները: Բժշկուհի Օհանյանն իր անմիջականության շնորհիվ կարողանում է անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչուր հիվանդի, և բոլորը նրա մոտից հեռանում են միմիայն գոհունակությամբ:
http://bestgroup.am/ կաjքի զրուցակիցն է Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի ակնաբույժ Վիկտորյա Օհանյանը, որի հետ զրուցել ենք աչքի հիվանդությունների, բժշկին դիմելու կուլտուրայի և կյանքում ամենաթանկը աչքի լույսի պես պահել-պահպանելու մասին:
-Բժշկուհի՛, նշեք, խնդրեմ, թե մարդն ինֆորմացիայի քանի՛ տոկոսն է ստանում տեսողության միջոցով:
-Ամբողջ ինֆորմացիայի ծավալի մեծ մասը մարդը ստանում է աչքերի միջոցով: Հիմնվելով տարբեր աղբյուրների վրա՝ դա կազմում է մոտավորապես 70-80 տոկոս, բայց ուզում եմ նաև նշել, որ այդ ինֆորմացիայի միայն 25-30 տոկոսն ենք կարողանում հիշել, իսկ օրինակ՝ լսողության և տեսողության զգայարանների համատեղ աշխատանքի արդյունքում մենք ընկալում ենք, ֆիքսում և հիշում ինֆորմացիայի մոտավորապես 60 տոկոսը:
-Ի՞նչ է տեսողության հիգիենան:
-Տեսողության հիգիենայի մասին կարելի է շատ երկար խոսել: Այն օգնում է մեզ հնարավորինս երկար պահպանել լավ տեսողությունը…
-Եթե մարդը որևէ խնդիր չունի, սակայն երկար աշխատում է համակարգչով, նա ինչպե՞ս պիտի պահպանի տեսողության հիգիենան:
-Առաջնային, երևի ամենակարևոր կանոնը աշխատատեղի լուսավորությունն է։ Սենյակը պետք է լինի լուսավոր, լույսի աղբյուրը պետք է լինի ճիշտ կողմից՝ աջլիկների համար լույսը պետք է ընկնի ձախ կողմից, իսկ ձախլիկների համար՝ աջից: Ցանկալի է, որ աշխատատեղը մոտ լինի պատուհանին, իսկ երեկոյան ժամերին լույսի աղբյուրի երանգը լինի բնական լույսին մոտ ՝ դեղնավուն։
-LED լույսերի մասին ի՞նչ կասեք:
-LED լամպերը, հատկապես ցածր որակի, այդքան էլ ցանկալի չէ կիրառել, որովհետև նրանց սպիտակ, շլացնող լույսի տակ աշխատելը շատ արագ հոգնեցնում է։ Այդ լույսը անբնական է աչքի համար, և երկարատև օգտագործման դեպքում կարող է առաջացնել մի շարք խնդիրներ: Ցանկալի է ընդմիջումներով աշխատել: Ամեն տարիք իր համապատասխան ժամանակն ունի, որն ակնաբույժները խորհուրդ են տալիս անցկացնել համակարգչի դիմաց, կամ կարդալ, գրել, նկարել և այլն: Միջինում դա 40-60 րոպե է, որից հետո խորհուրդ է տրվում 5-7 րոպե ընդմիջում անել: Ցանկալի է անել աչքի վարժություններ՝ աչքի մկանների լարվածությունը թուլացնելու, հոգնածությունը մեղմելու նպատակով…
-Իսկ երբ մարդը խնդիր ունի, այդ դեպքում ի՞նչ է պետք անել:
-Խնդիրների առկայության դեպքում մարդը պետք է ավելի խիստ պահպանի այդ կաննոները, պետք է հաշվի առնել նաև մարմնի դիրքը, աշխատել նստած դիրքում, մեջքն ուղիղ պահել, նաև շատ կարևոր է հեռավորությունը: Եթե մենք գիրք ենք կարդում կամ գրում ենք, հեռավորությունը պետք է լինի մոտավորապես 30 սմ, գիրքը դրված լինի 20-30 աստիճան անկյան տակ, իսկ համակարգիչը՝ մոտավորապես 50-60 սմ հեռավորության վրա:
-Դուք երեխաների հետ աշխատու՞մ եք:
-Շատ փոքրիկների հետ՝ ոչ, որովհետև դա ակնաբուժության լրիվ առանձին ուղղություն է, բայց ավելի մեծ հասակի երեխաների հետ աշխատում եմ, կախված է, իհարկե, նաև այն բանից, թե ինչ խնդիր է երեխայի մոտ։
-Իսկ Ձեզ ամենից շատ ի՞նչ խնդիրներով են դիմում:
-Ավելի հաճախ ռեֆրակցիոն խանգարումներ՝ կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, պրեսբիոպիա (տարիքային հեռատեսություն) ունեցող պացիենտներ են, նաև շատ են դիմում աչքի ալերգիկ, բորբոքային հիվանդությունների, «չոր աչքի» համախտանիշի դեպքում և այլն:
-Աչքի հիվանդությունների մեջ առավել շատ են ձեռքբերովի՞, թե՞ բնածին պաթոլոգիաները:
-Ներկայումս հայտնի է մոտ 2000 աչքի հիվանդություն, և շատ պաթոլոգիաներ լինում են և՛ բնածին, և՛ ձեռքբերովի։ Ձեռքբերովիները, ըստ իս, ավելի շատ են:
-Դա աշխարհի՞ մասշտաբով:
-Այո, ինչպես ամբողջ աշխարհում, մոտավոր նույն պատկերն է Հայաստանում։ Կան նաև պաթոլոգիաներ, որոնք ավելի բնորոշ են այս կամ այն ազգին, տարածաշրջանին, աշխարհագրական դիրքին, սեռին։ Առանձին խումբ են կազմում աչքի ժառանգական հիվանդությունները։ Օրինակ՝ կերատոկոնուսը բնորոշ է ավելի հարավային ռեգիոնների բնակիչներին, այդ թվում՝ նաև հայերին, կամ դալտոնիզմը (գունային կուրությունը) հիմնականում հանդիպում է տղամարդկանց մոտ և այլն։
-Կերատոկոնուսն ինչպե՞ս է արտահայտվում:
-Եղջերաթաղանթը բարակում է և կոնաձև դառնում։ Այն դեգեներատիվ, պրոգրեսիվող հիվանդություն է, սակայն հիմա տարբեր միջոցներով հնարավոր է կանգնեցնել հիվանդության զարգացումը, իսկ եթե գործ ունենք հիվանդության վերջին ստադիաների հետ, կատարում են կերատոպլաստիկա՝ դոնորական եղջերաթաղանթի փոխպատվաստում:
-Կա՞ն աչքի հիվանդություններ, որոնք չեն բուժվում, սակայն գոնե կարելի է մեղմել հիվանդի վիճակը:
-Իհարկե, կան, կարող եմ օրինակ բերել պիգմենտային ռետինիտները, որոնք նույնպես ժառանգական հիվանդություններ են: Դրանք, ի վերջո, բերում են կուրության, մինչ այժմ բուժում չունեն, բայց հիմա տարբեր երկրներում տարբեր հետազոտություններ են արվում, խորհուրդ է տրվում վիտամինային թերապիան, հատկապես՝ վիտամին A-ի օգտագործումը, որն ինչ-որ չափով դանդաղեցնում է ընթացքը։ Կլինկան կարող է արտահայտվել և՛ փոքր հասակում, և՛ ավելի մեծ հասակում, և ինչքան ավելի ուշ է արտահայտվում, այնքան հիվանդությունն ավելի արագ է զարգանում:
Այն կարող է բավականին ուշ հայտնաբերվել, հետո կամաց-կամաց տեսողությունն է վատանում, հատկապես երեկոյան, գիշերային ժամերին տեսադաշտն է փոփոխությունների ենթարկվում, փոփոխվում է գույների ընկալումը:
-Ժառանգական հիվանդությունների մասին ի՞նչ կասեք:
Գենետիկայի կենտրոնի իմ կոլեգաներին դիմում են տարբեր ժառանգական խնդիրներով։ Այդ պաթոլոգիաները հաճախ արտահայտվում են տարբեր օրգանների ախտահարումներով, այդ թվում և աչքի։ Օրինակ՝ Մարֆանի հիվանդությանը բնորոշ է ոսպնյակի տեղախախտ, կարճատեսություն, որը, բնականաբար, կարող է և առաջինը ակնաբույժը նկատել և ըստ դրա կասկածել տվյալ հիվանդությունը:
-Հնարավո՞ր է, որ աչքի հիվանդություններն այլ հիվանդության առաջացման պատճառ դառնան:
-Ես ուղղակի կապ չեմ կարող նշել, որ հենց աչքի խնդիրը հանդիսանա այլ օրգանների ախտահարման պատճառ, բայց աչքի ախտահարումը կարող է լինել հիվանդության առաջին արտահայտումներից մեկը, որով մենք կարող ենք հետագայում ախտորոշել այս կամ այն հիվանդությունը:
-Իսկ հակառակը կարո՞ղ է լինել, որ այլ հիվանդության պատճառով ախտահարվեն աչքերը:
-Այո, իհարկե, շատ հայտնի շաքարային դիաբետը, որի բարդություններից մեկը ռետինոպաթիան է, եթե չհետևել, չհսկել, կարող է բերել կուրության, արտերիալ հիպերտենզիայի ժամանակ ակնահատակում կարող են լինել բարդություններ, աուտոիմուն հիվանդությունների ժամանակ, նևրոլոգիկ հիվանդությունների, օրինակ՝ ինսուլտի ժամանակ, ինֆեկցիոն և այլն…
-Ձեզ ամենից շատ ո՞ր տարիքի մարդիկ են դիմում, և կանա՞յք են գերակշռում, թե՞ տղամարդիկ:
-Չեմ կարող հստակ առանձնացնել՝ ով է ավելի շատ դիմում: Դեռահասներն են շատ դիմում (ավելի ճիշտ՝ իրենց ծնողները)՝ հիմնականում ռեֆրակցիոն խնդիրներով, նրանց մայրիկները հաճախ համոզելով են բերում բժշկի մոտ, և շատ կարևոր է այդ հասակի պացիենտների հետ ինչ-որ չափով ընկերական մթնոլորտ ստեղծելը, վստահություն ներշնչելը, որովհետև նրանք տարիքից ելնելով մի քիչ դյուրագրգիռ են, բռնկվող, չեն ուզում, որ իրենց ստուգեն, նկատողություններ անեն, արգելեն իրենց համակարգչի մոտ երկար նստել և այլն։ Այդ պատճառով, եթե կա բժիշկ-պացիենտ կապը, արդյունքը հաստատ լավ կլինի;
Կանայք, ինձ թվում է, մի փոքր ավելի շատ են հաճախում, քանի որ տղամարդիկ մի քիչ վախ ունեն բժիշկների նկատմամբ, դժվարությամբ են գալիս, իմ կարծիքով այդպես է:
-Իսկ տատիկ-պապիկները շա՞տ են դիմում:
-Այո, լինում են, բայց շատ չէ, որովհետև մեզ մոտ ստացիոնար չէ, իսկ մեծերի մոտ հիմնականում խնդիրներն ավելի լուրջ են լինում, համակցված են լինում ուրիշ պաթոլոգիաների հետ, կամ կարող են ունենալ աչքի մի քանի խնդիր և միանգամից ստացիոնար դիմել:
-Տարիքի գործոնից բացի՝ ծերերի տեսողության խիստ վատթարացման պատճառն ի՞նչն է:
-Բազմաթիվ պատճառներ կարող են լինել: Նախ՝ պետք է գնահատել ընդհանուր առողջական վիճակը։ Իհարկե, այս մոտեցումը բոլոր հիվանդներին է վերաբերում, բայց մեծահասակներին՝ հատկապես։ Հնարավոր է՝ կատարակտա լինի, գլաուկոմա, տարիքային մակուլոդիստրոֆիաներ և այլ շատ խնդիրներ, կամ միաժամանակ մի քանի խնդիր։ Սակայն նույնիսկ եթե չես կարող զգալիորեն լավացնել հիվանդի վիճակը, միայն հանգիստ ու համբերատար լսելն ու բարի խոսքեր ասելն էլ է օգնում։
-Հայաստանյան կլինկաները սարքավորումների առումով ի՞նչ վիճակում են:
-Մեր կլինիկաները բավականին հագեցած են սարքավորումներով, և մեր մասնագետներն էլ լավ պատրաստված են, հստակ կարող եմ ասել, որ մասնագետներն անպայման վերապատրաստվում են և սովորում այդ սարքերի հետ աշխատել: Ակնաբուժությունն աշխարհում բժշկության ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է թե՛ սարքավորումների առումով, թե՛ վիրաբուժական ասպարեզում։ Մեր կլինիկաները ևս աշխատում են հետ չմնալ և ապահովել համապատասխան որակ:
-Բժշկուհի՛, ի՞նչն է պետք աչքի լույսի պես պահել-պահպանել:
-Միանշանակ՝ ընտանիքը: Ընտանիքը, ինձ թվում է, հատկապես կնոջ համար (չնայած չեմ ուզում տղամարդկանց առանձնացնել) այն հիմքն է, որը մեզ թույլ է տալիս ապրել, պայքարել, հավատալ մեր ապագային…
-Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Մեր ընթերցողներին առողջություն կմաղթեմ, դա առաջինն է, ինչ կարող է բժիշկը մաղթել։ Ուզում եմ նաև ասել, որ հիմա շատ բարդ ու տագնապալից ժամանակաշրջանում ենք ապրում, և այն ջերմ, հավատարիմ, անկեղծ հարաբերությունները, որ մարդիկ ունեն, պետք է փորձել չկորցնել, հնարավորինս ամուր պահել՝ լինի դա ընտանիքում, թե ընկերական շրջապատում կամ աշխատավայրում, որովհետև, ցավոք սրտի, հիմա նկատվում է, որ մարդիկ հեռանում են միմյանցից, խնդիրները շատ-շատ են, բայց այդ կապը եթե փորձենք պահել, ինձ թվում է՝ հավատ կա, որ լավ կլինի…
Նունե Բաղդասարյան
Լեղապարկի հիվանդություններ
Լեղապարկը փոքր, տանձաձև օրգան է, որը տեղակայված է լյարդի տակ, որովայնի վերին աջ կողմում: Այն կուտակում, պահեստավորում է լյարդում արտադրված լեղին, որը մասնակցում է մարսողությանը:
Լեղապարկը կազմված է հատակից, վզիկից և մարմնից: Լյարդի առաջնային եզրի տակից դուրս եկող ծայրը կոչվում է հատակ՝ «fundus»: Նրա հակառակ բարակ ծայրը կոչվում է վզիկ՝ «colum vesicae», իսկ միջին մասը՝ մարմին՝ «corpus vesicae»: Վզիկի շարունակությունը հանդիսանում է պարկային ծորանը՝ «ductus cistikus»՝ մոտ 3,5 սմ:
Պարկային ծորանի և լյարդի ընդհանուր ծորանի միավորումից՝ «միաձուլումից», գոյանում է ընդհանուր լեղածորանը՝ «ductus choledochus»: Լյարդում արտադրվող լեղին արտահոսում է լյարդային ընդհանուր ծորանով: Անհրաժեշտության դեպքում նա լեղածորանի միջոցով լցվում է 12-մատնյա աղիքի մեջ: Եթե դրա կարիքը չկա, ապա ընդհանուր լեղածորանը և նրա Օդիի սեղմանը գտնվում են կծկված վիճակում և կանխում են լեղու հոսքը դեպի աղիք: Երբ կերակուրը մտնում է ստամոքս, և առաջանում է համապատասխան ռեֆլեքս, տեղի է ունենում լեղապարկի մկանային ապարատի կծկում և միաժամանակ լեղածորանի և Օդիի սեղմանի մկանների թուլացում, որի շնորհիվ լեղին մտնում է 12-մատնյա աղիք:
Լեղապարկի բորբոքումը կամ խոլեցիստիտը լեղապարկի բորբոքային հիվանդություն է, որի առաջացման հիմնական պատճառներն են լեղու արտահոսքի խանգարումները, թերշարժուն ապրելակերպը, վարակները, փորկապությունները, որոշակի նշանակություն ունի ժառանգական գործոնը, կազմվածքային նախատրամադրվածությունը:
Հիվանդությունը լինում է սուր և քրոնիկ: Սուր խոլեցիստիտին բնորոշ են նոպայաձև ցավերը աջ թուլակողում, սրտգդալի շրջանում, աջ թիակային հատվածում, որը ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, ջերմաստիճանի բարձրացումով, Մերֆի համախտանիշի առկայությամբ: Նոպայի առաջացման պատճառ են հանդիսանում յուղոտ, կծու, թթու ուտելիքի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը՝ հատկապես տոներից հետո:
Սուր խոլիցիստիտը ավելի հաճախ հանդիպող ձևն է: Սուր խոլեցիստիտով հիվանդների մոտ 95 տոկոսը քարային խոլեցիստիան է, որը ունենում է խոլելիտիազ, երբ քարը կանգնում է պարկային ծորանում և մշտական աբստրուկցիա է առաջացնում, սկսվում է սուր բորբոքումը: Երբ սուր բորբոքման պրոցեսը մի քանի անգամ կրկնվում է, լեղապարկը ժամանակի ընթացքում ենթարկվում է ֆիբրոզ փոփոխությունների, կնճռոտվում է, այլևս չի կուտակում և դատարկվում լեղին, տվյալ պրոցեսը քրոնիկ խոլեցիստիտի ժամանակ է լինում:
Սուր ոչ քարային խոլեցիստիտ
Ոչ քարային խոլեցիստիտը խոլեցիստիան է, որի ժամանակ լեղապարկում քարեր չեն հայտնաբերվում: Այս դեպքում կատարվում է մոտ 5-10 տոկոս խոլեցիստիտէկտոմիա:
Հիմնական պատճառներն են՝
1- Երբ կատարվել են լուրջ վիրաբուժական միջամտություններ այրվածքների, սեպսիսի կամ տրավմայի ժամանակ:
2- Երկարաժամկետ սովաբուժությունը կամ լրիվ պարիետալ սնուցումը, այն վիճակներն են, որոնք բերում են լեղու կանգի:
3- Շոկը, իմունային դեֆիցիտը, երբեմն այլ պատճառներ:
4- Այն բոլոր պատճառները, որոնք բերել են լեղապարկում լեղու կանգի և լեղապարկում զարգացող ինֆեկցիայի:
Համեմատած՝ քարային խոլեցիստիտի ախտանիշները կարող են լինել քիչ արտահայտված: Հիմնական ախտանիշներից են կտրուկ ցավը որովայնի խոռոչում, հատկապես աջ թուլակողում, էպիգաստրալ շրջանում, աջ թիակի հատվածում, ջերմաստիճանի բարձրացումը, սրտխառնոցը, հաճախակի փսխումները, թուլությունը, լեկոցիտոզը ձախ թեքումով, բակտերմիան, հիմնային ֆոսֆատազայի բարձրացումը, էրիթրոցիտների նստեցման արագության բարձրացումը:
Սոնոգրաֆիկ հետազոտությունը պարտադիր է, սոնոգրաֆիկ տվյալներն են լեղապարկի պատերի հաստացումը, այտուցը, հեղուկի կուտակումը լեղապարկի շրջակա հյուսվածքներում, ձգված, մեծացած լեղապարկը, մածուցիկ, պնդացած լեղու առկայությունը: Սոնոգրաֆիկ հետազոտությունը պարտադիր է, որի օգնությամբ կատարվում է նաև լեղապարկի պարունակության պունկցիա, սոնոգրաֆիկ կոնտրոլի տակ, եթե լեղին ինֆեկցված է, ապա կաթետերը մնում է լեղապարկի դրենավորման համար: Բարդություններից են լեղապարկի գանգրենան, պերֆորցիան, ափսցեսը:
Բուժումը կատարվում է նույն ձևով, ինչպես քարային սուր խոլեցիստիտինը՝ լայն սպեկտրի հակաբիոտիկներ, քաղցած սննդակարգ, որովայնին սառը, ցավազրկողներ, սպազմոլիտներ, դեզինտոքսիկացիոն բուժում: Հիմնական, կարևոր բուժումը լեղապարկի հեռացումն է:
Եվա Ռևազյան Հովսեփի
Բժիշկ-ռադիոլոգ
Աշխատանքային փորձ |
||
2019թ․-ից առ այսօր |
Էրեբունի բժշկական կենտրոն Բժիշկ-ռադիոլոգ Ø Գլխուղեղի, ողնաշարի և հոդերի ՄՌՏ |
|
02/10/2017թ.-ից առ այսօր |
Վալիդուս բժշկական կենտրոն Բժիշկ-սոնոգրաֆիստ Ø Խոշոր և մանր հոդերի և մկանների սոնոգրաֆիա |
|
01/11/2017թ.-ից առ այսօր |
ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Ø Հետբուհական կրթական ծրագրերով շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների շրջանակներում «Խոշոր հոդերի ուլտրաձայնային ախտորոշում» թեմայով դասընթացի վարում վերապատրաստվողների հետ |
|
2014թ.–ից առ այսօր |
Վլադիմիր Ավագյանի բժշկական կենտրոն Բժիշկ-սոնոգրաֆիստ Ø Խոշոր և մանր հոդերի, մկանային հյուսվածքի և ծայրամասային նյարդերի հետազոտություն, հղիների սիմֆիզիտների հետազոտություն Ø Նորածինների կոնքազդրային հոդերի հետազոտություն |
|
2010թ. – 2014թ. |
Վլադիմիր Ավագյանի բժշկական կենտրոն Բժիշկ-սոնոգրաֆիստ Ø Որովայնի օրգանների, միզուղիների, կանացի և տղամարդու սեռական օրգանների, վահանագեղձի, կրծքագեղձերի, թքագեղձերի, ավշային հանգույցների հետազոտություն |
|
|
|
|
Որակավորման բարձրացում (վերապատրաստում) |
||
05/04/2021թ․-18/04/2021թ․ |
Европейский медицинский центр Москвы-ЕМС Ø Повышение квалификации на тему МР-артрология/МРТ суставов |
|
23/09/2019թ.-06/10/2019թ. |
ФГБНУ «Научный центр неврологий» Ø МРТ «Нейровизуализация» |
|
26/09/2018թ.–28/09/2018թ. |
Berlin/Germany Ø International Skeletal Society Annual meeting |
|
25/09/2018թ. |
Berlin/Germany Ø Ultrasound course of the International Skeletal Society |
|
15/06/2018թ.–16/06/2018թ. |
AMSTERDAM Ø Annual Scientific meeting of the European Society of Musculoskeletal Radiology |
|
13/06/2018թ.–14/06/2018թ. |
AMSTERDAM Ø Ultrasound course of the European Society of Musculoskeletal Radiology |
|
16/04/2018թ.–20/04/2018թ. |
ФГБНУ «Научный центр неврологии магнитно резонансная томография головного мозга Ø Нейровизуализация (36 часов) |
|
26/03/2018թ.–13/04/2018թ. |
ФГАУ «НМИЦ» нейрохирургии им. ак. Н. Н. Бурденко Ø Современные методы МРТ диагностики заболеваний центральной нервной системы |
|
12/09/2016թ.-23/09/2016թ. |
ФГБНУ Научно-исследовательский институт ревматологии им. В. А. Насоновой Ø Узи диагностика заболеваний суставов |
|
31/08/2015թ.-11/09/2015թ.
|
ФГБУ Центральный научно-исследовательский институт травматологии и ортопедии им. Н. Н. Приорова (ЦИТО) Ø Ультразвуковая диагностика заболеваний и повреждений крупных суставов и периферических нервов (72 часов) |
|
01/09/2014թ.-12/09/2014թ.
|
ФГБУ Центральный научно-исследовательский институт травматологии и ортопедии им. Н. Н. Приорова (ЦИТО) Ø Узи-диагностика заболеваний и повреждений крупных суставав (72 часов) |
|
|
|
|
Կրթություն |
||
2008թ. – 2010թ. |
Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ Կլինիկական օրդինատուրա-ռադիոլոգիա |
|
2002թ. - 2008թ. |
Մ․ Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան Բուժական ֆակուլտետ |
|
|
|
|
Լուսինե Աղաբաբյան
Առատ մազածածկույթ, ճարպակալում՝ այս խնդիրները հատկապես դեռահաս աղջիկների համար պարզապես մղձավանջ են: Նրանք իրենց տանջում են տարատեսակ «նիհարեցնող» թեյերով, անիմաստ վարժություններով, հացամթերքից հրաժարվելով և այլևայլ մեթոդներով, սակայն արդյունքը կա՛մ ժամանակավոր է, կամ էլ, մեղմ ասած, բոլորովին գոհացուցիչ չէ:
Իսկ գուցե շաքարի բարձր պարունակություն արյան մե՞ջ: Սա էլ իր հերթին մեկ այլ խնդիր է, որի տարածումն այնպիսի մասշտաբների է հասնում, որ անգամ չենք պատկերացնում: Այն դարձել է մեր առօրյա կյանքի մի մասը, և շատ հաճախ մեր շրջապատում որևէ մեկի մասին խոսելիս կարող ենք լսել «շաքար ունի» արդեն սովորական դարձած արտահայտությունը:
Ահա այս և նման, իսկ ավելի հաճախ՝ բոլորովին տարբեր, սակայն միևնույն էնդոկրին համակարգին վերաբերող այլ խնդիրների դեպքում, ինչպես և բոլոր հիվանդությունների պարագայում, առաջնայինը ճիշտ ախտորոշումն է, որից հետո արդեն՝ գրագետ բուժումը: Թե՛ մեկը, թե՛ մյուսը պահանջում են բարձր որակավորում ունեցող հմուտ մասնագետի օգնություն, քանի որ միայն գիտակ բժիշկը կկարողանա ճիշտ ախտորոշել և համապատասխան բուժում նշանակել, որը կտա իրական արդյունքներ:
Իսկ ինչպես վերը թվարկված, այնպես էլ՝ բազմաթիվ այլ խնդիրների գրագետ լուծումներ ձեզ կառաջարկի «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանը՝ բարեհամբույր ու հոգատար մի բժշկուհի, որի փորձն ու գիտելիքներն արդեն երկար տարիներ օգնում են բազմաթիվ հիվանդների:
Այսպիսով՝ պետք չէ և առավել ևս՝ չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, ինքն իրեն հատուկ սննդակարգ նշանակելով և մանավանդ՝ առանց բժշկի նշանակման դեղորայք ընդունելով: Էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանն այդ ամենը կանի Ձեր փոխարեն՝ պարգևելով Ձեզ իրական առողջություն:
Իսկ բժշկուհու հետ կապ հաստատելու համար կարող եք այցելել Հակոբ Հակոբյան փող. 3/15, 0033, «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոն կամ զանգահարել +374 99 00 06 13 հեռախոսահամարով:
Արման Կարապետյան
Մարդիկ միմյանց բարեմաղթանքներ շռայլելիս սովորաբար նշում են առողջությունը՝ ընդգծելով, որ դրա լիարժեքության պարագայում ամեն ինչ հնարավոր է: Սակայն անգամ թեթև խնդիրներն էականորեն փոխում են մարդու կյանքի որակը, էլ չենք խոսում բարդությունների մասին, որոնք հաճախ, ցավոք, կարող են անդառնալի լինել:
Այնուամենայնիվ, խնդիրները լուծելի են, եթե հայտնաբերվում են հնարավորինս վաղ և ստանում են պատշաճ լուծում: Հիվանդությունը կարող է չվերաճել օնկոլոգիական խնդրի, եթե ճիշտ ժամանակին կատարվի ճիշտ հետազոտություն: Իսկ մերօրյա բժշկությունը դա թույլ է տալիս, և այն էլ՝ Հայաստանում:
Այսպես՝ 2014-ին «Տարվա գինեկոլոգ-էնդոսկոպիստ» անվանակարգում համաժողովրդական քվեարկության և փորձագիտական գնահատման արդյունքներով լավագույն մանկաբարձ-գինեկոլոգ ճանաչված, իսկ այս տարի «Որակի նշան» մրցանակաբաշխությանը «Տարվա բժիշկ» մրցանակի արժանացած բժիշկը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի Գինեկոլոգիական ծառայության ղեկավար, Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Արման Կարապետյանը, իրականացնում է բացառիկ վիրահատություններ՝ էնդոսկոպիկ և վագինալ եղանակներով:
Սրանք ժամանակակից բժշկության այնպիսի մեթոդներ են, որոնք թույլ են տալիս միևնույն հիվանդությունները գրեթե նույն ծավալով կատարել ոչ թե կտրվածքի, այլ ընդամենը փոքրիկ անցքի միջոցով՝ չառաջացնելով հետվիրահատական բարդություններ: Ճիշտ պահին էնդոսկոպիային դիմելու շնորհիվ հնարավոր է կանխել անգամ արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացումը, ինչպես նաև հեռացնել միոմաները՝ առանց արգանդի հեռացման:
Բարեհամբույր և իր գործի իսկական գիտակ բժիշկ Կարապետյանին դիմում են ամենատարբեր խնդիրներով՝ չբերություն, միոմաներ, կիստաներ, բնածին արատներ և այլն: Նրա բոլոր հիվանդները միաբերան փաստում են՝ Արման Կարապետյանի կիրառած մեթոդների շնորհիվ իրենք ոչ միայն կարողանում են ապաքինվել, այլև ստանում են կյանքի ամենամեծ պարգևը՝ մայրանալու երջանկությունը:
Էնդոսկոպիկ և վագինալ եղանակներով բացառիկ վիրահատություններով առողջության լիակատար վերականգնման համար կարող եք դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ (374 +10) 53 06 90, (+374 91) 47 56 01, կամ պարզապես այցելել «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»:
Արման Կարապետյան
Կինը պիտի գոնե տարին մեկ անգամ հետազոտվի. գինեկոլոգ-էնդոսկոպիստը՝ հիվանդության առաջին ահազանգերի և այլ հարցերի մասին
Առաջին վիրահատություններն արվել են դեռ հազարավոր տարիներ առաջ: Իհարկե, դրանք չեն եղել վիրահատություն՝ այսօրվա դասական իմաստով, սակայն ունեցել են միևնույն նպատակը, ինչ մեր օրերում՝ բուժել մարդուն:
Տարիների ընթացքում ինչպես բոլոր ոլորտները, բժշկությունը, բնականաբար, նույնպես տեղում չի դոփել և օրըստօրե ավելի ու ավելի է կատարելագործվում՝ բացահայտելով մարդու ունակությունների անսահմանությունը:
Այսպես՝ եթե նախկինում վիրահատություն ասելով հասկանում էինք բառի բուն իմաստով հատել՝ կտրել վերքը, ապա այսօր ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս պարզապես հրաշքներ գործել՝ կատարել վիրահատություն՝ առանց մեծ կտրվածքի՝ փոքրիկ անցքերի միջոցով: Դա արվում է էնդոսկոպիկ մեթոդով՝ շահեկանորեն տարբերվելով ավանդական եղանակից: Վիրաբուժական այս մեթոդը կիրառվում է բժշկության տարբեր ոլորտներում, որոնցից մեկն էլ գինեկոլոգիան է, ուստի այս անգամ http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի Գինեկոլոգիական ծառայության ղեկավար, Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Արման Կարապետյանի հետ:
Պատահական չէ, որ հենց մեր զրուցակիցը 2014-ին «Տարվա գինեկոլոգ-էնդոսկոպիստ» անվանակարգում համաժողովրդական քվեարկության և փորձագիտական գնահատման արդյունքներով ճանաչվեց լավագույն մանկաբարձ-գինեկոլոգ, իսկ այս տարի «Որակի նշան» մրցանակաբաշխությանը նա արժանացավ «Տարվա բժիշկ» մրցանակի: Շնորհիվ տարիների փորձառության և բազմաթիվ վերապատրաստումների՝ ներկայումս վիրահատությունների 90-95 տոկոսը նա իրականացնում է էնդոսկոպիկ և վագինալ եղանակներով, որոնց առավելություններն անհամեմատելի են ավանդական «բաց» եղանակով արվող վիրահատությունների հետ:
Իր հիվանդների հանդեպ անսահման հոգատար վերաբերմունք ունեցող և իսկապես սրտացավ բժիշկ Արման Կարապետյանի անունը ծանոթ ու հարազատ է բազմաթիվ կանանց, որոնց նա իրավամբ պարգևել է ոչ միայն առողջություն, այլև՝ մայրանալու երջանկություն, իսկ դրանից առավել կնոջ կյանքում թերևս ոչինչ չկա:
-Պարոն Կարապետյան, ինչո՞վ է զբաղվում գինեկոլոգ-էնդոսկոպիստը:
-Սկսեմ նրանից, թե ինչ է անում վիրաբույժը, քանի որ սա վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքն է: Եթե նախկինում վիրահատությունները կատարում էին, օրինակ, որովայնահատման՝ կտրվածքի տարբերակով, էնդոսկոպիան այսօր թույլ է տալիս նույն վիրահատությունները՝ գրեթե նույն ծավալով, կատարել առանց կտրվածքների:
-Ո՞րն է դրա առավելությունը:
-Հիվանդը հետվիրահատական շրջանում ցավային համախտանիշ չի ունենում, իսկ դա նշանակում է, որ կյանքի որակը ցավի առումով չի փոխվում: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ մարդիկ զարմացել են՝ իրենք վիրահատվա՞ծ են, թե՞ ոչ, քանի որ հիվանդը չունի վերք, միանգամից ապաքինվում է, գրեթե նույն օրը վերադառնում է կյանքի բնականոն ռեժիմին: Դեպքեր ենք ունենում, որ մի օր էլ չլրացած՝ հիվանդը կարող է դուրս գրվել հիվանդանոցից, բացի այդ՝ հետվիրահատական բարդությունների տոկոսն է մինիմալ լինում, կպումներ չի առաջացնում, ուստի և չի ազդում ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա, և չի զարգանում չբերություն: Արդեն 20 տարուց ավելի է՝ զբաղվում եմ նման վիրահատություններով, բայց մի դեպք չեմ հիշում, որ դրա հետևանքով առաջանան կպումներ: Իհարկե, կարող են այլ պատճառներով կպումներ լինել, օրինակ՝ ինֆեկցիոն բնույթի և այլն, կամ եթե կինն ունենա էնդոմետրիոզ, եթե չբուժեն, կպումներ կառաջանան, սակայն գրեթե 90 տոկոսից ավելի դեպքերում կպումներ չեն առաջանում:
-Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում էնդոսկոպիան:
-Էնդոսկոպիան անսահման հնարավորություններ ունի, օրինակ՝ արգանդի բնածին արատների շտկման դեպքում հիվանդը մեկ օր էլ չի մնում. առավոտյան գալիս է, երեկոյան գնում տուն: Կամ՝ տարբեր միոմաների ժամանակ, երբ նախկինում դա ավարտվում էր արգանդի հեռացմամբ, այսօր էնդոսկոպիկ վիրահատությունը թույլ է տալիս բացարձակ առանց կտրվածքի նույն միոմաները լիովին անվնաս հեռացնել:
-Դրանից հետո կինը կարո՞ղ է նորմալ հղիություն ունենալ:
-Այո՛, կարող է:
-Իսկ ի՞նչ կնշեք հենց Ձե՛ր պրակտիկայից:
-Եղել են կանայք, որոնք ունեցել են բավականին ծանր պաթոլոգիա, երբ, օրինակ, ներարգանդային տարբեր միջամտություններից հետո առաջանում են կպումներ արգանդի խոռոչում, ինչի հետևանքով կանայք դաշտան չեն տեսնում և զրկվում են հղիանալու հնարավորությունից: Մի քանի էնդոսկոպիկ վիրահատություններ են անցնում, ձևավորվում է նոր արգանդի խոռոչ, լորձաթաղանթը վերականգնվում է դեղորայքային միջամտություններով, երկու-երեք նման վիրահատությունից հետո վերանակնգնում է դաշտանը, և կանայք հղիանում են: Դա համարում ենք մեծ արդյունք, որովհետև նախկինում ոչ միայն չէին կարող հիանալ, անգամ դաշտանը չէր վերականգնվում:
-Իսկ հետո ծննդաբերությունը բնական ճանապարհո՞վ է լինում, թե՞ կեսարյան հատմամբ:
-Բնական ճանապարհով:
-Ձեզ ամենից հաճախ ո՞ր հիվանդությունների դեպքում են դիմում:
-Գրեթե բոլոր հիվանդությունների դեպքում էլ դիմում են՝ չբերության, միոմաների, կիստաների, բնածին արատների դեպքում… Սկսած 20 տարեկանից մինչև 80 և ավելի՝ դիմում են: Ամենամեծը, որ վիրահատել ենք, եղել է 87 տարեկան, խնդիրը կապված էր արգանդի իջեցման հետ:
-Պարոն Կարապետյան, տարիներ առաջ Դուք մեր կայքին հարցազրույց էիք տվել՝ նշելով, որ կցանկանաք, որ մեր կանանց շրջանում ձևավորվեր բժշկին դիմելու կուլտուրա: Այսօր՝ տարիներ անց, այս առումով փոփոխություն տեսնու՞մ եք:
-Չեմ կարող ասել, թե իդեալական է, բայց միտում կա, այդ ամենին գումարվել են առաջնային օղակներում պարտադիր հետազոտությունները, նաև փաթեթների շրջանակներում արվող հետազոտությունները, որոնք հնարավորություն են տալիս հիվանդությունը հայտնաբերել վաղ շրջանում:
Կան հիվանդություններ, որոնք երբ արդեն սկսում են անհանգստացնել, բավականին բարդացած են լինում, գրեթե անլուծելի են դառնում: Օրգանիզմը միշտ ինչ-որ կերպ ահազանգում է, հիմնականում մարդիկ անտեսում են, սակայն դրանք հետագայում վերաճում են օնկո հիվանդությունների, որոնք կարելի էր կանխել շատ ավելի շուտ:
Օրինակ՝ գալիս է կինը, ասում է՝ խնդիր ունեմ: Հետազոտում ենք, հայտնաբերում արգանդի պարանոցի քաղցկեղ՝ բավականին բարդ ստադիայում: Պարզ հարց է՝ երբվանի՞ց եք այս վիճակում, ասում է, որ յոթ տարվա դաշտանադադարի ֆոնի վրա նախանցած տարի քսվող արյունային արտադրություն է ունեցել, անցած տարվա ընթացքում ևս մեկ-երկու անգամ եղել է արյունային արտադրություն, սակայն բժշկի չի դիմել: Անցել է ևս վեց ամիս, նորից արյուն է տեսել, դարձյալ չի դիմել, և երբ հետո արյունը սկսել է հաճախանալ, կինը դիմել է բժշկի, և արդեն հայտնաբերվել է բարդ ստադիայում արգանքի պարանոցի քաղցկեղ:
-Որքա՞ն հաճախ կինը պիտի հետազոտվի՝ նման խնդիրներց խուսափելու համար:
-Կինը պիտի գոնե տարին մեկ անգամ հետազոտվի, մինիմալ բաներ կան, որ պետք է արվեն՝ սկսած կրծքագեղձերի հետազոտությունից և այլն… Եթե գոնե տարին մեկ անգամ կանայք ստուգվեին, մենք այսօր չէինք ունենա այն պատկերը, որն ունենք…
-Կնշե՞ք օրգանիզմի այսպես ասած՝ ահազանգ, ազդակ, ըստ որի՝ մարդը կարող է հասկանալ, որ բժշկին այցելելու ժամանակն է:
-Օրինակ՝ մանկական հասակում՝ 13-14-15 տարեկանում, երբ աղջիկ երեխան դաշտան չի տեսնում, դա ծնողի համար պիտի անհանգստանալու առիթ լինի: Երբեմն լինում են դեպքեր, որ հետազոտությունը պարզում է՝ այդ երեխան ունի բնածին արատ՝ արգանդի բացակայություն, ինչի հետևանքով էլ դաշտան չի տեսնում: Մարդ կա՝ մինչև 20 տարեկան չի դիմում, իհարկե, շատ բան չի փոխում դա, սակայն որքան շուտ հայտնաբերես, այնքան ավելի վաղ կկարողանաս պլանավորել ապագայում կատարվելիք վիրահատությունները:
Օրինակ՝ հեշտոցի բացակայության դեպքում կարողանում ենք վիրահատության միջոցով ստեղծել այն. այդ վիրահատությունը կոչվում է կոլպոպոեզ: Այս դեպքում հիվանդը մինիմալ ժամանակ է անցկացնում հիվանդանոցում: Անգամ նման աղջիկները, օգտվելով փոխնակ մայրության ծրագրից, արտամարմնային բեղմնավորման մեթոդով երջանկանում են՝ ունենում են երեխա: Ձվաբջիջները վերցնում ենք, բեղմնավորում ամուսնուց և տեղադրում փոխնակ մոր արգանդում. ամիսներ անց զույգն ունենում է երեխա, և ընտանիքը դառնում է է՛լ ավելի լիարժեք:
Հիմա բնածին բազմաթիվ արատներ ենք սկսել հայտնաբերել. արգանդի խոռոչը ձևափոխված է, և առաջանում է կրելախախտ: Մի քանի անգամ վիժումից հետո դիմում են մեզ, երբ արդեն հետազոտում ենք, էնդոսկոպիկ միջամտություն ենք անում, հասկանում ենք պատճառը: Խնդիրն այն է, որ այն այլ մեթոդով չի հայտնաբերվում, իսկ այս մեթոդն այնքան էլ տարածված չէ: Գուցե սերնդափոխություն լինի բժշկության մեջ, և ավելի շատ բժիշկներ սկսեն զբաղվել սրանով… Մեր կլինիկա եկած երիտասարդներին մենք, իհարկե, սովորեցնում ենք, և ես վստահ եմ, որ 5-10 տարուց արդեն այլ պատկեր կլինի: Իսկ այսօր կարող ենք ասել, որ այս ճյուղը զարգանում է, ընթացքի մեջ է, տարբեր սարքավորումներով հագեցվածության առումով էլ մեզ մոտ իրավիճակը վատ չէ, լավ է:
-Բժի՛շկ, ի՞նչ կմաղթեք հայ կանանց:
Կցանկանամ, որ երջանիկ լինեն, դրանով ամեն ինչ ասված է…
Միքայել Շուքուրյան
Ինձ գրավել է այն, որ մարդկանց կարող եմ օգնել. Միքայել Շուքուրյանը պատվով շարունակում է պապիկի և հայրիկի գործը
Երեք սերունդ՝ պապ, հայր, որդի, և երեքն էլ՝ քիթ-կոկորդ-ականջաբաններ: Այո՛, դուք չսխալվեցիք, խոսքը Շուքուրյանների անվանի ընտանիքի մասին է՝ Կիմ Շուքուրյան, Արթուր Շուքուրյան, և այսօր արդեն՝ Միքայել Շուքուրյան՝ երիտասարդ ու խոստումնալից, ընդամենը 25 տարեկան, սակայն արդեն բավականաչափ փորձված, իսկ ամենակարևորը՝ պատասխանատվության մեծագույն զգացում ունեցող բժիշկ:
Միքայել Շուքուրյանը ՀՀ վաստակավոր բժիշկ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի որդին է՝ պապիկի և հայրիկի գործն արժանավոր շարունակողը: Նա նույնպես աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում և արդեն հասցրել է ճանաչվել ու սիրվել շատերի կողմից՝ շնորհիվ մասնագիտության հանդեպ իր մեծագույն սիրո և պարտաճանաչության:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Միքայել Շուքուրյանը։
-Բժի՛շկ, իսկապե՞ս ցանկանում էիք ընտրել այս մասնագիտությունը, թե՞, այնուամենայնիվ, Ձեր ծնողներն են ուղղորդել:
-Փոքր ժամանակվանից միշտ աչքիս առաջ են եղել բժշկի մասնագիտությունը, հորս կերպարը, թեև, ցավոք, կարճ ժամանակահատված, սակայն հասցրել եմ տեսնել պապիկիս՝ որպես բժշկի, իսկ հայրս կուռքի պես էր, որ տեսնում էի՝ մարդիկ ինչպե՛ս են իրեն շնորհակալություն հայտնում, գնում էի հիվանդանոց, տեսնում էի՝ ի՛նչ է անում հայրս հիվանդների համար, որքա՛ն երախտապարտ են նրան մարդիկ…
Քիթ-կոկորդ-ականջաբանությունը ես ինքս եմ ընտրել, ծնողներս ինձ չեն ուղղորդել, դա ինձ հարազատ մասնագիտություն է եղել փոքրուց, միշտ երազել եմ նմանվել հորս, իսկ ընտրությունը եղել է միայն իմ ցանկությամբ:
-Ի՞նչն է Ձեզ գրավում այս ոլորտում:
-Մեր ոլորտը նեղ մասնագիտական է, իմ մեջ ի սկզբանե սեր է եղել հենց այս մասնագիտության հանդեպ, հատկապես ականջն է հետաքրքրել, որովհետև փոքր ժամանակվանից հայրս ինձ ու քրոջս ասում էր՝ մեծանաք՝ ձախ ականջը քեզ, աջ ականջը՝ իրեն (ծիծաղում է-խմբ.), ու դա փոքրուց մնացել է մեջս:
Ինձ գրավել է այն, որ մարդկանց կարող եմ օգնել, դպրոցական տարիքից արդեն գիտեի՝ ինչ եմ դառնալու, համալասարանում էլ արդեն քիք-կոկորդ-ականջաբանության ոլորտում էի ցանկանում մասնագիտանալ, գալիս էի հիվանդանոց, մեր բաժնի վարիչի հետ մտնում էի վիրահատարաններ, նրան հարցեր էի տալիս, դրա հետ մեկտեղ՝ սերս գնալով ավելի էր շատանում:
-Հայրիկը հաճա՞խ է Ձեզ օգնում իր խորհուրդներով:
-Իմ ողջ կյանքում հայրս ինձ օգնում է ոչ միայն բժշկության ոլորտին վերաբերող խորհուրդներով, այլև՝ կյանքի: Ես մեծացել եմ բժիշկների ընտանիքում, որն ինձ այնպիսի լավ դաստիարակություն, կյանքի այնպիսի օրինակ է տվել, որ ես դրա շնորհիվ հասել եմ շատ բաների, իսկ խորհուրդներ հայրս միշտ տալիս է, մենք միշտ էլ ընկերական հարաբերությունների մեջ ենք եղել, մինչ օրս ինձ օգնում է:
-Ձեր ծնողներից ստացած ամենակարևոր խորհուրդը ո՞րն է:
-Մայրս ինձ ասել է՝ դու մտնում ես մի բնագավառ, որտեղ ոչ բոլորն են քեզ նման պարզ, քեզ նման ճշմարտախոս, բարի… Աշխատիր այդ ոլորտում կարողանալ քեզ այնպես դրսևորել, որ մարդիկ քեզ սխալ չհասկանան: Մենք որքան էլ փորձում ենք օգնել մարդկանց, նախ՝ ոչ բոլորն են դա հասկանում, երկրորդ՝ բժիշկը չի կարող հարյուր տոկոսով իդեալական լինել, դուք էլ գիտեք, որ բժշկական սխալներ լինում են: Մայրս խորհուրդ է տվել՝ երբ գա մի օր, որ դու քո արարքից փոշմանես, հիշիր, որ դա ոչ առաջին արարքն է, ոչ վերջինը, ուղղակի պիտի չընկճվես, աշխատիր միշտ ուժեղ լինել, որովհետև ընտրել ես այնպիսի մասնագիտություն, որն անմիջապես առնչվում է մարդու կյանքին:
-Ի՞նչ զգացողություն ունեիք, երբ առաջին հվանդին էիք հետազոտում:
-Բոլորը պատկերացնում են՝ դու բժիշկ ես, նստած ես, հիվանդը գալիս է, դու հետազոտում ես. նման բան գոյություն չունի: Դու գալիս ես, մտնում ես մի կոլեկտիվ, որին պիտի հարմարվես: Առավոտվանից սկսվում է մեր հինգ րոպեանոց ժողովը, գալիս ես, տեսնում՝ նստած է բաժնի վարիչը, կոլեգաների հետ քննարկում է հիվանդնությունների ընթացքը… Ես միշտ իմ հոր հետ եմ աշխատում: Առաջին հիվանդի ժամանակ ձեռքերիդ մեջ դող է ընկնում, գործիքային հետազոտություն պիտի անես, սկսում ես մարդուն հետազոտել ու զգում ես, որ դա արդեն ռեալ կյանք է, այնպես չէ, որ համալսարանում նստած ինչ-որ բաներ ես լսում, այլ իրական մարդու ես հետազոտում: Իհարկե, ձեռքերը դողում են, կարող է լեզուն էլ կապ ընկնել, բայց մարդուց է կախված… Ես, որքան հնարավոր է, փորձում եմ ցույց չտալ, որ կարող է որևէ բանից խառնված լինեմ, աշխատում եմ հնարավորինս զուսպ մնալ, բայց շատ դժվար էր… Առաջին հիվանդի քիթն էի նայում, գործիքային հետազոտություն էր, ես զգում էի՝ ձեռքս ինչպե՛ս է դողում, բայց աշխատում էի գոնե այնպես անել, որ ձայնիցս չհասկանա, որ ինքն իմ առաջին հիվանդն է:
-Իսկ առաջին վիրահատությու՞նը:
-Առաջին վրահատությանը մասնակցել եմ Արթուր Կիմիչի՝ հորս հետ, եթե չեմ սխալվում՝ եղել է բերանի խոռոչում՝ նշիկների վրա: Առաջին անգամ էր, հայրս ասաց՝ միշտ պետք է համբերատար լինես: Ես լվացվեցի, կտրվածք արեցի, դրանով վստահություն մտավ մեջս, որովհետև ստացվեց առաջին անգամ…
-Մասնագիտական ասպարեզում երազանք, նպատակ ունե՞ք:
-Ես ունեմ պապ, որը կազմավորումն է դրել այս մասնագիտության, շարունակողն է հայրս, նա շարունակել է իր հոր գործը, ավելի է ընդլայնել… Հասնում է մի պահ, որ ես պետք է շարունակեմ: Իմ երազանքն այն է, որ ես ինձ հավասարազոր համարեմ իմ հորը, կարողանամ հասնել նրա մակարդակին, կամ գոնե կարողանամ ինձ վստահ զգալ, որ ինչ-որ ձևով նմանվել եմ հորս:
Առաջին նպատակս այն է, որ զարգացնեմ մեր բաժանմունքը: Սարքավորումների առումով մեր ԼՕՌ բաժանմունքը եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխանում է, բացի այդ, ինչ վերաբերում է արտերկրի բժիշկների հետ համագործակցությանը, մեր բաժնի վարիչի սերտ կապերի շնորհիվ արտերկրում գործընկերներ ունենք, համագործակցում ենք, գնում ենք վերապատրաստման, մեր փորձը բերում ենք այստեղ:
Ես երկու շաբաք առաջ եմ վերադարձել ՌԴ-ից, գնացել եմ այնտեղի պետական հիվանդանոց, որի բաժնի վարչը մեր բաժնի վարիչի հետ է համագործակցում, հետագայի համար պլաններ կան, որ այնտեղ իրականացվող վիրահատությունները մեզ մոտ էլ իրականացվեն: Սեպտեմբերին, հոկտեմբերին սեմինարների հրավեր ենք ստացել իրենցից: Ես եղել եմ նաև Կիևում, որտեղ դարձյալ մեծ սիրով մեզ հետ կիսվել են փորձով: Փարիզում մասնակցել եմ սեմինարի, մեր ֆրանսահայ բժիշկը՝ Եղիա Կարապետյանը, այս տարի եկել էր, մեր զինվորներին էր վիրահատում, ԱՄՆ-ից մեզ մոտ խխունջի հետ կապված վերականգնողական վիրահատություն անող մասնագետ էր եկել, ՌԴ-ից էլ ունենք հայ մասնագետ… Շատերի հետ ենք համագործակցում, և բոլորը նշում են, որ ամեն ինչով պատրաստ են օգնել մեզ:
-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք բժշկությունից դուրս, ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը:
-Բժշկությունից դուրս՝ իմ կյանքն անցնում է ծնողներիս, շրջապատիս հետ, տան անդամներից հետո ինձ համար շրջապատս է՝ ընկերներս, հետաքրքրությունս նրանց հետ ժամանակ անցկացնելն է, ինչպես տնեցիների հետ եմ ժամանակ անցկացնում, այնպես էլ՝ նրանց, նրանք էլ իմ տան անդամների հետ նույնպես ընկերություն են անում: Բացի այդ՝ սպորտով եմ զբաղվում՝ լողով, բայց դա ինձ չի հետաքրքրում (ժպտում է-խմբ.), ես ֆուտբոլ եմ սիրում:
-Ի՞նչն է կյանքում ամենաթանկը:
-Ծնողներս են ամենաթանկը, առաջնային դեր ունեն իմ կյանքում, ինչպիսին որ ես կամ՝ մեծ մասամբ նրանց շնորհիվ է, երկրորդ՝ իմ շրջապատի: Ինձ համար իմ ընտանիքն ու ընկերներն են ամենաթանկը, նրանք իմ ընտանիքի անդամների պես են:
-Կցանկանա՞ք, որ Ձեր երեխաները շարունակեն Ձեր գործը:
-Հետաքրքիր հարց եք տալիս, կյանքում չէի մտածել այդ ուղղությամբ, ուզում էի այդ ճանապարհն ամբողջովին անցնել, նոր հասկանալ՝ արդյոք կուզենա՞մ իմ երեխաներն էլ այդ մասնագիտությունն ընտրեն, թե՞ ոչ: Եթե զուտ ցանկությամբ նշեմ, այո, կուզեմ, բայց երբ մտածում եմ, թե հիմա ես ի՛նչ ապրումներ եմ ունենում և ի՛նչ պատասխանատվությամբ եմ վերաբերվում… Մարդիկ կան, որ ուղղակի որոշում են բժիշկ դառնալ ու դառնում են, ես էլ եմ այդպես եղել, բայց այնպես է ստացվել, որ իմ ընտանիքում հայրս է բժիշկ, պապիկս է բժիշկ եղել, ու իրենք հասել են իրենց մասնագիտության գագաթնակետին, և ես միշտ մտածել եմ՝ կարո՞ղ եմ արդյոք նրանց հասնել: Եվ երբ մտածում եմ՝ իմ երեխան էլ պիտի իմ պապիկին հիշի, իր պապիկին, իր հորը… Ես իմ երեխային չեմ ստիպի, ընտրության հնարավորություն կտամ, թող ինքը որոշի, ինչպես ինձ չեն ստիպել և թույլ են տվել որոշել: Եթե իմ երեխային հետաքրքրի իմ մասնագիտությունը, ես ամենուրախ մարդը կլինեմ:
-Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Ես ընթերցողներին կմաղթեմ այն, ինչ լսել եմ իմ ավագ ընկերներից՝ եթե դուք ընտրում ենք որևէ մասնագիտություն, ու դա ձեզ դուր է գալիս, փորձեք մինչև վերջ տրվել դրան, տրվել ՝ չի նշանակում մի օր գնալ աշխատանքի, հաջորդ օրը մոռանալ դրա մասին, տրվել՝ նշանակում է ապրել այդ մասնագիտությամբ: Դու կարող ես լավ մասնագետ դառնալ, միայն եթե տրվես քո աշխատանքին, կարդաս, զարգանաս, տեղեկություններ ստանաս այդ ամենի մասին, ամեն շարժին հետևես… Իսկ ամենաշատ տեղեկությունները մենք գրքերից ենք ստանում, ես միշտ զղջացել եմ, որ համալսարանական տարիներին ավելի շատ չեմ կարդացել, նաև դա է եղել մորս խորհուրդներից մեկը: Մայրս միշտ ասում էր՝ մի օր գլխիդ ես տալու, դու այնպիսի մասնագիտություն ես ընտրել, որ կարդալը քեղ շատ է պետք, անընդհատ պետք է զարգանալ, շատ կարդալ…
Աշոտ Սիրունյան
Բժիշկը վստահ է՝ ՀՀ-ին բազմազավակ ընտանիքներ են պետք
Կանանց խնդիրների մասին իրենցից էլ լավ գիտեն երևի թե միայն գինեկոլոգները: Հենց նրանք են, որ քաջատեղյակ են թե՛ դեռահաս աղջնակի, թե հասուն կնոջ խնդիրներին, իսկ երբ խոսքը հղիության մասին է, ապա այս դեպքում վստահելի գինեկոլոգն ուղղակի, կարելի է ասել, ընտանիքի բարեկամն է:
Հղիության ընթացքում, բնականաբար, գերխնդիր է այն ճիշտ ու գրագետ վարելը, իսկ այդ հարցում կնոջը հսկող բժիշկը պարզապես անփոխարինելի է. շատ դեպքերում նրա աշխատանքից կախված է նույնիսկ կնոջ տրամադրությունը, իսկ այն նման կարևոր շրջանում, անշուշտ, երկրորդական չէ:
Աշոտ Սիրունյան՝ այս անունն արդեն տարիներ շարունակ ծանոթ ու հարազատ է բազմաթիվ կանանց, որոնց բերկրանքն ու երջանկությունն ապահովվել են բժիշկ Սիրունյանի հոգատարության, ճշտապահության և աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ:
http://bestgroup.am այս անգամ զրուցել է հենց նրա՝ իր գործի իսկական գիտակ, անգամ մանրուքներում բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորող բժշկի՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար Աշոտ Սիրունյանի հետ:
-Պարոն Սիրունյան, այս անգամ ցանկանում ենք անդրադառնալ սեռավարակներին: Ինչպե՞ս են դրանք ազդում հղիության վրա:
-Մի քիչ ավելի լայն մոտենանք այս հարցին. կա սեռավարակների մի շարք, ինչպես, օրինակ, տրիխոմոնադան, գոնորեան, որոնք այնքան էլ հաճախ չեն հանդիպում, գոնորեան ավելի քիչ է հանդիպում, քան տրիխոմոնադան: Կա նաև սիֆիլիս ինֆեկցիան, բայց, անկեղծ ասած, վաղուցվանից չեմ հանդիպել: Դրանք, ինչպես բոլոր վարակները, կարող են փոխել հեշտոցի միջավայրը և ներարգանդային ինֆեկցիայի համար առաջացնել նպաստավոր պայմաններ, ինչի հետևանքով կարող են առաջանալ երեխայի զարգացման խնդիրներ, չափերի, ջրերի քանակի փոփոխություններ և այլն: Դրանք, որպես բորբոքային պրոցեսներ, կարող են բերել անգամ վաղաժամ ծննդաբերության, ինչպես նաև՝ վիժման:
Այդ ինֆեկցաների հետ մեկտեղ կան պայմանական ինֆեկցիաներ, որոնք ապրում են սեռական ուղիներում և, տարբեր պատճառներով միջավայրը փոխվելու ժամանակ, կարող են գլուխ բարձրացնել, օրինակ՝ գարդներելան, ուրեապլազման, միկոպլազման և այլ ինֆեկցիաներ: Դրանք իրենց հերթին կարող են բերել վերոնշյալ խնդիրներին:
Խոսքը ավելի հաճախ հանդիպող վարակների մասին է, որոնք ստանդարտով հետազոտվում են, սակայն անպայման չէ, որ լինեն սեռավարակներ: Այդպիսին է, օրինակ, ցիտոմեգալովիրուսը: Եվ շատ հաճախ գալիս են կանայք, որոնք ցանկանում են բուժել պապիլոմա վիրուսը:
Եթե նշածս նախորդ վիրուսները բուժման կարիք ունեն, ապա, օրինակ, ցիտոմեգալովիրուսը բուժման կարիք չունի, ուղղակի պետք է պատշաճ ձևով ստուգել, հետազոտություններ անցկացնել՝ պարզելու համար՝ այն կա՞, թե՞ ոչ: Նույնիսկ առկայության դեպքում բուժել հնարավոր չէ, դա այն վիրուսն է, որը դիմադրողականության բարձր շեմին դառնում է քրոնիկ:
-Իսկ պապիոմա վիրու՞սը:
-Ինչ վերաբերում է պապիլոմա վիրուսին, այն ոչ մի ազդեցություն պտղի վրա չի թողնում, անպտղության պատճառ չի հանդիսանում, և միակ վտանգն այն է, որ եթե պապիլոմա վիրուսն առկա է ծննդաբերության ժամանակ, ցանկալի չէ, որ պտուղը մոր ուղիներով դուրս գա, ուստի կեսարյան հատում են անում, որովհետև երեխայի մոտ դիմադրողականություն չկա, պապիլոմա վիրուսն անմիջապես կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:
-Իսկ կնո՞ջ համար ինչով է վտանգավոր պապիլոմա վիրուսը:
-Պապիլոմա վիրուսը վտանգավոր է նրանով, որ կարող է առաջացնել արգանդի պարանոցի քաղցկեղ, պետք է ուղղակի հաճախ հետազոտվել՝ տեսնելու համար, թե ինչ վիճակ է:
-Նշված մյուս վարակները կարո՞ղ են անպտղության հանգեցնել:
Վերը նշված վարակներն ավելի շատ կրելախախտ են առաջացնում, քան անպտղություն, հղիությունը չի շարունակվում, ինչ-որ էտապում կարող է ընդհատվել:
-Իսկ լինու՞մ է անպտղություն՝ անհայտ պատճառներով:
Միանշանակ. լինում է անբացատրելի պատճառներով անպտղություն, որը միջազգային տվյալներով բավականին մեծ տոկոս է կազմում՝ 17-18 տոկոս, սակայն անպտղությունը կարող է արտահայտված լինել նաև, օրինակ, կնոջ օրգանիզմի, այսպես ասած, սխալ դասավորմամբ:
-Պարոն Սիրունյան, անդրադառնանք կորոնավիրուսին՝ հղիության ժամանակ:
-Ցանկացած վիրուս, իսկ կորոնավիրուսը՝ հատկապես, կարող է առաջացնել խնդիրներ՝ կապված հղիության հետ՝ ընդհուպ մինչև ներարգանդային պտղի մահ: Հղիության դեպքում ամենավտանգավոր գործոնն այն է, որ կորոնավիրուսը կարող է բարձրացնել արյան մակարդելիությունը. եթե բարձրացավ, կարող է լինել ցանկացած խնդիր՝ թրոմբոզներ և այլն… Վտանգավոր վիրուս է…
Հետկորոնավիրուսային շրջանում հղիների մոտ շատ անգամ պտղի աճի հապաղում է նկատվում, ջրերի քանակն է քիչ լինում, բայց սա անպայման չէ, մեծ մասը նորմալ է անցկացնում հղիությունը:
-Նշված երեք վարակները՝ միկոպլազմա, գարդներելա, ուրեապլազմա, բուժման առումով միմյանցից շա՞տ են տարբերվում, նաև հղիության վրա իրենց ազդեցությամբ որքանո՞վ են տարբեր:
-Ազդեցությունը նույնն է, բուժումն էլ գրեթե նույնն է:
-Իսկ ոչ սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսների մասին ի՞նչ կասեք:
-Դրանք տարբեր են, սեռավարակները փոխանցվում են սեռական ճանապարհով, իսկ պայմանական միկրոֆլորայի խախտումը անպայման չէ, որ փոխանցվի սեռական ճանապարհով: Դրան կարող է հանգեցնել նույն կորոնավիրուսը. երբ դիմադրողականությունն ընկնում է, կարող են գլուխ բարձրացնել և՛ սունկը, և՛ գարդներելան, և՛ ուրեապլազման:
-Բժի՛շկ, իսկ ճի՞շտ է, որ հանրային լողավազաններից օգտվելիս այդպիսի վարակներ կարող են անցնել, թե՞ դա պարզապես մարդկանց շրջանում տարածված հերթական առասպելն է:
-Չեմ կարծում, ճիշտ է՝ ժողովուրդը խոսում է, բայց չկա այդպիսի բան, սակայն եթե ջուրը ֆիլտրացիա չի անցնում, ոչ միայն սեռավարակներ, այլև ուրիշ վարակներ կարող են անցնել:
-Քանի որ անդրադարձանք այսպես կոչված առասպելներին, հերքեք կամ հաստատեք, խնդրում եմ, թե ճի՞շտ է արդյոք, որ կեսարյան հատման ժամանակ մեջքից սրսկումը վտանգավոր է, հետագայում ցավեր է առաջացնում և այլն:
-Բացարձակ վտանգավոր չէ, պատկերացրեք՝ միայն մեր ծննդատանը տարեկան կեսարյանների քանակը հազարից ավելի է, դա նշանակում է, որ մենք տասնյակ տարիներ հաշմանդամնե՞ր ենք այստեղից թողնում. դա աբսուրդ է:
Բազմաթիվ կանայք բողոքում են մեջքի ցավերից, դա կապում են սրսկման հետ, որովհետև սրսկումը կատարվում է գոտկամասում, բայց կանայք մոռանում են, որ անմիջապես ծննդաբերելուց կամ կեսարյանից հետո իրենք սկսում են գրկել բալիկին, ինչու չէ՝ 1-2-3 բալիկի, ու ամբողջ օրը երեխան ձեռքի վրա է, դիրքային խնդիրներ են առաջանում, ողնաշարի խնդիրներ են առաջանում, որոնք կանայք կապում են դրա հետ:
-Որպես մեր զրույցի վերջաբան՝ ի՞նչ կմաղթեք հայ կնոջը:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության այսօրվա ծանր վիճակը, ու այն, թե ի՛նչ ճանապարհով է անցնում հիմա մեր երկիրը՝ մեզ նոր մարդիկ են պետք, հնարավոր դեպքում՝ շատ երեխաներ…
ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆ
Գլաուկոման արդեն վաղուց չի համարվում անբուժելի հիվանդություն
Բժշկի մասնագիտությունը երբեք հեշտ ճանապարհ չի ենթադրում, բայց, երբ արդեն հաշվարկում ես, թե ինչ ներդրեցիր եւ ինչ ստացար, ինչ ձեռքբերումներ եղան բժշկության ասպարեզում, համոզվում ես, որ աշխատանքդ եղել է բազմաբովանդակ եւ հետաքրքիր: Դա առավել ցայտուն զգացվում է, երբ մարդկանց լիարժեք տեսողություն պարգեւելու, կյանքը լիաթոք վայելելու շնորհակալ գործն ես անում` քո բազմավաստակ աշխատանքային փորձով ու բացառիկ գիտելիքների շնորհիվ իրականացնելով ակնաբուժական մի շարք բարդագույն վիրահատություններ: Այս ամենը վերաբերում է Ս․Վ.․Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆԻ, ով նաեւ հաճելի կին է ու, ինչպես պարզվեց, հետաքրքիր զրուցակից:
-Երկար տարիներ գլաուկոման համարվում էր ամենավտանգավոր հիվանդություններից մեկը, քանի որ անխուսափելիորեն բերում էր կուրության: Գիտության զարգացման եւ բանիմաց բժիշկների շնորհիվ այսօր պահպանվում են առկա տեսողական ֆունկցիաները եւ կանխարգելվում հնարավոր բարդությունները: Տիկի՛ն Ոսկանյան, ինչպե՞ս կբնութագրեք գլաուկոմա հիվանդությունը:
-Գլաուկոման առաջացնում է տեսողական ֆունկցիաների անվերադարձ կորուստ: Հաճախ ուղեկցվում է երկու աչքի ախտահարումով: Ռիսկի գործոններ են տարիքը (հիմնականում 60-ից բարձր տարիքային խումբը), ժառանգականությունը, կարճատեսությունը, շաքարային դիաբետը, զարկերակային հիպերտենզիան, գլյուկոկորտիկոիդային նյութափոխանակության խանգարումները, վաղ տարիքային հեռատեսությունը, անատոմիական առանձնահատկությունները (ակնագնդի փոքր չափերը, հեռատեսությունը, առաջային խցիկի նեղ անկյունը, ծանծաղ առաջային խցիկը, խոշոր ոսպնյակը եւ այլն), աչքի տարած վնասվածքները եւ բորբոքային հիվանդությունները (ուվեիտ), միգրենը, համակարգային գիշերային հիպոտենզիան, ծայրամասային վազոսպազմը (Ռեյնոյի համախտանիշ), ստերոիդների երկարատեւ օգտագործումը եւ այլն:
-Գլաուկոման, ըստ ծագման, քանի՞ տեսակի է լինում:
-Գլաուկոման, ըստ ծագման, լինում է առաջնային, երկրորդային եւ բնածին: Բնածին գլաուկոման երեխաների մոտ զարգանում է ծնված օրվանից մինչեւ 35 տարեկանի շեմը, ինֆանտիլ գլաուկոմա, երբ 3-4 տարեկանից հետո երեխայի մոտ զարգանում է հիվանդությունը, եւ յուվենիլ` երիտասարդական, որը զարգանում է մինչեւ 35 տարեկանը: Ավելի շատ պացիենտներին, երեւի թե, կհետաքրքրեն առաջնային եւ երկրորդային գլաուկոման, ընդհանրապես սովորական գլաուկոման, որը զարգանում է 50 տարեկանից հետո եւ համարվում է առաջնային: Կհետաքրքրի նաեւ առաջնային գլաուկոման, որը զարգանում է աչքում առանց որեւէ այլ ներակնային հիվանդության առկայության: Այսինքն՝ զարգանում է ինքն իրեն, քանի որ մարդն ունի այդ գենը, որը պատասխանատու է հիվանդության զարգացման համար, որի ժամանակ տեսողական նյարդը սկսում է սպեցիֆիկ փոխվել, վնասվել: Երկրորդային համարվում է այն գլաուկոման, որը զարգանում է աչքում որպես այլ ներակնային հիվանդության, ասենք, չբուժված կատարակտայի, շաքարային դիաբետի հետեւանք: Երբ ոչ թե ընդհանուր, այլ շաքարային դիաբետը թերի է բուժված, բուժումը լիրաժեք չէ, աչքում զարգանում են տարբեր խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել գլաուկոմայի: Օրինակ, ներակնային ուռուցքները, բորբոքումները: Եթե առաջնային գլաուկոման բուժելու համար արդի բժշկության մեջ բազմաթիվ մոտեցումներ ունենք, ապա երկրորդային գլաուկոմայի բարդությունն այն է, որ պետք է բուժվի նաեւ բուն հիվանդությունը, որպեսզի հիմնական պատճառը չզարգանա:
Գոյություն ունի գլաուկոմայի բուժման 3 եղանակ, որոնք ուղղված են ներակնային ճնշման իջեցմանը մինչեւ նպատակային ճնշման մակարդակ ու եղած տեսողությունը հնարավորինս պահպանելուն: Դրանք են՝ դեղորայքային, լազերային եւ վիրահատական: Լազերային բուժման տեսակներից լազերային իրիդէկտոմիայի դեպքում ներակնային հեղուկի արտահոսքը հետին խցիկից դեպի առաջային խցիկ հեշտացնելու նպատակով ծիածանաթաղանթի ծայրամասային հատվածում ձեւավորվում է փոքր անցք: Կատարվում է բբի ֆունկցիոնալ կամ օրգանական բլոկի ժամանակ, կանխարգելիչ նպատակով փականկյուն եւ նեղանկյուն գլաուկոմաների դեպքում:
Իսկ լազերային տրաբեկուլոպլաստիկայի ժամանակ տրաբեկուլյար ցանցի ներքին մակերեսին բազմաթիվ լազերային ազդակներով ազդելով՝ լավանում է ցանցի թափանցելիությունը ներակնային հեղուկի արտահոսքի համար: Կատարվում է բացանկյուն գլաուկոմայի դեպքում:
Եվ վերջապես, դիոդլազերային ցիկլոկոագուլյացիայի ժամանակ լազերով ազդելով թարթչային մարմնի ելունների վրա եւ առաջացնելով դրանց ատրոֆիա՝ նվազեցվում է հեղուկի արտադրությունը: Կիրաովում է ցավացող նեովասկուլյար գլաուկոմայի վերջին փուլում կամ գլաուկոմայի ուշ փուլերում:
Վիրահատությունները բազմազան են, ուղղված են արտահոսքի նոր ճանապարհ ստեղծելու եղանակով հիմնականում ներակնային հեղուկի արտահոսքը լավացնելուն:
-Բժշկուհի՛, եթե աչքի մեկը բնածին գլաուկոմայով է տառապում, հավանականությունը մե՞ծ է, որ մյուս աչքն էլ կկրի այդ հիվանդությունը:
-Բնածին գլաուկոմայի տեսակները տարբեր են: Կան դեպքեր, երբ ախտահարվում է միայն մեկ աչքը, եւ, եթե բժիշկը հետազոտելիս հայտնաբերում է հենց այդ տեսակը, պացիենտին զգուշացնում է, որ երկրորդ աչքը վտանգված չէ: Բայց կա բնածին գլաուկոմայի տեսակ, երբ երկու աչքը միաժամանակ են ախտահարվում, ու նման դեպքերում մի աչքում հիվանդությունը հայտնաբերելուց հետո պացիենտին զգուշացնում ենք, որ մյուս աչքում էլ շուտով գլաուկոմա կլինի, քանի որ կան նախանշաններ, օրինակ, տարբեր փոփոխություններ աչքի կառուցվածքում: Երբեմն հանդիպում են դեպքեր, երբ 14 տարեկանի մոտ է հայտնաբերվում զարգացած գլաուկոմա, քանի որ կարող է տեսողությունը նորմայում լինել, եւ չնկատվի, որ աչքում կան փոփոխություններ, որոնք կբերեն գլաուկոմայի զարգացման:
-Բժշկուհի՛, ինչո՞ւ է հիվանդությունը ստացել «գող» անվանումը:
-Ընդհանրապես չարորակ հիվանդություններին բնորոշ «կոմա» անվանումը եկել է հնուց, քանի որ այդ հիվանդությունը աննկատ զարգանում էր եւ խլում տեսողությունը: «Տեսողության գող» ասվածը վերջերս է զարգացում ապրել, քանի որ կան գլաուկոմայի բացանկյուն տեսակներ, երբ առանց որեւէ նախանշանների, 100 տոկոսանոց տեսողություն պահպանելով՝ խլում են տեսադաշտից բավականին մեծ ծավալ, ազդում տեսողական նյարդի վրա, եւ մարդը չի նկատում, որ տեսողոթյունը վնասվում է: Ցավի ժամանակ աչքը տրորում է, ցավն անցնում է, կամ աչքի խավարումը կարող է առավոտյան լինել, երեկոյան՝ ոչ, այսպես ասած, գնում-գալիս է տեսողությունը: Եվ «տեսողության գող» անվանումը ստացավ այն բանից հետո, երբ մարդը աստիճանաբար կորցնում է տեսողությունը՝ չզգալով դա, քանի որ այդ պահին անհանգստանալու պատճառ, նշան չկա: Բայց որեւէ փուլում հիվանդը ստիպված է լինում դիմել բժշկի օգնությանը:
-Գլաուկոմայի բուժման ոսկե միջինը Դուք ո՞րն եք համարում:
-Կատարյալ, լիարժեք եւ վերջնական բուժում հնարավոր է իրականացնել վիրաբուժական միջամտության միջոցով: Այն դեպքերում, երբ տեսողական նյարդը մեծ վնասվածք է ստացել, ինձ համար ոսկե միջինը միմիայն վիրահատական միջամտությունն է, իսկ եթե նյարդը դեռ պահպանված է, ապա կարող ենք դիմել դեղորայքային բուժման: Ավելի վաղ փուլում առավել արդյունավետ է շունտավորումը:
-Գլաուկոմայի դեպքում մե՞ծ է կրկնակի վիրահատության հավանականությունը:
-Մեծ չէ, բայց լինում են դեպքեր, որ պետք է կատարվի երկրորդ, երրորդ վիրահատական միջամտությունը: Առաջնային գլաուկոմայի դեպքում մեկ վիրահատությունը բավականին արդյունավետ է: Ընդհանրապես վիրահատությունը պետք է կատարվի այն դեպքում, երբ մարդը տարիներ շարունակ դեղորայքային բուժում է ստանում, երբ վնասվում է լորձաթաղանթը, որի վրա հետագայում պետք է աշխատես:
-Ակնային վիրահատությունների համար պետության կողմից աջակցություն կա՞:
-Այո՛, սոցիալապես անապահով խավի, զինվորականների, ուժային կառույցների ներկայացուցիչների գլաուկոմայի վիրահատությունները Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում իրականացվում են անվճար հիմունքներով: Բացառություն են կազմում ամենաժամանակակից մեթոդներով արվող վիրահատությունները:
-Հետվիրահատական բարդություններ լինո՞ւմ են:
-Մենք բոլորս ցանկանում ենք խուսափել մեծ վիրահատություններից, քանի որ երկար տեւող վիրատահական միջամտության դեպքում կլինեն հետվիրահատական բարդություններ: Իսկ մինիմալ ինվազիվ վիրահատությունների դեպքում բարդությունների աստիճանը իջեցված է 0,01 տոկոսի, գրեթե չկա:
-Աչքի վիրահատություների դեպքում նշվում է, որ պետք է աչքի ճնշումը լինի նորմայում, կմանրամասնե՞ք:
-Բարձր ճնշմամբ կատարվող վիրահատությունների դեպքում մենք լինում ենք ռիսկի գոտում, բայց դա չի նշանակում, որ բարձր ճնշում ունեցող աչքը չի կարելի վիրահատել: Եթե կան ուղեկցող ակնային վիրահատություններ, այդ դեպքում պետք է կարգավորել ճնշումը, ապա նոր միայն իրականացնել վիրահատությունը:
Ընդհանրապես գլաուկոմայի վիրահատություն կատարվում է եղած տեսողությունը պահպանելու համար: Լինում են դեպքեր, երբ տեսանյարդը ընկճված է, ոչ թե վնասված, եւ այն վիրահատությունից հետո առողջանում է: Բայց ամեն մեկին յուրովի մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել, որովհետեւ մեկի մոտ կարող է արդյունքը բավարար լինել, մյուսի մոտ`ոչ: Տարիքի հետ բոլորն էլ նյարդաթել կորցնում են, անկախ նրանից՝ տեսողությունը 100 տոկոսանոց է, թե՝ ոչ, կան աշխույժ եւ թույլ նյարդաթելեր:
-Գլաուկոմայի բուժման համար կա՞ն գիտական արդի մոտեցումներ:
-Իհարկե կան վիրահատական միջամտությունների ավելի արագ եւ արդյունավետ նորարարական մոտեցումներ: Սովորական շուտավորմամբ բացվում է արտահոսքը, կան տարբեր շուտավորման ձեւեր, որոնք ուղղում են վնասված հատվածները, կան նաեւ դեղապատ շունտեր, որոնց օգնությամբ դեղն է ազդեցություն գործում: Բոլորն էլ գիտեն, որ գլաուկոման արդեն վաղուց չի համարվում անբուժելի հիվանդություն, գլաուկոման կատարակտայի հետ զուգորդվելու դեպքում էլ ավելի լավ արդյունքներ է տալիս միջամտությունից հետո: Մարդիկ 100 տոկոսանոց տեսողությամբ ցանկանում են լազերային կորեկցիայի դիմել, բայց լավ կլինի, որ այդպես հանգիստ դիմեն նաեւ մինիմալ ինվազիվ ակնային վիրահատության:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:
-Կցանկանամ, որ մեր հասարակությունը զգոն լինի: Մենք տարել ենք դառը պարտություն, եւ մեր հիշողության մեջ այն դեռ երկար դաջված կմնա, ու ժամանակ է պետք, որպեսզի երկիրն ապաքինվի: Հույս ունեմ, որ այդ կորուստը մեզ կմիավորի, ու մեր երկիրը իր ծաղկունքը դեռ կապրի, քանի որ մեր ազգը արժանի է լավագույնին: Մենք դեռ պիտի հասնենք մեր նվիրական երազանքների երկրին:
Միքայել Արթուրի Շուքուրյան
Քիթ-կոկորդ-ականջաբան
Կրթություն
2003-2009 ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետ
2009 առ այսօր ԵՊԲՀ, կլինիկական օրդինատոր քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոն
Վերապատրաստումներ
8/2014 Գերմաներեն լեզվի A2 մակարդակի դասընթաց, Շտուտգարտ, Գերմանիա
7/2016 DAAD կրթաթոշակ, գերմաներեն լեզվի B2 դասընթաց, Մյունխենի Համալսարան, Գերմանիա
09/2018 «Ականջի միկրովիրաբուժություն» Միջազգային սեմինար, Կիև, Ուկրաինա
5/2021 Վերապատրաստում քիթ-կոկորդ-ականջաբանության Ազգային բժշկական կենտրոն, ''Ժամանակակից օտովիրաբուժություն'' թեմայով, Մոսկվա, Ռուսաստան
Կոնֆերանսներ, Սեմինարներ
10/2014 «Քիթ-կոկորդ-ականջաբանության ժամանակակից հարցեր» կոնֆերանս, Երևան, Հայաստան
02/12-14/2015 ”Լսողության առաջին համաշխարհային կոնգրես” Դելի, Հնդկաստան
07/2015 “Քաղաքացիական հասարակության հիմքեր” ամարային դասընթաց
04/2016 Ռուսաստանի օտորինոլարինգոլոգիայի
XIX Համագումար, Կազան, Ռուսաստան
06/2017 IFOS Համաշխարհային,Կոնգրես,
Փարիզ, Ֆրանսիա
09/2017 «Օտորինոլարինգոլոգիայի արդիական խնդիրներ» կոնֆերանս, Երևան
10/2018 «Օտորինոլարինգոլոգիայի արդիական խնդիրներ» Կոնֆերանս, Երևան
11/2019 «Օտորինոլարինգոլոգիայի արդիական խնդիրներ» Կոնֆերանս, Երևան
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն ,անգլերեն ազատ, գերմաներեն,
Անդամակցություն
DAAD- ի շրջանավարտների խորհրդի անդամ
Հրապարակումներ
2 հրապարակում
Հետաքրքրություներ
սպորտ, ճանապարհորդություն