Նարինե Բեգլարյան

  • Адрес: Դանիել Վարուժանի փող, 28 շենք,«ԱՍՏՂԻԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
  • Телефон: +374 91 4613 13, +374 94 16 42 42
  • Адрес электронной почты: Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
There is no translation available.

էնդոկրինոլոգ

Նարինե   Բեգլարյան. 1998-2004թթ. սովորել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:

2004-2006 թթ. ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ:

2007-2014թթ. աշխատել է «Արմենիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքում, որպես բժիշկ-էնդոկրինոլոգ:

2011-2014թթ. համատեղության կարգով աշխատել է «Նորմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքում, որպես բժիշկ- էնդոկրինոլոգ:

2016 թվականից մինչ այժմ Մխիթար Հերացու անվան  Երևանի պետական բժշկական համալսարանի ասպիրանտուրայում, որպես հայցորդ է:

2014 թվականից մինչ օրս աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որպես բժիշկ էնդոկրինոլոգ (կոնսուլտանտ բաժանմունքներում, ծառայություն ամբուլատոր մասում):

Վերապատրաստվել է 2008թ.՝ Զալցբուրգ քաղաքում անցել բժշկական սեմինար ներքին հիվանդությունների  վերաբերյալ:

 2015թ.՝ Մոսկվայի Էնդոկրինոլոգիական գիտական կենտրոնում անցել է վերապատրաստման կուրս՝ էնդոկրին գինեկոլոգիա առարկայից:

2016թ.՝ Սանկտ Պետերբուրգի ՌԲԳԱ-ի Դ.Օ. Օտտայի  անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում անցել է վերապատրաստման դասընթաց գեստացիոն դիաբետ և շաքարային դիաբետով հղիների վարումը թեմայով:

2018թ. հունիսի 4-28-ը անցել է վերապատրաստում Վիեննայի գլխավոր հիվանդանոցի էնդոկրին բաժանմունքի օրդինատուրայում:

2019թ.՝ մասնակցել է Բուդապեշտում եվրոպական Թիրոիդ Ասոցիացիայի 42-րդ տարեկան հանդիպում՝ սեմինարին:

2022թ․ մայիս 21-25-ը մասնակցել է Իտալիայի Միլան քաղաքում  կազմակերպված Եվրոպական էնդոկրին ասոցիացիայի 24-րդ տարեկան եվրոպական գիտաժողովին:

2022թ․ անցել է վերապատրաստման կուրս. սեպտեմբերի 29-ից հոկտեմբեր 2՝ Վրաստանում՝ Թբիլիսիում, Եվրոպական էնդոկրին Ասոցիացիայի 30-րդ հետդիպլոմային վերապատրաստման կուրս՝ կլինիկական էնդոկրինոլոգիայի, դիաբետի և մետաբոլիզմի թեմաների շուրջ։

Լեզուների իմացություն՝ մայրենի (հայերեն), ռուսերեն, անգլերեն:

Կոմպյուտերային գիտելիքներ՝ MS Windows , MS Word, MS Excel,  Internet:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր