Lusine

Lusine

There is no translation available.

Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը

Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ  հաճախ  բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը   մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանը իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:                                                                       

-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։

- Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների  վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։

-Ո՞րն է թիրախային թերապիան։

-Թիրախային թերապիա նշանակում է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կապվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է  հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանանցի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն  կրծքագեղձի մինչև III փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3 հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է  Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։

-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որ առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։

-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիոթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով  թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի  է  ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը,  մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։

Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։

Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարողը լինել  ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդի ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:

Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան  առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է , որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է  ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:

-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։  Ձեր հետագա քայլերը որո՞նք են։

- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե  ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա, կամ վիրահատություն, կատարվում է տվյալ մասնագետների հետ խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատ չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ,  գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը, երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք  էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ  սկսել։

-Ո՞ւմ  եք համարում Ձեր ուսուցիչը:

- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` բ.գ.դ.,պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որը  իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ` ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը, մասնագիտության մեջ նրբություններն ըմբռնելը։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել  ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրաս եմ այստեղ անցել, բոլոր բժիշկները, ում հետ  աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել  պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից`պրոֆեսոր Գ.Խ. Բադալյանից, մեր բաժանմունքի բժիշկներից, անհատապես անուններ չեմ նշում, բոլորից էլ շատ  բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:

-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էին, հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։

 Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն . երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է  ունենալ տարեկան 1 կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ:  Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում։

-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր  բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք  է  փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա  համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:

There is no translation available.

Սիրելինե՛րս, պահպանե՛ք ձեզ տրված թանկագին պարգևը՝ կյանքը

​Հիվանդության հավանական բարդացումների կանխարգելումը նախևառաջ պայմանավորված է ճշգրիտ ախտորոշմամբ: Բարեբախտաբար, վերջին ժամանակաշրջանում բժշկագիտությունը և նորագույն տեխնոլոգիաները բավականաչափ զարգացել են, իսկ դա հնարավորություն է տալիս ստանալ հետազոտությունների գերճշգրիտ արդյունքներ:​ Արժեքավոր է ռադիոլոգների և առողջապահության այդ ոլորտի մասնագետների​ աշխատանքը, ովքեր օգտագործում են պատկերման տեխնոլոգիաներ՝ ախտորոշելու հիվանդությունների լայն սպեկտր և ճառագայթաբանությունը որպես մասնագիտություն խթանելու համար: ժամանակակից առողջապահության ոլորտում կարևոր ներդրում է ախտորոշիչ պատկերման և ճառագայթային թերապիայի վերաբերյալ հասարակության իրազեկությունը բարձրացնելու հնարավորությունը:Մասնագիտության զարգացումը` իր պատկերային տեխնոլոգիաներով, փոխկապակցված լինելով արհեստական բանականության զարգացման հետ, համարվում է առողջապահական ոլորտի հետագա զարգացման գրավականը:

​Մեր զրուցակիցն է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության Ազգային կենտրոնի ռենտգեն ախտորոշման բաժանմունքի բժիշկ ռադիոլոգ, Հայաստանի Հանրապետության ռադիոլոգների ասոցացիայի անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Լիլիթ Այվազյանը:

-Բժշկուհի, ի՞նչ հետազոտություններ են իրականցվում Ձեր անմիջական մասնակցությամբ:

​-Ասեմ, որ հիմնականում զբաղվում եմ ռենտգենոլոգիայով, կրծքավանդակի, ոսկրային համակարգի, աղեստամոքսային տրակտի հետազոտություններով, ինչպես նաև զուգահեռ հետազոտություններ եմ իրականացնում դենսիտրոմետիկ սարքով։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում արդեն 3 տարի գործում է նաև ռենտգենօստեոդենսիտոմետրիայի կաբինետը, որը վերազինվել է Հայաստանում եզակի <<Hologic>> ընկերության վերջին սերնդի՝ 2020 թվականի արտադրության ռենտգեն դենսիտոմետրիկ սարքով: Դենսիտոմետրիան ախտորոշման միակ եղանակն է, որը հնարավորություն է տալիս հավաստիորեն որոշել ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը, ինչն անհրաժեշտ է օստեոպորոզի կանխարգելման, վաղ ախտորոշման, ինչպես նաև հակաօստեոպորոտիկ բուժման արդյունավետության հսկողության համար: Սարքն ունի օրթոպեդիկ ծրագիր, որը հնարավորություն է տալիս հետազոտել և գնահատել ոսկրային հյուսվածքի վիճակը պրոթեզավորված հոդի շրջանում, այսինքն՝ տեղեկանալ, թե պրոթեզավորված հոդի հարակից ոսկրերն ինչ վիճակում են: Սարքի առավելությունն է ոսկրի, մկանի և ճարպային հյուսվածքների ուսումնասիրությունը, մեծ ճշգրտությամբ ախտորոշումը, ինչը հաշվարկված է տոկոսային հարաբերությամբ, բարձր զգայունությունը և ռենտգեն հետազոտության մինիմում դոզան, որը համեմատական կարգով կազմում է կրծքավանդակի դասական ռենտգենոգրաֆիայի չափաբաժնի մեկ տասներորդականը։ Այս հետազոտությունից առաջ նախապես պատրաստվել պետք չէ, հետազոտության ընթացքը կարճատև է, և պատասխանն արագ​ տրամադրվում է պացինետին: Հետազոտությունից առաջ անպայման պիտի հաշվարկել է​ FRAX-Ը:

​-Ի՞նչ է FRAX-ը:

​-FRAX-ը նախատեսված է հաշվելու համար 10-տարում կոնքի կոտրվածք ունենալու հավանականությունը և 10-տարում օստեոպորոտիկ գլխավոր կոտրվածքներ (կլինիկորեն արտահայտվող կողերի, կոնքի, նախաբազկի կամ ազդրի պրոքսիմալ կոտրվածքներ) ունենալու հավանականությունը, հիմնվելով ազդրի վզիկի BMD–ի և կլինիկական ռիսկի գործոնների վրա։ FRAX-ի հաշվման ալգորիթմը հասանելի է ժամանակակից BMD սարքավորումներով։

-Ի՞նչ է դենսիտոմետրիան, ո՞ւմ է այն ցուցված, և որո՞նք են այս հետազոտության առավելությունները:

​-Դենսիտոմետրիան դա ոչ ինվազիվ հետազոտության տեսակ է , որը լինում է ռենտգենյան և ուլտրաձայնային: Ամբողջ աշխարհում հետազոտության ստանդարտ է համարվում ռենտգեն դենսիտոմետրիան, որը կարող է տալ հստակ ախտորոշում՝ կա՞ արդյոք խնդիր, թե` ոչ:

​Դենսիտոմետրիան պացիենտից հատուկ պատրաստվածություն չի պահանջում։ Միակ հակացուցումը հղիություն է։ Նաև ցանկալի չէ հետազոտությունից առաջ պացիենտը անցած լինի որևէ կոնստրակտային հետազոտություն,օրինակ` ստամոքս-աղիքային տրակտի հետազոտություն բարիումով, որը կարող է խանգարել դենսիտոմետրիկ հետազոտության արդյունքներին։

​Դենսիտրոմետրիան խորհուրդ է տրվում անցնել բոլոր 60 տարեկանից բարձր կանանց եւ 70 տարեկանից բարձր տղամարդկանց, ինչպես նաև էնդոկրին հիվանդությունների դեպքում, այն պացիենտներին, ում մոտ ախտորոշվել է կոտրվածք` աննշան տրավմայի հետևանքով: Պոստմենոպաուզալ կանանց և 50-69 տարեկան տղամարդկանց՝ հաշվի առնելով ռիսկային գործոնների պրոֆիլը:

​Այն անձանց, որոնց մոտ ախտորոշվել է​ ռևմատոիդ արթրիտ հիվանդությունը։

​Այն պացիենտներին, որոնք այնպիսի դեղամիջոցներ են ընդունում, որը նվազեցնում է ոսկրի խտությունը, օրինակ`  կորտիկոստերիդներ, հակաբեղմնավորիչներ, հորմոնալ որևէ դեղամիջոցներ։ Նաև խորհուրդ է տրվում    ճարպակալման դեպքում։ Խորհուրդ է տրվում նաև ուռուցքային հիվանդություն ունեցողներին, այն կանանց, որոնց մոտ հեռացված են ձվարանները, քիմիաթերապիայից հետո։

​Դենսիտոմետրիան ցուցված է նաև այն պացինտներին, որոնց հարազատների մոտ 30 տարեկանից հետո ախտորոշվել է օստեոպորոզ, այսինքն՝ մեծ դեր է տրվում ժառանգական գործոնին: Կարող են հետազոտվել նաև ցածրահասակները, մարմնի քիչ քաշ ունեցողները, նստակյաց կյանքով ապրողները, ինչպես նաև կալցիումի և D վիտամինի պակաս ունեցողները։

​-Ի՞նչ է ոսկրերի միներալային խտությունը:

​-Ոսկրերի միներալային խտությունը ոսկրի մեկ միավորին բաժին ընկած միներալի չափն է, չափվում է դենսիտոմետրիկ հետազոտությամբ:

 -Բժշկուհի, իսկ ի՞նչ հիվանդություն է օստեոպորոզը:

​-Օստեոպորոզը հաճախ համարվում է տարեց մարդկանց հիվանդություն, սակայն շատ կարևոր է իմանալ, որ 35 տարեկանից հետո ոսկրերում կալցիումի քանակը սկսում է պակասել, իսկ արդեն 50-ին մոտ շատ արագ ավելի նվազում: Օստեոպորոզը ենթակա է բուժման, եթե այն ախտորոշվում է վաղ փուլերում: Կարող եմ ասել, որ դասական ռենտգենաբանական հետազոտությամբ ևս հնարավոր է ախտորոշել օստեոպորոզը, բայց միայն այն դեպքում, երբ ոսկրային հյուսվածքի կորուստը գերազանցում է 30 տոկոսը։ Դենսիտրոմետրիան թույլ է տալիս գնահատել ոսկրային հյուսվածքի մինչև 2-5 տոկոս կորուստը, ինչն անգնահատելի​ նշանակություն ունի կոտրվածքների ռիսկի կանխարգելման ամենավաղ փուլում:

​​ -Արդյո՞ք հասցնում եք անցնել մասնագիտական վերապատրաստումներ։

​-Այո, իհարկե, վերջերս​ ​ մասնակցել եմ Վրաստանում կազմակերպված կոնֆերանսի։ Քանի որ տեխնոլոգիաները միշտ զարգանում են, դրան զուգընթաց պարզապես պետք է առաջ շարժվել, որպեսզի չլճանալ։ Նշեմ, որ վերջերս​ վերապատրաստում եմ անցել և փորձի փոխանակում ստացել` աշխատելով Սանկտ Պետերբուրգի Պետրովի անվան գիտահետազոտական ուռուցքաբանական կենտրոնում, վերջին շրջանում մասնակցել եմ բազմաթիվ կոնֆերանսների, որոնք հիմնականում նվիրված էին ռադիոլոգիային, իմ նեղ մասնագիտացմանը: Մոտ ապագայում պատրաստվում եմ Մոսկվայի բժշկության կենտրոնում կայանալիք կոնֆերանսին, և նշեմ նաև, որ արդեն երկու ամիս է, ինչ ուսանում եմ Առաջնորդության զարգացման և ինովացիայի ակադեմիայում, ասեմ, որ բավականին գիտելիքներ է տալիս, հետաքրքիր և գիտակից մարդկանց հետ շփում , փորձի փոխանակում։ Ասեմ , որ հաճախում եմ մեծ սիրով։

​​ -Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին զուգահեռ նաև մանկավարժական գործունեություն եք ծավալում, մի փոքր կխոսե՞ք դրա մասին։

​-Այո, ես  դասավանդում  եմ նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնում։ Ցանկանում եմ ասել, որ դասավանդումը տալիս է ինձ մղիչ ուժ` առաջ շարժվելու,​ միշտ նորը արարելու և գիտելիքներս փոխանցելու, իսկ այժմյան սերունդը շատ հետաքրքրասեր է, խելացի, պրպտող, ձգտող։ Իրենք  իրենց հարցերով պարտավորեցնում են, որ միշտ լինեմ նորարարությունների զարկերակին։

​​ -Որպես վերջաբան` ի՞նչ մաղթանք և խորհուրդ կտաք:

-Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև իմ կոլեգաներին ամենօրյա դժվարին, պատասխանատու աշխատանքը պատվով կատարելու համար, շնորհակալություն իմ պացիենտներին վստահության համար, քանզի վստահությունն է, որ մեզ առաջնորդում է կատարելագործվել: Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն և հայրենանվիրում։
​Իսկ մեր հայրենակիցներին կոչ եմ անում` սիրելինե՛րս, պահպանե՛ք առողջ ապրելակերպի կանոնները, հաճախակի անցեք հետազոտություններ, պահպանե՛ք ձեզ տրված թանկագին պարգևը՝ կյանքը:

There is no translation available.

Ամեն ոք իրենով է յուրահատուկ, պետք չէ ձգտել նմանվել որևէ մեկին

 Դիմածնոտային վիրաբուժությունը բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է: Այս ոլորտը մշտապես կատարելագործվում է, ստեղծվում և բուժման մեջ կիրառություն են գտնում նոր մեթոդներ ու եղանակներ: Հայաստանում այսօր իրականացվում են դիմածնոտային վիրաբուժության ոլորտին վերաբերող շատ միջամտություններ` կյանքի որակի բարձրացման ուղղությամբ:

Հիվանդության բուժման գործում կարևորվում է նաև հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին` ինքնաբուժումից խուսափելը: Ոլորտի բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան:

Մեր զրուցակիցն է դիմածնոտային վիրաբույժ Շուշանիկ Թովմասյանը: Հետևողական, իր գործում բարձր մասնագիտական մոտեցում ունեցող բժշկուհի, ով,  չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն պաշարել է մասնագիտական գերազանց գիտելիքներ, հասցրել տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ ընթանալ` պատասխանատվություն վերցնելով մարդկային կյանքերի համար:

Բժշկուհին իր գործունեությամբ և նվիրումով կարծրատիպեր է կոտրել` համոզված լինելով, որ կանայք ի վերուստ որոշակի առաքելություն ունեն, պարզապես պետք է այն ճիշտ օգտագործեն:

-Բժշկուհի, խոսենք Ձեր նեղ մասնագիտացման մասին, հիմնականում ի՞նչ գործունեության եք ծավալում։

-Ես նեղ մասնագիտությամբ դիմածնոտային վիրաբույժ եմ, զբաղվում եմ դեմքի, պարանոցի, բերանի խոռոչի խնդիրների վիրաբուժական և շատ ոչ վիրաբուժական խնդիրների բուժմամբ, ինչպես օրինակ՝ վնասվածքներ և կոտրվածքներ, բորբոքային խնդիրներ, քթային շնչառության խանգարումներ և այլն, ինչպես նաև իրականացնում եմ պլաստիկ վիրահատություններ, օրինակ` բլեֆարոպլաստիկա, քթի, ականջների և ծնոտի պլաստիկա, այսինքն` ինչ կապված է դեմքի և պարանոցի հետ։

- Ձեր աշխատանքային գործունեության մեջ առավել շատ դիմածնոտային ի՞նչ խնդիրներ են հանդիպում։

- Պացիենտները հաճախ դիմում են տարբեր ֆունկցիաների շեղումների ժամանակ. քթային շնչառության խանգարում, քունք-ստործնոտային հոդի խնդիրներ, դեմքի ոսկրերի կոտրվածքներ, դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդություններ:

Շատ հաճախ պացիենտները դիմում են դեմքի էսթետիկ խնդիրների համար։ Դիմածնոտային շրջանում էսթետիկ խնդիրները շտկելու շատ վիրահատություններ կան։ Դրանցից է՝ օրինակ բլեֆարոպլաստիկան (կոպերի պլաստիկ վիրահատությունը)։ Այս վիրահատությունը շտկում թե՛ էսթետիկ, թե՛ ֆունկցիոնալ խնդիրները։

Բլեֆարոպլաստիկայի կարիք ունեցող պացիենտների մոտ տարիների ընթացքում կոպերի մաշկը կորցնում է էլաստիկությունը, առաջանում է կոպերի մաշկի կախվածություն, որը պացիենտին հաղորդում է հոգնած տեսք, ինչպես նաև՝ առաջացնում է աչքերի հոգնածություն։

Հաճախ դիմում են նաև պացիենտներ, որոնք դիմածնոտային շրջանի էսթետիկ ներարկումների կարիք ունեն:

Լայն տարածում ունի նաև բոտուլինային ներարկումը: Մեր հասարակության մեջ արդեն նկատվում է այն գիտակցումը, որ բոտուլինային ներարկումը էսթետիկ բժշկություն է, այլ ոչ թե` կոսմետոլոգիա, քանի որ այն պահանջում է դեմքի անատոմիայի և ֆունկցիոնալ ֆիզիոլոգիայի խորը գիտելիքներ։

 -Ըստ Ձեզ` դիմածնոտային վիրաբուժությանը  և պլաստիկ վիրաբուժությունը լրացնում և ամբողջացնո՞ւմ են միմյանց։

-Դիմածնոտային վիրաբուժությանը լրացնում է պլաստիկ վիրահատությունը, քանզի մեր պրակտիկայում հանդիպում են այնպիսի տրավմաներ, որոնց դեպքում անհրաժեշտ է կատարել թե՛ պլաստիկ, թե՛ ռեկոնստրուկտիվ վիրահատություն։  

Այսօր առավել հաճախ պլաստիկ վիրաբույժները քթի պլաստիկայի դեպքում ավելի շատ շեշտադրումը դնում են արտաքին տեսքի վրա, իսկ դիմածնոտային և քիթ-կոկորդ-ականջաբանները` ավելի շատ շնչառության վրա, քանզի շատ դեպքերում այցելուները դիմում են քթի արտաքին գեղեցկության համար` չգիտակցելով հետագա շնչառական խնդիրներին բախվելու մասին։ Քանզի ամեն ոք իրենով է յուրահատուկ, պետք չէ ձգտել նմանվել որևէ մեկին, պետք է դեմքին համապատասխան քիթ ստանալ։ Եվ որպես խորհուրդ մեր ընթերցողներին կասեի, որ համացանցում լավ գովազդվողներին մի՛ շտապեք ընտրել, լավ ուսումնասիրեք այդ ոլորտը, մի՛ հիմնվեք գովազդով, քանզի միայն նկարներով և գեղեցիկ մոդելավորմամբ չես կարող պատկերացնել, թե ինչ վերջնական արդյունք կլինի պատկերում։ Ժամանակին դիմեք բժշկի, ստանալով  անհրաժեշտ բուժօգնություն, և խուսափեք  բարձիթողի վիճակներից։

- Բժշկուհի, կմանրամասնեք, թե ի՞նչ միջամտություն է արթրոցենտեզը:

- Մեր օրգանիզմում շատ կարևոր դեր ունեն քունք-ստործնոտային հոդերը․ դրանք երկու կողմից ստորին ծնոտը գլխի անշարժ ոսկրերին միացնող հոդերն են, որոնց շնորհիվ մենք կարող ենք բացել և փակել բերանը, շարժել ծնոտը աջ և ձախ, կամ օրինակ՝ ծնոտը առաջ բերել և միաժամանակ՝  պտտելով բացել։

Շարժումների այս բացառիկ ազատությունը հնարավոր է քունք-ստործնոտային հոդերի յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ․ այն ունի աճառային սկավառակ՝ ստորին ծնոտի հոդային գլխիկի և հոդային փոսիկի միջև։ Այդ աճառային սկավառակը կարողանում է ստորին ծնոտի շարժումներին համահունչ՝ սահել հոդային փոսի նկատմամբ՝ առաջ և հետ, մինչդեռ ստորին ծնոտի հոդային գլխիկը՝ այդ ընթացքում կարող է սկավառակի ստորին մակերեսի նկատմամբ՝ պտտվել։

Սակայն այս յուրահատուկ կառուցվածքը բերում է նաև յուրահատուկ խնդիրների, երբ որոշ բացասական գործոնների արդյունքում՝ աճառային սկավառակի սահումը հոդային փոսիկի նկատմամբ՝ դառնում է ոչ համահունչ, որը ի վերջո բերում է հաճախակի հանդիպող՝ հոդում կտտոցների և ճտտոցների առաջացմանը։ Այդ խնդիրը ավելի խորանալով՝ կարող է բերել աճառային սկավառակի դեֆորմացիայի և ի վերջո՝ ծնոտի շարժումների սահմանափակման։

Այդ պատճառով՝ շատ կարևոր է խնդիրների առաջացման վաղ փուլում միջոցներ ձեռք առնել՝ այս արատավոր օղակը վերացնելու համար։

Նման միջոցներից է՝ քունք-ստործնոտային հոդի քիչ ինվազիվ միջամտություն, որի ժամանակ՝ ներարկիչների օգնությամբ մուտք է գործվում հոդի աճառային սկավառակի և հոդային փոսիկի միջև գտնվող տարածություն և կատարվում է լվացում՝ ֆիզիոլոգիական լուծույթով: Այս միջամությունը կոչվում է արթրոցենտեզ։

-Ի՞նչ կասեք իմպլանտների մասին: Արդյո՞ք  լինում են դեպքեր, երբ օրգանիզմը  որպես օտար մարմին չի ընդունում իմպլանտը:

-Ատամների իմպլանտացիան ժամանակակից ստոմատոլոգիայում չափազանց կարևոր մասն է, նրա առավել կարևոր ուղղություններից մեկը։ Ատամնային իմպլանտը արմատի ձևը կրկնող կոնստրուկցիա է՝ պատրաստված բիոիներտ տիտանե համաձուլվածքից, որը լրիվ համատեղելի է մարդու օրգանիզմի հետ և չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ: Այսօր գրեթե 90-99 տոկոս դեպքերում իմպլանտը բիոլոգիապես լիովին համապատասխանում է օրգանիզմին և բաղադրության և կառուցվածքի հաշվին  այնպես է պատրաստված, որ ընկալվում է օրգանիզմի կողմից լիարժեքորեն, և հազվադեպ են լինում դեպքերը, երբ չի ընկալվում իմպլանտը։ Հայաստանում բավականին վերելք է ապրում այս ուղղությունը, և հանրությունը մեծ տեղ է արդեն տալիս իմպլանտներին, որոնք իրականում օրգանիզմին վնաս չեն հասցնում:

- Արդյո՞ք հասցնում եք անցնել մասնագիտական վերապատրաստումներ։

-Այո, իհարկե, վերջերս մասնակցեցինք Վրաստանում կազմակերպված կոնֆերանսի։ Բժիշկը պետք է միշտ լինի նորարարությունների զարկերակին, հակառակ դեպքում, եթե դոփես տեղում, ուրեմն այլևս որպես բժիշկ կայացած չես:

-Ամուսին բժիշկներ, իրականում արդո՞ք դժվարություններ լինում են, թե՞ լրացնում եք մեկդ մյուսին։

-Ասեմ ավելին, մեր ընտանիքում կա 4 բժիշկ, ամուսնուս ծնողներն էլ բժիշկներ են, ամուսնուս հայրը' ատամնաբույժ է, մայրը՝ մանկաբույժ։ Մեր ընտանիքում երբեք տարաձայնություններ չեն լինում, մենք մեկս մյուսիս լրացնում ենք, ցանկացած հարցում աջակցում միմյանց, և փառք Աստծո, կա ներդաշնակություն մեր ընտանիքում։

 -Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

-Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի, հետևի իր առողջությանը, տարին գոնե մեկ անգամ  այցելի բժշկի` կանխարգելիչ նկատառումներից ելնելով: Առողջություն և բարեկեցություն ամենքին:Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր հարատևման ու հաղթանակների ամենամեծ գրավականն է:

There is no translation available.

Կցանկանամ, որ դիմելիության մակարդակը, առողջությանն հետևելու մշակույթը մեզանում զարգացում ապրի

Յուրաքանչյուրին ի վերուստ տրված է հնարավորություն կառուցելու և անցնելու իր կյանքի ու ճակատագրի ճանապարհը: Ոմանք ընտրում են հարթ ու անխոչընդոտ ճանապարհներ, ոմանք էլ քարքարոտ ու բարդ ճակատագրերի սիրահար են: Կյանքում լինում են նաև ճիշտ կամ սխալ ճանապարհներ: Բոլոր դեպքերում էլ մենք ենք մեզ ու մեր ընտրությունների համար պատասխանատու և, հետևաբար,  կրում ենք այն բոլոր հետևանքները, որոնք առաջացրել են մեր իսկ ընտրած ճանապարհները: Պետք է կարողանալ ընտրել այնպիսի ուղի, որի համար հետագայում չզղջանք, ու այդպիսի ընտրությամբ իսկ պիտանի կլինենք մարդկությանը:

Բժշկի ճանապարհը՝ գիտակցված ընտրություն է: Մասնագիտական գործունեության ընթացքում արհեստավարժությունը ձեռք է բերվում տարիների քրտնաջան աշխատանքի, գիտելիքների, ստացած գործնական հմտությունների արդյունքում, իսկ մարդկային տեսակը ճիշտ ախտորոշելու միակ գրավականը մարդու կենսափորձն է:

Մեր զրուցակիցն է մանկական վիրաբույժ, ուրոլոգ, «Արաբկիր» բժշկական համալիրի կոնքի խոռոչի օրգանների գործառույթի խանգարման ծառայության ղեկավար ԱԼԲԵՐՏ ԼԱԼԱԶԱՐՅԱՆԸ,  բժիշկ, որը հենց վերոնշյալ հատկանիշների կրող է։

-Պարոն Լալազարյան,  ի՞նչ է  անմիզապահությունը  և  խոսեք, խնդրեմ, պատճառագիտության մասին,  և որո՞նք են դրանց   ապաքինման  բուժմոտեցումները։ 

Մյուս հանդիպող անմիզապահություններն ավելի շատ առողջական խնդիրներ են, որոնք կարող են լինել ինչ-որ հիվանդությունների կա՛մ հետևանք, կա՛մ միզապարկի միզուղիների զարգացման արատներ, կա՛մ սխալ աշխատանքի` դիսֆունկցիայի հետևանք, որն էլ իրեն հերթին կարող է հանգեցնել երիկամների վնասմանը: Այս դեպքում անմիզապահությունը կարող է արդեն համարվել առողջական խնդիր։

Շատ հաճախ հանդիպում է նաև հոգեբանության ֆիզիոլոգիական անմիզապահությունը:  
Այս ամեն ինչից ելնելով՝ պատճառագիտությունը մեկը լինել չի  կարող. հետևաբար, տեսակից կախված, հետագայում որոշվում է բուժման ընթացքը։

Հետազոտությունները բավականին բազմազան են, բայց կարևոր է  հասկանալ միզարձակման որակը միզելիս, պետք է ծնողը, հարազատը, կամ երեխան, եթե արդեն չափահաս է, գրառեն երեքօրյա ջուր խմելու և միզելու ժամային գրաֆիկը։ Դրանից ելնելով՝ մեզ համար արդեն պարզ է դառնում, թե ինչ տեսակի անմիզապահություն է, տալիս ավելի հստակ ինֆորմացիա, թե ինչ հետազոտության դիմենք։

- Միզածորանի և երիկամների բնածին արատներ, ի՞նչ են իրենցից ներկայացնում դրանք։

Հանդիպում են նաև երիկամների զարգացման դիրքի անոմալիաներ, կարող է մեկ երիկամը չլինել, կամ բաժանված լինել երկու մասի՝ մեկ ամբողջական կամ երկու ողջ ամբողջական, կամ մեկ կամ երկու լրացուցիչ երիկամ, իհարկե, դրանք հիվանդություն չեն կարող համարվել, երբ որ երիկամի դիրքը բարձր կամ ցածր է տեղադրված, ուստի այն պաթոլոգիա չենք կարող համարել, այն ոչ մի կերպ չի խանգարում մարդու առողջ կյանքով ապրելուն։

-Բժիշկ, ձեզ մոտ իրականացվում է, արդյո՞ք, երիկամի փոխպատվաստում:

 - Երիկամի փոխպատվաստում մեզ մոտ իրականացվում է բավականին վաղուց, երկու տարի առաջ մենք հատեցինք 200-ի շեմը։ Կարող եմ ասել, որ արդյունքները բավականին գոհացուցիչ են, համագործակցում ենք միջազգային առաջատար բժշկական կենտրոնների հետ՝ Շվեյցարիայի, Լոնդոնի, ԱՄՆ-ի,  և նրանց արդյունքները մեր արդյունքներից չեն տարբերվում, ավելին՝ դրանք համադրելի են։ Մենք երիկամների փոխպատվաստման արդեն բավականին մեծ փորձ ունենք:

-Որո՞նք են պոչուկի կիստայի վիրահատական միջամտության տեսակները։  

- Ընդհանուր վիրաբուժության մեջ պոչուկի կիստան ամենահաճախ հանդիպող հիվանդությունների շարքին է դասվում, հանդիպում է հատկապես մեծահասակների մոտ, մինչդեռ երեխաների մոտ դա բնածին խնդիր է այն համարվում, էպիթելային ուղիները  մաշկից գնում են դեպի  պոչուկի կամ հաստության մեջ կամ պոչուկի վերոսկրին են հասնում: Խնդիրը սկսում է արտահայտվել այն ժամանակ, երբ որ հասունացման տարիքում սովորաբար երեխաների մոտ սկսվում է մազակալման շրջանը, և թափված մազերը գնում են և հավաքվում էպիթելային ուղիների մեջ՝ այնտեղ փակելով լուսանցքը, և ներսում առաջացնում են խնդիրներ՝ ինֆեկցիա, որը բերում է պոչուկի կիստա ասված վիճակին, որը պահանջում է վիրահատական բուժում։ Կան վիրահատական բուժման մեթոդներ։ Երբ առկա է սուր թարախակալված վիճակ, կա թարախակույտ, կատարվում է կտրվածք, որը հետվիրահատական շրջանում մի քանի օր մշակումներ անելուց  հետո վերականգնվում է, բայց իրականում դա ռադիկալ բուժում չէ, քանզի չենք վերացնում խնդիրն արմատապես, ուղղակի ազատվում ենք թարախակույտից: Ցավոք սրտի, չկա մի մեթոդ, որ կրկնվելու հավանականություն չունենա։ Իսկ, թե որ մեթոդին դիմենք, սովորաբար հասկանում ենք վիրաբուժության ժամանակ։ Եթե տեսնում ենք, որ արտահայտված բորբոքային պրոցես է ընթանում, մեծ ծավալով, շատ խողակներ կան, մոտ է հետանցքին և այլն, ապա այդ դեպքում աշխատում ենք կարեր չդնել, քանզի այն կարող է դառնալ անիմաստ։

Մեծ հավանականությամբ, եթե մեկը բորբոքվում է, թարախակալվում, հարկադրված ես լինում կրկին բացել։ Իսկ եթե փոքր է, արտահայտված բորբոքային պրոցես առկա չէ, թարախակույտ չկա, հավելյալ խողակներ չկան, ապա կարելի է վերականգնել արագ, եթե կարած վերքը լավանում է մինչև երկու շաբաթվա ընթացքում և բաց մեթոդով չի, այդ դեպքում՝ մինչև 2-3 ամսվա ընթացքում։ Իհարկե, հաշվի է առնվում ծնողների և երեխայի, եթե արդեն չափահաս է՝  կարծիքը, քանզի մենք փորձում ենք բացատրել, թե որ մեթոդի դեպքում հետագա ընթացքը ինչ կթելադրի: Բժշկության մեջ բուժառուի կողմից հնչող <<ես ցանկանում եմ>> արտահայտությունը տեղին է միայն կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության մեջ, բայց վիրաբուժության մեջ,  օրինակ, ենթադրենք, առկա է արդեն սուր ապենդիցիտ՝ կույր աղիքի բորբոքում, եթե այս դեպքում վիրահատական միջամտությունը հետաձգվի, այն կարող է բերել մահվան ելքի։ Կամ եթե ճողվածքներ կան, և բժշկության մեջ եթե բուժառուներն են որոշում, դա այդքան էլ ճիշտ չէ, ուղղակի պետք այնքան գրագետ բացատրել, որ բուժառուին հասանելի, հասկանալի  լինի ասելիքդ, իսկ եթե նա արդեն տեղեկացված է խնդրի լրջության աստիճանին, այդ դեպքում մեզ դյուրին է լինում, ինչը թույլ է տալիս, որ հենց ինքն էլ գրագետ մոտեցում դրսևորի և ընտրի իր բուժման միջոցը։ Լինում են դեպքեր, երբ հիվանդներն օգտվում են ոչ մասնագիտական տեղեկատվական աղբյուրներից, տեեկություններ քաղում համացանցի ոչ բժշկական-մասնագիտական էջերից, մինչդեռ բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ բժշկության մեջ կան հստակ  ցուցումներ և հակացուցումներ։ Մեկ անգամ մեր հարգարժան բժիշկներից մեկը այսպիսի արտահայտություն արեց. <<Եթե ես հիվանդին բացատրում եմ, և նա դա չի ընկալում, ապա դա իմ խնդիրն է, ոչ թե բուժառուի>>։

Ասելիքս այն է, որ ուղղակի պետք է աշխատել գրագետ և ճշգրիտ բացատրել իրողությունը։ Ուղղակի մարդիկ պետք է հասկանան, թե ինչ տեղեկություն  են փնտրում և որտեղ են փնտրում։ Քանզի բոլորը բուժման առավել ընդունելի ելքերը սովորաբար երբեք չեն  բարձրաձայնում, շատերը միայն վատը կարող են տեսնել լուսաբանված ինտերնետ պորտալում՝ սոցիալական հարթակներում։ Եվ, իրականում, նման հարթակները շատ լավ միջոց են սխալ կարծիք տարածելու համար, որտեղ տեղեկատվությունն օբյեկտիվ չէ, և այնտեղ կարծիք ու տեսակետ են հայտնում ոչ մասնագետ մարդիկ։ Այսինքն՝ այն  մեզ համար չի կարող  վիճակագրություն  համարվել։

-Բժիշկ, ի՞նչ է  կրիպտորխիզմը:

-Կրիպտորխիզմը կամ ամորձու էկտրոպիան  ընդհանրացված են մեկտեղ, բայց իրարից տարբերվում են պաթոգենեզով, ծագումով։ Դա ձվիկի բնական իջեցման ճանապարհին ինչ-որ մեկ տեղ կանգ առնել է։ Գիտենք, որ ամորձիները սաղմադրվում են գոտկային շրջանում, այնուհետև զարգացման ընթացքում գալիս է դեպի փոշտ, որտեղ էլ ավարտվում է իջեցումը ներարգանդային կյանքի 8-րդ ամսին։ Եթե թվում է,  թե երեխան ծնվում է 7-րդ ամսին և ձվիկները տեղում չեն, դա նորմայի սահմաններում է, հիվանդություն չէ, պետք է ուղղակի սպասել, որ պտուղը զարգացում ապրի։ Իսկ, եթե այդ իջնելու ճանապարհին ձվիկը կանգ է առնում, դա կոչվում է կրիպտորխիզմ։ Նայած թե որտեղ է այն կանգ առնում.  եթե աճուկային հատվածում է, կոչվում է աճուկային ռետենցիա։ Լինում է որովայնային, գոտկային ռեդենցիա, ըստ կանգնած աստիճանի՝  այն տարբերակում ենք։ Ի տարբերության դրան՝ էկտոպիայի ժամանակ ձվիկը բնական իջեցման ճանապարհից շեղվում է, դուրս է գալիս, գնում ուրիշ ուղղությամբ։  Ըստ այն բանի, թե որտեղ է տեղակայվում, այդպես էլ կրում է իր անունը։ Կարող է լինել աճուկային, կարող է գնալ դեպի հետանցք, և այլ ուղղվածություն ունենալ։ Կարող է լինել ազդրի վրա, կոչվել ազդրային էկտոպիա: Էկտոպիայի դեպքում ձվիկները սովորաբար լինում են նորմալ ձևավորված, իսկ կրիպտորխիզմի ժամանակ՝ ձվիկները միշտ թերզարգացած են լինում, և ինչքան ավելի վերև են տեղակայված, այնքան ավելի թերզարգացած են լինում։

Իրականում օրգանիզմի բոլոր օրգան համակարգերը տեղակայված են մարմնի ներսում, իսկ ամորձիները՝ մարմնից դուրս, քանզի բարձր ջերմաստիճանի պայմաններում սպերմատոգեն` սերմ արտադրող բջիջները կամաց-կամաց կարող են ատրոֆիայի ենթարկվել, իսկ մարմնի ներսում և դրսում, բնականաբար, ջերմաստիճանը տարբեր է։ Եվ այս օրգանը, որը չի սիրում տաք պայմաններ, և, բնականաբար, այս դեպքում բնությունը հոգացել է այս օրգանի համար հարմար պայմաններ ստեղծելը։

Իմ ուսանելու տարիներին գտնում էին, որ այս վիրահատական միջամտությունը ճիշտ է կատարել 7 տարեկանից հետո, քանզի կարծում էին, որ հնարավոր է մինչ այդ տարիքը ձվիկն իջնի։ Իրականում, եթե երեխան ծնվել է ժամանակին, այն  կարող է իջնել առաջին երեք ամիսների ընթացքում, որից հետո՝ ոչ։ Հետո աստիճանաբար այդ ժամկետները փոփոխման ենթարկվեցին, և այսօր զարգացած բժշկություն ունեցող երկրների գերակշռող մասը գտնում է, որ ցանկալի է այդ վիրահատությունը կատարել  վեց ամսականում, ոչ ուշ մինչև մեկ տարեկանը։ ԱՄՆ-ի առաջատար բժշկական կենտրոններում գտնում են, որ երեք ամսականում, եթե ձվիկը տեղում չէ, պետք է կատարել վիրահատությունը։ Սպասելու կարիք չկա, ցանկալի է մինչև վեց ամսականը։ Մենք հիմա կատարում ենք վեց ամսեկանից սկսած, բայց դա չի նշանակում, որ մեզ դիմում են հենց այդ տարիքից, մենք ունենում ենք այդ հիվանդությամբ տառապող 17-18  տարեկան տղաներ, որոնց մոտ զինվորական ծառայության անցնելու կապակցությամբ  կատարվող հետազոտության ժամանակ հայտնաբերվել է խնդիրը։ Իսկ մեր խնդիրն է այդ պահին փորձել պահպանել գոնե այն, ինչ ունենք, որպեսզի ավելի բարդացումներ չլինեն, անգամ մնացած քսան տոկոսն էլ կարող է որոշիչ լինել ապագա սերունդ թողելու հավանականության մեջ։

Բայց,  հուրախություն մեզ, այդ ուշաղած դեպքերը գնալով պակասում են։ Կարծում եմ, առաջնային օղակներում այսօր ավելի գրագետ են աշխատում, տեղամասային բժիշկներն ավելի տեղեկացված են, և այսօր բարձիթողի և ուշացած դեպքերի  հազվադեպ ենք բախվում։

-Ի՞նչ կասեք մեզանում դիմելիության մշակույթի մասին, ի՞նչ մակարդակի վրա է այն այսօր:

- Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ այն գնալով ավելի է վատթարանում։ Նախկինում բժշկին կիսաստվածացնում էին, հարգանքը գերակա էր առ իրենց բժիշկը։ Եթե օբյեկտիվ լինենք, բոլորն էլ արժանի են հարգանքի և վերաբերմունքի: Չկա մի մասնագիտության, որ հարգանքի արժանի  չէ: Ցավոք սրտի, վերջին տարիներին, ըստ հանրության՝ բոլոր դժբախտությունների մեղավորները ուսուցիչներն ու բժիշկներն են։ Կցանկանամ, որ  հասարակությունն ավելի գիտակից ու ճիշտ ընկալի բժշկի աշխատանքի պատասխանատվության չափը, բնականաբար, ոչ  միայն բժշկության, այլ մնացյալ ոլորտներում էլ կան խնդիրներ, անսխալական մարդ չկա։ Մեծ է բժիշկների ուսերին ընկած բեռը, միանշանակ այլ ոլորտներում խնդիրներն ավելի գերակա են, բայց ոչ ոք պետության վախճանը այնքան չի բարդում այլ  մասնագետների վրա, որքան՝ բժիշկների վրա։

Կցանկանայի խոսել նաև օր օրի բժշկական կենտրոնների համատարած,  սնկի պես ի հայտ գալու մասին, իրականում  ոչինչ չասող ազգանուններով: Երևանում կա 41 բժշկական կենտրոն, դրանք դեռ շարունակում են բացվել: Սրա բացասական կողմը՝ որ մասնագիտությունները ապակենտրոնացված են,  բոլոր լավ և վաստակաշատ նեղ մասնագետները մեկ տեղում չեն կարող լինել։ Մի շարք այլ հարցեր ևս կան,  և դա խնդիր է,  կլինիկական օրդինատորների համար ուղղակի շատ հարցեր կան, որ կարող է մեզ մոտ հանդիպող դեպքերը բաց թողեցի այլ կենտրոնի օրդինատորի համար։ Իրականում չկա մասնագիտություն, որին միայն կարդալով ու սովորելով կարելի է գերազանց տիրապետել ու լավ մասնագետ դառնալ։ Բոլոր մասնագիտությունների մեջ պրակտիկան շատ կարևոր պայման է,  առանց պրակտիկայի մասնագետ չես կարող դառնալ։

- Որպես մեր զրույցի  վերջաբան, խնդրեմ, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։

- Առաջին հերթին առողջ եղեք, հնարավորություն դեպքում թող քիչ լինեն զարգացման արատները, վատագույն հիվանդությունները, թող բոլորը գիտակցեն ժամանակին բժշկի դիմելու, առավել  ևս՝  ճիշտ նեղ մասնագետի դիմելու կարևորությունը։

Բոլորին կմաղթեմ քաջառողջություն, կցանկանամ, որ դիմելիության մակարդակը, առողջությանն հետևելու, առողջությանը խնամքով վերաբերվելու  մշակույթը մեզանում բարձրանան: Ինչու՞ ենք մոռանում կամ շրջանցում այն հուսալի և ուրախալի ​ իրողությունը, որ առողջապահության ոլորտը ինչպես բովանդակ աշխարհում, այնպես էլ մեզանում աներևակայելի առաջընթաց է ապրել։ Բժշկության մեջ այսօր, ամենքիս ի տես, հրաշքներ են գործվում, և ուրեմն՝ ցանկացած հիվանդություն այժմ բազմապատիկ անգամ հեշտ է բուժել, քան ոչ վաղ անցյալում էր: Կանխարգելելը՝ առավել ևս: Կոչս է մեր հայրենակիցներին՝ սիրելիներս, խնամքով վերաբերվեք ձեր առողջությանը, ջանացեք պահպանել այն և մի զլացեք պարբերաբար հետաքրքրվել այդ ամենաթանկով՝ ձեր առողջությամբ:

There is no translation available.

 Դիմածնոտային վիրաբույժ

 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ  

2015 – 2018     Կլինիկական օրդինատուրա «Դիմածնոտային վիրաբուժություն»   մասնագիտությամբ, ՀՀ   ՊՆ ԿԿԶՀ, ԵրՊԲՀ:

2013 – 2015     Ստոմատոլոգիական ֆակուլտետ, մագիստրատուրա, Երևանի Մ.Հերացու անվ. Պետական Բժշկական Համալսարան

2009 – 2013     Ստոմատոլոգիական ֆակուլտետ, բակալավրիատ, Երևանի Մ.Հերացու անվ. Պետական Բժշկական Համալսարան

1999 – 2009     Շիրակի մարզի ք. Գյումրի թիվ մեկ վարժարան

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ  

2018 – մինչ օրս  Դիմածնոտային վիրաբույժ, «ՄԵԴԼԱՅՆ» Բժշկական Կենտրոն

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Դիմածնոտային և Բերանի Խոռոչի Վիրաբույժների Հայկական        Ասոցիացիայի անդամ

 

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ        Հայերեն (մայրենի), Ռուսերեն, Անգլերեն

There is no translation available.

                                                                                                                      

Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնի հիմնադիր - տնօրեն՝ Զառա Մալայան

Արտաքուստ փխրուն թվացող այս գեղեցիկ կինն իրականում մեծ կամքի տեր, ծայրահեղ ճշտապահ և նրբանկատ ղեկավար է: 16 տարի եղել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի փոխտնօրենը, ղեկավարել մի պատասխանատու  գործ, որի որակը և արդյունքն անմիջապես կապված էին առողջապահական ծառայությունների կազմակերպման և մատուցման հետ: Տարիներ շարունակ նվիրված լինելով իր աշխատանքին և հավատարիմ մնալով սկզբունքներին՝ որոշել և այսօր իրականացրել է իր վաղեմի ցանկությունը:

Զառա Մալայան. <<Հայր և դուստր բավական երկար ժամանակ աշխատել ենք կողք կողքի՝ պապիս Սերգեյ Մալայանի անունը կրող կլինիկայում: Դրանք կայացման և պրոֆեսիոնալ աշխատանքի հրաշալի տարիներ էին: Կարող է թվալ, թե հեշտ է աշխատել ծնողի հետ, բայց հավատացեք՝ դա այդպես չէ: Շատ պարտավորեցնող է, քանի որ իմ նկատմամբ ավելի պահանջկոտ էր, քան մնացածի: Նա տնօրենն էր, ես՝ փոխտնօրենը և եթե մյուսներին հնարավոր էր ներեր որոշ սխալներ, ինձ սխալվել չէր կարելի: Ես կարգավորում էի հասարակայնության հետ կապերը, վարում կենտրոնի մարքեթինգային ոլորտը, մատակարար կազմակերպությունների հետ գործնական շփումները և այլն: Այդ տարիները կյանքի մեծ դպրոց էին, որտեղ հայրս ինձ փոխանցել է այն արժեքները, որոնցով ինքն էր շարժվում: Իմ մեջ սերմանել է նաև աշխատանքի նկատմամբ պատասխանատվության բարձր զգացում, որը  երբեմն չափից անցնում է և խանգարում ավելի հանգիստ ապրելուն: Թեպետ էմոցիոնալ եմ, բայց հորիցս սովորել եմ լինել համբերատար և ստրեսային իրավիճակներում այնքան կայուն, որ արագ որոշումներ չեմ ընդունում>>:

-Ե՞րբ ծագեց տեսողության վերականգնման կենտրոն հիմնելու որոշումը:

- Վաղուց ունեի մտադրություն հիմնելու տեսողության վերականգնման կենտրոն, որը կկրեր հորս անունը: Նրա վաստակը շատ մեծ է հայկական ակնաբուժության կայացման գործում: Նրա ստեղծած դպրոցի սաներն այսօր անվանի բժիշկներ են, որ պատվով շարունակում են հորս ստեղծած ակնաբուժական ավանդույթները: Ես շատ էի ցանկանում հիմնել այս կենտրոնը, որի ստեղծման հարցում ինձ օգնեցին իմ ընտանիքը, հատկապես ամուսինս և որդիս , որոնք ամեն հարցում կողքիս են:

- Ինչպե՞ս ընդունեց Ա. Մալայանն իր անունը կրող կենտրոնի բացման որոշման լուրը:

- Հորս նախ շոյեց այդ միտքը, հետո հպարտացավ ինձնով, սակայն իրեն հատուկ լրջությամբ ասաց. «Դու պիտի պատրաստ լինես առաջինը մտնել կլինիկա և ամենա վերջինը դուրս գալ այնտեղից, այսինքն պիտի ամեն վայրկյան լինես գործիդ կենտրոնում, մանավանդ սկզբնական փուլում». Ես շատ լավ գիտակցում եմ, թե ինչ նկատի ունի, քանի որ հենց այդպիսին էր իր ակտիվ աշխատելու տարիներին: Ես և քույրս երեխա ժամանակ իրեն տանը գրեթե չեինք տեսնում: Շատ տպավորվեցի նրա այդ խոսքերից: Չափազանց անհանգիստ է նաև կենտրոնի ապագայով և վստահ եմ, որ իր դիպուկ խորհուրդներով կօգնի շտկելու հանդիպող խնդիրները: 

- Ինչպիսի՞ որակներ են հարկավոր հատկապես բժշկական կենտրոն ղեկավարելու համար:

-Ես հակված եմ ցանկացած խնդրի դեպքում նախ վերլուծել իմ քայլերը, քննել նախ ինձ՝ հետո դիմացինին: Նա ով դադարում է սովորել՝ դադարում է լինել: Հատկապես  մեր ժամանակաշրջանում, երբ համացանցի  միջոցով հասանելի է տեղեկատվության ահռելի պաշար՝ միշտ պետք է պատրաստ լինել նորը փնտրելուն և յուրացնելուն: Շատ եմ կարևորում նաև պատասխանատվությունը կոլեկտիվի նկատմամբ, նրբանկատությունն ամեն մեկի հանդեպ: Լինել տեղեկացված այն ոլորտում որով զբաղվում ես, լինել ազնիվ գործընկերների հետ և աշխատել սիրով: 

-Ձեր կյանքը կապվում է նոր «հասցեի» հետ, զրոյից սկսում եք նոր կենտրոնի ճանապարհ, ինչպե՞ս եք տեսնում նրա ընթացքը:

-Շատ հուզիչ է…նորոգվող ամեն դետալ, սկսած դուռ-պատուհանից՝ վերջացրած սարքավորումներով, շինարարական ամբողջ ընթացքից մինչև ավարտը՝ ամուսնուս հետ եղել եմ այստեղ և փայփայում եմ յուրաքանչյուր ներդրում: Այս նոր հասցեն կրում է հորս անունը և պատկերացնում եք, թե որքա՜ն պարավորեցնող է: Հույս ունեմ, որ Ալեքսանդր  Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնը կլինի այն վստահելի բուժհաստատությունը, որը կսպասարկի բարձր մակարդակով և որակով, քանի որ դրա համար ստեղծել ենք բոլոր պայմանները:

-Ինչպիսի՞ ծառայություններ է մատուցում կենտրոնը:

-Նախ տեսողության  բարձրակարգ դիագնոստիկ, բուժական և էսթետիկ ծառայություններ, որը թույլ է տալիս ժամանակին կանխել վաղ փուլում գտնվող տեսողական խնդիրները: Աշխատում են երիտասարդ բարձրակարգ մասնագետներ, ովքեր ավարտել են Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի արդինատուրան, ինչպես նաև՝ հրավիրյալ  փորձառու ակնաբույժներ: Իրականացվում են բարձրակարգ հետազոտական, առայժմ ոչ բարդ վիրահատական  ծառայություններ, ինչպես նաև էսթետիկ միջամտություններ: Կենտրոնը հագեցած է ժամանակակից անհրաժեշտ տեխնիկայով, դեղորայքով, բարձրակարգ մասնագետներով և այդ ամենը կգործի մեր կարգախոսի ներքո՝ «Ձեր տեսողությունը՝ մեր առաջնահերթությունն է»:

 

 

There is no translation available.

ВАШЕ ЗРЕНИЕ — НАШ ПРИОРИТЕТ... Основная функция центра зрения – предоставление качественных диагностических, лечебных и эстетических услуг по зрению, что позволяет предотвратить многие проблемы со зрением на ранней стадии. Центр предлагает качественные исследовательские и хирургические услуги, которые будут осуществляться в клинике, оснащенной новейшим оборудованием.

ГАЛЕРЕЯ

 
 
 
 
 
 
 ЗДРАВООХРАНЕНИЕ
Офтальмологические клиники
  • В центре предоставляются следующие услуги: первичная консультация офтальмолога
  • очковая коррекция (аторефрактометрия)
  • кератотопография
  • компьютерная периметрия
  • удаление инородных тел (роговицы
  • конъюнктивы)
  • лечение глазных заболеваний
  • лечение восполительных заболеваний глаз
  • полное обследование для назначения склеральных линз
  • определение остроты зрения
  • авторефрактокератометрия
  •  ЗДРАВООХРАНЕНИЕ
    Офтальмологические клиники
    • Оптическая когерентная томография
    • лечение кератоконуса методом кросслинкинга
    • реконструкция слезных протоков
    • удаление халязиона век
    • удаление новообразований век
    • удаление пингвекулы
    • блефаропластика верхнего и нижнего века
    • исправление эктропиона / энтропиона
    • коррекция птоза
    • удаление ксантеллазм
    • оптика (оправы стекла и линзы)
There is no translation available.

YOUR VISION IS OUR FOCUS... The main function of the vision center is to provide high-quality diagnostic, therapeutic and aesthetic vision services, which can prevent many visual problems at an early stage. The center offers high-quality research and surgical services, which will be performed in a clinic equipped with modern equipment.   

ACTIVITIES

 
HEALTH CARE
Ophthalmologic clinics
  • The center provides the following services: primary consultation of an ophthalmologist
  • spectacle correction (autorefractometry)
  • keratotopography
  • computerized perimetry
  • optical coherence tomography
  • foreign body removal 
  • treatment of inflammatory eye diseases
  • complete examinations for prescribing scleral lenses
  • determination of visual acuity
  • autorefractomentry
  •   HEALTH CARE
    Ophthalmologic clinics
    • Optical coherence tomography
    • treatment of keratoconus by cross linking method
    • reconstruction of tear ducts
    • removal of eyelid chalazion
    • removal of eyelid neoplasm
    • removal of pinguecula
    • upper and lower eyelid blepharoplasty
    • ectropion-entropion correction
    • ptosis correction
    • xanthelasma removal
    • optics (frames glasses and lenses)
There is no translation available.

Բժշկի մասնագիտությունը, ըստ էության, սահմաններ չի ճանաչում, և այս մասնագիտությունն ընտրած մարդը պիտի որդեգրի համամարդկային սերը

Հայ բժիշկ­նե­րը թե´ Հա­յաս­տա­նում, թե´ ար­տերկ­րում աչ­քի են ընկ­նում ի­րենց մաս­նա­գի­տա­կան բարձր հմտութ­յուն­նե­րով,  հա­մաշ­խար­հա­յին բժշկութ­յան մեջ բազ­մա­թիվ նո­րա­րա­րա­կան մե­թոդ­նե­ր ու տեխնո­լո­գիա­նե­ր հե­ղի­նակած բժիշկներ են, և  նրանցից յուրաքանչյուրն ­ իր ո­լոր­տում ա­պա­հո­վում է եվ­րո­պա­կան չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան բարձր մա­կար­դակ: 

Հա­յաս­տա­նում ակ­նա­բու­ժութ­յու­նը հա­մար­վում է բժշկութ­յան ա­մե­նա­զար­գա­ցած ճյու­ղե­րից մեկը: Այստեղ պրո­ֆե­սիո­նալ բարձր մա­կար­դա­կով ի­րա­կա­նաց­վում են աշխարհում ընդունված ակ­նա­բու­ժա­կան բո­լոր միջամտությունները:

Տե­սո­ղութ­յան խնդիր­ներ ու­նե­ցող մարդ­կանց թիվն ա­նընդ­հատ մե­ծա­նում է:  Դրան զուգահեռ տարեցտարի կատա­րե­լա­գործ­վում են այդ խնդիր­նե­րի բուժման մեթոդները:  

Հայկական ակնաբուժության խնդիր­նե­րի ու զարգացման մի­տում­նե­րի մա­սին զրուցեցինք Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի վնասվածքների բաժանմունքի ակնաբույժ, միկրովիրաբույժ Սրբուհի Բաբաջանյանի հետ։ Բժշկուհին մեծագույն պատասխանատվությամբ և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ է կատարում իր աշխատանքը՝ իր գիտելիքներն ու ունակությունները ներդնելով  հայրենի բժշկագիտության զարգացման գործում:  Իր բազմաթիվ պարգևներից և կոչումներից, տարիների ընթացքում վաստակած բարձր հեղինակությունից բժշկուհին  երբեք չի մեծամտանում։  Նա պարզապես բժշկությանն  իր ամբողջ էությամբ սիրահարված մարդ է, իր ընտրած ասպարեզը լավ պեղած, դրանում հնարավորինս խորացած  մասնագետ: 

Մեր զրույցի ընթացքում նրան ուղղեցինք ակնաբուժության ոլորտին վերաբերող մի քանի հարց։

-Բժշկուհի, ի՞նչ է շլությունը:

-Շլությունը աչքի  մշտական կամ պարբերաբար  շեղումն է ճիշտ դիրքից, որի դեպքում  մեկ աչքը ֆիքսում է, մյուսը թեքվում այս կամ այն կողմ:  Այն կարող է լինել  բնածին կամ ձեռքբերովի, համամիտվող՝ երբ աչքը նայում է քթին, տարամիտվող՝ երբ աչքը նայում է դուրս: Աչքի շարժունակության հետ կապված` շլությունը լինում է համագործական, երբ աչքերը շարժվում են միաժամանակ, աչքերի շարժունակությունը սահմանափակ չէ, և պարալիտիկ, երբ աչքերի շարժունակությունը կարող է լինել սահմանափակ, կամ լրիվ բացակայել մեկ կամ մի քանի ուղղություններով: Շլությունը ոչ միայն կոսմետիկ թերություն է, քանի որ գրավում է շրջապատի ուշադրությունը, կարող են զարգանալ հոգեբանական կոմպլեքսներ, նաև ամենավտանգավորը` շլությունը բերում է շլող աչքի  տեսողության նվազման և բինոկուլյար տեսողության կորստի: Բինոկուլյար տեսողությունը միաժամանակ երկու աչքերով տեսնելու ունակությունն է, որը հնարավորություն է տալիս ընկալել, գնահատել առարկաների ծավալը, խորությունը  տարածությունում, բինոկուլյար տեսողության կորուստը դժվարացնում է տեսողական աշխատանքը: Շլության ժամանակ աչքերը միասին չեն կարող աշխատել, միացնել երկու պատկերները մեկ պայծառ պատկերի: Շլության ժամանակ երեխայի աչքերը նայում են տարբեր ուղղությամբ, ուղեղն ընկալում է երկու պատկեր, ու իրավիճակին հարմարվելով` ուղեղը ընկալում է միայն մեկ պատկեր` երկրորդը անտեսելով: Բինոկուլյար տեսողության համար պատասխանատու բջիջները չեն զարգանում, և եթե երեխայի մոտ  շլությունը ժամանակին`  վաղ հասակում չբուժվի, ապա այդ բջիջների ֆունկցիան չենք կարող վերականգնել ավելի մեծ հասակում,  և կարող է զարգանալ «ծույլ աչք»,  ու ժամանակակից  լազերային   բուժումները՝ աչքը դարձնելով նույնիսկ «իդեալական աչք», միևնույնն է, տեսողության լիարժեք վերականգնում կարող են չապահովել: 

Շլության առաջացման պատճառները տարբեր են՝ ամետրոպիայի (հեռատեսություն, կարճատեսություն, աստիգմատիզմ) առկայությունը, վնասվածքները, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունները, ակնաշարժ մկանների զարգացման և ամրացման շեղումները, դրանց կաթվածահարումը և պարեզները, մի աչքի տեսողության սրության կտրուկ նվազումը, երեխայի ինֆեկցիոն կամ սոմատիկ հիվանդությունները, սթրեսները:

Շլությունը  պահանջում է համալիր և երկարատև բուժում: Կարևոր է ժամանակին բուժել շլությունը, քանի որ շլող աչքի տեսողության վերականգնումը և բինոկուլյար տեսողության ձևավորումը հնարավոր է մինչ 8-9 տարեկան հասակը: Հնարավոր է շլության ինչպես թերապևտիկ, այնպես էլ վիրաբուժական բուժում: Ախտորոշումից հետո որոշվում է, որ  ակնոցներ պետք է կրի երեխան, փակի աչքը կամ  ապարատային բուժում ստանա, սկսում են եղած տեսողական խանգարումների՝ կարճատեսության, հեռատեսության կամ աստիգմատիզմի շտկումից: Երեխային վաղ տարիքից ակնոց է նշանակվում: Այն պետք է երկար ժամանակ մշտապես կրել՝ մինչև շլության ախտանշանները նվազեն: Բուժման մյուս կարևոր մասը հատուկ վարժությունների կատարումն է, որոնք ուղղված են շիլ աչքի մկանների թուլացած խմբի համար աշխատանքային ծանրաբեռնվածություն ստեղծելուն: Եթե շլության թերապևտիկ բուժումը քիչ էֆեկտիվ  է, անցնում են վիրահատական բուժման: Առաջին մի քանի ամիսների ընթացքում երեխային դժվար է ֆոկուսավորել աչքերը մեկ առարկայի վրա աչքի թույլ մկանների պատճառով: Այդ պատճառով որոշ երեխաների մոտ աքերը սկսում են շլել, շլության այս տեսակը կոչվում է ֆունկցիոնալ, սովորաբար անցնում է մինչ 6 ամիսը: Եթե շլությունը չի վերանում մոտ 6-7 ամսականից, հարկ է դիմել բժշկի:

 -Ի՞նչ հիվանդություն է գլաուկոման։ Կմանրամասնե՞ք:

- Գլաուկոմա բառը հին հունարենից կարելի է թարգմանել «աչքի կապույտ պղտորում»: Գլաուկոման աչքի հիվանդություն է, որը բերում է տեսանյարդի ատրոֆիայի, մահվան  և հանգեցնում  մինչ անդառնալի կուրության: Այս հիվանդության հիմնական ախտանիշները ներակնային  բարձր ճնշումն է, որը բերում է պերիֆերիկ տեսողության, հետագայում նաև կենտրոնական տեսողության կորստի: Հիվանդության վաղ շրջանում մարդը կարող է չնկատել տեսադաշտի նեղացում, երբ արդեն տեսանյարդը ախտահարվում է, և վատանում է կենտրոնական տեսողությունը, նա դիմում է բժշկի, այսինքն` գլաուկոման հաճախ անսիմպտոմ է ընթանում, այդ պատճառով կարևոր է կանխարգելումը, հիսուն տարեկանից հետո անհրաժեշտ է դիմել ակնաբույժի`կանխարգելման համար և պարբերաբար չափել ներակնային ճնշումը, հատկապես նրանք, ովքեր ունեն ժառանգական նախատրամադրվածություն, գլաուկոմա ախտորոշմամբ մոտ բարեկամներ: Ինչպես ասացինք, գլաուկոմայի գլխավոր ախտանիշը աչքի բարձր ճնշումն է: Իսկ վերջինս առաջանում է աչքի հեղուկի դժվարացած արտահոսքի պատճառով: Գլաուկոմայի առաջացման ռիսկային գործոններն են ժառանգական նախատրամադրվածությունը,  հեռատեսությունը, կատարակտը, 50 բարձր տարիքի շաքարային դիաբետով մարդիկ, զարկերակային շատ բարձր կամ շատ ցածր ճնշումով տառապող հիվանդները, աչքի վնասվածք կամ բորբոքային խնդիրներ ունեցող մարդիկ: Սա դանդաղ զարգացող հիվանդություն է, որն աննկատ հանգեցնում է կուրացման: Այդ իսկ պատճառով գլաուկոման անվանում են «տեսողության գող»:  Հնարավոր է՝ օրինակ` փակ  անկյուն գլաուկոմայի դեպքում լինեն աչքի սուր ցավեր, կարմրություն, արցունքահոսություն,  լամպերին նայելիս  ծիածանի օղեր աչքի դիմաց, գլխացավ, սրտխառնոց և փսխում, աչքի բարձր ճնշում և տեսողության վատացում:

Ինչպես բոլոր հիվանդությունների, այնպես էլ  գլաուկոմայի ժամանակ բժշկին ժամանակին դիմելու դեպքերում այն բուժման ենթակա է։ Եթե ժամանակին են դիմում, ժամանակին են հայտնաբերում հիվանդությունը  ապա այն պատճառները, որոնք կարող են բերել  տեսողական նյարդի փոփոխությունների, կարող ենք դրանք ժամանակին վերացնել, և տեսողության վատթարացում ինքնին տեղի չի ունենա։  Այս դեպքում էլ ինչքան վաղ դիմեն ակնաբույժի օգնությանը, հնարավոր կլինի  գրանցել բուժման դրական պատկեր, պետք է նշել, որ գլաուկոմայի բուժումը կատարվում է եղածը պահպանելու համար, և տեսողության ու տեսադաշտի լավացում տեղի չի ունենում, քանզի գիտենք, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում։

-Ի՞նչ  է գունակուրությունը կամ դալտոնիզմը։  Մանրամասնեք,  խնդրեմ:

Դալտոնիզմը գունազգացողության խանգարում է, երբ մարդը չի տարբերակում  որոշ գույներ կամ երանգներ: Դալտոնիզմը XVIII  դարի վերջին առաջին անգամ նկարագրել է անգլիացի գիտնական  Ջոն Դալտոնը: Նա ի ծնե չէր տարբերում կարմիր և կանաչ գույնի երանգները և դա պատահաբար նկատել է  միայն 26 տարեկանում, որ որոշ գույներ ընկալում է ոչ այնպես, ինչպես մյուսները, ինչից հետո էլ սկսել է ուսումնասիրել այս թեման: Դալտոնիզմը համարվում է ոչ թե հիվանդություն, այլ` տեսողական դեֆեկտ, սովորական մարդկանցից նրանց տարբերությունն այն է, որ նրանք որոշ գույներ և շրջապատի ընդհանուր պատկերը ընկալում են այլ կերպ: Դալտոնիզմի տարբեր տեսակներ կան` կախված, թե որ գույնը (գույները)  չի տարբերակում մարդը:

Դալտոնիզմը կարող է լինել  բնածին (ժառանգական)  կամ ձեռքբերովի, վերջիս կապված է տարած վնասվածքների (աչքի կամ գլխի), տեսանյարդի հիվանդությունների, շաքարային դիաբետի հետ, այս դեպքում գունախանգարումը լինում է միայն ախտահարված աչքում։ Դալտոնիզմը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց  մոտ: Ախտորոշումը կատարվում է հատուկ աղյուսակների օգնությամբ: Դալտոնիկների համար դժվարություն են ներկայացնում որոշ մասնագիտություններ:

-Ի՞նչ է կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիան:

-Նախ նշեմ, որ կատարակտը հիվանդություն է, որի ժամանակ ակնագնդի ներսում գտնվող թափանցիկ  ոսպնյակը մասնակի կամ ամբողջությամբ  պղտորվում  է, իսկ  այդ թափանցիկ բնական ոսպնյակը  թույլ է տալիս, որ լույսի ճառագայթներն աչքում բեկվեն, անխափան  մուտք գործեն դեպի ակնահատակ՝ ցանցենի, տարիների ընթացքում տարբեր պատճառների հետ կապված այն կարող է պղտորվել,  խափանել լույսի ճառագայթների ներթափանցումը, բերել տեսողության սրության վատացման, մինչև իսկ լուսազգացողության, տեսողության կորստի, կատարակտը կարող է լինել բնածին, կամ ձեռքբերովի: Կատարակտի միակ բուժումն ամբողջ աշխարհում վիրահատական միջամտությունն է, որի ժամանակ բնական պղտոր ոսպնյակը փոխարինվում է արհեստական ոսպնյակով, ամենաժամանակակից մեթոդը (նվազագույն ռիսկեր պարունակող, նվազագույն տրավմատիկ, վստահելի) կոչվում է ֆակոէմուլսիֆիկացիա։ Կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիան ուլտրաձայնի օգտագործմամբ կատարակտի միկրովիրաբուժական հեռացումն է, որի ժամանակ ուլտրաձայնի միջոցով կատարվում է բնական պղտորված ոսպնյակի էմուլսիֆիկացնում ու հեռացում, և տեղադրվում է արհեստական ոսպնյակ։ Այս մեթոդով աշխատելիս մանիպուլյացիաները կատարվում են փոքր կտրվածքով՝ մոտ երկու ամբողջ 5 մմ, լրացուցիչ կար դնելու անհրաժեշտություն չի լինում, աստիգմատիզմի առաջացման հավանականությունը խիստ նվազում է, բուժառուի տեսողությունը վիրահատությունից հետո ավելի բարձր է լինում:

-Նշեք, խնդրեմ,  թե ի՞նչ  հետևանք է թողնում  շաքարային դիաբետն  աչքերի վրա։

-Այսօր շաքարային դիաբետի լիարժեք բուժում պրակտիկորեն հնարավոր չէ, այդ պատճառով շաքարային դիաբետը համարում են ապրելակերպ: Քանի որ  շաքարային դիաբետը նաև անոթային հիվանդություն է, խնդիրներն առաջանում են աչքի ցանցաթաղանթում, Չնայած դիաբետով հիվանդները գտնվում են էնդոկրինոլոգի դինամիկ հսկողության տակ, բայց և այնպես ախտորոշումից մոտ տասը-տասնհինգ  տարի անց  հիվանդների  մոտ հայտնաբերվում են տեսողության խանգարումներ, ընդհուպ կուրություն: Ժամանակի ընթացքում արյան մեջ շաքարի բարձր տոկոսը քայքայում են ցանցենու անոթները, բերում են դիաբետիկ ռետինոպատիայի, ներակնային արյունազեղումների, մակուլյար այտուցի, գլաուկոմայի, կատարակտի զարգացման, ցանցենու շերտազատման: Դիաբետիկ ռետինոպատիայի ժամանակ ցանցենու վրա առաջանում են մանր արյունազեղումներ, այս մանր կաթիլները կարող են անցնել ապակենման մարմին, որը նորմայում թափանցիկ է, գրավում է աչքի ամբողջ խոռոչը, երբ արյան կաթիլները անցնում են ապակենման մարմին տարածվում են, «պղտորում են» ապակենման մարմինը, սկզբնական շրջանում դրանք կարող են ինքնուրույն ներծծվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում, իսկ հիվանդության հետագա զարգացման շամանակ անոթների պատերի վիճակը վատանում է , արյունազեղումները հաճախանում են, ավելի ուշ են ներծծվում, իսկ վերջիններիս մեծ քանակի դեպքում չեն կարողանում ներծծվել, կուտակված արյունից ձևավորվում են ձգաններ, որոնք «ձգում» են ցանցենին` բերելով վերջինիս շերտազատման, տեսողությունը կտրուկ ընկնում է: Ընդհանրապես շաքարային դիաբետով ամեն անձ  յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ պետք է դիմի ակնաբույժի, նույնիսկ եթե գանգատներ չունի, քանի որ որքան վաղ ստանա մասնագիտական բուժում, այնքան անվերադարձ բարդությունների ռիսկը ցածր կլինի:

-Բժշկուհի, ըստ Ձեր աշխատանքային փորձի՝ որո՞նք են ավելի հաճախ հանդիպող ակնային հիվանդությունները, և որո՞նք են այսօր երիտասարդացել։

-Ամենից հաճախ հանդիպող աչքի հիվանդություններն են՝ կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը, կատարակտը, գլաուկոման, ցանցաթաղանթի խնդիրները, վիրուսային, բակտերիալ շաղկապենաբորբերը և այլն: Վերջին ժամանակաշրջանում ավելի հաճախ հանդիպում ենք «չոր աչքի համախտանիշ» ախտորոշմանը, որը մեծապես պայմանավորված է մեր առօրյա կենսակերպով՝ գաջետների, համակարգիչների, մոնիտորների հետ երկար աշխատելը (մենք ավելի հազվադեպ ենք թարթում աչքերը և արցունքային շերտը ավելի արագ է գոլորշիանում), սենյակներում կոնդիցիոներները, տաքացուցիչները, որոնք բերում են օդի չորացմանը:

-Ասացեք, խնդրեմ, մեր ժամանակներում  աչքի  ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

-Առավել շատ երիտասարդացել է կարճատեսությունը, որը կրկին մեծապես պայմանավորված  է մեր առօրյա կենսակերպով` այս տեխնոլոգիական դարում համակարգիչ-հեռախոս համատարած կիրառումը բերում է  այդ խնդրին: 

 -Ո՞րն է տեսողության պահպանման Ձեր լավագույն բանաձևը, որ կառաջարկեիք մեր ընթերցողներին:

-Տեսողությունը յուրահատուկ բնածին պարգև է, որի արժեքը  հասկանում ես, երբ այն սկսում ես կորցնել, տեսողության շնորհիվ մենք ստանում ենք արտաքին աշխարհից մոտ 90 տոկոս տեղեկությունը, ուստի  տեսողության խանգարումը բերում է ինֆորմացիայի կորստի և կյանքի որակի իջեցման: Ամենալավ բուժումը կանխարգելումն է: Այդ պատճառով, եթե նույնիսկ ձեզ ոչինչ չի անհանգստացնում պարբերաբար պետք է դիմել բժշկի, քանի որ վաղ ախտորոշումը թույլ է տալիս կանխարգելել հիվանդությունների զարգացումը, բարդությունները: Ինչպես ասում են` «աչքի լույսի» պես պահեք- պահպանեք ձեր տեսողությունը:  Աչքերը շատ կարևոր և խոցելի օրգան են, նրբորեն ու զգույշ վերաբերվեք նրանց:

There is no translation available.

Եթե կինը պլանավորել է մայրանալ, առաջին հերթին պետք է առողջ լինի, առողջ՝ ֆիզիկապես և հոգեպես

Հղիությունը կարևոր իրադարձություն է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Հղիության շրջանը կնոջ կյանքում բավական լուրջ մարտահրավերներ պարունակող շրջան է՝ թե՛ ֆիզիոլոգիական փոփոխությունների իմաստով, թե՛ հոգեբանական փոփոխությունների իմաստով, թե՛ պատասխանատվության տեսանկյունից: Առաջին հերթին այս շրջանում շատերին խանգարում է ծայրաստիճան զգուշավորությունը: Սա այն պարագան է, երբ հղի կանայք սկսում են խուսափել իրենց բնականոն կյանքի ռիթմից: Սակայն այս ընթացքում նախընտրելի է չփոխել կյանքի բնականոն ընթացքը: Հոգեբանական տեսանկյունից հղիության ընթացքում նյարդահոգեբանական փոփոխությունները հիմնավորված են հորմոնալ ֆոնի փոփոխություններով, որոնք առաջացնում են մի շարք  զգայական հոգեվիճակներ:  

Մեր զրուցակիցն է  մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, Արտամարմնային բեղմնավորման հայ-իսրայելական կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական ղեկավար ՄԱՐԻՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ․ բժշկուհի, որը կարողանում է իր աշխատանքը կատարել բարձր մասնագիտական հմտությամբ, իսկ իրեն դիմող կանանց տալիս է հոգեբանական ուժ և հավատ՝ ապրելու իրենց բաժին հասած կյանքը իմաստավորված ու բովանդակալից:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում Աշերմանի համախտանիշ՝ ներարգանդային կպումները։

- Պաթոլոգիան, որի դեպքում արգանդի խոռոչում մասնակի կամ ամբողջական կպումներ են ի հայտ գալիս, կոչվում է սինեխիա կամ Աշերմանի համախտանիշ։ Այս համախտանիշը ի հայտ է գալիս մոտավորապես 20 տոկոս այն կանանց մոտ, երբ որևէ գինեկոլոգիական միջամտության են ենթարկվում, օրինակ, երբ կատարվում է արգանդի խոռոչի քերուկ՝ հղիության ընդհատման ժամանակ, ծննդաբերությունից հետո, ինչպես նաև պոլիպէկտոմեիայի կամ միոմէկտոմեիայի հիստերոսկոպիայի ժամանակ: Այն հանդիպում է ռեպրոդուկտիվ տարիքում, արտահայտվում է դաշտանի խանգարմամբ, ցավային ախտանիշներով, կարող է բերել անպտղության, հղիության կրելախախտի և այլն։ Համախտանիշը վատ ազդեցություն է թողնում կնոջ կենսակերպի վրա, կինը չի ունենում դաշտան, առաջանում են հոգեբանական խնդիրներ: Այս խնդրի լուծման դեպքում այսօր արդիական է հիստրոսկոպիան: Բժիշկը հիստրոսկոպիայի ժամանակ պետք է բավականին հմուտ և ուշադիր լինի, որպեսզի կարողանա արգանդում կառուցել նոր խոռոչ։ Ներարգանդային կպումները հնարավոր է հեռացնել միայն հիստերոռեզեկստոսկոպի միջոցով: Հեռացումից հետո նոր կառուցված խոռոչի մեջ ներարակվում է անտիադգեզիզ հակակպումային գել, որպեսզի նորից կպումներ չառաջանան: Այդ կանանց նշանակվում է հորմոնալ էստրոգեն-գեստոգեն թերապիա և հետագայում ընթացքը անընդմեջ պահում են հսկողության տակ, որպեսզի նրանք կարողանալ հղիանան և կրեն առողջ հղիություն։

-«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշ: Կմանրամասնե՞ք այն:

-«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշը հանդիպում է արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) ժամանակ 1-7% դեպքերում: Այդպես են անվանում ֆոլիկուլներում ձվաբջիջների բացակայությունը:  Հանդիպում է համախտանիշի երկու տեսակ. իսկական (հանդիպում է հազվադեպ), երբ անհնար է օվուլյացիայի ինդուկցիայից հետո հասուն ձվաբջիջներով ֆոլիկուլներից ձվաբջիջներ անջատել, անգամ ասպիրացիայի օրը՝ խորիոնային հոնադոտրոպինի  (ԽՀՏ) նորմալ մակարդակի դեպքում:

Հնարավոր պատճառը հորմոնալ դիսբալանսն է կամ ձվարանների աշխատանքի խանգարումը. հորմոնների ցածր մակարդակը կամ ռեցեպտորների ոչ համարժեք պատասխանը. ֆոլիկուլը չի հասունանում կամ պունկցիայի ժամանակ լինում է դատարկ: Կա առնվազն երեք գործոն, որոնք նպաստում են այս համախտանիշի առաջացմանը.

«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշն ընթացիկ ցիկլում բուժել չի կարելի, բայց հնարավոր է այն կանխել հաջորդ դրդման ժամանակ: Արդյունավետ մոտեցումը դեղորայքի փոփոխությունն է, երկու դեղի զուգակցումը կամ դրդման միջոցի ընտրությունը բոլորովին այլ խմբի դեղորայքից: Դեղորայքի հաջորդ ներարկումը կատարվում է առաջինից 36 ժամ անց:

Լինում են դեպքեր, երբ որ մենք ամեն ինչ իրականացնում ենք, կնոջը պատրաստում ենք հղիության, իսկ դատարկ ֆոլիկուլ ասվածի դեպքում այդ տոկոսները լինում են ցածր։ Մեկից ցածր լինում են մի քանի ֆոլիկուլ, բայց դրանք իրականում դատարկ են լինում։ Մինչ օրս դրա պատճառագիտությունը պարզ չէ։

-Իմունոլոգիական անհամատեղելիություն։ Կմանրամասնե՞ք:

-Իմունոլոգիական անհամատեղելիության հիմքում գենետիկ հյուսվածքային անհամատեղելիությունն է, երբ դիտվում է էմբրիոնի կամ նոր ձևավորվող պտղի իմունային արտամղում: Պտղաձուն ընկալվում է որպես օրգանիզմին օտար, որը պետք է դուրս մղվի: Նպաստող գործոններն են՝ արգանդի լորձաթաղանթի քրոնիկ բորբոքումը, էնդոկրին խանգարումները, աուտոիմունային ախտաբանությունը: Էնդոմետրիումի վիճակը գնահատելու համար իրականացվում է պայպել-բիոպսիա, որի ժամանակ վերցված կենսաբանական նյութը ենթարկվում է իմունահիստոքիմիական և մորֆոլոգիական հետազոտության: Էմբրիոնի պաշտպանությունն ապահովելուն հաճախ օգնում է իմունային պատրաստուկների կամ հորմոնների նշանակումը: Զույգերի անհամատեղելիության դեպքում խնդիրը կարող է լուծվել նաև արտամարմնային բեղմնավորմամբ:

- Հղիության ընթացքում ո՞ր դեպքում է նշանակվում ֆոլաթթու:

-Ֆոլաթթու նշանակվում է հղիության պլանավորումից երեք ամիս առաջ, և հղիության ընթացքում այն օգնում է, որ պտուղն գենետիկորեն զարգանա առողջ, առանց խնդիրների։ Ֆոլաթթուն համարվում է կարևոր բաղադրիչ պտղի զարգացման համար: Յուրաքանչյուր կին պետք է օրական  ընդունի ֆոլաթթվի բավարար քանակություն, նույնիսկ եթե նա չի նախատեսում հղիանալ: Քանի որ մեր օրգանիզմը նոր բջիջներ է ստեղծում յուրաքանչյուր օր, ֆոլաթթուն անհրաժեշտ է հյուսվածքների նորմալ աճի և զարգացման համար: Խորհուրդ է տրվում բոլոր կանանց, հատկապես նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, օրական ընդունել 5 մգ, իսկ հղիության ժամանակ՝ 400 մկգ ֆոլաթթու:

Կցանկանայի նշել, որ հղիություն պլանավորող կանանց մոտ տարածված է նաև հեմոգլոբինի ցածր մակարդակը, որի տոկոսի իջեցումը բերում է նրան, որ հղիությունը ավարտվում է վիժումներով։

- Վիտամին D-ի անբավարարությունը ի՞նչի կարող է հանգեցնել:

- Մենք բավականին մեծ ուշադրություն ենք դարձնում նաև վիտամին D-ի ընդունմանը: Հղիության ընթացքում օրգանիզմի վիտամինային պահանջը մեծանում է: Վիտամին D-ի անբավարարությունը հանգեցնում է պտղի աճի հապաղման, կմախքի դեֆորմացիայի, ծնունդից հետո մեծանում է ռախիտի զարգացման, ոսկրերի աճի և ֆիզիկական զարգացման խանգարումների վտանգը: Հղի կանանց խորհուրդ է տրվում ընդունել օրական 600 ՄՄ (15 մկգ) վիտամին D, կերակրող մայրերին՝ 1200 ՄՄ (30 մկգ):  Վիտամին D-ի անբավարարության հանգեցնող վտանգի գործոններն են քաշի ավելցուկը, քանի որ ճարպաշերտը թույլ չի տալիս լավ յուրացնել այս վիտամինն արևից, որոշակի պրեպարատներ (ստերոիդներ, որոշ միզամուղներ), որոնք դժվարացնում են վիտամինի յուրացումը: Վիտամին D-ի անբավարարության ախտանշաններից են մկանային և ընդհանուր թուլությունը, ոսկրերի ցավը, փխրունությունը: Հնարավոր է նաև, որ այն ոչ մի կերպ չարտահայտվի: Ուստի, մայրիկի և երեխայի մոտ վիտամին D-ի անբավարարությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել վիտամինային հավելումներ:

 -Իսկ որպես վերջաբան, հետաքրքիր է՝ որը՞ կլինի Ձեր մաղթանքն ու հորդորը մեր կանանց: 

-Եթե կինը պլանավորել է մայրանալ, առաջին հերթին պետք է առողջ լինի, առողջ՝ ֆիզիկապես և հոգեպես, որպեսզի կարողանա կրել հղիությունը։ Կանանց ռեպրոդուկտիվ շրջանը կարճ է, պետք է 18-35 տարեկանում պլանավորել հղիությունը, քանի որ մինչ այդ տարիքը կինը կարող է նաև ինքնակրթությամբ զբաղվել, մինչդեռ հետո, այդ տարիքից ոչ շատ անց, պաշարը սկսում է նվազել։ Մենք այժմ ապրում ենք սթրեսային պայմաններում, անկախ մեզանից ստանում ենք սթրեսներ, որոնք ազդում են առողջ սերունդ ունենալու վրա։ Փորձենք կառավարել սթրեսային իրավիճակները: Զբոսնեք, լավ երաժշտություն լսեք և զբաղվեք այն ամենով, ինչը Ձեզ դրական հույզեր է պարգևում։ Հղիության ընթացքում շատ կարևոր է նաև, որ Ձեզ շրջապատեք հոգատար մարդկանցով, որոնց հետ վստահորեն կարող եք կիսել Ձեր անհանգստությունները, վախերն ու տագնապները և ստանալ հոգեկան աջակցություն։

Страница 2 из 66

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր