«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑ
- Տնօրեն: -
- Հասցե: ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փող., 48 շենք
- Կայք: www.tufenkianheritage.com
- Հեռ․: +374-60-501010
- Աշխ․ ժամեր: -
- Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
«Թուֆենկյան Պատմական Երևան» հյուրանոցը տեղակայված է քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից մեկ խաչմերուկ հեռավորության վրա և ծառապտված հրաշալի այգուն դեմ հանդիման:
Հայ նշանավոր ճարտարապետների և դիզայներնեի ու Թուֆենկյան դիզայներական խմբի համատեղ աշխատանքը հանդիսացող այս հյուրանոցը ևս ունի Թուֆենկյան ավանդական հյուրանոցային համալիրներին բնորոշ իր ուրույն ոճը:
Առաջինն հարկում տեղակայված են ընդունարանը, նախասրահը, բարը, 90 հաճախորդների համար նախատեսված «Խարբերդ» ռետորանը և ցուցասրահը:
Թուֆենկյան ավանդական հյուրանոցային համալիրն իր ազգային տարրերի դեկորացիայով, նորաձև արտաքինով և
տարբեր ճարտարապետական ոճերի համադրությամբ Հայաստանի պատմության վկայությունն է: Արտաքին հարդարումը ավանդական սև և նարնջագույն տուֆից է: Յուրահատուկ դիզայնի հաջող համադրությունը, տնային հարմարավետությունը հյուրանոցի ամեն մի համարում ստեղծում է տրամադրող մթնոլորտ:
Հյուրանոցի աշխատակազմի ջերմ հյուրընկալության և բարձրակարգ ծառայության շնորհիվ հյուրանոցն արժանացել է հյուրերի կողմից բարձր և միաձայն գովասանքի: