Lusine

Lusine

Հայկական պետական մանկավարժական համալսարանը հիմնադրվել է 1922 թվականի նոյեմբերի 7-ին, իսկ 1948 թվականից կրում է Մեծ Լուսավորիչ ու մանկավարժ Խաչատուր Աբովյանի անունը:

Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը Համալսարանի խորհուրդն է, որը ներկայումս նախագահում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Կառավարման մարմին է հանդիսանում նաև բուհի գիտական խորհուրդը, որի նախագահն է ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը:

Մանկավարժական համալսարանը հանրապետության մանկավարժական կադրեր պատրաստող Մայր բուհն է: 2004-2005 ուսումնական տարվանից իրականացնում է եռաստիճան (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) կրթություն՝ համապատասխան ուսումնական պլաններով և ծրագրերով:

Առկա և հեռակա ուսուցմամբ՝ համալսարանում սովորում է ավելի քան 12.000 ուսանող: Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է ԳԱԱ-ի ակադեմիկոսներով և թղթակից անդամներով, դասավանդում է գիտությունների 100 դոկտոր և 373 թեկնածու:

Համալսարանի կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են 10  ֆակուլտետները, 51 ամբիոններն ու 8 համահամալսարանական ամբիոնները, վարչությունները, գիտաուսումնական կենտրոններն ու ինստիտուտները, ծառայությունները, հենակետային վարժարանը (ավագ դպրոց), Վահան Թոթովենցի անվան №57 հիմնական դպրոցը, գիտական գրադարանն ու եռաչափ թանգարանը:

Գործունեության ողջ ընթացքում բուհն անմասն չի մնացել գիտության վերջին նվաճումներից, սահմանել է մանկավարժագիտության նոր սկզբունքներ՝ զարգացած երկրների կրթական  փորձը հարմարեցնելով ավանդական մոտեցումներին:

Համալսարանում գործում են նաև սփյուռքահայ և հայրենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ իրականացնող «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը, նորաստեղծ Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնը, ինչպես նաև Հոգեբանության գիտահետազոտական, Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի և «Նաիրի» ինժեներական լաբորատորիաները:

Մանկավարժական համալսարանն ակտիվ համագործակցում է ինչպես տեղական ուսումնական հաստատությունների և պետական այլ կառույցների հետ, այնպես էլ ընդլայնում և ամրապնդում է միջազգային կապերը. վերջին տարիներին բուհը համագործակցության հուշագրեր է կնքել օտարերկրյա առաջատար համալսարանների հետ՝ ինչպես ուսումնական ծրագրերի, այնպես էլ դասախոսների, ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Համալսարանն ունի ինքնակառավարվող երկու մարմին՝ Արհեստակցական կազմակերպություն և Ուսանողական խորհուրդ, տարբեր մասնագիտությունների գծով սահմանված է 25 անվանական կրթաթոշակ:

Համալսարանում գործում է Լրատվության և հանրության կապերի հետ վարչություն, որի կազմում գործող 1800 տպաքանակով լույս տեսնող «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթի, եռալեզու armspu.am (aspu.am) պաշտոնական կայքի և Առաջին համալսարանական ռադիո Ֆամայի radiofama.am-ի միջոցով իրականացնում է բուհի վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ տրամադրում:

Համալսարանն այսօր էլ հաստատուն քայլերով առաջ է ընթանում, իր առջև դնում նոր խնդիրներ ու նպատակներ՝ բուհի և գիտության տարբեր ոլորտների պատմության մեջ ամրագրելով  գիտնականների նոր անուններ  ու ձեռքբերումներ:  

Նկատի ունենալով Երևանի բժշկական իսնտիտուտի մեծ ու ծանրակշիռ ներդրումը բժշկական կադրերի պատրաստման և բժշկագիտության զարգացման գործում` ՀՀ կառավարությունը 1995-ին նրան տալիս է համալսարանի կարգավիճակ: Ապագա բժիշկների պատրաստումն ու հետդիպլոմային ուսուցումը լավագույնս կազմակերպելու նպատակով կառավարության որոշմամբ նույն թվականին (1995թ. մարտի 15-ի 1940 որոշում) բժշկական համալսարանի ենթակայությանն է հանձնվում հարևանությամբ գտնվող հիվանդանոցային ողջ համալիրը:

2005-2006 ուսումնական տարում ԵՊԲՀ-ն անցնում է երկաստիճան կրթական համակարգի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթակարգ ունենալու նպատակով։

2010-ին առողջապահության ոլորտում բարձր որակավորում ունեցող բժիշկների ու դեղագետների պատրաստման նպատակով համալսարանում բացվում է հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը։

Մինչ օրս համալսարանը տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ։

Այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 7 ֆակուլտետներում մասնագիտանում է մոտ 6360 ուսանող, նրանցից 1184-ը՝ աշխարհի տարբեր երկրներից: Ուսումնագործնական և գիտահետազոտական աշխատանքները կազմակերպվում են գործող 100-ից ավելի ամբիոններում, Երևանի առաջատար կլինիկական բազաներում ու գիտահետազոտական կենտրոններում։

Բուհի ավելի քան 1100 դասախոսներից 171-ը գիտությունների դոկտորներ են, 504-ը` գիտությունների թեկնածուներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոսներ: Գիտական հզոր այս ներուժը լուրջ դերակատարություն ունի Հայաստանում բժշկագիտության և հարակից գիտությունների զարգացման գործում։
 
 
Էջ 68, 68-ից

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր