Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ
- Տնօրեն: Արայիկ Արշալույսի Պողոսյան
- Հասցե: ՀՀ, ք. Երևան Գլինկայի փող., 2 շենք
- Կայք: www.facebook.com/groups/225190134249439/?fref=ts
- Հեռ․: +374-10-550720 , +374-10-553852 , տնօրեն` +374-91-200391 (բջջ.)
- Աշխ․ ժամեր: Աշխատանքային ժամեր - Երկուշաբթի-ուրբաթ 08:00-16:00
- Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Քոլեջն իր գոյության 87 տարիների ընթացքում պատրաստել է ավելի քան 25 հազար մասնագետ թեթև արդյունաբերության ճյուղի բոլոր բնագավառների համար:
Քոլեջի շրջանավարտները ստանում են միջին մասնագիտական կրթություն և իրավունք ունեն իրենց ընտրած մասնագիտությամբ աշխատելու ժող տնտեսության ցանկացած բնագավառում:
Ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում ընդհանուր բնույթի խնդիրներ լուծելու, համակարգչային ծրագրեր սպասարկելու, մաթեմատիկական մոլելների օգնությամբ մեքենայական լեզուներով խնդիրներ նկարագրելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի տեղեկատվություն ձեռք բերելու հմտություններ և կարողություններ:
Ուստի պատահական չի, որ Հայաստանի թեթև արդյունաբերության վերագործարկման հեռանկարային ծրագիրը կապվում է հենց մեր քոլեջի հետ:
Ավանդական մասնագիտություններին զուգահեր շուկայի պահանջներին համահունչ քոլեջում ներդրվել են բնակչության սպասարկման , ապահովագրության , տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին վերաբերող նորագույն մասնագիտություններ:
Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը համանման մասնագետներ պատրաստող քոլեջների համար մշտապես ծառայել է որպես ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպման կոորդինացիոն կենտրոն: Այսօր էլ քոլեջի առաջատար դասախոսները լուրջ դեր ունեն համակարգում մոդուլային ծրագրերի ներդրման գործում:
Վերջին 10 տարիների աշխատանքի փորձը վկայում է, որ քոլեջի շրջանավարտները ժող տնտեսության ցանկացած բնագավառում ոչ միջին մրցունակ են, այլև աչքի են ընկնում իրենց ինտելեկտուալ դաստիարակությամբ, հայրենասիրությամբ և բարոյակամային բարձր հատկանիշներով:
Քոլեջի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Քելեջի դիպլոմը ընդհանուր պրոֆիլի բուհերի ընդունելության ժամանակ համարժեք է ավագ դպրոցի տված ավարտական փաստաթղթին, իսկ մասնագիտական բուհերի ընդունելության ժամանակ շրջանավարտին տալիս է առավելություն. Նա կարող է հարցազրույցով ընդունվել բուհի II և III կուրս:
Անկախ ընտրած մասնագիտությունից քոլեջում իրականացվում է համակարգչային ծրագրերի խորացված ուսուցում:
Քոլեջն ավարտելուց հետո շրջանավարտներն ստանում են օպերատորի վկայական:
Համաձայն կնքնված պայմանագրերի քոլեջը համագործակցում է Հայաստանի տնտեսագիտական, ագրարային, մանկավարժական համալսարանների պոլիտեխնիկական ինստիտուտի հետ: Շրջանավարտները ուսումը շարունակում են այդ բուհերում:
Քոլեջի ուսանողները ապրում են հետաքրքիր և հարուստ ուսանողական կյանքով: ՈՒանողական խորհուրդը ակտիվ համագործակցում է N … զորամասերի, հանրապետական երիտասարդական կազմակերպությունների շտաբերի հետ: Նրանց հետ համատեղ կազմակերպում է գեղարվեստական, մշակութային, կրթադաստիարակչական բնույթի ամենատարբեր միջոցառումներ. ինտելեկտուալ խաղեր, սպորտային, մասնագիտական մրցույթեր:
Ուսանողները ավագ դպրոցի ծրագիրը ուսումնասիրում են, մեկ տարում՝ I կուրսում, իսկ II կուրսից սկսում են մասնագիտությունների ուսուցումը:
Գերազանցիկ ուսանողները սովորում են անվճար:
Դասերին զուգահեռ ուսանողը կարող է հմտանալ <<դերձակ>>, <<ձևարար>>, <<հագուստի դիզայն>> արհեստների մեջ՝ մասնակցելով քոլեջում կազմակերպվող որակավորման անվճար դասընթացների:
Քոլեջում գործում են վոլեյբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի, ֆուտբոլի, շախմատի մասնագիտական խմբակներ:
Ուսանողները իրենց արտադրական պրակտիկաները անց են կացնում քաղաքի խոշոր բրենդային առևտրի կենտրոններում՝ սիթիներում և սուպերմարկետներում և լավագույնները տեղավորվում են աշխատանքի:
Հարուստ ավանդույթներով զինված, մշտապես երիտասարդ մանկավարժական կոլեկտիվի նպատակասլաց աշխատանքի արդյունքում քոլեջը կարողանում է պահպանել է իր բարձր վարկանիշը կրթական համակարգում:
Քոլեջը համագործակցում է Ռուսաստանի դաշնության կրթության նախարարության ուսումնագիտամեթոդական կենտրոնի, Հայաստանի կրթության ազգային ինստիտուտի և ՄԿՈՒԶԱԿԻ հետ:
Եկեք մեզ մոտ սովորելու:
Հիմնադրման տարի 1929թ.