ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
- Հասցե: ՀՀ ,ք. Երևան, Թումանյան փող., 42 շենք
- Կայք: www.brusov.am
- Հեռ․: +374 10 530 552; +374 10 530 711; +374 10 520 563; +374 10 538 164
- Աշխ․ ժամեր: Աշխատանքային ժամեր - Երկուշաբթի-Ուրբաթ 09:00-17:30
- Էլ․ փոստ: .
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 75ամյա պատմությունը սկիզբ է առել 1935 թվականի փետրվարի 4-ին: Այդ օրը Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը որոշում է կայացնում փետրվարի 15-ից Երևանում հիմնել երկամյա մանկավարժական ինստիտուտ` ռուսաց լեզվի ուսուցիչներ պատրաստելու նպատակով: Առաջին տնօրեն է նշանակվում Մ. Շեուկովան:
Հինգ տարի անց` 1940 թվականին որոշվում է վերակազմել երկամյա ինստիտուտը և այն վերածել Պետական Մանկավարժական Ինստիտուտի:
1941թ. փետրվարին դպրոցներն օտար լեզվի մասնագետներով ապահովելու նպատակով ինստիտուտում բացվում է օտար լեզուների (գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն) երկամյա կուրսեր:1962թ. մարտի 2-ին ինստիտուտը անվանվում է «Վ. Բրյուսովի անվան ռուսական և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ» :
1995թ. մարտի 17-ին ինստիտուտը վերանվանվում է` «Հայաստանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարան» իսկ 5 տարի անց , 2000թ. ՀՀ կառավարության որոշմամբ` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան»:
Իր գործունեության ընթացքում համալսարանը պատրաստել է շուրջ 25000 մասնագետ` ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի,իտալերենի, իսպաներենի ,քաղաքագիտության, երկրագիտության, միջազգային տուրիզմի, միջազգային լրագրության և այլ մասնագիտությունների գծով:
Ներկայումս ԵՊԼՀ-ում մասնագիտանում է շուրջ 4 հազար ուսանող: Բուհի ավելի քան 389 դասախոսներից 15-ը գիտությունների դոկտորներ են, 15-ը` պրոֆեսորներ, 160-ը գիտությունների թեկնածուներ և 93-ը դոցենտներ:
Հիմնադրման տարի 1935