Lusine

Lusine

Մարդու ամենամեծ դատավորը ինքն է

Այսօր ակնաբուժությունը առողջապահական այն ճյուղերից է, որից անմիջականորեն կախված է մարդու աչքի լույսի, տեսողության պահպանումն ու վերականգնումը, հետեւաբար, այն պահանջում է առավելագույն մասնագիտական պատրաստվածություն եւ, բնականաբար, նվիրվածություն ու աշխատասիրություն: Տե­սո­ղութ­յան խնդիր­ներ ու­նե­ցող մարդ­կանց թիվն ա­նընդ­հատ մե­ծա­նում է, սակայն դրան զուգահեռ  տա­րեց­տա­րի կա­տա­րե­լա­գործ­վում են այդ խնդիր­նե­րի բուժ­ման մե­թոդ­նե­րը:  

 http://bestgroup.am/ կայքի  զրույցակիցն  բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժական ամբիոնի դոցենտ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Ռուզաննա Հարությունյանի հետ: Երկար տարիների վաստակ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող բժիշկուհին իր գործի գիտակն է, բազմաթիվ մանուկների աչքի լույսն է փրկել եւ դեռ շարունակելու է փրկել: Բժիշկը, կենտրոնին մշտապես թարմ շունչ հաղորդելով, պահպանում է նախորդների ստեղծած ավանդույթները` բարձր պահելով ակնաբուժական կենտրոնի վաստակած կոչումը:

-Բժշկությունը մասնագիտությո՞ւն է,  թե կոչում:

-Բժիշկ լինելն ընդհանրապես կոչում է, հետո, բնականաբար, մասնագիտություն: Դրանք փոխկապակցված են, եւ մեկն առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ: Եթե չլինի կոչում, չի կարող լինել լիարժեք բժիշկ հասկացողությունը: Ինձ դիմողները հիմնականում երեխաները են, եւ նրանք այստեղից դուրս են գալիս ոչ միայն ակնոցը կամ դեղատոմսը ձեռքում, այլեւ տանում են հոգեւոր բավարարված վիճակ,  գեղեցիկ խոսք, մի միտք, պարտավորություն, մի լուսավոր բան: Եվ հաջորդ այցի ժամանակ նրանք այդ ամենի համար պատասխան են տալիս իրենց հայացքով: Եթե այդ հոգեւոր կապը չլինի, բժշկել չի լինի, կլինի ստանդարտ մոտեցում, որը կարող է տալ համակարգիչը, ցանկացած էլեկտրոնային սարք: Պետք է հոգի ներդվի գործի մեջ, բայց դա չպետք է հասցվի կենցաղավարության մակարդակի:

-Շփվելով երիտասարդ կադրերի հետ` ի՞նչ ապագա եք կանխատեսում ապագա ակնաբուժության համար:

-Խոստումնալից երիտասարդներ են, որովհետեւ նրանց մեջ, առաջին հերթին, ձգտում է նկատվում գիտելիքների նկատմամբ, նրանք պրպտող են, փորձում են քայլել նորարարություններին համընթաց: Ես նաեւ դասավանդում եմ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, ամբիոնի դոցենտ եմ եւ կարող եմ վստահորեն ասել, որ յուրաքանչյուր խմբում 3-4 խոստումնալից ուսանող կա, եւ դա ինձ շատ է հուսադրում, որ ապագայում լավ մասնագետներ ենք ունենալու: Կան ուսանողներ, որոնք ցանկանում են զբաղվել մենեջմենթով: Կան նաեւ ուսանողներ, որոնք ցանկանում են շփվել պացիենտի հետ, գիտելիքների տիրապետեն: Արդեն 12-13 տարի դասավանդում եմ եւ համոզված եմ, որ բավականին խոստումանից ապագա ունի մեր ակնաբուժությունը, եւ դա ինձ շատ է ուրախացնում, քանի որ առանց սերնդափոխության առաջընթաց չի լինի:

-Բժշկուհի, Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ:

-Միայն ես եմ, բայց իմ շրջապատում եղել են ու կան հոգեբաններ եւ մարդիկ, որոնք շատ են սիրում շփումը մարդկանց հետ: Մեր մեջ բնավորության գենետիկ գիծ կա, որ պետք է շփվես,  հաղորդակցվես, մարդու հոգեւոր աշխարհը լցնես դրական զգացողություններով:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են ծնողների ուղին, Ձեր երեխայի դեպքում ինչպե՞ս  է:

-Ես ունեմ տղա, որ մեծանում է` հետաքրքրված համակարգչային տեխնիկայով, ձգտում է այսօրվա գիտության նվաճումներին, բայց, կարծես թե, վերջերս ցանկանում է առողջապահությունը համակցել դրա հետ: Եթե նրա մոտ որեւէ հարց է ծագում, խորհուրդ տալիս եմ, բայց չեմ ուղղորդում, ցանկանում եմ, որ ինքը ճիշտ կողմնորոշվի: Եվ ամուսինս էլ է նույն կերպ վարվում:

-Վերջին շրջանում բժիշկների անունները շոշափվում, շահարկվում են միայն վատ դեպքերի ժամանակ: Ի՞նչ կասեք դրա մասին:

-Մարդու ամենամեծ դատավորը ինքն է: Ծնողիս խոսքն էր, որ ամբողջ կյանքում ես քննություն եմ տվել ձեր առաջ: Այսօր ամենացածր ինտելեկտով մարդն էլ կարող է հավաքել բառերի շարան հեռախոսի ստեղնաշարով եւ փոխանցել ցանկացած մեկին: Նախկինում խոսում էին հարեւանի կամ ընկերոջ հետ, իսկ հիմա հարեւանն էլ, ընկերն էլ իրենց համար հեռախոսն է դարձել, եւ ինչ մտքներով անցնում է, գրում են` երբեմն ծայրահեղ աստիճանի հասնող վատ բառապաշար օգտագործելով: Եթե հեռախոսը չլիներ, այդ մարդը կամաչեր արտաբերել այդ նույն մտքերը, արտահայտությունները: Դա մտածելու տեղիք է տալիս: Ինչքան կարող է բժիշկն ասել, որ ինքն անպաշտպան է: Կոնկրետ ես պաշտպանված եմ իմ ընտանիքով, իմ ընկերներով եւ այն փոքրիկ բալիկով, որը գալիս է ինձ մոտ որեւէ խնդրով:

-Բժշկուհի, ասոցիացիները ի՞նչ են տալիս բժիշկներին:

-Ասոցիացիները, առաջին հերթին, տալիս են միջանձնային, միջմասնագիտական հաղորդակցություն, տեղական, ինչպես նաեւ արտերկրների մասնագետների հետ փորձի փոխանակություն, տարբեր գիտաժողովների, դասընթացների մասնակցություն, առողջապահական գիտելիքներ: Բժիշկը հաշվետու է այդ փոքրիկ հասարակությանը, որը կոչվում է ասոցիացիա, ասոցիացիան էլ հաշվետու է անհատին:

-Օրվա գերլարված աշխատանքից հետո որտե՞ղ եք փորձում գտնել Ձեր անդորրը:

-Տանը: Հոգնած եմ լինում իրականում, բայց կարծես ոչինչ չի եղել, ժպիտով ներս եմ մտնում, քանի որ պետք է պիտանի լինեմ նաեւ իմ ընտանիքին: Եվ շատ շնորհակալ եմ, որ նրանք գիտակցում են իմ աշխատանքի բարդությունը: Ես ընդհանրապես ինձ համարում եմ երջանիկ կին, երջանիկ մայր եւ իմ հարազատների միջավայրում ստանում եմ այն ջերմությունը, որը պետք է ստանա մարդ արարածը:

Գուցե թեմայից դուրս է, բայց ուզում եմ խոսել դպրոցականների ուսումնական ծրագրերի մասին: Այդ առումով սարսափելի աղետալի վիճակ է տիրում մեզ մոտ: Այսօր 5-6-րդ դասարանի երեխան նստում է իմ դիմաց, կարելի է ասել, խենթացած, լարված վիճակում, արդեն ողնաշարային խնդրով: Երեխաների մեծ մասը հանձնարարություն է ստանում ինտերնետով, հեռախոսով, քանի որ նրանց հանձնարարել են ամեն առարկայից ինչ-որ կենսագրական տվյալներ քաղել ինտերնետից: Նույնիսկ ֆիզկուլտուրայի ուսուցիչն է հանձնարարում ֆուտբոլիստի ինքնակեսագրականն արտագրել եւ համապատասխան ծավալով ներկայացնել: Իսկ դա երեխային ոչինչ չի տալիս: Ստացվում է, որ դպրոցականը չպիտի գլուխը բարձրացնի գրքից ու տետրից, ընդ որում, ամեն ինչ անում է կուրորեն, իսկ ուղեղն այնքան է հոգնում, որ չի կարողանում նույնիսկ խաղալ, հաճախել պարի խմբակ կամ զբաղվել որեւէ մարզաձեւով:  Սահմանափում են երեխայի շփումը իրականության հետ, նրան զրկում մանկությունից, դարձնում նյարդային հիվանդ, երեխան նաեւ ստանում է տեսողական օրգանի տարբեր ախտահարումներ, ողնաշարի կեցվածքի թերություններ:

Որպես մանկական ակնաբույժ իմ վրդովմունքն անսահման է. գրեթե բոլոր երեխաներն արդեն ակնոց են կրում: Կցանկանամ, որպեսզի կրթական համակարգի պատասխանատուները հետամուտ լինեն այս հարցին, որովհետեւ, բացի առողջական խնդիրներ ձեռք բերելը, խաթարվում է երեխայի մանկությունը: Ո՞վ պետք է զբաղվի սրանով, չէ՞ որ առողջապահության բնագավառի գլխավոր մասնագետներ կան: ԶԼՄ-ներով էլ պետք է համապատասխան աշխատանք տարվի:  

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Յուրաքանչյուր ծնողի եւ բժշկի գերնպատակն է առողջ հասարակությանը տալ ֆիզիկապես եւ հոգեպես առողջ անհատ: Եվ դրա հիմքը պետք է դրվի հենց մանկական տարիքից, եւ այդ առումով ես հպարտ եմ, որ իմ լուման ունեմ երեխաների տեսողական խնդիրները լուծելու հարցում:                                                                                                                                                                                              

   

Education

 

Institution name

Location

Faculty

Admitted

/graduated

Date

Yerevan State Medical University named after Mkhitar Heratsi, residency

Yerevan

Neonatology

Neonatologist

2012-2015

Yerevan State Medical University named after Mkhitar Heratsi

Yerevan

General medicine

General practicioner

2005-2011

 

Work experience

Institution name

Location

Responsibility

Date

Slavmed MC

Yerevan

Neonatologist

From 2017 up to now

Yerevan State Medical University named after Mkhitar Heratsi, residency

Yerevan

Neonatologist, resident

2012-2015

Additional

Human Participants Protection

2019

Menmber of Armenian Association of Neonatal Medicine (AANM)

From 2017 up to now

Languages

 

Writing

Verbal

Good

Satisfactory

Dictionary

Good

Satisfactory

Dictionary

1.

 Armenian

x

ð

ð

x

ð

ð

2.

Russian

x

ð

ð

x

ð

ð

3.

English

ð

x

C:\Users\ACER\AppData\Local\Temp\OICE_C7FFF36A-DA2C-4263-A1D6-2A60F30820D3.0\msohtmlclip1\01\clip_image001.gif

ð

x

ð

Computer skills

 Microsoft Office (Word, Exel, PowerPoint)

Ինձ համար ամենամեծ պարգեւը հիվանդի առողջացումն է

Ծնողների պատգամներն են ամբողջ կյանքում ուղեկցել նրան, որոնք, նրա կարծիքով, պակաս կարեւոր չեն բժշկի մասնագիտության համար: Լավ բժիշկ լինելու համար, նախեւառաջ, լավ հոգեբան է պետք լինել` անկախ ընտրած նեղ մասնագիտացումից:             

Ա­ռաջ­նային նշա­նա­կու­թյուն ունի հիվանդի հետ շփումը, որի միջոցով նա պետք է կարողանա վստահու­թյուն առա­ջաց­նել հի­վան­դի մոտ: Իսկ եթե հի­վան­դը վս­տա­հեց բժշ­կին, դա կն­պաս­տի բուժ­ման ըն­թաց­քին: Հա­կա­ռակ դեպ­քում ար­դյուն­քը սպաս­վա­ծից կա­րող է շատ ավե­լի վատ լի­նել:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վիրաբույժ (ընդհանուր), Երեւանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչ, Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մուշեղ Միրիջանյանը։ Նրա նվիրված աշխատանքը տարիների ընթացքում գնահատվել է բազմաթիվ պարգեւների տեսքով:  Իսկ դա եւ՛ հաճելի է, եւ՛ պարտավորեցնող: Իսկ ընդհանրապես նրա համար մեծագույն պարգեւը հիվանդի շնորհակալությունն է, երբ նրան տեսնում է առողջ եւ երջանիկ:

-Պարո՛ն Միրիջանյան, բավականին բարդ եւ պատասխանատու մասնագիտություն եք ընտրել, կխնդրեի ներկայացնեք` ինչպե՞ս որոշեցիք ընտրել հենց վիրաբույժի մասնագիտությունը:

-Բժշկության ուղին ընտրել եմ 5-րդ դասարանից, երբ պապիկիս շագանակագեղձի ադենոման վիրահատել էին, եւ վիրահատությունից հետո նա մահացավ: Ցանկությունս մեծ էր, որ պետք է դառնամ բժիշկ-ուռուցքաբան, եւ ես բժշկական ինստիտուտի 2-րդ կուրսից եղել եմ ուռուցքաբանության բաժանմունքում, «Արմենիա»  բժշկական կենտրոնի (նախկինում` «Հանրապետական») բաժանմունքի ղեկավարը կին էր, բարձր մակարդակի ուռուցքաբան, իսկ կլինիկայի ղեկավարը Ավետ Միդոյանն էր: 2-րդ կուրսից սկսած`այնտեղ կատարել եմ անհավանական ամեն մի աշխատանք, որպեսզի կարողանամ վիրահատություններին մասնակից լինել, ամեն կերպ խորանալ մասնագիտության մեջ: Երբ արդեն 6-րդ կուրսում էի, որպես նեղ մասնագիտացում դիմել էի վիրաբուժության բաժնի համար, ինձ չմերժեցին, բայց ամբողջ օրը կրկին ուռուցքաբանության բաժանմունքում էի: Երբ արդեն պետք է նշանակեին ինտերնատուրա, Ավետ Միդոյանը մերժեց, որն ինձ համար շատ ցավալի էր եւ տհաճ անակնկալ: Համարյա թե գիտական թեկնածուի նյութեր էի հավաքել, կարմիր դիպլոմ էի ստացել… Չցանկացա հակադրվել Միդոյանի հետ եւ գործերս տվեցի վիրաբուժության բաժին: Կլինիկական օրդինատուրա 1979-1981 թթ. անցել եմ (եւ իմ բախտը այդ հարցում բերել է) «Աստղիկ»  (նախկինում` «Մալաթիա») բժշկական կենտրոնում, որի ղեկավարն էր Հայաստանի լավագույն վիրաբույժներից  Հարություն Իվանիչը, իսկ բաժանմունքի վարիչը Ռաֆայել Թադեոսի Մելիքյանն էր` կրկին լավագույն մասնագետ իր բնագավառում, բարձր մակարդակի մարդ: Եվ հենց նրանց օգնությամբ տիրապետեցի վիրաբուժության յուրաքանչյուր մանրուքին: Վիրաբույժ լինելն իմ ցանկությունն էր դեռ մանուկ հասակից, որն իրականություն դարձավ արդեն երիտասարդ տարիքում: Այսօր հաստատ կարող եմ ասել, որ չեմ զղջում այս պատասխանատու եւ բարդ մասնագիտությունն ընտրելու համար:

-Շփվելով երիտասարդ կադրերի հետ` ի՞նչ կարծիքի եք մեր ապագա բժշկության մասին:

- 2001-2010թթ. եղել եմ բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի դեկան ու, այդ տարիներին շփվելով երիտասարդ կադրերի եւ ուսանողների հետ, կասեմ, որ առաջադեմ, նպատակասլաց, ընկալունակ երիտասարդներ ունենք, եւ շատ հեշտ է աշխատել նրանց հետ: Բայց, որպեսզի մեր ապագա բժշկությունն ունենա բարձր որակ, նրան պետք է «տիրություն» անել, կառավարության մակարդակով վերահսկել: Օրինակ, խորհրդային տարիներին հետեւում էին բժիշկների անցած ուղուն, հետաքրքրվում, թե ինչ փուլերով են նրանք անցնում, աշխատո՞ւմ են, թե ոչ: Չգիտեմ` այսօր նման բան իրականացվո՞ւմ է, թե ոչ: Իմ ուսանողներից շատերը աշխատելու նպատակով գնացել են Գերմանիա, եւ, եթե այս տեմպերը շարունակվեն, մենք բժշկություն չենք ունենա:

Ամեն դեպքում երիտասարդ վիրաբույժներին պատգամում եմ` նախեւառաջ լինեն նվիրված իրենց մասնագիտությանը եւ ազնիվ` հիվանդի հետ: Բժիշկը պետք է մշտապես կատարելագործի գիտելիքները եւ կուտակած մասնագիտական փորձն օգտագործի հանուն իր հիվանդի ապաքինման: Ի դեպ, մի ժամանակ, չգիտեմ ինչու, բոլորը ձգտում էին ռադիոլոգիական մասնագիտությանը` ճառագայթաբանությանը, եւ վախ կար, որ վիրաբուժությունը կադրերի պակաս կունենա: Բայց ուրախալի փաստ է, որ այսօր նույնիսկ աղջիկներն են ընտրում վիրաբուժությունը: Ինչքան երիտասարդ կադրերով համալրվի ոլորտը, այնքան ավելի զարգացում կապրի:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         --Ընդունված ավանդույթ, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

-Մեծ տղաս ընտրեց բժշկական ոլորտը, բայց դարձավ առողջապահության կազմակերպիչ, փոքր տղաս ինքը չէր կողմնորոշվում, մենք միջամտեցինք մասնագիտության ընտրության հարցում, էքստեռն ավարտեց, եւ այսօր այդ սխալ որոշման պտուղներն ենք քաղում այն տեսանկյունից, որ նա բժիշկ չի աշխատում: Ընդհանրապես ամեն ոք պետք է ընտրի իր մասնագիտական ճիշտ ուղին, որպեսզի հետագայում չզղջա արածների կամ չարածների համար:

- Պարոն Միրիջանյան, ի՞նչ կարծիքի եք բժիշկների նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին:

-Անկեղծ կլինեմ` շատ վատ: Ես կրկին համեմատական կանցկացնեմ Խորհրդային Միության տարիների հետ: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, բժշկի հանդեպ վերաբերմունքն ամբողջովին փոխվեց, հարգանքը վերացավ: Երբ 25 տարեկանում աշխատում էի շրջանում, ինձ շատ էին հարգում, բայց այսօր, երբ արդեն պրոֆեսոր եմ, այդ հարգանքը չեմ տեսնում: Բայց չէ՞ որ մենք գործ ունենք ամենակարեւր բանի` մարդկային կյանքի հետ:

-Կհիշե՞ք Ձեր առաջին պացիենտին, ի՞նչ զգացողություն եք վերապրում մինչ օրս:

-Այսօրվա պես հիշում եմ. հոկտեմբեր ամիսն էր, երբ Հարություն Իվանիչը ինձ վստահեց առաջին վիրահատությունը: Ինձ վստահեց, բայց ինքն էլ հետեւեց իմ աշխատանքին: Ես էլ  այդ սկզբունքով եմ առաջնորդվում մինչ օրս:

-Իսկ  որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Հասարակությանը կմաղթեմ միմիայն առողջություն, հիվանդանան հնարավորիս քիչ, ոչ միայն մարմնով, այլ նաեւ հոգով առողջ լինեն, գնահատեն բժիշկներին, ընդհանրապես բոլոր բուժաշխատողներին: Իսկ բժշիկներին կցանկանամ` մնան իրենց բարձրության վրա, թույլ չտան, որ իրենց հանդեպ հասարակության վերաբերմունքը փոխվի դեպի վատը: Ես իրականում միշտ ձգտել եմ ամեն ինչ անել այնպես, որ հիվանդը ինձանից գոհ հեռանա: Ինձ համար ամենամեծ պարգեւը հիվանդի առողջացումն է:

 

Լավ բժիշկ լինելուց առաջ պետք է լավ մարդ լինել

Էնդոկրինոլոգիան (ներզատաբանություն) բժշկության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է ներզատիչ գեղձերի ֆիզիոլոգիական եւ ախտաբանական վիճակները, հորմոնալ տեղաշարժերը, նրանց պատճառով առաջացած հիվանդություններն ու բուժումը: Հորմոնների ավելորդ կամ սակավ քանակները, ինչպես նաեւ նրանց հանդեպ օրգանիզմի զգայնության փոփոխություններն առաջ են բերում ծանր հիվանդություններ: Էնդոկրինոլոգիական հիվանդությունները քրոնիկական հիվանդություններ են, որոնք ազդում են կյանքի որակի վրա, եւ հիվանդները մշտական հսկողության կարիք ունեն:

Որոշ հիվանդություններ պահանջում են ապրելակերպի փոփոխություններ եւ բժշկական հսկողություն` սննդակարգի, ֆիզիկական ծանրաբեռնման ու դեղորայքային առումով: Այդ հիվանդություններից ամենատարածվածը շաքարային դիաբետն է, որը քրոնիկական է եւ առաջանում է ինսուլինի հարաբերական կամ բացարձակ անբավարարության դեպքում:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Արմենիա» բժշկական կենտրոնի  Էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ Լուսինե Մամիկոնյանը:Նա բավականին հմայիչ կին է, հաճելի զրուցակից, իր բնագավառում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով եւ մասնագիտական բարձր որակների համար վայելում հիվանդների վստահությունը, իսկ դա ամենաթանկարժեք դեղամիջոցն է:

-Բժշկուհի, ի՞նչ է իրենից ներկայացնում շաքարային դիաբետը:

 -Շաքարային դիաբետը քրոնիկական հիվանդություն է, որը բնորոշվում է ինսուլինի հարաբերական կամ լրիվ անբավարարության հետեւանքով արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ: Պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի ռեցեպտորների զգայունության իջեցումով`բետա բջիջների զգալի կամ ամբողջովին ինսուլին չարտադրելով: Այս հիվանդության բուժումն իրականացվում է բժշկի մշտական հսկողությամբ` հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում: Այն առաջանում է ճարպակալման ֆոնից ելնելով, անընդհատ նստակյաց աշխատանքի, սխալ սննդակարգի հետեւանքով: Բնականաբար, իր դերն է խաղում նաեւ ժառանգական գործոնը: Առանձնացվում են հիվանդության երկու տիպ. առաջին տիպը կազմում է շաքարի դիաբետով հիվանդների մոտ 30%-ը, հիվանդությունը սկսում է շատ արագ քաշի նվազումով, ծարավի, քաղցի զգացումով, հաճախամիզությամբ: Դա ինսուլինակախյալ դիաբետն է, որը գրանցվում է մինչեւ 30 տարեկան երիտասարդների մոտ: Իսկ երկրորդ տիպի շաքարային դիաբետը հանդիպում է 30-ն անց մարդկանց մոտ, այն սկսում է զգացվել աստիճանաբար, հնարավոր է` արտահայտվի մեկ այլ սրացած հիվանդության ժամանակ:

-Շաքարային դիաբետը կարո՞ղ ենք համարել դատավճիռ:

-Ոչ, չեմ համարում դատավճիռ, համարում եմ ապրելակերպ, քանի որ  ճիշտ հսկողության պայմաններում, ակտիվ ապրելակերպի եւ ճիշտ սննդակարգի դեպքում կարելի է կանխարգելել երկրորդային բարդությունները:

-Վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրը, շատերի կարծիքով, ավելի շատ հիմա տարածված է կանանց շրջանում: Իրո՞ք այդպես է:  

-Այդ խնդիրն առկա է թե կանանց, թե տղամարդկանց շրջանում: Տարածվածության պատճառը մեր` ծովի մակարդակից բավականին բարձր գտնվելն է: Մենք համարվում ենք էպիդեմիկ գոտի: Այո, ճիշտ են նկատել, որ կանանց մոտ ավելի շատ են տարածված վահանաձեւ գեղձի խնդիրները, ցավոք, նաեւ շատ երիտասարդ տղաների ու աղջիկների մոտ է դա նկատվում:

-Վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարումը կարո՞ղ է հանգեցնել գիրացման:

-Իհարկե: Եթե առկա է ֆունկցիայի իջեցումը կամ բարձրացումը, պարտադիր գիրացում է նկատվում: Եվ այդ դեպքում հիվանդը փոխարինող թերապիա է ստանում:

-Շփվելով երիտասարդ կադրերի հետ`ինչպե՞ս եք պատկերացնում մեր ապագա բժշկությունը:

-Լավ պատրաստված, շատ խելացի երիտասարդներ ունենք: Եվ, բնականաբար, կարող եմ ասել, որ մենք բոլորս կլինենք ապահով ձեռքերում:

-Ընտրել եք շատ պատասխանատու եւ ռիսկային աշխատանք, ինչպե՞ս եղավ ընտրությունը:

-Ես բժիշկների ընտանիքում եմ մեծացել: Հայրս այս մասնագիտացման բժիշկ է, եւ սերը  մասնագիտության հանդեպ հենց նա է իմ մեջ սերմանել: Եվ, երեւի թե, ես փոքր տարիքից գիտեի, որ դառնալու եմ բժիշկ, ու հենց այս ոլորտում էի ինձ պատկերացնում: Եվ, ամենակարեւորը, սիրում եմ իմ մասնագիտությունը, անկախ դժվարություններից:

-Ո՞ւմ կարող եք Ձեր ուսուցիչը համարել:

-Իմ հայրիկին, որն իմ մեջ այդ սերն է սերմանել, եւ ես աշխատել եմ ու կշարունակեմ աշխատել հենց նրա ոճով: Որքան էլ շարժվում ենք առաջ, միեւնույն է, բուժման մոտեցումը նույնն է:

-Մասնագիտական ասոցիացիաներն ընդհանրապես ի՞նչ են տալիս:

-Ես ինքս ասոցիացիա ունեմ, որը ստեղծվել է 2017 թվականին: Այն հնարավորություն  է տալիս նոր տեղեկատվություն ստանալ, մասնագետների հրավիրել, փորձի փոխանակում կատարել, գիտելիքներ ստանալ:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ընտրած ուղին: Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

-Մեզ մոտ կարծես դա ժառանգաբար է անցնում, աղջիկս էլ շարունակելու է իմ գործը, եւ ես կնպաստեմ դրան, որպեսզի նա դառնա լավագույններից լավագույնն իր ընտրության մեջ:

-Ի՞նչ հորդոր եւ մաղթանք ունեք մեր հասարակությունը:

-Դժբախտաբար, մեր հասարակությունը չի սիրում իրեն հետեւել եւ առողջության հետ կապված խնդիրները գցում է ետին պլան: Իսկ, երբ կորցնում են առողջությունը, նոր միայն հասկանում են, թե ինչ թանկ, անփոխարինելի բան են կորցրել: Ամենաթանկ բանն այս աշխարհում առողջությունն է: Եվ պատահական չի ասված` առողջ մարմնում առողջ հոգի: Երբ դու առողջ ես, ուզում ես սարեր շուռ տալ: Իսկ եթե առողջ չես, սկսում ես քեզ ավելորդ համարել: Եթե ուզում ես պիտանի մարդ լինել հասարակության համար, պիտի առողջ լինես: Ես հորդորում եմ հետեւել, հսկել առողջությանը, մի քիչ ավելի ուշադիր լինել եւ հաճախակի դիմել առաջին օղակ` պոլիկլինիկա:

-Ամեն դեպքում հասարակությունը վատ կարծիք ունի առաջին օղակի մասին, դրան չի վստահում: Դա ինչո՞վ է պայմանավորված:

-Նախ, բժիշկները պետք է վերապատրաստվեն, պետք է կարողանան առաջին հերթին լսել հիվանդին, ճիշտ օգնություն ցույց տալ: Իհարկե, պոլիկլինիկաների բժիշկներ էլ կան, որոնք շատ հիվանդներ ունեն, լավ մասնագետ են: Այսինքն`ես դա չէի ընդհանրացնի: Իսկ շատ քիչ հիվանդ կամ ընդհանրապես հիվանդ չունենալը, առաջին հերթին, վկայում է մարդկային որակների մասին: Բժշկի մասնագիտությունը շատ նուրբ մասնագիտություն է, եւ լավ բժիշկ լինելուց առաջ պետք է լավ մարդ լինել:

 

Վիրաբույժ (անոթային)

Կրթություն

 2013-2016     Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ.Անոթային վիրաբուժության կլինիկական օրդինատուրա

 2005-2012     Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան.Ընդհանուր բժշկության ֆակուլտետ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2018թ. Դեկտեմբերից  Մինչ օրս       Նորք- Մարաշ բժշկական կենտրոն. Անոթային վիրաբույժ            

2017թ. Հունիսից  Մինչ օրս               Ծաղկահովիտի բժշկական կենտրոն. Անոթային վիրաբույժ

2015թ.  Սեպտեմբերից  Մինչ օրս      Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոն. Անոթային վիրաբույժ

 

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 

 2008-2012 ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի սկաուտական խմբի հիմնադիր-առաջնորդ (աշխատանք երեխաների հետ)

 

 ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

 

 2018թ.                         Աորտայի և քնային զարկերակների վիրաբուժական բուժում (3 շաբաթ)

2017թ.                          Աորտայի և քնային զարկերակների վիրաբուժական բուժում (4 շաբաթ)

2017թ.                          Աորտայի և քնային զարկերակների վիրաբուժական բուժում (3 շաբաթ)

 

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայոց լեզու (Մայրենի), Արաբերեն (գերազանց), Անգլերեն լեզու (լավ)

6 տարվա փորձառություն անոթային վիրաբուժության ոլորտում

Ինքնուրույն կատարած վիրահատությունները.

  • Երակային վիրահատություններ
  • Զարկերակային վիրահատություններ
  • Աորտայի անեվրիզմայի շտկում և բուժում
  • Քնային զարկերակների էնդարտերեկտոմիա
  • Պերիֆերյալ զարկերակների շունտավորում և շտկում
  • Աքսիլո-ֆեմորալ շունտավորում

 

Ճառագայթաբան

Կրթություն

2001-2003
Կլինիկական օրդինատուրա՝ «Ճառագայթային ախտորոշում» մասնագիտությամբ
1997-1998
Երևանի պետական բժշկական համալսարան, ինտերնատուրա՝ ընդհանուր պրակտիկայի բժիշկ
1991-1997
Երևանի պետական բժշկական համալսարան, բուժական ֆակուլտետ

Վերապատրաստումներ

2018
Սրտանոթային ՀՇ դասընթաց, Վիեննա, Ավստրիա
2017
ASKLEPSIOS դասընթաց՝ «Որովայնի խոռոչի օրգանների վիզուալիզացիա. Առաջադիմական մակարդակ», կազմակերպված ESOR-ի կողմից
2015
Սեմինար՝ «Շնչառական օրգանների ճառագայթային ախտորոշում», ՌԴ գլխավոր ռադիոլոգ Ի.Ե․ Տյուրին
2013
Դասընթաց՝ «Համակարգչային շերտագրության ժամանակակից ասպեկտներ»

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1971-1981.   Ա. Պ. Չեխովի անվ. N55 միջնակարգ դպրոց: Երևան, Հայաստան

1981-1988.   Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտ: Բուժական գծով բժշկի որակավորում:   Երևան,Հայաստան

1987-1988.   Ինտերնատուրա` ՙՕտորինոլարինգոլոգիա՚ մասնագիտությամբ Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտի ՔԿԱ-հիվանդությունների ամբիոնում, բժիշկ-օտորինոլարինգոլոգի որակավորում:          Երևան,Հայաստան

29.01.1990.-01.09.1990. Վերապատրաստում Կոսմետոլոգիայի և Պլաստիկ վիրաբուժության Հանրապետական կենտրոնում:   Երևան,Հայաստան

09.09.1992.-28.10.1992. Վերապատրաստում Արմանդ Տրուսո մանկական հիվանդանոցի  ՔԿԱ հիվանդությունների գլխի և պարանոցի վիրաբուժության բածանմունքում:   Փարիզ,Ֆրանսիա

23.09.1993.-04.11.1993. Կատարելագործում որպես արտասահմանյան մասնագետ Արմանդ Տրուսո մանկական հիվանդանոցի ՔԿԱ հիվանդությունների գլխի և պարանոցի վիրաբուժության բածանմունքում:              Փարիզ,Ֆրանսիա

03.10.1994.- 05.01.1995.  Վերապատրաստում Արմանդ Տրուսո մանկական հիվանդանոցի ՔԿԱ հիվանդությունների գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքում:   Փարիզ,Ֆրանսիա

04.11.1999.-03.01.2000. Կատարելագործում որպես արտասահմանյան մասնագետ Արմանդ Տրուսո մանկական հիվանդանոցի ՔԿԱ հիվանդությունների գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքում: Լսողության խանգառումների և մանկական ականջաբանության Համալսարանական դիպլոմի դասընթացներ. 26.11.1999. - 17.12.1999.  Փարիզ,Ֆրանսիա

18.05.2005.-20.05.2005. Ինտենսիվ դասընթացներ ՙՊլաստիկ և ռեկոսնտռուկտիվ վիրաբուժություն: Դեմքի վիրաբուժական վերականգնում: Ռինոպլաստիկա, Օտոպլաստիկա՚ Ռուսաստանի Ազգային վիրաբուժության Կենտրոնում:  Մոսկվա, Ռուսաստան

12.06.2006.-03.07.2006. Կատարելագործում որպես հրավիրված մասնագետ Արմանդ Տրուսո մանկական հիվանդանոցի ՔԿԱ-հիվանդությունների գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքում:             Փարիզ,Ֆրանսիա

20.06.2007.-22.06.2007. Շտուտգարտի 15րդ Ֆունկցիոնալ և Էստետիկ ռինոպլաստիկա առաջադեմ խորացված դասընթաց:      Շտուտգարտ,Գերմանիա

04.06.2008.-06.06.2008. Շտուտգարտի 16րդ Ֆունկցիոնալ և Էստետիկ Ռինոպլաստիկա առաջադեմ խորացված դասընթաց:      Շտուտգարտ,Գերմանիա

13.06.2008.-20.06.2008. Կատարելագործում Արմանդ Տրուսո Լա Ռոշ Գիյոն մանկական հիվանդանոցի ՔԿԱ հիվանդությունների գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքում:           Փարիզ,Ֆրանսիա

01.06.2010.-22.06.2010. Վերապատրաստում Արմանդ Տրուսո Լա Ռոշ Գիյոն մանկական հիվանդանոցի ՔԿԱ հիվանդությունների գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքում:           Փարիզ,Ֆրանսիա

10.12.2012.-15.12.2012. Կատարելագործում Արմանդ Տրուսո Լա Ռոշ Գիյոն մանկական հիվանդանոցի ՔԿԱ հիվանդությունների գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքում:           Փարիզ,Ֆրանսիա

08.12.2014.-19.12.2014  Կատարելագործման դասընթացներ ԵրՊԲՀ-ի Դասախոսների Որակավորման Բարձրացման Բաժնում:   Երևան,Հայաստան

18.01.2016.-19.02.2016. Վերապատրաստում Ռուսաստանի Ժողովուրդների Բարեկամության համալսարանի բժշկական Ինստիտուտի բուժաշխատակիցների կատարելագործման ֆակուլտետտում` Օտորինոլարինգոլոգիա հավելյալ մասնագիտական կրթություն ծրագրով:   Մոսկվա,Ռուսաստան

15.01.2018.-26.01.2018. Կատարելագործման դասընթացներ ԵրՊԲՀ-ի դասախոսների որակավորման բարձրացման բաժնում:  Երևան,Հայաստան

Մասնագիտական գործնեություն

16.01.2003.

առ այսօր           Քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների ծառայության ղեկավար Նաիրի ԲԿ:  Երևան,Հայաստան

05.12.2011.

առ այսօր           Հիմնադիր տնօրեն` ՄԵԴԼՕՌ ՍՊԸ քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների ամբուլատոր ծառայություն:  Երևան,Հայաստան

04.10.1990.-16.01.2003. Բժիշկ-օտորինոլարինգոլոգ Էրեբունի ԲԿ: Երևան,Հայաստան

02.01.1989.- 01.10.1990.   Բժիշկ-օտորինոլարինգոլոգ Մալաթիա կլինիկական հիվանդանոցում:  Երևան,Հայաստան

05.11.1985.- 30.06.1987.  Բուժակ ԽՍՀՄ Բծշկական Գիտությունների Ակադեմիայի Վիրաբուժության Համամիութենական Գիտական Կենտրոնի Երևանի մասնաճյուղի Նեֆրոլոգիայի և դիալիզի բաժանմունքում:   Երևան,Հայաստան

1984.-1985.  Բուժակ քաղաքային շտապօգնության Շահումյան ենթակայանում: Երևան,Հայաստան

1982.-1883.  Բուժակ քաղաքային շտապօգնության 3-րդ հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքում: Երևան,Հայաստան

Ակադեմիական, դասախոսական գործունեություն

25.04.2003. առ այսօր   Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների ամբիոնի դոցենտ: Երևան,Հայաստան

22.06.2002 Բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանություն ՙԱրտաքին քթի և ներքթային համակարգի բնածին և ձեռքբերովի դեֆորմացիաների միանվագ վիրահատական շտկման կլինիկական և ֆունկցիոնալ առանձնահատկությունները՚ թեմայով:  Երևան,Հայաստան

12.09.1996.-25.04.2003. Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների ամբիոնի ասիստենտ: Երևան,Հայաստան

Անդամակցություն մասնագիտական կազմակերպություններում

  1. Հայաստանի օտորինոլարինգոլոգների ասոցիացիա: Երևան,Հայաստան
  1. Հայաստանի պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և Էսթետիկ վիրաբույժների Ասոցիացիա: Երևան,Հայաստան
  1. Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի վաստակավոր դոկտոր: Մոսկվա,Ռուսաստան
  1. Միջամերիկյան Մանկական Oտորինոլարինգոլոգների Ասոցիացիա: Սան ՊաոլոԲրազիլիա
  1. Oտորինոլարինգոլոգիայի գլխի և պարանոցի վիրաբուժության Միջազգային Ակադեմիա:
  2. 2014  Եորոպական Մանկական Oտորինոլարինգոլոգների Ասոցիացիա: Փարիզ,Ֆրանսիա

Պարգևներ

  1. ԵրՊԲՀ-ի Հոբելյանական Արծաթե կրծքանշան` կրթության, գիտության, բժշկության և աշխատանքային այլ բնագավառներում անբասիր գործնեության համար: Երևան,Հայաստան

07.07.2014. ՙՀամազգային Վստահություն՚ Խորհրդի ՙԿլինիկական օգնության տարվա կազմակերպիչ՚ անվանակոչում: Երևան,Հայաստան

Տպագրված գիտական աշխատանքներ

47 հրատարակված գիտական աշխատանքների հեղինակ, 2 ռացիոնալիզատորական առաջարկների համահեղինակ:

Լեզուների տիրապետում

Հայերեն` Մայրենի լեզու

Ռուսերեն` գերազանց

Անգլերեն` միջին

Ֆրանսերեն` միջին

Համակարգչային ծրագրերի տիրապետում

Windows, MacOS

Հետաքրքրություններ

Երաժշտություն, գրականություն, լեռնագնացություն, ձկնորսություն, դահուկներ:

  Արմեն Վարժապետյան, բ.գ.թ., դոցենտ

Էնդոկրին վիրաբույժ, ընդհանուր վիրաբույժ, էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար՝ Ասղիկ Բժշկական Կենտրոն

Երևանի պետական բժշկական համալսարան իընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ

Աշխատանքայինփորձ

2015թթ..- Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք՝ Մալաթիա ԲԿ

2016թթ..- Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք ,էնդոկրին վիրաբուժության ծառայությանղեկավար՝  Աստղիկ ԲԿ

2002-2016թթ.- ԵՊԲՀ, ընդհանուր վիրաբուժության ամբիոն

 

 Կրթություն և կոնֆերանսները

 1991-1997թթ..-ԵՊԲՀ-ի, բուժական ֆակուլտետի ուսանող

1997-2000թթ..-ԵՊԲՀ-ի, ընդհանուր վիրաբուժության ամբիոնում կլինիկական օրդինատուրա

2003 Համահայկական միջազգային վիրաբուժական համաժողով , Երևան, Հայաստան

2004թթ.. –Դասընթաց-  Լապարոսկոպիկ կար /Լոնդոնի թագավորական քոլեջ և Լապարոսկոպիկ վիրաբուժության կենտրոն, Երևան, Հայաստան

2010թթ..-Լապարոսկոպիկ վիրաբուժություն /վերապատրաստում/, ԵՊԲՀ, Երևան, Հայաստան

2010 Երիտասարդ գիտնականների միջազգային համաժողով, Երևան, Հայաստան

2013 Գերոնտո վիրաբուժության միջազգային համաժողով Երևան, Հայաստան

2015թթ..-Դասընթաց – Վիրաբուժություն / Պիրոգով-կենտրոն, Մոսկվա, Ռուսաստան

2015 թթ..-Էնդոկրին Վիրաբուժություն  /վերապատրաստում՝ էնդոկրինոլոգիայի և էնդոկրին  վիրաբուժության Հուսիս-արևմտյան  կենտրոն, ՍանկտՊետերբուրգ, Ռուսաստան

2015 Էնդոկրին հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման նոր մոտեցումներ. Գիտա-պրակտիկ սեմինար, Կոտայք, Հայաստան

 2016 «Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդի հարցեր» Գիտա-պրակտիկ սեմինար, Ծաղկաձոր, Հայաստան

2016 թթ..-Մինիմալ ինվազիվ էնդոկրին վիրաբուժություն /Առաջադեմդասընթաց/, IRCAD, Ստրասբուրգի համալսարան, Ֆրանսիա

2016թթ..-Լապարոսկոպիկ վիրաբուժության դասընթաց՝ ֆիզիկական և վիրտուալ սիմուլյացիա, Նեապոլ, Իտալիա

2016թթ.,Ներվիրահատական նեյրոմոնիթորինգի երկրորդ Համառուսական դասընթաց վահանաձև և հարվահանաձև գեղձերի վրա վիրահատությունների ժամանակ, ՍանկտՊետերբուրգ, Ռուսաստան

2016 «Կանանց առողջություն» Գիտա-պրակտիկ սեմինար, Ջերմուկ, Հայաստան (Կազմակերպիչ)

2016 «Ցավի մենեջմենթ», Սիմպոզիում, Բուդապեշտ, Հունգարիա

2017 թթ. Միջազգային գիտական դպրոց՝ ժամանակակի ցտեխնոլոգիաները էնդոկրինոլոգիայի և էնդոկրին վիրաբուժության մեջ,ՍանկտՊետերբուրգ, Ռուսաստան

2017 «Լեհ վիրաբույժների 68 տարեկան կօնգրես», Կրակով, Լեհաստան

2017 «Եվրոպական թիրեոդոլոգիական ասոցիացիայի 40 տարեկան հանդիպում» ,Բելգրադ, Սերբիա

2017  «Եվրոպական վիրաբուժական ասոցիացիայի 21 տարեկան հանդիպում»,Կրակով, Լեհաստան

2017  «Ներվիրահատական նեյրոմոնիթորինգ վահանաձև և հարվահանաձև գեղձերի վիրաբուժության ժամանակ» Գիտա-պրակտիկ սեմինար, Երևան, Հայաստան /Կազմակերպիչ/

2017 «Նորարարություն և ապացելիություն կլինիկական պրակտիկայում, ՌԴ էնդոկրին վիրաբույժների ասոցիացիայի 1 գիտա-կրթական կոնֆերանս», Մոսկվա, ՌԴ

2017 «Գիտական Շաբաթ» Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Երևան, Հայաստան

2018 Ultrasound meet Cytopathology,, պրակտիկ կուրս, Մադրաազա ,  Հունգարիա

2018 Միջազգային գիտական դպրոց՝ ժամանակակից տեխնոլոգիաները էնդոկրինոլոգիայի և էնդոկրին վիրաբուժության մեջ,ՍանկտՊետերբուրգ, Ռուսաստան

2018 Գլխի և պարանոցի ուռուցքների վիրահատական բուժում/ Պրոֆ, Ջաթին Շահ –ԱՄՆ/, Երևան, Հայաստան

2018 41 «Եվրոպական թիրեոդոլոգիական ասոցիացիայի 40 տարեկան հանդիպում» Նյու-Կասլ, Մեծ Բրիտանիա

2018 «Եվրոպական վիրաբուժական ասոցիացիայի 21 տարեկան հանդիպում», հայաստանի Վիրաբույժների Ասոցիացիայի 4 կոնգրես, Երևան, Հայաստան

2018 ՞Անհետաձգելի որովայնային վիրաբուժություն, կլինիկական պրակտիկայից դեպի ուղեցույցներ՞, Տբիլիսի, Վրաստան

2019 ՞Ինովացիոն տեխնոլոգիաները վիրաբուժությունում և ուրոլոգիայում՞, ՍանկտՊետերբուրգ, Ռուսաստան

 Ավելի քան երեսուն հինգ գիտական տպագրությունների, երեք դասագրքերի, չորս ռացիոնալիզատորական առաջարկների հեղինակ և համահեղինակ:

 Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի անդամ, Եվրոպական վիրաբույժների ասոցիացիայի անդամ, Եվրոպական թիրեոդոլոգիական ասոցիացիայի անդամ, Մեծ բրիտանիայի էնդոկրին և թիրեոիդ վիրաբուժության ասոցիացիայի անդամ, Ռուսաստանի էնդոկրին վիրաբույժների ասոցիացիայի անդամ:

 Ընտանեական վիճակ՝ ամուսնացած է , ունի երկու դուստր

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ուսման ընթացքը

 

 

Ուսումնական հաստատության անվանումը

Մասնագիտություն

Որակավորում

2009-2014

Երևանի պետական բժշկական համալսարան

Ընդհանուր բժշկություն

բակալավր

2014-2016

Երևանի պետական բժշկական համալսարան

Ընդհանուր բժշկություն

մագիստրոս

2016-2019

“Նաիրի” բկ

Քիթ-կոկորդ-ականջաբանություն

օրդինատոր

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ  Հայերեն (մայրենի), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ)

 

ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ   Windows XP, 7,  Ms Office (word, Excel, Access,Outlook) Microsoft Power Point, Internet

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ   ք. Երևան<Մեդլայնֆարմ> սեպտ. 2015թ.-ապրիլ 2016թ.

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ    Հայաստանի Քիթ-կոկորդ-ականջաբանների Ասոցիացիա (2016-ից առ այսօր)

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ  <Բուժօգնության որակի բարելավում> Հայաստանի Ամերիկյան Համալսարան 2017թ նոյ.20-30

Բարեկեցիկ եւ առողջ հասարակությունը ապահով երկրի երաշխիքն է

 Ճառագայթային ախտորոշման ժամանակակից մեթոդներն անսահմանափակ հնարավորություններ են ստեղծում։ Դրանք ոչ միայն վաղ շրջանում հայտնաբերում են առկա խնդիրները, այլեւ ճշգրիտ կանխորոշում բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկերը։ Ցանկացած հիվանդության ճիշտ բուժումը սկսելուց առաջ, բնականաբար, անհրաժեշտ է այն ախտորոշել: Այդ իսկ պատճառով ժամանակակից բժշկությունն ունի ախտորոշիչ հետազոտությունների բազմաթիվ եղանակներ եւ մեթոդներ, իսկ ուլտրաձայնային ախտորոշումը համարվում է բավականին պարզ եւ հիվանդի մոտ տհաճ զգացողություններ չի առաջացնում: Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) բացարձակ անվտանգ է, լիովին անցավ, անհամեմատ արագ եւ շատ ինֆորմատիվ։

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է  ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի ասիստենտ, ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, «Հերացի» թիվ 1 ռադիոլոգիայի կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ ՆՈՆԱ ԱՄՈՅԱՆԸ: Հիանալի կին, հաճելի զրուցակից, ով, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ ընթանալ` պատասխանատվություն վերցնելով մարդկային կյանքերի համար: Թերեւս ամենակարեւոր խոչընդոտը` հասարակական կարծիքը, արդեն իսկ հաղթահարված է: Հասարակությունն արդեն ընդունում է կնոջն այնպիսին, ինչպիսին նա իրականում կա: Բժշկուհին իր գործունեությամբ եւ նվիրումով կարծրատիպեր է կոտրել` համոզված լինելով, որ կանայք ի վերուստ որոշակի առաքելություն ունեն, պարզապես պետք է այն ճիշտ օգտագործեն:

-Բժշկուհի, ի՞նչ է իրենից ներկայացնում գերձայնային հետազոտությունը կամ սոնոգրաֆիան:

-Գերձայնային հետազոտությունը օրգան համակարգերի կառուցվածքի հետազոտումն է գերձայնային ալիքների միջոցով: Սոնոգրաֆիան անվտանգ հետազոտություն է, քանի որ դրա հիմքում ընկած գերձայնային ալիքներն իոնիզացնող հատկություններ չունեն, որի շնորհիվ հետազոտվողը չի ճառագայթվում հետազոտության ընթացքում:

-Ի՞նչ հաճախականությամբ պետք է հետազոտվել:

-Բոլորս էլ գիտակցում ենք, որ յուրաքանչյուր ախտաբանական վիճակի, հիվանդության վաղ ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է, որը չի կարող չանդրադառնալ հիվանդի կյանքի որակի վրա: Սոնոգրաֆիան ֆինանսապես մատչելի է, ինչպես նաեւ բավականին ինֆորմատիվ, եւ վերոհիշյալ հատկանիշների շնորհիվ է, որ գերձայնային հետազոտությունը գտել է լայն կիրառոււմ: Մեթոդի շնորհիվ հնարավոր է հետազոտել վահանաձեւ գեղձը, թքագեղձերը, փափուկ հյուսվածքները, հոդերը, կրծքագեղձերը, որովայնի եւ փոքր կոնքի օրգանները, անոթները:

-Հնարավո՞ր է արդյոք գերձայնային հետազոտության միջոցով տարբերակել բարորակ եւ չարորակ բնույթի նորագոյացությունները:

-Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր ռադիոլոգիական հետազոտություն տալիս է հիվանդության նախնական ախտորոշում, որի հիմքում, տվյալ դեպքում, ընկած է սոնոգրաֆիկ պատկերների վերլուծությունը: Մասնագետը կարող է նախնական ախտորոշել հիվանդության բարորակ, չարորակ եւ/կամ սահմանային բնույթը, սակայն վերջնական ախտորոշման հիմքում ընկած է հյուսվածքաբանական հետազոտությունը: Ուզում են նշել, որ մեր կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշել տարաբնույթ ախտաբանական վիճակներ եւ հիվանդություններ իրենց արտահայտման վաղ շրջաններում: Ուլտրաձայնային հետազոտությունը անցավ, ինֆորմատիվ եւ անվտանգ մեթոդ է: ՈւՁՀ կարելի է կատարել ինչպես բժշկի ցուցումով, այնպես էլ` անհատական ցանկությամբ: Ժամանակին արված սոնոգրաֆիան թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունները դրանց զարգացման վաղ փուլում եւ նշանակել լրացուցիչ հետազոտություններ, այնուհետեւ համապատասխան բուժում:

-Որքա՞ն հաճախ կարելի է անցնել ուլտրաձայնային հետազոտություն:

- Դրանք ուլտրաձայնային ալիքներ են, որոնք վնասակար չեն, ուստի ՈՒՁՀ կարելի է անցնել այնքան, որքան ցուցված է կամ` որքան պացիենտը ցանկանում է: Հակացուցումներ չկան:

-Ինչպե՞ս է պետք պատրաստվել ՈՒՁՀ -ին:

-ՈՒՁՀ-ին պետք է ներկայանալ քաղցած, չօգտագործել հեղուկ, ցանկալի է, որպեսզի միզապարկը լինի լցված (փոքր կոնքի օրգանների հետազոտության ժամանակ): Ցանկալի է նաեւ ՈՒՁՀ-ի նախորդ օրը երեկոյան ոչինչ չուտել կամ գոնե թեթեւ որեւէ բան ուտել, ինչպես նաեւ խուսափել գազեր առաջացնող մթերքից, պետք է աղիքները գործած լինեն: Քանի որ մենք ունենում ենք արգելքներ, արտեֆակտորներ, այդ իսկ պատճառով հիվանդին պլանային հետազոտում անցնելուց առաջ նախապատրաստում ենք:

- Ուլտրաձայնային հետազոտությունը կարո՞ղ է սխալվել:

 -ՈՒՁՀ-ի ժամանակ ճիշտ ախտորոշումը կախված է թե՛ մասնագետից, թե՛ սարքից: Սակայն լինում են դեպքեր, երբ միայն ուլտրաձայնային հետազոտությամբ հնարավոր չէ հասկանալ խնդիրը, որովհետեւ շատ հաճախ ՈՒՁՀ-ն հանդիսանում է «օգնող» միջոց:

 -Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:

-Առհասարակ բավականին բարդ է յուրաքանչյուր անձի ըստ պատշաճի մոտենալը, բուժօգնություն ցուցաբերելը, առավել եւս, երբ խոսքը առողջության մասին է: Այդ ամենը հեշտ է դառնում այն ժամանակ, երբ ունես հստակ ձեռագիր, մոտեցում քո գործին, որը սիրում ես: Անչափ կարեւոր գործոն է նաեւ պացիենտի վստահությունը բժշկի հանդեպ, հավատը: Գնահատում եմ այն, ինչ ունեմ, գնահատում եմ այն ճանապարհը, որն անցել եմ, գնահատում եմ իմ յուրաքանչյուր այցելուին, իմ աշխատանքը: Երբեք չեմ զլանում խոստովանել՝ այն, ինչին հասել եմ, աշխատանքս գնահատող մարդկանց շնորհիվ է, որոնք էլ հենց նպաստել են իմ կայացմանը:

Իսկ մեր հասարակությանը կմաղթեմ առողջություն եւ բարեկեցություն: Բարեկեցիկ եւ առողջ հասարակությունը ապահով երկրի երաշխիքն է:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր